[ARM]     [RUS]     [ENG]

Նի­կոլ Փա­շի­նյան. Ղա­րա­բա­ղի վրա Ադր­բե­ջա­նի հար­ձա­կու­մը մենք կըն­կա­լենք որ­պես հար­ձա­կում ՀՀ վրա

 

 

 

ՙՖրիդ­րիխ Է­բերտ՚ հիմ­նադ­րա­մում կազ­մա­կերպ­ված քն­նարկ­ման մաս­նա­կից­նե­րից Գեր­մա­նիա­յի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչն ա­սել է, թե Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո Ադր­բեջ­ւա­նում շա­տե­րը հույս են ու­նե­ցել, թե հայ­կա­կան զոր­քե­րը կհե­ռա­նան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից, բայց հե­տո Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րել է, թե ՙԱր­ցա­խը Հա­յաս­տան է ու վերջ՚։ ՙԻ վեր­ջո, ի՞նչ պետք է ա­նել այդ մեծ հույ­սի հետ կապ­ված՚, հարց­րել է Գեր­մա­նիա­յի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցի­չը։

ՙԵս ար­դեն ա­սա­ցի բա­նա­ձե­ւը, միա­կող­մա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րով հնա­րա­վոր չէ հար­ցը լու­ծել։ Ե­թե ան­գամ են­թադ­րենք, որ Հա­յաս­տա­նի ո­րե­ւէ իշ­խա­նու­թյուն միա­կող­մա­նի գոր­ծո­ղու­թյուն կձեռ­նար­կի, դրա­նով նա ոչ թե խն­դի­րը կլու­ծի, այլ կխո­րաց­նի՚, ա­սել է ՀՀ վար­չա­պե­տը։
Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սել է, որ Բա­քուն խո­սում է միայն տա­րածք­նե­րի մա­սին, մինչ­դեռ հայ­կա­կան կող­մին մտա­հո­գում է անվ­տան­գու­թյան հար­ցը։
ՙՈ­րով­հե­տեւ դուք ա­սում եք տա­րածք­ներ։ Ադր­բե­ջա­նում շատ են սի­րում խո­սել տա­րածք­նե­րի մա­սին։ Բայց շատ կա­րե­ւոր է հաս­կա­նալ, որ մենք խո­սում ենք անվ­տան­գու­թյան մա­սին։ Մի երկ­րում, որ­տեղ մար­դուն հե­րո­սաց­նում են այն բա­նի հա­մար, որ նա սպա­նել է հա­յի... Ես չգի­տեմ, դուք տե­ղյա՞կ եք, ներ­կա­նե­րը տե­ղյա՞կ են, որ 2004 թվա­կա­նին ՆԱ­ՏՕ-ն խա­ղա­ղա­սի­րա­կան ծրագ­րով սպա­ներ է հրա­վի­րում Հա­յաս­տա­նից ու Ադր­բե­ջա­նից։ Բու­դա­պեշ­տում նրանք հա­մա­տեղ սե­մի­նար­նե­րի են մաս­նակ­ցում, եւ ադր­բե­ջան­ցի սպան կաց­նով սպա­նում է քնած հայ սպա­յին։ Դրա­նից հե­տո Բու­դա­պեշ­տում տե­ղի է ու­նե­նում դա­տա­վա­րու­թյուն եւ ադր­բե­ջան­ցի սպան դա­տա­պարտ­վում է ցմահ ա­զա­տազ­րկ­ման։ Ո­րոշ ժա­մա­նակ անց Հուն­գա­րիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շում է այդ սպա­յին ար­տա­հանձ­նել Ադր­բե­ջան։ Եվ ժա­մա­նե­լուն պես Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հրա­մա­նա­գիր է ստո­րագ­րում այդ սպա­յին ա­զատ ար­ձա­կե­լու մա­սին, վճար­վում է այդ ողջ ըն­թաց­քում նրա չս­տա­ցած աշ­խա­տա­վար­ձը, տր­վում են բնա­կա­րան, զին­վո­րա­կան կո­չում եւ նա լրատ­վա­մի­ջոց­նե­րով հա­մընդ­հա­նուր քա­ջա­լե­րան­քի եւ հե­րո­սի կոչ­ման է ար­ժա­նա­նում։ Անվ­տան­գու­թյան գո­տին, ո­րի մա­սին խո­սում են Ադր­բե­ջա­նում, հենց այս տրա­մա­բա­նու­թյան պատ­ճա­ռով է գո­յա­ցել։ Ո­րով­հե­տեւ, երբ խա­ղաղ բնա­կա­վայ­րե­րը ռմ­բա­կոծ­վում էին ադր­բե­ջան­ցի­նե­րի կող­մից՝ մար­դիկ, խա­ղաղ բնա­կիչ­նե­րը, ե­րե­խա­նե­րը տա­րի­նե­րով նկուղ­նե­րից դուրս չէին գա­լիս։
Եվ երբ աս­վում է տա­րածք, մենք դա ըն­կա­լում ենք որ­պես անվ­տան­գու­թյուն։ Եվ նախ՝ ոչ թե Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, այլ Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը պատ­րաստ չէ զի­ջել սե­փա­կան անվ­տան­գու­թյու­նը, ինչ­պես ո­րե­ւէ եր­կիր պատ­րաստ չէ զի­ջել իր անվ­տան­գու­թյու­նը։ Այ­սինքն, այս ի­րա­վի­ճա­կի լու­ծու­մը կա­րող է կապ­ված լի­նել միայն անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­նե­րի հետ, ո­րոնք չկան։ Եվ չեն ե­ղել։ Եվ դրանց բա­ցա­կա­յու­թյունն է ստեղ­ծել այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կը։ Իսկ ինչ վե­րա­բե­րում է իմ այն ար­տա­հայ­տու­թյա­նը, որ ՙՂա­րա­բա­ղը Հա­յաս­տան է եւ վերջ՚, դա ու­նի շատ պարզ եւ կոնկ­րետ բա­ցատ­րու­թյուն։ Մենք ա­սել ենք, որ Ղա­րա­բա­ղի վրա Ադր­բե­ջա­նի հար­ձա­կու­մը մենք կըն­կա­լենք որ­պես հար­ձա­կում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վրա։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը Ղա­րա­բա­ղի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վորն է։ Եվ սրա­նով ա­մեն ինչ աս­ված է։
Եվ ու­զում եմ հս­տակ ա­սել, որ մենք ո­րե­ւէ կա­ռու­ցո­ղա­կան քայլ Ադր­բե­ջա­նի կող­մից վեր­ջին մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում բա­նակ­ցա­յին պրո­ցե­սում չենք տե­սել , բայց մյուս կող­մից ես ու­զում եմ գնա­հա­տել այն ի­րա­վի­ճա­կը, որ մեզ հա­ջող­վել է Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւի հետ հաս­նել 2018 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րից ի վեր, երբ մենք ա­ռա­ջին ան­գամ հան­դի­պե­ցինք, եւ այդ հան­դի­պու­մից հե­տո տա­րա­ծաշր­ջա­նում, շփ­ման գծում լար­վա­ծու­թյուն ան­նա­խա­դեպ ցածր է։ Եվ ես հույս ու­նեմ, որ կա­ռու­ցո­ղա­կան քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում մեզ կհա­ջող­վի ոչ միայն պահ­պա­նել այս հա­մե­մա­տա­բար կա­յուն եւ հան­դարտ ի­րա­վի­ճա­կը, այ­լեւ ա­ռաջ շարժ­վել դե­պի ի­րա­վա­կան կար­գա­վո­րում՚։