[ARM]     [RUS]     [ENG]

Ի ՀԻՇԱՏԱԿ ՇՈՒՇԻԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԳՅՈՒՂԵՐԻ 1919-1920 ԹԹ. ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ

Մար­տի 23-ին լրա­ցավ Շու­շիի կո­տո­րած­նե­րի 100-րդ տա­րե­լի­ցը, ո­րի կա­պակ­ցու­թյամբ Ս. Հա­կոբ ե­կե­ղե­ցու քա­հա­նա տեր Մի­նաս Մով­սի­սյա­նը մի խումբ ծխա­կան­նե­րով ուխ­տագ­նա­ցու­թյուն կա­տա­րե­ցին այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի կո­տո­րած­նե­րի ուղ­ղի­նե­րով՝ Ստե­փա­նա­կեր­տից Ղայ­բա­լի­շեն, հե­տո էլ Շու­շի՝ կա­տա­րե­լով ան­մեղ զո­հե­րի հի­շա­տա­կին հո­գե­հան­գս­տի կար­գեր:

Հոդ­վա­ծի նպա­տակն է հա­մա­ռոտ անդ­րա­դառ­նալ այն ժա­մա­նա­կաշր­ջա­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, հա­յու­թյան կող­մից կազ­մա­կեր­պած հա­ջող­ված և ան­հա­ջող պայ­քա­րին:

Ըստ ՀՀ ԳԱ պատ­մա­կան ինս­տի­տու­տի գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր Համ­լետ Հա­րու­թյու­նյա­նի՝ 1918 թ. մա­յի­սի վեր­ջե­րին Ադր­բե­ջա­նի նո­րա­թուխ մու­սա­վա­թա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը Արևե­լյան Հա­յաս­տա­նի գա­վառ­նե­րի գե­նե­րալ նա­հան­գա­պետ հռ­չակ­ված Խոս­րով բեկ Սուլ­թա­նո­վի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյամբ` դի­վա­նա­գի­տա­կան ճն­շում­նե­րով, սպառ­նա­լիք­նե­րով, զին­ված ուժ գոր­ծադ­րե­լով ցան­կա­նում էր ար­ցա­խա­հա­յու­թյու­նից կոր­զել Ադր­բե­ջա­նին հպա­տակ­վե­լու հա­մա­ձայ­նու­թյուն: Ար­ցախ­ցի­նե­րի պա­տաս­խա­նը ան­փո­փոխ էր ու հս­տակ. ՙՈչ` Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյա­նը՚: Ի­րա­վի­ճա­կը փոխ­վեց, երբ Բրի­տա­նա­կան զին­վո­րա­կան հրա­մա­նա­տա­րու­թյու­նը ներ­կա­յա­ցուց­չու­թյուն բա­ցեց Շու­շիում: Բնակ­չու­թյան զգո­նու­թյու­նը թու­լա­ցավ: Ժո­ղո­վուրդն իր հույ­սը դրեց ներ­կա­յա­ցուց­չու­թյան վրա: Այս ի­րո­ղու­թյան և հնա­րա­վոր հետևանք­նե­րի մա­սին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ազ­գա­յին խոր­հր­դի նա­խա­գա­հը նա­մա­կով ի­րա­զե­կում է Բաք­վի Հա­յոց ազ­գա­յին խոր­հր­դին՝ տագ­նա­պե­լով. ՙԱյդ­պես վար­վե­լով չա­րա­չար պի­տի պատժ­վենք ու հիմ­նա­հա­տակ կոր­ծան­վենք՚: Շու­տով այդ տագ­նա­պը մարմ­նա­վոր­վում է: Միայն ապ­րիլ-մա­յիս ա­միս­նե­րին ադր­բե­ջա­նա­կան կա­նո­նա­վոր զո­րա­մա­սե­րը և քր­դա­կան զին­ված խմ­բա­վո­րում­ներն ա­վե­լի քան 40 հար­ձա­կում կա­տա­րե­ցին հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րի վրա: Շու­տով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը հայ­տն­վեց օ­ղա­կի մեջ:
Հու­նի­սի 2-ին Սուլ­թա­նո­վը Շու­շիի թուր­քա­կան թա­ղա­մաս մտց­րեց քր­դա­կան ե­լու­քակ­ներ՝ թվով 3 հա­զար մարդ, ինչ­պես նաև 1500 զին­ված թա­թա­րա­կան քոչ­վոր­ներ: Հա­մա­կող­մա­նի նա­խա­պատ­րաս­տու­թյու­նից հե­տո հու­նի­սի 4-ի ա­ռա­վո­տյան Սուլ­թա­նո­վի հրա­մա­նով սկս­վեց Շու­շիի հայ­կա­կան թա­ղա­մա­սի գն­դա­կո­ծու­մը, ո­րը տևեց շուրջ 16 ժամ: Մու­սա­վաթ զին­վոր­նե­րը և քր­դա­կան բան­դան մտան քա­ղա­քի հայ­կա­կան թա­ղա­մաս: Հա­յե­րը բռ­նել էին հայ-թուր­քա­կան սահ­մա­նա­գի­ծը: Թշ­նա­մին հար­ձակ­ման ան­ցավ միայն ՙՔեր­ծի գլ­խի՚ ուղ­ղու­թյամբ, սա­կայն հա­յե­րը նրան հետ շպր­տե­ցին, ո­րի ժա­մա­նակ թուր­քե­րից սպան­վե­ցին մի քա­նի հո­գի, իսկ հա­յե­րից` մեկ սպա: Ու­րա­խու­թյու­նը եր­կար չտևեց, քան­զի բա­ցա­հայտ­վեց, որ այդ նույն ժա­մա­նակ Ղայ­բա­լու գյու­ղում քր­դե­րը կո­տո­րում են հա­յե­րին: Այդ մա­սին հայտ­նե­ցին անգ­լիա­կան մի­սիա­յի ներ­կա­յա­ցուց­չու­թյա­նը: Ար­ձա­գանք չկար:

Այդ ժա­մա­նակ Չի­չյան Աս­ծա­տու­րի ա­ռաջ­նոր­դու­թյամբ մի ջո­կատ ու­ղարկ­վեց ղայ­բա­լու­ցի­նե­րին օգ­նու­թյան: Խում­բը, հաս­նե­լով կո­տո­րա­ծի վայր, հա­կա­հար­ձա­կու­մով իս­կույն դուրս վռն­դեց հրո­սակ­նե­րին: Շու­շիում էլ եր­կու կող­մե­րից զոհ­վեց 20 մարդ: Մու­սա­վա­թա­կան ու քր­դա­կան բան­դա­նե­րը, նրանց հետ թա­թա­րա­կան խու­ժա­նը նոր ա­րյու­նա­հե­ղու­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­ցին նաև Կրկ­ժան, Փահ­լուր, Ջա­մի­լու գյու­ղե­րում` կո­տո­րե­լով հա­րյու­րա­վոր մարդ­կանց: Հու­նի­սի 7-ին թշ­նա­մին հար­ձակ­վեց Քա­րին­տակ ու Դա­շու­շեն գյու­ղե­րի վրա և, հան­դի­պե­լով բնակ­չու­թյան լուրջ դի­մադ­րու­թյա­նը, նա­հան­ջեց: Այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ար­ցա­խա­հա­յու­թյա­նը մե­կընդ­միշտ հա­մո­զե­ցին, որ պետք չէ հա­վա­տալ անգ­լիա­ցի­նե­րին ու դաշ­նա­կից մյուս եր­կր­նե­րին և հույ­սեր կա­պել նրանց հետ: Երևա­նից էլ Զան­գե­զու­րի վրա­յով Ղա­րա­բաղ ժա­մա­նե­ցին մի քա­նի սպա­ներ: Նրանք Վա­րան­դա­յի Սա­րու­շեն գյու­ղում հիմ­նե­ցին զին­վո­րա­կան շտաբ, ո­րի պետ հաս­տատ­վեց Ար­սեն Մի­քա­յե­լյա­նը: Զին­վո­րա­կան հրա­մա­նա­տար­նե­րը սկ­սե­ցին լր­ջո­րեն նա­խա­պատ­րաստ­վել ինք­նա­պաշտ­պա­նու­թյան: Սա­կայն, ըստ Ա. Մի­քա­յե­լյա­նի, Ղա­րա­բա­ղում զգա­լի տա­րա­ձայ­նու­թյուն­ներ կա­յին Շու­շիի քա­ղա­քա­յին և գա­վառ­նե­րի բնակ­չու­թյան մի­ջեւ: Քա­ղա­քում բա­վա­կա­նին ու­ժեղ դիր­քեր ու­նեին բոլ­շե­ւիկ­նե­րը, է­սէռ­նե­րը եւ այլ կու­սակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ո­րոնք հան­դես էին գա­լիս Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյունն ըն­դու­նե­լու օգ­տին: Իսկ գա­վառ­նե­րի բնա­կիչ­ներն ա­վե­լի ռազ­մա­կան էին, լի վրե­ժով ու ադր­բե­ջան­ցի­նե­րին մինչև վերջ դի­մադ­րե­լու վճ­ռա­կա­նու­թյամբ:
Այս մթ­նո­լոր­տում Ղա­րա­բա­ղը գրե­թե ամ­բող­ջո­վին շր­ջա­պա­տե­լուց և շուրջ 10 000 զին­վոր ու սպա կենտ­րո­նաց­նե­լուց հե­տո Սուլ­թա­նո­վը Շու­շիում խոր­հր­դակ­ցու­թյուն է հրա­վի­րում, ո­րին մաս­նակ­ցում էին Ղա­րա­բա­ղի Ազ­գա­յին խոր­հր­դի մի շարք ան­դամ­ներ, նա­հան­գա­պե­տին կից Խոր­հր­դի հայ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: Նա պա­հան­ջում է ան­հա­պաղ ու վերջ­նա­կա­նա­պես ըն­դու­նել Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյու­նը և նա­խա­տես­ված հա­մա­գու­մա­րը անց­կաց­նել Շու­շիում: Սա­կայն հա­մա­գու­մա­րի գա­վա­ռի ան­դամ­նե­րը հա­վաք­վում են Շոշ գյուղ` կտ­րա­կա­նա­պես հրա­ժար­վե­լով գնալ Շու­շի: Գա­վա­ռի և քա­ղա­քի մի­ջեւ բա­նակ­ցու­թյուն­ներն ար­դյուն­քի չեն բե­րում:
Ադր­բե­ջա­նի կենտ­րո­նա­կան իշ­խա­նու­թյան հրա­հան­գով Սուլ­թա­նո­վը 1920 թ. մար­տի 20-ին վերջ­նա­գիր ներ­կա­յաց­րեց Ղա­րա­բա­ղի հայ ազ­գաբ­նակ­չու­թյա­նը, ըստ ո­րի՝ ե­րեք օր­վա ըն­թաց­քում նրանք պի­տի կա­մա­վոր հանձ­նեին զեն­քե­րը: Ղա­րա­բա­ղի բնակ­չու­թյու­նը վճ­ռա­կա­նո­րեն մեր­ժեց վերջ­նա­գի­րը:
Մար­տի 22-ին Ադր­բեե­ջա­նի սահ­մա­նի ամ­բողջ եր­կայն­քով` Գան­ձա­կից մինչև Զան­գե­զուր, ծա­վալ­վե­ցին մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ: Աս­կե­րա­նի, Խան­քեն­դիի, Դի­զա­կի հրա­մա­նա­տար­նե­րը կե­նաց ու մա­հու կռիվ էին մղում մի քա­նի ան­գամ թվա­քա­նա­կով գե­րա­զան­ցող հա­կա­ռա­կոր­դի դեմ: Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում տե­ղի ու­նե­ցած ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի կի­զա­կե­տը դար­ձավ Շու­շիի հայ ազ­գաբ­նակ­չու­թյան սպան­դը: Ինք­նա­պաշտ­պա­նու­թյան մարմ­նի ան­դամ Ար­սեն Մի­քա­յե­լյա­նի վկա­յու­թյամբ՝ Շու­շիում կար շուրջ 400-հո­գա­նոց հայ­կա­կան զի­նուժ, ո­րը պետք է կա­րո­ղա­նար գո­նե մա­սամբ ա­պա­հո­վել քա­ղա­քի պաշտ­պա­նու­թյու­նը: ՙՔա­ղա­քը, սա­կայն, չի կա­րո­ղա­նում օգ­տա­գոր­ծել այդ ու­ժե­րը։ Ինք­նա­պաշտ­պա­նա­կան մար­մի­նը ան­գի­տակ է ի­րե­րի կա­ցու­թյա­նը... Ե­կող օգ­նա­կան ու­ժե­րը գոր­ծում են ինք­նագ­լուխ, իսկ քա­ղա­քի ազ­գաբ­նա­կու­թյան մի մա­սը, գլ­խա­վո­րա­պես Ադր­բե­ջա­նի կողմ­նա­կից­նե­րը՝ գլ­խա­վո­րու­թյամբ հայտ­նի ռու­սա­մոլ և թուր­քա­մոլ Գի­գի ա­ղա­յի, սկ­սում են խան­գա­րել կարևոր դիր­քե­րը գրա­վե­լուն և հայ­տա­րա­րում, թե հայ­կա­կան կո­տո­րած չի լի­նի՚,- գրում է Մի­քա­յե­լյա­նը՝ հա­վե­լե­լով, որ դի­մադ­րու­թյու­նը չու­ներ կազ­մա­կեր­պիչ:
Մար­տի 23-ին ադր­բե­ջան­ցի­նե­րը սկ­սում են այ­րել հա­յե­րի տնե­րը, և շու­տով կրա­կը տա­րած­վում է ամ­բողջ հայ­կա­կան թա­ղա­մա­սում: ՙՄարդ­կանց մի մա­սը, օգտ­վե­լով մա­ռա­խու­ղից, շարժ­վում է դե­պի Քա­րին­տա­կի ճա­նա­պար­հը, սա­կայն շա­տե­րը հա­վաք­վում են Բեգ­լա­րյա­նենց ըն­դար­ձակ բա­կում, որ­տեղ Գի­գի ա­ղան կր­կին հայ­տա­րա­րում է, թե Սուլ­թա­նո­վը ոչ ո­քի ձեռք չի տա­լու՚: Զա­րեհ Մե­լիք-Շահ­նա­զա­րյանն ու իր հինգ ըն­կեր­նե­րը հե­րո­սա­կան դի­մադ­րու­թյու­նից հե­տո հաս­նում են նշ­ված տան մոտ, տես­նում բա­կում հա­վաք­ված մարդ­կանց և կոչ ա­նում միա­նալ ի­րենց ու նա­հան­ջել դե­պի Քա­րին­տակ։ Սա­կայն նրանց հետևում է փոք­րա­մաս­նու­թյու­նը, մե­ծա­մաս­նու­թյու­նը՝ հա­վա­տա­լով Գի­գի ա­ղա­յին, մնում է Բեգ­լա­րյա­նենց բա­կում:
Կր­կին ու կր­կին հա­մոզ­վում ենք Չա­րեն­ցի ճշ­մա­րիտ ար­տա­հայ­տու­թյա­նը. ՙՈվ հայ ժո­ղո­վուրդ, քո միակ փր­կու­թյու­նը քո միաս­նա­կան ու­ժի մեջ է՚: Ցա­վոք, ինչ­պես տե­սանք, տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով ինք­նա­պաշտ­պա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կրե­ցին տա­րե­րա­յին բնույթ, և ու­նե­ցանք շատ ա­վե­լի զո­հեր, մե­ծա­պես՝ Շու­շիում, որ­տեղ, կար­ծում ենք, բա­րե­կե­ցիք կյան­քը ևս թու­լաց­րեց պայ­քա­րի ո­գին:

Կազ­մեց
Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱ­ՆԸ