[ARM]     [RUS]     [ENG]

ՀՅԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Փետր­վա­րի 24-ին ՀՀ մայ­րա­քա­ղաք Երևա­նում մեկ­նար­կած` Հայ դա­տի հանձ­նախմ­բե­րի եւ գրա­սե­նյակ­նե­րի խոր­հր­դա­ժո­ղո­վը հա­ջորդ օրն իր աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նա­կել է Ստե­փա­նա­կեր­տում:


Մի­ջո­ցառ­ման պաշ­տո­նա­կան մա­սին ներ­կա էին ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը, ԱԺ նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը, այլ պաշ­տո­նյա­ներ: Խոր­հր­դա­ժո­ղո­վը վա­րող` Հայ Դա­տի և քա­ղա­քա­կան հար­ցե­րի գրա­սե­նյա­կի ղե­կա­վար Կի­րո Մա­նո­յա­նը նշել է, որ մաս­նակ­ցում են ա­վե­լի քան 30 հանձ­նախմ­բե­րի և գրա­սե­նյակ­նե­րի 50 ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: Նա նաև հատ­կան­շել է, որ երկ­րորդ ան­գամ նման խոր­հր­դա­ժո­ղո­վի կազ­մա­կեր­պումն Ար­ցա­խում բա­ցատր­վում է այն ի­րո­ղու­թյամբ, որ ի­րենց կող­մից ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րի մեծ ու կարևոր բա­ժինն ուղ­ղա­կիո­րեն վե­րա­բե­րում է Ար­ցա­խին, և ՀՅԴ բո­լոր կա­ռույց­նե­րը ձգ­տում են հնա­րա­վո­րինս նե­ցուկ լի­նել ար­ցա­խա­հա­յու­թյա­նը: Բաց­ման խոս­քով հան­դես է ե­կել ՀՅԴ բյու­րո­յի ներ­կա­յա­ցու­ցիչ, Հայ Դա­տի կենտ­րո­նա­կան խոր­հր­դի նա­խա­գահ Հա­կոբ Տեր-Խա­չա­տու­րյա­նը: ՙՄենք ե­կել ենք վե­րա­հաս­տա­տե­լու, որ ան­խոնջ աշ­խա­տե­լու ենք, որ­պես­զի Հա­յաս­տա­նը մնա որ­պես հզոր, անվ­տանգ և շա­րու­նա­կա­բար զար­գա­ցող եր­կիր: Վե­րա­հաս­տա­տե­լու, որ հզոր հայ­րե­նիքն ու հանձ­նա­ռու Սփյուռ­քը մեկ ամ­բող­ջու­թյուն կկազ­մեն՚,- ա­սել է նա` ըն­դգ­ծե­լով, որ Ար­ցա­խի ա­զա­տագ­րումն ի­րենց սերն­դի մե­ծա­գույն ձեռք­բե­րումն է: ՙԲո­լո­րով պետք է աշ­խա­տենք, որ­պես­զի ա­րյամբ ու քր­տին­քով ձեռք բեր­ված Ար­ցա­խի ա­զա­տագ­րու­մը չմսխ­վի դի­վա­նա­գի­տա­կան սե­ղան­նե­րի շուրջ, Ար­ցա­խը շա­րու­նա­կի ծաղ­կել ա­ռանց ա­ռանց զի­ջում­նե­րի,- նկա­տել է Հ. Տեր-Խա­չա­տու­րյա­նը: - Ար­ցա­խի ա­զա­տագ­րու­մը, ան­կա­խա­ցու­մը, և ի վեր­ջո, Հա­յաս­տա­նին միա­ցու­մը կարևո­րա­գույն ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն է ՀՅԴ և Հայ Դա­տի հա­մա­կար­գի հա­մար: Ար­ցա­խով է ի­րա­կա­նու­թյուն դառ­նա­լու ամ­բող­ջա­կան Հա­յաս­տա­նի տես­լա­կա­նի ա­ռա­ջին կարևո­րա­գույն հան­գր­վա­նը: Ար­ցա­խի գո­յա­մար­տով պի­տի սն­վեն մեր ե­րի­տա­սար­դու­թյունն ու նոր սե­րուն­դը՝ վկա­յե­լով, որ ժո­ղովր­դի մեջ ան­մար են սխ­րան­քը, ա­զա­տա­տեն­չու­թյու­նը և մեր ի­րա­վունք­նե­րի հանձ­նա­ռու­թյու­նը՚: Բա­նա­խո­սը նաև նշել է, որ այդ հանձ­նա­ռու­թյու­նից ծն­ված Ար­ցա­խի ան­կա­խու­թյունն ա­մեն գնով հարկ է պաշտ­պա­նել, անվ­տան­գու­թյան մի­ջազ­գա­յին ե­րաշ­խիք­ներ ա­պա­հո­վել, շեշ­տադ­րել նրա ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը և փաս­տել, որ Ար­ցա­խին ուղղ­ված յու­րա­քան­չյուր հար­ված հար­ված է ողջ հա­յու­թյա­նը: ՙՄենք այս­տեղ ենք նաև, որ­պես­զի գտ­նենք մի­ջոց­ներ, որ­պես­զի Ջա­վախ­քի մեր քույ­րերն ու եղ­բայր­նե­րը ա­մուր կառ­չած մնան ի­րենց հո­ղին, որ­պես­զի նրանց ի­րա­վունք­նե­րը չոտ­նա­հար­վեն և նրանց դի­մա­գի­ծը չխա­թար­վի: Պի­տի քն­նար­կենք նաև պոլ­սա­հա­յու­թյան ի­րա­վունք­նե­րի խն­դի­րը և օ­ժան­դա­կու­թյան հար­ցե­րը, հայ­րե­նի­քից դուրս հա­յու­թյան խն­դի­րը և ե­րի­տա­սար­դու­թյան ներգ­րա­վու­մը ՀՅԴ ծրագ­րե­րին: Ժա­մա­նակն է հաս­տա­տե­լու հա­մազ­գա­յին օ­րա­կարգ, ո­րի շուրջ պետք է հա­մախ­մբ­վի ողջ հա­յու­թյու­նը և լծ­վի Հայ Դա­տի սուրբ պայ­քա­րին՚:

Ար­ցա­խի նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյանն ող­ջու­նել է խոր­հր­դա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րին` նշե­լով, որ խոր­հր­դա­ժո­ղո­վի անց­կա­ցումն Ար­ցա­խում դար­ձել է բա­րի ա­վան­դույթ և հեր­թա­կան մի­ջո­ցա­ռու­մը դրա վառ ա­պա­ցույցն է: ՙՀայ Դատն այն հա­մա­հայ­կա­կան կա­ռույց­նե­րից է, ո­րը տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ հա­մառ պայ­քար է մղում մեր հա­մազ­գա­յին խն­դիր­նե­րի լուծ­ման ուղ­ղու­թյամբ՝ հա­տուկ ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հե­լով Ար­ցա­խը: Անհ­նա­րին է պատ­կե­րաց­նել մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում Ար­ցա­խի շա­հե­րի պաշտ­պա­նու­թյու­նը, տար­բեր եր­կր­նե­րում եւ ա­տյան­նե­րում մեր մա­սին ճշ­մար­տա­ցի տե­ղե­կու­թյուն­նե­րի տա­րա­ծու­մը, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մանն ուղղ­ված քայ­լե­րի ի­րա­կա­նա­ցու­մը, բազ­մա­թիվ պե­տու­թյուն­նե­րի ու նրանց սու­բյեկտ­նե­րի հետ կա­պե­րի հաս­տա­տումն ու խո­րա­ցու­մը, մեր հան­րա­պե­տու­թյու­նում զա­նա­զան ծրագ­րե­րի ի­րա­կա­նա­ցումն ա­ռանց Հայ Դա­տի գոր­ծուն մաս­նակ­ցու­թյան, նրա մե­ծա­ծա­վալ եւ ան­ձն­վեր աշ­խա­տան­քի,- ա­սել է երկ­րի նա­խա­գա­հը: - Այս ուղ­ղու­թյուն­նե­րում ձեռք­բե­րում­ներն ու ա­ռա­ջըն­թացն ակն­հայտ են: Կան նաև շատ ա­նե­լիք­ներ: Ինչ­պես գի­տեք, մեր հա­կա­ռա­կորդ­նե­րը չեն հրա­ժար­վում ի­րենց նենգ նպա­տակ­նե­րից և ակն­հայ­տո­րեն վա­րում են ագ­րե­սիվ, հա­յա­տյաց քա­ղա­քա­կա­նու­թյուն: Այս ա­մե­նը պա­հան­ջում է շա­րու­նա­կել ձեռ­նար­կել հա­մա­կարգ­ված, նպա­տա­կուղղ­ված ու հա­մար­ձակ քայ­լեր մեր շա­հե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար՝ ա­մուր պա­հե­լով Հա­յաս­տան-Ար­ցախ-Սփյուռք ե­ռա­միաս­նու­թյու­նը՚:

Խոր­հր­դա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րին ող­ջու­նել է նաև ՀՅԴ Ար­ցա­խի կենտ­րո­նա­կան կո­մի­տեի ներ­կա­յա­ցու­ցիչ Դա­վիթ Իշ­խա­նյա­նը: Նա ըն­դգ­ծել է, որ աշ­խար­հով մեկ սփռ­ված Հայ Դա­տի հանձ­նախմ­բե­րի և գրա­սե­նյակ­նե­րի նվի­րյալ­նե­րը լավ գի­տեն, որ Ար­ցա­խով է անց­նում հա­յի լի­նե­լիու­թյան մայր ճա­նա­պար­հը, ո­րը պետք է զերծ պա­հել օ­տա­րա­ծին թա­փան­ցում­նե­րից և քա­ղա­քա­կան խար­դա­վանք­նե­րից: ՙԱյդ ճա­նա­պար­հը բո­լո­րիս պատ­վի ու­ղին է« ու դա հս­տակ սահ­մա­նում է, ո­րը ա­պա­ցու­ցե­լի ու վի­ճե­լի չէ: Ե­րե­սուն տա­րի ա­ռաջ Դաշ­նակ­ցու­թյու­նը, զգա­լով վե­րա­հաս վտան­գը, կա­մա­վո­րի ազ­նիվ մղում­նե­րով վե­րա­դար­ձավ Ար­ցախ, ա­ռա­ջի­նը նետ­վեց մար­տի դաշտ ու պայ­քա­րի կոչ ա­րեց: Դաշ­նակ­ցու­թյու­նը կորց­րեց իր գա­ղա­փա­րա­կից մար­տիկ­նե­րի մի ամ­բողջ բա­նակ: Ինք­նա­զո­հու­թյան գնով կյանք ա­ռան հաղ­թա­նակ­նե­րը: Դաշ­նակ­ցու­թյունն ան­կա­խու­թյան գա­ղա­փա­րը դարձ­րեց հա­վա­տամք, դար­ձավ ա­զատ Ար­ցա­խի պե­տա­կա­նա­կերտ­ման ան­տր­տունջ շի­նա­րար­նե­րից մե­կը, և այ­սօր էլ շա­րու­նա­կում է դա ա­նել՚,-նշել է նա: Ըստ բա­նա­խո­սի` Հայ Դա­տի հանձ­նախմ­բե­րը, ի­րենց գոր­ծու­նեու­թյան կի­զա­կե­տում պա­հե­լով Ար­ցա­խի ճա­նաչ­ման դժ­վա­րին ա­ռա­քե­լու­թյու­նը, շա­րու­նակ պայ­քա­րում են՝ ա­մեն պա­հի զգա­լով ադր­բե­ջա­նա­կան և թուր­քա­կան քա­րոզ­չու­թյան հար­ված­նե­րը: Նրանք պատ­մա­կան ճշ­մար­տու­թյամբ են հա­կա­դար­ձում, չեն կա­շա­ռում մարդ­կանց, որ վեր­ջին­ներս ամ­բիոն­նե­րից ստեր բարձ­րա­ձայ­նեն: Սփյուռ­քում Ար­ցա­խի մշ­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­նե­րի, իսկ Ար­ցա­խում իշ­խա­նու­թյան հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քում Դաշ­նակ­ցու­թյու­նը կա­րո­ղա­նում է նպաս­տել Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մանն ու հան­րա­պե­տու­թյան զար­գաց­մա­նը միտ­ված բո­լոր աշ­խա­տանք­նե­րին: Դ. Իշ­խա­նյանն իր խոս­քում նաև նշել է, որ խոր­հր­դա­ժո­ղո­վը նպա­տակ ու­նի հան­րա­գու­մա­րի բե­րե­լու ար­վա­ծը, խո­սե­լու հե­տա­գա ծրագ­րե­րի ու ա­նե­լիք­նե­րի մա­սին:
Մի­ջո­ցառ­ման ըն­թաց­քում նա­խա­գահ Սա­հա­կյանն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մանն ուղղ­ված ակ­տիվ գոր­ծու­նեու­թյան, Ար­ցախ-Սփյուռք կա­պե­րի ամ­րապ­նդ­ման ու զար­գաց­ման գոր­ծում ներդ­րած նշա­նա­կա­լի ա­վան­դի հա­մար ՀՅԴ Հայ դա­տի կենտ­րո­նա­կան խոր­հր­դին պար­գե­ւատ­րել է ՙԵ­րախ­տա­գի­տու­թյուն՚ մե­դա­լով:
;