[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈ­ՐՕ­ՐՅԱ ԱՐ­ՑԱ­ԽԸ՝ Ի­ՐԱ­ՎԱ­ՀԱ­ՎԱ­ՍԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ, Օ­ՐԵՆ­ՔԻ ԳԵ­ՐԱ­ԿԱ­ՅՈՒ­ԹՅԱՆ ԵՐ­ԿԻՐ

 

 

 

Հար­ցազ­րույց ԱՀ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Սեր­գեյ Ա­ՄԻ­ՐՅԱ­ՆԻ հետ

 

- Ին­չու՞ ո­րո­շե­ցիք ա­ռա­ջադ­րել Ձեր թեկ­նա­ծու­թյու­նը հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի պաշ­տո­նի հա­մար անց­կաց­վե­լիք ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րին։
- Հաշ­վի առ­նե­լով Ար­ցախ աշ­խար­հի և ար­ցա­խա­հա­յու­թյան առջև ծա­ռա­ցած ներ­քին և ար­տա­քին մար­տահ­րա­վեր­նե­րը, գնա­հա­տե­լով առ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րի կարևո­րու­թյու­նը, խո­րա­պես գի­տակ­ցե­լով Ար­ցա­խի ժո­ղովր­դի, ա­պա­գա սե­րունդ­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած սե­փա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյանս աս­տի­ճա­նը` ո­րո­շել եմ գա­լիք նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում ա­ռա­ջադր­վել՝ որ­պես ԱՀ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու։
Հի­րա­վի, բարդ է ե­ղել ո­րո­շում կա­յաց­նե­լը, սա­կայն ճիշտ չեմ հա­մա­րել դի­տոր­դի դեր ստանձ­նելն ու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից խու­սա­փե­լը։ Ես ա­ռա­ջադր­վել եմ ինք­նաա­ռա­ջադր­ման կար­գով և կաշ­կանդ­ված չեմ կու­սակ­ցա­կան շա­հե­րով ու թե­լադ­րանք­նե­րով։
- Ո­րո՞նք են Ձեր նա­խընտ­րա­կան ծրագ­րի ա­մե­նա­կարևոր դրույթ­նե­րը։
- Ե­թե լի­նեմ ան­կեղծ, բո­լորն էլ կարևոր են ու ի­րա­գոր­ծե­լի։ Սա­կայն հրա­տապ և թիվ մեկ ա­ռանց­քա­յին խն­դի­րը սահ­ման­նե­րի ա­նա­ռի­կու­թյունն է. Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը հա­մալ­րել գեր­ժա­մա­նա­կա­կից զին­տեխ­նի­կա­յով, կա­ռու­ցել ար­ժա­նա­պա­տիվ Ար­ցախ և ստեղ­ծել յու­րա­քան­չյուր ար­ցախ­ցու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը հար­գող հա­րա­բե­րու­թյուն­ներ։
- Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի լուծ­ման Ձեր տես­լա­կա­նը։
- Հա­կա­մար­տու­թյան քա­ղա­քա­կան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի հա­մա­տեքս­տում չեմ տա­րան­ջա­տում Ար­ցա­խի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան պահ­պան­ման, մեր քա­ղա­քա­ցի­նե­րի, բնա­կա­վայ­րե­րի ու են­թա­կա­ռուց­վածք­նե­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման ու Ադր­բե­ջա­նի կազ­մից դուրս նրա կար­գա­վի­ճա­կի ի­րա­վա­չա­փու­թյու­նը մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից ճա­նա­չվե­լու խն­դիր­նե­րը։ Այդ խն­դիր­նե­րից որևէ մե­կի լու­ծու­մը չի կա­րող տե­ղի ու­նե­նալ մյուս­նե­րի ան­տես­ման հաշ­վին։ Նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար կա­րող են կի­րառ­վել տար­բեր ի­րա­վա­քա­ղա­քա­կան, դի­վա­նա­գի­տա­կան, ռազ­մա­կան ու տն­տե­սա­կան բնույ­թի գոր­ծո­ղու­թյուն­ներ. կախ­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի կոնկ­րետ ուղղ­վա­ծու­թյու­նից ու բո­վան­դա­կու­թյու­նից՝ կնա­խա­ձեռն­վեն ձևա­վոր­վող նոր ի­րա­վի­ճա­կում մեր կող­մից նա­խա­պատ­րաստ­ված ա­ռա­վել ար­դյու­նա­վետ քայ­լե­րը։ Ձևա­վոր­վե­լու է այս հար­ցով զբաղ­վող մաս­նա­գի­տա­կան հա­տուկ թիմ։
- Ըստ Ձեզ՝ Ար­ցա­խի ներ­կա­յիս Սահ­մա­նադ­րու­թյու­նը փո­փո­խու­թյուն­նե­րի կա­րիք ու­նի՞...
- Թող ա­վե­լորդ ան­հա­մես­տու­թյուն չհն­չի, ես ու­նեմ ի­րա­վա­բան-ի­րա­վա­գե­տի մաս­նա­գի­տու­թյուն, ու­սում­նա­սի­րել եմ նախ­կին և գոր­ծող սահ­մա­նադ­րու­թյուն­նե­րը (ու­նեմ հրա­տարակ­ված հոդ­ված­ներ Սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քից) և ու­նեմ այն տե­սա­կե­տը, որ նա­խոր­դն ա­վե­լի ժո­ղովր­դա­վար էր։ Գոր­ծո­ղը կար­ծես թե նման­վում է զին­վո­րա­կան կա­նո­նադ­րու­թյան, ո­րի ըն­դու­նու­մը խա­թա­րել է Ար­ցա­խի ի­րա­վա­կան էու­թյու­նը։ Գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը նույ­նիսկ օ­րենք­ներ է ըն­դու­նել կո­ռուպ­ցիան ա­պա­հո­վե­լու և կո­ռուպ­ցիոն մե­խա­նիզմ­նե­րը ե­րաշ­խա­վո­րե­լու հա­մար, ուս­տի Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­մը նույն­պես տեղ է գտել մեր ծրագ­րում։
- Հա­մոզ­վա՞ծ եք, որ ըն­տր­վե­լու դեպ­քում կկա­րո­ղա­նաք կա­տա­րել ընտ­րող­նե­րին տված Ձեր խոս­տում­նե­րը։
- Ոչ միայն հա­մոզ­ված, այլև վս­տահ եմ, այ­լա­պես ընդ­դի­մադ­րի իմ կեց­ված­քը կար­ժեզ­րկ­վի։ Ա­յո՜, ընդ­հան­րա­պես պետք է մեր­ժել խոս­տում­ներ տա­լու և չկա­տա­րե­լու վար­քա­գի­ծը։ Թույլ չտալ եր­բեք հու­սա­խաբ ե­ղած ժո­ղովր­դին կր­կին փոր­ձու­թյան են­թարկ­վել։
- Ձեր կար­ծի­քով` ինչ­պի­սի՞ եր­կիր ենք ու­նե­նա­լու հինգ տա­րի անց։
- Ծաղ­կուն Ար­ցախ ու­նե­նա­լը ծրագ­րիս ի­րա­կա­նաց­ման ար­դյունքն է լի­նե­լու։ Նո­րօ­րյա Ար­ցա­խը լի­նե­լու է ի­րա­վուն­քի հա­վա­սա­րու­թյան և օ­րեն­քի գե­րա­կա­յու­թյան եր­կիր։
- Ըն­տր­վե­լու դեպ­քում ա­ռա­ջի­նը ի՞նչ հրա­մա­նա­գիր կու­զե­նա­յիք ստո­րագ­րել։
- Կցան­կա­նա­յի ստո­րագ­րել վեր­ջին ինք­նա­ձի­գը թան­գա­րա­նում դնե­լու և վեր­ջին թն­դա­նո­թով կարկ­տա­բեր ամ­պե­րը ցրե­լու հրա­մա­նը, այ­սինքն՝ խա­ղա­ղու­թյան։
- Ընտ­րող­նե­րին՝ ժո­ղովր­դին, ուղղ­ված Ձեր խոս­քը։
- Սի­րե­լի՜ հայ­րե­նա­կից­ներ, կխնդ­րեի ձեզ ձեր ձայ­նը տալ` բա­րո­յա­կան ու քա­ղա­քա­կան հա­մակ­րան­քից ել­նե­լով։ Ե­կեք միա­սին վե­րա­կեն­դա­նաց­նենք մե­ռյալ ճահ­ճի վե­րած­ված քա­ղա­քա­կան կյանքն Ար­ցա­խում՝ վերջ դնե­լով պե­տու­թյան բարձ­րա­գույն պաշ­տոն­նե­րում հլու կա­մա­կա­տար­ներ ՙընտ­րե­լու՚ ա­վան­դույ­թին։