[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐ­ՑԵՐ ԳՈՐ­ԾԱ­ԴԻՐ ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅԱ­ՆԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի փետր­վա­րի 20-ի լիա­գու­մար նիս­տի օ­րա­կար­գում նե­րառ­վել էր օ­րենս­դիր-գոր­ծա­դիր հար­ցու­պա­տաս­խա­նի ըն­թա­ցա­կարգ։ Կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը՝ ԱՀ պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, խոր­հր­դա­րան էին ներ­կա­յա­ցել ա­վան­դա­կան ժա­մին։

Հար­ցեր հն­չեց­նե­լու հա­մար գրանց­վեց 3 պատ­գա­մա­վոր։
Պատ­գա­մա­վոր Գա­գիկ Բա­ղուն­ցը հան­դի­պում էր ու­նե­ցել Ստե­փա­նա­կեր­տի ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցի կո­լեկ­տի­վի հետ։ Զրույ­ցի ժա­մա­նակ շո­շափ­ված հար­ցե­րից մե­կը հա­վե­լավ­ճա­րի հետ էր կապ­ված. կո­լեկ­տի­վի աշ­խա­տա­կից­նե­րից ո­մանք եր­կա­րա­մյա ծա­ռա­յու­թյան հա­մար աշ­խա­տա­վար­ձի հետ նաև հա­վե­լավ­ճար էին ստա­նում։ Վեր­ջերս դա­դա­րեց­վել է հա­վե­լավ­ճա­րի տրա­մադ­րու­մը, ին­չը և պատ­ճա­ռա­բան­վել է ֆի­նանս­նե­րի բա­ցա­կա­յու­թյամբ։ Ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցի տնօ­րի­նու­թյանն ու քա­ղա­քա­պե­տա­րա­նին ուղղ­ված Բա­ղուն­ցի հար­ցադ­րում­նե­րը թույլ չտ­վե­ցին ստա­նալ հս­տակ պար­զա­բա­նում­ներ։ Բա­ցատ­րու­թյու­նը պատ­գա­մա­վո­րը գոր­ծա­դի­րից ակն­կա­լեց։
Երկ­րորդ հար­ցը. գոր­ծող կար­գի հա­մա­ձայն՝ ե­րի­տա­սարդ ու­սու­ցիչ­նե­րին այլ բնա­կա­վայ­րեր գոր­ծու­ղե­լու դեպ­քում տրա­մադր­վում է հա­վե­լավ­ճար՝ ա­ռա­վե­լա­գույ­նը 6 տա­րի ժամ­կե­տով։ Բա­ղուն­ցի վկա­յու­թյամբ՝ կան բազ­մա­թիվ մաս­նա­գետ­ներ, ո­րոնք շա­րու­նա­կում են աշ­խա­տել այդ կար­գա­վի­ճա­կում, բայց ա­ռանց հա­վե­լավ­ճա­րի։ Նման ու­սու­ցիչ­նե­րի կա­րի­քը հատ­կա­պես զգաց­վում է ծայ­րա­մա­սա­յին գյու­ղե­րի դպ­րոց­նե­րում։ Պատ­գա­մա­վո­րին հե­տաք­րք­րում էր, թե հա­վե­լավ­ճա­րի տրա­մադր­ման հար­ցում ժամ­կե­տա­յին սահ­մա­նա­փա­կումն ին­չո՞վ է հիմ­նա­վոր­վել։

Ա­ռա­ջին հար­ցի առն­չու­թյամբ պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյանն ա­սաց, որ ին­քը լրա­ցու­ցիչ ու­սում­նա­սի­րու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյուն է տես­նում։ Նա հա­վաս­տիաց­րեց, որ հրա­տապ ռե­ժի­մում կպար­զեն պատ­գա­մա­վո­րի ներ­կա­յաց­րած տե­ղե­կատ­վու­թյու­նը և բարձ­րաց­ված խնդ­րին լու­ծում կտան։
Երկ­րորդ հար­ցին պա­տաս­խա­նեց ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը։ Ի­րոք, գոր­ծող կար­գի հա­մա­ձայն, ու­սու­ցիչն այլ բնա­կա­վայր է ու­ղեգր­վում ե­րեք տա­րով, այ­նու­հետև, ցան­կու­թյան դեպ­քում, կն­քում է երկ­րորդ պայ­մա­նա­գի­րը ևս ե­րեք տա­րով։ Նա­խա­րա­րու­թյան կող­մից ու­սում­նա­սիր­վել են ու­ղեգր­ման ար­դյունք­նե­րը և պատ­րաստ­վել է մի նա­խա­գիծ, ո­րով վե­րաց­վում է կի­լո­մետ­րե­րով պայ­մա­նա­վոր­ված սահ­մա­նա­փա­կու­մը։ 30կմ և ա­վե­լի հե­ռու ու­ղեգր­վող ու­սու­ցիչն ստա­նա­լու է և՜ կե­ցու­թյան վարձ՝ 20 հա­զար դրա­մի չա­փով, և՜ աշ­խա­տա­վար­ձի 50%-ի չա­փով հա­վե­լավ­ճար։ Իսկ մինչև 30կմ հե­ռա­վո­րու­թյան բնա­կա­վայ­րեր ու­ղեգր­վող ու­սու­ցիչ­նե­րի հա­մար նա­խա­տես­վում է տրանս­պոր­տա­յին ծախ­սե­րի փոխ­հա­տու­ցում, ե­թե նրանք օգտ­վե­լու են եր­թու­ղա­յին մե­քե­նա­նե­րից, իսկ ե­թե ոչ՝ փոխ­հա­տու­ցու­մը կլի­նի մաս­նա­կի։ Փո­փո­խու­թյան նպա­տա­կը մո­տա­կա բնա­կա­վայ­րե­րում դա­սա­վան­դող ու­սու­ցիչ­նե­րին խրա­խու­սելն է, հատ­կա­պես բնա­գի­տա­կան ա­ռար­կա­ներ դա­սա­վան­դող­նե­րին, որ­պես­զի նրանք հա­րա­կից գյու­ղե­րում էլ դա­սա­վան­դեն, ե­թե այդ­պի­սի անհ­րա­ժեշ­տու­թյուն լի­նի։ Նոր կար­գը կգոր­ծարկ­վի մար­տի 1-ից։ Բնա­կա­նա­բար, պատ­գա­մա­վո­րի կող­մից նշ­ված 6 տար­վա սահ­մա­նա­փա­կումն էլ կվե­րա­նա։
Պատ­գա­մա­վոր Հայկ Խա­նու­մյանն իր հարցն ուղ­ղեց ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րին։ 1997-2005 թվա­կան­նե­րին Ար­ցա­խում վե­րաբ­նակ­ված քա­ղա­քա­ցի­նե­րի հետ վե­րաբ­նա­կեց­ման պայ­մա­նա­գիր չի կնք­վել։ Այժմ, սե­փա­կա­նաշ­նորհ­ման կար­գի հետ կապ­ված, հա­մա­պա­տաս­խան ըն­թա­ցա­կար­գե­րով անց­նե­լու պա­հանջ կա։ Նշ­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ե­կած մարդ­կանց հա­մար առ­կա ըն­թա­ցա­կար­գե­րը ո­րոշ խն­դիր­ներ են ստեղ­ծում։ Այդ քա­ղա­քա­ցի­նե­րի տունն ու հո­ղա­մա­սը սե­փա­կա­նաշ­նոր­հե­լու նպա­տա­կով կա­ռա­վա­րու­թյունն ի՞նչ քայ­լեր է ձեռ­նար­կում։
Է­կո­նո­մի­կա­յի և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Լևոն Գրի­գո­րյա­նի վկա­յու­թյամբ՝ նախ­կի­նում այդ հար­ցին անդ­րա­դար­ձել են։ Փաստն այն է, որ վե­րաբ­նա­կեց­ման գոր­ծըն­թա­ցը կար­գա­վոր­վում է կա­ռա­վա­րու­թյան կող­մից ըն­դուն­ված ո­րո­շում­նե­րով, ո­րոնց շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վում է քա­ղա­քա­ցի­նե­րին սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով գույ­քի տրա­մադ­րու­մը՝ պայ­ման­ներն ա­պա­հո­վե­լու պա­րա­գա­յում։ Կա մի խավ, ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ ապ­րել է վե­րաբ­նա­կեց­վող շր­ջան­նե­րում, բայց առ այ­սօր վե­րաբ­նակ­չի կար­գա­վի­ճակ չու­նի։ Գրի­գո­րյա­նի խոս­քով՝ ե­թե սե­փա­կա­նաշ­նորհ­ման խն­դի­րը դի­տար­կենք վե­րաբ­նա­կեց­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում, ա­պա այս հար­թու­թյու­նում կար­գա­վո­րում­նե­րը հս­տակ են։ Խն­դիրն այն է, որ վե­րաբ­նակ­չի կար­գա­վի­ճակ չու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րը ևս պի­տի հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան օգտ­վե­լու սե­փա­կա­նաշ­նորհ­ման ի­րա­վուն­քից, քա­նի որ նրանք հան­դի­սա­նում են ի­րա­վա­տեր։ Ներ­կա դրու­թյամբ խն­դի­րը քն­նարկ­վում է կա­ռա­վա­րու­թյու­նում, վե­րաբ­նակ­նե­րի վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­ներն առ­կա են։ Հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­նե­րը կա­յաց­նե­լուց հե­տո նշ­ված քա­ղա­քա­ցի­նե­րի խն­դի­րը կլուծ­վի։ Կա­ռա­վա­րու­թյու­նը չու­նի որևէ խտ­րա­կան վե­րա­բեր­մունք սո­ցիա­լա­կան այս կամ այն խմ­բի նկատ­մամբ։ Բո­լոր վե­րաբ­նակ­նե­րը կօգտ­վեն այն ի­րա­վունք­նե­րից, ո­րոնք սահ­ման­ված են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված կար­գով։ Ըն­թա­ցա­կար­գե­րի հետ կապ­ված հար­ցե­րը քն­նարկ­ման փու­լում են։

Խա­նու­մյա­նին ժամ­կե­տի հարցն էր նաև հե­տաք­րք­րում. քա­ղա­քա­ցի­նե­րը ե՞րբ կա­րող են սե­փա­կա­նաշ­նորհ­ման հար­ցով դի­մում­ներ ներ­կա­յաց­նել։ Նա­խա­րա­րը դժ­վա­րա­ցավ կոնկ­րետ ժամ­կետ նշել, քա­նի որ աշ­խա­տան­քը բա­վա­կա­նին ծա­վա­լուն է։ Խոր­հուրդ տվեց բո­լոր վե­րաբ­նակ­նե­րին, ով­քեր քն­նարկ­վող հա­րա­բե­րու­թյուն­նե­րի տի­րույ­թում են, դի­մում­նե­րը ներ­կա­յաց­նել ի­րենց շր­ջա­նի վար­չա­կազ­մին։ Սե­փա­կա­նաշ­նորհ­ման գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­վում է շրջ­վար­չա­կազ­մե­րի հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղով­նե­րի եզ­րա­կա­ցու­թյան հի­ման վրա։ Կա­րող են հաշ­վառ­վել և սպա­սել գոր­ծա­դի­րի ո­րոշ­մա­նը։
Պատ­գա­մա­վոր Վի­լեն Սա­ֆա­րյա­նը նախ­կի­նում իր կող­մից կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում պար­զել է, որ հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում առ­կա սո­ղան­քա­յին մար­մին­նե­րը ժո­ղովր­դա­կան տն­տե­սու­թյա­նը տա­րե­կան առն­վազն 60-65 մլն դրա­մի վնաս են հասց­նում։ Դա վե­րա­բե­րում է ճա­նա­պար­հա­յին ցան­ցին, բնա­կա­րա­նա­յին ֆոն­դին, կո­մու­նի­կա­ցիա­նե­րին։ Սա­ֆա­րյա­նի հար­ցը՝ գոր­ծա­դի­րը չի՞ նա­խա­տե­սում նմա­նօ­րի­նակ խն­դիր­նե­րի ու­սում­նա­սիր­ման նպա­տա­կով պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նա­ցում և ֆի­նան­սա­վո­րում։ Խոս­քը վե­րա­բե­րում է սո­ղանք­նե­րի ա­ռա­ջաց­մանն ու նրանց վտան­գա­վո­րու­թյա­նը, նաև ռիս­կե­րի գնա­հատ­մա­նը։
Հար­ցին պե­տա­կան նա­խա­րա­րը պա­տաս­խա­նեց, քա­նի որ այն վե­րա­բե­րում էր մի քա­նի գե­րա­տես­չու­թյուն­նե­րի։ Հան­րա­պե­տու­թյան մի քա­նի հա­մայ­նք­նե­րի տա­րածք­նե­րում սո­ղանք­ներ կան, ո­րոնք բա­վա­կա­նին մեծ վնաս են հասց­նում։ Այս պա­հի դրու­թյամբ դրանց վե­րա­բե­րյալ ամ­փոփ ու­սում­նա­սի­րու­թյուն կամ վեր­լու­ծու­թյուն չկա։ Պա­հանջ­վում են բա­վա­կա­նա­չափ ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ և աշ­խա­տան­քա­յին ռե­սուրս­ներ։ Հար­ցը կու­սում­նա­սիր­վի։ Դա կա­րող է լի­նել գի­տա­կան թե­մա­նե­րի շր­ջա­նակ­նե­րում, կա­րող է լի­նել կա­ռա­վա­րու­թյան ա­ռան­ձին մար­մին­նե­րի կամ էլ հա­յաս­տա­նյան գոր­ծըն­կեր­նե­րի մի­ջո­ցով։ Ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ծրա­գիր կկազմ­վի, և ա­պա, ըստ եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի, կձեռ­նարկ­վեն մի­ջոց­ներ։ Մար­տի­րո­սյանն ա­ռա­ջին հեր­թին ի­րա­վի­ճա­կի վեր­լու­ծու­թյու­նը կարևո­րեց։ Քա­նի որ հար­ցը վե­րա­բե­րում է բնու­թյա­նը, հո­ղա­յին շեր­տին, ա­պա ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը կա­րող են ի­րա­կա­նաց­վել բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյան կամ էլ հա­մա­տեղ միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից։