[ARM]     [RUS]     [ENG]

ԿՏ­ՐՈՒԿ ՇԱՐ­ԺՈՒՄ­ՆԵ­ՐԸ ՀԱ­ԿԱ­ՑՈՒՑ­ՎԱԾ ԵՆ

 

 

 

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 

Ան­ցած շա­բաթ Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը պաշ­տո­նա­կան այ­ցով մեկ­նեց Բա­քու՝ մաս­նակ­ցե­լու Թուր­քիա-Ադր­բե­ջան ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան բարձ­րա­գույն խոր­հր­դի նիս­տին։ Նա Իլ­համ Ա­լիևի հետ քն­նար­կել է թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցեր։

Բաք­վում եր­կու նա­խա­գահ­նե­րի հա­մա­տեղ մամ­լո ա­սու­լի­սի ժա­մա­նակ Էր­դո­ղանն անդ­րա­դար­ձել է ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյա­նը, Խո­ջա­լուի դեպ­քե­րին և հայ­տա­րա­րել, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խն­դիրն որ­քան Ադր­բե­ջա­նի, նույն­քան էլ Թուր­քիա­յի խն­դիրն է։ Թուր­քիա­յի ցան­կու­թյունն է, որ հա­կա­մար­տու­թյու­նը լուծ­վի Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան և ինք­նիշ­խա­նու­թյան վե­րա­կան­գն­ման շր­ջա­նակ­նե­րում։ Ադր­բե­ջա­նա­կան աղ­բյուր­նե­րի փո­խանց­մամբ՝ Էր­դո­ղա­նը նաև դժ­գո­հել է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի աշ­խա­տան­քից՝ ա­սե­լով, որ հա­մա­նա­խա­գահ­նե­րը ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան հար­ցում ան­կեղծ չեն, քա­նի որ մոտ 25 տա­րի զբաղ­ված են ձգձգ­ման քա­ղա­քա­կա­նու­թյամբ, ո­րի պատ­ճա­ռով էլ բա­նակ­ցու­թյուն­ներն ար­դյունք չեն տա­լիս։ Իսկ Խո­ջա­լուի մա­սին ար­տա­հայտ­վե­լիս կրկ­նել է ադր­բե­ջա­նա­կան ձևա­կեր­պում­նե­րը։
Թուր­քա­կան ՙԱ­նա­դո­լու՚ գոր­ծա­կա­լու­թյունն էլ իր հեր­թին տե­ղե­կաց­րեց, որ մար­տի 1-ին Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Հու­լու­սի Ա­քա­րը հայ­տա­րա­րել է Սի­րիա­յի հյու­սիս-արևմուտ­քում ՙԳար­նա­նա­յին վա­հան՚ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան մեկ­նար­կի մա­սին։ Դա կլի­նի փետր­վա­րի 27-ին թուր­քա­կան ռազ­մա­կան դիր­քե­րին հասց­ված ա­վիա­հար­վա­ծի պա­տաս­խա­նը, ո­րի հետևան­քով 36 զին­ծա­ռա­յող է զոհ­վել։ Գոր­ծո­ղու­թյան նպա­տա­կը պար­զա­բա­նե­լով՝ Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը մաս­նա­վո­րա­պես նշել է, որ ի­րենք Սի­րիա­յում Ռու­սաս­տա­նի հետ ռազ­մա­կան դի­մա­կա­յու­թյան չեն ձգ­տում։ Ա­քա­րը սլաքն ուղ­ղել է Բա­շար ալ-Ա­սա­դի ռե­ժի­մին և շեշ­տել, որ Թուր­քիա­յի զին­ված ու­ժերն ինք­նա­պաշտ­պա­նու­թյան նպա­տա­կով են գնում այդ քայ­լին և ի­րենց թի­րա­խում Ա­սա­դի կողմ­նա­կից­ներն են, ո­րոնք գրո­հում են թուրք զին­ծա­ռա­յող­նե­րի դիր­քե­րի վրա։
Հարկ է ար­ձա­նագ­րել, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս Էր­դո­ղանն ա­վե­լի շատ տր­վել է քա­ղա­քա­կան հռե­տո­րա­բա­նու­թյա­նը։ Լի­բիա ներ­խու­ժե­լու մա­սին նրա հայ­տա­րա­րու­թյու­նը քն­նա­դա­տու­թյան ար­ժա­նա­ցավ ոչ միայն Թուր­քիա­յի քա­ղա­քա­կան ընդ­դի­մու­թյան, այլև եվ­րո­պա­ցի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի կող­մից, ո­րոնք բա­ցա­հայտ քա­մահ­րան­քով խո­սե­ցին նման ռիս­կա­յին քայ­լի մա­սին։ Գրե­թե նույն ի­րա­վի­ճակն է. ար­դյո՞ք Էր­դո­ղա­նը կկա­րո­ղա­նա Իդ­լի­բում հա­շիվ­ներ մաք­րել սի­րիա­կան զոր­քե­րի հետ այն պա­րա­գա­յում, երբ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը թևա­կո­խել են լար­վա­ծու­թյան նոր փուլ։ Պար­տու­թյուն կրե­լու ռիսկն առ­կա է, քա­նի որ հեր­թա­կան ռազ­մա­գոր­ծո­ղու­թյունն ար­ժա­նա­նա­լու է ոչ միայն Ա­սա­դի կա­ռա­վա­րա­կան ու­ժե­րի, այլև Մոսկ­վա­յի և Թեհ­րա­նի հա­կազ­դե­ցու­թյա­նը։ Խն­դիրն այն է, թե ար­դյո՞ք Էր­դո­ղա­նը պատ­րաստ է նման պա­տե­րազ­մի։ Ռազ­մա­կան հար­թու­թյու­նում հա­ջո­ղու­թյու­նը բա­ցառ­վում է, ին­չը հան­գեց­նե­լու է երկ­րի ներ­սում նա­խա­գա­հի հա­կա­ռա­կորդ­նե­րի դիր­քե­րի ու­ժե­ղաց­մա­նը։ Մա­նա­վանդ որ՝ Էր­դո­ղա­նի սի­րիա­կան ագ­րե­սիան թուր­քա­կան ընդ­դի­մու­թյան հա­մար մշ­տա­պես քն­նա­դա­տու­թյան թե­մա է ե­ղել։

Ինչ վե­րա­բե­րում է Ռու­սաս­տա­նի հետ ներ­կա­յում Թուր­քիա­յի ու­նե­ցած հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, ա­պա այս­տեղ կարևոր է այն հար­ցը, թե Էր­դո­ղանն ի՞նչ է կորց­նե­լու և ի՞նչ է շա­հե­լու։ Ի­րա­կա­նու­թյունն այն է, որ ռուս-թուր­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում գոր­ծում է կող­մե­րի միջև ստո­րագր­ված Սո­չիի հա­մա­ձայ­նա­գի­րը, ո­րով Թուր­քիան ՌԴ նա­խա­գա­հի ա­ջակ­ցու­թյամբ ո­րո­շա­կիո­րեն ա­ռաջ է մղում իր երկ­րի շա­հե­րը, իսկ կոնկ­րետ Իդ­լի­բում կա­րո­ղա­ցել է հաս­տա­տել իր դի­տա­կե­տե­րը։ Նոր էս­կա­լա­ցիա­յի դեպ­քում Էր­դո­ղա­նը կկորց­նի այն, ինչ ձեռք է բե­րել նախ­կի­նում։ Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Ա­քա­րի խոս­քե­րը հենց այդ մա­սին են՝ Ռու­սաս­տա­նի հետ ռազ­մա­կան դի­մա­կա­յու­թյունն ի­րենց ծրագ­րե­րի մեջ չի մտ­նում։ Սա նշա­նա­կում է, որ Պու­տինն ու Էր­դո­ղա­նը պետք են մի­մյանց։ Հար­ցա­կա­նի տակ չեն կա­րող դր­վել ոչ միայն տն­տե­սա­կան նա­խագ­ծե­րը՝ զբո­սաշր­ջու­թյուն, զեն­քի գնում և ա­մե­նա­կարևո­րը՝ Ռու­սաս­տա­նից Թուր­քիա­յին և Եվ­րո­պա­յին գազ մա­տա­կա­րա­րող խո­ղո­վա­կա­շա­րը։ Իսկ ռուս-թուր­քա­կան առ­ճա­կատ­ման մա­սին, ընդ­հան­րա­պես, խոսք չի կա­րող լի­նել։ Ռու­սաս­տա­նյան կոր­ծա­նիչ­ներն Իդ­լի­բի եր­կինքն ի­րենց վե­րահս­կո­ղու­թյան տակ են պա­հում։ Տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ այս դեպ­քում Էր­դո­ղա­նի գլ­խա­վոր ակն­կա­լի­քը Պու­տի­նից այն է, որ Ռու­սաս­տա­նը թույլ չտա սի­րիա­կան բա­նա­կի ա­ռաջ­խա­ղա­ցում թուր­քա­կան սահ­ման­նե­րի ուղ­ղու­թյամբ։ Քա­նի որ Էր­դո­ղա­նի կո­կոր­դում ոս­կո­րի պես խր­ված է քր­դա­կան հար­ցը, Սի­րիա­յի հյու­սի­սում ամ­րապ­նդ­վե­լը Թուր­քիա­յի հա­մար շա­րու­նա­կում է մնալ օ­րա­կար­գա­յին։ Այս­պես կա­րե­լի է կան­խել քր­դե­րի ակ­տի­վու­թյու­նը, հետևա­բար և, նրան­ցից ե­կող վտան­գը։ Իսկ փախս­տա­կան­նե­րի հոս­քե­րի կան­խու­մը, ինչ­պես ա­սում են, Թուր­քիա­յի նա­խա­գա­հի վզից միշտ էլ կախ­ված կմ­նա, քան­զի դրա­նից հնա­րա­վոր չէ փա­խուստ տալ։ Ի վեր­ջո, ստաց­վում է, որ Էր­դո­ղա­նին հա­կա­ցուց­ված է Սի­րիա­յում կտ­րուկ շար­ժում­ներ ա­նե­լը։ Նույ­նը վե­րա­բե­րում է ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան ճա­կա­տին։
Օ­րերս ադր­բե­ջա­նա­կան կայ­քը մեջ­բե­րեց Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Մևլութ Չա­վու­շօղ­լուի թվի­թե­րյան գրա­ռու­մը, ո­րում նա Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներ Ի­գոր Պո­պո­վի, Ստե­ֆան Վիս­կոն­տիի, Էնդ­րյու Շե­ֆե­րի և ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ան­ջեյ Կասպ­շի­կի հետ հան­դիպ­ման մա­սին էր ի­րա­զե­կել։ Ղա­րա­բա­ղյան խա­ղաղ կար­գա­վոր­ման վե­րա­բե­րյալ թուրք դի­վա­նա­գետն իր տես­լա­կանն է ներ­կա­յաց­րել, ո­րը ոչն­չով չի տար­բեր­վում ադր­բե­ջա­նա­կա­նից։ Բա­քու կա­տա­րած այ­ցի ըն­թաց­քում Էր­դո­ղա­նի կող­մից ար­ված ար­տա­հայ­տու­թյուն­ներն էլ որևէ նո­րու­թյուն ի­րենց մեջ չեն պա­րու­նա­կում, և տպա­վո­րու­թյունն այն է, որ ա­վե­լի շատ ի­րենք ի­րենց են փոր­ձում հա­մո­զել մի բա­նում, որն ի­րա­կա­նու­թյան մեջ գո­յու­թյուն չու­նի։ Վկա­յա­կո­չենք Էր­դո­ղա­նի խոս­քե­րը. ՙԻմ եղ­բայր նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևն ա­սել է, որ Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջան է։ Ես ու­զում եմ կրկ­նել այդ նա­խա­դա­սու­թյու­նը՚։
Ադր­բե­ջա­նա­կան կող­մին, ինչ խոսք, ղա­րա­բա­ղյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում կո­գեշն­չեր Թուր­քիա­յի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը։ Այդ ա­ռու­մով հաս­կա­նա­լի է թուր­քա­կան կող­մի ակ­տի­վու­թյու­նը որ­պես ո­րա­կա­կան տե­ղա­շարժ ներ­կա­յաց­նե­լու Բաք­վի հակ­վա­ծու­թյու­նը։ Թուր­քա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը չի կա­րող էա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նե­նալ միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նող՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի աշ­խա­տան­քի վրա։ Միան­գա­մայն այլ հարց է, երբ Մեր­ձա­վոր Արևել­քում տե­ղի ու­նե­ցող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­ներն ի­րենց ազ­դե­ցու­թյունն են ու­նե­նում հա­րավ­կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նի վրա։ Բա­քուն ցան­կա­լին ի­րա­կա­նու­թյուն ներ­կա­յաց­նե­լով` թյուր կար­ծիք է ստեղ­ծում առ այն, որ Չա­վու­շօղ­լուի հան­դի­պու­մը միջ­նորդ­նե­րի հետ պետք է ըն­կալ­վի որ­պես Թուր­քիա­յի ներգ­րավ­վա­ծու­թյուն կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում։ Բաք­վում այն կար­ծի­քին են, որ ՙթուր­քա­կան ներ­կա­յու­թյունն՚ ու­ժե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը փո­խե­լու է ի օ­գուտ Ադր­բե­ջա­նի։
Ին­չի՞ մա­սին են տար­փո­ղում Ան­կա­րան ու Բա­քուն։ Թուր­քա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը սի­րիա­կան և լի­բիա­կան գոր­ծըն­թաց­նե­րում որևէ հա­ջո­ղու­թյուն չար­ձա­նագ­րեց։ Իդ­լի­բի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ի հայտ ե­կավ փախս­տա­կան­նե­րի նոր հոս­քի խն­դի­րը, որն, ի դեպ, Թուր­քիա­յի նա­խա­գա­հի ձեռ­քին շա­հարկ­վող խա­ղա­քարտ է։ Ան­ցած շա­բաթ և կի­րա­կի օ­րե­րին թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­ներն Իդ­լի­բի բնա­կիչ­նե­րի հա­մար բա­ցել են սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տե­րը, և ներ­կա դրու­թյամբ հա­զա­րա­վոր փախս­տա­կան­ներ կանգ­նած են Հու­նաս­տա­նի հետ սահ­մա­նին։ Մի­ջազ­գա­յին մա­մու­լը տե­ղե­կաց­րել է նաև, որ Հու­նաս­տա­նի ոս­տի­կա­նու­թյունն ար­ցուն­քա­բեր գազ է բաց թո­ղել այդ մարդ­կանց վրա՝ ար­գե­լե­լով նրանց մուտ­քը Հու­նաս­տան։ Ըստ երևույ­թին, Էր­դո­ղա­նը փոր­ձում է դի­վա­նա­գի­տա­կան ճն­շում գոր­ծադ­րել Արևմուտ­քի վրա քա­ղա­քա­կան դի­վի­դենտ­ներ շա­հե­լու նպա­տա­կով։
Ինչ վե­րա­բե­րում է ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյա­նը, ա­պա չի բա­ցառ­վում, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մը սրա­ցում­նե­րի գնա Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նին։ Հայ­կա­կան կող­մե­րը պետք է հաշ­վի առ­նեն ռիս­կե­րը և պատ­րաստ լի­նեն հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րին ու սադ­րանք­նե­րին։

;