[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԸ ԿԱ­ՇԱ­ՌՈՒՄ Է ՙԻՆ­ՏԵՐ­ՊՈ­ԼԻՆ՚ Իշ­խա­նու­թյա­նը քն­նա­դա­տող­նե­րին հե­տապն­դե­լու նպա­տա­կով

 

 

 

 

 

 

 

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 

Ադր­բե­ջա­նը հեր­թա­կան ան­գամ մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի թի­րա­խում հայ­տն­վեց փետր­վա­րի 9-ի ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո։ Դրանք ըն­թա­ցել են բա­ցա­հայտ կեղ­ծա­րա­րու­թյան, մար­դու ի­րա­վունք­նե­րի կո­պիտ ոտ­նա­հար­ման պայ­ման­նե­րում։ ԵԱՀԿ ?ո­ղովր­դա­վա­րա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի և մար­դու ի­րա­վունք­նե­րի գրա­սե­նյա­կը (ԺՀ­ՄԻԳ) Եվ­րո­պա­յի խոր­հր­դի խոր­հր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վի (ԵԽԽՎ) հետ միա­ցյալ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն է ի­րա­կա­նաց­րել:

Դի­տարկ­ման ընդ­հա­նուր գնա­հա­տա­կանն այն է, որ ընտ­րու­թյուն­նե­րը չեն հա­մա­պա­տաս­խա­նել ժո­ղովր­դա­վա­րու­թյան չա­փա­նիշ­նե­րին և դրանք չի կա­րե­լի հա­մա­րել ժո­ղովր­դի ա­զատ կա­մար­տա­հայ­տու­թյուն։ Քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճի բա­ցա­կա­յու­թյունն ար­դեն իսկ բա­ցա­ռել է գի­տակց­ված ընտ­րու­թյու­նը։ Գրանց­վել են դեպ­քեր, երբ թեկ­նա­ծու­ներն ի­րենց ընտ­րող­նե­րի հետ կա­պը պա­հել են սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի մի­ջո­ցով։
Բա­ցա­սա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րով հաշ­վետ­վու­թյուն­ներ են ներ­կա­յաց­վել նաև ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ խոր­հր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վի կող­մից։ Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րանն ընտ­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված 23 դեպ­քե­րի վե­րա­բե­րյալ ո­րո­շում էր ըն­դու­նել, սա­կայն ո­րո­շում­նե­րը կյան­քի չեն կոչ­վել։ ԵԽԽՎ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան հա­մա­կար­գող Ֆրանկ Շվա­բեի տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ չնա­յած ա­զատ ար­տա­հայտ­ման և տե­ղե­կատ­վու­թյան մատ­չե­լիու­թյան սահ­մա­նադ­րա­կան ե­րաշ­խիք­նե­րին՝ այդ ա­զա­տու­թյուն­նե­րը սահ­մա­նա­փակ­վել են։ Իշ­խա­նու­թյան կող­մից վե­րահ­սկ­վող լրատ­վա­մի­ջոց­ներն ընտ­րող­նե­րին տե­ղե­կատ­վու­թյուն չեն տրա­մադ­րել թեկ­նա­ծու­նե­րի նա­խընտ­րա­կան ծրագ­րե­րի մա­սին, հե­ռուս­տա­ռա­դիո­հա­ղոր­դում­նե­րում սևեռ­վել են Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի կող­մից հո­վա­նա­վոր­վող թեկ­նա­ծու­նե­րի վրա՝ ստ­վե­րում թող­նե­լով այ­լա­խոհ­նե­րին։ Ի վեր­ջո, հա­սա­րա­կու­թյու­նը զրկ­վել է լիար­ժեք քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճի հնա­րա­վո­րու­թյու­նից։ Տե­ղա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի աշ­խա­տան­քում դի­տորդ­ներն ար­ձա­նագ­րել են կո­պիտ խախ­տում­ներ, մաս­նա­վո­րա­պես՝ հանձ­նա­ժո­ղով­նե­րի և դի­տորդ­նե­րի միջև պար­զա­գույն շփում­նե­րի բա­ցա­կա­յու­թյան 39 դեպք, ընտ­րա­տե­ղա­մա­սե­րից կու­սակ­ցու­թյուն­նե­րի և թեկ­նա­ծու­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի վռնդ­ման 6 դեպք, 44 ընտ­րա­տե­ղա­մա­սում քվեար­կու­թյա­նը հետևել են ոս­տի­կա­նու­թյան, անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, զին­ծա­ռա­յող­ներ և պե­տա­կան պաշ­տո­նյա­ներ։ Քվեա­տու­փե­րի բա­ցու­մից հե­տո բա­ցա­հայտ­վել են քվեա­թեր­թիկ­նե­րի լցո­նում­ներ. 7 դեպ­քում մա­քուր քվեա­թեր­թիկ­նե­րի թի­վը գե­րա­զան­ցել է քվեար­կած­նե­րի թվին, 15 դեպ­քում դի­տորդ­ներն ի ցույց են դրել ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րի կան­խամ­տած­ված կեղ­ծում։
Որ ա­լիևյան վար­չա­կազ­մը պի­տի կեղ­ծեր ընտ­րու­թյուն­նե­րը, որևէ մե­կի մոտ կաս­կած չկար։ Կեղ­ծե­ցին, բայց այդ­պես էլ չկա­րո­ղա­ցան ե­րի­տա­սար­դաց­նել խոր­հր­դա­րա­նը, քա­նի որ Միլ­լի մեջ­լի­սի 125 պատ­գա­մա­վոր­նե­րից միայն 45-ն են նո­րեկ­նե­րը, իսկ ե­րի­տա­սարդ­նե­րի թի­վը նույ­նիսկ եր­կու տաս­նյա­կի չի հաս­նում։ Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վը հայ­տն­վել է բարդ ի­րա­վի­ճա­կում. իշ­խա­նու­թյան հայ­տա­րա­րած բա­րե­փո­խում­նե­րի ծրագ­րի ձա­խո­ղումն ըն­դու­նե­լը կն­շա­նա­կի ինք­նան­վաս­տա­ցում ժո­ղովր­դի աչ­քում։ Իլ­համ Ա­լիևի հա­մար դժ­վար է նաև գնա­հա­տա­կան տալ հին գվար­դիա­յի վար­քագ­ծին, ո­րի օգ­նու­թյամբ ին­քը բա­վա­կա­նին տևա­կան ժա­մա­նակ պահ­պա­նել է իր իշ­խա­նու­թյու­նը։ Ի­րո­ղու­թյունն այն է, որ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում չա­պա­հով­վեց այն հե­նա­րա­նը, ո­րի վրա Մեհ­րի­բան Ա­լիևան կա­րող է հաշ­վարկ­ներ ա­նել։
Ըստ էու­թյան, այս ան­փո­փոխ ի­րա­վի­ճա­կը նշա­նա­կում է մոտ ա­պա­գա­յում չակն­կա­լել որևէ դրա­կան տե­ղա­շարժ ո՜չ ներ­քին, ո՜չ էլ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ։ Խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո Բաք­վին ու­ղարկ­ված մե­սիջ­ներն այդ մա­սին են։ Մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում միան­գա­մայն հս­տակ մատ­նա­ցույց են ար­վում ամ­բող­ջա­տի­րա­կան հա­մա­կարգն ու նրա կո­ռուպ­ցիոն բնույ­թը։ Մաս­նա­վո­րա­պես՝ Եվ­րո­պա­յի խոր­հր­դում շր­ջա­նառ­վում է այն տե­սա­կե­տը, որ իր կազ­մա­վոր­ման յոթ տաս­նա­մյա­կը բո­լո­րած կա­ռույցն այ­սօր լուրջ խն­դիր­նե­րի է բախ­վում։ ԵԽ-ի վար­կա­նի­շին հատ­կա­պես մեծ վնաս են հասց­րել աղմ­կա­հա­րույց կո­ռուպ­ցիոն գոր­ծե­րը և ՙխա­վիա­րա­յին՚ դի­վա­նա­գի­տու­թյու­նը։ Ընդ ո­րում, այդ մա­սին խո­սում են կա­ռույ­ցում մի ժա­մա­նակ Ադր­բե­ջա­նը ներ­կա­յաց­րած քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը։

ՙԱմերիկայի ձայ­նի՚ հետ զրույ­ցում նման տե­սա­կետ է հայտ­նել Եվ­րո­պա­յի խոր­հր­դում Ադր­բե­ջա­նի ներ­կա­յա­ցուց­չու­թյան նախ­կին ղե­կա­վար Ա­րիֆ Մա­մե­դո­վը, ո­րը ներ­կա դրու­թյամբ գտն­վում է Եվ­րո­պա­յում՝ քա­ղա­քա­կան վտա­րան­դիու­թյան մեջ։
Հար­ցին՝ ի՞նչ մե­խա­նիզմ­ներ են մշակ­վել ԵԽԽՎ-ում կո­ռուպ­ցիան կան­խե­լու հա­մար, Մա­մե­դո­վը պա­տաս­խա­նել է, որ ձեռ­նարկ­ված մի­ջոց­նե­րը բա­վա­րար չեն։ Մի խումբ պատ­գա­մա­վոր­նե­րի հա­ջող­վել է խու­սա­փել պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից, դժ­բախ­տա­բար, ո­րոշ պատ­գա­մա­վոր­ներ այ­սօր էլ ներ­կա­յաց­ված են ի­րենց խոր­հր­դա­րան­նե­րում։ Ե­ղել են նաև այն­պի­սի­նե­րը, ո­րոնց հա­ջող­վել է հե­ռու մնալ հե­տաքն­նու­թյու­նից։ Նշ­ված կա­ռույ­ցում ա­մե­նաաղմ­կա­հա­րույց կո­ռուպ­ցիոն գոր­ծարքն ի­տա­լա­ցի պատ­գա­մա­վոր Լու­կա Վո­լոն­տեի հետ է կապ­ված։ Ա­պա­ցուց­ված է, որ Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը նրա հաշ­վե­հա­մա­րին խո­շոր գու­մար է փո­խան­ցել։ Վո­լոն­տեի փաս­տա­բան­նե­րը մինչ այ­սօր ֆի­նան­սա­վոր­վում են Բաք­վից։ Մա­մե­դո­վի փո­խանց­մամբ՝ ի­տա­լա­կան ոս­տի­կա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ի­րեն ի­րա­զե­կել են, որ Ադր­բե­ջա­նի կող­մից կա­շառ­ված Վո­լոն­տեին պաշտ­պա­նում են Ի­տա­լիա­յի լա­վա­գույն փաս­տա­բան­նե­րը։ Նրա նկատ­մամբ ոչ մի սահ­մա­նա­փա­կում չկա. կա­լա­նա­վոր­ված չէ, 3-5 ա­մի­սը մեկ ան­գամ նրան կան­չում են դա­տա­րան և ինչ-որ հար­ցեր են տա­լիս։ Մա­մե­դո­վը ցա­վով է ար­ձա­նագ­րում, որ Եվ­րո­պան հե­ռա­նում է իր ար­ժեք­նե­րից։ Նա անդ­րա­դար­ձել է նաև Ա­լիևի վար­չա­կազ­մի կող­մից հե­տապ­նդ­վող այ­լա­խոհ­նե­րին և ա­սել, որ ին­քը չի կա­րող ի­րեն թույլ տալ դուրս գալ Եվ­րա­միու­թյան սահ­ման­նե­րից, իր հա­մար ա­մենևին անվ­տանգ չեն Թուր­քիան, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նը, Ուկ­րաի­նան, վեր­ջին ժա­մա­նակ­ներս՝ նաև Վրաս­տա­նը։ Մա­մե­դո­վի վկա­յու­թյամբ՝ ոչ հե­ռու ան­ցյա­լում նույ­նիսկ Լե­հաս­տա­նում է ադր­բե­ջան­ցի ակ­տի­վիստ ձեր­բա­կալ­վել, ո­րին, ի վեր­ջո, քա­ղա­քա­կան ա­պաս­տան է տր­վել Նոր­վե­գիա­յում։ ՙԱ­մե­րի­կա­յի ձայ­նին՚ նա շատ կարևոր տե­ղե­կու­թյուն է փո­խան­ցել՝ Ա­լիևի վար­չա­կազ­մը, կա­շա­ռե­լով ՙԻն­տեր­պո­լին՚, այն օգ­տա­գոր­ծում է ար­տա­սահ­մա­նում ի­րեն քն­նա­դա­տող­նե­րին հե­տապն­դե­լու նպա­տա­կով։
Ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո՝ փետր­վա­րի 11-ին, Իլ­համ Ա­լիևն ՙԻն­տեր­ֆաքս՚-ին հայտ­նեց, որ Բա­քուն հրա­ժար­վում է կա­տա­րել Եվ­րա­խոր­հր­դի պա­հանջ­նե­րը։ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի կար­ծի­քով՝ մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­ներն ի­րենց գնա­հա­տա­կան­նե­րում կան­խա­կալ մո­տե­ցում են ցու­ցա­բե­րել ընտ­րու­թյուն­նե­րի հան­դեպ, եզ­րա­կա­ցու­թյուն­ներն էլ նախ­քան ընտ­րու­թյուն­ներն են պատ­րաստ­վել։ Ա­լիևը չի ըն­դու­նել ա­ռա­ջադր­ված մե­ղադ­րանք­նե­րը և հայ­տա­րա­րել է, որ իշ­խա­նու­թյու­նը չի կա­տա­րե­լու ներ­կա­յաց­ված պա­հանջ­նե­րը։ Քա­մահ­րան­քով է ար­տա­հայտ­վել ադր­բե­ջան­ցի քաղ­բան­տար­կյալ­նե­րի գոր­ծե­րով Եվ­րո­պա­յի խոր­հր­դի ըն­դու­նած բա­նաձևի վե­րա­բե­րյալ և ա­սել, որ դա ըն­դա­մե­նը թղ­թի կտոր է։
Վե­րը շա­րադր­վա­ծը հիմք է տա­լիս ևս մեկ ան­գամ ար­ձա­նագ­րել, որ իր ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րը ոտ­նա­հա­րող բռ­նա­պե­տա­կան վար­չա­կար­գի հետ ղա­րա­բա­ղյան խնդ­րի խա­ղաղ կար­գա­վոր­ման շուրջ բա­նակ­ցելն ա­նի­մաստ է։ Մյուն­խե­նի անվ­տան­գու­թյան հա­մա­ժո­ղո­վի շր­ջա­նա­կում Փա­շի­նյան-Ա­լիև հան­դիպ­ման ժա­մա­նակ Հա­յաս­տա­նի վար­չա­պետն ա­սաց, որ մի շատ տա­րօ­րի­նակ փաստ ու­նենք. նա­խա­գահ Ա­լիևը հրա­ժար­վում է խո­սել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։ Հնա­րա­վո՞ր է լու­ծել ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը՝ չխո­սե­լով ԼՂ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։ Փաստ է, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը հա­կա­մար­տու­թյան կողմ է, բա­նակ­ցու­թյուն­նե­րի կողմ է։
Իսկ ինչ­պե՞ս կա­րող է բռ­նա­պե­տը խո­սել Ար­ցա­խի ժո­ղովր­դի հետ կամ հար­գել նրա ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, ե­թե ան­տե­սում է իր ժո­ղովր­դի ի­րա­վունք­ներն ու ա­զա­տու­թյուն­նե­րը։