[ARM]     [RUS]     [ENG]

Ո՞Վ Է ՀԻՆԳԵՐՈՐԴ ԶՈՐԱՍՅՈՒՆ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ադր­բե­ջա­նում հե­տաքր­քիր ի­րա­վի­ճակ է։ Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մից երկ­խո­սու­թյան հրա­վեր է ստա­ցել ար­մա­տա­կան ընդ­դի­մու­թյան ա­ռաջ­նորդ Ա­լի Քե­րիմ­լին, սա­կայն մեր­ժել եւ հիմ­նա­վո­րել է, որ Ա­լիե­ւի օգ­նա­կանն այն մա­կար­դա­կի պաշ­տո­նյան չէ, ո­րի հետ կա­րե­լի է լուրջ հար­ցեր քն­նար­կել։ Քե­րիմ­լին փաս­տա­ցի ա­ռա­ջար­կել է դեմ առ դեմ հան­դի­պում Իլ­համ Ա­լիե­ւի հետ։ Վեր­ջինս մեր­ժել է միջ­նոր­դա­վոր­ված՝ Միլ­լի մեջ­լի­սի ա­ռա­ջին նիս­տում ծա­վա­լուն ե­լույ­թով, որ­տեղ ընդ­դի­մու­թյա­նը քա­մահ­րան­քով ան­վա­նել է ՙդժ­գոհ մարդ­կանց մի խղ­ճուկ խմ­բա­վո­րում՚։

Իր իշ­խա­նու­թյան տա­րի­նե­րին Ա­լիե­ւը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն բռ­նաճն­շել է քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րին։ Շա­տե­րը, չդի­մա­նա­լով հա­լա­ծանք­նե­րին, ի­րենց խղ­ճի հետ գոր­ծար­քի են գնա­ցել եւ դար­ձել ՙգր­պա­նա­յին ընդ­դի­մու­թյուն՚։ Ար­տա­քին աշ­խար­հում ոչ ոք նրանց հետ գործ ու­նե­նալ չի ու­զում։ Բայց միա­ժա­մա­նակ աշ­խար­հում հաս­կա­նում են, որ Ա­լիե­ւի բռ­նա­պե­տա­կան հա­կում­նե­րը զս­պե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն կա։ Դա ար­դեն Ադր­բե­ջա­նի ներ­քին խն­դի­րը չէ։
Վեր­ջին մե­կու­կես տաս­նա­մյա­կում Ա­լիե­ւը փոր­ձել եւ փոր­ձում է քա­ղա­քա­կան ազ­դե­ցու­թյուն տա­րա­ծել Հա­րա­վա­յին Կով­կա­սում։ Դա հատ­կա­պես ընդ­գծ­ված դր­սե­ւոր­վում է վրաց-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Ա­րեւ­մուտ­քի հա­մար Վրաս­տա­նը չա­փա­զանց կա­րե­ւոր գոր­ծըն­կեր է։ ՆԱ­ՏՕ-ում եւ Եվ­րա­միու­թյու­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տե­սա­կետ է ձե­ւա­վոր­վում, որ Վրաս­տա­նի սերտ կա­պերն Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի հետ նրան հե­ռաց­նում են ա­րեւմ­տյան ար­ժե­հա­մա­կար­գից եւ մղում դե­պի ռուս-թուր­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի տի­րույթ։ Այդ հա­վակ­նու­թյուն­նե­րը հա­վա­սա­րակշ­ռե­լու հա­մար Ա­րեւ­մուտ­քին պետք է կան­խա­տե­սե­լի Ադր­բե­ջան, բայց Իլ­համ Ա­լիե­ւը մեր­ժում է նման բո­լոր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը։
Ա­վան­դա­կան ընդ­դի­մու­թյունն ի­րա­վի­ճակ փո­խե­լու ոչ մի հնա­րա­վո­րու­թյուն չու­նի։ Իր իշ­խա­նու­թյան տա­րի­նե­րին Ա­լիե­ւը կա­ռա­վա­րե­լիո­րեն իս­լա­մա­կա­նաց­րել է հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րը։ Ա­րեւ­մուտ­քին ներշ­նչ­վել է, որ ա­լիե­ւյան կլա­նին այ­լընտ­րանք կա­րող է լի­նել միայն ար­մա­տա­կան իս­լա­մը, եւ Ադր­բե­ջա­նը կվե­րած­վի կրո­նա­պե­տու­թյան՝ Ի­րա­նի նմա­նու­թյամբ։ Գլ­խա­վո­րա­պես դա է պատ­ճա­ռը, որ թե՜ Ռու­սաս­տա­նը, թե՜ Ա­րեւ­մուտ­քը ձեռն­պահ են մնում Ադր­բե­ջա­նի ներ­քա­ղա­քա­կան կյան­քը վե­րա­ֆոր­մա­տա­վո­րե­լու ծրագ­րե­րից։
Բայց, որ­քան էլ զար­մա­նա­լի, այդ մա­սին ա­ռա­ջի­նը խո­սել է Իլ­համ Ա­լիե­ւը՝ Միլ­լի մեջ­լի­սի ա­ռա­ջին նիս­տում հայ­տա­րա­րե­լով, որ ա­վան­դա­կան ընդ­դի­մու­թյու­նից հիաս­թափ­ված ար­տա­քին ու­ժե­րը նպա­տակ են դրել Ադր­բե­ջա­նում ՙհին­գե­րորդ զո­րա­սյուն կազ­մա­վո­րել՚։ Ու՞մ նկա­տի ու­նի Ա­լիե­ւը` չի ման­րա­մաս­նել, բայց զգու­շաց­րել է, որ ի­րա­վի­ճա­կը լիո­վին վե­րահ­սկ­վում է, եւ իշ­խա­նու­թյու­նը նման զար­գա­ցում­ներ թույլ չի տա։ Ադր­բե­ջա­նում վեր­ջին խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րով իշ­խող կու­սակ­ցու­թյու­նը Միլ­լի մեջ­լի­սում ու­նի 70 պատ­գա­մա­վոր։ Դա մե­ծա­մաս­նու­թյուն է, բայց փոր­ձա­գետ­նե­րի հա­մար գաղտ­նիք է մնում, թե ով­քեր են մյուս պատ­գա­մա­վոր­նե­րը։ Նրանք մե­ծա­մա­սամբ հան­րու­թյանն ան­հայտ դեմ­քեր են։
Ադր­բե­ջա­նա­կան վտա­րան­դի աղ­բյուր­նե­րը պն­դում են, որ ա­վե­լի քան 40 պատ­գա­մա­վոր ներ­կա­յաց­նում է ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի թի­մը։ Ե­թե ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տե­լու լի­նենք այս կտր­ված­քով, ա­պա, թե­րեւս, հարկ լի­նի ա­սել, որ հենց այդ պատ­գա­մա­վոր­նե­րին է ՙհին­գե­րորդ զո­րա­սյուն՚ ան­վա­նել Իլ­համ Ա­լիե­ւը։ Այ­սինքն, Ա­րեւ­մուտ­քը կա­րող է ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյուն ծրագ­րել Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի մի­ջո­ցով։ Չա­փա­զանց կոշտ գնա­հա­տա­կան­ներ հն­չեց­նե­լով՝ Իլ­համ Ա­լիե­ւը փաս­տա­ցի մի ու­ղերձ է հղել՝ ին­քը շա­րու­նա­կում է մնալ դրու­թյան տե­րը եւ թույլ չի տա, որ Ադր­բե­ջա­նում ՙնա­վակ ճո­ճեն՚։
Ներ­քին հա­կա­սու­թյուն­ներն Ադր­բե­ջա­նում փո­ղո­ցից տե­ղա­փոխ­վել են նա­խա­գա­հա­կան պա­լատ։ Ի՞նչ զար­գա­ցում­ներ են հնա­րա­վոր։ Խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր Ֆա­զա­յիլ Ա­ղա­մա­լին կար­ծում է, որ մին­չեւ տա­րե­վերջ կանց­կաց­վի սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վե՝ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ա­զա­տա­կա­նաց­ման հար­ցով։ Փաս­տա­ցի իշ­խա­նու­թյու­նը կկիս­վի՞ իշ­խող զույ­գի մի­ջեւ։