[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԻԱ­ՑՈՒՄ՚-Ի ՀԱ­ՎԱ­ՏԱ­ՐԻՄ ԲԱՐՁ­ՐԱ­ԽՈ­ՍԸ.

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

Անդ­րա­դարձ ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚ թեր­թի` 1988թ. փետր­վար-մարտ ա­միս­նե­րի հա­մար­նե­րին

Գրե­թե 30 տա­րի ա­ռաջ՝ 1988թ. փետր­վա­րին, Ար­ցախն ամ­բողջ ձայ­նով հայ­տա­րա­րեց իր վաղն­ջա­կան ի­րա­վունք­նե­րի ու ա­զա­տու­թյուն­նե­րի մա­սին։ Ան­ցել է 32 տա­րի։ Այդ ըն­թաց­քում ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան շուրջ լույս են տե­սել բազ­մա­թիվ հոդ­ված­ներ, վեր­լու­ծա­կան հե­տա­զո­տու­թյուն­ներ, գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­ներ, գր­քեր։ Սույն հոդ­վա­ծում կցան­կա­նա­յինք խո­սել ար­ցա­խա­հա­յու­թյան ազ­գա­յին ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րում ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚ թեր­թի ու նրա ռու­սա­լե­զու տար­բե­րա­կը հան­դի­սա­ցող ՙСоветский Карабах՚-ի դե­րա­կա­տա­րու­թյան մա­սին, ո­րի ի­րա­վա­հա­ջորդն այ­սօր ՙԱ­զատ Ար­ցախ՚ հան­րա­պե­տա­կան թերթն է։

ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚ թեր­թը մինչև 1988թ. կու­սակ­ցա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հա­վա­տա­րիմ բարձ­րա­խոսն էր, քա­նի որ հան­դի­սա­նում էր Ադր­բե­ջա­նի կոմ­կու­սի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Մարզ­կո­մի և ԼՂԻՄ ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի խոր­հր­դի պաշ­տո­նա­թեր­թը։ ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚ թերթն սկ­սել է լույս տես­նել 1923թ. հու­նի­սից, իսկ նրա ռու­սա­լե­զու տար­բե­րա­կի ա­ռա­ջին հա­մա­րը տպագր­վել է 1980թ. հուն­վա­րին։ Նշենք նաև, որ ան­ցած հա­րյու­րա­մյա­կի վեր­ջին թերթն ու­ներ 92 հա­զար բա­ժա­նորդ։ Ին­չի՞ մա­սին էր գրում թերթն այն տա­րի­նե­րին։ Ինչ­պես և ողջ խոր­հր­դա­յին մա­մու­լը, այն գրում էր գա­ղա­փա­րա­խո­սա­կան աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյան, քա­ղա­քա­կան գրա­գի­տու­թյան բարձ­րաց­ման, ար­դյու­նա­բե­րու­թյան, գյու­ղատն­տե­սու­թյան ո­լորտ­նե­րի զար­գաց­ման, մյուս սո­ցա­լիս­տա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ձեռք­բե­րում­նե­րի մա­սին և այլն։
Թեր­թում եմ 1988թ. փետր­վա­րի հա­մար­նե­րը՝ ոչ մի ակ­նարկ այն օ­րե­րին սպաս­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի, շի­կա­ցած կր­քե­րի մա­սին, ո­րոնք այ­նու­հետև վե­րա­ճե­ցին հան­րա­հա­վաք­նե­րի, ժո­ղովր­դի ա­զատ, բաց կա­մար­տա­հայտ­ման և այլն։ Թեր­թը դեռ ապ­րում էր խոր­հր­դա­յին լա­վա­տե­սու­թյան ա­վան­դույթ­նե­րով…ա­վե­լա­նում է կա­թի ար­տադ­րու­թյան ծա­վա­լը, ՙՀաղ­թա­նակ՚ կոլ­տն­տե­սու­թյան ա­ռա­ջա­տար ա­նաս­նա­բույծ­նե­րը ի­րենց կց­ված յու­րա­քան­չյուր կո­վից մի­ջի­նը 2900-3000կգ կաթ էին կթում, և կամ՝ մե­խա­նի­զա­տոր­ներն ու մաս­նա­գետ­նե­րը ջանք ու ե­ռանդ չեն խնա­յում տեխ­նի­կա­յի բարձ­րո­րակ վե­րա­նո­րո­գում ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, որ­պես­զի այն կազմ ու պատ­րաստ լի­նի հա­ջորդ գար­նա­նա­ցա­նին…
Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ կազ­մում իր գո­յու­թյան 70 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ղա­րա­բաղ­ցի­ներն այդ­պես էլ չհա­մա­կերպ­վե­ցին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը բռ­նի կեր­պով Ադր­բե­ջա­նին միաց­նե­լու մա­սին Կով­բյու­րո­յի 1921թ. ո­րոշ­ման հետ, թե­պետև այն նե­րա­ռում էր հայ­կա­կան այդ տա­րածք­նե­րում ինք­նա­վա­րու­թյուն ստեղ­ծե­լու պայ­մա­նը։ 1988թ. փետր­վարն ար­ցախ­ցի­նե­րիս հա­մար բախ­տո­րոշ էր. մենք մեր ձայ­նը բարձ­րաց­րինք` հայտ­նե­լով մեր վաղն­ջա­կան ի­րա­վունք­նե­րի ու ա­զա­տու­թյուն­նե­րի մա­սին։ 1988թ. փետր­վա­րի 13-ին հա­զա­րա­վոր մար­դիկ դուրս ե­կան Ստե­փա­նա­կեր­տի Լե­նի­նի ան­վան հրա­պա­րակ` ի լուր աշ­խար­հի ազ­դա­րա­րե­լու ար­դա­րու­թյան վե­րա­կանգ­ման մա­սին ի­րենց պա­հան­ջը։ Ու բո­լոր այս ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հա­մա­պատ­կե­րին ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚ թեր­թը շա­րու­նա­կում էր մնալ…կու­սակ­ցա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հա­վա­տա­րիմ բարձ­րա­խո­սը։
Եվ միայն 1988թ. փետր­վա­րի 21-ին ա­ռա­ջին է­ջում կար­դում ենք հա­ղոր­դագ­րու­թյուն ԼՂԻՄ ժող­պատ­գա­մա­վոր­նե­րի խոր­հր­դի ար­տա­հերթ նս­տաշր­ջա­նի մա­սին։ Մարզ­խոր­հր­դի ո­րոշ­ման մա­սին տե­ղե­կատ­վու­թյու­նը զե­տեղ­վել էր ՙԿոմ­կու­սի Կենտ­կո­մի քաղ­բյու­րո­յում՚ վեր­տա­ռու­թյամբ հա­ղոր­դագ­րու­թյան տակ՝ ՙԿոմ­կու­սի Կենտ­կո­մի պլե­նու­մի հրա­մա­նագ­րի՚ կող­քին։ Իսկ ա­մե­նա­ներքևի ան­կյու­նում՝ ԼՂԻՄ-ն Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ կազ­մից Հայ­կա­կան ԽՍՀ կազմ տե­ղա­փո­խե­լու մա­սին Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ և Հայ­կա­կան ԽՍՀ Գե­րա­գույն խոր­հուրդ­նե­րի ա­ռաջ միջ­նոր­դու­թյուն ներ­կա­յաց­նե­լու մա­սին Մարզ­խոր­հր­դի պատ­մա­կան ո­րո­շու­մը։

Այս ա­ռու­մով ու­շագ­րավ են թեր­թի այն տա­րի­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի հու­շե­րը. ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚ թեր­թի խմ­բա­գի­րը հրա­ժար­վել էր տպագ­րել թեր­թի հիմ­նա­դիր­նե­րից մե­կը հան­դի­սա­ցող Մարզ­խոր­հր­դի ո­րո­շու­մը։ Այդ ժա­մա­նակ թեր­թի աշ­խա­տա­կից­ներն ու մար­զա­յին տպագ­րա­տան աշ­խա­տող­նե­րը փա­կե­ցին նրան տպա­րա­նի շեն­քում և ինք­նու­րույն հրա­տա­րա­կե­ցին թեր­թը՝ նշ­ված ո­րոշ­մամբ՚։ Նման հան­դուգն քայ­լի պատ­ճա­ռով թեր­թի հա­ջորդ 3 հա­մար­նե­րը լույս տե­սան Բաք­վում։ Փետր­վա­րի 27-ին թեր­թի ա­ռա­ջին է­ջում հրա­պա­րակ­վում է Կոմ­կու­սի Կենտ­կո­մի գլ­խա­վոր քար­տու­ղար Մ.Ս. Գոր­բա­չյո­վի ու­ղերձն աշ­խա­տա­վոր­նե­րին, Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուրդ­նե­րին, ո­րում նա սթա­փու­թյան կոչ է ա­նում, սպառ­նում լուրջ հետևանք­նե­րով, մեջ­բե­րում Չա­րեն­ցի ու Ս.Վուր­ղու­նի խոս­քե­րը և ե­լույթն ա­վար­տում հետևյալ խոս­քե­րով՝ ՙԵ­կել է բա­նա­կա­նու­թյան և սթափ ո­րո­շում­նե­րի ժա­մը՚։ Այն բա­նից հե­տո, երբ Ստե­փա­նա­կեր­տում փետր­վա­րի 28-ին վերս­կս­վում է թեր­թի հրա­տա­րա­կու­մը, ա­ռա­ջին է­ջում ի հայտ են գա­լիս Մ.Ս.Գոր­բա­չյո­վի ե­լույ­թի հետ կապ­ված` պա­տե­րազ­մի ու աշ­խա­տան­քի վե­տե­րան, 1941 թվա­կա­նից ԽՄԿԿ ան­դամ Հա­մա­յակ Աս­րի­յա­նի ու ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան ար­տիստ Հրա­չյա Ղափ­լա­նյա­նի ար­ձա­գանք­նե­րը, ով­քեր խո­սում էին ԽՍՀՄ ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մե­րաշ­խու­թյան և այն մա­սին, որ ՙղա­րա­բաղ­ցի­ներն ի­րենց խա­ղաղ, ստեղ­ծա­րար կյան­քը, ի­րենց ե­րե­խա­նե­րի ա­պա­գան տես­նում են ԽՍՀՄ ժո­ղո­վուրդ­նե­րի եղ­բայ­րա­կան ըն­տա­նի­քի կազ­մում՚։
Մինչ­դեռ Ստե­փա­նա­կեր­տում, Երևա­նում և Բաք­վում ի­րա­վի­ճակն ա­վե­լի էր շի­կա­նում։ Փետր­վա­րի 26-28-ը տե­ղի են ու­նե­նում Սում­գա­յի­թի ող­բեր­գա­կան դեպ­քե­րը։ Մա­մու­լը դար­ձյալ ոչ մի կերպ չի ար­ձա­գան­քում այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, և միայն մար­տի 8-ին ա­ռա­ջին է­ջի ա­մե­նա­ներքևի ան­կյու­նում հայ­տն­վում է Ադր­բե­ջա­նի Կոմ­կու­սի Կենտ­կո­մի, Ադր. ԽՍՀ Գե­րա­գույն խոր­հր­դի նա­խա­գա­հու­թյան և Ադր. ԽՍՀ նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի ու­ղեր­ձը, որ­տեղ ցա­վակ­ցու­թյուն ու զո­րակ­ցու­թյուն է հայ­տն­վում զոհ­ված­նե­րի ըն­տա­նիք­նե­րին, բա­րե­կամ­նե­րին ու հա­րա­զատ­նե­րին, ինչ­պես նաև 1988թ. Սում­գա­յիթ քա­ղա­քում տեղ գտած ան­կար­գու­թյուն­նե­րից տու­ժած­նե­րին։
Հե­տա­գա բո­լոր հա­մար­նե­րը դար­ձյալ հրա­տա­րակ­վում են վե­րա­կա­ռուց­ման ո­գով. խոս­վում է մար­զում ար­դյու­նա­բե­րու­թյան զար­գաց­ման, գյու­ղատն­տե­սու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին և այլն։ Եվ ա­հա 1988թ. մար­տի 11-ի հա­մա­րի ա­ռա­ջին է­ջում լույս է տես­նում Լ. Ֆար­սյա­նի ՙՍկզ­բուն­քայ­նու­թյան դիր­քե­րից՚ հոդ­վա­ծը։ Դա ռե­պոր­տաժ էր Արհ­միու­թյուն­նե­րի մար­զա­յին խոր­հր­դի ա­պա­րա­տի կո­մու­նիստ­նե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վից, որ­տեղ հայ­տա­րար­վել էր, որ ՙՀան­րա­պե­տա­կան (նկա­տի ու­նե­նա­լով՝ արդ­բե­ջա­նա­կան- հեղ.) մա­մու­լում, հե­ռուս­տա­տե­սու­թյամբ և ռա­դիո­յով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում տե­ղի ու­նե­ցող դեպ­քե­րը մեկ­նա­բան­վում են կան­խա­կա­լո­րեն, նեն­գա­փոխ­վում են փաս­տե­րը, ի­րա­կան դրու­թյու­նը։ Ի­րա­վի­ճա­կը ներ­կա­յաց­վում է որ­պես ՙազ­գայ­նա­կան՚, ՙծայ­րա­հե­ղա­կան՚ տար­րե­րի, ՙա­ռան­ձին թափթ­փուկ­նե­րի՚ ձեռ­քի գործ՚։
Ժո­ղո­վում ե­լույթ ու­նե­ցող­նե­րը վեր­լու­ծե­ցին փետր­վա­րյան դեպ­քերն ու մատ­նան­շե­ցին գլ­խա­վոր պատ­ճա­ռը՝ կան­խա­կալ, սխա­լա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, որ վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րի ըն­թաց­քում վա­րում էին մար­զի, հան­րա­պե­տու­թյան կու­սակ­ցա­կան, տն­տե­սա­կան և խոր­հր­դա­յին ղե­կա­վար­նե­րը: Հան­րա­պե­տու­թյան գի­տու­թյան, գրա­կա­նու­թյան ու ար­վես­տի ո­րոշ գոր­ծիչ­ներ ոտ­նձ­գու­թյուն­ներ են թույլ տվել մեր ժո­ղովր­դի հոգևոր ար­ժեք­նե­րի հան­դեպ, վի­րա­վո­րել ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը` ան­տե­սե­լով լե­նի­նյան ազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան սկզ­բունք­նե­րը։ Ժո­ղո­վի ժա­մա­նակ ադր­բե­ջա­նա­կան ԶԼՄ-նե­րին մե­ղադ­րե­ցին այն բա­նի մեջ, որ վեր­ջին­ներս Շար­ժու­մը ներ­կա­յաց­նում են որ­պես ՙծայ­րա­հե­ղա­կան­նե­րի՚, ՙազ­գայ­նա­կան­նե­րի՚ կող­մից հրահր­ված դեպ­քեր, աչք փա­կում նրա հա­մա­ժո­ղովր­դա­կան բնույ­թի ա­ռաջ, չեն ցան­կա­նում հաս­կա­նալ ժո­ղովր­դի պա­հան­ջը, և այդ ա­մե­նը միայն վատ­թարց­նում է ի­րա­վի­ճա­կը։ ՙԱր­դյուն­քում ղա­րա­բաղ­ցին, ո­րին պատ­մա­կա­նո­րեն բնո­րոշ է ին­տեր­նա­ցիո­նա­լիզ­մը, հայ­տա­րար­վեց ազ­գայ­նա­մոլ։ Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում սխա­լա­կան դիր­քո­րո­շում է որ­դեգ­րել կու­սակ­ցու­թյան Մարզ­կո­մի ղե­կա­վա­րու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես՝ նրա նախ­կին քար­տու­ղար Բ.Ս.Կևոր­կո­վը։ Սիս­տե­մա­տի­կո­րեն փո­խանց­վող կան­խա­կալ, խե­ղա­թյուր­ված տե­ղե­կատ­վու­թյու­նը կր­քեր է բոր­բո­քել, խան­գա­րել հայ­կա­կան և ադր­բե­ջա­նա­կան բնակ­չու­թյան փո­խըմբ­ռն­մա­նը՚։ Ամ­փո­փե­լով` Մարզ­կո­մին կոչ է ար­վում ՙԽՄԿԿ Կենտ­կո­մի և Ադր­բե­ջա­նի Կենտ­կո­մի ա­ռաջ բարձ­րաց­նել մար­զում տե­ղի ու­նե­ցող դեպ­քե­րը խե­ղա­թյու­րող ԶԼՄ-նե­րի աշ­խա­տա­կից­նե­րին կու­սակ­ցա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան կան­չե­լու հար­ցը՚։

ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բա­ղում՚ մար­տի 13-ին տպագր­վեց պա­տե­րազ­մի և աշ­խա­տան­քի վե­տե­րան Հով­հան­նես Ղա­զա­րյա­նի նա­մա­կը, ո­րում մաս­նա­վո­րա­պես աս­վում է. ՙՄենք ոչ մի դեպ­քում մեզ չենք հա­կադ­րում ու­շիշ­նե­րին, այդ թվում և հարևան ադր­բե­ջա­նա­կան ժո­ղովր­դին։ Մենք ապ­րում և աշ­խա­տում ենք ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ կողք կող­քի, նրանց հետ ա­ղու­հաց կի­սում և մտադ­րու­թյուն չու­նենք փչաց­նել նրանց հետ մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Ան­գամ այս դժ­վա­րին ու բարդ օ­րե­րին Ստե­փա­նա­կեր­տում և մար­զի այլ բնա­կա­վայ­րե­րում չի ե­ղել որևէ մի­ջա­դեպ, ադր­բե­ջան­ցու հաս­ցեին որևէ կո­պիտ խոսք։ Սա­կայն անհ­նար է զս­պել բար­կու­թյու­նը Սում­գա­յի­թի հա­յազ­գի բնակ­չու­թյան դեմ գոր­ծած հան­ցա­վոր, բար­բա­րո­սա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հան­դեպ։ Դա՜ իս­կա­պես ծայ­րա­հե­ղա­կան­նե­րի, քրեա­կան տար­րե­րի ձեռ­քի գործ է։ Չեմ կա­րող չկի­սել Սում­գա­յի­թում տու­ժած­նե­րի վիշ­տը և պա­հան­ջում եմ օ­րեն­քի ողջ խս­տու­թյամբ պատ­ժել հան­ցա­գործ­նե­րին՚։
Միայն 1988թ. մար­տի 19-ի հա­մա­րում ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի կա­պակ­ցու­թյամբ՚ խո­րագ­րի ներ­քո ի հայտ է գա­լիս թեր­թի հաս­ցեին քն­նա­դա­տու­թյուն պա­րու­նա­կող հե­ղա­փո­խա­կան ուղղ­վա­ծու­թյան հոդ­ված: Դա բաց նա­մակ էր խմ­բագ­րու­թյա­նը` ե­րեք գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու­նե­րի` Շարժ­ման ակ­տի­վիստ­ներ Լե­նա Գրի­գո­րյա­նի, Ար­զիկ Մխի­թա­րյա­նի և Համ­լետ Գրի­գո­րյա­նի ստո­րագ­րու­թյամբ, ո­րի վեր­նա­գիրն էր ՙԱն­սա­լով բա­նա­կա­նու­թյան ձայ­նին՚: Հոդ­վա­ծում հե­ղի­նակ­նե­րը թեր­թին մե­ղադ­րում են ան­վճ­ռա­կան, ան­հաս­կա­նա­լիո­րեն դան­դաղ­կոտ լի­նե­լու մեջ` ճշ­մար­տու­թյու­նը բա­ցա­հայ­տե­լու, ազ­նիվ, ճշ­մար­տա­ցի կու­սակ­ցա­կան խոսք ներ­կա­յաց­նե­լու փո­խա­րեն։ ՙԻնչ-ինչ պատ­ճառ­նե­րով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը մար­զա­յին թեր­թում լիա­կա­տար չա­փով չի լու­սա­բան­վում… Թեր­թում ես է­ջե­րը և ապ­շում այս­տեղ տեղ գտած ՙան­մեղ՚ հոդ­ված­նե­րի բազ­մու­թյու­նից։ Պար­զա­պես ան­տա­նե­լի է կեղ­ծի­քը, ժո­ղովր­դա­կան զանգ­ված­նե­րի հան­դեպ մա­մու­լի քա­մահ­րան­քը։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղո­վուր­դը հոգևոր ու բա­րո­յա­կան քաղց է զգում։ Նա պա­հան­ջում է ԼՂԻՄ-ը վե­րա­միա­վո­րել Հայ­կա­կան ԽՍՀ-ի հետ՚։ Այս բաց նա­մա­կը հայ­կա­կան ընդ­հա­տա­կի յու­րա­տե­սակ մուտքն էր տե­ղե­կատ­վա­կան դաշտ։ Նույն այդ է­ջում տե­ղադր­ված էր ԽՍՀՄ ժուռ­նա­լիստ­նե­րի միու­թյան ան­դամ, հան­րա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան ան­հա­տա­կան թո­շա­կա­ռու, 1939 թվա­կա­նից ԽՄԿԿ ան­դամ Գ. Այ­վա­զյա­նի հոդ­վա­ծը, որ­տեղ նա Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում 1920թ. հա­յե­րին հա­լա­ծող մու­սա­վա­թա­կան­նե­րին հա­մե­մա­տում է Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ։ Նախ վեր­հի­շե­լով մու­սա­վա­թա­կան­նե­րի գա­զա­նու­թյուն­նե­րը` հե­ղի­նակն այ­նու­հետև գրում է. ՙՄարդ­կանց մեջ արթ­նա­ցել է տաս­նյակ տա­րի­ներ ա­ռաջ թույլ տված սխալն ուղ­ղե­լու սր­բա­զան ձգ­տու­մը, սխալ, ո­րի հետևան­քով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը, ո­րի բնակ­չու­թյան 95%-ը 1920թ. հա­յեր էին, ո­րը պատ­մա­կա­նո­րեն հայ­կա­կան երկ­րա­մաս էր, հայ­տն­վեց Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ կազ­մում։ Այս քայ­լի հա­մար շատ թանկ վճա­րեց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յազ­գի բնակ­չու­թյու­նը։ Իմ ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րը սիս­տե­մա­տի­կո­րեն ոտ­նա­հար­վում են։ Եր­բեմ­նի բար­գա­վա­ճող գյու­ղերն ա­մա­յա­ցել են, բնակ­չու­թյան ա­ճը՝ կանգ­նել։ Այժմ մար­զում մոտ 140 հա­զար հայ է ապ­րում։ Մո­տա­վո­րա­պես նույն­քան, որ­քան և մի քա­նի տաս­նա­մյակ ա­ռաջ։ Բո­լոր ճա­կատ­նե­րով հար­ձակ­ման են են­թարկ­վում մեր մշա­կու­թա­յին ու հոգևոր ար­ժեք­նե­րը։ Զիա Բու­նիա­թովն ու նրա հա­մա­խոհ­ներն ի­րենց ազ­գայ­նա­կան, թույն շն­չող հոդ­ված­նե­րում ու աշ­խա­տու­թյուն­նե­րում փոր­ձել են ա­պա­ցու­ցել, որ ծա­գու­մով մենք հայ չենք, որ մեզ բռ­նի ու­ժով են քրիս­տո­նյա դարձ­րել։ Ինչ­պի­սիo թողտ­վու­թյուն: Չէ՞ որ այս ՙգիտ­նա­կան­նե­րը՚, խախ­տե­լով լե­նի­նյան ազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան սկզ­բունք­նե­րը, ազ­գա­մի­ջյան թշ­նա­մանք են սեր­մա­նում։ Ար­գել­վում է հայ գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի ներկ­րու­մը մեր երկ­րա­մաս։ Հատ­կա­պես հա­տուկ վե­րահս­կո­ղու­թյուն է սահ­ման­վել, որ ՙվտան­գա­վոր՚ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը մարզ չհաս­նեն. սո­ցիա­լիս­տա­կան աշ­խա­տան­քի հե­րոս Սե­րո Խան­զա­դյան, Բագ­րատ Ու­լու­բա­բյան, Լեո­նիդ Հու­րունց, Զո­րի Բա­լա­յան և այլն։ Ղա­րա­բաղ­ցի­նե­րը գի­տեն, որ ոչ մի վե­րա­կա­ռու­ցում, տն­տե­սու­թյան և մշա­կույ­թի զար­գաց­մանն ուղղ­ված ոչ մի մի­ջոց չեն փո­խա­րի­նում գլ­խա­վոր հար­ցի լուծ­մա­նը, ո­րը հու­զում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի աշ­խա­տա­վոր­նե­րին՝ ԼՂԻՄ¬ի վե­րա­միա­վո­րու­մը Հայ­կա­կան ԽՍՀ¬ի հետ։ Նրանք Կենտ­րո­նա­կան կո­մի­տեին խնդ­րում են ի կա­տար ա­ծել այս պատ­մա­կա­նո­րեն ար­դա­րա­ցի պա­հան­ջը՚։
Մար­տի 17-ին թեր­թի երկ­րորդ է­ջում լույս են տես­նում աշ­խա­տան­քի վե­տե­րան, պատ­մու­թյան ու­սու­ցիչ Ա.Վեր­դյա­նի և Հա­ղոր­տու միջ­նա­կարգ դպ­րո­ցի ու­սու­ցիչ Նո­րայր Ա­վե­տի­սյա­նի ՙԼի­նել օ­բյեկ­տիվ՚ և ՙՍր­տից բխած խոսք՚ հոդ­ված­նե­րը։ ՙԵս պատ­մու­թյան ու­սու­ցիչ եմ և շատ լավ գի­տեմ՝ ինչ­պես է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը կտր­վել իր ժո­ղովր­դից՚,¬ գրում է Ա.Վեր­դյա­նը։ Այ­նու­հետև նա պատ­մա­կան ոչ մեծ էքս­կուրս է կա­տա­րում, ո­րից հե­տո ար­ձա­նագ­րում, որ ան­ցած 70 տա­րի­նե­րի ըն­թաց­քում մար­զի բնակ­չու­թյան թի­վը ոչ միայն չի ա­ճել, այլև շատ գյու­ղեր փաս­տո­րեն դա­տա­րակ­վել են։ Եվ այդ ա­մե­նը, Բ. Կևոր­կո­վի խոս­քով, ՙՀ.Ա­լիևի հայ­րա­կան հո­գա­տա­րու­թյան՚ ար­դյունքն է։ Հե­ղի­նակն այ­նու­հետև անդ­րա­դառ­նում է սում­գա­յի­թյան ող­բեր­գա­կան դեպ­քե­րին և հոդ­վածն ա­վար­տում հետևյալ խոս­քե­րով. ՙԵս պա­տե­րազ­մի ու աշ­խա­տան­քի հե­րոս Հով­հան­նես Ղա­զա­րյա­նի օ­րի­նա­կով ո­րո­շել եմ թո­շա­կիցս 40 ռուբ­լի փո­խան­ցել Սում­գա­յի­թում տու­ժած­նե­րի օգ­նու­թյան հիմ­նադ­րա­մին՚։ ՙՍիրտս ու հո­գիս վշ­տով են հա­մակ­ված Սում­գա­յի­թում տե­ղի ու­նե­ցած դեպ­քե­րի պատ­ճա­ռով։ Բա­ռեր չեմ գտ­նում իմ ցա­սումն ար­տա­հայ­տե­լու հա­մար…՚,¬ գրում է Ն.Ա­վե­տի­սյա­նը։ Այ­նու­հետև նա վեր է լու­ծում այդ բար­բա­րո­սա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և կոչ ա­նում պատ­ժել հան­ցա­գործ­նե­րին։ Հոդ­վա­ծում, բնա­կա­նա­բար, ժա­մա­նա­կին բնո­րոշ ո­գով խոս­վում է ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան ու եղ­բայ­րու­թյան մա­սին, մեջ­բեր­վում են Գոր­բա­չո­վի՝ իս­կա­կան ին­տեր­նա­ցիո­նա­լիզ­մի մա­սին խոս­քե­րը և այլն։ Իսկ ա­վարտ­վում է հոդ­վա­ծը ցա­սում պա­րու­նա­կող դա­տա­պար­տու­թյան խոս­քե­րով. ՙՏե­ղի ու­նե­ցած դեպ­քե­րի թյուր մեկ­նա­բա­նու­մը (նկա­տի ու­նի Ազ­գա­յին¬ա­զա­տագ­րա­կան շար­ժու­մը Ղա­րա­բա­ղում ¬հեղ.), սադ­րիչ, կր­քեր բոր­բո­քող հայ­տա­րա­րու­թյուն­ներն ինչ¬որ չա­փով խթան հան­դի­սա­ցան սում­գա­յի­թյան ող­բեր­գու­թյան հա­մար, որն ու­ղեկց­վում էր վայ­րագ սան­ձար­ձա­կու­թյուն­նե­րով, ջար­դե­րով՚։

ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚¬ի մար­տի 18-ի հա­մարն ա­ռա­ջին է­ջում տպագ­րում է Ադր­բե­ջա­նի կոմ­կու­սի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Մարզ­կո­մի պլե­նու­մի վե­րա­բե­րյալ հա­ղոր­դագ­րու­թյուն։ Մար­տի 17-ին տե­ղի ու­նե­ցած պլե­նու­մի ժա­մա­նակ քն­նարկ­վել էր 2 հարց՝ լեռ­նա­յին­ղա­րա­բա­ղյան կուս­կազ­մա­կեր­պու­թյան խն­դիր­նե­րի մա­սին, ո­րոնք բխում են ԽՄԿԿ Կենտ­կո­մի գլ­խա­վոր քար­տու­ղար Մ.Ս. Գոր­բա­չյո­վի՝ Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դին, աշ­խա­տա­վոր­նե­րին հղ­ված ու­ղեր­ձից և, երկ­րորդ, ինք­նա­վար մար­զի աշ­խա­տա­վոր­նե­րի, կո­մու­նիստ­նե­րի` ԼՂԻՄ¬ը Հա­յաս­տա­նի հետ վե­րա­միա­վո­րե­լու պա­հան­ջի մա­սին։ Զե­կույ­ցով հան­դես ե­կավ կու­սակ­ցու­թյան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Մարզ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Հ.Ա.Պո­ղո­սյա­նը։ Քն­նար­կե­լով այս եր­կու հար­ցե­րը` պլե­նու­մը ո­րո­շեց՝ ար­տա­հայ­տե­լով ինք­նա­վար մար­զի հա­յազ­գի բնակ­չու­թյան իղ­ձե­րը, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կո­մու­նիստ­նե­րի մեծ մա­սի կամ­քը, ԽՄԿԿ Կենտ­կո­մի քաղ­բյու­րո­յին խնդ­րել վե­րա­նա­յել և դրա­կան լու­ծում տալ Հայ­կա­կան ԽՍՀ¬ի հետ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ինք­նա­վար մար­զի վե­րա­միա­վոր­ման հար­ցին՝ դրա­նով իսկ ուղ­ղե­լով 20-րդ դա­րի սկզ­բին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի տա­րած­քա­յին պատ­կա­նե­լու­թյու­նը ո­րո­շե­լու ժա­մա­նակ թույլ տր­ված սխա­լը։ Ո­րո­շու­մը տպագր­վել էր նաև ա­ռա­ջին է­ջում։ Հա­ջորդ հա­մար­նե­րում լույս են տես­նում մե­կա­կան, եր­կուա­կան հոդ­ված­ներ, ո­րոնց հե­ղի­նակ­նե­րը Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի դա­սա­խոս­ներն էին, Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տի ջուլ­հա­կու­հի­նե­րը, կոլ­տն­տե­սու­թյուն­նե­րի ու խորհ­տն­տե­սու­թյուն­նե­րի աշ­խա­տող­նե­րը, ո­րոն­ցում նրանք ի­րենց ցա­սումն են ար­տա­հայ­տում Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կա­նու­թյան հան­դեպ, ա­պա­ցու­ցում Ազ­գա­յին¬ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին ի­րենց նվիր­վա­ծու­թյու­նը և պաշ­տո­նա­կան Կրեմ­լին խնդ­րում ար­դա­րա­ցի լու­ծում տալ ի­րենց հար­ցին։ Նշենք, որ թեր­թը դեռ ղե­կա­վա­րում էր Ե.Գ.Սարգ­սյա­նը։
Այդ­պի­սով տես­նում ենք, որ ար­դեն 1988թ. փետր­վար¬մար­տից ԼՂԻՄ¬ում ՙմիաց­ման՚ կողմ­նա­կից­նե­րի գլ­խա­վոր տե­ղե­կատ­վա­կան մար­մի­նը դառ­նում է ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բա­ղը՚։ Եվ միայն այն բա­նից հե­տո, երբ Ե.Սարգ­սյա­նը հե­ռաց­վեց պաշ­տո­նից, նրան փո­խա­րի­նեց լրագ­րող և գրող Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նը, ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բա­ղը՚ դար­ձավ հայ­կա­կան ա­մե­նաան­կախ լրատ­վա­մի­ջո­ցը։ Դա իս­կա­պես ժո­ղովր­դա­վա­րա­կան մա­մու­լի ժա­մա­նա­կաշր­ջան էր՝ ա­ռանց գրաքն­նու­թյան։ Թեր­թը լու­սա­բա­նում էր բո­լոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, այն ժա­մա­նակ, երբ երևա­նյան մա­մու­լը լռում էր, իսկ կենտ­րո­նա­կա­նը շա­րու­նա­կում էր զբաղ­վել ա­պա­տե­ղե­կատ­վու­թյամբ։ Թեր­թին հա­ջող­վեց ղա­րա­բա­ղյան շարժ­ման ի­րա­կան պատ­կե­րը ներ­կա­յաց­նել ոչ միայն հայ հան­րու­թյա­նը, այլև նախ­կին ԽՍՀՄ¬ի ու այլ եր­կր­նե­րի ըն­թեր­ցող­նե­րի բազ­մա­հա­զա­րա­նոց բա­նա­կին։