[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐ­ԾԱԶՐ­ԿՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԳԵ­ՐԱ­ԿԱ ԽՆ­ԴԻՐ

Ա­նուշ ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

ք. Մար­տու­նի

 Չնա­յած վեր­ջին տա­րի­նե­րին զբաղ­վա­ծու­թյան բնա­գա­վա­ռը կար­գա­վո­րե­լու նպա­տա­կով ԱՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վում, այ­նուա­մե­նայ­նիվ, գոր­ծազր­կու­թյու­նը շա­րու­նա­կում է մեր հան­րա­պե­տու­թյու­նում մնալ գե­րա­կա խն­դիր։

Ինչ­պես տե­ղե­կաց­նում է ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի աշ­խա­տան­քի և զբաղ­վա­ծու­թյան գոր­ծա­կա­լու­թյան ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ Հեր­մի­նե Դա­նիե­լյա­նը, Մար­տու­նու տա­րած­քա­յին գոր­ծա­կա­լու­թյու­նում հաշ­վառ­ված է 254 հո­գի, ո­րից 90-ը՝ 25-34 տա­րե­կան քա­ղա­քա­ցի­ներ, հիմ­նա­կա­նում` բուժ­քույր, տն­տե­սա­գետ, ման­կա­վարժ, լրագ­րող մաս­նա­գի­տու­թյուն­նե­րով։
Հ. Դա­նիե­լյա­նը տե­ղե­կաց­րեց, որ կա­ռա­վա­րու­թյան կող­մից շա­րու­նակ­վում են գոր­ծել զբաղ­վա­ծու­թյան բնա­գա­վա­ռի ա­մե­նա­մյա պե­տա­կան ծրագ­րեր, ո­րոնք ինչ-որ չա­փով նպաս­տում են հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծազր­կու­թյան խնդ­րի լուծ­մա­նը։
ՙԱշ­խա­տա­շու­կա­յում ան­մր­ցու­նակ ան­ձանց աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ման դեպ­քում գոր­ծա­տուին աշ­խա­տա­վար­ձի մաս­նա­կի և հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձին ու­ղեկ­ցո­ղի հա­մար աշ­խա­տա­վար­ձի փոխ­հա­տուց­ման տրա­մադ­րում՚ ծրագ­րի նպա­տակն է գոր­ծա­տուի կող­մից ան­մր­ցու­նակ ան­ձանց աշ­խա­տան­քի տե­ղա­վո­րե­լուն նպաս­տե­լը և այդ ճա­նա­պար­հով կա­յուն զբաղ­վա­ծու­թյան ա­պա­հո­վու­մը։
Հար­մար աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ված յու­րա­քան­չյուր ան­մր­ցու­նակ ան­ձի հա­մար վեց օ­րա­ցու­ցա­յին ա­միս ժամ­կե­տով, ամ­սա­կան կտր­ված­քով, գոր­ծա­տուին տր­վում է փոխ­հա­տու­ցում՝ տվյալ ան­մր­ցու­նակ ան­ձի հա­մար սահ­ման­ված ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի 50 տո­կո­սի չա­փով, բայց ոչ ա­վե­լի, քան ՙՆվա­զա­գույն ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի մա­սին՚ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­քի 1-ին հոդ­վա­ծով սահ­ման­ված նվա­զա­գույն ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի չա­փը։
Հա­ջորդ ծրա­գի­րը ՙԳոր­ծա­զուրկ­նե­րի և աշ­խա­տան­քից ա­զատ­ման ռիսկ ու­նե­ցող՝ աշ­խա­տանք փնտ­րող ան­ձանց մաս­նա­գի­տա­կան ու­սուց­ման կազ­մա­կեր­պում՚-ն է։ Այս ծրագ­րի նպա­տակն է ունկ­նդ­րին ա­ջակ­ցել աշ­խա­տա­շու­կա­յի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան նոր կա­րո­ղու­թյուն­ներ ու հմ­տու­թյուն­ներ ձեռք բե­րե­լու մի­ջո­ցով հար­մար աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ման, աշ­խա­տան­քից ա­զատ­վե­լու ռիս­կի նվա­զեց­ման, ինչ­պես նաև ձեռ­նար­կա­տի­րա­կան գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վե­լու հար­ցե­րում։ Մաս­նա­գի­տա­կան ու­սուց­ման դա­սըն­թաց­նե­րում ընդգրկված գոր­ծա­զուրկ­ներն ու­սուց­ման ամ­բողջ ըն­թաց­քում ստա­նում են կր­թա­թո­շակ՝ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի 50 տո­կո­սի չա­փով։
Աշ­խա­տան­քի ըն­դուն­ման ժա­մա­նակ կարևոր հան­գա­մանք է հան­դի­սա­նում աշ­խա­տան­քա­յին փորձ ու­նե­նա­լը։ Ձեռք բեր­ված մաս­նա­գի­տու­թյամբ ա­ռա­ջին ան­գամ աշ­խա­տա­շու­կա մուտք գոր­ծող գոր­ծա­զուր­կի` իր մաս­նա­գի­տա­կան ո­րա­կա­վոր­մա­նը հա­մա­պա­տաս­խան, մաս­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քա­յին փորձ ձեռք բե­րե­լու, աշ­խա­տա­շու­կա­յում ա­ռա­վել մր­ցու­նակ դառ­նա­լու նպա­տա­կով գոր­ծում է ՙՁեռք բեր­ված մաս­նա­գի­տու­թյամբ մաս­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քա­յին փորձ ձեռք բե­րե­լու հա­մար գոր­ծա­զուրկ­նե­րին ա­ջակ­ցու­թյան տրա­մադ­րում՚ ծրա­գի­րը, ո­րի տևո­ղու­թյու­նը կազ­մում է 3 ա­միս։ Ծրագ­րի ըն­թաց­քում գոր­ծա­զուր­կը ստա­նում է աշ­խա­տա­վարձ՝ ՙՆվա­զա­գույն ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի մա­սին՚ ԱՀ օ­րեն­քի 1-ին հոդ­վա­ծով սահ­ման­ված չա­փով, գոր­ծա­տուի մոտ աշ­խա­տան­քա­յին փոր­ձի ձեռք­բեր­ման գոր­ծըն­թա­ցը կազ­մա­կեր­պող մաս­նա­գե­տին՝ նրա նա­խորդ տար­վա մի­ջին ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի 20 տո­կո­սի չա­փով հա­վե­լում։
ՙԱշ­խա­տա­շու­կա­յում ան­մր­ցու­նակ ան­ձանց աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ման դեպ­քում գոր­ծա­տուին միան­վագ փոխ­հա­տուց­ման տրա­մադ­րում՚ ծրագ­րում նե­րառ­ված են եր­կու են­թած­րագ­րեր, ո­րոնք աշ­խա­տա­շու­կա­յում ան­մր­ցու­նակ ան­ձանց հա­մար կա­րող են ի­րա­կա­նաց­վել ինչ­պես հա­մա­տեղ, այն­պես էլ՝ ա­ռան­ձին։ Ա­ռա­ջի­նի դեպ­քում՝ աշ­խա­տա­շու­կա­յում ան­մր­ցու­նակ ան­ձանց աշ­խա­տան­քա­յին ու­նա­կու­թյուն­նե­րի և կա­րո­ղու­թյուն­նե­րի ձեռք­բեր­ման հա­մար միան­վագ փոխ­հա­տու­ցում է կա­տար­վում գոր­ծա­տուին՝ 200 հազ. ՀՀ դրա­մի չա­փով, երկ­րոր­դի դեպ­քում՝ հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող գոր­ծա­զուրկ­նե­րի աշ­խա­տա­տե­ղի հար­մա­րեց­ման հա­մար միան­վագ փոխ­հա­տու­ցում է կա­տար­վում գոր­ծա­տուին՝ մինչև 500 հազ. ՀՀ դրա­մի չա­փով։
Գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րի գոր­ծա­զուրկ­ներն ա­վե­լի շատ օգտ­վում են ՙՎար­ձատր­վող հա­սա­րա­կա­կան աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման մի­ջո­ցով գոր­ծա­զուրկ­նե­րի ժա­մա­նա­կա­վոր զբաղ­վա­ծու­թյան ա­պա­հո­վում՚ ծրագ­րից։ Ծրագ­րի վար­ձատր­վող հա­սա­րա­կա­կան աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման ո­լորտ­ներն են սո­ցիա­լա­կան են­թա­կա­ռուց­ված­քի օ­բյեկտ­նե­րի վե­րա­նո­րոգ­ման և հա­րա­կից տա­րածք­նե­րի բա­րե­կարգ­ման, ներ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­նե­րի, խճու­ղի­նե­րի, մայ­թե­րի, այ­գի­նե­րի, պու­րակ­նե­րի, խա­ղահ­րա­պա­րակ­նե­րի, պե­տա­կան, պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի, թան­գա­րան­նե­րի հա­րա­կից տա­րածք­նե­րի, գե­րեզ­մա­նատ­նե­րի ցան­կա­պատ­ման, բա­րե­կարգ­ման և ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի հետևանք­նե­րի վե­րաց­ման օ­ժան­դակ աշ­խա­տանք­նե­րը։ Ծրագ­րի ար­ժե­քը չի կա­րող գե­րա­զան­ցել 2մլն ՀՀ դրա­մը։ Ի­րա­կա­նաց­ման ա­ռա­վե­լա­գույն ժամ­կե­տը 3 ա­միս է։ Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի կամ մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի դի­մաց մեկ աշ­խա­տան­քա­յին օր­վա հա­մար ա­ռա­վե­լա­գույ­նը վճար­վում է 6.330 ՀՀ դրամ՝ նե­րա­ռյալ ե­կամ­տա­յին հար­կը։
Եզ­րա­փա­կե­լով խոս­քը՝ Հ. Դա­նիե­լյա­նը նշեց, որ գոր­ծող ծրագ­րե­րից ա­մե­նա­պա­հանջ­վա­ծը ՙՎար­ձատր­վող հա­սա­րա­կա­կան աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման մի­ջո­ցով գոր­ծա­զուրկ­նե­րի ժա­մա­նա­կա­վոր զբաղ­վա­ծու­թյան ա­պա­հո­վում՚ և ՙՁեռք բեր­ված մաս­նա­գի­տու­թյամբ մաս­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քա­յին փորձ ձեռք բե­րե­լու հա­մար գոր­ծա­զուրկ­նե­րին ա­ջակ­ցու­թյան տրա­մադ­րում՚ ծրագ­րերն են։ Նրա խոս­քով՝ 2015թ.-ից մինչ այ­սօր ծրագ­րե­րից օգտ­վել է 120 գոր­ծա­զուրկ, իսկ վեր­ջին 3 տա­րում աշ­խա­տան­քի է տե­ղա­վոր­վել գոր­ծա­կա­լու­թյու­նում գրանց­ված 40 աշ­խա­տանք փնտ­րող։

;