[ARM]     [RUS]     [ENG]

1990թ. ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔԻ ԴԵՐԸ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյան,

ՙԱՐ­ՑԱԽ՚ գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի տնօ­րեն,
ի­րա­վա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ

 Ու­ղիղ 30 տա­րի ա­ռաջ՝ 1990թ.-ի ապ­րի­լի 3-ին, ըն­դուն­վեց մի կարևոր ի­րա­վա­կան փաս­տա­թուղթ, որն ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­նե­ցավ ԽՍՀՄ կազ­մում գտն­վող եր­կր­նե­րի ան­կա­խաց­ման գոր­ծում. խոս­քը թիվ 1409-1 ՙԽՍՀՄ կազ­մից միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյան դուրս գա­լու հետ կապ­ված հար­ցե­րի ո­րոշ­ման կար­գի մա­սին՚ ԽՍՀՄ օ­րեն­քի մա­սին է, ո­րի ըն­դուն­ման նպա­տա­կի վե­րա­բե­րյալ առ­կա է եր­կու հա­կա­դիր մո­տե­ցում. 1. այն ըն­դուն­վել է ԽՍՀՄ լու­ծար­ման ի­րա­վա­կան գոր­ծըն­թացն ա­ռանց ցն­ցում­նե­րի ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, 2. օ­րեն­քի ըն­դու­նու­մը նպա­տակ էր հե­տապն­դում ան­կա­խա­նա­լու ըն­թա­ցա­կար­գը բար­դաց­նե­լու մի­ջո­ցով ձգձ­գել ԽՍՀՄ քայ­քա­յու­մը։ Ինչ­պես տե­սանք, սա­կայն, շա­բաթն ուր­բա­թից շուտ ե­կավ։ Օ­րեն­քի ի­րա­վա­քա­ղա­քա­կան են­թա­տեքստն էր կան­խել միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կան նկր­տում­ներն այն ինք­նա­վար կազ­մա­վո­րում­նե­րի ժո­ղո­վուրդ­նե­րի նկատ­մամբ, ո­րոնք ի­րենց տա­րածք­նե­րով գտն­վում էին միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում։

Հենց նշ­ված Օ­րեն­քի հի­ման վրա է իր ան­կա­խու­թյու­նը հռ­չա­կել նաև Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի (Ար­ցա­խի) Հան­րա­պե­տու­թյու­նը և ի­րա­կա­նաց­րել հե­տա­գա ժո­ղովր­դա­վա­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը։
Այս­պես, ԽՍՀՄ 1977թ. Սահ­մա­նադ­րու­թյան 72 հոդ­վա­ծը սահ­մա­նում էր, որ ՙՅու­րա­քան­չյուր միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն ի­րա­վունք ու­նի ա­զա­տո­րեն դուրս գա­լու ԽՍՀՄ կազ­մից՚։ Հիմք ըն­դու­նե­լով Սահ­մա­նադ­րու­թյան նշ­ված հոդ­վա­ծը՝ ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հուրդն ըն­դու­նել է ՙԽՍՀՄ կազ­մից միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյան դուրս գա­լու հետ կապ­ված հար­ցե­րի ո­րոշ­ման կար­գի մա­սին՚ օ­րեն­քը։ Հարկ ենք հա­մա­րում նշել, որ ԼՂՀ ան­կա­խու­թյան հռ­չակ­ման ա­ռու­մով շատ կարևոր է նաև ԽՍՀՄ Սահ­մա­նադ­րու­թյան 70-րդ հոդ­վա­ծը, ո­րում խոս­վում է ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի մա­սին։
ԼՂՀ ան­կա­խու­թյան հռ­չակ­ման ու պե­տա­կա­նու­թյան կերտ­ման փի­լի­սո­փա­յու­թյունն աչ­քի է ընկ­նում մի կարևոր ա­ռանձ­նա­հատ­կու­թյամբ, ինչն էլ ամ­բողջ գոր­ծըն­թա­ցը դարձ­նում է ան­խո­ցե­լի. ան­կա­խու­թյան ամ­բողջ գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­վել է ԽՍՀՄ Սահ­մա­նադ­րու­թյանն ու օ­րեն­սդ­րու­թյա­նը խիստ հա­մա­պա­տաս­խան։
Այս­պես, ԽՍՀՄ-ում ձեռ­նարկ­ված ՙօ­գոս­տո­սյան պուտչ՚-ի ձա­խո­ղու­մից հե­տո՝ 1991թ. օ­գոս­տո­սի 30-ին, ԱդրԽՍՀ Գե­րա­գույն Խոր­հուրդն ըն­դու­նել է հռ­չա­կա­գիր ՙԱդր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան ան­կա­խու­թյան վե­րա­կան­գն­ման մա­սին՚, ին­չին հա­ջոր­դեց 1991թ. սեպ­տեմ­բե­րի 2-ին Ստե­փա­նա­կեր­տում ԼՂԻՄ մար­զա­յին և Շա­հու­մյա­նի շր­ջա­նա­յին խոր­հուրդ­նե­րի հա­մա­տեղ նս­տաշր­ջա­նի հրա­վի­րու­մը, ո­րի ըն­թաց­քում ըն­դուն­վեց ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման մա­սին՚ հռ­չա­կա­գի­րը։
Ի թիվս այլ ար­ձա­նագ­րում­նե­րի՝ Հռ­չա­կագ­րի 4-րդ կե­տում հղում է կա­տար­վում ԽՍՀՄ օ­րեն­սդ­րու­թյա­նը. ՙՀիմն­վե­լով ԽՍՀ Միու­թյան գոր­ծող Սահ­մա­նադ­րու­թյան և օ­րենք­նե­րի վրա, ո­րոնք ինք­նա­վար կազ­մա­վո­րում­նե­րին և հա­մա­հա­վաք ապ­րող ազ­գա­յին խմ­բե­րին ի­րա­վունք են տա­լիս ԽՍՀՄ-ից միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյան դուրս գա­լու դեպ­քում ինք­նու­րույն ո­րո­շե­լու ի­րենց պե­տա­կան-ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի հար­ցը՚։ Տվյալ պա­րա­գա­յում հղում է կա­տար­վել Օ­րեն­քի 3-րդ հոդ­ված ա­ռա­ջին մա­սին, ըստ ո­րի՝ ՙԻր կազ­մի մեջ ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյուն­ներ, ինք­նա­վար մար­զեր և ինք­նա­վար շր­ջան­ներ ու­նե­ցող միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րում հան­րաք­վեն յու­րա­քան­չյուր ինք­նա­վա­րու­թյու­նում անց է կաց­վում ա­ռան­ձին։ Ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյուն­նե­րի և ինք­նա­վար կազ­մա­վո­րում­նե­րի ժո­ղո­վուրդ­նե­րը պահ­պա­նում են ԽՍՀ Միու­թյու­նում կամ նրա կազ­մից դուրս ե­կող միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյու­նում մնա­լու մա­սին հար­ցի ինք­նու­րույն լուծ­ման, ինչ­պես նաև իր պե­տա­կան-ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի մա­սին հարց դնե­լու ի­րա­վուն­քը՚։ Հի­շյալ դրույ­թը կա­րե­լի է հա­մա­րել Հռ­չա­կագ­րի ՙկո­րիզն՚ այն ի­մաս­տով, որ հենց դա է ի­րա­վա­կան հիմք հան­դի­սա­ցել ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­ման մի­ջո­ցով ան­կա­խու­թյուն ձեռք բե­րե­լու և պե­տու­թյուն ստեղ­ծե­լու հա­մար։

Հե­տաք­րք­րա­կանն այն է, որ ադր­բե­ջա­նա­կան ո­րոշ աղ­բյուր­նե­րում ՙկաս­կա­ծի՚ տակ է դր­վում ԼՂՀ-ի պա­րա­գա­յում 1990թ. ապ­րի­լի 3-ի ԽՍՀՄ օ­րեն­քի կի­րառ­ման վե­րա­բե­րե­լիու­թյան հար­ցը։ Սա­կայն ոչ մի խոսք չկա այն մա­սին, թե ար­դյո՞ք ԼՂՀ-ն խախ­տել է այն մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան ակ­տե­րի դրույթ­նե­րը, ո­րոնք ըն­դուն­վել են վե­րո­հի­շյալ օ­րեն­քից ա­վե­լի վաղ. խոս­քը 1966թ. դեկ­տեմ­բե­րի 16-ին ՄԱԿ-ի կող­մից ըն­դուն­ված ՙՔա­ղա­քա­ցիա­կան և քա­ղա­քա­կան ի­րա­վունք­նե­րի մա­սին՚ և ՙՏն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան և մշա­կու­թա­յին ի­րա­վունք­նե­րի մա­սին՚ մի­ջազ­գա­յին դաշ­նագ­րե­րի մա­սին է, ո­րոնց 1-ին հոդ­վա­ծում սահ­ման­ված է. ՙԲո­լոր ժո­ղո­վուրդ­ներն ու­նեն ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք։ Այդ ի­րա­վուն­քի ու­ժով նրանք ա­զա­տո­րեն սահ­մա­նում են ի­րենց քա­ղա­քա­կան կար­գա­վի­ճա­կը և ա­զա­տո­րեն ա­պա­հո­վում ի­րենց տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան ու մշա­կու­թա­յին զար­գա­ցու­մը՚։
Նշ­ված օ­րենքն իր դե­րա­կա­տա­րու­թյունն է ու­նե­ցել ոչ միայն ԼՂՀ հռ­չակ­ման, այլև հե­տա­գա ժո­ղովր­դա­վա­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ ան­կա­խու­թյան հան­րաք­վեի նա­խա­պատ­րաստ­ման ու կազ­մա­կերպ­ման ըն­թաց­քում։
Այս­պես, ԼՂՀ ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի Խոր­հր­դի 1991թ. նո­յեմ­բե­րի 27-ի 12-րդ նս­տաշր­ջա­նի 12-րդ նիս­տի ո­րոշ­ման 1-ին կե­տով ո­րո­շում է կա­յաց­վել ՙ1991թ. դեկ­տեմ­բե­րի 10-ին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նում անց­կաց­նել հան­րաք­վե՚։ Ընդ ո­րում, հան­րաք­վեի անց­կաց­մա­նը վե­րա­բե­րող ո­րոշ­ման մեջ հղում է կա­տար­վել 1990թ. ապ­րի­լի 3-ին ըն­դուն­ված օ­րեն­քի 3-րդ հոդ­վա­ծին։ Ի դեպ, հան­րաք­վեին մի­ջազ­գա­յին դի­տորդ­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը ևս օ­րեն­քի 5-րդ հոդ­վա­ծի պա­հանջն էր, ո­րի հա­մա­ձայն ո­րո­շում էր կա­յաց­վել ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի տա­րածք դի­տորդ­ներ հրա­վի­րել միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րից, ար­տա­սահ­մա­նյան պե­տու­թյուն­նե­րից և մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից՚։
1991թ. դեկ­տեմ­բե­րի 10-ին անց­կաց­ված ան­կա­խու­թյան հան­րաք­վեն, ո­րի մաս­նա­կից­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը՝ 99,89%-ը, կողմ է ար­տա­հայտ­վել ԼՂՀ ան­կա­խու­թյա­նը, ի­րա­վա­բա­նո­րեն հաս­տա­տեց ան­կա­խու­թյան հռ­չա­կու­մը և դրեց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան՝ որ­պես ինք­նիշ­խան, ժո­ղովր­դա­վա­րա­կան և ի­րա­վա­կան պե­տու­թյան կա­ռուց­ման հիմ­քե­րը։
Այս­պի­սով, ԼՂԻՄ-ն այն ե­զա­կի ինք­նա­վա­րու­թյունն էր, ո­րը միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի հա­մար նա­խա­տես­ված ըն­թա­ցա­կար­գե­րին հա­մա­պա­տաս­խան և ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­ման ար­դյուն­քում ձեռք է բե­րել ան­կա­խու­թյուն, ին­չը լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում էր ԽՍՀՄ Սահ­մա­նադ­րու­թյանն ու օ­րեն­սդ­րու­թյա­նը, մաս­նա­վո­րա­պես՝ հի­շյալ օ­րեն­քին։ Օ­րեն­քը բո­լոր սու­բյեկտ­նե­րի և դրանց կազ­մում գտն­վող կազ­մա­վո­րում­նե­րի հա­մար ստեղ­ծել է հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­ներ, և ե­թե Ադր­բե­ջա­նի կամ ան­կա­խա­ցած այլ երկ­րի հա­մար օ­րի­նա­կան է օ­րեն­քին հետևելն ու ան­կա­խա­նա­լը, ա­պա այն հա­մար­ժեք նշա­նա­կու­թյուն ու կի­րա­ռու­թյուն ու­նի նաև ԼՂՀ-ի հա­մար։ Այդ է նաև պատ­ճա­ռը, որ մեր արևե­լյան հարևա­նի կող­մից ԼՂՀ ան­կա­խու­թյան ի­րա­վա­չա­փու­թյան վե­րա­բե­րյալ հիմ­նա­վոր­ված հա­կա­փաս­տարկ­ներ չեն ներ­կա­յաց­վում և չեն կա­րող ներ­կա­յաց­վել։
Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի (Ար­ցա­խի) Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կա­նու­թյան կերտ­ման ու ժո­ղովր­դա­վա­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ե­րեք տաս­նյա­մյակ­նե­րի փորձն ու ան­ցած ու­ղին վկա­յում են, որ Ար­ցա­խը կեն­սու­նակ ու շա­րու­նա­կա­բար զար­գա­ցող օր­գա­նիզմ է, և առ­կա նա­խադ­րյալ­ներն աս­տի­ճա­նա­բար կն­պաս­տեն մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը։ Հա­մոզ­ված ենք, որ հի­շյալ Օ­րեն­քի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան ԼՂՀ ան­կա­խու­թյան հռ­չա­կու­մը հա­մայն հա­յու­թյան և ար­դա­րու­թյան ջա­տա­գով ժո­ղո­վուրդ­նե­րի ջան­քե­րի շնոր­հիվ մոտ ա­պա­գա­յում կար­ժա­նա­նա մի­ջազ­գա­յին հան­րու­թյան դե յու­րե ճա­նաչ­մա­նը։