comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ադրբեջանի կողմից ոչ բարեկամական քայլերի դեպքում ՀԱՊԿ-ն Հայաստանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի
[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանի կողմից ոչ բարեկամական քայլերի դեպքում ՀԱՊԿ-ն Հայաստանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի

 altԱդրբեջանի կողմից ոչ բարեկամական քայլերի դեպքում ՀԱՊԿ-ն Հայաստանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, մայիսի 21-ի հեռուստակամուրջի ընթացքում:

«Հայաստանը ՀԱՊԿ-ի լիարժեք եւ լիիրավ անդամ է, եւ Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական քայլեր ձեռնարկվելու դեպքում, բնականաբար, ՀԱՊԿ մասնակիցները նրան համապատասխան օգնություն կցուցաբերեն», - ընդգծել է Բորդյուժան` պատասխանելով ադրբեջանական գործակալություններից մեկի թղթակցի հարցին:

«Դա  ձեւաչափ է, մնացածը մանրամասներ են, որոնք կվերլուծվեն իրադրության գնահատման եւ նախագահների որոշումներ կայացնելու ընթացքում: Ձեր եթեներին ես կարող եմ  տասնյակ եթեներով պատասխանել, սակայն կարծում եմ, որ դա լուրջ խոսակցություն չէ», - ասել է նա: