[ARM]     [RUS]     [ENG]

ԵՎ ԲԱԶՈՒՄ ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԿՀԱՅՏՆՎԵՆ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Այ­սօր ա­վան­դույ­թը խախ­տում եմ։ Ադր­բե­ջա­նից գրե­լու ա­ռիթ­ներ դեռ շատ կլի­նեն։ Քսան օր հե­տո պի­տի Ար­ցա­խի նա­խա­գահ եւ խոր­հր­դա­րան ընտ­րենք։ Ո­մանք հա­մա­րում են, որ մեր կյան­քում դա­րաշր­ջան է փակ­վում, բաց­վում է նո­րը։ Դրա­նում ինչ-որ ֆա­տա­լիս­տա­կան կամ գեր­ռո­ման­տիկ սպա­սում­նե­րի ե­րանգ կա, ին­չը որ մարդ­կու­թյան հա­վեր­ժա­կան ու­ղե­կիցն է՝ ա­ղե­տի կամ ա­վե­լի լավ կյան­քի սպա­սու­մը։

Մենք, ցա­վոք, ամ­բող­ջա­կան-քա­ղա­քա­կան ազգ չենք։ Եւ ի­րա­կա­նու­թյան մեր ըն­կա­լու­մը հիմ­նա­կա­նում զգաց­մուն­քա­յին է։ Կամ հա­վա­տում ենք, կամ՝ ոչ, եւ մեր հա­վա­քա­կան կյան­քը, ի տար­բե­րու­թյուն անձ­նա­կա­նի, որ­տեղ չա­փա­զանց պրագ­մա­տիկ, նույ­նիսկ ար­գա­հա­տե­լիո­րեն մեր­կան­տիլ ենք, այդ­պես էլ ո­րե­ւէ հա­մա­կարգ­ված կան­խա­տես­ման, քա­ղա­քա­գի­տո­րեն հիմ­նա­վոր­ված հաշ­վար­կի չի տր­վում։ Ե­թե այդ­պես չլի­ներ, մեր մի հատ­վա­ծը շա­րու­նա­կա­բար չէր հա­վա­տա, որ երկ­րի գլ­խին սփյուռ­քից մշ­տա­պես մա­նա­նա է կա­թում, որ վա­յե­լում են վե­րե­ւում նս­տած­նե­րը, իսկ ներ­քե­ւում օր­վա հա­ցի կա­րոտ են։ Եւ մեր մտա­վո­րա­կա­նը, որ բա­նաս­տեղ­ծի ա­նու­րա­նա­լի տա­ղանդ ու­նի, սո­ցիա­լա­պես չէր շեղ­վի, ֆեյս­բու­քում չէր գրի, որ ան­ցած տա­րի­նե­րին երկ­րում ինչ ար­վել՝ ՙՀա­յաս­տան՚ հիմ­նադ­րա­մի կամ ա­ռան­ձին բա­րե­րար­նե­րի փո­ղե­րով է, կա­ռա­վա­րու­թյու­նը ոչ մի լու­մա չու­նի։
Գործ ու­նենք վի­պան­քի՞, թե՞ օ­տա­րա­մուտ ա­ղան­դի հետ՝ սո­ցիո­լոգ­նե­րի եւ հո­գե­բան­նե­րի պար­զե­լիքն է, բայց ե­թե ի­րա­կա­նու­թյան այ­դօ­րի­նակ խե­ղա­թյու­րում կա, ու­րեմն մեղ­քի բա­ժին բո­լորս ու­նենք։ Որ ժա­մա­նա­կին գեր­չա­փա­զանց­րել ենք բա­րե­գոր­ծու­թյու­նը։ Որ սփյուռ­քի մա­սին սյուր­ռեա­լիս­տա­կան քա­րոզ­չու­թյուն ենք նե­րար­կել։ Որ մեր կող­քի մար­դու տք­նա­ջան աշ­խա­տան­քի կող­քից ան­ցել ենք ան­տար­բե­րու­թյամբ եւ թեր­թի էջ եւ հե­ռուս­տաէկ­րան բե­րել նրանց, ով­քեր օ­տա­րու­թյան ի­րենց հեռ­վից մի քա­նի ՙկո­պեկ՚ նվի­րատ­վու­թյուն են ա­րել՝ վասն զոհ­ված­նե­րի հի­շա­տա­կի հա­վեր­ժաց­ման կամ գյու­ղա­կան ե­կե­ղե­ցու բա­րե­նո­րոգ­ման։
Ե­րեկ youtube-ում դի­տում էի նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րից մե­կի այ­ցը գյու­ղա­կան հա­մայնք։ Նա ծա­ղիկ­ներ էր խո­նար­հում զոհ­ված­նե­րի հու­շար­ձա­նին, կադ­րում ցցուն պատ­կեր էր՝ կի­սա­վեր տուն։ Գու­ցե՝ հենց զոհ­ված­նե­րից մե­կի։ Եւ ա­կա­մա­յից մտա­ծե­ցի՝ այդ հու­շար­ձա՞նն էր պետք ա­ռա­ջին հեր­թին կանգ­նեց­նել, թե՞ կի­սա­փուլ տու­նը նո­րո­գել։ Զոհ­ված­նե­րի հի­շա­տակն ա­վե­լի պան­ծաց­րած չե՞նք լի­նի, ե­թե ու­նե­նանք բա­րե­կարգ գյու­ղեր։ Կամ ու՞մ է պետք բա­րե­նո­րոգ­ված ե­կե­ղե­ցին, որ­տեղ ժամ­հար-լուս­րար-քա­հա­նա չկա։ Ա­ղո­թող չկա։ Հանգ­չող գյուղ է, ո­րի զա­վակ­նե­րից մեկն օ­տա­րու­թյու­նից ե­կել, հին պա­տե­րի վրա նոր կտուր է կա­պել, զան­գա­կա­տու­նը կար­գի բե­րել, խո­րան­նե­րը մաք­րել, նախ­շան­կար մի դուռ դրել, վա­ռել իր մո­մը եւ վե­րա­դար­ձել՝ որ­տեղ իր ի­րա­կան կյանքն է։ Այս մե­կը քնա­րա­կան զե­ղում է։ Ինչ­պես որ օ­տա­րու­թյու­նից տա­րին մի ան­գամ ծնող­նե­րի շի­րի­մին տե­սու­թյան գա եւ հո­գե­հա­ցի սե­ղան դնի։ Եւ ոչ մե­կի մտ­քով չի անց­նում, որ մի տա­րի էլ կգա և մի կտոր հաց կի­սե­լու մարդ այ­լեւս չի գտ­նի։
Ծե­րե­րը հանգ­չում են, ե­րի­տա­սարդ­նե­րը՝ հե­ռա­նում։ Եւ ո­րով­հե­տեւ ըն­թաց­քի գի­տակ­ցումն առ­հա­սա­րակ ռո­ման­տի­կա­կան է, հե­տե­ւան­քը սուտ մար­գա­րե­նե­րի հայտ­նու­թյունն է նա­խընտ­րա­կան այս շր­ջա­նում։ Հրանտ Մա­թե­ւո­սյան մե­ծու­թյունն ինքն ի­րեն հարց­նում էր. ՙԴու այս երկ­րին մի լա­վաշ հա­ցի օ­գուտ տված կա՞ս՚։ Այս բա­րո­յա­կա­նու­թյամբ պի­տի մո­տե­նալ մարդ­կանց։ Ոչ թե ա­ղա­յա­կան-քա­ղա­քաբ­նա­կի հա­յաց­քով, որ ՙկար­միր գիրք՚ է կազ­մում՝ կորս­վող գյու­ղե­րի եւ ՙպի­լո­տա­յին ծրա­գիր՚ խոս­տա­նում։ Ի՞նչ ՙպի­լո­տա­յին ծրա­գիր՚՝ հայտ­նի չէ։ Եր­կիրն ա­ճում է ներ­սից, եւ այդ հուն­դը պի­տի փայ­փայ­վի՝ աշ­խա­տան­քը։ Որ­տեղ բա­րե­գոր­ծու­թյու­նը հա­սել է, հի­մա միայն ա­վեր ու հիաս­թա­փու­թյուն է։ Որ­տեղ մար­դիկ գո­նե տնա­մերձ հող մշա­կում են, եր­կու ա­նա­սուն ու մի քա­նի թեւ հա­վու­ճիվ ու­նեն՝ կյանք կա, հե­ռան­կար կա։ Երկ­րի ջի­ղը գուր­գու­րան­քի է ար­ժա­նի։ Երկ­րի ջի­ղը ներ­քին զգա­ցո­ղու­թյամբ է զա­նա­զա­նում հարդն ու ցո­րե­նը։ Սուտ մար­գա­րե­նե­րը հարդ են շաղ տա­լիս, թեփ։ Ճշ­մար­տու­թյու­նը ծանր է ձույլ ցոր­նա­շեղ­ջի նման՝ հրաշք չի լի­նում։ Աշ­խար­հում ա­մեն ինչ ստեղծ­վում է քր­տին­քով, ա­մե­նօ­րյա տք­նա­ջան աշ­խա­տան­քով։ Պե­տու­թյան ա­ռա­քե­լու­թյունն է ա­պա­հո­վել խա­ղա­ղու­թյուն եւ մար­դուն տալ ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տան­քի հնա­րա­վո­րու­թյուն։ Մնա­ցածն ին­քը` մար­դը կս­տեղ­ծի։ Դժ­վար ժա­մա­նա­կը մշ­տա­կան է։ Պի­տի կա­րո­ղա­նաս ժա­մա­նա­կիդ եւ ճա­կա­տագ­րիդ հետ տի­րոջ պես հաշտ լի­նել։
Դար­ձյալ Մա­թե­ւո­սյա­նին եմ հի­շե­լու։ Ա­սում է՝ տան տղա­մարդն ապս­տամբ լի­նե­լու ի­րա­վունք չու­նի։ Ինքդ քեզ­նից ի՞նչ ապս­տամ­բես։ Գնաս ու­մի՞ց քո զա­վակ­նե­րին ապ­րուստ պա­հան­ջես։ Քո երկ­րի հոգսն ու­մո՞վ ես ու­զում հո­գալ, մարդ Աստ­ծո։