[ARM]     [RUS]     [ENG]

ԼԻԲԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հա­րութ Սա­սու­նյան

ՙԿա­լի­ֆորռ­նիա Կու­րիեր՚
թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

2020 թվա­կա­նի ապ­րի­լի 24-ին Լի­բիա­յի ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյու­նը երկ­րորդ տա­րին ա­նընդ­մեջ ճա­նա­չեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ 2019-ի ապ­րի­լի 19-ին ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյու­նը հան­դես էր ե­կել հա­ման­ման ճա­նաչ­մամբ։

Չնա­յած այդ ճա­նա­չու­մը կա­րող է զար­մաց­նել շա­տե­րին, քա­նի որ հա­զիվ թե Լի­բիա­յում ապ­րող մի հայ գտն­վի, սա­կայն այ­դու­հան­դերձ կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պատ­ճառ­ներ նման քայլ ա­նե­լու հա­մար։ 2012 թվա­կա­նից ի վեր, Լի­բիա­յի ա­ռաջ­նորդ Մուա­մար Քա­դա­ֆիի տա­պա­լու­մից և սպա­նու­թյու­նից հե­տո, եր­կի­րը մշ­տա­կան կռիվ­նե­րի մեջ էր մի­մյանց դեմ պայ­քա­րող տար­բեր ռազ­մա­կան խմ­բա­վո­րում­նե­րի հետ՝ Լի­բիան կա­ռա­վա­րե­լու հա­մար։
Լի­բիա­յի պաշ­տո­նա­պես ճա­նաչ­ված կա­ռա­վա­րու­թյու­նը սահ­մա­նա­փակ­ված է ծո­վափ­նյա Տրի­պո­լիի և Միս­րա­տա­յի շր­ջա­կայ­քում, մինչ­դեռ Լի­բիա­յի տա­րած­քի մեծ մա­սը գրավ­ված է ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյան կող­մից՝ ռազ­մա­կան ա­ռաջ­նորդ Խա­լի­ֆա Հաֆ­թա­րի գլ­խա­վո­րու­թյամբ։ Ներ­քին քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մը զգա­լիո­րեն ընդ­լայն­վել է Լի­բիա­յի ներ­քին գոր­ծե­րին ար­տա­քին տե­րու­թյուն­նե­րի մի­ջամ­տու­թյան պատ­ճա­ռով։ Թուր­քիան և Քա­թա­րը ա­ջակ­ցում են Կենտ­րո­նա­կան Կա­ռա­վա­րու­թյա­նը իս­լա­մա­կան զի­նյալ­նե­րով և ռազ­մա­կան տեխ­նի­կա­յով, իսկ Ե­գիպ­տո­սը, Սաու­դյան Ա­րա­բիան և Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րը (Ա­ՄԷ) ա­ջակ­ցում են ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյա­նը։
Լի­բիա­յում հա­կա­դիր կող­մե­րի եր­կր­նե­րը նաև ներգ­րավ­ված են դի­վա­նա­գի­տա­կան բա­խում­նե­րի ու լրատ­վա­կան պա­տե­րազմ­նե­րի մեջ։ Ան­ցյալ ա­միս Սաու­դյան Ա­րա­բիան հայ­տա­րա­րեց, որ ար­գե­լա­փա­կում է մուտ­քը դե­պի թուր­քա­կան լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյուն­ներ և կայ­քեր։ Իր հեր­թին, Թուր­քիան ար­գե­լա­փա­կեց Սաու­դյան Ա­րա­բիա­յի և Է­մի­րու­թյուն­նե­րի լրատ­վա­մի­ջոց­նե­րը։ Ա­վե­լին, Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը սա­տա­րում է ՙՄահ­մե­դա­կան եղ­բայր­նե­րին՚, իսկ Սաու­դյան Ա­րա­բիան, Ե­գիպ­տո­սը և Ա­ՄԷ-ն դեմ են ՙՄահ­մե­դա­կան եղ­բայր­նե­րին՚։ Ե­գիպ­տո­սը և Թուր­քիան տա­րա­ձայ­նու­թյուն­ներ են ու­նե­ցել այն պա­հից ի վեր, երբ ՙՄահ­մե­դա­կան եղ­բայր­նե­րի՚ կողմ­նա­կից Ե­գիպ­տո­սի նա­խա­գահ Մու­հա­մեդ Մոր­սին, ո­րին ա­ջակ­ցում էր Թուր­քիան, տա­պալ­վեց 2013 թվա­կա­նին։ Ե­գիպ­տո­սը, Սաու­դյան Ա­րա­բիան և Ա­ՄԷ-ն ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րին խնդ­րել են բոյ­կո­տել թուր­քա­կան ար­տադ­րան­քը և ուղևո­րու­թյուն­նե­րը դե­պի Թուր­քիա։
Այս տա­րա­ծաշր­ջա­նա­յին և ներ­քին տա­րա­տե­սակ ցն­ցում­նե­րը նպաս­տել են Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­մա­նը Լի­բիա­յի ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյան Ար­տա­քին գոր­ծե­րի և մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից 2020 թ. ապ­րի­լի 24-ին։ Ա­հա հայ­տա­րա­րու­թյան տեքս­տը.
ՙՄենք այ­սօր հի­շում ենք Թուր­քիա­յի կող­մից հայ բնակ­չու­թյան ցե­ղաս­պա­նու­թյու­նը, որն ընկ­նում է ա­մեն տար­վա ապ­րի­լի 24-ին։ Լի­բիա­յի պե­տու­թյունն այս տա­րե­լի­ցը ո­գե­կո­չում է Կա­ռա­վա­րու­թյան 2019 թ. թիվ 238 ո­րոշ­մամբ, որն այդ օ­րը հաս­տա­տել է որ­պես վեր­հի­շե­լու ազ­գա­յին օր։
Թուր­քիա­յի հան­ցա­վոր գոր­ծո­ղու­թյուն­ներն ընդ­դեմ հայ ժո­ղովր­դի՝ հր­կիզ­մամբ, կան­խամ­տած­ված սպա­նու­թյամբ, բռ­նի տե­ղա­հա­նու­թյամբ և աստ­վա­ծա­յին օ­րենք­նե­րին հա­կա­սող այլ նող­կա­լի գոր­ծո­ղու­թյուն­նե­րով՝ հան­ցա­գոր­ծու­թյուն է մարդ­կու­թյան դեմ, և այն պետք է ճա­նա­չել ու պաշ­տո­նա­պես նե­րո­ղու­թյուն հայ­ցել հայ ժո­ղովր­դից և հա­տու­ցել ջար­դե­րով պայ­մա­նա­վոր­ված նրա կրած ցա­վե­րի հա­մար, ո­րոնք չեն կա­րող ջնջ­վել հա­յե­րի և ամ­բողջ աշ­խար­հի հի­շո­ղու­թյու­նից։ Երբ մենք դա­տա­պար­տում ենք մարդ­կայ­նու­թյան հետ որևէ ա­ղերս չու­նե­ցող այս հան­ցա­գոր­ծու­թյու­նը, մենք կր­կին կոչ ենք ա­նում աշ­խար­հի եր­կր­նե­րին ճա­նա­չել այս նող­կա­լի ոճ­րա­գոր­ծու­թյու­նը։

Այ­սօր­վա Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյունն է, որ իր նոր ի­րա­վի­ճա­կում հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ է գոր­ծում աշ­խար­հի ժո­ղո­վուրդ­նե­րի դեմ ՝ կոպ­տո­րեն մի­ջամ­տե­լով նրանց ներ­քին գոր­ծե­րին։ Թերևս այն, ինչ նա ի­րա­կա­նաց­րել է ե­րեկ՝ հր­թիռ­նե­րով և ա­նօ­դա­չու սար­քե­րով ռմ­բա­կո­ծե­լով Թար­հու­նա քա­ղա­քը (Լի­բիա)՝ սպա­նե­լով ե­րե­խա­նե­րին, տա­րեց­նե­րին ու կա­նանց, ոչն­չաց­նե­լով մար­դա­սի­րա­կան շա­րա­սյուն­նե­րը, սնունդն ու բժշ­կա­կան օգ­նու­թյու­նը, վա­ռե­լի­քի ցիս­տեռն­նե­րը՝ վարձ­կան­ներ բե­րե­լով և ա­հա­բե­կիչ­նե­րին ա­ջակ­ցե­լով՝ հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ են, ո­րոնք ա­վե­լա­նում են մարդ­կանց դեմ ուղղ­ված այլ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի թուր­քա­կան շղ­թա­յին և հաս­տա­տում Էր­դո­ղա­նի ամ­բար­տա­վա­նու­թյան աս­տի­ճանն ու մի­ջազ­գա­յին բո­լոր օ­րենք­նե­րի ու նոր­մե­րի ան­տե­սու­մը նրա կող­մից՚։
2019 թ. ապ­րի­լի 19-ին Լի­բիա­յի ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյունն իր արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան մի­ջո­ցով հա­ման­ման մի հայ­տա­րա­րու­թյուն էր տա­րա­ծել, ո­րում աս­վում է.
ՙԺա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյու­նը մարտ ամ­սին պաշ­տո­նա­պես ըն­դու­նեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նաձև։
1915 թ. ապ­րի­լի 24-ին օս­մա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­վա­քե­ցին, ձեր­բա­կա­լե­ցին և տե­ղա­հա­նե­ցին Կոս­տանդ­նու­պո­լի­սից (ներ­կա­յումս Ստամ­բուլ), Ան­կա­րա­յի շր­ջան, 235-ից 270 հայ մտա­վո­րա­կան­նե­րի և հա­մայն­քի ղե­կա­վար­նե­րի, ո­րոնց մե­ծա­մաս­նու­թյա­նը վեր­ջի­վեր­ջո սպա­նե­ցին։
Դրան հա­ջոր­դեց կա­նանց, ե­րե­խա­նե­րի, տա­րեց­նե­րի ու հի­վանդ­նե­րի տե­ղա­հա­նու­թյու­նը մահ­վան եր­թե­րով դե­պի սի­րիա­կան ա­նա­պատ։ Զին­վո­րա­կան ու­ղեկ­ցորդ­նե­րի կող­մից քշ­վող տե­ղա­հան­ված­նե­րը զրկ­ված էին սնն­դից ու ջրից և պար­բե­րա­բար են­թարկ­վում էին թա­լա­նի, բռ­նա­բա­րու­թյան ու սպան­դի։
Ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի վերջ­նա­կան թի­վը կազ­մում է 1.5 մի­լիոն մարդ՚։
Զար­մա­նա­լի չէ, որ Լի­բիա­յի ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյու­նը հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան վե­րա­բե­րյալ, քա­նի որ այն ծա­ռա­յում է իր հա­կա­թուր­քա­կան քա­ղա­քա­կան օ­րա­կար­գին։ Ա­վե­լի զար­մա­նա­լի կլի­ներ, ե­թե այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն ար­վեր հա­կա­ռակ իր շա­հե­րին։
Բո­լոր եր­կր­նե­րը սպա­սար­կում են ի­րենց ազ­գա­յին շա­հե­րը։ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը ևս պետք է նույն կերպ վար­վի։ Լի­բիան լավ օ­րի­նակ է։ Ար­դեն երկ­րորդ տա­րին ա­նընդ­մեջ նրա ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյու­նը ճա­նա­չում է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Ո՞րն է ե­ղել Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան ար­ձա­գան­քը։ Մենք տե­ղյակ չենք այդ կա­պակ­ցու­թյամբ որևէ հան­րա­յին մեկ­նա­բա­նու­թյան մա­սին։ Ար­դյոք ճի՞շտ չէր լի­նի, որ Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը հան­դես գար հայ­տա­րա­րու­թյամբ՝ ող­ջու­նե­լով Լի­բիա­յի կող­մից Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը։ Մի օր ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րող է դառ­նալ Լի­բիա­յի օ­րի­նա­կան ճա­նաչ­ված կա­ռա­վա­րու­թյու­նը։ Հի­մա պահն է, որ Հա­յաս­տա­նը բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տի Լի­բիա­յի հետ։ Քա­նի որ Թուր­քիան իր շր­ջա­փակ­մամբ և հա­կա­հայ­կա­կան տն­տե­սա­կան ու դի­վա­նա­գի­տա­կան ջան­քե­րով մե­կու­սաց­նում է Հա­յաս­տա­նը հարևան­նե­րից, ի պա­տաս­խան, Հա­յաս­տա­նը պետք է հա­մա­գոր­ծակ­ցի ա­ջա­կից եր­կր­նե­րի հետ և մե­կու­սաց­նի Թուր­քիա­յին իր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի չա­փով։
Լավ հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տե­լով Լի­բիա­յի ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյան հետ՝ Հա­յաս­տա­նը նաև կա­րող է սեր­տաց­նել իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Ե­գիպ­տո­սի ու Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րի հետ և շտ­կել գո­յու­թյուն չու­նե­ցող իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Սաու­դյան Ա­րա­բիա­յի թա­գա­վո­րու­թյան հետ։ Վս­տահ եմ, որ այդ եր­կր­նե­րը կգ­նա­հա­տեն Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան մեկ­նած բա­րե­կա­մա­կան ձեռ­քը։