[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԲԱԽՎԵ՞Ն ՍԻՐԻԱՅՈՒՄ

 

 

 

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 

Մոսկ­վա­յում ա­վարտ­վել է ռուս-թուր­քա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի երկ­րորդ փու­լը։ Կող­մերն ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի չեն ե­կել, եւ Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը կա­ռա­վա­րող կու­սակ­ցու­թյան խոր­հր­դա­րա­նա­կան խմ­բակ­ցու­թյան հետ հան­դիպ­մա­նը հայ­տա­րա­րել է, որ Ան­կա­րան ՙԱ­սա­դի ռե­ժի­մի ա­մե­նա­թո­ղու­թյա­նը չի հանձ­նի Իդ­լի­բը՚։

Իր հեր­թին Սի­րիա­յի նա­խա­գա­հը վս­տա­հեց­րել է, որ երկ­րի տա­րած­քի ա­մե­նա­վեր­ջին թիզն ան­գամ պետք է ա­զա­տագր­վի։ Թուր­քիան գտ­նում է, որ Իդ­լի­բի շր­ջա­նում սի­րիա­կան կա­ռա­վա­րա­կան ու­ժե­րի հա­ջո­ղու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է Ռու­սաս­տա­նի ռազ­մա­տիե­զե­րա­կան ու­ժե­րի ա­ջակ­ցու­թյամբ։ Այդ­պես է թե ոչ` ստույգ փաս­տարկ­ներ չկան։ Փաստ է, որ Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Լավ­րովն ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տում է այն­պես, որ Մոսկ­վան Իդ­լի­բի շր­ջա­նում ի­րա­վի­ճա­կի ա­պա­սա­ռե­ցում թույլ չտա­լու պար­տա­վո­րու­թյուն չի ստանձ­նել։ Դի­վա­նա­գի­տա­կան լեզ­վից թարգ­մա­նե­լու դեպ­քում կս­տաց­վի, որ Մոսկ­վան Ան­կա­րա­յի առջև չի պար­տա­վոր­վել, թե թույլ չի տա­լու, որ­պես­զի Սի­րիա­յի նա­խա­գահն իր երկ­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը վե­րա­կագ­նե­լու քայ­լեր ձեռ­նար­կի։ Իսկ ա­հա ռուս-թուր­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ՝ Էր­դո­ղա­նը պար­տա­վոր­վել էր Օդ­լի­բի շր­ջա­նից դուրս բե­րել Թուր­քիա­յի հո­վա­նա­վո­րու­թյու­նը վա­յե­լող զին­ված խմ­բա­վո­րում­նե­րը, բայց գործ­նա­կան ոչ մի քայլ չի կա­տա­րել այդ ուղ­ղու­թյամբ։ Ու­նի՞ Թուր­քիան սի­րիա­կան տա­րած­քից մի մաս պո­կե­լու նպա­տա­կադր­վա­ծու­թյուն։ Ոչ մի ի­րեն հար­գող վեր­լու­ծա­բան դրան այ­լեւս չի կաս­կա­ծում։ Մինչև բո­լո­րո­վին վեր­ջերս Ան­կա­րան լիա­հույս էր, որ դա ի­րեն կհա­ջող­վի Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի հետ խա­ղաղ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ։ Ի­րա­վի­ճա­կը կտ­րուկ փոխ­վեց Բաղ­դա­դի օ­դա­նա­վա­կա­յա­նի մոտ ի­րան­ցի գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նից հե­տո։ Որևէ մաս­նակ­ցու­թյուն ու­նե­ցե՞լ է Թուր­քիան Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան կազ­մա­կերպ­ման և ի­րա­կա­նաց­ման գոր­ծում։ Այդ մա­սին տե­ղե­կու­թյուն չկա։ Առ­կա են կաս­կած­ներ, որ Սո­լեյ­մա­նիի շա­րա­սյու­նը գրո­հած հր­թի­ռը կամ ԱԹՍ-ն ար­ձակ­վել է Ադր­բե­ջա­նի տա­րած­քից, որ­տեղ Իս­րա­յելն ու­նի հե­նա­կա­յան։ Հնա­րա­վոր է՝ խոս­քը Նա­խիջևա­նի մա­սին է։ Վար­կա­ծը՝ վար­կած, բայց փաստ է, որ, չնա­յած Թուր­քիա­յի կող­մից նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյա­նը, Թեհ­րա­նը Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան հար­ցում Ան­կա­րա­յի հետ ոչ մի խոր­հր­դակ­ցու­թյուն չի անց­կաց­րել։ Իսկ դա բա­վա­կան խո­սուն փաստ է։ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նից հե­տո ո­րո­շա­կի սառ­նու­թյուն է ա­ռա­ջա­ցել նաև ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­ներն, ի­հար­կե, ի­րենց տի­րա­պե­տած տե­ղե­կատ­վու­թյամբ հրա­պա­րա­կա­յին չեն կիս­վում, բայց եր­կր­նե­րի մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կը գա­լիս է են­թադ­րել տա­լու, որ Սի­րիա­յում այ­սօր ռուս­ներն ու ի­րան­ցի­նե­րը գոր­ծում են հա­մա­ձայ­նու­թյան ռե­ժի­մում, իսկ Թուր­քիան դուրս է մնում նախ­կին ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից։ Ըստ երևույ­թին, ռուս-թուր­քա­կան վեր­ջին բա­նակ­ցու­թյուն­նե­րը մո­տա­կա ա­ռա­ջըն­թա­ցի հույս չեն թող­նում։ ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Լավ­րովն ա­սել է, թե չու­նի Պու­տին-Էր­դո­ղան հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու հանձ­նա­րա­րա­կան, բայց և ա­վե­լաց­րել, որ Մոսկ­վան պատ­րաստ է Ան­կա­րա­յի հետ ՙաշ­խա­տել ցան­կա­ցած մա­կար­դա­կով՚։ Ե­թե դա պարզ տուրք չէ դի­վա­նա­գի­տա­կան պատ­շա­ճու­թյա­նը, ա­պա պետք է ա­սել, որ Մոսկ­վան բաց է թո­ղել Ան­կա­րա­յի հետ հե­տա­գա երկ­խո­սու­թյան դու­ռը։ Իսկ Էր­դո­ղանն ա­հա սպառ­նում է Իդ­լի­բում ա­նել ՙայն, ինչ Թուր­քիան կգտ­նի անհ­րա­ժեշտ՚։ Փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում կա­յուն տպա­վո­րու­թյուն կա, որ դա միայն հռե­տո­րա­բա­նու­թյուն է, Ան­կա­րան չի գնա Մոսկ­վա­յի և Թեհ­րա­նի հետ բաց ու ան­մի­ջա­կան առ­ճա­կատ­ման։ Մա­նա­վանդ որ, Թուր­քիան ՆԱ­ՏՕ-ից ակն­կա­լած ա­ջակ­ցու­թյուն չի ստա­նա։ Տե­սա­կետ կա նաև, որ Սի­րիա­յի հար­ցում կա­րող է տե­ղի ու­նե­նալ ա­վե­լի նշա­նա­կա­լի՝ ռուս-ա­մե­րի­կյան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն։ Հա­կա­մար­տու­թյու­նը հա­սել է այն փու­լին, երբ Սի­րիա­յի ամ­բող­ջա­կա­նու­թյունն այլևս կաս­կա­ծի տակ չի դր­վում։ Ինչ­պես նաև՝ տա­րա­ծաշր­ջա­նում Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի ներ­կա­յու­թյու­նը։ ԱՄՆ-ն կա­րող է հա­մա­ձայ­նու­թյան գալ Ռու­սաս­տա­նի հետ, որ­պես­զի վեր­ջինս Ա­սա­դին հա­մո­զի հե­ռա­նալ խա­ղաղ, և ճա­նա­պարհ հար­թել հա­մա­սի­րիա­կան հաշ­տու­թյան հա­մար։ Ան­կա­րա­յում, ըստ ա­մե­նայ­նի, հաս­կա­ցել են նման հե­ռան­կա­րի հա­վա­նա­կա­նու­թյու­նը և ջան­քեր են գոր­ծադ­րում, որ­պես­զի դուրս չմ­նան մեր­ձա­վո­րարևե­լյան կար­գա­վո­րու­մից։ Մինչ այդ, գու­ցե, Իդ­լիբն ար­դեն լիո­վին ան­ցած կլի­նի սի­րիա­կան կա­ռա­վա­րա­կան ու­ժե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ։ Փետր­վա­րի 25-ին Էր­դո­ղա­նը մեկ­նում է Բա­քու։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ՝ Ա­լիևին հա­մո­զե­լու, որ միա­նա Ռու­սաս­տա­նի եվ­րա­սիա­կան նա­խագ­ծե­րին։ Այդ դեպ­քում, թերևս, Ռու­սաս­տա­նը Սի­րիա­յում ինչ-որ զի­ջում կա­նի Թուր­քիա­յին։ Բայց՝ ոչ տա­րած­քա­յին։ Մոսկ­վան կա­րող է ե­րաշ­խա­վո­րել, որ տա­րա­ծաշր­ջա­նում ան­կախ Քրդս­տան չի ստեղծ­վի։