[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԶԱՐԹՈՆՔԻ՝ 1988-Ի ՊԱՏՄԱԿԱՆ ՓԵՏՐՎԱՐԸ

Սիլ­վա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Մենք նշում ենք, վեր­հի­շում, վե­րապ­րում 1988-ի փետր­վա­րի աս­տե­ղա­յին օ­րե­րը, ո­րոնք ճա­կա­տագ­րա­կան ե­ղան ոչ միայն Հա­յաս­տա­նից բռ­նա­զավթ­ված Ար­ցա­խի, այլև՝ մայր Հա­յաս­տա­նի հա­մար, քան­զի խոր­հր­դա­յին կեղծ ին­տեր­նա­ցիո­նա­լիզ­մի ժխո­րում, պա­նիս­լա­մա­կան նպա­տա­կաս­լաց քա­ղա­քա­կա­նու­թյուն էր տար­վում, խլաց­վե­լով ազ­գա­յին ար­դար պա­հանջ­նե­րի մա­սին ար­տա­բեր­վող յու­րա­քան­չյուր խոսք, և Ար­ցա­խը լց­վում էր թր­քա­զե­րի­նե­րով, Հա­յաս­տա­նի Մա­սի­սի, Ա­մա­սիա­յի, Նո­յեմ­բե­րյա­նի շր­ջան­նե­րը՝ նույն­պես։

Մայր Հա­յաս­տա­նին վե­րա­միա­վոր­վե­լու` նրա­նից ա­նար­դա­րա­ցի խլ­ված Ար­ցա­խի խա­ղաղ և օ­րի­նա­կան պա­հան­ջը մաս­սա­յա­կան ար­տա­հայտ­վեց 1988-ի փետր­վա­րին։ Հի­շում եմ փետր­վա­րի 13-ի Մար­տու­նի քա­ղա­քի ա­ռա­ջին ցույ­ցը, ին­չը պատ­մա­կան ի­րո­ղու­թյուն է, և ո­րի ոչ միայն ա­կա­նա­տե­սը, այլև մաս­նա­կիցն եմ ե­ղել։ 32 տա­րի է ան­ցել այդ օ­րից, և ե­թե 132 տա­րի էլ անց­նի, պատ­մա­կան ան­հեր­քե­լի այդ փաս­տը ոչ ոք ի­րա­վունք չու­նի ա­ղա­վա­ղե­լու…. 3 տաս­նա­մյակ թեր­թում եմ 1989-ի նո­թա­տետ­րերս, ո­րոն­ցում ար­ձա­նագ­րել եմ Մար­տու­նում, և ոչ միայն Մար­տու­նում, տե­ղի ու­նե­ցած մեծ ու փոքր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը։ Այս ան­գամ չբա­ցե­ցի դրանք՝ հս­տակ հի­շում եմ ա­մեն ինչ։
Հու­շա­գիր­նե­րից ո­մանք գրում են, թե ժո­ղո­վուրդն արթ­նա­ցավ թմ­բի­րից։ Ոչ, հա­զար ան­գամ ՝ ՈՉ… Ժո­ղո­վուր­դը եր­բեք թմ­բի­րի մեջ չի ե­ղել…Կար­դա­ցեք Լեո­նիդ Հու­րուն­ցի ՙԻնչ­պես հասց­նեմ ճիչս սե­րունդ­նե­րին՚ գիր­քը, ո­րը ճշ­մա­րիտ տա­րեգ­րու­թյուն է հայ­րե­նա­սեր զա­վա­կի։ 1960-ա­կան թվա­կան­նե­րին, երբ Մար­տու­նու շր­ջա­նում դպ­րո­ցի ադր­բե­ջան­ցի տնօ­րե­նը մոր­թեց հայ դպ­րո­ցա­կան տղե­կին, Ար­ցա­խում բռնկ­վեց ժո­ղովր­դա­կան ընդ­վզ­ման հուժ­կու շար­ժում։ Հր­կիզ­վեց ե­նի­չե­րի դա­հի­ճը, սա­կայն հա­րյու­րա­վոր հա­յոր­դի­ներ ձեր­բա­կալ­վե­ցին և կտ­տանք­նե­րի են­թարկ­վե­ցին Բաք­վի բան­տե­րում։ Ժո­ղո­վուրդն ըմ­բռ­նեց, որ թուր­քի հետ բա­րե­կա­մու­թյունն անհ­նա­րին է և պետք է զին­վել….
1988-ի պատ­մա­կան փետր­վա­րը հաս­տա­տեց ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ Ի­ՄԱՍՏ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՆԺ­ԴԵ­ՀՅԱՆ բնո­րոշ­ման ի­րա­վա­ցիու­թյու­նը. ՙԱ­յո, ծով է ժո­ղո­վուր­դը. դա հո­գու միաս­նու­թյուն է։ Կան գե­րա­գույն պա­հեր, ժո­ղովր­դի գո­յու­թյանն ու ճա­կա­տագ­րին սպառ­նա­ցող ար­տա­քին վտան­գի ժա­մեր, երբ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ ԱՉ­ՔԸ ԼԱՅ­ՆԱ­ՆՈՒՄ Է, խո­րա­նում արծ­վի աչ­քի պես, և նա իր բնին, իր ձա­գե­րին եր­կա­րող թշ­նա­մու ձեռ­քը, ժա­նի­քը, մա­գիլն է տես­նում։ Նման դեպ­քում ԺՈ­ՂՈ­ՎՈՒՐԴՆ ԱՄ­ԲՈՂ­ՋԱ­ՊԵՍ ԱՉՔ Է դառ­նում, ո­րին նա­յե­լու Ա­ՐԻՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՉԻ ՊԱ­ԿԱ­ՍՈՒՄ ՍԱ­ԿԱ­ՎԱ­ԹԻՎ­ՆԵ­ՐԻՆ ՄԻԱՅՆ։ Նման վայր­կյա­նին ԺՈ­ՂՈ­ՎՈՒՐ­ԴԸ զո­րա­վոր­նե­րի մեջ փնտ­րում է զո­րա­վո­րա­գույ­նին և նրա ա­փի մեջ դնում իր ճա­կա­տա­գի­րը։ Այս­պես է ա­ռաջ գա­լիս ճշ­մա­րիտ ա­ռաջ­նոր­դը։ ԽՈՐ­ՔԻ ԿԱՆ­ՉԻՆ ԱՐ­ՁԱ­ԳԱՆ­ՔՈՒՄ Է խոր­քը։ ԺՈ­ՂՈ­ՎՈՒՐԴ և Ա­ՌԱՋ­ՆՈՐԴ գտ­նում են ի­րար, միա­նում, ամ­բող­ջա­նում էու­թե­նա­կան մի միաս­նու­թյան մեջ։ Այդ­պես է ստեղծ­վում հա­վա­քա­կան սիր­տը… ՆՄԱՆ ՄԹ­ՆՈ­ԼՈՐ­ՏՈՒՄ ԵՆ ՀՂԱՑ­ՎՈՒՄ ՀԵ­ՐՈՍ­ՆԵ­ՐԸ և ԾՆՈՒՆԴ ԱՌ­ՆՈՒՄ ԳՈՐ­ԾԵ­ՐԸ ՀԵ­ՐՈ­ՍԱ­ԿԱՆ՚ (տես՝ Գա­րե­գին Նժ­դեհ, ՀԱ­ՏԸՆ­ՏԻՐ, էջ 344)։
1988-ի փետր­վա­րին սկիզբ ա­ռած ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րում ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ ՀԱ­ՎԱ­ՔԱ­ԿԱՆ ԱՉ­ՔԸ և ՍԻՐ­ՏԸ ԳՏԱՎ ԻՐ ՀԵ­ՐՈՍ­ՆԵ­ՐԻՆ՝ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան ՑԵ­ՂԱ­ՊԱՀ ՊԱՅ­ՔԱ­ՐԻ կազ­մա­կեր­պիչ­նե­րին։ Ա­նուն­ներ չեմ թվար­կի այս ան­գամ, կփաս­տեմ միայն, որ մե­ծա­խոր­հուրդ այս ՇԱՐ­ԺՈՒ­ՄԸ դեռևս ըստ ար­ժան­վույն չի լու­սա­բան­վել և գնա­հատ­վել… Այդ հրե­ղեն ընդ­վզ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րից շա­տե­րը ֆի­զի­կա­պես մեզ հետ չեն այ­սօր… Փա՛ռք ու պա­տիվ միշտ ներ­կա բա­ցա­կա­նե­րին և ապ­րող վկա­նե­րին…
Ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շար­ժու­մը բա­ցա­հայ­տեց ԽՍՀՄ ին­տեր­նա­ցիո­նա­լիզ­մի կեղ­ծիքն ու Ադր­բե­ջան հոր­ջորջ­վող հան­րա­պե­տու­թյան գի­շա­տիչ-զավ­թո­ղա­կան նկր­տում­նե­րը, ին­չի վկա­յու­թյու­նը ե­ղան պե­տա­կան մա­կար­դա­կով կազ­մա­կեր­պած Բաք­վի, Սում­գա­յի­թի և հա­յաբ­նակ այլ վայ­րե­րի ե­ղեռ­նա­գոր­ծու­թյուն­նե­րը ա­զե­րի ոհ­մակ­նե­րի կող­մից։
Աշ­խար­հը տե­սավ, որ պատ­մա­կան ար­դա­րու­թյու­նը վե­րա­կանգ­նել պա­հան­ջող խա­ղաղ հա­յու­թյա­նը Ադր­բե­ջա­նը պա­տաս­խա­նեց տար­բեր ծա­վալ­նե­րի ցե­ղաս­պա­նու­թյամբ և ցայ­սօր փոր­ձում է ա­պա­կողմ­նո­րո­շել մի­ջազ­գա­կին հան­րու­թյա­նը, սր­բապղ­ծո­րեն հան­դես գա­լով ան­մեղ զո­հի կեր­պա­րով։
…Մեր պայ­քա­րը նոր փուլ է թևա­կո­խել այ­սօր։ Միաս­նա­բար մար­տն­չենք կեղ­ծի­քի դեմ և միաս­նա­կան կեր­տենք ՀԱ­ՅՈՑ ԱՆ­ԿԱԽ ՊԵ­ՏԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ։

;