[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈԳԵԳԱՐՈՒԹՅՈՒՆ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Թուր­քիա­յում, մի խումբ ծա­գու­մով ադր­բե­ջան­ցի­ներ, ստեղ­ծել են ՙԱ­րեւմ­տյան Ադր­բե­ջա­նի(Ե­րե­ւա­նի) վտա­րան­դի կա­ռա­վա­րու­թյուն՚։ Ինչ­պես գրում է Բաք­վի մա­մու­լը, նա­խա­ձեռ­նու­թյան հե­ղի­նակ­նե­րի ՙնախ­նիր­նե­րը ներ­կա­յիս Հա­յաս­տա­նի տա­րած­քից բռ­նա­տե­ղա­հա­նու­թյան են են­թարկ­վել 1918-20 թվա­կան­նե­րին եւ զրկ­վել ի­րենց պատ­մա­կան հայ­րե­նի­քից՚։ Տա­րած­ված հայ­տա­րա­րու­թյան մեջ շեշ­տը դր­ված է պատ­մա­կան հա­րյու­րա­մյա վա­ղե­մու­թյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վրա։ Ա­ռաջ է քաշ­ված այն թե­զը, որ Ադր­բե­ջա­նի ՙկա­ռա­վա­րու­թյու­նը Թուր­քիա­յի միջ­նոր­դու­թյամբ Ե­րե­ւա­նը որ­պես մայ­րա­քա­ղաք զի­ջել է հա­յե­րին, որ­պես­զի նրանք հրա­ժար­վեն Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հան­դեպ հա­վակ­նու­թյուն­նե­րից եւ ինք­նա­վար կար­գա­վի­ճակ շնոր­հեն Զան­գե­զու­րին, սա­կայն հա­յե­րը դր­ժել են հաշ­տու­թյան պայ­ման­նե­րը՚։

Խոսքն ին­չի՞ մա­սին է, ե­թե պատ­մա­կան փաստն առ­կա է. Բա­թու­մի 1918թ. հու­նի­սի 4-ի պայ­մա­նագ­րով Թուր­քիան է Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տու­թյու­նից ակն­կա­լել, որ Բաք­վից դուրս բեր­վեն հայ­կա­կան զին­ված ու­ժե­րը, որ­պես­զի Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա գոր­ծել այն­տեղ եւ Բա­քուն հռ­չա­կի մայ­րա­քա­ղաք։ Ճիշտ է, հե­տա­գա­յում Բա­քուն գրավ­վել է օս­մա­նյան բա­նա­կի կող­մից, բայց դրա­նից չի հե­տե­ւում, թե հայ ժո­ղո­վուր­դը կորց­րել է այդ քա­ղա­քի, ինչ­պես նաեւ Ա­րե­ւե­լյան Ան­դր­կով­կա­սի այն տա­րածք­նե­րի, որ­տեղ հա­մա­հա­վաք հա­յու­թյուն է ապ­րել, նկատ­մամբ ա­նօ­տա­րե­լի ի­րա­վուն­քը։ Պատ­մու­թյան թուրք եւ ադր­բե­ջան­ցի կեղ­ծա­րար­նե­րին ար­ժե հի­շեց­նել, որ Ադր­բե­ջա­նի դե­մոկ­րա­տա­կան հան­րա­պե­տու­թյու­նը հռ­չակ­վել է ոչ թե որ­պես ազ­գա­յին, այլ աշ­խար­հագ­րա­կան տա­րած­քի սկզ­բուն­քի վրա կա­ռուց­վող պե­տու­թյուն եւ հա­մար­վել է Ա­րե­ւե­լյան Ան­դր­կով­կա­սի բո­լոր էթ­նիկ խմ­բե­րի հայ­րե­նիք։ Հե­տա­գա­յում, երբ փորձ է ար­վել այդ պե­տու­թյա­նը տալ զուտ թուր­քա­կան իք­նու­թյան կրո­ղի ի­րա­վա-քա­ղա­քա­կան ձե­ւա­կեր­պում, Ան­դր­կով­կա­սում բրի­տա­նա­կան մի­սիան ընդ­դի­մա­ցել է եւ պար­տադ­րել անց­կաց­նել ա­զատ եւ հա­մա­մաս­նա­կան ընտ­րու­թյուն­ներ։ Դրանց ար­դյուն­քում Ադր­բե­ջա­նի խոր­հր­դա­րա­նում ըն­տր­վել են եր­կու տաս­նյա­կից ա­վե­լի հայ պատ­գա­մա­վոր­ներ, նույն­քան ռուս­ներ եւ ա­վե­լի քիչ թվով? լեզ­գի­ներ ու թա­լիշ­ներ։
Նույն հա­մա­մաս­նու­թյամբ է կազ­մա­վոր­վել նաեւ կա­ռա­վա­րու­թյու­նը, որ­տեղ նա­խա­րա­րա­րա­կան պաշ­տոն է ու­նե­ցել ե­րեք հայ։ Նույն սկզ­բունքն է գոր­ծել նաեւ խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նում, որ­տեղ կոմ­կու­սակ­ցու­թյան կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րի պաշ­տոն են զբա­ղեց­րել հա­յազ­գի Ռու­բեն Ռու­բե­նո­վը եւ Լե­ւոն Միր­զո­յա­նը։ Մին­չեւ 1930-ա­կան թվա­կան­նե­րի կե­սե­րը կու­սակ­ցու­թյան Բաք­վի քաղ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րի պաշ­տոնն զբա­ղեց­նում էր ազ­գու­թյամբ ռուս կո­մու­նիստ, իսկ նրա ա­ռա­ջին տե­ղա­կա­լը հայ էր։ Նույն հա­մա­մաս­նու­թյունն է գոր­ծել նաեւ Գան­ձա­կում, մի քա­նի շր­ջան­նե­րում, որ­տեղ հա­յե­րը բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյուն էին։
Հա­յաս­տա­նում, ի­հար­կե, ադր­բե­ջան­ցի­ներ ապ­րել են, բայց? ոչ հա­մա­հա­վաք։ Այդ պատ­մա­կան ի­րո­ղու­թյան նկա­տառ­մամբ ՙԱ­րեւմ­տյան Ադր­բե­ջա­նի վտա­րան­դի կա­ռա­վա­րու­թյան՚ հռ­չա­կու­մը ոչ մի հիմք չու­նի եւ վկա­յում է, որ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար ԼՂ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում պար­զա­պես փա­կու­ղա­յին ի­րա­վի­ճակ է։ Շա­րու­նա­կել բա­նակ­ցու­թյուն­նե­րը? նշա­նա­կում է գնալ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի փաս­տա­ցի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման։ Խզել բա­նակ­ցու­թյուն­նե­րը? նշա­նա­կում է հիմք տալ, որ մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն ա­ռանց Ադր­բե­ջա­նի հա­մա­ձայ­նու­թյան ճա­նա­չի ԼՂ ան­կա­խու­թյու­նը։ Ընդ ո­րում? ներ­կա­յիս վե­րահ­սկ­վող սահ­ման­նե­րում։ Եր­րոր­դը պա­տե­րազ­մի սան­ձա­զերծ­ման ճա­նա­պարհն է, ո­րը կա­րող է ճա­կա­տագ­րա­կան լի­նել Ա­լիե­ւի իշ­խա­նու­թյան հա­մար։
Ներ­կա­յիս Ադր­բե­ջա­նում ի­րա­վի­ճակն այն­պի­սին է, որ բա­նա­կը կա­րող է զենքն ուղ­ղել ա­տե­լի իշ­խա­նու­թյան դեմ։ Չկա ոչ մի ե­րաշ­խիք, որ պա­տե­րազ­մի մա­սին խո­սող զին­վո­րա­կա­նու­թյու­նը զին­ված հե­ղաշր­ջում չի նա­խա­պատ­րաս­տում։ ԼՂ հար­ցում Ա­լիե­ւը ոչ մի հե­ռան­կար չի տես­նում։ Ադր­բե­ջա­նի բո­լոր փաս­տարկ­ներն ու լոբ­բիս­տա­կան ռե­սուրս­ներն ան­հու­սա­լիո­րեն մաշ­ված եւ սպառ­ված են։ Մնում է քա­րոզ­չա­կան մա­նի­պու­լյա­ցիա­յի են­թար­կել սե­փա­կան հան­րու­թյա­նը? զա­նա­զան հո­գե­գա­րու­թյան միտ­վող քայ­լե­րով փոր­ձել տպա­վո­րու­թյուն ստեղ­ծել, թե Ադր­բե­ջա­նը ՙոչ միայն կա­րող է վե­րա­տի­րա­նալ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին, այ­լեւ? Զան­գե­զու­րին եւ Ե­րե­ւա­նին՚։
Հռ­չա­կե­լով ՙԱ­րեւմ­տյան Ադր­բե­ջա­նի վտա­րան­դի կա­ռա­վա­րու­թյուն՚? ա­լիե­ւյան ռե­ժի­մը հայ­կա­կան կող­մին հաղ­թա­թուղթ է տա­լիս։ Մենք պետք է այդ տե­ղե­կատ­վու­թյու­նը մի­ջազ­գայ­նաց­նենք եւ միջ­նորդ­նե­րին ա­պա­ցու­ցենք, որ տա­րած­քա­յին հա­վակ­նու­թյուն­ներ հենց Ադր­բե­ջանն ու­նի։ Բա­ցի այդ, հնա­րա­վո­րու­թյուն է բաց­վում լայն դիս­կուրս բա­ցե­լու ողջ Ա­րե­ւե­լյան Ան­դր­կով­կա­սի հա­յու­թյան ի­րա­վունք­նե­րի վե­րա­կան­գն­ման եւ հայ­րե­նա­դար­ձու­թյան ու պե­տա­կա­նո­րեն կազ­մա­կերպ­վե­լու ի­րա­վուն­քի թե­մա­յով։