Logo
Print this page

ԲԱՑ ՆԱ­ՄԱԿ ԹՈՒՐ­ՔԻԱ­ՅԻ ՆԱ­ԽԱ­ԳԱՀ ՌԵ­ՋԵԲ ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԻՆ

ՙՄար­գա­րեի ուխ­տը՚ հիմ­նադ­րա­մի, Գի­տու­թյուն­նե­րի Հա­մա­հայ­կա­կան Մի­ջազ­գա­յին Ա­կա­դե­միա­յի և ՙՇու­շի՚ հիմ­նադ­րա­մի ա­ջակ­ցու­թյամբ ՙՇու­շի հիմ­նադ­րամ՚ հրա­տա­րակ­չու­թյու­նը լույս է ըն­ծա­յել ՙՄու­համ­մադ մար­գա­րեի վեց ուխ­տը իր ժա­մա­նա­կի քրիս­տո­նյա­նե­րի հետ՚ գիր­քը, ո­րի հե­ղի­նակն է Մու­համ­մադ իբն Աբ­դալ­լա­հը։ Ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում օր օ­րի ա­վե­լի անհ­րա­ժեշտ է դառ­նում հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը իս­լա­մա­կան և քրիս­տո­նեա­կան քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի միջև։

Գիր­քը, մա­տու­ցե­լով մահ­մե­դա­կան­նե­րի ա­ռաջ­նորդ Մու­համ­մադ մար­գա­րեի քա­րոզ­նե­րը՝ ուղղ­ված քրիս­տո­նյա­նե­րին և մահ­մե­դա­կան­նե­րին, նպա­տակ ու­նի խա­ղա­ղու­թյան կա­մուրջ կա­պել և ի­րար նկատ­մամբ հան­դուր­ժող դարձ­նել եր­կու քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի հան­րու­թյուն­նե­րին։
Ա­րա­բե­րե­նից անգ­լե­րեն գիր­քը թարգ­մա­նել է դոք­տոր Ջոն Էնդ­րյու Մո­րուան։ Անգ­լե­րե­նից հա­յե­րեն է թարգ­մա­նել պատ­մա­բան Հա­րու­թյուն Խու­դա­նյա­նը։
Գր­քի հրա­տա­րակ­ման ա­ռի­թով ներ­կա­յաց­նում ենք գրող Բա­կուր Կա­րա­պե­տյա­նի բաց նա­մա­կը Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեբ Թա­յիփ Էր­դո­ղա­նին։

ԲԱՑ ՆԱՄԱԿ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՌԵՋԵԲ ԹԱԻՓ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Նամակով ձեզ դի­մե­լու ա­ռի­թը ՙՄար­գա­րեի ուխ­տը՚ հիմ­նադ­րա­մի, Գի­տու­թյուն­նե­րի Հա­մա­հայ­կա­կան Մի­ջազ­գա­յին Ա­կա­դե­միա­յի և ՙՇու­շի՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի ա­ջակ­ցու­թյամբ հա­յե­րե­նով հրա­տա­րակ­ված ՙՄու­համ­մադ մար­գա­րեի վեց ուխ­տը իր ժա­մա­նա­կի քրիս­տո­նյա­նե­րի հետ՚ գիրքն է, ինչ­պես նաև 1915-1923 թթ. Օս­մա­նյան Թուր­քիա­յի ի­րա­կա­նաց­րած հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան ձեր կող­մից անտ­րա­մա­բա­նա­կան ժխ­տու­մը։
Մու­համ­մադ մար­գա­րեն, ո­րը հա­մար­վում է Աստ­ծո Դես­պա­նոր­դը, դեռևս VII դա­րում գու­շա­կե­լով, որ կա­րող է հե­տա­գա դա­րե­րի ըն­թաց­քում հա­կա­մար­տու­թյուն­ներ ա­ռա­ջա­նան քրիս­տո­նեա­կան և իս­լա­մա­կան քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի միջև, դի­մել է մահ­մե­դա­կան­նե­րին, որ հան­դուր­ժող լի­նեն քրիս­տո­նյա­նե­րի նկատ­մամբ։ Մար­գա­րեն հան­դի­պում­ներ է ու­նե­ցել Սի­նա լե­ռան վա­նա­կան­նե­րի, Նաջ­րա­նի, Պարս­կաս­տա­նի, աշ­խար­հի քրիս­տո­նյա­նե­րի հետ, պատ­վի­րել Մու­համ­մադ իբն Աբ­դալ­լա­հին գրի առ­նել իր վեց ուխ­տը, ըստ ո­րի մար­գա­րեն ա­սում է. ՙԵ­թե որևէ մե­կը խախ­տի եր­դու­մը, ո­րը տր­ված է այս­տեղ, հա­կա­ռակ­վի նրան կամ հեր­քի պատ­վի­րան­նե­րը, նա կխախ­տի Աստ­ծո ուխ­տը, կկտ­րի Նրա հետ կա­պը, կծաղ­րի Նրա կրո­նը, կար­ժա­նա­նա Աստ­ծո ա­նեծ­քի՝ ան­կախ նրա­նից` նա սուլ­թան է, թե պար­զա­պես հա­վա­տա­ցյալ մահ­մե­դա­կան­նե­րից մեկն է՚։ Իր հո­վա­նա­վոր­չու­թյան տակ առ­նե­լով քրիս­տո­նյա­նե­րին ու նրանց շի­նու­թյուն­նե­րը, մար­գա­րեն պատ­վի­րում է. ՙՆրանց (քրիս­տո­նյա­նե­րի) ոչ մի ե­կե­ղե­ցա­կան շենք չպետք է քանդ­վի, ե­կե­ղե­ցի­նե­րի ու­նե­ցած դրա­մը չպետք է օգ­տա­գործ­վի մզ­կիթ­ներ կամ մու­սուլ­ման­նե­րի տներ կա­ռու­ցե­լու հա­մար։ Նա, ով նման բան է ա­նում, խախ­տում է Աստ­ծո ուխ­տը և հա­կա­ռակ­վում Աստ­ծո Դես­պա­նոր­դին՚։
Ու­սում­նա­սի­րե­լով թուր­քե­րի պատ­մու­թյու­նը` հա­մոզ­վում ես, որ նրանց ա­ռաջ­նորդ­նե­րը, ո­րոնք, նվա­ճե­լով Հա­յաս­տանն ու Բյու­զան­դիան, միան­գա­մայն ար­հա­մար­հել են Մու­համ­մադ մար­գա­րեի՝ Աստ­ծո Դես­պա­նոր­դի պատ­գա­մը, քա­նի որ այդ ըն­թաց­քում միայն Բյու­զան­դիա­յում ոչն­չացչ­վել է ա­վե­լի քան հի­սուն ժո­ղո­վուրդ՝ ի­րենց հա­զա­րա­մյա մշա­կույ­թով։ Դա մարդ­կա­յին քա­ղա­քակր­թու­թյան ա­մե­նա­մեծ կո­րուստ­նե­րից է։ XX դա­րի սկզ­բին ի­րա­կա­նաց­րել են ա­մե­նահ­րե­շա­վոր ու ա­մե­նաան­մարդ­կա­յին ծրա­գի­րը՝ հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը՝ յու­րաց­նե­լով նրանց ու­նեց­ված­քը, հո­ղը, բնա­կա­վայ­րե­րը, մայ­րա­քա­ղա­քը, սր­բա­զան լե­ռը։ Իսկ հարևան Ի­րա­նի և ա­րա­բա­կան եր­կր­նե­րի ժո­ղո­վուրդ­նե­րը, ո­րոնք հա­րա­զատ են մնում մար­գա­րեի պատ­գամ­նե­րին և ուխ­տին, ա­պաս­տան են տա­լիս ցե­ղաս­պա­նու­թյու­նից մա­զա­պուրծ քրիս­տո­նյա հայ փախս­տա­կան­նե­րին։
Մու­համ­մադ մար­գա­րեի պատ­գամ­նե­րը ար­հա­մար­հում են այդ ե­ղե­ռա­գործ­նե­րի այ­սօր­վա ժա­ռանգ­նե­րը՝ փոր­ձե­լով մո­ռա­ցու­թյան մատ­նել ի­րենց նախ­նի­նե­րի ոճ­րա­գոր­ծու­թյու­նը։ Այ­սօր էլ շա­րու­նա­կում եք ձեր նախ­նի­նե­րի վար­քա­գի­ծը` այս ան­գամ էլ փոր­ձե­լով ոչն­չաց­նել ձեր իսկ հա­վա­տա­կից­նե­րին՝ քր­դե­րին։
Եվ­րո­պա­ցի­ներն էլ չեն ու­զում հա­վա­տալ, որ դուք ծրագ­րում եք ար­դի Եվ­րո­պա­յում էթ­նիկ ու կրո­նա­կան մե­ծա­մաս­նու­թյուն դառ­նա­լով` ոչն­չաց­նել եվ­րո­պա­կան քա­ղա­քակր­թու­թյու­նը, ինչ­պես դա ա­րե­ցին ձեր նախ­նի­նե­րը Բյու­զան­դա­կան հզոր կայս­րու­թյան ներ­սում։ Տա­րօ­րի­նակ է, որ այդ հար­ցում այ­սօր ձեզ օ­ժան­դա­կում են աշ­խար­հի հզո­րա­գույն եր­կր­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րը։
Ձեր ե­լույթ­նե­րից մե­կում ա­սել եք, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը (Ար­ցա­խը) ձեր ՙձեռ­քի ա­րյու­նա­թոր վերքն է՚։ Հաս­կա­նա­լի է, հա­վա­տա­րիմ եք օ­տար­նե­րի ու­նեց­ված­քը, եր­կի­րը նվա­ճող, հափշ­տա­կող ձեր նախ­նի­նե­րի գա­ղա­փա­րա­խո­սու­թյա­նը ու աչք­ներդ տն­կել եք հայ­կա­կան Ար­ցա­խի, Հա­յաս­տա­նի չն­վա­ճած մա­սի վրա։ Չեք նե­րում հա­յե­րին, որ ա­զա­տագ­րել են ի­րենց հայ­րե­նի­քի մի փոք­րիկ հատ­վա­ծը՝ Ար­ցա­խի մի մա­սը։
Ե­թե ի­րոք հա­վա­տա­ցյալ եք, հա­վա­տում, պաշ­տում եք Ալ­լա­հին, նրա Դես­պա­նորդ Մու­համ­մադ մար­գա­րեին, ա­ռա­ջար­կում եմ ըն­թեր­ցեք նրա ուխ­տը, պատ­վի­րան­նե­րը, վեր­ջա­պես` Ղու­րա­նը, հա­վատ­քի ե­կեք, գու­ցե Ալ­լա­հը նե­րի ձեզ։

ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ԳԵՂԱՆԿԱՐԻՉ,
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՏԱՐԱՆՂԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
20.11.2019

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.