Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԸՀ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Ապրիլի 21-ին տեղի ունեցավ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը`  բացառապես  ս.թ. մարտի 31-ին և ապրիլի 14-ին կայացած համապետական ընտրությունների հարցերի օրակարգով: Նիստին, որ վարել է հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, հրավիրվել ու մասնակցում էին ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Գառնիկ Ավանեսյանը, ԿԸՀ մամլո կենտրոնի ղեկավար Նորայր Հովսեփյանը, ԶԼՄ ներկայացուցիչներ:

Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 14-ի  ընտրությունների 2-րդ փուլի արդյունքների վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ հանդես եկավ Սրբուհի Արզումանյանը։ Նրա խոսքով՝ ԿԸՀ նախագահի կողմից՝ ընտրությունների առաջնափուլում ստեղծված թեժ գիծը գործել է նաև 2-րդ փուլի ժամանակ։ Գրանցվել է ընդամենը երեք զանգ, որոնք վերաբերում էին տարբեր պարզաբանական ճշտումների և որոնց տեղում անմիջապես արձագանքվել է։ Նա անդրադարձավ նաև տեղամասային ընտրական հանձնաժողովներում արձանագրված ու դեռևս ընտրությունների առաջնափուլում շահարկման թեմա դարձած դեպքերին։ Միաժամանակ նշեց, որ ապրիլի 14-ին՝ թվով 282 տեղամասային ընտրական հանձնաժողովներից ոչ մեկի գրանցամատյանում քվեարկության օրվա ընթացքում հնարավոր խախտման կամ բացթողումի վերաբերյալ  որևէ գրառում չի կատարվել։   

Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով, ԱՀ ընտրական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 93-րդ հոդվածի 3-րդ մասով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  որոշել է ԱՀ նախագահի 2020 թ. ապրիլի 14-ի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Հանրապետության նախագահի երկու թեկնածուներին կողմ քվեարկած 45 288 ընտրողների 88 տոկոս կամ  39 860 կողմ քվեներ ստանալու կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ ընտրված համարել Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին:

     Հիմք  ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում ամփոփեց նաև 2020թ. ապրիլի 14-ին անցկացված ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների արդյունքները և ընդունեց հետևյալ որոշումը. ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ԱՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

     Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական և Հանրապետության նախագահի ապրիլի 14-ի երկրորդ փուլի ընտրություններին մասնակցած թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ եզրակացության մասին տեղեկատվությամբ հանդես եկավ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Գառնիկ Ավանեսյանը։  Նրա խոսքով՝ համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի, ԱՀ նախագահի 14 թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող 10 կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները բացել էին ընտրական հիմնադրամներ։ Ծառայության ղեկավարի հավաստմամբ՝ նախընտրական հիմնադրամների ձևավորման, մուտքերի և ելքերի առումով կոպիտ խախտումներ հիմնականում չեն արձանագրվել։

            Ընտրությունների լուսաբանման աշխատանքներին նպաստելու, այդ աշխատանքներում ներգրավված կազմակերպությունների և ԿԸՀ-ում հավատարմագրված լրատվամիջոցների աշխատանքին աջակցելու, ինչպես նաև՝ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ ԿԸՀ ներկայացուցիչների հայտարարություններն ու ճեպազրույցները ուղիղ հեռարձակելու նպատակով գործել է մամուլի կենտրոն: Այս առումով նիստի մասնակիցները լսեցին նաև Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնի գործունեության մասին ամփոփ տեղեկատվությունը, որը ներկայացրեց Կենտրոնի ղեկավար Նորայր Հովսեփյանը։ ԿԸՀ նախագահն իր գոհունակությունը հայտնեց Արցախի հանրային հեռուստատեսությանը՝ մամուլի կենտրոնի աշխատանքների պատշաճ կազմակերպմանն աջակցելու, մասնավորապես՝ տեխնիկական հնարավորությունների ընձեռման համար։

Հիրավի, համապետական այս ընտրություններն անց են կացվել ոչ սովորական պայմաններում։ Անդրադառնալով ընտրությունների ընթացքում իրականացված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին՝ ԿԸՀ նախագահը փաստեց, որ ձեռնարկվել է հնարավոր ամեն ինչ. նախապես ախտահանվել են տեղամասերը, իսկ ընտրական հանձնաժողովներին էլ հանձնարարվել է ամենայն խստությամբ հետևել, որպեսզի ընտրողները պահպանեն բոլոր անհրաժեշտ կանոնները:

Նիստի ավարտին խոսվեց նորընտիր խորհրդարանի լիազորությունների ստանձնման մասին։ Ս. Արզումանյանն իրազեկեց, որ  ս.թ. մայիսի 21-ին դադարեցվելու են գործող վեցերորդ գումարման ԱՀ Ազգային ժողովի լիազորությունները և նոր՝ յոթերորդ գումարման Խորհրդարանն էլ ստանձնելու է իր պարտականությունները։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, ԿԸՀ-ն պետք է մինչ այդ տրամադրի պատգամավորական մանդատների վկայականները: Ուստի, Խորհրդարանում ներկայացված քաղաքական թիմերը, մինչև մայիսի 4-ը, պետք է ԿԸՀ ներկայացնեն ընտրված պատգամավորների ցուցակները։