[ARM]     [RUS]     [ENG]

Մյունխենում մեկնարկեց Փաշինյան-Ալիև հանդիպումը

Մյունխենում մեկնարկեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճ հանդիպումը:

 Հանդիպումից հետո Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։

Քննարկումը տևելու է մոտ 45 րոպե, վարելու է «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Փաշինյանը և Ալիևը հանդես կգան ելույթներով։

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը միայն մեկ անգամ են պաշտոնապես բանակցել՝ անցած տարի մարտին Վիեննայում։ Կարճատև հանդիպումներ, շփումներ, սակայն, շատ են եղել:

Ազատություն