[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՄԲ ՀԱՋՈՂՎԵՑ ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Մամուլի ա­սու­լիս

Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը մա­յի­սի 15-ին ԶԼՄ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին հրա­վի­րեց մա­մու­լի ա­սու­լի­սի՝ ամ­փո­փե­լու 6-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վի գոր­ծու­նեու­թյան ար­դյունք­նե­րը։ Մար­տի 31-ի հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րով ձևա­վոր­ված ԱՀ 7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղովն իր լիա­զո­րու­թյուն­նե­րը կս­տանձ­նի մա­յի­սի 21-ին։ Նույն օրն էլ կա­վարտ­վեն 6-րդ գու­մար­ման խոր­հր­դա­րա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րը։

Ան­ցած 5 տա­րի­նե­րի ըն­թաց­քում գու­մար­վել են 11 հեր­թա­կան և 9 ար­տա­հերթ նս­տաշր­ջան, տե­ղի են ու­նե­ցել 51 հեր­թա­կան և 9 ար­տա­հերթ նիս­տեր։ Շր­ջա­նա­ռու­թյան մեջ են դր­վել 596 օ­րի­նագ­ծեր, ո­րոն­ցից ըն­դուն­վել են 446-ը։ Շր­ջա­նա­ռու­թյու­նից հան­վել են 18, նս­տաշր­ջա­նից նս­տաշր­ջան են փո­խանց­վել 83, հա­ջորդ գու­մար­ման ԱԺ-ին են փո­խանց­վել 49 նա­խագ­ծեր։ Թե դրան­ցից ո­րը կլի­նի նոր օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն՝ կո­րո­շի 7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վը։
Ըն­դուն­ված օ­րենք­ներն ըստ հանձ­նա­ժո­ղով­նե­րի՝ պե­տաի­րա­վա­կան հար­ցե­րի՝ 174, ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման՝ 147, ար­տադ­րու­թյան և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի՝ 48, սո­ցիա­լա­կան և ա­ռող­ջա­պա­հու­թյան՝ 43, պաշտ­պա­նու­թյան, անվ­տան­գու­թյան և օ­րի­նա­պահ­պա­նու­թյան՝ 27, գի­տու­թյան, կր­թու­թյան, մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան և սպոր­տի՝ 5, ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղով՝ 2։
Խոր­հր­դա­րանն ի­րա­կա­նաց­րել է ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյամբ ի­րեն վե­րա­պահ­ված այլ լիա­զո­րու­թյուն­ներ, մաս­նա­վո­րա­պես լսել ու քն­նար­կել է 19 հա­ղոր­դում և հա­ղոր­դագ­րու­թյուն, 6 տե­ղե­կու­թյուն, 8 հաշ­վետ­վու­թյուն և զե­կույց, 7 ծրա­գիր և 3 հար­ցապն­դում։
ԱԺ-ի կող­մից նշա­նակ­վել են Ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան ա­ռա­ջին ա­տյա­նի դա­տա­րա­նի 4 դա­տա­վոր, Վե­րաքն­նիչ և Գե­րա­գույն դա­տա­րան­նե­րի՝ 3-ա­կան դա­տա­վոր, ինչ­պես նաև ԱՀ Հաշ­վեքն­նիչ պա­լա­տի 2 ան­դամ­ներ։ Մար­դու ի­րա­վունք­նե­րի վեր­ջին եր­կու պաշտ­պան­նե­րը նույն­պես ըն­տր­վել են այս խոր­հր­դա­րա­նի կող­մից։
2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մի, Սում­գա­յի­թի հայ բնակ­չու­թյան կո­տո­րա­ծի և Բաք­վի հայ բնակ­չու­թյան ջար­դե­րի 30-րդ տա­րե­լից­նե­րի հետ կապ­ված ԱԺ-ն հան­դես է ե­կել հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով։
Ընդ­հա­նուր առ­մամբ, 6-րդ գու­մար­ման ԱԺ մուտք են գոր­ծել պաշ­տո­նա­կան 5575 թղ­թակ­ցու­թյուն և գրու­թյուն, քա­ղա­քա­ցի­նե­րից ստաց­վել են 909 նա­մակ­ներ, ԱԺ-ից ու­ղարկ­վել են 1217 պաշ­տո­նա­կան թղ­թակ­ցու­թյուն­ներ, ԱԺ նա­խա­գա­հի կող­մից ստո­րագր­վել են 852 կար­գադ­րու­թյուն­ներ։ Աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի ստո­րագ­րած հրա­ման­նե­րի թի­վը 769 է։
Մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում Ար­ցա­խի հան­դեպ հե­տաք­րք­րու­թյուն ստեղ­ծե­լու նպա­տա­կով ԱՀ խոր­հր­դա­րանն ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շադ­րու­թյուն է նվի­րել ար­տա­քին կա­պե­րին ու խոր­հր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյա­նը։ Շա­րու­նակ­վել են աշ­խա­տանք­ներն ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գաց­ման և ընդ­լայն­ման ուղ­ղու­թյամբ։
Ան­ցած հինգ տա­րի­նե­րին Ար­ցա­խի ԱԺ այ­ցե­լած պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի թի­վը 173 է. ՀՀ-ից՝ 58, Սփյուռ­քից՝ 20 և օ­տա­րերկ­րյա 95 պատ­վի­րա­կու­թյուն, ո­րոնք ժա­մա­նել էին աշ­խար­հի 31 եր­կր­նե­րից։ Մե­ծա­մա­սամբ ե­ղել են խոր­հր­դա­րա­նա­կան պատ­վի­րա­կու­թյուն­ներ, նաև՝ քա­ղա­քա­կան և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներ, ա­կա­դե­միա­կան շր­ջա­նակ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, լրագ­րող­ներ և փոր­ձա­գետ­ներ։ ԱՀ ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րի ար­տեր­կիր կա­տա­րած աշ­խա­տան­քա­յին այ­ցե­լու­թյուն­նե­րի թի­վը 24 է։ Ընդ­հա­նուր հան­դի­պում­նե­րի քա­նա­կը՝ 230։
2015-20թթ. գու­մար­վել են Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տու­թյուն­նե­րի խոր­հր­դա­րան­նե­րի միջև հա­մա­գոր­ծակ­ցու­թան միջ­խոր­հր­դա­րա­նա­կան հանձ­նա­ժո­ղո­վի 6 նիս­տեր։

Հա­տուկ կարևո­րու­թյուն է տր­վել ԱԺ գոր­ծու­նեու­թյան լու­սա­բան­մա­նը։ 6-րդ գու­մար­ման ԱԺ-ի գոր­ծու­նեու­թյան թա­փան­ցի­կու­թյան ա­պա­հով­մանն ուղղ­ված կարևոր քայ­լե­րից մե­կը 2018թ. սեպ­տեմ­բե­րից հեր­թա­կան նիս­տե­րի ու­ղիղ հե­ռար­ձա­կումն է ԱԺ յու­թու­բյան ա­լի­քով, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն տվեց յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու ի­րա­կան ռե­ժի­մով հետևել երկ­րի կեն­սա­գոր­ծու­նեու­թյունն ա­պա­հո­վող օ­րենք­նե­րի ըն­դուն­ման ըն­թաց­քին և իր ընտ­րած պատ­գա­մա­վո­րի աշ­խա­տան­քին։ Կարևոր քայ­լեր էին ժա­մա­նա­կա­կից չա­փա­նիշ­նե­րին հա­մա­հունչ տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի նե­րառ­մամբ նոր պաշ­տո­նա­կան կայ­քի գոր­ծար­կումն ու սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում Ար­ցա­խի խոր­հր­դա­րա­նի ներ­կա­յաց­վա­ծու­թյան ա­պա­հո­վու­մը։ Խոր­հր­դա­րա­նա­կան ան­ցու­դար­ձի մա­սին ա­մե­նա­թարմ տե­ղե­կու­թյուն­նե­րը հա­սա­նե­լի են դառ­նում հա­սա­րա­կու­թյա­նը, ին­չի շնոր­հիվ նաև ա­ռա­վել մատ­չե­լի է դառ­նում խոր­հր­դա­րան-հա­սա­րա­կու­թյուն հե­տա­դարձ կա­պը։
ԱԺ-ի հն­գա­մյա գոր­ծու­նեու­թյան ամ­փոփ տվյալ­նե­րը ներ­կա­յաց­նե­լուց հե­տո Ա­շոտ Ղու­լյա­նը պա­տաս­խա­նել է լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։
ԱԺ նա­խա­գա­հի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րե­ցինք Ար­ցա­խում անց­կաց­ված վեր­ջին հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի մի­ջազ­գա­յին ար­ձա­գանք­նե­րին։ Ադր­բե­ջա­նը դրանք օգ­տա­գոր­ծեց ի նպաստ իր շա­հե­րի՝ ա­ռաջ տա­նե­լով տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան մա­սին իր տե­սու­թյու­նը։ Հատ­կա­պես հիաս­թա­փեց­նող էր եվ­րո­պա­կան տա­րա­ծաշր­ջա­նից հն­չած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի բո­վան­դա­կու­թյու­նը։
Մինչ­դեռ, 2015թ. ընտ­րու­թյուն­նե­րի մի­ջազ­գա­յին ար­ձա­գանք­նե­րում հս­տակ շեշ­տադ­րում­ներ կա­յին Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի գե­րա­կա­յու­թյան մա­սին։
Ղու­լյա­նը, կի­սե­լով մեր մտա­հո­գու­թյու­նը, ա­սաց, որ նման ի­րա­վի­ճակն Ադր­բե­ջա­նի կող­մից մեծ ջան­քե­րի գոր­ծադր­ման, իսկ մեր կող­մից՝ խնդ­րին ա­վե­լի թեթև վե­րա­բեր­վե­լու հետևանք է։ Կա­րե­լի էր ա­վե­լի մեծ դի­մադ­րու­թյուն կազ­մա­կեր­պել։ Մինչև վեր­ջին պա­հը մեր երկ­րի ղե­կա­վա­րու­թյու­նը մտա­ծում էր ինչ-որ կերպ ա­պա­հո­վել մի­ջազ­գա­յին դի­տորդ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը։ Ղու­լյա­նի խոս­քով՝ նա­խորդ ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ադր­բե­ջա­նա­կան ա­պա­տե­ղե­կատ­վու­թյա­նը դի­մադ­րու­թյուն ցույց տր­վեց այս­տեղ ընտ­րու­թյուն­նե­րին հետևող դի­տոր­դա­կան խմ­բե­րի տե­սա­կետ­նե­րի, ա­նա­չառ գնա­հա­տա­կան­նե­րի շնոր­հիվ։ Նրանք ի­րենց սկզ­բուն­քա­յին դիր­քո­րո­շում­նե­րը տա­րա­ծում էին մի­ջազ­գա­յին տար­բեր ա­տյան­նե­րում։ Վեր­ջին հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­ներն անց­կաց­վե­ցին նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում, փաս­տո­րեն, ար­տերկ­րում այդ ուղ­ղու­թյամբ հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք չի­րա­կա­նաց­վեց։ Մեր ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­նե­րը, Հա­յաս­տա­նի դի­վա­նա­գի­տա­կան մար­մին­նե­րը, դես­պա­նատ­ներն ակ­տիվ չեն աշ­խա­տել։ Ինչ վե­րա­բե­րում է եվ­րո­պա­կան տա­րա­ծաշր­ջա­նի ար­ձա­գանք­նե­րին, ա­պա հարկ է նաև նկա­տի ու­նե­նալ Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի վեր­ջին ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը։ Ար­ցա­խի հետ բա­րե­կա­մու­թյան խում­բը թար­մաց­ման կա­րիք ու­ներ։ Այդ ուղ­ղու­թյամբ ևս լիար­ժեք աշ­խա­տանք չծա­վալ­վեց։
Այս մեկ­նա­բա­նու­թյա­նը Ղու­լյանն այ­նու­հետև հա­վե­լեց, որ քա­ղա­քա­կան աշ­խա­տան­քը կա­տար­վում է ոչ միայն ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում։ Նոր խոր­հր­դա­րա­նի գոր­ծու­նեու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես քա­ղա­քա­կան ու­ժե­րի կող­մից բա­րե­կա­մու­թյան խմ­բե­րի հետ աշ­խա­տանք­նե­րի թար­մա­ցու­մը պետք է սկ­սել հենց այդ հար­ցից, որ­պես­զի մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րում և տար­բեր խոր­հր­դա­րան­նե­րի հետ աշ­խա­տան­քում կա­րո­ղա­նանք խո­սել մեր երկ­րում կա­յա­ցած հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի մա­սին։

Ա­սու­լի­սին հն­չած հար­ցե­րից մեկն այն էր, որ 6-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վը քա­ղա­քա­կան բարդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում կա­տա­րեց իր աշ­խա­տան­քը։ Ար­դյո՞ք խոր­հր­դա­րա­նին հա­ջող­վեց առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին հա­մա­հունչ աշ­խա­տել։ Պա­տաս­խա­նե­լով հար­ցին՝ ԱԺ նա­խա­գա­հը հի­շեց­րեց այն յու­րա­հա­տուկ պայ­ման­նե­րը, ո­րոն­ցում ըն­թա­ցավ խոր­հր­դա­րա­նի աշ­խա­տան­քը. 2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազմ, 2017թ. ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյան ըն­դու­նում, ա­ռա­ջին ան­գամ խոր­հր­դա­րա­նում հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն, ո­րը տե­ղի ու­նե­ցավ քա­ղա­քա­կան ի­մաս­տով ա­ռանց բա­ցա­սա­կան հետևանք­նե­րի։ ՀՀ-ում ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ փոխ­վեց, ո­րից հե­տո վերս­կս­վե­ցին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ՀՀ նոր խոր­հր­դա­րա­նի հետ։ Այ­սօր էլ ապ­րում ենք նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կում, ո­րը նույն­պես մար­տահ­րա­վեր է։ Այս ի­մաս­տով նոր ձևա­վոր­ված խոր­հր­դա­րա­նին վի­ճակ­ված է անդ­րա­դառ­նալ ո­րոշ օ­րեն­սդ­րա­կան հար­ցե­րի, անհ­րա­ժեշտ կլի­նի երկ­րի սո­ցիալ-տն­տե­սա­կան զար­գաց­ման ծրագ­րե­րում ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­ներ մտց­նել։ Ա. Ղու­լյանն, ընդ­հա­նուր առ­մամբ, գոհ էր խոր­հր­դա­րա­նի քա­ղա­քա­կան պահ­ված­քից. ԱԺ-ում հինգ քա­ղա­քա­կան ու­ժե­րի տե­սա­կետ­նե­րի հա­մադր­մամբ հնա­րա­վոր ե­ղավ աշ­խա­տել և ա­ռաջ տա­նել մեր երկ­րի ընդ­հա­նուր քա­ղա­քա­կան ու­ղե­գի­ծը, ճիշտ ո­րո­շում­ներ կա­յաց­նել պե­տա­կա­նու­թյան ամ­րապ­նդ­ման, մեր ժո­ղովր­դին հու­զող սո­ցիալ-տն­տե­սա­կան հար­ցե­րի վե­րա­բե­րյալ։
Միջ­խոր­հր­դա­րա­նա­կան կա­պե­րի ընդ­լայն­մա­նը վե­րա­բե­րող հար­ցի առն­չու­թյամբ Ղու­լյա­նը նշեց, որ 6-րդ գու­մար­ման ԱԺ-ի հա­ջո­ղու­թյուն­նե­րից մեկն ար­ձա­նագր­վել է հենց այդ ուղ­ղու­թյու­նում։ 2015-ից առ այ­սօր ձևա­վոր­վել են 4 նոր բա­րե­կա­մա­կան խումբ և շր­ջա­նակ, ո­րոնք գու­մար­վել են նախ­կի­նում ստեղծ­ված նմա­նա­տիպ չորս խմ­բե­րին։ Գոր­ծըն­թացն սկս­վել է 2013 թվա­կա­նից, երբ Լիտ­վա­յի Սեյ­մա­սի կող­մից ա­ռա­ջին ան­գամ բա­րե­կա­մու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն հն­չեց։ Հե­տա­գա եր­կու տա­րի­նե­րի ըն­թաց­քում ստեղծ­վե­ցին ա­ռա­ջին չորս խմ­բերն ու շր­ջա­նակ­նե­րը։ Դրանք շատ լավ նա­խադ­րյալ­ներ էին ա­պա­գա­յում միջ­խոր­հր­դա­րա­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ընդ­լայ­նե­լու և զար­գաց­նե­լու ա­ռու­մով։ Վեր­ջերս հա­ջո­ղու­թյամբ ա­վարտ­վեց Կիպ­րո­սի խոր­հր­դա­րա­նի հետ բա­րե­կա­մու­թյան խմ­բի ձևա­վո­րու­մը։ Այդ ուղ­ղու­թյամբ մեր խոր­հր­դա­րանն աշ­խա­տեց ա­վե­լի քան ե­րեք տա­րի՝ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­ման գոր­ծում ներգ­րա­վե­լով մի շարք կա­ռույց­ներ։ Ներ­կա­յում էլ նա­խանշ­ված ո­րոշ ուղ­ղու­թյուն­նե­րում ըն­թա­նում են աշ­խա­տանք­ներ, ո­րոնց մա­սին ԱԺ նա­խա­գա­հը գե­րա­դա­սեց ա­ռայժմ չբարձ­րա­ձայ­նել։
Ա­սու­լի­սի ա­վար­տին Ղու­լյա­նը հե­տա­դարձ հա­յաց­քով ընդ­հա­նուր գնա­հա­տա­կան տվեց ան­ցած բո­լոր գու­մա­րում­նե­րի խոր­հր­դա­րան­նե­րի գոր­ծու­նեու­թյա­նը՝ ըն­դգ­ծե­լով նրանց ու­նե­ցած դե­րա­կա­տա­րու­թյու­նը պե­տա­կա­նա­շի­նու­թյան գոր­ծըն­թա­ցում։ Ան­շուշտ, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռա­ջին գու­մար­ման Գե­րա­գույն խոր­հուրդն իր ա­ռանձ­նա­հա­տուկ տեղն ու­նի մեր խոր­հր­դա­րա­նի պատ­մու­թյան մեջ և տար­բեր­վում է մյուս­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նից. պատ­գա­մա­վոր­նե­րը պա­տե­րազ­մի դաշ­տից էին խոր­հր­դա­րան գա­լիս և շատ դեպ­քե­րում, նիս­տը կի­սատ թող­նե­լով, նո­րից գնում էին ա­ռաջ­նա­գիծ։ Նրանք պայ­քա­րում էին եր­կու ճա­կա­տում։
Յո­թե­րորդ ան­գամ խոր­հր­դա­րան ընտ­րե­ցինք, նա­խորդ­նե­րին փո­խա­րի­նե­լու ե­կան նոր ըն­տր­ված պատ­գա­մա­վոր­ներ՝ նոր մո­տե­ցում­նե­րով, ցան­կու­թյուն­նե­րով ու ե­րա­զանք­նե­րով։ Ղու­լյա­նը նաև այս մա­սին խո­սեց։ Ա­վե­լորդ չհա­մա­րեց ներ­կա­յաց­նել նաև վի­ճա­կագ­րա­կան տվյալ­ներ նա­խորդ վեց գու­մա­րում­նե­րի խոր­հր­դա­րան­նե­րի գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ։ Ընդ­հա­նուր առ­մամբ, Ար­ցա­խում ըն­դուն­վել է 1644 օ­րենք, ո­րոն­ցից 1305-ը՝ 2005-2020 թվա­կան­նե­րին։ Շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով իր բո­լոր գոր­ծըն­կեր­նե­րին՝ Ղու­լյանն ա­սաց, որ ձեռք բեր­ված հա­ջո­ղու­թյուն­նե­րը հա­մա­տեղ աշ­խա­տան­քի ար­դյունք են։ Քա­ղա­քա­կան աշ­խա­տանքն ար­դյու­նա­վետ էր` շնոր­հիվ պատ­գա­մա­վո­րա­կան կազ­մի նե­րու­ժի և նպա­տա­կաս­լա­ցու­թյան, աշ­խա­տա­կազ­մի ար­հես­տա­վար­ժու­թյան ու ճիշտ կա­ռա­վար­ման։
Աժ նա­խա­գա­հի կող­մից կարևոր­վեց նաև լրագ­րո­ղա­կան հան­րու­թյան կող­մից խոր­հր­դա­րա­նա­կան գոր­ծու­նեու­թյան ճիշտ մա­տու­ցու­մը։