[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՀ­ՊԱ­ՆԵՆՔ Ե­ՐԱ­ՄԻ՝ ՄԻԱՍ­ՆԱ­ԿԱՆ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 

Հարցազրույց հոգեբան, պրոֆեսոր, Արցախյան շարժման առաջամարտիկ
Արզիկ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ

- Տի­կին Մխի­թա­րյան, փոր­ձենք այ­սօր­վա հե­ռա­վո­րու­թյու­նից հե­տա­դարձ հա­յացք նե­տել ան­ցյա­լին. ըստ Ձեզ՝ ի՞նչ բնո­րոշ պա­հեր կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ըն­թաց­քում: Ո՞րն է Շարժ­ման խոր­հուր­դը:


- Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ա­մե­նաբ­նո­րոշ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը բնու­թագ­րե­լու հա­մար առն­վազն պետք է նրա ա­կունք­նե­րին ու ըն­թաց­քին շատ մոտ ե­ղած լի­նել, և քա­նի որ ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րից` 1965 թվա­կա­նի Մեծ ե­ղեռ­նի 50-ա­մյա տա­րե­լի­ցի նշ­ման հան­րա­հայտ դեպ­քե­րի մաս­նա­կիցն էի, իսկ այ­նու­հետև էլ Ար­ցա­խյան շարժ­ման ա­կունք­նե­րում կանգ­նած մտա­վո­րա­կան, ինձ թույլ եմ տա­լիս կա­տա­րել մի քա­նի ընդ­հան­րա­ցում­ներ, ո­րոնք շատ բնու­թագ­րա­կան էին հա­մազ­գա­յին Զար­թոն­քի մեր պայ­քա­րին:
Հան­րա­հայտ ճշ­մար­տու­թյուն է, որ 1000-մղո­նա­նոց ճա­նա­պար­հը սկս­վում է ա­ռա­ջին քայ­լից: Այդ ճա­նա­պար­հը սկիզբ էր ա­ռել հայ­կյան նե­տի սլաց­քից և մինչ մեր օ­րերն է հասց­րել հա­յոց ան­լու­ծե­լի հա­մար­վող հար­ցը:
Մեր ժո­ղո­վուր­դը վա­ղուց ի վեր իր գե­նե­տիկ հի­շո­ղու­թյամբ պատ­րաստ լի­նե­լով հա­կա­մար­տող կող­մի պեր­մա­նենտ խար­դա­վանք­նե­րին, պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ողջ ըն­թաց­քում միշտ էլ ե­ղել է պայ­քա­րի մեջ, միշտ էլ ա­րա­րել է պա­տե­րազմ­նե­րի միջև ըն­կած կարճ դա­դար­նե­րի ըն­թաց­քում և ստիպ­ված է ե­ղել ի զեն գնա­լու, երբ զգա­ցել է, որ պատ­վով ապ­րե­լը դար­ձել է անհ­նա­րին:
Այս­պես սկս­վեց նաև Ղա­րա­բա­ղյան շար­ժու­մը, ո­րի ա­մե­նաբ­նու­թագ­րա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը նրա սպաս­ված ու ցան­կա­լի լի­նելն էր:
1988-ը 70-ա­մյա գե­հե­նից Ղա­րա­բա­ղը փր­կե­լու ի­րա­վա­ցի ըն­դվ­զում էր, իր պատ­մա­կան ի­րա­վուն­քը պաշտ­պա­նող ժո­ղովր­դի ար­դա­րա­ցի ըմ­բոս­տու­թյուն: Հա­մա­հայ­կա­կան ա­լե­կո­ծու­թյան 9-րդ ա­լի­քի վրա ստիպ­ված ե­ղանք ել­նել պայ­քա­րի, քա­նի որ հաս­կա­ցանք գոր­բա­չո­վյան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան խաբ­կանքն ու խար­դա­վան­քը: Եվ հա­մազ­գա­յին մեր բռուն­ցք­ված միաս­նու­թյունն ու ո­գու եռ­քը դեռ ա­կունք­նե­րում դեմ ա­ռավ քա­ղա­քա­կան փա­կու­ղու:
Մեր շարժ­ման մյուս շատ կարևոր ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը (հա­ճախ հար­կի ու ան­հար­կի կրկն­վող) հա­մազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյունն ու միաս­նու­թյունն էր: Մենք միա­կամ էինք, յու­րա­քան­չյուրս պատ­րաստ նույ­նիսկ նա­հա­տա­կու­թյան, միայն թե ի­րա­կա­նա­նար հա­յի դա­րա­վոր բաղ­ձան­քը` Ա­զատ ու ինք­նիշ­խան ապ­րե­լու և պե­տա­կա­նու­թյուն ու­նե­նա­լու ե­րա­նե­լի տես­լա­կա­նը:
Փետր­վա­րյան այն խս­տա­շունչ օ­րե­րին տե­ղե­կա­ցանք, որ Ավ­ստ­րա­լիա­յի հե­ռա­վոր քա­ղաք­նե­րից մե­կում ապ­րում է ըն­դա­մե­նը մեկ հայ ըն­տա­նիք, ո­րը ևս Շարժ­ման օ­րե­րին իր կամքն է ար­տա­հայ­տել նս­տա­ցույ­ցով:
Գյում­րիի երկ­րա­շար­ժի փլա­տա­կից հան­ված տու­ժա­ծը փր­կող­նե­րին հարց է ուղ­ղել. ՙՂա­րա­բա­ղի հար­ցը լուծ­վե՞ց՚, ին­չը խոր­հր­դա­յին գեր­տե­րու­թյան փլու­զու­մը նա­խա­ձեռ­նող Գոր­բա­չո­վին զար­մաց­րել էր և շփո­թա­հար փոք­րո­գին այն ան­վա­նել էր ՙան­բա­րո՚։ Աշ­խար­հի 4 ծա­գե­րում չկար մի հայ, ով չե­րա­զեր Ար­ցա­խյան պայ­քա­րի հաղ­թա­նա­կը:

Սա­կայն հա­մազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյունն ու հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը, հետ­պա­տե­րազ­մա­կան սինդ­րո­մի ար­դյուն­քում այ­սօր կար­ծես մի փոքր բեկ­վել է, որն, ինչ խոսք, կվե­րածն­վի ազ­գա­յին ցան­կա­ցած գեր­լա­րու­մի պա­հի: Եվ որ­պես ան­հեր­քե­լի ճշ­մար­տու­թյուն՝ Ար­ցա­խյան շարժ­ման ար­ժեքն ու խոր­հուր­դը հա­մազ­գա­յին միաս­նու­թյամբ, ա­րյու­նով ու տա­ռա­պան­քով ծնած Ա­զա­տու­թյու­նը, Ան­կա­խու­թյունն ու Հա­յոց ազ­գա­յին բա­նակն է, որն ի­մաս­տուն ձևա­կեր­պու­մով կոչ­վում է պաշտ­պա­նու­թյան բա­նակ:
Դա­րեր ի վեր մենք մեր ինք­նու­թյու­նը փոր­ձել ենք պաշտ­պա­նել ֆի­դա­յա­կան, հայ­դու­կա­յին-աշ­խա­հա­զո­րա­յին խի­զա­խում­նե­րի շնոր­հիվ: Այ­սօր մեր ա­զա­տու­թյու­նը պաշտ­պան ու­նի, պատ­մա­կան ե­զա­կի երևույթ հայ ի­րա­կա­նու­թյան մեջ` պե­տա­կան, կա­նո­նա­վոր, ռազ­մա­կան-պաշտ­պա­նա­կան կա­ռույց, որն ու­նի միայն մեկ ա­ռա­քե­լու­թյուն` պա­հա­պա­նը լի­նել Հա­յոց նո­րան­կախ պե­տա­կա­նու­թյան ու ա­րյու­նով գծ­ված Ար­ցա­խի սահ­ման­նե­րի:


- Չա­փա­զանց­վա՞ծ է, թե՞ ճշ­մա­րիտ այն տե­սա­կե­տը, հա­մա­ձայն ո­րի` Ար­ցա­խյան շար­ժումն է դրել խոր­հր­դա­յին կայ­սե­րա­պե­տու­թյան փլուզ­ման հիմ­քը:


- Դեպ­քե­րի բե­րու­մով այն ե­զա­կի­նե­րից եմ, որ 1988-89-ին տար­բեր պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի կազ­մում ծե­ծել ենք թե՜ Կրեմ­լի դռ­նե­րը, և թե՜ բա­նակ­ցել Մոսկ­վա­յից Ստե­փա­նա­կերտ ժա­մա­նած պաշ­տո­նյա­նե­րի հետ:
Եվ ար­դեն իսկ ակն­հայտ էր, որ գոր­բա­չո­վյան Կրեմ­լը հա­յան­պաստ որևէ ո­րո­շում չէր ըն­դու­նի, և խոր­հր­դա­յին տո­տա­լի­տար պե­տու­թյան ու նրա իշ­խա­նու­թյան փլու­զու­մը, ի­րոք, լու­սա­բաց դար­ձավ մեր շարժ­ման հա­մար, չնա­յած, ինչ խոսք, շար­ժու­մը սկ­սել էինք գոր­բա­չո­վյան նույն վե­րա­կա­ռուց­ման հո­վե­րով տար­ված:
Ան­կաս­կած, Մոսկ­վան ժա­մա­նա­կին ի­րա­գոր­ծում էր գեր­տե­րու­թյուն­նե­րին հա­տուկ խար­դա­վանք­ներ և չէր բա­ցառ­վում, որ մենք դառ­նա­յինք քա­ղա­քա­կան այդ ռե­վե­րանս­նե­րի ոչ միայն գոր­ծի­քը, մի­ջո­ցը, այլև քա­ղա­քա­կան փոր­ձա­քա­րը: Մերձ­բալ­թյան պե­տու­թյուն­նե­րը շատ ա­րագ, ա­ռանց ա­ռան­ձին ցն­ցում­նե­րի վե­րա­կանգ­նե­ցին ի­րենց պատ­մա­կան ի­րա­վուն­քը և ինք­նո­րոշ­վե­ցին` շր­ջան­ցե­լով ցան­կա­ցած հա­կա­մար­տու­թյուն: Հա­յաս­տանն ու­րիշ էր: Ղա­րա­բա­ղի խնդ­րի լու­ծու­մը դեմ ա­ռավ փա­կու­ղու, քա­նի որ հա­կա­ռա­կոր­դի քա­ղա­քա­կան մշա­կույ­թը վայ­րե­նա­բա­րո էր, իսկ աշ­խար­հի վե­րա­բեր­մուն­քը` շա­հա­մո­լա­կան, ո­րի հիմ­քում ըն­կած են ոս­կին ու նավ­թը: Նա­խախ­նա­մու­թյան մա­տը խառն էր, գու­ցե թե, որ հա­մըն­կան մեր ըն­դվ­զումն ու խոր­հր­դա­յին կայ­սե­րա­պե­տու­թյան ան­կու­մը:


-Տա­րի­ներ ա­ռաջ, երբ պայ­քա­րի դրոշ էիք բարձ­րաց­նում, ինչ­պե՞ս էիք պատ­կե­րաց­նում Ար­ցա­խի, նաև՝ Մայր Հա­յաս­տա­նի ա­պա­գան:


- Ես ու­զում եմ ան­կեղծ լի­նել և չհն­չեց­նել ոչ մի ու­նի­սոն նո­տա: Ա­յո, մեր ժո­ղովր­դի մեծ հատ­վա­ծը, ա­ռա­վել ևս մտա­վո­րա­կա­նու­թյու­նը, հենց այս­պես էլ պատ­կե­րաց­նում էր թե՜ պա­տե­րազ­մը, և թե՜ երկ­րի հետ­պա­տե­րազ­մա­կան գոր­ծըն­թաց­ներն ու վի­ճա­կը, քա­նի որ ի­րա­տես է:
Պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ իր երկ­րի կե­սից զրկ­ված հայն այ­սօր մե­ղադր­վում է հող գրա­վե­լու մեջ, ո­րը ազ­գի դյու­ցա­զուն­նե­րի ո­գու հզո­րու­թյան ար­դյունք է և ո­րը ոչ այլ ինչ էր, քան պատ­մա­կան սխա­լի ուղ­ղում: Մենք, ի­հար­կե, չէինք պատ­կե­րաց­նում, որ այս հզո­րու­թյամբ կա­րող էր ցե­մենտ­վել հա­մայն հա­յու­թյան կամքն ու զգաց­մուն­քը:


- Այս տա­րի փետր­վա­րին նշում ենք Շարժ­ման 32-րդ տա­րե­դար­ձը... Ձեր բա­րե­մաղ­թանք­նե­րը...


- Իմ բա­րե­մաղ­թանք­ներն այս հրաշք օր­վա կա­պակ­ցու­թյամբ նույնն են, ինչ կա­րող էր ա­սել աշ­խար­հի 10 մի­լիոն հա­յե­րից յու­րա­քան­չյու­րը: Մենք ար­դեն իսկ կեր­տել ենք 32-ա­մյա պատ­մու­թյուն, ինք­նիշ­խան Ար­ցա­խի ան­շր­ջե­լի պատ­մու­թյու­նը: Եվ, ե­թե կա մի բան, ո­րից եր­բեք չենք աղ­քա­տա­նա՝ դա Հայ­րե­նի­քի ու Հայ մար­դու նկատ­մամբ տա­ծած սի­րո մեջ շռայ­լու­թյունն ու ա­ռա­տա­ձեռ­նու­թյունն է:
Հա­մայն հա­յու­թյա­նը մաղ­թում եմ միա­կա­մու­թյուն և ի­մաստ­նու­թյուն, շռայլ սեր՝ առ Հայ­րե­նի­քը մեր: Ժո­ղովր­դա­կան ա­վան­դու­թյամբ յու­րա­քան­չյուր ա­ռան­ձին թռ­չուն չի կա­րող չվել Ե­գիպ­տոս, ո­րով­հետև Ե­գիպ­տո­սի տե­ղը չգի­տե: Ե­գիպ­տո­սի տե­ղը գի­տե միայն ե­րա­մը, քան­զի այն մի մար­մին է, և ու­նի այդ բնազ­դը: Ցան­կանք, որ մեր ժո­ղո­վուր­դը պահ­պա­նի ե­րա­մի միաս­նա­կան՝ լի­նե­լու ի­մաստ­նու­թյու­նը, և ինչ­պես միշտ, ու­նե­նա իր ան­վա­րան կողմ­նո­րո­շու­մը` պատ­մա­կան անց­քե­րի ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հոր­ձա­նու­տում: Հաս­կա­նանք ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կանն ու պա­հան­ջը` ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյուն ընդ­հա­նուր ար­ժեք­նե­րի շուրջ: Այդ ար­ժեք­ներն են Ազ­գը և Հայ­րե­նի­քը:
Հայ­րե­նիքն` Աստ­վա­ծու­թյուն, Հայ­րե­նա­սի­րու­թյու­նը` կրոն:
Ա­պա­վի­նենք ա­մե­նա­զոր Աստ­ծուն, վա­ռո­դը չոր պա­հենք, քա­նի որ ըմ­բոստ ենք և հաշտ­վել չենք կա­րող այն մտ­քին, որ աշ­խար­հում Հա­յոց հո­ղից մեծ` Դեր-Զո­րի գե­րեզ­ման կա, և քա­նի Մա­սի­սը կա, մեր ե­րա­զան­քին վախ­ճան չկա: