[ARM]     [RUS]     [ENG]

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ. ՙԱդրբեջանը թող գնա Արդարադատության միջազգային դատարան, մենք նրա բոլոր փաստարկները կջախջախենք՚

Փետր­վա­րի 15-ին Մյուն­խե­նում տե­ղի ու­նե­ցավ Ար­ցա­խի հիմ­նա­հար­ցին նվիր­ված քն­նար­կում՝ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի և Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի մաս­նակ­ցու­թյամբ։

 Քն­նարկ­ման ըն­թաց­քում ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն անդ­րա­դառ­նա­լով Ար­ցա­խի հար­ցի լուծ­ման բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին՝ նշել է, որ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում պետք է ի­րա­կա­նաց­նել միկ­րո­հե­ղա­փո­խու­թյուն.

ՙԻմ սկզ­բուն­քա­յին պատ­կե­րա­ցու­մը հետևյալն է՝ հնա­րա­վոր չէ այս եր­կար տևած հա­կա­մար­տու­թյու­նը մեկ կամ եր­կու քայ­լով լու­ծել։ Ես կար­ծում եմ, որ մեզ պետք է միկ­րո­հե­ղա­փո­խու­թյուն­ներ ու­նե­նալ, որ­պես­զի դրանք վե­րա­փո­խենք մի­նի հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի, ո­րից հե­տո ի­րոք բե­կում կու­նե­նանք բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում։ Որն էր այդ միկ­րո­հե­ղա­փո­խու­թյու­նը։ 2018-ի սեպ­տեմ­բե­րին ես հայ­տա­րա­րե­ցի, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան ցան­կա­ցած լու­ծում պետք է ըն­դու­նե­լի լի­նի Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դի, Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի և Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դի հա­մար։ Ին­չո՞ւ է սա միկ­րո­հե­ղա­փո­խու­թյուն, քա­նի որ ես Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին ա­ռաջ­նորդն եմ, որն ա­սում է, որ ցան­կա­ցած լու­ծում պետք է ըն­դու­նե­լի լի­նի նաև Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դի հա­մար։ Ես ոչ միայն Հա­յաս­տա­նի միակ ա­ռաջ­նորդն եմ, այլ նաև ես Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նորդ­նե­րից միակն եմ, որ ա­սում է, որ ցան­կա­ցած լու­ծում պետք է ըն­դու­նե­լի լի­նի բո­լոր կող­մե­րի հա­մար։ Իսկ հի­մա այդ հե­ղա­փո­խու­թյու­նից ան­ցել է ա­վե­լի քան 1 տա­րի։ Դա շատ կարևոր միկ­րո­հե­ղա­փո­խու­թյուն է՚։
Քն­նարկ­ման ժա­մա­նակ դահ­լի­ճից հարց ուղ­ղե­ցին եր­կու եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րին՝ հե­տաքր­քր­վե­լով, թե հար­ցի լուծ­ման հա­մար ին­չո՞ւ այն չեն ներ­կա­յաց­նում Ար­դա­րա­դա­տու­թյան մի­ջազ­գա­յին դա­տա­րան, ին­չին ի պա­տաս­խան՝ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը նշեց, որ Ադր­բե­ջա­նը հա­վա­տա­րիմ է բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին և հույս ու­նի, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով կվե­րա­կանգ­նի իր ՙտա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը՚, իսկ ե­թե բա­նակ­ցու­թյուն­նե­րը խա­թար­վեն, ա­պա այդ տար­բե­րա­կը կդի­տար­կեն։
Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն էլ ըն­դգ­ծեց, որ Հա­յաս­տա­նը նույն­պես հա­վա­տա­րիմ է բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին, և կր­կին մեջ­բե­րեց միկ­րո­հե­ղա­փո­խու­թյան գա­ղա­փա­րը։
Ռու­սա­կան ՙԿո­մեր­սանտ՚ թեր­թի լրագ­րո­ղը հարց հն­չեց­րեց խնդ­րի փու­լա­յին լուծ­ման վե­րա­բե­րյալ, ո­րի պա­րա­գա­յում Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հար­ցը լու­ծե­լու են հե­տո, և հե­տաքր­քր­վեց՝ ար­դյոք այդ տար­բե­րա­կը դի­տար­կո՞ւմ են։
Ըստ Ա­լիևի, այդ տար­բե­րակն Ադր­բե­ջա­նի կող­մից լր­ջո­րեն դի­տարկ­վել է, և ի­րենք տվել են ի­րենց հա­մա­ձայ­նու­թյու­նը։
Հան­դի­պու­մից հե­տո վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ֆեյս­բու­քյան իր է­ջում ա­ռանձ­նաց­րեց մյուն­խե­նյան վեց սկզ­բունք­ներ։
168.am-ի հետ զրույ­ցում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի մա­մու­լի խոս­նակ Դա­վիթ Բա­բա­յա­նը նշեց, որ Ադր­բե­ջա­նը հան­գիստ կա­րող է դի­մել Ար­դա­րա­դա­տու­թյան մի­ջազ­գա­յին դա­տա­րան, սա­կայն դրա հա­մար պետք է շատ լավ պատ­րաստ­վի՝ ի­րա­վա­կան, քա­ղա­քա­կան, պատ­մա­կան, մշա­կու­թա­յին և այլ անհ­րա­ժեշտ ուղ­ղու­թյուն­նե­րով։
ՙԱդր­բե­ջա­նը թող պատ­րաստ­վի ու գնա Ար­դա­րա­դա­տու­թյան մի­ջազ­գա­յին դա­տա­րան, մենք կա­րող ենք ա­մեն ինչ այն­պես լավ կազ­մա­կեր­պել, որ Ադր­բե­ջա­նի բո­լոր փաս­տարկ­նե­րը ջախ­ջա­խենք։ Զար­մա­ցած եմ, որ Ա­լիևի պատ­կե­րա­ցում­ներն այդ­քան մա­կե­րե­սա­յին են, մաս­նա­վո­րա­պես՝ սե­փա­կան պատ­մու­թյան ի­մա­ցու­թյու­նը, չնա­յած սա բնա­կան է, քա­նի որ նրանք այդ­քան էլ սե­փա­կան պատ­մու­թյուն չու­նեն։ Սա է պատ­ճա­ռը, որ կար­ծես թե եր­րորդ դա­սա­րա­նի ա­շա­կեր­տի պա­տաս­խան­ներ լի­նեին։ Ադր­բե­ջա­նը որևէ փաս­տարկ չու­նի՚,- շեշ­տեց Դա­վիթ Բա­բա­յա­նը։
Ինչ վե­րա­բե­րում է հար­ցի փու­լա­յին լուծ­ման տար­բե­րա­կին, Դա­վիթ Բա­բա­յա­նը նկա­տեց՝ այդ տար­բե­րա­կը, ո­րը քն­նարկ­վում էր՝ նախ­կի­նում մերժ­վել է, և մեր­ժել է հայ­կա­կան կող­մը, այ­նու­հետև մերժ­վել է նաև ընդ­հա­նուր պե­տու­թյան գա­ղա­փարն Ադր­բե­ջա­նի կող­մից, և այս ա­մենն ար­դեն ան­ցյա­լում է։
ՙԱյն ձևով, ինչ­պես Ադր­բե­ջանն է պատ­կե­րաց­նում հար­ցի լու­ծու­մը՝ անհ­նա­րին է, ոչ միայն անհ­նա­րին է այն ի­րա­կա­նաց­նել, այլև անտ­րա­մա­բա­նա­կան է, այ­սինքն՝ փու­լա­յին տար­բե­րակ ա­սե­լով՝ Ադր­բե­ջա­նը հաս­կա­նում է՝ հետևանք­նե­րի, ոչ թե՝ պատ­ճա­ռի վե­րա­ցում։ Փու­լա­յին տար­բե­րակ ա­սե­լով՝ մենք հաս­կա­նում ենք քայ­լե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյուն, այ­սինքն՝ ա­ռա­ջին քայ­լով Ադր­բե­ջա­նը պետք է ճա­նա­չի Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, մենք էլ ճա­նա­չենք Ադր­բե­ջա­նին, այ­նու­հետև անց­նենք երկ­րորդ քայ­լին, իսկ այն, ինչ ա­սում է Ադր­բե­ջա­նը, ինչ-որ տեղ ՙդե­ժա­վյուի՚ նման բան է՝ Ար­ցա­խին վե­րա­դարձ­նել Ադր­բե­ջա­նի կազմ, ա­պա­մոն­տա­ժե­լով նրա պե­տա­կա­նու­թյու­նը փու­լա­յին տար­բե­րա­կով, բայց նման բան չի կա­րող լի­նել՚,- ըն­դգ­ծեց Դ. Բա­բա­յա­նը։
Նրա դի­տարկ­մամբ՝ Ադր­բե­ջանն Ար­ցա­խի հար­ցում իր մո­տե­ցում­նե­րը չի փո­խել, շա­րու­նա­կում է ա­տե­լու­թյան այն քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ինչ ե­ղել է նախ­կի­նում, ա­վե­լին, նրա հա­վակ­նու­թյուն­նե­րը՝ ար­դեն Երևա­նի նկատ­մամբ, ծի­ծա­ղե­լի են դառ­նում։
ՙԾի­ծա­ղե­լի են նաև այն փաս­տարկ­նե­րը, ո­րոնք Ա­լիևը բե­րեց, դահ­լի­ճում Մա­մե­դյա­րո­վի ծի­ծա­ղը, չգի­տեմ՝ գու­ցե նա ինչ-որ բան էր խմել, ան­լուրջ մար­դու տպա­վո­րու­թյուն էր թող­նում, Ա­լիևի կինն էր այն­տեղ նս­տած, և այս ա­մե­նը ցույց է տա­լիս այն մթ­նո­լոր­տը, որն Ադր­բե­ջա­նում է՚,- եզ­րա­փա­կեց Դա­վիթ Բա­բա­յա­նը։