[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈ­ՋԱ­ԼՈՒԻ Ա­ՌԱՍ­ՊԵ­ԼԸ

 

 

 

 

 

 

 

Մառ­լեն ՇԱՀ­ՆԱ­ԶԱ­ՐՅԱՆ

 

ՙԱ­զատ Ար­ցախ՚¬ի խմ­բագ­րու­թյու­նից հուն­վա­րի թեր­թե­րը վերց­նե­լուց հե­տո շտա­պե­ցի հաս­նել Ստե­փա­նա­կերտ¬Աս­կե­րան եր­թու­ղա­յին ավ­տո­բու­սին և 15 րո­պե անց Ի­վա­նյա­նի կամր­ջին էի:

Գնա­ցի նո­րա­կա­ռույց գյու­ղա­պե­տա­րան տա­նող ճա­նա­պար­հով և մտա 17 ան­մահ կո­րյուն­նե­րի հի­շա­տա­կին կա­ռուց­ված հու­շար­ձա­նի տա­րածք, ո­րոնց կյան­քի գնով է ա­զա­տագր­վել այս հնա­գույն հայ­կա­կան բնա­կա­վայ­րը, որ ա­վե­լի քան 70 տա­րի գե­րու­թյան մեջ էր։ 17 ան­մահ­նե­րից 10-ը Ստե­փա­նա­կեր­տից էին, ո­րոն­ցից 7-ը` իմ նախ­կին ա­շա­կերտ­ներ: Հու­շար­ձա­նի առջև գլուխ խո­նար­հե­լուց հե­տո ըն­թեր­ցում եմ. ՙՆՐԱՆՔ ԱՆ­ՄԱ­ՀԱ­ՑԵԼ ԵՆ 26.02.1992թ.՚ խո­շո­րա­տառ փո­րագ­րու­թյու­նը և մտ­քով շնոր­հա­կա­լու­թյուն ու ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նում Վրեժ Պո­ղո­սյա­նին, ո­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ 6 տա­րի ա­ռաջ կա­ռուց­վել է այս հու­շար­ձա­նը։ Ես ԶԼՄ¬նե­րի մի­ջո­ցով դի­մել եմ զոհ­ված­նե­րի հա­րա­զատ­նե­րին ու ճա­նա­չող­նե­րին, որ մեր հե­րոս­նե­րի նկար­նե­րը ո­րոշ տե­ղե­կու­թյուն­նե­րի հետ հասց­նեն գյու­ղա­պե­տա­րան կամ դպ­րոց, որ­պես­զի նրանց հի­շա­տա­կին ալ­բոմ և հու­շա­տախ­տակ ստեղ­ծենք մեր ներ­կա և ա­պա­գա սե­րունդ­նե­րին ծա­նո­թաց­նե­լու հա­մար:
Ա­պա գնա­ցի մշա­կույ­թի տուն, ո­րը մոտ 100-200 քայ­լի վրա է: Մի խումբ աղ­ջիկ­ներ ու­րախ¬ու­րախ պա­րել էին սո­վո­րում։ Տնօ­րե­նը՝ Մե­լա­նյա Ա­ղա­ջա­նյա­նը, ով իմ 1995թ. ա­շա­կեր­տու­հին էր, մեծ ջեր­մու­թյամբ ըն­դու­նեց ինձ։ Ծա­նո­թա­նա­լով գոր­ծե­րին` ու­րա­խա­ցա, որ հա­ջո­ղու­թյուն­ներ ու­նի: Նախ­կին ա­շա­կեր­տու­հուս ա­ռա­ջար­կու­թյամբ գնա­ցինք գյու­ղա­պե­տի մոտ։ Գյու­ղա­պե­տա­րա­նը, մշա­կույ­թի տու­նը, գրա­դա­րա­նը, բուժ­կե­տը, հան­դի­սու­թյուն­նե­րի սրա­հը գտն­վում են այն երկ­հար­կա­նի հո­յա­կապ, բազ­մա­ֆունկ­ցիո­նալ շի­նու­թյու­նում, որ 2018¬ին կա­ռուց­վել է ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով։ Գյու­ղա­պե­տը՝ Բո­րիս Ղահ­րա­մա­նյա­նը, ո­րի ար­ժա­նա­հի­շա­տակ ծնող­նե­րի հետ Խրա­մոր­թում աշ­խա­տե­լիս շատ ան­գամ եմ ա­ղու­հաց կի­սել, ու­րա­խու­թյամբ ըն­դու­նեց մեզ՝ միևնույն ժա­մա­նակ ըն­դգ­ծե­լով, որ նա­հա­տակ­ված­նե­րի նկար­նե­րով դպ­րո­ցում ար­դեն ֆո­տո­վա­հա­նակ է ստեղծ­ված։

Գյու­ղա­պե­տից ստա­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րով ՙծան­րա­բեռն­ված՚՝ դպ­րո­ցում էի, ո­րի ա­ռա­ջին հար­կի մի­ջանց­քը վեր է ած­ված Փառ­քի սրա­հի: Ու­րախ եմ, որ տնօ­րե­նու­թյու­նը (տնօ­րեն՝ Գուր­գեն Ղու­լյան, փոխտ­նօ­րեն­ներ՝ Ռո­զա Գրի­գո­րյան և Ա­նի Մա­յի­լյան, Մե­րի¬Լի­լիթ Գաս­պա­րյան) խրա­խու­սե­լի աշ­խա­տանք է կա­տա­րում ա­շա­կերտ­նե­րի ու­սում­նա­դաս­տիա­րակ­չա­կան և ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան գոր­ծը պատ­շաճ կազ­մա­կեր­պե­լու ուղ­ղու­թյամբ։ Այս­տեղ կր­կին մեկ¬մեկ ծա­նո­թա­նում եմ այս հնա­գույն բնա­կա­վայ­րը թուր­քի ե­րա­խից ա­զա­տագ­րող­նե­րի նկար­նե­րին, ո­րոն­ցից միայն Ի­լյիչ Ծատ­րյա­նին ճա­նա­չե­ցի, իսկ մյուս­նե­րը բեղ-մո­րու­քով են, ե­թե ա­նուն-ազ­գա­նուն­նե­րը չլի­նեին, չէի ճա­նա­չի: 17-ից միայն մե­կի նկա­րը չկա՝ Գևոր­գյան Կա­րեն Արծ­րու­նու, որ գր­ված է դա­տարկ շր­ջա­նա­կի տակ և սպա­սում է տի­րոջ նկա­րին։ Գի­տեմ, սկ­սած 2008թ.-ից, ա­վան­դույթ դար­ձած, ա­մեն տա­րի փետր­վա­րի 26-ին մեր 17 կո­րյուն­նե­րի հա­րա­զատ­ներն ու ծա­նոթ­նե­րը գա­լիս մաս­նակ­ցում են հայ­կա­կան այս հո­ղի ա­զա­տագր­ման կա­պակ­ցու­թյամբ դպ­րո­ցի և գյու­ղա­պե­տա­րա­նի հա­մա­տեղ ու­ժե­րով կազ­մա­կերպ­ված մի­ջո­ցառ­մա­նը, և հա­մոզ­ված եմ, որ այս տա­րի ևս, ա­րա­րո­ղու­թյան ա­վար­տից հե­տո, հո­յա­կերտ հու­շար­ձա­նին հրա­ժեշտ կտան ու կգ­նան դպ­րոց՝ ՙհան­դի­պե­լու՚ 17 կտ­րիճ­նե­րի նկար­նե­րին: Միևնույն ժա­մա­նակ կո­րյուն­նե­րից եր­կու­սի՝ Է­դուարդ Ա­ղա­ջա­նյա­նի և Ար­մեն Քո­չա­րյա­նի հա­րա­զատ­նե­րը դպ­րո­ցից դուրս գա­լուց հե­տո մյուս­նե­րի նման ոչ թե տան ճամ­փան կբռ­նեն, այլ կքայ­լեն դե­պի Ի­վա­նյա­նի մար­զա­դաշ­տի կից ձո­րա­կում գտն­վող աղ­բյու­րը, ո­րի վրա թևա­վոր խաչ է դր­ված՝ մի թևին Է­դուար­դի, մյուս թևին՝ Ար­մե­նի ա­նուն­նե­րը փո­րագ­րած: Խաչ­քա­րի հե­ղի­նա­կը Ստե­փա­նա­կեր­տի թիվ 9 միջ­նա­կարգ դպ­րո­ցի 80-ա­կան թվա­կան­նե­րի 8-րդ դա­սա­րա­նի շր­ջա­նա­վարտ Վազ­գեն Ա­վա­գի­մյանն է, որն այդ կա­տա­րել է իր եր­կու զոհ­ված ըն­կեր­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նե­լու նպա­տա­կով։
Ու­րախ եմ նաև նրա հա­մար, որ դպ­րո­ցա­կան­նե­րին տե­ղե­կու­թյուն­ներ են տր­վում գյու­ղի պատ­մու­թյու­նից, իսկ Փառ­քի սրա­հում տե­ղադր­ված է ցու­ցա­տախ­տակ՝ դպ­րո­ցի ա­նու­նը կրող Օ­նիկ Գրի­գո­րյա­նի դի­ման­կա­րով և փո­րագր­ված է. ՙԻ­վա­նյան գյու­ղը Ար­ցա­խի հնա­գույն բնա­կա­վայ­րե­րից մեկն է, ո­րի վկա­յու­թյու­նը Կար­կառ և Պա­տա­րա գե­տի ա­փին Խո­ջա­լուի ուշ բրոն­զե­դա­րյան և վաղ եր­կա­թի դա­րի ու Ք.ա. դամ­բա­րա­նա­դաշ­տում պե­ղում­նե­րի ար­դյուն­քում հայտ­նա­բեր­ված Ք.ա. 5-3-րդ հա­զա­րա­մյակ­նե­րի, Ք. ա. 2-1-ին հա­զա­րա­մյակ­նե­րի բրոն­զե­դա­րյան և եր­կա­թե­դա­րյան դամ­բա­րա­նա­դաշ­տերն են։ Գյու­ղում և նրա շր­ջա­կայ­քում պահ­պան­վել են Վաղ միջ­նա­դա­րի ե­կե­ղե­ցու, գյու­ղա­տե­ղի­նե­րի մնա­ցորդ­ներ, խաչ­քա­րե­րի ու գե­րեզ­մա­նոց­նե­րի հետ­քեր։ Գյու­ղը բնա­կեց­ված է ե­ղել նաև թուր­քա­լե­զու բնա­կիչ­նե­րով, ո­րոնք 15-18-րդ դա­րե­րում Ար­ցախ են թա­փան­ցել սել­ջուկ-թուր­քե­րի, թա­թար-մոն­ղոլ­նե­րի աս­պա­տա­կու­թյուն­նե­րի, ինչ­պես նաև Թուր­քիա­յի և Պարս­կաս­տա­նի կող­մից կա­տար­ված հար­ձա­կում­նե­րի ժա­մա­նակ։ 1992թ. փետր­վա­րի 26-ին Ար­ցա­խի ՊԲ ու­ժերն ա­զա­տագ­րում են այն և, ի պա­տիվ Ար­ցա­խի հե­րոս Քրիս­տա­փոր Ի­վա­նյա­նի` կոչ­վել է Ի­վա­նյան: Գյու­ղում 1993 թվա­կա­նից գոր­ծում է դպ­րոց, 2005 թվա­կա­նից՝ գյու­ղա­պե­տա­րան, մշա­կույ­թի տուն և բուժ­կետ։ 2007թ. կա­ռուց­վել է դպ­րո­ցա­կան նոր շենք, որ­տեղ սո­վո­րում է 209 ա­շա­կերտ, 2016թ. հոկ­տեմ­բե­րից հա­մայն­քում գոր­ծում է ման­կա­պար­տեզ։ Հա­մայնքն ա­պա­հով­ված է բնա­կան գա­զով, ջրա­ֆի­կաց­ված է մա­սամբ, գոր­ծում են ան­շարժ հե­ռա­խո­սա­կա­յան և ին­տեր­նե­տը։ Բնակ­չու­թյան թվա­քա­նա­կը կազ­մում է 1509 մարդ՝ 340 տն­տե­սու­թյամբ՚։
Լավ է, որ այ­սօր գո­նե այս­պի­սի ցու­ցա­տախ­տակ­նե­րով մար­դիկ ծա­նո­թա­նում են ի­րենց բնա­կա­վայ­րե­րի պատ­մու­թյա­նը։ Բայց և զայ­րա­նում եմ, որ այ­սօր­վա նո­րա­թուխ պատ­մա­բան­նե­րը շա­րու­նա­կում են հա­վա­սա­րու­թյուն դնել մեր և հարևան­նե­րի միջև։ Չգի­տեմ` նրանք որ­տե­ղի՞ց են վերց­րել և խց­կել այս ցու­ցա­տախ­տա­կի մեջ. ՙ…Գյու­ղը բնա­կեց­ված էր ե­ղել նաև թուր­քա­լե­զու բնա­կիչ­նե­րով… ՚։ Հե­տաքր­քիր է, այ­սօր կգտն­վի՞ մի թուր­քա­լե­զու պատ­մա­բան (ա­վե­լի ճիշտ՝ ադր­բե­ջան­ցի), որ նույ­նիսկ հայ­կա­կան գյու­ղե­րի մա­սին խո­սե­լիս նշեր. ՙԱյս­տեղ ապ­րում էին նաև հա­յեր՚։ Ե­թե 15-18-րդ դա­րե­րում Խո­ջա­լուում նաև թուր­քա­լե­զու բնա­կիչ­ներ են ե­ղել, ին­չու՞ մի նյու­թա­կան հետք չեն թո­ղել, ինչ­պես հա­յերն են թո­ղել։

Տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, ա­կա­դե­մի­կոս Սեր­գեյ Թե­մու­րի Սարգ­սյա­նը պարզ գրել է. ՙԱյս­տեղ գտն­վող գե­րեզ­մա­նաթմ­բե­րի (իսկ այդ գե­րեզ­մա­նաթմ­բե­րը ես աչ­քովս տե­սել եմ 1950-ա­կան թվա­կան­նե­րի 2-րդ կե­սին և նույ­նիսկ ձեռ­քով շո­շա­փել եմ, իսկ այ­սօր հետ­քը չեք գտ­նի) պե­ղում­նե­րից (որ կա­տար­վել են դեռևս խոր­հր­դա­յին շր­ջա­նում) հայտ­նա­բեր­ված աշ­խա­տան­քի գոր­ծիք­նե­րը, կեն­ցա­ղա­յին ի­րե­րը, տար­բեր տե­սա­կի մե­տա­ղե դրամ­նե­րը, զեն­քերն ու այլ ա­ռար­կա­ներ վկա­յում են նրա պատ­կա­նե­լու­թյու­նը հին հայ­կա­կան թա­գա­վո­րու­թյուն­նե­րին՚։
Կամ ին­չո՞ւ մեր բնակ­չու­թյա­նը և սե­րունդ­նե­րին, մաս­նա­վո­րա­պես ա­շա­կերտ­նե­րին ու ե­րի­տա­սարդ­նե­րին, չհասց­նել Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նի գրա­ծը. ՙԽան­քեն­դու և Աս­կե­րա­նի ա­րան­քում` Բա­լու­ջա գե­տի ու Կար­կա­ռի միաց­ման կե­տում, Բեր­դա­ձոր-Ղա­րաղշ­լա­ղից բռ­նա­գաղ­թած հայ ըն­տա­նիք­նե­րը մի խղ­ճուկ բնա­կա­վայր էին ստեղ­ծել, ու­զում էին նոր կյանք սկ­սել, ադր­բե­ջան­ցի տնօ­րեն­նե­րը որ­տե­ղից որ­տեղ հայտ­նա­բե­րե­ցին Հա­յաս­տա­նի Դա­րա­լա­գյա­զից փա­խած ցե­ղա­կից­ներ և բնա­կեց­րին գաղ­թա­կան բեր­դա­ձոր­ցի­նե­րի կող­քին՝ միա­ցյալ ՙեղ­բայ­րա­կան՚ գյու­ղը կո­չե­լով Խո­ջա­լու: …Ադր­բե­ջան­ցի տնօ­րեն­նե­րի աչ­քը տե­ղի վրա էր, ռազ­մա­գի­տա­կան տե­սա­կե­տից շատ կարևոր տե­ղի. մեծ ճա­նա­պար­հի հան­գու­ցա­կետ էր, և ան­հար­մար կլի­ներ, ե­թե նրա վրա միա­հե­ծան տի­րու­թյուն ա­նեին հա­յե­րը։ Նրանք մար­զում ա­ռա­ջին կո­մու­նան կազ­մա­կեր­պե­ցին այդ Խո­ջա­լու դա­վադ­րա­վայ­րում՝ ա­նու­նը դնե­լով Դա­րա­լա­գյազ՚։ (Ար­ցա­խյան գո­յա­մարտ, էջ 104, ԼՂԻՄ պե­տար­խիվ, ֆ.23, գլ. 2,թ.13, Գր. Հով­հան­նի­սյա­նի աշ­խա­տու­թյու­նից, էջ 195): Նշածս գիտ­նա­կան­նե­րի կող­մից տր­վա­ծը պետք է որ­պես փաստ վերց­նել և ոչ թե ՙգյու­ղը բնա­կեց­ված է ե­ղել նաև թուր­քա­լե­զու բնա­կիչ­նե­րով…՚։
Ինչ վե­րա­բե­րում է Խո­ջա­լուի ա­ռաս­պե­լին, որ Բա­քուն մա­տի փա­թա­թան դարձ­րած՝ ա­մեն տա­րի փետր­վա­րին ղա­րա­չի կա­նանց նման աշ­խար­հով մեկ ա­ղա­ղա­կում է, պետք է վերջ տր­վի, քա­նի որ ի­րենց նա­խա­գահ Մու­թա­լի­բո­վի շուր­թե­րով էր ճշ­մար­տու­թյու­նը աս­վել: Իսկ ե­թե մենք այդ սև քայ­լին դի­մեինք, ա­պա հենց Խո­ջա­լուում կգոր­ծեինք, երբ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան հա­ջող ա­վար­տից հե­տո մեր ա­զա­տա­մար­տիկ­նե­րը ճա­նա­պար­հի եր­կայն­քով նո­րա­կա­ռույց տնե­րի և շեն­քե­րի նկուղ­նե­րում հայտ­նա­բե­րել էին 50-60 ե­րե­խա­նե­րի, կա­նանց, ծե­րե­րի, և ոչ թե անվ­տանգ տե­ղա­փո­խեին Աս­կե­րա­նի ոս­տի­կա­նու­թյան բաժ­նի շենք, ու մի քա­նի օ­րից հե­տո Աս­կե­րա­նի ՀՊՈՒ-ի հրա­մա­նա­տա­րու­թյան և հա­կա­ռա­կոր­դի միջև տե­ղի ու­նե­ցած բա­նակ­ցու­թյուն­նե­րի ժա­մա­նակ հայ­կա­կան կող­մը նրանց ա­պա­հով հանձ­ներ հա­կա­ռա­կոր­դի` Աղ­դա­մում տե­ղա­կայ­ված զին­ված կազ­մա­վո­րում­նե­րի հրա­մա­նա­տա­րու­թյա­նը (ՙԲերդ՚, 11 մար­տի 2010թ. ՙԻնչ էր մեզ հա­մար Խո­ջա­լուն՚, Վի­գեն Գաբ­րիե­լյան):
Սա է ճշ­մար­տու­թյու­նը։ Ե­թե ա­ռա­ջին ադր­բե­ջա­նա­կան ըն­տա­նի­քը Խո­ջա­լուում երևա­ցել է 1935 թվա­կա­նին, ա­պա վեր­ջին ադր­բե­ջան­ցի­նե­րը (թվով՝ 50-60) Խո­ջա­լուից դուրս են հան­վել 1992թ. փետր­վա­րի 26-ի` Խո­ջա­լուում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­ջող ա­վար­տից հե­տո: Ու­րախ եմ, որ այ­սօր Ի­վա­նյան դար­ձած նախ­կին Խո­ջա­լուն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան խո­շոր գյու­ղե­րից մեկն է, որ­տեղ կյան­քը ե­ռում և լայն թա­փով շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում, թևեր ա­ռած տա­րած­վում է դե­պի մայ­րա­քա­ղաք ու շրջ­կենտ­րոն։