[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅԱՆ ՍԵՎ Է­ՋԵ­ՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒ­ՍԱ­ՎՈ­ՐԵԼ ՆՈ­ՐԱ­ՆՈՐ ՀԱՂ­ԹԱ­ՆԱԿ­ՆԵ­ՐՈՎ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ադր­բե­ջա­նի պատ­մու­թյան կեղ­ծա­րա­րու­թյան մա­սին օ­րերս Ար­ցա­խում կազ­մա­կերպ­ված գի­տա­ժո­ղո­վին մաս­նակ­ցում էր ՀՀ ա­ռա­ջին օմ­բուդս­մեն, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ Լա­րի­սա Ա­ԼԱ­ՎԵՐ­ԴՅԱ­ՆԸ: Ներ­կա­յաց­նում ենք նրա հետ մեր հար­ցազ­րույ­ցը:

-Տի­կին Ա­լա­վեր­դյան, սո­վո­րա­բար ա­սում են, որ ով պատ­մու­թյուն չու­նի, ա­պա­գա էլ չու­նի: Բայց նա­յե­լով հարևան Ադր­բե­ջա­նին, որն ըն­դա­մե­նը 100 տար­վա պե­տու­թյուն է, տես­նում ենք, որ վեր­ջինս հա­ջո­ղու­թյամբ ՙկեր­տում է իր ա­պա­գան՚: Ո՞րն է կարևո­րը` պատ­մու­թյու­՞նը, թե՞ ներ­կան:
-Կարևոր է ի­մա­նալ ոչ թե պատ­մու­թյուն­ներն ան­ցյա­լից, այլ պատ­մու­թյան տրա­մա­բա­նու­թյու­նը: Ես միշտ այն կար­ծի­քին եմ ե­ղել, որ մեր պատ­մու­թյան դա­սագր­քե­րը հատ­վա­ծա­կան մո­տե­ցում են ցու­ցա­բե­րում պատ­մու­թյա­նը. ներ­կա­յաց­վում են սյու­ժե­ներ, ո­րոն­ցից հա­մա­պա­տաս­խան դա­սեր չեն քաղ­վում: Իսկ այն ժո­ղո­վուր­դը, ո­րը լիար­ժեք չգի­տի իր սե­փա­կան պատ­մու­թյու­նը, դա­տա­պարտ­ված է դառ­նալ այ­լոց պատ­մու­թյան մաս:
Ա­սել, թե իբր Ադր­բե­ջանն հա­ջո­ղու­թյամբ կեր­տում է իր ա­պա­գան, թե­պետ դրանք չա­կերտ­նե­րի մեջ են առն­ված, խիստ չա­փա­զանց­ված է: Ադր­բե­ջանն ինք­նու­րույն պե­տու­թյուն չէ, իր ստեղծ­ման օր­վա­նից այն Թուր­քիա­յի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան կրողն է և հե­ռագ­նա նպա­տակ ու­նի` աս­տի­ճա­նա­բար բնաջն­ջել Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը: Այ­սինքն` այս երկ­րի ստեղծ­ման բուն նպա­տա­կը ե­ղել ու մնում է հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան շա­րու­նա­կումն Արևե­լյան Ան­դր­կով­կա­սում: Մենք սա հս­տակ պի­տի ի­մա­նանք ու ճիշտ եզ­րա­կա­ցու­թյուն ա­նենք: Իսկ դրա հա­մար հարկ է մշա­կել հս­տակ ռազ­մա­վա­րու­թյուն ու դրա­նով էլ ա­ռաջ­նորդ­վել, ոչ թե սպա­սել, թե հեր­թա­կան ինչ սուտ կմո­գո­նեն հարևան երկ­րում, որ­պես­զի նրանց պատ­շաճ պա­տաս­խան տանք: Մենք պետք է ու­նե­նանք մեր ազ­գի շա­րու­նա­կե­լիու­թյան սե­փա­կան տես­լա­կա­նը, մտա­ծենք ոչ թե գո­յատևե­լու մա­սին, այլ վս­տա­հա­բար ա­ճենք ու հզո­րա­նանք: Ի հա­կադ­րու­թյուն թուրք-ա­զե­րա­կան ազ­գա­յին գա­ղա­փա­րա­բա­նու­թյան:
- Իսկ ին­չո՞ւ մենք մինչև հի­մա չու­նենք այդ տես­լա­կա­նը, տա­ղանդ­նե­րի պա­կա՞ս ու­նենք, թե՞ կա այլ պատ­ճառ:
- Մենք տա­ղան­դա­վոր ազգ ենք, ան­կաս­կած, բայց ցա­վա­լիո­րեն անհ­րա­ժեշտ ռազ­մա­վա­րա­կան մտա­ծե­լա­կերպ չու­նենք, քան­զի ինք­ներս ենք հա­ճախ խան­գա­րում ազ­գա­յին մտա­ծե­լա­կեր­պի ձևա­վոր­մա­նը: Մտա­ծում ենք միայն պաշտ­պա­նու­թյան մա­սին, ին­չը չի կա­րող զար­գաց­ման ե­րաշ­խիք լի­նել: Մեր ազ­գա­յին ծրագ­րե­րի մեջ մենք ագ­րե­սիվ չենք, և դա մեր գլ­խա­վոր թե­րա­ցումն է: Ընդ ո­րում` դա գա­լիս է դա­րե­րից:
- Բայց, ախր, ու­նենք Հա­յաս­տան-Ար­ցախ-Սփյուռք ե­ռա­միաս­նու­թյուն, ո­րը մեծ նե­րուժ ու­նի…
- Ե­թե ե­ղած նե­րու­ժը չի օգ­տա­գործ­վում, այն ըն­դա­մե­նը դառ­նում է ե­րա­զանք: Ինձ թվում է` բա­ցա­կա­յում է հոգևոր և մտա­վոր ու­ժե­րի ար­դյու­նա­վետ հա­մա­տե­ղու­մը: Հատ­վա­ծա­կան մո­տե­ցու­մը թու­լաց­նում է մեր միաս­նու­թյու­նը: Տե­սեք, ա­մե­նա­հին քրիս­տո­նյա ազգն ենք, բայց այս փաստն այդ­պես էլ չի դար­ձել ազ­գի զո­րաց­ման հիմ­նա­պայ­ման: Ազ­գա­յին ար­ժեք­նե­րը տե­ղի են տա­լիս ներ­մուծ­վող կեղծ ար­ժեք­նե­րին: Ի դեպ, նույն այս ան­տար­բե­րու­թյու­նը քայ­քա­յում է Եվ­րո­պան, ո­րի մա­սին ան­գամ ի­րենք` եվ­րո­պա­ցի­ներն են ա­հա­զան­գում: 301 թվից հե­տո մենք ոս­կե­դար ենք ու­նե­ցել, սա­կայն այ­սօր մեր պատ­մու­թյան մեջ գե­րիշ­խո­ղը հայ­րե­նազ­րկ­ման ցավն է, ցե­ղաս­պան­ված լի­նե­լու ծանր զգա­ցո­ղու­թյու­նը: Մինչև ե՞րբ… Ի վեր­ջո` չի կա­րե­լի հա­մա­կերպ­վել այն մտայ­նու­թյան հետ, որ մեր հարևա­նը թուրքն է, և մենք մշ­տա­պես վտանգ­ված ենք: Ե­թե ու­ժե­ղա­նանք` մեզ ոչ ոք չի կա­րող սպառ­նալ. չմո­ռա­նանք, որ պե­տա­կա­նու­թյան բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում, հա­րյու­րա­մյակ­ներ շա­րու­նակ, կա­րո­ղա­ցել ենք գո­յատևել ոչ քրիս­տո­նյա եր­կր­նե­րի հարևա­նու­թյամբ:
Մեր գո­յատևման հիմ­քե­րը շատ հին են: Ե­թե մինչև թուր­քա­կան լծի տակ ընկ­նե­լը չս­տեղ­ծեինք մեր հոգևոր-մտա­վոր յու­րա­հա­տուկ կեր­պա­րը, մենք էլ ու­րիշ ազ­գե­րի պես կկոր­չեինք:
Պետք չէ ընկ­նել զուտ օր­վա շա­հի ետևից, լի­նի դա իշ­խա­նու­թյան, թե հարս­տա­նա­լու տենչ: Քա­ղա­քա­կան է­լի­տա­յի խն­դիրն է` ա­պա­հո­վել ժո­ղովր­դի ա­զա­տամ­տու­թյու­նը, ո­րով­հետև ա­զա­տու­թյու­նը նպա­տակ է, ա­ռաջ մղող գա­ղա­փար: Սփյուռ­քում ապ­րող հա­յու­թյունն ա­վե­լի խո­ցե­լի է, քան Հա­յաս­տա­նում կամ Ար­ցա­խում ապ­րող հա­յե­րը: Հայ­րե­նի­քում ապ­րե­լը բա­րե­բախ­տու­թյուն է, ան­շուշտ, սա­կայն ե­թե հայ­րե­նի­քում ա­զատ չապ­րեն, ա­մեն ինչ կի­մաս­տազ­րկ­վի: Սփյուռ­քի սպա­սո­ղա­կան հա­յաց­քը մեզ լուրջ հու­շում­ներ է ա­նում, չի կա­րե­լի դա չն­կա­տե­լու տալ:
- Ան­ցյա­լի սխալ­նե­րը կար­ծես կրկն­վում են: Ազ­գի տես­լա­կա­նը ժա­մա­նա­կին բարձ­րա­ձայ­նել են մեր մե­ծե­րը` Րաֆ­ֆին, Նալ­բան­դյա­նը, քա­ղա­քա­կան շատ գոր­ծիչ­ներ…
- Ես չեմ ու­զում մտա­ծել, թե մեր ազ­գա­յին ե­րա­զան­քը տա­նուլ է տված, ընդ­հա­կա­ռա­կը, մենք ու­նե­ցել ենք հաղ­թա­նակ այն պա­տե­րազ­մում, ո­րին մեր մե­ծե­րը չեն մաս­նակ­ցել: Դա Ար­ցա­խյան գո­յա­մար­տում ու­նե­ցած հաղ­թա­նակն է: Ան­ցած ե­րեք տաս­նա­մյա­կում մենք սխալ­ներ ու­նե­ցել ենք, ի­հար­կե, բայց կա­րո­ղա­ցել ենք ստեղ­ծել հպար­տու­թյան մի այն­պի­սի հար­թակ, ո­րի վրա կա­րող է խար­սխ­վել ազ­գի ա­պա­գան: Շատ կարևոր է փաս­տել, որ ար­ցա­խյան հաղ­թա­նա­կի հե­ղի­նա­կը ժո­ղո­վուրդն է: 2016 թվա­կա­նի ապ­րի­լյան պա­տեազ­մը վե­րա­հա­տա­տեց ժո­ղովր­դի պատ­մա­կան դե­րա­կա­տա­րու­թյու­նը: Վաղն էլ նա դար­ձյալ լի­նե­լու է հաղ­թա­նակ­ներ կե­տո­ղը:
- Շու­շիի ջար­դե­րի 100-րդ տա­րե­լիցն է: Գի­տա­ժո­ղո­վում խոս­վեց, որ մենք միայն Խո­ջա­լուի վրա ենք կենտ­րո­նա­նում: Ո՞րն է մեր ա­նե­լի­քը:
- Շու­շին Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան շա­րու­նա­կու­թյունն էր: Այն չպի­տի կտ­րել Արևմտյան Հա­յաս­տա­նում կա­տար­ված ող­բեր­գա­կան դեպ­քե­րից: Մենք կորց­րել էինք Շու­շին և հե­տա­գա­յում կա­րո­ղա­ցանք այն վե­րա­դարձ­նել: Պատ­մա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում այս թե­զը պի­տի շեշտ­վի, ան­կախ նրա­նից, թե Ադր­բե­ջա­նը պատ­մա­կան փաս­տե­րի ինչ նեն­գա­փո­խում­նե­րի է դի­մում: Մեր այ­սօր­վա ու­սա­նո­ղը, դպ­րո­ցա­կա­նը պի­տի ի­մա­նա, որ ցե­ղաս­պա­նու­թյան հետևան­քով են հայ­կա­կան տա­րածք­նե­րը մնա­ցել թուրք-ա­զե­րա­կան գե­րու­թյան մեջ` Վա­նից մինչև Նա­խիջևան: Այ­սօր­վա և գա­լիք սե­րունդ­նե­րի խն­դիրն է` մտա­ծել հայ­կա­կան մնա­ցած հո­ղե­րը վե­րա­դարձ­նե­լու մա­սին: Մեր պատ­մու­թյան սև է­ջե­րը կա­րող ենք լու­սա­վո­րել միայն նո­րա­նոր հաղ­թա­նակ­նե­րով: