[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆՏ­ՐԱ­ԿԱՆ Օ­ՐԵՆՍ­ԳԻՐՔՆ ՈՒ ՆՈՐ­ՄԱ­ՏԻՎ Ո­ՐՈ­ՇՈՒՄ­ՆԵ­ՐԸ՝ ԳՈՐ­ԾՈ­ՂՈՒ­ԹՅԱՆ ՄԵՋ

 

 

 

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

Հար­ցազ­րույց ԱՀ ԿԸՀ նա­խա­գահ Ս. ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱ­ՆԻ հետ

ԱՀ ԿԸՀ նա­խա­գահ Սր­բու­հի Ար­զու­մա­նյա­նի խոս­քով՝ ԱՀ-ում այս տար­վա հուն­վա­րի 1-ից գոր­ծո­ղու­թյան մեջ դր­ված նոր ընտ­րա­կան օ­րենս­գիրքն ու հա­մա­պա­տաս­խան նոր­մա­տիվ ո­րո­շում­նե­րը միտ­ված են բա­րե­լա­վե­լու տե­ղա­մա­սա­յին հանձ­նա­ժո­ղով­նե­րի աշ­խա­տանք­նե­րը։
Հաշ­վի առ­նե­լով նա­խորդ ընտ­րու­թյուն­նե­րում ար­ձա­նագր­ված ո­րոշ թե­րու­թյուն­ներ, դրանք բա­ցա­ռե­լու նպա­տա­կով այս հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­ման և անց­կաց­ման գոր­ծըն­թա­ցում նա­խա­տես­վել են նո­րա­մու­ծու­թյուն­ներ։
ԿԸՀ նա­խա­գա­հի հետ զրույ­ցում անդ­րա­դարձ է կա­տար­վել գոր­ծող ընտ­րա­կան ի­րա­վունք­նե­րին և դրանց ի­րաց­մա­նը վե­րա­բե­րող մի շարք ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի, ինչ­պես նաև սպաս­վող հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­ման և անց­կաց­ման գոր­ծըն­թաց­նե­րի ի­րա­վա­կան կար­գա­վո­րում­նե­րին։

- Տի­կին Ար­զու­մա­նյան, նախ՝ ո՞վ ու­նի ընտ­րե­լու և ըն­տր­վե­լու ի­րա­վունք։
-Հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ընտ­րե­լու ի­րա­վունք ու­նեն սույն թվա­կա­նի մար­տի 31-ի դրու­թյամբ 18 տա­րին լրա­ցած ԱՀ քա­ղա­քա­ցի­նե­րը։ Ըն­տր­վե­լու ի­րա­վունք ու­նեն. Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի դեպ­քում՝ 35 տա­րին լրա­ցած, վեր­ջին 10 տա­րում միայն ԱՀ քա­ղա­քա­ցի հան­դի­սա­ցող, վեր­ջին 10 տա­րում ԱՀ-ում մշ­տա­պես բնակ­վող, ընտ­րա­կան ի­րա­վունք ու­նե­ցող յու­րա­քան­չյուր ոք, իսկ ԱԺ պատ­գա­մա­վո­րի դեպ­քում՝ 25 տա­րին լրա­ցած, վեր­ջին 5 տա­րում միայն ԱՀ քա­ղա­քա­ցի հան­դի­սա­ցող, վեր­ջին 5 տա­րում ԱՀ-ում մշ­տա­պես բնակ­վող, ընտ­րա­կան ի­րա­վունք ու­նե­ցող յու­րա­քան­չյուր ոք։
Օ­րենս­դի­րը նաև սահ­մա­նա­փա­կում­ներ է նա­խա­տե­սել՝ հա­մա­ձայն ո­րի ընտ­րե­լու և ըն­տր­վե­լու ի­րա­վունք չու­նեն դա­տա­րա­նի օ­րի­նա­կան ու­ժի մեջ մտած վճ­ռով ան­գոր­ծու­նակ ճա­նաչ­ված, ինչ­պես նաև դի­տա­վո­րու­թյամբ կա­տա­րած ծանր հան­ցանք­նե­րի հա­մար օ­րի­նա­կան ու­ժի մեջ մտած դա­տավճ­ռով դա­տա­պարտ­ված և պա­տի­ժը կրող ան­ձինք։
Ըն­տր­վե­լու ի­րա­վունք չու­նեն նաև այլ հան­ցանք­նե­րի հա­մար օ­րի­նա­կան ու­ժի մեջ մտած դա­տավճ­ռով դա­տա­պարտ­ված և պա­տի­ժը կրող ան­ձինք։
- Իսկ ե­թե քա­ղա­քա­ցին ընդ­հան­րա­պես չի մաս­նակ­ցում ընտ­րու­թյուն­նե­րին։
- Դա նրա ի­րա­վունքն է։ Ընտ­րա­կան օ­րենս­գր­քի 4-րդ հոդ­վա­ծով այս հար­ցը կար­գա­վոր­ված է։ Նշ­ված է՝ ընտ­րու­թյուն­ներն անց­կաց­վում են ընտ­րա­կան ի­րա­վուն­քի ի­րա­կա­նաց­ման՝ ա­զա­տու­թյան և կա­մա­վո­րու­թյան սկզ­բունք­նե­րի հի­ման վրա։ Ոչ ոք ի­րա­վունք չու­նի պար­տադ­րե­լու ընտ­րո­ղին քվեար­կե­լու որևէ թեկ­նա­ծուի, կու­սակ­ցու­թյան, կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շին­քի օգ­տին կամ դեմ, ինչ­պես նաև հար­կադ­րե­լու ընտ­րո­ղին մաս­նակ­ցե­լու կամ չմաս­նակ­ցե­լու ընտ­րու­թյուն­նե­րին։
-Ընտ­րա­կան օ­րենս­գր­քով քա­րո­զար­շա­վին տր­վում է 1 ա­միս ժա­մա­նակ։ Դուք քա­րո­զար­շավ չե՞ք հա­մա­րում վեր­ջին ա­միս­նե­րին տար­բեր հա­մայ­նք­նե­րում և դպ­րոց­նե­րում տե­ղի ու­նե­ցող հան­դի­պում­նե­րը: Բնա­կա­նա­բար, խոսքս վե­րա­բե­րում է բո­լոր կու­սակ­ցու­թյուն­նե­րին։
-Այս­տեղ կու­զեի պար­զու­թյուն մտց­նենք. քա­րոզ­չու­թյու՞ն, թե՞ նա­խընտ­րա­կան քա­րոզ­չու­թյուն։ Ընտ­րա­կան օ­րենս­գր­քի 19-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով սահ­ման­վում է, որ նա­խընտ­րա­կան քա­րոզ­չու­թյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի սահ­ման­ված լի­նե­լը չի սահ­մա­նա­փա­կում ընտ­րա­կան օ­րենս­գր­քով չար­գել­ված այլ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում քա­րոզ­չու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը։ Իսկ նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շա­վին ա­ռա­ջադր­վող պա­հանջ­ներն ա­վե­լի խիստ են, սահ­մա­նա­փա­կում­նե­րը՝ հս­տակ։ Նա­խընտ­րա­կան քա­րոզ­չու­թյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը սկ­սում է թեկ­նա­ծու­նե­րի ընտ­րա­կան ցու­ցակ­նե­րի գրան­ցու­մից հե­տո և տևում մինչև ընտ­րու­թյուն­նե­րի օր­վա­նից 1 օր ա­ռաջ։ Այս ընտ­րու­թյուն­նե­րի դեպ­քում՝ 33 օր։
-Ըստ օ­րեն­քի ու՞մ է ար­գել­վում ի­րա­կա­նաց­նել նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շավ։

-Ընդ­հան­րա­պես նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շա­վի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, թույ­լատ­րե­լին, ան­թույ­լատ­րե­լին, սահ­մա­նա­փա­կում­նե­րը և ա­նե­լիք­նե­րը շա­րադր­ված են ընտ­րա­կան օ­րենս­գր­քի 19-րդ հոդ­վա­ծում և, մաս­նա­վո­րա­պես, այդ հոդ­վա­ծի 5-րդ մա­սը նշում է, որ ար­գել­վում է նա­խընտ­րա­կան քա­րոզ­չու­թյուն կա­տա­րել և ցան­կա­ցած բնույ­թի քա­րոզ­չա­կան նյութ տա­րա­ծել հան­րա­յին ծա­ռա­յող­նե­րին, ա­ռող­ջա­պա­հա­կան կամ բժշ­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի, նա­խադպ­րո­ցա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի աշ­խա­տող­նե­րին՝ ի­րենց լիա­զո­րու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­նե­լիս կամ ի պաշ­տո­նե հան­դես գա­լիս։ Ար­գելք է սահ­ման­ված նաև դա­տա­վոր­նե­րի, դա­տա­խազ­նե­րի, քնն­չա­կան կո­մի­տեի ծա­ռա­յող­նե­րի, ոս­տի­կա­նու­թյու­նում, ազ­գա­յին անվ­տան­գու­թյան, դա­տա­կան ակ­տե­րի հար­կա­դիր կա­տա­րումն ա­պա­հո­վող, ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րում ծա­ռա­յող­նե­րի, զին­ծա­ռա­յող­նե­րի հա­մար։ Չի թույ­լատր­վում քա­րո­զար­շավ ի­րա­կա­նաց­նել ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րին, բա­րե­գոր­ծա­կան և կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, օ­տա­րերկ­րյա քա­ղա­քա­ցի­նե­րին ու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, ԱՀ Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նին, Հաշ­վեքն­նիչ պա­լա­տի ան­դամ­նե­րին, ինչ­պես նաև հան­րա­յին հե­ռուս­տա­ռա­դիոըն­կե­րու­թյան խոր­հր­դի ան­դամ­նե­րին։
-Կր­կին դառ­նանք ընտ­րա­կան ի­րա­վուն­քին։ Ինչ­պե՞ս է ա­պա­հով­վում ստա­ցիո­նար բուժ­ման մեջ գտն­վող­նե­րի, դա­տա­պար­տյալ­նե­րի ընտ­րա­կան ի­րա­վուն­քը, ինչ­պես նաև նրանց, ով­քեր չեն կա­րող ներ­կա­յա­նալ ընտ­րա­կան տե­ղա­մաս։
-Սկ­սեմ Ձեր հար­ցի վեր­ջին մա­սից և, ցա­վոք, ար­ձա­նագ­րեմ. տե­ղա­մաս ներ­կա­յա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­նե­ցող ան­ձանց քվեար­կու­թյու­նը տնե­րում կազ­մա­կեր­պե­լու հնա­րա­վո­րու­թյուն օ­րենս­դի­րը չի սահ­մա­նել։ Այս­տեղ բա­ցա­ռու­թյուն կա ստա­ցիո­նար բու­ժա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում գտն­վող­նե­րի մա­սով։ Բուժ­հաս­տա­տու­թյան ղե­կա­վա­րու­թյու­նը, նա­խա­պես հաշ­վի առ­նե­լով բուժխ­նամ­քի մեջ գտն­վող քա­ղա­քա­ցի­նե­րի ցան­կու­թյու­նը՝ ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու հար­ցում, հայտ է ներ­կա­յաց­նում հա­մա­պա­տաս­խան տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով և ընտ­րու­թյուն­նե­րի օ­րը քվեար­կու­թյու­նը կազ­մա­կերպ­վում է հայտ ներ­կա­յաց­րած բու­ժա­կան հաս­տա­տու­թյու­նում շր­ջիկ արկ­ղով։
Դա­տա­պար­տյալ­նե­րի և կա­լա­նա­վոր­ված ան­ձանց քվեար­կու­թյու­նը կազ­մա­կերպ­վում է քրեա­կա­տա­րո­ղա­կան վար­չու­թյու­նում ձևա­վոր­ված հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից։ Քվեար­կու­թյան ըն­թաց­քը բաց է, մի քիչ ա­ռանձ­նա­հա­տուկ։ Քվեար­կու­թյան սկիզ­բը ազ­դա­րար­վում է ժա­մը 09։00-ից հե­տո։
-Սույն թվա­կա­նի մար­տի 31-ին կա­յա­նա­լիք նա­խա­գա­հա­կան և խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներն անց­կաց­վե­լու են նոր ձևա­չա­փով։ Մենք միան­գա­մից ընտ­րե­լու են և՜, Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ, և՜ Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­ներ։ Ար­դյոք դժ­վար չի՞ լի­նե­լու, ե­թե հաշ­վի առ­նենք նաև, որ ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու են տաս­նյակ կու­սակ­ցու­թյուն­ներ։

-Բնա­կա­նա­բար, տեխ­նի­կա­կան դժ­վա­րու­թյուն­ներ կա­րող են լի­նել, բայց դրանք լու­ծե­լի են, և մենք բո­լորս՝ ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վա­կան­նե­րի ա­ռա­ջին աս­տի­ճա­նա­կար­գից մինչև Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով, այս գոր­ծին լծ­ված ենք և ընտ­րու­թյուն­նե­րը կկազ­մա­կեր­պենք հա­վուր պատ­շա­ճի։
Գրանց­ման փաս­տաթղ­թե­րի վերջ­նա­ժամ­կե­տի ա­վար­տի դրու­թյամբ ու­նենք հետևյալ պատ­կե­րը. ա­ռա­ջադր­վել է Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի 14 թեկ­նա­ծու, ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու հայտ են ներ­կա­յաց­րել 10 կու­սակ­ցու­թյուն և 2 կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շինք։
Թեկ­նա­ծու­նե­րի ա­ռու­մով այս ընտ­րու­թյուն­նե­րը բա­վա­կա­նին մր­ցակ­ցա­յին կլի­նեն ։ Ի դեպ, ար­ցա­խյան ընտ­րա­կան պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ է մաս­նակ­ցու­թյան այս­պի­սի մեծ ակ­տի­վու­թյուն ար­ձա­նագր­վում։ օ­րի­նակ, Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի պա­րա­գա­յում ա­մե­նա­մեծ մաս­նակ­ցու­թյամբ դի­մում­ներ ու­նեինք 2007 թվա­կա­նին, երբ թեկ­նա­ծու­թյուն էր ա­ռա­ջադ­րել 5 քա­ղա­քա­ցի, իսկ ԱԺ ընտ­րու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում ու­նեինք 206 թեկ­նա­ծուի ընդգրկմամբ 2015 թվա­կա­նի խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի պատ­կե­րը։
Աշ­խա­տան­քի մեծ ծա­վալ կա, ի­րոք, բայց ա­մեն ինչ կա­ռա­վա­րե­լի է։ Ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րը պատ­րաստ են լրիվ ծա­վա­լով ի­րենց գոր­ծա­ռույթ­նե­րը կա­տա­րել բարձր մա­կար­դա­կով։
-Նա­խորդ հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի փոր­ձը ի՞նչ է ցույց տա­լիս, նա­խընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րում հատ­կա­պես ի՞նչ խախ­տում­ներ էին ար­ձա­նագր­վում և ին­չո՞վ էին պայ­մա­նա­վոր­ված։
-Նախ դրանց թի­վը մեծ չէր, հա­մե­նայն դեպս, ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րը և ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցը դրա­նից զերծ մնալ չեն կա­րող։ Հիմ­նա­կան բաց­թո­ղում­նե­րը տեխ­նի­կա­կան բնույ­թի էին, և այդ­պի­սիք հե­տա­գա­յում թույլ չտա­լու հա­մար ԿԸՀ-ի կող­մից այս ընտ­րույ­թուն­նե­րին ձեռ­նարկ­վել են մի շարք մի­ջո­ցա­ռում­ներ, նո­րու­թյուն­ներ, մաս­նա­վո­րա­պես՝ ձեռք են բեր­վել նոր քվեա­տու­փեր, պատ­վիր­վել և ար­դեն առ­կա են նոր քվեախ­ցիկ­ներ, ա­ռա­ջին ան­գամ կօգ­տա­գործ­վեն մե­կան­գա­մյա օգ­տա­գործ­ման պար­կեր, ո­րոն­ցում կտե­ղադր­վեն և տա­րած­քա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­ներ կտե­ղա­փոխ­վեն տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ողջ ընտ­րա­կան փաս­տաթղ­թե­րը։ Սրանք ա­պա­հո­վու­թյան մի­ջոց­ներ են, ո­րոնք զգա­լիո­րեն բա­րե­լա­վում են և՜ ընտ­րու­թյուն­նե­րի գաղտ­նիու­թյան սկզ­բուն­քը, և՜ բա­վա­կա­նին բարձ­րաց­նում ընտ­րու­թյուն­նե­րի ել­քի հան­դեպ վս­տա­հու­թյան մա­կար­դա­կը։
Կցան­կա­նա­յի ար­ձա­նագ­րել մի քա­նի դի­տար­կում­ներ։

Այս ընտ­րու­թյուն­նե­րը 29 տար­վա ան­կա­խու­թյուն ձեռք բե­րած ԱՀ թվով 15-րդ հա­մա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան ընտ­րա­կան մի­ջո­ցա­ռումն է և այն անց­կաց­վում է 2020 թ. հուն­վա­րի 1-ին գոր­ծո­ղու­թյան մեջ դր­ված ԱՀ ընտ­րա­կան օ­րենս­գր­քի հի­ման վրա։
Մինչ այդ, ընդ­հա­նուր առ­մամբ, մեր հան­րա­պե­տու­թյու­նում, 1991 թվա­կա­նից սկ­սած, կազ­մա­կերպ­վել են հա­մա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան 3 հան­րաք­վե, հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի՝ 5 և խոր­հր­դա­րա­նա­կան 6 ընտ­րու­թյուն­ներ։
Ընտ­րու­թուն­նե­րի և հան­րաք­վե­նե­րի կազ­մա­կերպ­ման տե­սան­կյու­նից ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մար կարևոր­վում է ինչ­պես ձգ­տու­մը Ար­ցա­խում մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող ընտ­րու­թյուն­նե­րի ու հան­րաք­վե­նե­րի անց­կա­ցու­մը, այն­պես էլ դրա հա­մար հիմք հան­դի­սա­ցող ի­րա­վա­կան դաշ­տի ա­նընդ­հատ կա­տա­րե­լա­գոր­ծու­մը։
Տե­ղին ենք հա­մա­րում նկա­տել, որ ԱՀ-ում ընտ­րու­թյուն­ներն ու հան­րաք­վե­նե­րը, որ­պես կա­նոն, միշտ էլ աչ­քի են ընկ­նում քա­ղա­քա­ցի­նե­րի ակ­տիվ մաս­նակ­ցու­թյամբ։ Օ­րի­նակ՝ 1991 թվա­կա­նի Ան­կա­խու­թյան հան­րաք­վեին մաս­նակ­ցել է ընտ­րող­նե­րի 82%-ը, 1996-ին՝ 87%-ը, իսկ հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րին ընտ­րող­նե­րի մաս­նակ­ցու­թյան մի­ջին ցու­ցա­նի­շը 65-70% է։
Տա­րի­նե­րի հետ մի­ջազ­գա­յին հե­տաք­րք­րու­թյու­նը ԱՀ հան­դեպ ա­վե­լա­ցել է։ Ե­թե, օ­րի­նակ, 1991 թվա­կա­նի Ան­կա­խու­թյան հան­րաք­վեին մաս­նակ­ցում էր ըն­դա­մե­նը 40 դի­տորդ, ա­պա ար­ցա­խյան վեր­ջին հա­մա­պե­տա­կան ընտ­րա­կան մի­ջո­ցառ­մա­նը՝ Սահ­մա­նադ­րու­թյան նա­խագ­ծի ըն­դուն­ման հան­րաք­վեին, մաս­նակ­ցել են դի­տորդ­ներ 30-ից ա­վե­լի եր­կր­նե­րից` ընդ­հա­նուր թվով 207 դի­տորդ, իսկ ա­վե­լի ուշ՝ 2019 թվա­կա­նի ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րին դի­տորդ­նե­րի թի­վը հա­սավ 324-ի։
2020 թվա­կա­նի մար­տի 31-ի ընտ­րու­թյուն­նե­րի հիմ­քում ԱՀ 2020 թվա­կա­նի հուն­վա­րի 1-ին գոր­ծո­ղու­թյան մեջ դր­ված նոր ընտ­րա­կան օ­րենս­գիրքն է և ըստ այդմ` ԿԸՀ կող­մից ման­րա­մասն մշակ­ված և ըն­դուն­ված գրե­թե 60 ի­րա­վա­կան ակտ։ Այս նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տերն ի­րենց բնույ­թով և բո­վան­դա­կու­թյամբ կոչ­ված են բա­րե­լա­վե­լու ա­ռա­ջին հեր­թին տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի աշ­խա­տան­քը, քա­նի որ ժո­ղովր­դի վս­տա­հու­թյան ա­ռա­ջին ու­ղե­նի­շը հենց տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի աշ­խա­տանքն է։ Այս հա­մա­տեքս­տում մեր կող­մից բա­վա­կան կարևոր­վեց և ար­դեն իսկ մեկ­նար­կած են մաս­նա­գի­տա­կան դա­սըն­թաց­նե­րը տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի պո­տեն­ցիալ ան­դա­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։ Ի դեպ, բա­վա­կան ակ­տիվ հայ­տա­վո­րում տե­ղի ու­նե­ցավ. գրե­թե 1500 մար­դու մա­սին է խոս­քը։ Մինչև փետր­վա­րի վերջ ա­վար­տին կհասց­նենք դա­սըն­թաց­նե­րը, իսկ ար­դեն ձևա­վոր­ված հանձ­նա­ժո­ղով­նե­րի հետ լրա­ցու­ցիչ աշ­խա­տանք­ներ կկազ­մա­կեր­պենք մար­տին։ Մեր առջև խն­դիր ենք դրել նա­խորդ ընտ­րու­թյուն­նե­րի հա­մե­մատ ու­նե­նալ ա­վե­լի բարձր պատ­րաստ­վա­ծու­թյամբ տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­ներ։
-Հա­ճախ են դժ­գո­հու­թյուն­ներ հն­չում ընտ­րա­կան ցու­ցակ­նե­րի ան­ճշ­տու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ։ Դրանք ին­չո՞վ են պայ­մա­նա­վոր­ված։
-Ընտ­րա­ցու­ցակ­նե­րի ճշտ­ման գոր­ծըն­թա­ցը մշ­տա­կան է, նաև ոչ ընտ­րա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նում է սա ի­րա­կա­նաց­վում։ Այս աշ­խա­տան­քով զբաղ­վում է ԱՀ ոս­տի­կա­նու­թյու­նը՝ տա­րած­քա­յին ոս­տի­կա­նա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի մի­ջո­ցով։ Ինչ­քա­նով տե­ղյակ ենք, այս աշ­խա­տանք­նե­րը գտն­վում են նրանց ա­մե­նօ­րյա ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։ Ա­վե­լի ման­րա­մասն տե­ղե­կատ­վու­թյուն, բնա­կա­նա­բար, կա­րող է տրա­մադ­րել լիա­զո­րը, տվյալ դե­պում` ԱՀ ոս­տի­կա­նու­թյու­նը։
-Եվ վեր­ջում Ձեր խոսքն ու հոր­դո­րը և՜ ընտ­րող­նե­րին, և՜ ըն­տր­վող­նե­րին։
-Լի­նենք բո­լորս զուսպ, հան­դուր­ժո­ղա­կան` մեկս մյու­սի նկատ­մամբ ու մեր ընտ­րա­կան ի­րա­վունքն ի­րաց­նենք ի­րա­վամբ քա­ղա­քա­կիրթ ե­ղա­նա­կով։