Logo
Print this page

ՄԻՆ­ՉԵՎ ՀՆ­ՉԵՑ ԻՐ ԺԱ­ՄԸ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

Ղա­րա­բա­ղյան շար­ժու­մը Բե­նիկ Օվ­չյա­նի հա­մար սկս­վել էր ոչ թե 1988-ից, այլ՝ տաս­նա­մյակ­ներ ա­ռաջ։ Ազ­գա­յին ինք­նու­թյան, ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցու­թյան, ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան գա­ղա­փար­նե­րը միշտ կրել է իր մեջ և սպա­սել է, թե երբ է հն­չե­լու ազ­գա­յին զար­թոն­քի ժա­մը, իր ժա­մը։

Եվ պա­տա­հա­կան չէր ժո­ղովր­դա­կան ար­տիս­տի հայ­տն­վե­լը բազ­մա­հա­զա­րա­նոց ցույ­ցե­րի ու հան­րա­հա­վաք­նե­րի բե­մա­հար­թակ­նե­րում ժո­ղովր­դի ձայ­նը լսե­լի դարձ­նե­լու հա­մար պատ­վի­րա­կու­թյան կազ­մում։ Ար­ցա­խյան խնդ­րի շուրջ պաշ­տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ Օվ­չյա­նի կրա­կոտ ե­լույթ­նե­րի ար­ձա­գանք­ներն ա­ռայ­սօր լսե­լի են ա­կա­նա­տես­նե­րի, մաս­նա­կից­նե­րի ուն­կե­րում, և այդ ե­լույթ­նե­րի ձայ­նագ­րու­թյուն­նե­րը, որ պահ­պան­վում են սր­բու­թյամբ, մեծ ար­տիս­տի պատ­գամն են և հայ­րե­նա­սի­րու­թյան դաս ներ­կա և գա­լիք սե­րունդ­նե­րին։
Ստե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նա­կան հրա­պա­րա­կում ծո­վա­ցած ամ­բո­խը, գոր­ծա­դու­լա­վոր­նե­րը շն­չակ­տուր էին լի­նում նրա Խոս­քից, որ ա­զա­տու­թյան և ան­կա­խու­թյան գա­ղա­փար­ներ էին հն­չեց­նում, կո­չում միաս­նու­թյան և պայ­քա­րի…մինչև վերջ։ Ամ­բո­խը նրա խոս­քից հա­վաք­վում ու ժո­ղո­վուրդ էր դառ­նում: Բա­ցա­ռիկ ազն­վու­թյան, մեծ հո­գու տեր մարդ էր, քա­ղա­քա­ցի, հայ, որ բո­լոր ժա­մա­նակ­նե­րում չփո­խեց դա­վա­նան­քը, սկզ­բունք­նե­րը։ Նա եր­բեք չեր­կր­պա­գեց…Նյու­թին։
…Իսկ Բե­նիկ Օվ­չյա­նի հա­մար էն գլ­խից ժա­մա­նակ­նե­րը շատ ծանր էին։ Նրա կեն­սագ­րու­թյան մեջ ամ­փոփ­ված ենք տես­նում սե­րունդ­նե­րի կեն­սագ­րու­թյու­նը, ազ­գի պատ­մու­թյու­նը, պատ­մու­թյան փու­լե­րը, ժա­մա­նակ­նե­րի ող­բեր­գու­թյու­նը, դի­մա­կա­յե­լու գե­նե­տիկ կամ­քը։
Ծն­վել է Սի­սիա­նի Ախ­լա­թյան գյու­ղում։ Հայ­րը՝ Հով­հան­նե­սը, Գևոր­գյան ճե­մա­րա­նի շր­ջա­նա­վարտ էր, Սի­սա­կան իշ­խան­նե­րի շա­ռավ­ղից։ Մայ­րը Օր­բե­լյան­նե­րի տոհ­մից էր։ Վար­ժա­պետ Հով­հան­նե­սը, որ հինգ որ­դի ու­ներ, հն­չա­կյան էր։ Հո­րեղ­բո­րը ՙդաշ­նակ՚ պի­տա­կը կպց­րին և 1937-ին` գի­շե­րը, Բաք­վից տա­րան Շա­մա­խու մոտ գն­դա­կա­հա­րե­ցին։ Երբ Ա­ղա­սի Խան­ջյա­նի ՙինք­նաս­պա­նու­թյան՚ լու­րը հաս­նում է Սի­սիան, մո­րեղ­բայ­րը հան­րա­հա­վա­քում ա­սում է՝ Ա­ղա­սին եր­բեք չէր կա­րող ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծել։ Չան­ցած եր­կու ժամ` քշում են Սի­բիր։ Պատ­մու­թյան ա­րյու­նոտ է­ջե­րը ու­ղեկ­ցել են Օվ­չյա­նին։ Հի­շում էր… հինգ տա­րե­կա­նից մի պատ­կեր միշտ աչ­քի առջևն էր. Նժ­դե­հը Ախ­լա­թյան գյուղ ե­կավ՝ ՙկար­միր, լայն ատ­լա­սե գո­տի կա­պած, եր­կու մաու­զեր գո­տին խրած՚, ման­կան ու­ղե­ղում դաջ­վել էր մեկ նա­խա­դա­սու­թյուն. ՙԻ՞նչ են բե­րում ձեզ կար­միր աղ­վես­նե­րը՝ սով, մահ, ա­րյուն՚։
Պա­տա­նե­կու­թյան տա­րի­նե­րին ա­պա­գա դե­րա­սա­նը կար­դա­ցել է Նժ­դեհ, Դրո, Րաֆ­ֆի, Չա­րենց։ Իսկ դաս­տիա­րա­կու­թյուն ստա­ցել է տա­նը՝ Հով­հան­նես հո­րից, ո­րի 5 տղա­ներն էլ նույն կերպ դաս­տիա­րա­կել են նաև ի­րենց որ­դի­նե­րին։

Ղա­րա­բա­ղյան Շար­ժու­մը ժո­ղովր­դա­կան ար­տիս­տի հա­մար շատ վա­ղուց էր սկս­ված։
Մաս­նակ­ցել է Մեծ Հայ­րե­նա­կա­նին, 29 տա­րե­կա­նում ե­կել է Ստե­փա­նա­կերտ, մտել թատ­րոն։ ՙԴաշ­նակ՚ պի­տակ էին կպց­րել, և ՊԱԿ-ը հե­տապն­դում էր։ Մի կերպ ա­զատ­վեց հե­տապն­դում­նե­րից. կան­չել էին Բա­քու` հար­ցաքն­նու­թյան, իր բախ­տից քն­նի­չը բա­րի մարդ էր, հաս­կա­ցավ ա­մեն ինչ ու հետ ու­ղար­կեց Ղա­րա­բաղ։ Կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան շար­քե­րում չի ե­ղել, ե­թե ցան­կու­թյուն էլ ու­նե­նար, չէին ըն­դու­նի։ Իսկ գաղտ­նի պա­հած գեր­մա­նա­կան հրա­ցա­նը Շու­շիի ա­զա­տագր­ման նա­խօ­րեին նվի­րեց մի զին­վո­րի։
ՙԵս սպա­սա­վոր եմ, ծա­ռա՝ իմ խոս­քով, գոր­ծով, ար­վես­տով։ ԻՆձ հա­վա­տում են, ո­րով­հետև թե՜ կյան­քում, թե՜ բե­մում միշտ ժո­ղովր­դի հետ եմ ե­ղել։ Պար­տա­դիր չէ զեն­քից կրա­կել։ Խոս­քը եր­բեմն զեն­քից ու­ժեղ է գոր­ծում։ Մեր բազ­մա­դա­րյան պատ­մու­թյու­նը 20-րդ դա­րի վեր­ջին տաս­նա­մյա­կում մեզ կանգ­նեց­րել էր ընտ­րու­թյան ա­ռաջ՝ մահ կամ ա­զա­տու­թյուն։ Մենք ընտ­րե­ցինք պայ­քա­րի ու­ղին, պայ­քար, որ սկս­ված էր շատ վա­ղուց, խուլ, տա­րե­րա­յին, ընդ­հա­տա­կյա բռն­կում­նե­րով, որ ան­մի­ջա­պես խեղդ­վում էր։ Պարտ­քի գի­տակ­ցում հայ­րե­նի­քին, քո ժո­ղովր­դի ա­ռաջ, քո տան, քո գոր­ծի ա­ռաջ։ Չեմ սի­րում հռե­տո­րա­կան կեց­վածք ըն­դու­նել, բայց ար­վես­տա­գե­տի հա­մար սրանք ա­ռաջ­նա­յին են՚ (2002թ., 28 մար­տի, ՙԱ­զատ Ար­ցախ՚)։
Եվ ծե­րու­նա­զարդ տա­րի­քում Օվ­չյա­նը զգաց ա­զա­տու­թյան, ան­կա­խու­թյան շունչն ըմ­բոշխ­նե­լու հա­ճույքն ու տագ­նապ­նե­րը. ՙԱյ­սօր, թե­կուզ մր­սած, թե­կուզ կի­սա­քաղց, բայց պե­տու­թյուն ենք։ Սա դա­րե­րի մեր ե­րա­զանքն էր, որ պի­տի գուր­գուր­վի։ Դժ­վար ժա­մա­նակ­ներ ապ­րե­ցինք՝ 1988, 1990, 1991, մեզ պար­տադր­ված պա­տե­րազմ՝ 1992-1994։ Մենք պա­տաս­խա­նա­տու էինք…պատ­մու­թյան ա­ռաջ, և կես ճա­նա­պար­հին կանգ­նե­լը ինք­նաս­պա­նու­թյուն կլի­ներ։ Հի­մա դժ­վար ժա­մա­նակ­ներ ենք ապ­րում։ Անց­ման շր­ջան է՝ շե­ղում­նե­րով ու խա­թա­րում­նե­րով. ու­սու­ցի­չը ջուր է վա­ճա­ռում՝ գլ­խար­կը աչ­քե­րը գցած, որ չճա­նաչ­վի, մեր թատ­րո­նի նախ­կին ռե­ժի­սոր­նե­րից մե­կը, ապ­րուս­տի մի­ջո­ցից զրկ­ված, Երևա­նի մետ­րո­յում թերթ է վա­ճա­ռում։ Շնոր­հա­լի դե­րա­սա­նը առևտրի մեջ է բախ­տը փոր­ձում։ Մենք տուրք տվե­ցինք ան­նե­րե­լի մի հան­ցան­քի՝ թա­լա­նի, ու դրա­նից պա­կա­սե­ցին փո­խա­դարձ սերն ու հար­գան­քը։ Նա, ով կարգ պի­տի պահ­պա­նի, կար­գը խախ­տում է։ Մշա­կույ­թի, ար­վես­տի հա­մար բա­րեն­պաստ պայ­ման­ներ չեն, բայց գա­ղա­փա­րա­զուրկ ապ­րե­լը կոր­ծա­նում է և ա­վե­լի վտան­գա­վոր է, քան թշ­նա­մու սու­րը՚։ (Մեջ­բե­րու­մը 1994թ. սեպ­տեմ­բե­րին իմ հար­ցազ­րույ­ցից է)։
Բե­նիկ Օվ­չյա­նը չէր սի­րում կեց­վածք ըն­դու­նել ո՜չ կյան­քում, ո՜չ բե­մում։ Դա էր նրա հմայ­քի գաղտ­նի­քը և՜ բե­մում, և՜ թե կյան­քում։ Խա­րակ­տե­րա­յին դե­րա­սան էր։ Խա­ղը, դե­րա­սա­նա­կան մա­նե­րան՝ ան­կեղծ, հա­մո­զիչ, ա­ռանց ճի­գի։ Վա­նա­ձո­րում խա­ղում էին ՙՄեծ լո­ռե­ցին՚, դահ­լի­ճից ձայ­ներ լսեց` Թու­մա­նյա­նը կեն­դա­նա­ցել է…Երևան ներ­կա­յա­ցում էին տա­րել, ու Զան­գե­զու­րից մե­քե­նա­նե­րով ե­կել էին Հով­հան­նես վար­ժա­պե­տի տղա­յի խա­ղը տես­նե­լու, ու ի՛նչ հպար­տու­թյամբ էր այս ա­մե­նի մա­սին պատ­մում, ի՛նչ ակ­նա­ծան­քով էր հոր ա­նու­նը տա­լիս։ Տա­ղան­դա­վոր էր, բնու­թյու­նից օժտ­ված։ Տա­ղան­դա­վոր դե­րա­սան էր, տա­ղան­դա­վոր մարդ, տա­ղան­դա­վոր ըն­տա­նի­քի հայր։ ՙԹատ­րո­նում չեն աշ­խա­տում, թատ­րո­նին ծա­ռա­յում են՚,-ա­սում էր։ ՙՕժտ­վա­ծու­թյու­նը քիչ է, տա­ռա­պան­քով, չար­չա­րան­քով են դե­րա­սան դառ­նում՚,- ա­սում էր։ Նրա տա­ռա­պան­քը, չար­չա­րան­քը չէին երևում, և կյան­քում ու բե­մում մնում էին այն­քան բնա­կան կեր­պար­նե­րը, մարդ­կա­յին ու բե­մա­կան հմայ­քը։ ՙՄենք թատ­րո­նին զո­հա­բեր­վում էինք՚,-դա նրա հա­վա­տամքն էր։
Շար­ժու­մը Օվ­չյա­նի հա­մար սկս­վել էր շատ վա­ղուց, ին­քը սպա­սում էր, ին­քը տե­սավ իր երկ­րի ա­զա­տու­թյու­նը, և Շար­ժու­մը նրա հո­գում շա­րու­նակ­վեց ե­րա­զի տես­քով. մշա­կու­թա­յին¬թա­տե­րա­կան բում էր ե­րա­զում, երբ վեր­ջին հար­ցազ­րույ­ցի ժա­մա­նակ ա­սում էր՝ աչքս մնաց… Լիր ար­քա­յի վրա։
Քա­ջիկ Հա­րու­թյու­նյան, հան­րա­պե­տու­թյան ժո­ղովր­դա­կան ար­տիստ.- Երբ սկս­վեց 1988¬ի շար­ժու­մը, թատ­րո­նը չէր կա­րող ան­մասն մնալ ժո­ղովր­դա­կան պայ­քա­րից։ Չէ՞ որ իր ամ­բողջ պատ­մու­թյան մեջ մայր թատ­րո­նը ներ­կա­յա­ցում­նե­րով քա­րո­զել է հայ­րե­նա­սի­րու­թյուն, գրա­կան լեզ­վի պահ­պա­նու­թյուն և մեծ դեր է կա­տա­րել հա­յա­պահ­պա­նու­թյան գոր­ծում։ Օվ­չյա­նը ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րից էր, որ ներգ­րավ­վեց Շարժ­ման մեջ, պատ­վի­րա­կու­թյան կազ­մում մեկ­նեց Մոսկ­վա՝ ժո­ղովր­դի ձայ­նը լսե­լի դարձ­նե­լու հա­մար։ Ադր­բե­ջա­նը մեզ պա­տե­րազմ պար­տադ­րեց. Ստե­փա­նա­կեր­տը հայ­տն­վել էր Շու­շիից և Աղ­դա­մից հր­թի­ռա­կո­ծու­թյան, ար­կա­կո­ծու­թյան տակ, և մար­դիկ պատս­պար­վել էին նկուղ­նե­րում։ Օվ­չյա­նը, Մի­քա­յել Հա­րու­թյու­նյա­նը, Մար­գո Բա­լա­սա­նյա­նը, Զի­նա­վուր Գևոր­գյա­նը, Սվետ­լա­նա Թով­մա­սյա­նը, Ա­րե­գա Պետ­րո­սյա­նը, ես, նկուղ­նե­րում, ռմ­բա­պաս­տա­րան­նե­րում հան­դես էինք գա­լիս ար­տա­սա­նու­թյուն­նե­րով, ներ­կա­յա­ցում­նե­րից փոք­րիկ տե­սա­րան­ներ խա­ղա­լով։ Ա­մե­նադժ­վա­րին պա­հե­րին Օվ­չյա­նը չէր կորց­նում իր լա­վա­տե­սու­թյու­նը, հա­վա­տում էր մեր պայ­քա­րի ար­դա­րա­ցիու­թյա­նը և հաղ­թա­նա­կին։ Հետ­պա­տե­րազ­մյան ծանր տա­րի­նե­րին, երբ թատ­րո­նը հե­տըն­թաց էր ապ­րում, ին­քը ե­րա­զում էր թատ­րո­նի նախ­կին փառ­քի վե­րա­կանգ­նու­մը։

 

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.