[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՒՄ­ԳԱ­ՅԻԹ՝ ՆՈ­ՐՕ­ՐՅԱ ԳՈՂ­ԳՈ­ԹԱ

Մե­լա­նյա ՄԻ­ԼՈ­ՆՅԱՆ

 1988-ի փետր­վա­րը մեր նո­րօ­րյա տա­րեգ­րու­թյան մեջ ոչ միայն մեծ զար­թոն­քի խան­դա­վա­ռու­թյու­նը, այլև սում­գա­յի­թյան ե­ղեռ­նա­գոր­ծու­թյան ցավն է ամ­փո­փում: Ու­ղիղ 32 տա­րի ա­ռաջ փետր­վա­րյան այս օ­րե­րին Սում­գա­յիթ քա­ղա­քում հա­յե­րի հան­դեպ կույր ա­տե­լու­թյամբ մո­լեգ­նած ամ­բո­խը ամ­բողջ ե­րեք օր ան­պաշտ­պան, խա­ղաղ հայ բնակ­չու­թյա­նը խոշ­տան­գում էր, հո­շո­տում, կո­ղոպ­տում նրանց տներն ու ու­նեց­ված­քը` միայն այն պատ­ճա­ռով, որ հայ էին:

Եվ այդ ա­մե­նը խոր­հր­դա­յին տան­կե­րի հարևա­նու­թյամբ ու խոր­հր­դա­յին զին­վո­րա­կան­նե­րի սառ­նա­սիրտ հա­յաց­քի ներ­քո, ով­քեր ի­րենց ան­գոր­ծու­թյու­նը ար­դա­րաց­նում էին վերևից հրա­ման չլի­նե­լու համ­գա­ման­քով: Բա­բա­յան­նե­րի ըն­տա­նի­քը մեկն է նրան­ցից, ով­քեր հրաշ­քով փրկ­վել են այդ դժոխ­քից՝ մնա­լով այդ վայ­րա­գու­թյուն­նե­րի կեն­դա­նի վկան: Նրանց պատ­մու­թյունն էլ նման է այն հա­զա­րա­վոր հա­յե­րի պատ­մու­թյա­նը, ով­քեր, ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան խոր­հր­դա­յին հո­վե­րով տար­ված, հա­րա­զատ տու­նու­տեղ թո­ղած, մեկ­նել են Սում­գա­յիթ` կա­ռու­ցե­լու մի քա­ղաք, ո­րը տա­րի­ներ անց նրանց ան­մարդ­կա­յին տա­ռա­պանք­նե­րի վկան պի­տի դառ­նար:
Ութ­սունն անց Գո­հար մայ­րի­կի հի­շո­ղու­թյու­նից ո­չինչ չի ջնջ­վել: Երբ զան­գե­ցի հան­դիպ­ման մա­սին պայ­մա­նա­վոր­վե­լու, երևի ա­նի­մաստ հարց տվե­ցի. ՙՀի­շո՞ւմ եք Սում­գա­յի­թի դեպ­քե­րը…՚: Հե­ռա­խո­սա­լա­րի մյուս ծայ­րում նա մի պահ կար­կա­մեց, ա­պա. ՙՄի՞­թե երբևէ կմո­ռաց­վի այդ ա­մե­նը՚: Հե­տո շտա­պով վրա բե­րեց. ՙԵ­րեկ հան­դի­պածս ծա­նո­թի ա­նու­նը մո­ռա­նում եմ, բայց այդ օ­րե­րի հետ կապ­ված ա­մեն ինչ հի­շում եմ, չնա­յած շատ կու­զե­նա­յի մո­ռա­նալ՚:
…1952 թվա­կան: Շա­հեն և Գո­հար Բա­բա­յան­նե­րի նո­րաս­տեղծ ըն­տա­նի­քը աշ­խա­տանք գտ­նե­լու և բա­րե­կե­ցիկ ա­պա­գա­յի հույ­սե­րով թող­նում է հա­րա­զատ ծնն­դա­վայ­րը` Մար­տու­նու շր­ջա­նի Խեր­խան գյու­ղը և, միա­նա­լով ի­րենց ու հարևան գյու­ղե­րից հա­վա­քագր­ված ե­րի­տա­սարդ­նե­րի խմ­բին, մեկ­նում է Սում­գա­յիթ: Հետ­պա­տե­րազ­մյան դժ­վար տա­րի­ներ էին, կի­սա­քաղց ու կի­սա­մերկ եր­կի­րը դեռ պա­տե­րազ­մի վեր­քերն էր բու­ժում, գյու­ղե­րում աշ­խա­տանք չկար, և ե­րի­տա­սար­դու­թյու­նը լքում էր հայ­րե­նի օ­ջախ­նե­րը: Իսկ Սում­գա­յի­թում ու Բաք­վում աշ­խա­տանք` ինչ­քան ու­զես:
Իմ հար­ցին, թե քա­ղա­քում այն տա­րի­նե­րին շա՞տ հա­յեր կա­յին, Գո­հար մայ­րիկն ա­սաց, որ ան­գամ ճա­նա­պարհ­նե­րի շի­նա­րա­րու­թյան վրա հայ աղ­ջիկ­ներն էին աշ­խա­տում. ՙՔա­ղաքն ամ­բող­ջու­թյամբ հա­յերն են կա­ռու­ցա­պա­տել, ճիշտ է, հա­տու­կենտ տներ կա­յին, բայց հա­յե­րի գնա­լուց հե­տո մեծ շի­նա­րա­րու­թյուն սկս­վեց՝ գոր­ծա­րան­ներ, բնա­կե­լի թա­ղա­մա­սեր, տար­բեր շենք-շի­նու­թյուն­ներ: Ո՞վ չգի­տե, որ տե­ղա­ցի­ներն ան­գամ տուն կա­ռու­ցե­լու շնորհք չու­նեին, ուր մնաց գոր­ծա­րան ու ֆաբ­րի­կա… Ու­ղիղ 37 տա­րի ապ­րել եմ այն­տեղ, քա­ղաքն իմ աչ­քի ա­ռաջ է ծն­վել ու մե­ծա­ցել այն­քան, որ ծա­նոթ-բա­րե­կա­մի այ­ցե­լե­լիս եր­բեմն փո­ղո­ցը կամ տու­նը դժ­վա­րու­թյամբ էինք գտ­նում՚:
Ըն­տա­նի­քի հայրն աշ­խա­տան­քի ան­ցավ ա­լյու­մի­նի գոր­ծա­րա­նի շի­նա­րա­րու­թյու­նում, որ­տեղ էլ հե­տա­գա­յում աշ­խա­տեց մինչև հաշ­ման­դամ դառ­նա­լը: Տա­րի­նե­րի հետ ըն­տա­նիքն ա­ճեց, և բազ­ման­դամ ըն­տա­նի­քի հոգ­սե­րը կի­սե­լու հա­մար Գո­հա­րը նույն­պես աշ­խա­տան­քի ան­ցավ բան­վո­րա­կան ճա­շա­րա­նում: Այս­տեղ նրա ու­նա­կու­թյուն­ներն ու աշ­խա­տա­սի­րու­թյու­նը, թվում էր, թե գնա­հա­տում էին, ինքն էլ գոր­ծից դժ­գոհ չէր: Ե­րե­խա­նե­րից ե­րե­քին ա­մուս­նաց­րել էր, մնա­ցել էր միայն տան փոք­րը` Կա­մոն: Եվ հան­կարծ կյան­քը գլ­խի­վայր շրջ­վեց… Այդ օ­րե­րի ար­հա­վիր­քը վե­րապ­րած ա­կա­նա­տե­սի վկա­յու­թյու­նը մի փոք­րիկ մաս­նիկն է այն Գող­գո­թա­յի, որ ան­ցել են Սում­գա­յի­թի հա­յե­րը: Այն պի­տի հիշ­վի, ո­րով­հետև սա է պատ­մու­թյու­նը. ՙՓետր­վա­րի 27-ի ե­րե­կո­յան մենք, մեր տան մեջ հե­ռուս­տա­ցույ­ցը միաց­րած, մեր սո­վո­րա­կան բա­նու­գոր­ծին էինք, դր­սից ձայ­ներ էինք լսում, բայց դուրս չե­կանք՝ մտա­ծե­լով, որ սո­վո­րա­կան կեն­ցա­ղա­յին վի­ճա­բա­նու­թյուն կլի­նի, հե­տո ի­մա­ցանք, որ հարևա­նի ավ­տոն ջար­դել են, աղջ­կան էլ քա­շե­լով տնից հա­նել են, հայ­րը մի կերպ ա­զա­տել է, զան­գել մի­լի­ցիա, սրան­ցից մե­կը ե­կել է, ցրել էդ խու­ժա­նին, թե՝ գնա­ցեք ձեր տնե­րը: Մենք ա­ռա­ջին հար­կում էինք ապ­րում, բայց ո­րով­հետև մեր լույ­սը վառ­վում էր, հե­ռուս­տա­ցույցն էլ միաց­րած էր, մտա­ծել են, որ ի­րեն­ցից ենք, մեր տուն չեն մտել: Հա­ջորդ օ­րը աղ­ջիկս՝ Կա­րի­նեն, վա­խե­ցած մեր տուն ե­կավ, թե գի­տեք քա­ղա­քում ին­չեր են կա­տար­վում, հա­յե­րին հա­նում են հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տից, ծե­ծում-ջար­դում, բայց մենք չհա­վա­տա­ցինք. ո՞նց կա­րող է նման բան լի­նել: Աղ­ջիկս ե­րե­խա­նե­րի հետ մեր տանն ա­պաս­տա­նեց, բայց մեզ մոտ էլ անվ­տանգ չէր: Մեր թուրք հարևան­նե­րը մեզ ի­րենց տուն տա­րան, թաքց­րին յու­րա­յին­նե­րից: Բայց երբ մեր շեն­քում մտան մի թուր­քի տուն, տե­սան` հա­յի է թաքց­րել իր տա­նը, նրան էլ սպա­նե­ցին, հա­յին էլ, բարձ­րա­ցանք 5-րդ հար­կում ապ­րող մի հա­յի՝ Պե­տյա­յի տուն: Ա­սեմ, որ թուր­քերն էլ էին վա­խե­նում մեզ թաքց­նել, հարևանս ա­սաց. ՙԵ­կեք մեր տա­նը մնա­ցեք, ես դր­սից դու­ռը կող­պեմ, գնամ իմ հե­րանց տուն, չեն մտ­նի, ո­րով­հետև դռան վրա մեր ազ­գա­նունն է՚: Բայց մենք վա­խե­ցանք, հարևանս գնաց մեր տան գոր­գե­րը, մի քա­նի մանր-մունր բա­ներ բե­րեց իր տա­նը պա­հեց, որ չմտ­նեն ու թա­լա­նեն: 5 -րդ հար­կում էլ անվ­տանգ չէր, տա­նի­քից պա­րան­նե­րով իջ­նում էին, պա­տու­հան­նե­րից մտ­նում ու սպա­նում հա­յե­րին: Է­լեկտ­րա­կան լա­րե­րով լու­սա­մուտ­նե­րը պա­տել էինք, որ ե­թե փոր­ձեն մտ­նել, հո­սան­քա­հար­վեն, տանն ինչ­քան կահ­կա­րա­սի կար, հա­նել ենք մի­ջանք, տան դու­ռը փա­կել: Ե­րեք օր շա­րու­նակ քա­ղա­քում նախ­ճի­րը շա­րու­նակ­վում էր… Փետր­վա­րի 29-ին ե­կան մեզ հա­նե­ցին, տա­րան քաղ­կո­մի շեն­քը լց­րին, ո­րը շր­ջա­պատ­ված էր տան­կե­րով ու զին­վո­րա­կան­նե­րով: Երբ մո­տե­նում էինք շեն­քին, հեռ­վից տե­սանք սև սե­լա­վի պես դե­պի մեզ շարժ­վող խառ­նամ­բո­խը: Վա­զե­լով մեզ գցե­ցինք շեն­քը, ո­րով­հետև զին­վո­րա­կան­ներն էլ էին վա­խե­նում ու շտա­պեց­նում էին մեզ: Երբ մտանք շենք, ա­սեղ գցե­լու տեղ չկար, ան­թիվ-ան­հա­շիվ հա­յեր կա­յին այն­տեղ: Գե­նե­րալ Կրաևը ե­կել էր հա­յե­րի բո­ղոք­նե­րը լսե­լու, մի կին լա­ցե­լով մո­տե­ցավ, թե՝ ինձ տուր տղա­նե­րիս: Պարզ­վեց, որ ի­րա­վի­ճա­կին ան­տե­ղյակ գոր­ծի է գնա­ցել, ե­րե­կո­յան ե­կել-տե­սել` իր 29 և 32 տա­րե­կան տղա­նե­րին կտոր-կտոր են ա­րել, լց­րել բաղ­նի­քի լո­գա­րա­նը: Մե­կը մե­կից զար­հու­րե­լի պատ­մու­թյուն­ներ լսե­ցինք այդ յոթ օր­վա մեջ, որ մնա­ցել էինք այդ­տեղ: Հե­տո մեզ ա­սա­ցին՝ գնա­ցեք ձեր տնե­րը, ձեր տնե­րի վրա պա­հակ են կար­գե­լու, որ անվ­տանգ լի­նեք: Բայց էլ ով կա­րող էր մնալ այդ ա­նի­ծյալ քա­ղա­քում: Բո­լոր հա­յե­րը փա­խան՝ ով որ­տեղ կա­րող էր: Մի մեծ խմ­բի հետ մեր կամ­քով մեզ տա­րան Երևան, պան­սիո­նատ­նե­րում ժա­մա­նա­կա­վո­րա­պես տե­ղա­վո­րե­ցին՚:
Որ­պես այս պատ­մու­թյան վեր­ջա­բան` հա­վե­լենք. Բա­բա­յան­նե­րի ըն­տա­նի­քը, փրկ­վե­լով այդ դժոխ­քից, վե­րա­դար­ձավ Ար­ցախ և բնա­կու­թյուն հաս­տա­տեց Ստե­փա­նա­կեր­տում: Աղ­ջիկ­ներն ըն­տա­նիք­նե­րով մեկ­նե­ցին Ռու­սաս­տան, ա­վագ որ­դին ապ­րում է Երևա­նում: Կրտ­սե­րը` Կա­մո Բա­բա­յա­նը, զին­վո­րագր­վեց ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տին և կռ­վեց մինչև հրա­դա­դա­րի կն­քու­մը: Այ­սօր նա շի­նա­րար է և սե­փա­կան ձեռ­քե­րով բա­րե­կար­գում է ոչ միայն իր տու­նը, այլև օ­րե­ցօր կա­ռու­ցա­պատ­վող մայ­րա­քա­ղա­քը: Եր­կու զա­վակ­նե­րի հայր է, ա­վագ որ­դին ար­դեն զո­րացր­վել է, իսկ կրտ­սե­րը դեռ ծա­ռա­յում է բա­նա­կում: Ըն­տա­նի­քի նա­հա­պե­տը? Շա­հեն Բա­բա­յա­նը, իր մահ­կա­նա­ցուն կն­քել է հայ­րե­նի հո­ղում, ու­շագ­րավ է, որ նրա ե­րեք զա­վակ­ներն ի­րենց որ­դի­նե­րին կն­քել են սի­րե­լի հոր ա­նու­նով, այն­պես որ այ­սօր Բա­բա­յան­նե­րի գեր­դաս­տա­նում ե­րեք Շա­հեն է մե­ծա­նում: Տա Աստ­ված` նրան­ցից ոչ մե­կը չկի­սի պա­պի ճա­կա­տա­գի­րը, ստիպ­ված չլի­նի լքե­լու հող հայ­րե­նին` օ­տար ա­փե­րում մի կտոր հաց փնտ­րե­լու կամ բա­րե­կե­ցու­թյուն ո­րո­նե­լու ակն­կա­լի­քով:
;