[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՄԲՈՂՋ ԱԴՐԲԵՋԱ՞ՆՆ Է ՈՒԶՈՒՄ

 

 

 

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 

Ե­րե­ւա­նում Բե­լա­ռու­սի դես­պանն անս­պա­սե­լի հայ­տա­րա­րու­թյուն է ա­րել ՀԱՊԿ-ին Ադր­բե­ջա­նի հա­վա­նա­կան ան­դա­մակ­ցու­թյան մա­սին, ին­չին ռու­սա­կան կող­մը զուսպ ար­ձա­գան­քել է, որ դրա հա­մար հարկ կլի­նի ու­նե­նալ կազ­մա­կեր­պու­թյան բո­լոր ան­դամ եր­կր­նե­րի հա­մա­ձայ­նու­թյու­նը։

ՀԱՊԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նը տա­րես­կզ­բից զբա­ղեց­նում է Բե­լա­ռու­սի ներ­կա­յա­ցու­ցիչ Ստա­նիս­լավ Զա­սը։ Վեր­ջինս պրո­ֆե­սիո­նալ զին­վո­րա­կան է, ա­վար­տել է Բաք­վի հա­մա­զո­րա­յին ռազ­մա­կան ու­սում­նա­րա­նը եւ ու­նի ադր­բե­ջա­նա­մետ գործ­չի կա­յուն հա­մա­րում։ Մա­մու­լում տե­ղե­կու­թյուն է տա­րած­վել, որ նա­խա­պատ­րաստ­վում է Զա­սի այ­ցը Ե­րե­ւան։ Զու­գա­հե­ռա­բար Ադր­բե­ջա­նի պե­տա­կան նավ­թա­յին ըն­կե­րու­թյու­նը հայ­տա­րա­րել է Բե­լա­ռու­սին եր­կու լցա­նավ ադր­բե­ջա­նա­կան նավթ մա­տա­կա­րա­րե­լու մա­սին։
Տա­րես­կզ­բին Ռու­սաս­տա­նը եւ Բե­լա­ռու­սը հա­մա­ձայ­նու­թյան չեն ե­կել նավ­թի գնի հար­ցում, բե­լա­ռու­սա­կան նավ­թա­վե­րամ­շակ­ման գոր­ծա­րան­նե­րը կանգ­նած են պա­րա­պուր­դի մատն­վե­լու սպառ­նա­լի­քի առ­ջեւ, եւ Մինս­կը ստիպ­ված է մա­տա­կա­րար­ման այլ աղ­բյուր­ներ փնտ­րել։ Ադր­բե­ջա­նի դեպ­քում դա կա­րող է տե­ղի ու­նե­նալ միայն միջ­նոր­դա­վոր­ված։ Ընդ ո­րում, ծա­գում է Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խն­դիր։ Ներ­կա­յումս Մոսկ­վա­յի քա­ղա­քա­կան ա­ջակ­ցու­թյունն Ա­լիե­ւին անհ­րա­ժեշտ է ա­վե­լի, քան եր­բեք։ Խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը բա­ցա­հայ­տել են իշ­խա­նու­թյան բուր­գում ճեղք­վածք­ներ։ Բա­վա­կան է մի ցն­ցում, եւ սո­ցիա­լա­կան ըն­դվ­զու­մը կա­րող է պատ­մու­թյան աղ­բա­նոց նե­տել Ա­լիե­ւին։ Չնա­յած գոր­ծադր­վող ջան­քե­րին եւ Ա­րեւ­մուտ­քի, ա­ռանձ­նա­պես Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հաս­ցեին շո­ղո­քոր­թու­թյուն­նե­րին, Ա­լիե­ւը ո­րե­ւէ քա­ղա­քա­կան օ­ժան­դա­կու­թյուն Բրյու­սե­լից եւ Վա­շինգ­տո­նից չի ստա­նում։ Ըն­թա­նում է ՙխաղ մեկ դար­պա­սի վրա՚։ Ա­րեւ­մուտքն Ա­լիե­ւին պար­տադ­րում է կա­տա­րել խոս­տում­նե­րը՝ ա­վար­տին հասց­նել այս­պես կոչ­ված ՙՀա­րա­վա­յին գա­զա­յին մի­ջանցք՚ ծրա­գի­րը՝ որ­պես Եվ­րո­պա­յում ռու­սա­կան գա­զա­յին մե­նաշ­նոր­հին այ­լընտ­րանք։ Մոսկ­վան շա­րու­նա­կում է պահ­պա­նել զսպ­վա­ծու­թյուն՝ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րե­լով, որ ո­չինչ չու­նի ադր­բե­ջա­նա­կան է­ներ­գե­տիկ նա­խագ­ծե­րի դեմ։
Միա­ժա­մա­նակ, սա­կայն, Ռու­սաս­տա­նը գոր­ծի է դնում ազ­դե­ցու­թյան լծակ­ներ, որ­պես­զի Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յից Կաս­պից ծո­վով դե­պի Ադր­բե­ջան գա­զա­մուղ կա­ռու­ցե­լու ծրա­գիրն ի­րա­կա­նու­թյուն չդառ­նա։ Ե­թե ՙՀա­րա­վա­յին գա­զա­յին մի­ջանց­քը՚ չի լց­վում ղա­զա­խա­կան եւ թուրք­մե­նա­կան գա­զով, ա­պա նա­խա­գի­ծը, որ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար ահ­ռե­լի գու­մար­ներ է խժ­ռել, դա­դա­րում է շու­կա­յա­կան եւ դրա­նից բխող՝ նաեւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ար­ժեք ներ­կա­յաց­նել։ Իլ­համ Ա­լիեւն ար­դեն իսկ հայ­ցել է ԱՄՆ նա­խա­գա­հի ա­ջակ­ցու­թյունն այդ հար­ցում, բայց վս­տա­հա­բար կա­րե­լի է ա­սել, որ Ռու­սաս­տա­նը զի­ջում­նե­րի չի գնա։ Ի­րա­վի­ճա­կի վրա ազ­դե­ցու­թյուն չի կա­րող ու­նե­նալ նաեւ Թուր­քիան։ Սի­րիա­կան Իդ­լի­բում ռուս-թուր­քա­կան միջ­նոր­դա­վոր­ված պա­տե­րազմ է ըն­թա­նում։ Մոսկ­վան շատ սառ­նասր­տո­րեն մեր­ժել է մար­տի 5-ին Պու­տին-Էր­դո­ղան բա­նակ­ցու­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­լու թուր­քա­կան կող­մի ա­ռա­ջար­կը։ ՙՆա­խա­գահ Պու­տի­նի աշ­խա­տան­քա­յին ժա­մա­նա­կա­ցույ­ցում նման հան­դի­պում նա­խա­տես­ված չէ՚- հայ­տա­րա­րել է Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի մա­մու­լի խոս­նակ Պես­կո­վը։ Ու­շագ­րավ է, որ նա չի ակ­նար­կել մոտ ա­պա­գա­յում Ռու­սաս­տա­նի եւ Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րի հան­դիպ­ման նույ­նիսկ հա­վա­նա­կա­նու­թյան մա­սին։ Ե­րե­ւում է, ռուս-թուր­քա­կան հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը են­թարկ­վում են պատ­մա­կան փոր­ձու­թյան։
Խն­դիրն, ըստ ե­րե­ւույ­թին, առ­նչ­վում է Ադր­բե­ջա­նին։ Իդ­լի­բում լար­վա­ծու­թյան ա­ռա­ջին շր­ջա­նում Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Չա­վու­շօղ­լուն խո­սել էր Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ջան­քե­րի հա­մա­տեղ­ման մա­սին։ Փոր­ձա­գետ­նե­րը դա գնա­հա­տել էին որ­պես ա­ռա­ջարկ Ռու­սաս­տա­նին՝ ինչ-որ բան զի­ջել Իդ­լի­բում, փո­խա­րենն ինչ-որ բան ստա­նալ Ադր­բե­ջա­նում, թե­կուզ խա­ղա­ղա­պահ զոր­քեր մտց­նե­լու տես­քով։ Ա­ռա­ջար­կու­թյու­նը, ե­րե­ւում է, Ռու­սաս­տա­նի կող­մից չի ըն­դուն­վել։ Մոսկ­վա­յում, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, գրե­թե հա­մոզ­ված են, որ ԼՂ կար­գա­վոր­ման ցան­կա­ցած սցե­նա­րի դեպ­քում խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյուն այս­պես, թե այն­պես ի­րա­կա­նաց­նե­լու է հիմ­նա­կա­նում ռու­սա­կան կող­մը եւ այդ հար­ցում Թուր­քիա­յի հետ սե­պա­րատ հա­մա­ձայ­նու­թյան կա­րիք չկա։ Այլ բան է, ե­թե Ռու­սաս­տանն ամ­բող­ջա­կան Ադր­բե­ջան ու­նե­նա՝ որ­պես եվ­րա­սիա­կան նա­խագ­ծե­րի մաս­նա­կից եւ անվ­տան­գա­յին ռու­սա­կան հա­մա­կար­գի մաս։ Այդ գնով, թե­րեւս, Ռու­սաս­տա­նը կհա­մա­ձայ­նի սի­րիա­կան հար­ցում Թուր­քիա­յի ՙկեն­սա­կան հե­տաք­րք­րու­թյու­նը՚ հար­գե­լու տար­բե­րա­կին։ Խն­դիրն այն է, թե Էր­դո­ղա­նը փետր­վա­րի 25-ին այ­ցե­լե­լով Բա­քու՝ նման հե­ռան­կար քն­նար­կե՞լ է Ա­լիե­ւի հետ։
Խոր­հր­դան­շա­կան է, որ դրա նա­խօ­րեին Թուր­քիան փա­կել էր Նա­խի­ջե­ւա­նի հետ սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տը։ Դա ակ­նարկ չէ՞ր, թե ի­րա­կա­նում ով է Նա­խի­ջե­ւա­նում տեր։ Կող­մերն, ըստ ե­րե­ւույ­թին, ինչ-որ հա­մա­ձայ­նու­թյան ե­կել են, Թուր­քիան բա­ցել է Նա­խի­ջե­ւա­նի հետ սահ­մա­նը։ Իսկ Իդ­լի­բի հար­ցում Էր­դո­ղանն ա­ռայժմ հույ­սեր է կա­պում ՆԱ­ՏՕ-ի օ­ժան­դա­կու­թյան հետ։
Կգ­նա՞ Ա­րեւ­մուտքն Ռու­սաս­տա­նի հետ բաց առ­ճա­կատ­ման։ Հա­զիվ թե։ Այդ դեպ­քում կամ Թուր­քիան Ադր­բե­ջա­նին կհանձ­նի Ռու­սաս­տա­նի կա­տա­րյալ հո­վա­նա­վո­րու­թյա­նը, կամ ստիպ­ված կլի­նի պայ­մա­նա­վոր­վել Սի­րիա­յի նա­խա­գա­հի հետ։ Ե­թե, ի­հար­կե, վեր­ջինս հարկ հա­մա­րի բա­նակ­ցել Էր­դո­ղա­նի հետ։

;