[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԱՑՎԵՑ՝ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

 

 

 

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 

Փետր­վա­րի 9-ին Ադր­բե­ջա­նում ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ էին։ Դրան նա­խոր­դեց քաղ­բան­տար­կյալ­նե­րի հար­ցե­րով ԵԽԽՎ զե­կույ­ցը, որ­տեղ Իլ­համ Ա­լիե­ւի իշ­խա­նու­թյա­նը ներ­կա­յաց­վե­ցին ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը, մար­դու ի­րա­վունք­ներն ու ա­զա­տու­թյուն­նե­րը հար­գե­լու մի շարք հս­տակ պա­հանջ­ներ։ Պաշ­տո­նա­կան Բա­քուն հա­կա­դար­ձեց, որ Եվ­րո­պա­յի խոր­հր­դի եւ ոչ մի հոր­դոր չի ըն­դու­նում եւ ո­չինչ չի ձեռ­նար­կի։

Եվ­րո­պա­կան կա­ռույց­ներն Ադր­բե­ջա­նի խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին դի­տորդ­ներ չու­ղար­կե­ցին։ Փաս­տա­ցի դա նշա­նա­կում է, որ նրանք ադր­բե­ջա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը հա­մա­րում են ձե­ւա­կան մի­ջո­ցա­ռում, ո­րի ար­դյունք­նե­րը կան­խո­րոշ­ված են։ Ա­վե­լի վաղ փոր­ձա­գի­տա­կան ո­րոշ շր­ջա­նակ­ներ, այդ թվում եւ՝ հայ­կա­կան, կար­ծիք էին հայտ­նում, թե խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կազ­մա­կերպ­վում են իշ­խա­նու­թյու­նը Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յին փո­խան­ցե­լու նա­խագ­ծի շր­ջա­նակ­նե­րում եւ հնա­րա­վոր էին հա­մա­րում վեր­ջի­նիս կող­մից նոր, ե­րի­տա­սարդ ու­ժե­րի հո­վա­նա­վո­րու­մը։ Նման մի­տում­ներ, կար­ծես թե, կա­յին, բայց ընտ­րու­թյուն­նե­րի մա­սին հայ­տա­րա­րե­լուց շատ կարճ ժա­մա­նակ անց Իլ­համ Ա­լիե­ւի աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար, Գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի նա­խա­գահ կարգ­ված Ռա­միզ Մեհ­թիե­ւը պե­տա­կան ՙԱ­զեր­թաջ՚ գոր­ծա­կա­լու­թյան մի­ջո­ցով տա­րա­ծեց մի ծա­վա­լուն հոդ­ված, ո­րի վեր­նա­գիրն ար­դեն իսկ չա­փա­զանց խո­սուն էր՝ ՙՆա­խա­գահ հո­րից՝ նա­խա­գահ որ­դուն՚։ Բաց տեքս­տով հայ­տա­րար­վեց, որ Իլ­համ Ա­լիեւն իշ­խա­նու­թյու­նը ժա­ռան­գու­թյուն է ստա­ցել հո­րից եւ պետք է այն փո­խան­ցի որ­դուն՝ կրտ­սեր Հեյ­դար Ա­լիե­ւին։ Զու­գա­հե­ռա­բար ադր­բե­ջա­նա­կան լրա­հո­սից չքա­ցավ ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի ա­նու­նը։ Պարզ դար­ձավ, որ ոչ մի նո­րու­թյուն խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը չեն բե­րի, իշ­խող կու­սակ­ցու­թյու­նը կպահ­պա­նի մե­ծա­մաս­նու­թյու­նը, տպա­վո­րու­թյան հա­մար խոր­հր­դա­րան կանց­նեն նաեւ ո­րոշ գր­պա­նա­յին ընդ­դի­մա­դիր­ներ։ Քվեար­կու­թյան նախ­նա­կան ար­դյունք­նե­րը հաս­տա­տում են այդ տպա­վո­րու­թյու­նը։ Իշ­խող ՙԵ­նի Ա­զար­բայ­ջան՚ կու­սակ­ցու­թյան թեկ­նա­ծու­նե­րը 125 ընտ­րա­տա­րածք­նե­րից 65-ում հաղ­թել են։ Ըստ նախ­նա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րի, միայն մեկ ընտ­րա­տա­րած­քում է, որ ի­րա­կան ընդ­դի­մու­թյան թեկ­նա­ծուն կա­րող է հաղ­թած ճա­նաչ­վել։
Նա ReAl շարժ­ման ներ­կա­յա­ցու­ցիչ Իլ­քին Գա­դիր­լին է։ Հենց այդ շար­ժումն էին փոր­ձա­գետ­նե­րը հա­մա­րում Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի ա­պա­գա քա­ղա­քա­կան հե­նա­րա­նը։ Ինչ­պես տես­նում ենք, Իլ­համ Ա­լիե­ւը շատ դա­ժա­նո­րեն վեր­ջա­կետ է դրել Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի քա­ղա­քա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րի վրա։ Ար­մա­տա­կան ընդ­դի­մու­թյու­նը բոյ­կո­տել էր ընտ­րու­թյուն­նե­րը, թեկ­նա­ծու­ներ ա­ռա­ջադ­րել էր, սա­կայն, իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ վա­ղե­մի հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ հայտ­նի ՙՄու­սա­վա­թը՚։ Նախ­նա­կան ար­դյունք­նե­րով, սա­կայն, նրա բո­լոր թեկ­նա­ծու­նե­րը նույն­պես պարտ­վել են։ Այս­պի­սով, Ադր­բե­ջա­նում քա­ղա­քա­կան սերն­դա­փո­խու­թյան մա­սին փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րի պատ­րանք­ներն ի դե­րեւ ե­ղան։ Իլ­համ Ա­լիե­ւը պատ­րաստ­վում է ոչ թե քա­ղա­քա­կան նո­րաց­ման, այլ սե­փա­կան իշ­խա­նու­թյու­նը եւս մեկ տաս­նա­մյակ եր­կա­րաձ­գե­լու ծրագ­րի ի­րա­կա­նաց­մա­նը։ Ե­թե ե­րե­ւույ­թը փոր­ձենք դի­տար­կել խոր­քով, ա­պա հարկ կլի­նի խոս­տո­վա­նել, որ այդ նա­խա­գիծն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լու հա­մար նա պետք է ու­նե­նա ար­տա­քին հզոր օ­ժան­դա­կու­թյուն։ Այ­սօր­վա ի­րա­վի­ճակն այն­պի­սին է, որ ա­րեւմ­տյան եր­կր­նե­րը շա­հագր­գռ­ված չեն Ա­լիե­ւի իշ­խա­նու­թյան թու­լաց­մամբ, քա­նի որ քաջ ի­րազկ­ված են, որ Ադր­բե­ջա­նում նրա միակ այ­լընտ­րանքն իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյունն է։ Ի­րա­նը կաշ­կանդ­ված է մի­ջազ­գա­յին մե­կու­սաց­մամբ եւ բաց գոր­ծել չի կա­րող։ Ռու­սաս­տա­նին նույն­պես լիո­վին բա­վա­րա­րում է Իլ­համ Ա­լիե­ւը, քա­նի որ նա Ադր­բե­ջա­նը չի տա­նում դե­պի Ա­րեւ­մուտք։ Ա­ռայժմ սա է քա­ղա­քա­կան դա­սա­վո­րու­թյու­նը, ին­չը խու­սա­նա­վե­լու եւ սե­փա­կան իշ­խա­նու­թյու­նը եր­կա­րաձ­գե­լու մեծ հնա­րա­վո­րու­թյուն­ներ է ըն­ձե­ռում Իլ­համ Ա­լիե­ւին։ Այ­սօր նա Ադր­բե­ջա­նում քա­ղա­քա­կան լուրջ մր­ցա­կից չու­նի։ Միակ սպառ­նա­լիք կա­րող է լի­նել պա­լա­տա­կան հե­ղաշր­ջու­մը, ե­թե Իլ­համ Ա­լիե­ւին չհա­ջող­վի երկ­րի հարս­տու­թյուն­նե­րը բա­ժա­նե­լու հար­ցում պայ­մա­նա­վոր­վել Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի հայ­րա­կան ըն­տա­նի­քի հետ։ Ըստ ո­րոշ տե­ղե­կու­թյուն­նե­րի, հենց Փա­շաեւ­նե­րի ըն­տա­նիքն է մա­մու­լում գե­նե­րաց­րել ադր­բե­ջա­նա­կան ՙվե­րե­ւից հե­ղա­փո­խու­թյան՚ թե­ման։ Մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ հաշ­տու­թյու­նը կկա­յա­նա, Փա­շաեւ­նե­րին բա­ժին կընկ­նի եւս մեկ մե­գա-բիզ­նես։ Ի­րենց լիո­վին բա­վա­րար­ված կզ­գան նաեւ նա­խի­ջե­ւա­նյան կլա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ Այս ի­րա­վի­ճա­կում Ադր­բե­ջա­նից ո­րե­ւէ լուրջ սպա­սե­լիք­ներ չի կա­րող ու­նե­նալ եւ ոչ մի ու­ժա­յին կենտ­րոն։Խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի առ­թիվ Իլ­համ Ա­լիե­ւին շնոր­հա­վո­րել է միայն Թուր­քիա­յի նա­խա­գա­հը։ Ակն­հայտ է դառ­նում, որ ինչ-որ մեկն ու­զում էր Ադր­բե­ջա­նում ինչ-որ նոր բան ա­նել, բայց ստաց­վեց՝ ինչ­պես միշտ։