[ARM]     [RUS]     [ENG]

ՙՂԱ­ՐԱ­ԲԱ­ՂԸ ՄԵՐ ԸՆԴ­ՀԱ­ՆՈՒՐ ՑԱՎՆ Է՚. ՌՈՒ­ՍԱՍ­ՏԱՆ­ՑԻ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԱ­ՎԱՐ­ՆԵ­ՐԻ ԱՐ­ՁԱ­ԳԱՆ­ՔԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 1988-ի հա­մա­ժո­ղովր­դա­կան շար­ժումն իր բնույ­թով ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քար էր՝ հա­նուն ազ­գա­յին ինք­նու­թյան պահ­պան­ման, հայ ժո­ղովր­դի ղա­րա­բա­ղյան հատ­վա­ծին սպառ­նա­ցող ցե­ղաս­պա­նու­թյու­նը կան­խե­լու պայ­քար էր։ Շար­ժու­մը նաև ժո­ղովր­դա­վա­րա­կան էր և խոր­քում ու­ներ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը, նախևա­ռաջ՝ Հայ­րե­նի­քում ա­զատ ու անվ­տանգ ապ­րե­լու ար­ցախ­ցի­նե­րի ձգ­տու­մը։ Նման շար­ժում սկ­սե­լու հա­մար հիմք հան­դի­սա­ցավ ԽՄԿԿ կենտ­կո­մի գլ­խա­վոր քար­տու­ղար Մի­խա­յիլ Գոր­բա­չո­վի որ­դեգ­րած՝ վե­րա­կա­ռուց­ման, հրա­պա­րա­կայ­նու­թյան և բազ­մա­կար­ծու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։

Ա­սում են՝ Ղա­րա­բա­ղյան շարժ­մամբ սկս­վեց նաև Խոր­հր­դա­յին Միու­թյան փլու­զու­մը։ Նման տե­սա­կե­տը, հա­մե­նայն­դեպս, շատ մոտ է ի­րա­կա­նու­թյա­նը, ո­րով­հետև այդ պե­տու­թյունն ա­ռաջ­նորդ­վել է ին­տեր­նա­ցիո­նա­լիզ­մի կեղծ գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ՝ ՙեղ­բայ­րու­թյուն՚ կար­գա­խո­սի ներ­քո մի ժո­ղովր­դի կախ­վա­ծու­թյան մեջ դնե­լով զար­գա­ցա­ծու­թյան և քա­ղա­քակր­թու­թյան ա­ռու­մով ի­րե­նից շատ ա­վե­լի ցածր մա­կար­դակ ու­նե­ցող մեկ այլ ժո­ղովր­դից։ Խոր­հր­դա­յին պե­տու­թյունն ան­խու­սա­փե­լիո­րեն պի­տի փլուզ­վեր, քա­նի որ նրա հե­նա­րա­նը՝ բոլշևիկ­նե­րի կու­սակ­ցու­թյու­նը, 1921 թվա­կա­նի հու­լի­սին Ղա­րա­բա­ղը բռ­նակ­ցե­լով Ադր­բե­ջա­նին, հան­ցա­վոր կեր­պով ոտ­նա­հա­րեց ՙպատ­մա­կան հայ­րե­նիք՚, ՙբնօր­րան՚ հաս­կա­ցու­թյուն­նե­րը։ Լու­սանցք մղ­վեց ա­մե­նա­կարևո­րը՝ մարդն ի վե­րուստ օժտ­ված է ան­քակ­տե­լի ի­րա­վունք­նե­րով՝ տր­ված Աստ­ծո և բնու­թյան կող­մից։
Ղա­րա­բա­ղում ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, բնա­կա­նա­բար, պի­տի հա­րու­ցեին խոր­հր­դա­յին կայս­րա­պե­տու­թյան տագ­նա­պը։ ԽՍՀՄ ղե­կա­վա­րու­թյան ան­հան­գս­տու­թյու­նը, սա­կայն, Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րով մտա­հոգ ռու­սաս­տա­նյան ա­ռա­ջա­դեմ մտա­վո­րա­կան­նե­րի կեց­ված­քի հետ ընդ­հա­նուր եզր չու­ներ։ Ղա­րա­բա­ղյան շարժ­ման և դրան հա­ջոր­դած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ազ­դե­ցու­թյան ներ­քո Մոսկ­վա­յում ստեղծ­վեց մի կազ­մա­կեր­պու­թյուն, ո­րը կոչ­վեց Ռու­սաս­տա­նյան մտա­վո­րա­կա­նու­թյան ՙՂա­րա­բաղ՚ կո­մի­տե (ՙКРИК)։ Հիմ­նա­դիր­ներն էին ռու­սաս­տան­ցի գրող­նե­րի ՙՄոս­կո­վյան տրի­բու­նա՚ կազ­մա­կեր­պու­թյու­նը, գիտ­նա­կան­ներ, կի­նոդ­րա­մա­տուրգ­ներ, տն­տե­սա­գետ­ներ, ո­րոնց միա­ցել էր ԼՂ-ին մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյան տրա­մադր­ման Լե­նինգ­րա­դի կո­մի­տեն, ԼՂԻՄ ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նող ան­կախ ա­սո­ցիա­ցիան և Մոսկ­վա­յի ՙՄայ­րա­քա­ղաք՚, ՙԱր­տա­սահ­մա­նյան գրա­կա­նու­թյուն՚ պար­բե­րա­կան­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րը։ Կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նա­դիր ժո­ղո­վին հետևել են Խոր­հր­դա­յին Միու­թյու­նում հայտ­նի մի շարք լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Ժո­ղո­վի կող­մից ըն­դուն­ված հայ­տա­րա­րու­թյունն ու հիմ­նա­դիր­նե­րի ե­լույթ­նե­րը զե­տեղ­վել են նաև ՙԳո­լոս Ար­մե­նիի՚ թեր­թի 1991թ. ապ­րի­լի 19-ի հա­մա­րում։
Հարկ է ու­շադ­րու­թյուն սևե­ռել կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նա­դիր­նե­րի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան վրա. հիմ­քում այն ի­րո­ղու­թյան գի­տակ­ցումն էր, որ խոս­քը ոչ թե սոսկ ազ­գա­մի­ջյան, այլ պե­տա­կան մա­կար­դա­կի հա­կա­մար­տու­թյան մա­սին է՝ պայ­քար ամ­բող­ջա­տի­րա­կան հա­մա­կար­գի և ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ժե­րի միջև այն պայ­ման­նե­րում, երբ ժո­ղո­վուրդ­նե­րը հայ­տա­րա­րում են ի­րենց ինք­նիշ­խա­նու­թյան մա­սին։ ՙКРИК՚-ի հիմ­նա­դիր ժո­ղո­վը դա­տա­պար­տել է ժո­ղովր­դի ա­զատ կա­մար­տա­հայտ­ման և ա­զատ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քին հա­կազ­դող ռե­ժիմ­նե­րի կող­մից գոր­ծադր­վող բռ­նաճն­շում­նե­րը։ Ռու­սաս­տան­ցի մտա­վո­րա­կան­ներն ի­րենց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում շեշ­տել են, որ ղա­րա­բաղ­ցի­նե­րի ցավն ընդ­հա­նուր ցավ է, ի­րենց քա­ղա­քա­ցիա­կան պարտքն են հա­մա­րել ժո­ղովր­դա­վա­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րին և ճնշ­վող­նե­րին ա­ջակ­ցե­լը՝ ան­կախ այն բա­նից, թե երկ­րի որ տա­րա­ծաշր­ջա­նում են նրանք ապ­րում։
ԼՂԻՄ ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գահ Վի­տա­լի ԴԱ­ՆԻ­ԼՈ­ՎԸ հիմ­նա­դիր ժո­ղո­վում հայ­տա­րա­րեց, որ ին­քը ղե­կա­վա­րում է հա­սա­րա­կա­կան, ի­րա­վա­պաշտ­պան մի կազ­մա­կեր­պու­թյուն, որն իր շար­քե­րում հա­մախմ­բել է ռուս­նե­րի, ուկ­րաի­նա­ցի­նե­րի, բե­լա­ռուս­նե­րի, հրեա­նե­րի, գեր­մա­նա­ցի­նե­րի և այլ ժո­ղո­վուրդ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի։ Ա­սո­ցիա­ցիան իր ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­ներն է հա­մա­րել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հայ բնակ­չու­թյան ի­րա­վունք­նե­րի վե­րա­կանգ­նու­մը, ա­պօ­րի­նի գոր­ծող ՙԿազմ­կո­մի­տեի՚ և ադր­բե­ջա­նա­կան ներ­քին զոր­քե­րի դուրս բե­րու­մը Ստե­փա­նա­կեր­տից, ինք­նա­վար մար­զը դաշ­նու­թյան ի­րա­վա­հա­վա­սար սու­բյեկտ դարձ­նե­լը։ Ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն էր նաև երկ­րում հա­սա­րա­կա­կան կար­ծի­քի ձևա­վո­րումն՝ ի պաշտ­պա­նու­թյուն Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի, գր­քե­րի հրա­տա­րա­կումն ու սիմ­պո­զիում­նե­րի կազ­մա­կեր­պու­մը, ո­րոնք հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռեին ա­նա­չառ գնա­հա­տա­կան տալ Ղա­րա­բա­ղում ծա­վալ­ված ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին։ Հան­րու­թյան շր­ջա­նում նման աշ­խա­տան­քը կն­պաս­տեր նաև Կենտ­րո­նի և ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի բո­լոր հա­կաի­րա­վա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի բա­ցա­հայտ­մա­նը։

Դա­նի­լո­վը կարևո­րել է ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան դեմ պայ­քա­րը։ Նրա բնո­րոշ­մամբ՝ բռ­նա­պետ­ներն ան­բա­րո և ան­պա­տիժ կեղ­ծա­րա­րու­թյան մի­ջո­ցով են հա­սա­րա­կու­թյան մեջ թյուր կար­ծիք ստեղ­ծում։ Նա վկա­յա­կո­չել է Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան դի­մու­մը Բե­լա­ռու­սի կա­ռա­վա­րու­թյա­նը՝ խնդ­րան­քով, որ վեր­ջինս ՄԱԿ-ում Ադր­բե­ջա­նին պաշտ­պա­նի ՙՀա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ոտ­նձ­գու­թյուն­նե­րից և ագ­րե­սիա­յից՚։ Ա­սո­ցիա­ցիան ղա­րա­բա­ղյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ իր ու­սում­նա­սի­րու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լուց հե­տո հու­շա­գիր էր պատ­րաս­տել, ո­րում ներ­կա­յաց­րել է հա­կա­մար­տու­թյան բուն էու­թյու­նը։ Հիմ­նա­դիր ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րին Դա­նի­լովն ի­րա­զե­կել է Կիևում և Մինս­կում կազ­մա­կեր­պու­թյան մաս­նա­ճյու­ղեր ստեղ­ծե­լու մտադ­րու­թյան մա­սին՝ հա­մոզ­մունք հայտ­նե­լով, որ միաս­նա­կան ճա­կա­տով է միայն հնա­րա­վոր պայ­քա­րել մար­դու ի­րա­վունք­նե­րի կո­պիտ ոտ­նա­հա­րում­նե­րի դեմ։
Գրող և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, ՙՄե­մո­րիալ՚ կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ Վա­լեն­տին ՕՍ­ԿՈՑ­ԿԻՆ Հա­յաս­տան և Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ է այ­ցե­լել Անդ­րեյ Նույ­կի­նի հետ։ Այն ժա­մա­նակ Ղա­րա­բա­ղում վխ­տում էին ադր­բե­ջան­ցի Օ­ՄՕՆ-ա­կան­նե­րը, իսկ Ստե­փա­նա­կեր­տի օ­դա­նա­վա­կա­յա­նում նրանց կա­մա­յա­կա­նու­թյուն­նե­րին չափ ու սահ­ման չկար։ Հիմ­նա­դիր ժո­ղո­վում ու­նե­ցած ե­լույ­թում Օս­կոց­կին պատ­մեց, որ ի­րենց հինգ­հո­գա­նոց խմ­բից միայն եր­կու հո­գու հա­ջող­վեց Ստե­փա­նա­կերտ մտ­նել, մյուս ե­րե­քին թույլ չտ­վե­ցին։ Իսկ ար­դեն հետ­դար­ձին՝ թռիչ­քի ժա­մա­նակ, ի­րենք մի հար­ցի շուրջ էին մտո­րում՝ ե­թե Ստե­փա­նա­կեր­տի օ­դա­նա­վա­կա­յա­նում անց­կաց­րած ե­րեք ժա­մերն այդ­քան նվաս­տա­ցու­ցիչ էին, ա­պա ինչ­պե՞ս են ղա­րա­բաղ­ցի­ներն ապ­րել ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ չընդ­հատ­վող բռ­նու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում։ Նման ող­բեր­գա­կան ի­րա­վի­ճա­կի գի­տակ­ցումն է ռու­սաս­տան­ցի մտա­վո­րա­կան­նե­րին հա­մախմ­բել ղա­րա­բա­ղյան խնդ­րի շուրջ։
Գրող, հրա­պա­րա­կա­խոս Անդ­րեյ ՆՈՒՅ­ԿԻ­ՆԸ կոչ ա­րեց իր հայ­րե­նա­կից­նե­րին ան­տար­բեր չմ­նալ ղա­րա­բա­ղյան խնդ­րի նկատ­մամբ, ո­րով­հետև դա է թե­լադ­րում մտա­վո­րա­կա­նի խիղ­ճը։ Ար­ցախ­ցի­նե­րի ճա­կա­տագ­րով մտա­հոգ գիտ­նա­կան­նե­րը, քա­ղա­քա­գետ­նե­րը, մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րը պետք է ա­սեն ճշ­մար­տու­թյու­նը, ե­լույթ ու­նե­նան հան­րու­թյան ա­ռաջ՝ հա­սա­րա­կա­կան կար­ծիքն ուղ­ղե­լով Ղա­րա­բա­ղի ա­րյու­նա­հո­սող վեր­քին։ Նույ­կի­նի կար­ծի­քով, ե­թե այս խնդ­րի շուրջ հա­ջող­վի հա­մախմ­բել Ռու­սաս­տա­նի ժո­ղովր­դա­վար­նե­րին, ա­պա հնա­րա­վոր կլի­նի ազ­դել մար­զի ա­պա­գա­յին վե­րա­բե­րող լու­ծում­նե­րի վրա։
Խոր­հր­դա­յին Միու­թյան նա­վա­տոր­մի պաշ­տո­նա­թող ծո­վա­կալ Թի­մուր ԳԱՅ­ԴԱ­ՐԸ, ով նաև գրա­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քով էր զբաղ­ված, միա­ցել էր ար­ցա­խա­հա­յու­թյան պայ­քա­րին սա­տա­րող ռու­սաս­տան­ցի ժո­ղովր­դա­վար­նե­րին։ Զին­վո­րա­կա­նի վճ­ռա­կան խոս­քով հայ­տա­րա­րեց, որ Ռու­սաս­տա­նի մտա­վո­րա­կա­նու­թյու­նը պետք է գի­տակ­ցի իր դե­րը ղա­րա­բա­ղյան գոր­ծըն­թաց­նե­րում։ Սում­գա­յի­թում կա­տար­վա­ծը նա ո­րա­կեց ցե­ղաս­պա­նու­թյուն, ո­րը, սա­կայն, մնա­ցել է ան­պա­տիժ։ Նաև անհ­րա­ժեշտ հա­մա­րեց զգու­շաց­նել, որ Ռու­սաս­տա­նի ժո­ղո­վուր­դը պար­տա­վոր է իր ձայ­նը բարձ­րաց­նել, հա­կա­ռակ դեպ­քում ի­րա­վի­ճա­կը Ղա­րա­բա­ղում դուրս կգա վե­րահս­կո­ղու­թյու­նից և խա­ղաղ բնա­կիչ­նե­րի շր­ջա­նում կլի­նեն նոր զո­հեր։ Իր ե­լույ­թում նա ըն­դգ­ծել էր, որ Ղա­րա­բա­ղը Ռու­սաս­տա­նի մտա­վո­րա­կան­նե­րից ակն­կա­լում է ոչ միայն բա­րո­յա­կան ա­ջակ­ցու­թյուն. շր­ջա­փակ­ման մեջ գտն­վող մար­դիկ օգ­նու­թյան կա­րիք ու­նեն։
Ղա­րա­բա­ղին մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյան տրա­մադր­ման Լե­նինգ­րա­դի կո­մի­տեի նա­խա­գահ Ի­գոր ԲԱ­ԲԱ­ՆՈՎՆ իր կազ­մա­կեր­պու­թյու­նը ստեղ­ծել էր 1990թ. ամ­ռա­նը, ո­րում ընդգրկվել էին գրող­ներ, լրագ­րող­ներ, Լե­նինգ­րա­դի գի­տա­տեխ­նի­կա­կան հան­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Մեջ­բե­րենք նրա խոս­քը. ՙՄեր առջև ամ­բող­ջա­տի­րա­կան հա­մա­կարգն է` իր ողջ զի­նա­նո­ցով։ Այն­պես է ստաց­վել, որ Ար­ցա­խը հայ­տն­վել է ժո­ղովր­դա­վա­րու­թյան և հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­նե­րի հա­մար պայ­քա­րի ա­ռաջ­նագ­ծում, սա­կայն նա այժմ միայ­նակ է։ Ե­թե մեզ՝ ռու­սաս­տա­նյան ժո­ղովր­դա­վար­նե­րիս, չհա­ջող­վի պաշտ­պա­նել Ար­ցա­խը, ա­պա հա­զիվ թե մեզ հա­ջող­վի ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը պաշտ­պա­նել այս­տեղ՝ Ռու­սաս­տա­նում՚։

Նա ձեռ­նոց է նե­տել խոր­հր­դա­յին ղե­կա­վա­րու­թյա­նը՝ ա­սե­լով, որ վեր­ջինս Ղա­րա­բա­ղը դարձ­րել է փոր­ձա­դաշտ, որ­տեղ մշակ­վում են սե­փա­կան ժո­ղովր­դի դեմ պայ­քա­րի ա­մե­նա­զազ­րե­լի մի­ջոց­նե­րը։ Ղա­րա­բա­ղը, նրա խոս­քով, մի տա­րածք է, որ­տեղ ոտ­նա­հար­ված են մար­դու տար­րա­կան ի­րա­վունք­նե­րը՝ սկ­սած կյան­քի ի­րա­վուն­քից։ Հիմ­նա­դիր ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րին Բա­բա­նովն ի­րա­զե­կեց, որ Լե­նինգ­րա­դի խոր­հր­դի՝ մար­դու ի­րա­վունք­նե­րի հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վում ե­րեք ան­գամ ԼՂԻՄ-ի վե­րա­բե­րյալ լսում­ներ են անց­կաց­վել, տր­վել է ստեղծ­ված ի­րադ­րու­թյան հա­մա­կող­մա­նի վեր­լու­ծու­թյու­նը։ Մար­զի բնակ­չու­թյան պայ­քա­րի նկատ­մամբ մեծ հա­մակ­րանք տա­ծած՝ Լե­նինգ­րա­դի ՙՎա­հան՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյունն իր հա­վա­քած փաս­տե­րի հի­ման վրա զե­կույց էր ներ­կա­յաց­րել՝ մե­ղադ­րե­լով Ղա­րա­բա­ղում հաս­տատ­ված ար­տա­կարգ ի­րադ­րու­թյան ռե­ժի­մին՝ ո­րա­կե­լով այն որ­պես խոր­հր­դա­յին բիրտ ու­ժի և ադր­բե­ջա­նա­կան Օ­ՄՕՆ-ի հա­մակ­ցու­թյուն։
Բա­բա­նո­վի ղե­կա­վա­րած Լե­նինգ­րա­դի կո­մի­տեն քիչ բան չի ա­րել­Ղա­րա­բա­ղի շուրջ տե­ղե­կատ­վա­կան շր­ջա­փա­կու­մը ճեղ­քե­լու ուղ­ղու­թյամբ։ Մար­դու ի­րա­վունք­նե­րին նվիր­ված ա­ռա­ջին մի­ջազ­գա­յին կոնգ­րե­սում, ո­րը մեկ­նար­կել է 1990թ. սեպ­տեմ­բե­րին Վիլ­նյու­սում, կո­մի­տեի ջան­քե­րով բա­նաձև է ներ­կա­յաց­վել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում մար­դու ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հա­րում­նե­րի մա­սին։ Կոնգ­րե­սում այդ թե­մա­յով զե­կու­ցել է կո­մի­տեի ան­դամ Կոնս­տան­տին Վո­յե­վոդս­կին։
Մոս­կո­վյան հե­ղի­նա­կա­վոր թեր­թե­րից մե­կի՝ ՙՄայ­րա­քա­ղաք՚-ի գլ­խա­վոր խմ­բա­գիր Անդ­րեյ ՄԱ­ԼԻ­ԳԻ­ՆԸ հիմ­նա­դիր ժո­ղո­վում գործ­նա­կան ա­ռա­ջար­կու­թյամբ հան­դես ե­կավ՝ ա­սե­լով, որ մար­դիկ հա­վա­տում են փաս­տե­րին, ի­րա­դար­ձու­թյան ա­կա­նա­տե­սի վկա­յու­թյուն­նե­րին, տե­սագ­րու­թյուն­նե­րին, լու­սան­կար­նե­րին, քա­նի որ դրանք են ան­մի­ջա­պես հայ­տն­վում մա­մու­լի և հե­ռուս­տա­տե­սու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։ Թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գիրն ա­ռա­ջար­կել է մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, Ռու­սաս­տա­նում հա­վա­տար­մագր­ված օ­տա­րերկ­րյա լրա­տա­մի­ջոց­նե­րի թղ­թա­կից­նե­րի և ան­կախ դի­տորդ­նե­րի ու­շադ­րու­թյու­նը սևե­ռել Ղա­րա­բա­ղի խնդ­րին։ Կարևո­րել է Միա­վոր­ված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թյան հաս­ցեով դի­մում­նե­րի հղու­մը, Մոսկ­վա­յում մա­մու­լի ա­սու­լիս­նե­րի հա­ճա­խա­կի կազ­մա­կեր­պու­մը, Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի պայ­քա­րի մա­սին փաս­տե­րի հա­վա­քու­մը։
Հիմ­նա­դիր ժո­ղո­վի ա­վար­տին Ռու­սաս­տա­նյան մտա­վո­րա­կա­նու­թյան ՙՂա­րա­բաղ՚ կո­մի­տեն հան­դես է ե­կել հայ­տա­րա­րու­թյամբ, ո­րում հան­րայ­նաց­րել է իր գոր­ծու­նեու­թյան գլ­խա­վոր ուղ­ղու­թյուն­նե­րը՝ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյուն, տե­ղե­կատ­վա­կան շր­ջա­փակ­ման ճեղ­քում, ԼՂԻՄ-ի և Ռու­սաս­տա­նի միջև կա­պե­րի և շփում­նե­րի ակ­տի­վաց­ման ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­նե­րի ծա­վա­լում։