[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՎՐԱ. ԿԻՊՐԱՑԻ ԹՈՒՐՔ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Հա­րութ Սա­սու­նյան

ՙԿա­լի­ֆոր­նիա Կու­րիեր՚ թեր­թի
հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

 Թուրք սյու­նա­կա­գիր Օր­հան Քե­մալ Չեն­գի­զը 2020 թ. փետր­վա­րի 18-ին հոդ­ված է գրել թուր­քա­կան ՙԱլ-Մո­նի­տոր՚ կայ­քում՝ ՙԻն­չո՞ւ է կիպ­րա­ցի թուրք ղե­կա­վա­րը ՙթշ­նա­մի՚ հռ­չակ­վել Թուր­քիա­յում՚ վեր­նագ­րով։ Հոդ­վա­ծում ներ­կա­յաց­ված են Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան և թուր­քա­կան Կիպ­րո­սի ղե­կա­վա­րի միջև առ­կա հա­կա­սու­թյան ման­րա­մաս­նե­րը։

1974 թվա­կա­նին Թուր­քիա­յի կող­մից Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սի գրա­վու­մից ի վեր, Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյու­նը ծախ­սել է մի­լիար­դա­վոր դո­լար­ներ և տե­ղա­կա­յել հա­զա­րա­վոր թուր­քա­կան զոր­քեր՝ իր դիր­քե­րը կղ­զու վրա պահ­պա­նե­լու հա­մար։

Վեր­ջին ա­միս­նե­րին թուր­քա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը հրա­պա­րա­կել են Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան և կիպ­րա­ցի թուրք ղե­կա­վա­րի միջև թշ­նա­ման­քի մա­սին։ ՙԹուրք պաշ­տո­նյա­ներն ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը, ո­րոնք այ­ցե­լում են միայն Ան­կա­րա­յի կող­մից ճա­նաչ­ված Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սի Թուր­քա­կան Հան­րա­պե­տու­թյուն, հոկ­տեմ­բե­րից հրա­ժար­վել են հան­դի­պել նրա նա­խա­գահ Մուս­տա­ֆա Ա­քին­ջիի հետ՚, գրել է Չեն­գի­զը։
Հա­կա­սու­թյունն սկս­վել է ան­ցյալ տար­վա հոկ­տեմ­բե­րին Հյու­սի­սա­յին Սի­րիա թուր­քա­կան ներ­խուժ­ման կա­պակ­ցու­թյամբ, երբ Ա­քին­ջին հա­մար­ձակ­վել է քն­նա­դա­տել Թուր­քիա­յի ՙսուլ­թա­նին՚՝ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նին. ՙՀի­մա, ե­թե նույ­նիսկ մենք դա [Սի­րիա թուր­քա­կան ներ­խու­ժու­մը] ան­վա­նենք ՙԽա­ղա­ղու­թյան ա­կունք՚ գոր­ծո­ղու­թյուն, ա­պա թափ­վել է ոչ թե ջուր, այլ՝ ա­րյուն։ Այդ իսկ պատ­ճա­ռով իմ ա­մե­նա­մեծ ցան­կու­թյունն է, որ երկ­խո­սու­թյունն ու դի­վա­նա­գի­տու­թյունն սկս­վեն հնա­րա­վո­րինս ա­րագ՚։ Թուր­քիա­յում հա­րյու­րա­վոր թուր­քեր բան­տարկ­վել են թուր­քա­կան ռազ­մար­շա­վը Սի­րիա­յում քն­նա­դա­տե­լու հա­մար։ Սի­րիա­յի մա­սին խո­սե­լուց բա­ցի, Ա­քին­ջին իր ան­հա­մա­ձայ­նու­թյունն է հայտ­նել Թուր­քիա­յին՝ Հյու­սի­սա­յին Կիպ­րոս ներ­խու­ժե­լու վե­րա­բե­րյալ. ՙՉնա­յած մենք այն ան­վա­նում էինք Խա­ղա­ղու­թյուն գոր­ծո­ղու­թյուն, սա­կայն դա պա­տե­րազմ էր և ա­րյուն թափ­վեց 1974-ին՚։ Ըստ Չեն­գի­զի՝ ՙհա­մե­մա­տու­թյուն կա­տա­րե­լով եր­կու ներ­խու­ժում­նե­րի միջև, Ա­քին­ջին ակն­հայ­տո­րեն փոր­ձել է ա­սել, որ օ­տար եր­կր­նե­րում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­րատև խն­դիր­ներ են ստեղ­ծում, և, հետևա­բար, նա Թուր­քիա­յին հրա­վի­րել է դի­տար­կել այլ տար­բե­րակ­ներ Սի­րիա­յում՚։
Չնա­յած նրան, որ Ա­քին­ջիի կող­մից թուր­քա­կան ռազ­մա­կան ներ­խու­ժում­նե­րի քն­նա­դա­տու­թյու­նը բա­րի մտադ­րու­թյամբ էր ար­ված, Էր­դո­ղա­նը, ո­րը չի հան­դուր­ժում այ­լա­խո­հու­թյուն, կա­տա­ղեց, հայ­տա­րա­րե­լով, որ Ա­քին­ջին ՙչափն ան­ցել է՚ և հա­վե­լեց, որ ընտ­րա­զանգ­վա­ծը շու­տով նրան ՙմի լավ դաս՚ կտա։ Թուր­քիա­յի փոխ­նա­խա­գահ Ֆուաթ Օք­թա­յը նույն­պես դա­տա­պար­տեց կիպ­րա­ցի թուրք ղե­կա­վա­րին։ Չեն­գիզն ա­սել է, որ ՙայդ ըն­թաց­քում, Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սում Ա­քին­ջին մահ­վան սպառ­նա­լիք­ներ է ստա­ցել, ին­չի հա­մար նա դա­տա­կան ??հե­տաքն­նու­թյուն է պա­հան­ջել՚։

Այ­նու­հետև սյու­նա­կա­գիր Չեն­գի­զը հա­վե­լել է, որ ՙԱ­քին­ջիի խոս­քե­րը նրան դարձ­րել են քա­վու­թյան նո­խազ Թուր­քիա­յում և ա­ռա­ջաց­րել ան­նա­խա­դեպ ար­ձա­գանք­նե­րի ա­լիք, ա­մե­նա­դա­ժա­նը, որ երբևէ տե­սել է Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սի որևէ ներ­կա­յա­ցու­ցիչ։ Թուր­քիա­յի ՙԱզ­գայ­նա­կան շար­ժում՚ կու­սակ­ցու­թյան (MHP) ա­ռաջ­նորդ Դեվ­լեթ Բահ­չե­լին կոչ է ա­րել Ա­քին­ջիին ան­հա­պաղ հրա­ժա­րա­կան տալ։ ՙԱ­քին­ջին և նրա հա­մա­խոհ­նե­րը չպետք է մո­ռա­նան, որ Կիպ­րո­սը թուր­քա­կան է և թուր­քա­կան կմ­նա՚, ա­սել է Բահ­չե­լին։ Նա նաև Ա­քին­ջիին ա­ռա­ջար­կել է տե­ղա­փոխ­վել հու­նա­կան Կիպ­րո­սի հա­րավ։ ՙԱր­դա­րու­թյուն և զար­գա­ցում՚ կու­սակ­ցու­թյան (AKP) խոս­նակ Օ­մեր Չե­լի­քը հոր­դո­րել է Ա­քին­ջիին նե­րո­ղու­թյուն խնդ­րել, իսկ արտ­գործ­նա­խա­րար Մեվ­լութ Չա­վու­շօղ­լուն ա­սել է, որ Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սի ա­ռաջ­նոր­դը ՙթշ­նա­մա­բար է վե­րա­բեր­վում Թուր­քիա­յին՚ և, որ իր կյան­քում եր­բեք չի տե­սել ՙնման ա­նազ­նիվ քա­ղա­քա­կան գոր­ծիչ՚։ Բարձ­րա­գույն քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի նման տրա­մադ­րու­թյան պայ­ման­նե­րում, իշ­խա­նա­մետ թեր­թերն ա­վե­լի կոշտ են դար­ձել։ ՙԽա­չա­կիր­նե­րի Ա­քին­ջին պետք է ան­հա­պաղ հրա­ժա­րա­կան տա՚, գրել է թեր­թե­րից մե­կը, իսկ մյու­սը հայ­տա­րա­րել, որ Ա­քին­ջին ՙկար­ծես թշ­նա­մի՚ լի­ներ։
Չեն­գիզն իր հոդ­վա­ծում բա­ցատ­րել է՝ ՙդա Թուր­քիան է, որ վճա­րում է հա­շիվ­նե­րը Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սում՝ ուղ­ղա­կի կամ ա­նուղ­ղա­կի ֆի­նան­սա­կան օգ­նու­թյան մի­ջո­ցով։ Հետևա­բար, կիպ­րա­ցի թուր­քե­րը միշտ պետք է ե­րախ­տա­պարտ լի­նեն Ան­կա­րա­յին։ Թուր­քիան ՙմայրն է՚, իսկ Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սի Թուր­քա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը՝ նրա ՙե­րե­խան՚։ Ա­մեն ինչ, որ դուրս է այս են­թա­կա­յու­թյան գա­ղա­փա­րից, կվ­տան­գի ստա­տուս-քվոն՚։
2020 թ. փետր­վա­րի 6-ին ՙԳար­դիան՚ թեր­թին տված հար­ցազ­րույ­ցում Ա­քին­ջին նա­խազ­գու­շաց­րել է ՙԿիպ­րո­սի հու­նա­կան և թուր­քա­կան հա­մայ­նք­նե­րի մշ­տա­կան բա­ժան­ման մա­սին, ե­թե ա­րագ ձեռք չբեր­վի հա­մա­ձայ­նու­թյուն՝ ՙար­դար՚ դաշ­նա­յին լուծ­մամբ՚։ Ա­քին­ջին ա­սել է, որ ին­քը հա­մա­ձայն չէ Էր­դո­ղա­նի տես­լա­կա­նի հետ՝ Ան­կա­րա­յի և Նի­կո­սիա­յի միջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ա­ռու­մով՝ որ­պես ՙմայր և ե­րե­խա... Ես ու­զում եմ ան­կախ, եղ­բայ­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ՚, բա­ցատ­րել է նա։ Նա խոս­տո­վա­նել է, որ Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սի Թուր­քա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը պետք է ա­վե­լին ա­նի, որ­պես­զի իր տն­տե­սու­թյունն ա­վե­լի քիչ կախ­վա­ծու­թյուն ու­նե­նա Թուր­քիա­յից, ո­րը վճա­րում է կա­ռա­վա­րու­թյան հա­շիվ­նե­րը։ Սա ա­նե­լու հա­մար ին­քը ա­ջակ­ցու­թյան կա­րիք ու­ներ [հու­նա­կան] հա­րա­վից, ա­սել է Ա­քին­ջին ՙԳար­դիան՚-ին։
ՙԱ­քին­ջին, ո­րը չո­րեք­շաբ­թի ե­րե­կո­յան [փետր­վա­րի 5, 2020 թ.] սկ­սեց վե­րըն­տր­վե­լու իր քա­րո­զար­շա­վը, ա­սել է, որ Կիպ­րո­սի գրե­թե կես­դա­րյա բա­ժան­ման միակ կեն­սու­նակ լու­ծու­մը վե­րա­միա­վո­րումն էր դաշ­նա­յին ՙտա­նի­քի տակ՚... ՙԵ­թե սա տե­ղի չու­նե­նա՚, ա­սել է Ա­քին­ջին ՙԳար­դիան՚-ին, ՙհյու­սի­սը գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի կախ­ված կլի­նի Ան­կա­րա­յից և ի վեր­ջո կա­րող է կուլ գնալ, որ­պես փաս­տա­ցի թուր­քա­կան նա­հանգ՚։
ՙԱ­քին­ջիի տես­լա­կա­նը, ո­րը կի­սում են բազ­մա­թիվ կիպ­րա­ցի թուր­քեր, կոչ է ա­նում երկ­հա­մայն­քա­յին, երկ­տա­րած­քա­յին Կիպ­րո­սի, քա­ղա­քա­կան հա­վա­սա­րու­թյամբ և մեկ ՙի­րա­վա­բա­նա­կան ան­ձով՚, ա­սել է նա ՙԳար­դիան՚-ին։ Այն հիմն­ված է Կիպ­րո­սի կղ­զիաբ­նակ­ներ լի­նե­լու ընդ­հա­նուր ինք­նու­թյան, այլ ոչ թե թուրք կամ հույն լի­նե­լու վրա՚, գրել է Չեն­գի­զը։
ՙԸնտ­րու­թյուն­նե­րում Ա­քին­ջիի հա­վա­նա­կան մր­ցա­կի­ցը Էր­սին Թա­թարն է, Ան­կա­րա­յի բա­ցա­հայտ կողմ­նա­կից մի պո­պու­լիստ, ո­րը դեմ է հա­րա­վի հետ հաշ­տեց­մա­նը։ Թա­թա­րը՝ ներ­կա­յիս վար­չա­պե­տը, կողմ է երկ­կող­մա­նի լուծ­մա­նը։ Նա մեծ ա­ջակ­ցու­թյուն է վա­յե­լում Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի և նո­րաբ­նակ­նե­րի կող­մից, ո­րոնք ան­հա­շիվ թվով ժա­մա­նել են մայր­ցա­մա­քից՝ փո­խե­լով կղ­զու կրո­նա­կան և մշա­կու­թա­յին դի­մա­գի­ծը՚, գրել է ՙԳար­դիա­նը՚։
ՙԵս չեմ պատ­րաստ­վում լի­նել երկ­րորդ Թայ­ֆուր Սոք­մե­նը՚, ա­սել է Ա­քին­ջին ՙԳար­դիան՚-ին, վկա­յա­կո­չե­լով Հա­թա­յի նա­խա­գա­հին, ո­րը 1930-ա­կան թվա­կան­նե­րին իր հան­րա­պե­տու­թյու­նը՝ նախ­կի­նում ֆրան­սիա­կան ման­դատ ու­նե­ցող Սի­րիա­յի մի մա­սը հան­րաք­վեից հե­տո միաց­րեց Թուր­քիա­յի հետ։
Թուր­քիա­յի և կիպ­րա­ցի թուրք ա­ռաջ­նոր­դի միջև վե­ճը շե­ղում է Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը մի շարք այլ լուրջ հա­կա­մար­տու­թյուն­նե­րից, ո­րոնք Թուր­քիան ու­նի Հա­յաս­տա­նի, Ի­րա­քի, Սի­րիա­յի, Ի­րա­նի, Լի­բիա­յի, Հու­նաս­տա­նի և Կիպ­րո­սի հետ։