[ARM]     [RUS]     [ENG]

ԷՐԴՈՂԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Ռուզան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 

Մոսկ­վա­յում մար­տի 5-ին Վլա­դի­միր Պու­տի­նի և Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի միջև կա­յա­ցած բա­նակ­ցու­թյուն­ներն Իդ­լի­բի շուրջ էին, ո­րը հա­մար­վում է Հյու­սի­սա­յին Սի­րիա­յում ՙԻս­լա­մա­կան պե­տու­թյան՚ ա­հա­բե­կիչ­նե­րի վեր­ջին պատ­վա­րը։ Հան­դիպ­մա­նը հետևած հա­մա­տեղ մա­մու­լի ա­սու­լի­սի ժա­մա­նակ նա­խա­գահ­նե­րը հայ­տա­րա­րե­ցին ստո­րագ­րած հա­մա­ձայ­նագ­րի մա­սին։ Ըստ այդ փաս­տաթղ­թի՝ մար­տի 6-ի կես­գի­շե­րին Իդ­լի­բում հաս­տատ­վեց հրա­դա­դար, կող­մե­րը հա­մա­ձայ­նու­թյան ե­կան 6կմ խո­րու­թյամբ անվ­տան­գու­թյան գո­տի ստեղ­ծե­լու, ինչ­պես նաև հա­մա­տեղ պա­րե­կա­յին ծա­ռա­յու­թյուն անց­կաց­նե­լու շուրջ։

Ռու­սաս­տանն ու Թուր­քիան վե­րա­հաս­տա­տե­ցին ի­րենց հա­վա­տար­մու­թյու­նը 2017թ. կնք­ված ա­պաէս­կա­լա­ցիա­յի մա­սին հա­մա­ձայ­նագ­րին ու 2018-ին Սո­չիում ստո­րագր­ված հու­շագ­րին։ Մոսկ­վան ու Ան­կա­րան հա­մա­կար­ծիք էին, որ Սի­րիա­յի հա­կա­մար­տու­թյու­նը ռազ­մա­կան լու­ծում չու­նի։
Ռուս-թուր­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ ու­շագ­րավ տե­սա­կետ էր հայտ­նել Մոսկ­վա­յի մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պե­տա­կան ինս­տի­տու­տի Ռազ­մա­քա­ղա­քա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կենտ­րո­նի տնօ­րեն Ա­լեք­սեյ Պոդ­բե­րյոզ­կի­նը։ Այդ մա­սին տե­ղե­կաց­րել է armeniasputnik.կայ­քը։ Ռազ­մա­կան փոր­ձա­գե­տի կար­ծի­քով՝ դրանք սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­նեն, բայց բո­լո­րո­վին այլ հարց է դրանք տեխ­նի­կա­պես ի­րա­գոր­ծե­լը։ Ի­րա­վի­ճա­կը շատ բարդ է և ե­րաշ­խիք չկա, որ հա­կա­մար­տու­թյան մյուս կող­մերն Իդ­լի­բում կհետևեն Պու­տի­նի և Էր­դո­ղա­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին։ Նրա կար­ծի­քով՝ կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նի այն հան­գա­ման­քը, որ ռու­սա­կան և թուր­քա­կան զին­ված ու­ժե­րը միա­սին են վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու։ Պոդ­բե­րյոզ­կի­նը եզ­րա­կաց­րել է, որ Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րի հան­դի­պու­մը հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման քա­ղա­քա­կան մի­ջոց­նե­րի սպառ­ված չլի­նե­լու մա­սին վկա­յեց։
Ռու­սաս­տա­նյան քա­ղա­քա­կան փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում Պու­տին-Էր­դո­ղան հան­դիպ­ման գլ­խա­վոր ար­դյուն­քը հա­մա­րում են այն, որ ՌԴ նա­խա­գա­հը պահ­պա­նել է այն դիր­քե­րը, ո­րոնք նվաճ­վել են սի­րիա­կան ու­ժե­րի կող­մից։ Բա­ցի այդ, թույլ չտր­վեց ա­հա­բե­կիչ­նե­րին վե­րա­դառ­նալ ի­րենց սան­ձար­ձակ վար­քագ­ծին։ Այ­դու­հան­դերձ, ի­րո­ղու­թյունն այն է, որ Ռու­սաս­տանն ու Թուր­քիան ըն­դա­մե­նը մի­ջան­կյալ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­սան, և հե­տա­գա­յում ա­մեն ինչ կախ­ված է լի­նե­լու կող­մե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից։
Ռու­սաս­տան­ցի փոր­ձա­գետ Պոդ­բե­րյոզ­կինն ի­րա­վա­ցի էր. եր­կու նա­խա­գահ­նե­րի միջև ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը գու­ցե սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­նեն, բայց հարցն այն է, թե ինչ­պե՞ս դրանք կյան­քի կկոչ­վեն։ Մար­տի 9-ին Իդ­լիբ նա­հան­գում տե­ղի ու­նե­ցած մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հաս­տա­տե­ցին այդ տե­սա­կե­տը։ Տե­ղե­կատ­վա­կան աղ­բյուր­նե­րը սի­րիա­կան ՀՕՊ հա­մա­կար­գե­րի կող­մից թուր­քա­կան 20 ա­նօ­դա­չու­նե­րի խոց­ման մա­սին ի­րա­զե­կե­ցին։ Հղում էր ար­վել Syrian MC ռազ­մա­կան տե­ղե­կա­տուին, հր­թիռ­ներն ար­ձակ­վել են ՙԲու­քի- M2՚ զե­նի­թա­յին հա­մա­կար­գե­րից։ Թե ի՞նչ էր տե­ղի ու­նե­ցել հրա­դա­դա­րի հաս­տա­տու­մից հե­տո, ա­ռայժմ պարզ չէ։ Ինչ­պե՞ս կզար­գա­նան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը Սի­րիա­յում՝ ցույց կտա ժա­մա­նա­կը։

Ար­ձա­նագ­րենք, որ Մեր­ձա­վոր Արևել­քի ի­րա­դար­ձու­թյուն­ներն ի­րենց ազ­դե­ցու­թյունն ու­նե­ցան մեր տա­րա­ծաշր­ջա­նի վրա։ Մար­տի 6-ին ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան կայքն ի­րա­զե­կեց, որ հյու­սիս-արևե­լյան դիր­քե­րից մե­կի ուղ­ղու­թյամբ ադր­բե­ջան­ցի զին­ծա­ռա­յող­նե­րը ձեռ­նար­կել են դի­վեր­սիոն ներ­թա­փանց­ման փորձ։ Դիր­քա­պահ անձ­նա­կազ­մի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շնոր­հիվ հա­կա­ռա­կոր­դը կո­րուստ­ներ տա­լով՝ հետ է շպրտ­վել ել­ման դիր­քեր՝ թող­նե­լով զի­նամ­թերք և ա­կա­նոր­սիչ սարք։ Հայ­կա­կան կող­մը կո­րուստ չի ու­նե­ցել, թեթև վի­րա­վո­րում է ստա­ցել 1 զին­ծա­ռա­յող։ Դրա­նից մեկ օր ա­ռաջ Հա­յաս­տա­նի ՊՆ-ն տե­ղե­կաց­րել էր, որ վեր­ջին օ­րե­րին Տա­վու­շի սահ­մա­նա­յին գծում հա­կա­ռա­կոր­դը սադ­րում է ի­րա­վի­ճա­կը՝ օգ­տա­գոր­ծե­լով խո­շոր տրա­մա­չա­փի գն­դա­ցիր­ներ։ Մար­տի 6-ի գոր­ծո­ղու­թյան վեր­լու­ծու­թյու­նը ցույց է տվել, որ դի­վեր­սիոն ներ­թա­փան­ցումն ի­րա­կա­նաց­վել է հա­մա­պա­տաս­խան պատ­րաս­տու­թյուն ան­ցած անձ­նա­կազ­մի կող­մից։ Ա­կա­նա­դաշ­տե­րում ան­ցում­ներ բա­ցե­լու հա­մար ադր­բե­ջան­ցի­ներն օգ­տա­գոր­ծել են գեր­մա­նա­կան ար­տադ­րու­թյան ա­կա­նոր­սիչ։ Մար­տի 5-ին ՙԵ­ռաբ­լու­րում՚ ՀՀ Զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր շտա­բի պետ Ար­տակ Դավ­թյա­նը լրագ­րող­նե­րի հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լիս ա­սաց, որ Սի­րիա­յում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը կա­րող են ան­մի­ջա­կա­նո­րեն ազ­դել Հա­րա­վա­յին Կով­կա­սի վրա։ Գլ­խա­վոր շտա­բի պե­տը տե­ղե­կաց­րել էր, որ ՊՆ-ում ու­շա­դիր հետևում են բո­լոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին ու նաև մշ­տա­կան կա­պի մեջ են գոր­ծըն­կեր­նե­րի հետ, մաս­նա­վո­րա­պես՝ Ռու­սաս­տա­նի։
Ադր­բե­ջա­նը, սո­վո­րա­բար, դի­վեր­սիոն ներ­թա­փանց­ման փորձ է ձեռ­նար­կում խա­ղաղ կար­գա­վոր­ման նպա­տա­կով մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում կող­մե­րի միջև կազ­մա­կերպ­վող հան­դի­պում­նե­րի նա­խօ­րեին, կամ երբ դժ­գոհ է լի­նում հան­դիպ­ման ար­դյունք­նե­րից։ Կա մեկ այլ տար­բե­րակ՝ մեր­ձա­վո­րարևե­լյան և հա­րավ­կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջան­նե­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րով պայ­մա­նա­վոր­ված։ Սի­րիա­կան գո­տում ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­ներն ի­րենց ազ­դե­ցու­թյունն են թող­նում ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան վրա։ Ադր­բե­ջա­նի հետ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի սահ­ման­նե­րին թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մը լար­վա­ծու­թյու­նը սրե­լու մար­տա­վա­րու­թյուն ու­նի և, թերևս, այս հա­մա­տեքս­տում պի­տի դի­տարկ­վի Տա­վու­շի սահ­մա­նա­յին գծում հա­կա­ռա­կոր­դի դի­վեր­սիոն ներ­թա­փանց­ման փոր­ձը։ Քա­նի որ գոր­ծո­ղու­թյու­նը տե­ղի է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նին, չի բա­ցառ­վում, որ Թուր­քիան փոր­ձել է մեր տա­րա­ծաշր­ջա­նում ո­րո­շա­կիո­րեն ներ­գոր­ծել Ռու­սաս­տա­նի վրա՝ ի նպաստ Ադր­բե­ջա­նի։ Այս ի­մաս­տով Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի միաս­նա­կան մար­տա­վա­րու­թյու­նը կաս­կա­ծի տեղ չի թող­նում։
Իդ­լի­բի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ կապ­ված՝ չենք կա­րող շր­ջան­ցել Թուր­քիա­յի և Հյու­սի­սատ­լան­տյան դա­շին­քի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Մար­տի 9-ին ՏԱՍՍ-ը տե­ղե­կաց­րեց, որ Թուր­քիա­յի նա­խա­գա­հը դի­մել է ՆԱ­ՏՕ-ին՝ Սի­րիա­յի հար­ցում օգ­նու­թյան խնդ­րան­քով։ Այդ մա­սին ին­քը՝ Էր­դո­ղանն է ար­տա­հայտ­վել ՆԱ­ՏՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Յենս Սթոլ­թեն­բեր­գի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո կա­յա­ցած մա­մու­լի ա­սու­լի­սում։ Նա­խա­գահն ա­սել էր, որ օգ­նու­թյուն է խնդ­րել Թուր­քիա­յի սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյան, ինչ­պես նաև միգ­րա­ցիոն մար­տահ­րա­վեր­նե­րի պատ­ճա­ռով։ Տե­ղե­կատ­վա­կան աղ­բյուր­նե­րը Սթոլ­թեն­բեր­գի պա­տաս­խա­նի մա­սին ո­չինչ չեն հա­ղոր­դել, բայց ա­վե­լի վաղ Վա­շինգ­տոնն ի­րա­զե­կել էր, որ Իդ­լի­բի շուրջ ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հար­ցում չե­զո­քու­թյուն կպահ­պա­նի։
Այդ չե­զո­քու­թյան մա­սին ար­տա­հայտ­վեց ԱՄՆ բա­նա­կի պաշ­տո­նա­թող գն­դա­պետ, փի­լի­սո­փա­յու­թյան դոկ­տոր Դուգ­լաս Մակգ­րե­գո­րը, ում մտ­քե­րը մեջ­բե­րել է ռու­սաս­տա­նյան inosmi.ru կայ­քը։ Վեր­ջի­նիս փո­խանց­մամբ՝ Էր­դո­ղա­նը մտա­դիր է տա­րա­ծաշր­ջա­նում փո­խել ու­ժե­րի հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը՝ ի օ­գուտ սու­նի իս­լա­միստ­նե­րի, այ­սինքն՝ ի օ­գուտ այն գա­ղա­փա­րա­խո­սու­թյան, ո­րով ո­գեշ­նչ­ված­նե­րը Նյու Յոր­քում ի­րա­կա­նաց­րին ա­հա­բեկ­չու­թյուն­ներ՝ հա­զա­րա­վոր մարդ­կանց կյան­քեր խլե­լով։ Դուգ­լա­սը գտ­նում է, որ ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը պետք է Թուր­քիա­յի ա­ռաջ­նոր­դին հաս­կա­նալ տա, որ Ռու­սաս­տա­նի և Սի­րիա­յի դեմ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լիս ին­քը չպի­տի հաշ­վարկ­ներ ա­նի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի, Արևմուտ­քի վրա։ Երբ Էր­դո­ղա­նը նա­յում է Մեր­ձա­վոր Արևել­քի քար­տե­զին, Սի­րիա­յում և Ի­րա­քի գե­րակ­շիռ մա­սում տես­նում է տա­րածք­ներ, ո­րոնք նախ­կի­նում պատ­կա­նում էին Թուր­քիա­յին, բայց ո­րոնք խլ­վել են թուր­քե­րից Օս­մա­նյան կայս­րու­թյան կոր­ծան­ման ժա­մա­նակ։ Ա­հա թե ին­չու Թուր­քիա­յի նա­խա­գա­հը ո­րո­շեց, որ անհ­րա­ժեշտ է ամ­բող­ջա­կան ոչն­չա­ցու­մից փր­կել ՙԻս­լա­մա­կան պե­տու­թյան՚ մնա­ցորդ­ներն Իդ­լի­բում։ Ակն­հայտ է, որ ա­հա­բե­կիչ­նե­րի ոչն­չաց­ման գործն ի­րենց վրա են վերց­րել ռու­սաս­տա­նյան և սի­րիա­կան կա­ռա­վա­րա­կան ու­ժե­րը։ Այս ո­րո­շումն Էր­դո­ղա­նին ստի­պեց առ­ճա­կատ­ման գնալ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի հետ։ Ի­րա­կա­նու­թյունն այն է, որ Ռու­սաս­տա­նի սահ­ման­նե­րը Սի­րիա­յից 800կմ հե­ռա­վո­րու­թյան վրա են, և ռու­սաս­տա­նյան զին­ված ու­ժե­րը շա­րու­նա­կում են Կով­կա­սում ճն­շել սու­նի իս­լա­միստ­նե­րի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը։ Ի հիաս­թա­փու­թյուն Էր­դո­ղա­նի, ռուս­նե­րը Լի­բիա­յում կռ­վում են գե­նե­րալ Հաֆ­թա­րի կող­մում։ Հենց այդ դա­շինքն է խո­չըն­դո­տում տա­րա­ծաշր­ջա­նում սու­նիա­կան իս­լա­մա­կան պե­տու­թյուն կեր­տե­լու Էր­դո­ղա­նի ծրագ­րին, եզ­րա­կաց­րել է ա­մե­րի­կա­ցի պաշ­տո­նա­թող գն­դա­պե­տը: