Logo
Print this page

ԱՐԴԱՐ, ԱՊԱՀՈՎ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ՝ ԱՅՍՊԻՍԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՆՈՐ ԱՐՑԱԽԸ

Հար­ցազ­րույց ԱՀ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Մա­սիս ՄԱ­ՅԻ­ԼՅԱ­ՆԻ հետ

 - Ին­չու՞ ո­րո­շե­ցիք ա­ռա­ջադ­րել Ձեր թեկ­նա­ծու­թյու­նը հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի պաշ­տո­նի հա­մար անց­կաց­վե­լիք ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րին։


-2019 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 13-ին Facebook սո­ցիա­լա­կան ցան­ցում գրա­ռում էի ա­րել այն մա­սին, որ հնա­րա­վոր եմ հա­մա­րում իմ ակ­տիվ մաս­նակ­ցու­թյու­նը 2020 թվա­կա­նի ընտ­րու­թյուն­նե­րին, ին­չը դրա­կան լայն ար­ձա­գանք է գտել Ար­ցա­խում, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում և Սփյուռ­քում։ Այդ քայ­լով ես ու իմ քա­ղա­քա­կան թի­մը փոր­ձել էինք հետևել հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րին։ Դրա­նից հե­տո Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի­նե­րի, քա­ղա­քա­կան և հա­սա­րա­կա­կան շր­ջա­նակ­նե­րի, ՀՀ կա­ռա­վա­րա­կան և քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րի, Սփյուռ­քի ազ­գա­յին գոր­ծիչ­նե­րի հետ անց­կաց­րած քն­նար­կում­նե­րը ցույց են տվել, որ առ­կա են անհ­րա­ժեշտ նա­խադ­րյալ­ներ՝ Ար­ցա­խում կա­յա­նա­լիք նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում իմ թեկ­նա­ծու­թյունն ա­ռա­ջադ­րե­լու մա­սին ո­րո­շում կա­յաց­նե­լու հա­մար։
Մեր ըն­կա­լում­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում էին ի­րա­կա­նու­թյա­նը։ Այն հան­գա­ման­քը, որ այ­նու­հետև ե­րեք կու­սակ­ցու­թյուն­ներ դա­շինք են կազ­մել ու հան­դի­սա­նում են իմ քա­ղա­քա­կան հե­նա­րա­նը, ևս ե­րեք կու­սակ­ցու­թյուն­ներ ու մեկ քա­ղա­քա­ցիա­կան ե­րի­տա­սար­դա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նել ա­ջակ­ցե­լու են ինձ նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում, ու մեզ է միա­ցել հան­րա­ծա­նոթ մեկ այլ կու­սակ­ցա­կան ա­ռաջ­նորդ, վկա­յում է այն մա­սին, որ իս­կա­պես բա­վա­րար հիմ­քեր կա­յին իմ ա­ռա­ջադր­ման հա­մար։
Ե­կել է հա­մազ­գա­յին օ­րա­կար­գի, ինչ­պես նաև Ար­ցա­խում ար­մա­տա­կան բա­րե­փո­խում­նե­րի ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման շուրջ հան­րու­թյան ա­ռողջ ու­ժե­րի լայն հա­մախմ­բանն ուղղ­ված ակ­տիվ ու վճ­ռա­կան քայ­լե­րի ժա­մա­նա­կը։


- Ո­րո՞նք են Ձեր նա­խընտ­րա­կան ծրագ­րի ա­մե­նա­կարևոր դրույթ­նե­րը։


- Ար­ցա­խի զար­գա­ցումն ա­վե­լի ար­դյու­նա­վետ մա­կար­դակ դուրս բե­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ են հա­մա­կար­գա­յին բա­րե­փո­խում­ներ։ Ան­թույ­լատ­րե­լի է հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կար­գի բյու­րե­ղա­ցու­մը մի կա­ռուց­ված­քի մեջ, ո­րը հիմն­ված է քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան ազ­դե­ցու­թյան գո­տի­նե­րի բա­ժան­ման սկզ­բուն­քի վրա։ Բիզ­նեսն ու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չպետք է միա­հյուս­ված լի­նեն մեկ կոր­պո­րա­տիվ խմ­բի շր­ջա­նա­կում, և միևնույն ան­ձինք չպի­տի հան­դես գան թե՜ որ­պես գոր­ծա­րար­ներ, և թե՜ որ­պես պե­տա­կան գոր­ծիչ­ներ, քա­նի որ մյուս սու­բյեկտ­նե­րը, փաս­տո­րեն, զրկ­վում են ինք­նու­րույն տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, ո­րի պատ­ճա­ռով տար­բեր սո­ցիա­լա­կան խմ­բե­րի միջև տե­ղի է ու­նե­նում ե­կա­մուտ­նե­րի ան­հա­մա­չափ բևե­ռա­ցում։ Մի շարք հիմ­նա­րար օ­րեն­սդ­րա­կան ակ­տեր են ըն­դուն­վե­լու, ո­րոնք ե­րաշ­խա­վո­րե­լու են քա­ղա­քա­կան ո­լոր­տի ա­զա­տու­թյու­նը կա­պի­տա­լի թե­լադ­րան­քից։
Չա­փա­զանց կարևոր է կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րը։ Խս­տաց­վե­լու են կո­ռուպ­ցիա­յի դեմ ուղղ­ված օ­րեն­քով նա­խա­տես­ված պատ­ժա­մի­ջոց­նե­րը, ստեղծ­վե­լու է կո­ռուպ­ցիա­յի կան­խար­գել­ման հանձ­նա­ժո­ղով՝ մաս­նա­գետ­նե­րի ու փոր­ձա­գետ­նե­րի լայն ներգ­րավ­մամբ։ Հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տան­քը հիմն­ված է լի­նե­լու նո­րա­րա­րա­կան մո­տե­ցում­նե­րի, թա­փան­ցի­կու­թյան, հաշ­վետ­վո­ղա­կա­նու­թյան ա­պա­հով­ման սկզ­բունք­նե­րի վրա։ Նաև մշա­կե­լու ենք հան­րա­յին ծա­ռա­յող­նե­րի թեկ­նա­ծու­նե­րի, այդ թվում՝ դա­տա­վոր­նե­րի թեկ­նա­ծու­նե­րի բա­րե­վար­քու­թյան գնա­հատ­ման մե­թո­դա­բա­նու­թյուն:

Նաև այս տե­սան­կյու­նից ենք դի­տար­կում իշ­խա­նու­թյան ճյու­ղե­րի հս­տակ տա­րան­ջատ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Գոր­ծա­դիր, օ­րենս­դիր և դա­տա­կան իշ­խա­նու­թյան ի­րա­կան ան­կա­խա­ցու­մը կն­վա­զեց­նի կո­ռուպ­ցիոն ռիս­կե­րը։ Փոխ­զս­պում­նե­րի ու հա­կակ­շիռ­նե­րի ար­դյու­նա­վետ մե­խա­նիզ­մի կի­րա­ռումն ուղղ­ված է լի­նե­լու ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման գոր­ծըն­թաց­նե­րում քա­ղա­քա­ցի­նե­րի ա­ռա­վել մեծ չա­փով ներգ­րավ­վա­ծու­թյա­նը:
Ա­ռանձ­նա­կի կարևո­րում եմ նաև չոր­րորդ իշ­խա­նու­թյան կա­յա­ցու­մը։


- Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի լուծ­ման Ձեր տես­լա­կա­նը։
Ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման շուրջ մեր դիր­քո­րո­շու­մը հետևյալն է.


- Ար­ցա­խի անվ­տան­գու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րող ներ­կա­յիս մեր ու­նե­ցած կռ­վան­ներն ան­ձեռ­նմ­խե­լի են և են­թա­կա չեն սա­կար­կու­թյան:
Ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վո­րումն ինք­նին պետք է հիմն­ված լի­նի Ար­ցա­խի ժո­ղովր­դի հայ­տա­րա­րած ի­րա­վունք­նե­րի ի­րաց­ման փաս­տի ճա­նաչ­ման վրա:


- Անհ­րա­ժեշտ է վե­րա­կանգ­նել պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կեր­տի ուղ­ղա­կի և լիի­րավ մաս­նակ­ցու­թյամբ բա­նակ­ցու­թյուն­նե­րի լիար­ժեք ե­ռա­կողմ ձևա­չա­փը: Այս հար­ցում եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վա­րու­թյուն­նե­րի դիր­քո­րո­շում­նե­րը հա­մընկ­նում են: Ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան եր­կա­րա­ժամ­կետ կար­գա­վո­րումն ու կա­յուն խա­ղա­ղու­թյան հաս­տա­տու­մը հնա­րա­վոր են այն պա­րա­գա­յում, ե­թե հա­կա­մար­տու­թյան յու­րա­քան­չյուր կողմ դե-յու­րե ստանձ­նի խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի դրույթ­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյան իր բա­ժի­նը։

- Մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րը վա­ղուց ար­դեն հնա­ցած են և չեն կա­րող հիմք ծա­ռա­յել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի հա­մար։ Անհ­րա­ժեշտ է մշա­կել նոր մո­տե­ցում­ներ և գա­ղա­փար­ներ, ձևա­վո­րել նոր օ­րա­կարգ: Մաս­նա­վո­րա­պես, պետք է հաս­նել ՙտա­րածք` կար­գա­վի­ճա­կի դի­մաց՚ կամ ՙտա­րածք՝ խա­ղա­ղու­թյան դի­մաց՚ բա­նաձևե­րի վե­րա­նայ­մա­նը: Եր­կու հար­ցերն էլ՝ կար­գա­վի­ճակ և խա­ղա­ղու­թյուն, հա­մար­վում են ինք­նա­բավ, և չպետք է ա­ռա­ջարկ­վեն հայ­կա­կան կող­մե­րին՝ որ­պես սա­կար­կու­թյան ա­ռար­կա:


- Բա­ցա­ռել Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դեմ նոր ագ­րե­սիա­յի սան­ձա­զեր­ծու­մը՝ ա­պա­հո­վե­լով խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի ան­շր­ջե­լիու­թյու­նը, այդ թվում՝ շփ­ման գծում հրա­դա­դա­րի ռե­ժի­մի մի­ջազ­գա­յին վե­րահ­սկ­ման մե­խա­նիզմ­նե­րի ներ­դր­ման և ԵԱՀԿ Գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի գրա­սե­նյա­կի և դի­տարկ­ման կա­րո­ղու­թյուն­նե­րի ա­վե­լաց­ման վե­րա­բե­րյալ Վիեն­նա­յում (2016 թ. մա­յի­սի 16) և Սանկտ Պե­տեր­բուր­գում (2016 թ. հու­նի­սի 20) ձեռք բեր­ված հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի ի­րա­գործ­ման մի­ջո­ցով։


- Տա­րա­ծաշր­ջա­նում վերջ­նա­կան խա­ղա­ղու­թյան և կա­յու­նու­թյան հաս­տատ­ման հա­մար պար­տա­դիր պայ­ման է հա­կա­մար­տու­թյան կող­մե­րի միջև վս­տա­հու­թյան մթ­նո­լոր­տի ձևա­վո­րու­մը, ինչն անհ­րա­ժեշտ պայ­ման­ներ կս­տեղ­ծի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի ա­ռաջ­մղ­ման հա­մար:


- Ըստ Ձեզ, Ար­ցա­խի ներ­կա­յիս Սահ­մա­նադ­րու­թյու­նը փո­փո­խու­թյուն­նե­րի կա­րիք ու­նի՞։


-Երկ­րի գլ­խա­վոր փաս­տա­թուղ­թը մի կող­մից կեն­դա­նի օր­գա­նիզմ է և պետք է հա­մար­ժեք ար­ձա­գան­քի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ար­դի մի­ջա­վայ­րին ու մի­ջազ­գա­յին զար­գա­ցում­նե­րի ո­գուն, բայց, մյուս կող­մից էլ, այն փոր­ձա­դաշտ չէ, ա­ռա­վել ևս՝ մեր­ժե­լի է դրա­նում կա­տար­վող փո­փո­խու­թյուն­նե­րը սե­փա­կան քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րին ու հե­ռան­կար­նե­րին ծա­ռա­յեց­նե­լը։


- Հա­մոզ­վա՞ծ եք, որ ըն­տր­վե­լու դեպ­քում կկա­րո­ղա­նաք կա­տա­րել ընտ­րող­նե­րին տված Ձեր խոս­տում­նե­րը։


-Կար­ծում եմ, ընտ­րող­նե­րը հաս­տատ նկա­տած կլի­նեն, որ ես ու իմ քա­ղա­քա­կան թի­մը ա­ջուա­հյակ խոս­տում­ներ չենք շռայ­լում, այլ ա­ռա­ջար­կում ենք հաշ­վարկ­ված ու կշ­ռա­դատ­ված ծրագ­րեր, ո­րոնք ի­րա­կան են և միայն քա­ղա­քա­կան կամք ու վճ­ռա­կա­նու­թյուն է պա­հանջ­վե­լու դրանք ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։ Մենք պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ենք վե­րա­բեր­վում ա­մեն ին­չի։


-Ձեր կար­ծի­քով` ինչ­պի­սի՞ եր­կիր ենք ու­նե­նա­լու հինգ տա­րի անց։

-Ա­զատ, ար­դար, ա­պա­հով, անվ­տանգ, ժո­ղովր­դա­վա­րա­կան, բա­րե­կե­ցիկ ու քա­ղա­քա­կիրթ։ Այս­պի­սին է լի­նե­լու նոր Ար­ցա­խը։


-Ըն­տր­վե­լու դեպ­քում ա­ռա­ջի­նը ի՞նչ հրա­մա­նա­գիր կու­զե­նա­յիք ստո­րագ­րել։


-Ա­նե­լիք շատ է լի­նե­լու, այն­քան շատ, որ թևե­րը քշ­տած պի­տի զօ­րու­գի­շեր աշ­խա­տել։ Լի­նե­լու է ա­ռաջ­նա­հերթ քայ­լե­րի մի ամ­բողջ փա­թեթ։


-Ընտ­րող­նե­րին, ժո­ղովր­դին ուղղ­ված Ձեր խոս­քը։


- Կու­զե­նա­յի ընտ­րող­նե­րի, ժո­ղովր­դի հետ կիս­վել մի հար­ցի շուրջ, ո­րը ոչ միայն սկզ­բուն­քա­յին է, այլև ինչ-որ ա­ռու­մով խո­հա­փի­լի­սո­փա­յա­կան։ Եւ այն շա­տե­րիս է վե­րա­բեր­վում։
Կար­ծում եմ, չեք ժխ­տի, որ մեր երկ­րի բնակ­չու­թյան մի զգա­լի մասն իս­կա­կան ղե­կա­վար է հա­մա­րում նրան, ով, ինչ­պես ա­սում են, ար­ձա­գան­քում է մարդ­կանց խնդ­րանք­նե­րին և օգ­նում է նրանց։ Այ­սինքն՝ ի դեմս պետ­ծա­ռա­յո­ղի մար­դիկ տես­նում են ոչ թե ի­րենց իսկ վճա­րած հար­կե­րի հաշ­վին վար­ձատր­վող և ժո­ղովր­դին ծա­ռա­յող ան­ձե­րի, այլ հենց օգ­նող­նե­րի (ՙքյո­մագ ա­նող­նե­րի՚)։ Մի՞­թե այդ­պես չէ։
Կա­րող եք հարց­նել՝ իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Այդ դեպ­քում ես էլ ձե՜զ հարց տամ՝ իսկ երբևէ չե՞ք մտո­րել այն բա­նի շուրջ, թե, այս­պես կոչ­ված, ՙքյո­մագ ա­նող­ներն՚ ին­չի՞ և ու՞մ հաշ­վին են օգ­նում ձեզ։ Եւ ընդ­հան­րա­պես՝ թե ին­չու են նրանք այդ­քան բա­րի ու ա­ռա­տա­ձեռն։ Շա­տե­րը կա­րող են ա­սել՝ իսկ մեզ հա­մար միևնույ­նը չէ՞, թե որ­տե­ղից այդ գու­մար­նե­րը։ Այդ դեպ­քում ձեզ կա­սեմ՝ ինձ ու շա­տե­րիս հա­մար միևնույ­նը չէ, ո­րով­հետև այդ գու­մար­նե­րը կու­տակ­վում են մեզ հա­սա­նե­լիք ռե­սուրս­նե­րից, ո­րով­հետև ո­մանք հարս­տա­նում են մեր ու ձեր հաշ­վին։ Թե ինչ­պես՝ յու­րա­քան­չյուրդ ինձ­նից լավ գի­տի։
Բայց կա մեկ այլ, ա­վե­լի վատ հան­գա­մանք՝ մեզ ՙօգ­նում են՚ ոչ ան­շա­հախն­դիր։ Մեկ այլ վտան­գա­վոր մի­տում է այն, որ մար­դիկ սո­վո­րում են ի­րենց անձ­նա­կան շա­հը տես­նել մե­կու­սի, հան­րա­յին շա­հից ա­ռան­ձին, մինչ­դեռ յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու շա­հը պետք է տե­ղա­վոր­վի հան­րա­յին շա­հի շր­ջա­նակ­նե­րում, մենք պետք է այն­պի­սի մի պե­տու­թյուն կա­ռու­ցենք, որ­տեղ գե­րա­կա հան­րա­յին շա­հում ար­տա­ցոլ­ված են բո­լո­րիս շա­հե­րը։
Մեր կյան­քում ո­չինչ չի փոխ­վի, քա­նի դեռ մենք չենք հրա­ժար­վել պե­տա­կան ծա­ռա­յող­նե­րի մա­սին մեր կեղծ պատ­կե­րա­ցում­նե­րից։ Չի կա­րե­լի մեր այդ սխալ պատ­կե­րա­ցում­նե­րը ժա­ռան­գել մեր զա­վակ­նե­րին։ Այս ընտ­րու­թյուն­նե­րը ցույց են տա­լու՝ ար­ժա­նի՞ ենք մենք փո­փո­խու­թյուն­նե­րի հա­նուն մեր զա­վակ­նե­րի։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.