[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՎԱԿՆՈՏ, ԲԱՅՑ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հար­ցազ­րույց ԱՀ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Արաիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

- Ին­չո՞ւ ո­րո­շե­ցիք ա­ռա­ջադ­րել Ձեր թեկ­նա­ծու­թյու­նը հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի պաշ­տո­նի հա­մար անց­կաց­վե­լիք ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րին։
- Ի­րա­կա­նում շատ եր­կար եմ խոր­հել, քա­նի որ շատ դժ­վար է սո­ցիա­լա­կան մեծ խն­դիր­ներ ու­նե­ցող երկ­րում տա­րի­ներ շա­րու­նակ զբա­ղեց­նել վար­չա­պե­տի պաշ­տո­նը, այ­նու­հետև երկ­րի ա­մե­նա­բարձր պաշ­տո­նը զբա­ղեց­նե­լու հայտ ներ­կա­յաց­նել։ Ճիշտ է, ան­ցած ա­վե­լի քան մեկ տաս­նա­մյակն Ար­ցա­խի հա­մար ե­ղել է տն­տե­սու­թյան զար­գաց­ման, սո­ցիա­լա­կան լար­վա­ծու­թյան թու­լաց­ման ժա­մա­նա­կա­հատ­ված, բայց ես հաս­կա­նում եմ, որ չլուծ­ված խն­դիր­նե­րը ևս շատ են, ո­րոնք ա­ռաջ են բե­րում սո­ցիա­լա­կան ո­րո­շա­կի խմ­բե­րի դժ­գո­հու­թյու­նը։ Բայց քա­նի որ ու­նեմ այն հա­մոզ­մուն­քը, որ մենք կա­րող ենք սկ­սա­ծը շա­րու­նա­կել ա­վե­լի ար­դյու­նա­վետ ե­ղա­նա­կով, հաշ­վի առ­նե­լով, ի­հար­կե, կու­տակ­ված փոր­ձը, ստեղծ­ված մեծ կա­պե­րը, ո­րոնք կա­րող են մեր ժո­ղովր­դի կյան­քի ո­րա­կը շեշ­տա­կի փո­փո­խել, ո­րո­շել եմ մաս­նակ­ցել և մեր հան­րու­թյան դա­տին ներ­կա­յաց­նել մի ծրա­գիր, որն, ի­րա­վամբ, հե­ղա­փո­խա­կան է, հա­վակ­նոտ, բայց, միևնույն ժա­մա­նակ, ի­րա­տե­սա­կան։
- Ո­րո՞նք են Ձեր նա­խընտ­րա­կան ծրագ­րի ա­մե­նա­կարևոր դրույթ­նե­րը...
- Մեր նա­խընտ­րա­կան ծրա­գիրն ընդ­գր­կում է մեր ժո­ղովր­դի կեն­սա­գոր­ծու­նեու­թյան բո­լոր ո­լորտ­նե­րը։ Ուս­տի այս ա­ռու­մով գու­ցե բո­լորն էլ ի­րենց հեր­թին ա­մե­նա­կարևորն են, բայց հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք, մեր կար­ծի­քով, ա­մե­նա­շատն են հու­զում մեր հայ­րե­նա­կից­նե­րին, անվ­ճար և ո­րա­կյալ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի ներդ­րումն է, մատ­չե­լի հի­փո­թե­քը և անվ­ճար ու ո­րա­կյալ բարձ­րա­գույն կր­թու­թյու­նը։ Ի դեպ, ե­րեք ուղ­ղու­թյուն­նե­րով էլ նա­խորդ տաս­նա­մյա­կում մեծ ծա­վա­լի աշ­խա­տանք է կա­տար­վել, բայց ե­ղած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը թույլ չեն տվել այն հասց­նել ցան­կա­լի մա­կար­դա­կի։ Հա­մոզ­ված եմ, որ հա­ջո­ղու­թյան պա­րա­գա­յում մենք կա­րո­ղա­նա­լու ենք ա­պա­հո­վել այդ ար­դյունք­նե­րը, քա­նի որ ստեղծ­ված են բո­լոր նա­խադ­րյալ­նե­րը։
Մե­ծա­ծա­վալ ծրագ­րեր ու­նենք նաև տն­տե­սու­թյան զար­գաց­ման բնա­գա­վա­ռում։ Օ­րի­նակ՝ գյու­ղատն­տե­սու­թյու­նում այ­գե­գոր­ծու­թյան, ա­նաս­նա­պա­հու­թյան, ո­ռոգ­ման ցան­ցի ուղ­ղու­թյուն­նե­րում մեծ ներդ­րում­ներ ենք նա­խա­տե­սում, ո­րոնք ի­րենց հեր­թին ա­պա­հո­վե­լու են վե­րամ­շա­կող ար­դյու­նա­բե­րու­թյան և ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­լոր­տի զար­գա­ցու­մը։ Իսկ այս ա­մե­նը են­թադ­րում է հա­զա­րա­վոր նոր աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղ­ծում և պե­տա­կան բյու­ջեի ե­կա­մուտ­նե­րի ա­վե­լա­ցում։ Մի կարևոր դի­տար­կում ևս. մեր նա­խընտ­րա­կան ծրագ­րի բո­լոր դրույթ­նե­րի մա­սով կա­տար­վել են հս­տակ հաշ­վարկ­ներ, և քա­րո­զար­շա­վի ժա­մա­նակ՝ դրանք հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նե­լու ըն­թաց­քում տե­ղե­կաց­րել ենք նաև, թե որ ծրա­գի­րը, ժա­մա­նա­կի ա­ռու­մով, երբ ենք ի­րա­կա­նաց­նե­լու։ Մենք չենք ա­սում՝ միայն լավ է լի­նե­լու, այլ ներ­կա­յաց­նում ենք՝ երբ, ինչ­պես և, ա­մե­նա­կարևո­րը, որ­տե­ղից ենք գտ­նե­լու այն հս­կա­յա­կան մի­ջոց­նե­րը, ո­րոնք անհ­րա­ժեշտ կլի­նեն այդ ա­մե­նը կյան­քի կո­չե­լու հա­մար։

- Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի լուծ­ման Ձեր տես­լա­կա­նը։
- Մենք ու­նենք Սահ­մա­նադ­րու­թյամբ ամ­րագր­ված հայ­րե­նիք, և բո­լոր ջան­քե­րը պետք է ուղղ­ված լի­նեն մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից ու­նե­ցած կար­գա­վի­ճա­կի ամ­րագր­մա­նը։ Խա­ղա­ղու­թյան պահ­պան­ման գոր­ծում շատ բարձր ենք գնա­հա­տում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի միջ­նոր­դա­կան ջան­քե­րը, սա­կայն գտ­նում ենք, որ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում ա­ռանց պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կեր­տի ներգ­րավ­ման հիմ­նախ­նդ­րի խա­ղաղ և վերջ­նա­կան կար­գա­վո­րում հնա­րա­վոր չէ։
- Ըստ Ձեզ՝ Ար­ցա­խի ներ­կա­յիս Սահ­մա­նադ­րու­թյու­նը փո­փո­խու­թյուն­նե­րի կա­րիք ու­նի՞...
- Կար­ծում եմ՝ հար­ցը պետք է հե­տա­գա­յում քն­նար­կել ինչ­պես մաս­նա­գետ­նե­րի, այն­պես էլ քա­ղա­քա­կան ու­ժե­րի և հա­սա­րա­կու­թյան հետ։ Ա­մեն դեպ­քում, ո­րո­շա­կի խն­դիր­ներ ար­դեն նկա­տե­լի են։
- Հա­մոզ­վա՞ծ եք, որ ըն­տր­վե­լու դեպ­քում կկա­րո­ղա­նաք կա­տա­րել ընտ­րող­նե­րին տված Ձեր խոս­տում­նե­րը։
- Ե­թե այդ հա­մոզ­մուն­քը չու­նե­նա­յի, ան­կեղծ ա­սած, չէի էլ ա­ռա­ջադր­վի։ Ա­յո, մենք կա­րող ենք, և պա­տե­րազ­մի ողջ դժ­վա­րու­թյուն­ներն ու դառ­նու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րած մեր ժո­ղո­վուրդն ար­ժա­նի է ա­վե­լի լավ կյան­քի։ Այս բարձր գի­տակ­ցու­մով էլ գնա­ցել ենք քա­րո­զար­շա­վի՝ ինք­ներս մեզ հա­շիվ տա­լով մեր տված ա­մեն մի խոստ­ման հա­մար։
- Ձեր կար­ծի­քով՝ ինչ­պի­սի՞ եր­կիր ենք ու­նե­նա­լու հինգ տա­րի անց։
- Տն­տե­սա­պես շատ ա­վե­լի կա­յուն և զար­գա­ցած եր­կիր, որն ու­նակ է լի­նե­լու ան­հա­մե­մատ ա­վե­լի մեծ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ստեղ­ծե­լու իր քա­ղա­քա­ցու բա­րե­կե­ցիկ կյանքն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Դա ցան­կու­թյուն չէ, դա այն է, ինչ մենք տես­նում ենք, ինչ հա­ջող­վե­լու է մեր նա­խան­շած ծրագ­րե­րի ար­դյուն­քում։
- Ըն­տր­վե­լու դեպ­քում ա­ռա­ջի­նը ի՞նչ հրա­ման կու­զե­նա­յիք ստո­րագ­րել։
-Պե­տա­կան բյու­ջեի փո­փո­խու­թյան։ Մենք ա­վե­լի հա­վակ­նոտ բյու­ջե պի­տի ու­նե­նանք։ Դրա հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը տես­նում եմ։
- Ընտ­րող­նե­րին՝ ժո­ղովր­դին, ուղղ­ված Ձեր խոս­քը։
- Հա­մե­րաշխ լի­նել մե­կը մյու­սի նկատ­մամբ։ Ընտ­րու­թյուն­նե­րից մենք պետք է դուրս գանք ա­վե­լի ամ­րա­ցած։ Ես ցան­կա­նում եմ, որ­պես­զի մեր երկ­րի յու­րա­քան­չյուր ընտ­րող գի­տակ­ցի, որ մեր առջև ծա­ռա­ցած մար­տահ­րա­վեր­նե­րը կա­րող ենք հաղ­թա­հա­րել միայն ներ­քին միաս­նու­թյան շնոր­հիվ։