comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆԱՏՕ-ն հայտարարություն է ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱՏՕ-ն հայտարարություն է ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

 altՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները սառեցված հակամարտությունների բոլոր կողմերին կոչ են արել ավելի կառուցողական լինել եւ հարգել բանակցությունների առկա ձեւաչափերը:

Չիկագոյում ընդունված հռչակագրում պետությունների եւ կառավարությունների ղեկավարները նշել են, թե տարածաշրջանային ձգձգվող հակամարտություների առկայությունը Հարավային Կովկասում եւ Մոլդովայում նախկինի պես անհանգստացնում են Դաշինքին:

«Այդ հակամարտությունների կապակցությամբ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական կերպով եւ ավելի ուժեղ քաղաքական կամքով շարունակել մասնակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, նաեւ հարգել բանակցությունների առկա ձեւաչափերը»,- ասվում է հայտարարության մեջ:

Գագաթնաժողովի մասնակիցները նաեւ կոչ են արել կողմերին խուսափել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը խաթարող քայլերից:

«Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականության, անկախության եւ ինքնիշխանության աջակցմանը»,- ասվում է հայտարարոթյան մեջ: