[ARM]     [RUS]     [ENG]

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՆՐԱՅՆԱՑՆՈՒՄ Է ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԻՐ ԴԱՇԻՆՔԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Ադր­բե­ջա­նը հեր­թա­կան ան­գամ հար­ձա­կո­ղա­կան զո­րա­վար­ժու­թյուն է անց­կաց­նում՝ կի­րա­ռե­լով ՙՊո­լո­նեզ՚, ՙՍմերչ՚ հր­թի­ռահ­րե­տա­նա­յին մի­ջոց­ներ, հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ հա­մա­կար­գեր և ա­նօ­դա­չու թռ­չող սար­քեր։ Միա­ժա­մա­նակ, հրա­մա­նա­տա­րաշ­տա­բա­յին զո­րա­վար­ժու­թյուն է անց­կաց­նում Նա­խիջևա­նի կա­յա­զո­րի զոր­քե­րում։ Վեր­ջին շր­ջա­նում նման կար­գի զո­րա­վար­ժու­թյուն­ներ Ադր­բե­ջա­նը հա­ճա­խա­կի է անց­կաց­նում, դրա­նով, թերևս, ան­թա­քույց մտադ­րու­թյամբ ցու­ցադ­րե­լով հնա­րա­վոր հար­վա­ծի գլ­խա­վոր ուղ­ղու­թյուն­նե­րից մե­կը։

Մինչ Ադր­բե­ջա­նը զբաղ­ված էր սե­փա­կան սպա­ռա­զի­նու­թյան ցու­ցադ­րու­թյամբ, Թուր­քիան Սի­րիա­յի հյու­սի­սա­յին հատ­վա­ծում գոր­ծո­ղու­թյուն­ներ սկ­սեց՝ բու­ֆե­րա­յին գո­տու ստեղծ­ման իր ծրա­գի­րը կյան­քի կո­չե­լու հա­մար։ Սի­րիա­կան աղ­բյուր­նե­րը մա­յի­սի 19-ին ի­րա­զե­կե­ցին Սի­րիա­յի հյու­սի­սում Թուր­քիա­յի կող­մից նկատ­վող ակ­տի­վու­թյան մա­սին. բեռ­նա­տար ավ­տո­մե­քե­նա­նե­րը Հա­սեկ նա­հանգ էին տե­ղա­փո­խում եր­կաթ­բե­տո­նե կոն­ստ­րուկ­ցիա­ներ, շի­նա­րա­րա­կան տեխ­նի­կա և սար­քա­վո­րում­ներ։ Թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը ձեռ­նա­մուխ են ե­ղել Սի­րիա­յի հյու­սիս-արևել­քում բե­տո­նե պա­տի կա­ռուց­մա­նը։ Աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վում են սի­րիա­կան այն տա­րած­քում, որն Ան­կա­րա­յում անվ­տան­գու­թյան գո­տի են ան­վա­նում, ի­րա­զե­կեց ռու­սա­կան աղ­բյու­րը՝ հի­շեց­նե­լով, որ այդ տա­րած­քը բնա­կեց­ված է գլ­խա­վո­րա­պես էթ­նիկ քր­դե­րով։ Սի­րիա­կան SANA լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյու­նը, փո­խան­ցե­լով Սի­րիա­յի կա­ռա­վա­րու­թյան ան­հան­գս­տու­թյու­նը, նշեց, որ թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­ներն ու զին­վո­րա­կա­նու­թյու­նը շի­նա­րա­րու­թյան մա­սին նա­խա­պես չեն ծա­նու­ցել։ Այդ պատ­ճա­ռով էլ պաշ­տո­նա­կան Դա­մաս­կո­սը թուրք զին­վո­րա­կա­նու­թյան վե­րահս­կո­ղու­թյամբ ռազ­մա­կան ամ­րու­թյան կա­ռու­ցումն ա­պօ­րի­նի է հայ­տա­րա­րել։ Սի­րիա­կան իշ­խա­նու­թյուն­ներն ա­պօ­րի­նի են հա­մա­րում նաև ի­րենց եր­կիր թուր­քա­կան ռազ­մա­կան քա­նա­կա­կազ­մի ժա­մա­նու­մը։
Ա­վե­լի վաղ Դա­մաս­կո­սը տե­ղե­կաց­րել էր Հա­լե­պի հյու­սի­սում թուր­քա­կան կող­մից բե­տո­նա­պատ­ման աշ­խա­տանք­ներ սկ­սե­լու մա­սին՝ նշե­լով, որ Ան­կա­րա­յի ծրա­գի­րը Սի­րիա­յի հյու­սի­սում բու­ֆե­րա­յին գո­տի ստեղ­ծելն է։ Թուր­քա­կան կող­մը մտա­դիր է այդ տա­րածքն ամ­բող­ջո­վին պա­հել իր վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո։
Սի­րիա­յի հյու­սի­սում թուր­քա­կան ակ­տի­վու­թյու­նը Մոսկ­վա­յի աչ­քից չէր կա­րող վրի­պել. ռուս-թուր­քա­կան հա­մա­ձայ­նագ­րով՝ այդ հատ­վա­ծում, նե­րա­ռյալ Հա­լեպն ու Հա­սե­կը, Ռու­սաս­տա­նի ռազ­մա­կան ոս­տի­կա­նու­թյա­նը պա­րե­կու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու ի­րա­վունք էր վե­րա­պահ­վել։ Մա­յի­սի 18-ին Վլա­դի­միր Պու­տինն ու Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը հե­ռա­խո­սա­յին բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րե­ցին։ Չնա­յած ՏԱՍՍ-ի տե­ղե­կատ­վու­թյան մեջ շեշ­տը դր­վել է նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման դեմ պայ­քա­րում կող­մե­րի փոխ­գոր­ծակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի վրա, այ­դու­հան­դերձ, նա­խա­գահ­նե­րը չեն շր­ջան­ցել Սի­րիա­յի հար­ցը։ Գոր­ծա­կա­լու­թյունն այդ մա­սին հի­շա­տա­կել է մի քա­նի բա­ռով՝ տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րի ընդ­հա­նուր հա­մա­տեքս­տում։

Դի­տար­կե­լով Սի­րիա­յի հյու­սի­սում ըն­թա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ա­վե­լորդ չենք հա­մա­րում նշել նաև մա­յի­սի 17-ին տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պը. ՙՋեբ­հաթ ալ-Նուս­րա՚ ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյան կող­մից գն­դա­կոծ­ման են­թարկ­վեց Իդ­լիբ նա­հան­գը։ Տե­ղե­կատ­վու­թյան ա­ռա­ջին աղ­բյու­րը Սի­րիա­յի Ա­րա­բա­կան Հան­րա­պե­տու­թյու­նում պա­տե­րազ­մող կող­մե­րի հաշ­տեց­ման ռու­սա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար, ծո­վա­կալ Օ­լեգ Ժու­րավ­լյովն էր։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ՌԴ նա­խա­գահն իր թուրք պաշ­տո­նակ­ցի հետ քն­նար­կել է նաև Իդ­լի­բի շուրջ տի­րող ի­րա­վի­ճա­կը՝ դժ­գո­հու­թյուն հայտ­նե­լով Ան­կա­րա­յին ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վոր­ման հետ հա­մա­տեղ գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու կա­պակ­ցու­թյամբ։
Հարկ է ըն­դգ­ծել, որ Մեր­ձա­վոր Արևել­քում թուր­քա­կան ագ­րե­սիան զս­պող կարևոր գոր­ծոն­նե­րից մե­կը Լի­բիա­յի ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյունն է՝ ռազ­մա­կան ա­ռաջ­նորդ Խա­լի­ֆա Հաֆ­թա­րի գլ­խա­վո­րու­թյամբ։ Ս.թ. ապ­րի­լի 24-ին Ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյան ար­տա­քին գոր­ծե­րի և մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից հայ­տա­րա­րու­թյուն էր տա­րած­վել Լի­բիա­յում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման մա­սին բա­նաձև ըն­դու­նե­լու մա­սին։ Մեկ տա­րի ա­ռաջ էլ՝ 2019-ի ապ­րի­լի 19-ին, երկ­րի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը տա­րա­ծեց հա­ման­ման հայ­տա­րա­րու­թյուն, ըստ ո­րի՝ Հաֆ­թա­րի գլ­խա­վո­րած կա­ռա­վա­րու­թյու­նը պաշ­տո­նա­պես ճա­նա­չում և դա­տա­պար­տում է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։
Հայ­տա­րա­րու­թյան մեջ նշ­ված էր, որ այ­սօր­վա Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ է կա­տա­րում աշ­խար­հի ժո­ղո­վուրդ­նե­րի դեմ՝ կոպ­տո­րեն մի­ջամ­տե­լով նրանց ներ­քին գոր­ծե­րին։ Հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րից մե­կը Լի­բիա­յի Թար­հու­նա քա­ղա­քի հր­թի­ռա­կո­ծու­թյունն էր, հար­վա­ծա­յին ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի կի­րա­ռու­մը, ին­չի հետևան­քով զոհ­վել են ե­րե­խա­ներ, տա­րեց­ներ և կա­նայք։ Թուր­քա­կան ու­ժե­րը ոչն­չաց­րել են մար­դա­սի­րա­կան շա­րա­սյու­նե­րը, ո­րոն­ցում սնունդ էր, բժշ­կա­կան օգ­նու­թյուն, վա­ռե­լիք։ Վկա­յա­կոչ­վում են թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից հո­վա­նա­վոր­վող ա­հա­բե­կիչ­նե­րի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը, ո­րոնք գու­մար­վում են մարդ­կու­թյան դեմ ուղղ­ված մյուս հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րին և հաս­տա­տում Էր­դո­ղա­նի ամ­բար­տա­վա­նու­թյան աս­տի­ճանն ու նրա կող­մից մի­ջազ­գա­յին բո­լոր օ­րենք­նե­րի, նոր­մե­րի ան­տե­սու­մը։
Նշ­ված հայ­տա­րա­րու­թյա­նը Հա­յաս­տա­նի չար­ձա­գան­քե­լը, թերևս, պայ­մա­նա­վոր­ված էր նրա­նով, որ Ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյու­նը Լի­բիա­յի օ­րի­նա­կան ճա­նաչ­ված կա­ռա­վա­րու­թյան կար­գա­վի­ճակ ա­ռայժմ չու­նի։ Բայց մյուս կող­մից՝ մեր­ձա­վո­րարևե­լյան այս պե­տու­թյու­նում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման և դա­տա­պարտ­ման մա­սին բա­նաձևի ըն­դու­նումն ինք­նին կարևոր է Թուր­քիա­յի ագ­րե­սիվ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը հա­կազ­դե­լու տե­սան­կյու­նից։
Թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին, սա­կայն, նման բո­վան­դա­կու­թյան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը չեն սթա­փեց­նում։ Մոտ 10 օր ա­ռաջ Էր­դո­ղա­նը բա­վա­կա­նին ագ­րե­սիվ տո­նայ­նու­թյամբ ե­լույթ էր ու­նե­ցել և վե­րա­հաս­տա­տել տա­րա­ծաշր­ջա­նում գե­րիշ­խա­նու­թյան հաս­նե­լու իր ռազ­մա­վա­րու­թյու­նը։ Մաս­նա­վո­րա­պես ա­սել է, որ Թուր­քիա­յի դեմ թշ­նա­մու­թյուն տա­րա­ծող ու­ժե­րին խեղ­դե­լու են ի­րենց բնե­րում, մինչև վերջ պաշտ­պա­նե­լու են Թուր­քիա­յի ի­րա­վունք­նե­րը Մի­ջերկ­րա­կան ծո­վում, Կիպ­րո­սում, Է­գե­յան ծո­վում։ Էր­դո­ղա­նի հա­մար թշ­նա­մի­ներ են Քուր­դիս­տա­նի բան­վո­րա­կան կու­սակ­ցու­թյու­նը, հայ­կա­կան և հու­նա­կան լոբ­բի­նե­րը, Պար­սից ծո­ցի չար ու­ժե­րը։
Զար­մա­նա­լի չէ, որ նա­խա­գահն ա­հա­բե­կիչ­ներ է ան­վա­նում թուր­քա­կան պե­տու­թյան բո­լոր այն մտա­վո­րա­կան­նե­րին, ով­քեր պայ­քա­րում են հա­նուն ժո­ղովր­դա­վա­րա­կան Թուր­քիա­յի։ Էր­դո­ղանն ա­ռանձ­նա­հա­տուկ ա­տե­լու­թյամբ է ար­տա­հայտ­վել գյու­լե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մա­սին (FETՃ), ո­րոնք, ա­վե­լի վաղ իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից ա­հա­բեկ­չա­կան են հռ­չակ­վել։ Այդ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին ան­դա­մակ­ցող­նե­րը հետևում են իս­լա­մա­կան հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ և քա­րո­զիչ Ֆե­թուլ­լահ Գյու­լե­նին, ով ներ­կա­յում ապ­րում է ԱՄՆ Փեն­սիլ­վա­նիա նա­հան­գում։ Էր­դո­ղա­նը նրան ա­հա­բե­կիչ է ան­վա­նում, մինչ­դեռ թուրք ժո­ղովր­դա­վար­նե­րի հա­մար նա ու­սու­ցիչ է և ա­ռաջ­նորդ, ով մեծ հա­մոզ­վա­ծու­թյամբ հայ­տա­րա­րում է, որ իս­լա­մը և ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը հա­մա­տե­ղե­լի են։ 2013թ. Գյու­լե­նը նե­րառ­վել է աշ­խար­հի 100 ա­մե­նաազ­դե­ցիկ մարդ­կանց շար­քում։
Թուր­քա­կան պե­տու­թյան ներ­քին և ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը գնա­լով ա­վե­լի ագ­րե­սիվ է դառ­նում։ Նա­խա­գահն ար­դեն բա­ցա­հայտ խո­սում է իշ­խող ՙԱր­դա­րու­թյուն և զար­գա­ցում՚ կու­սակ­ցու­թյան և ՙԱզ­գայ­նա­կան շար­ժում՚ կու­սակ­ցու­թյան դա­շին­քի մա­սին։ Վեր­ջինս Թուր­քիա­յում և նրա սահ­ման­նե­րից դուրս հայտ­նի ՙԳորշ գայ­լեր՚ ծայ­րա­հեղ ազ­գայ­նա­կան, ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյան քա­ղա­քա­կան թևն է։ Ա­հա­բե­կիչ­նե­րի հետ իր դա­շին­քը հրա­պա­րա­կայ­նո­րեն ըն­դգ­ծե­լով՝ Թուր­քիա­յի նա­խա­գա­հը ևս մեկ ան­գամ ցու­ցադ­րում է երկ­րի ներ­սում ի­րեն քն­նա­դա­տող­նե­րի, ազ­գա­յին ու կրո­նա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի, իսկ երկ­րից դուրս՝ թուր­քա­կան պե­տու­թյան ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նու­թյա­նը հա­կազ­դող ու­ժե­րի դեմ իր ան­հաշտ պայ­քա­րը։