[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐՈՍ ՀԱՅԸ, ՈՐԸ ՀԱՅ ՈՐԲԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ՍԻՐԻԱԿԱՆ ԱՆԱՊԱՏԻՑ

Հա­րութ Սա­սու­նյան

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

 Փառ­նակ Շի­շի­կյա­նը մի հե­րոս զեյ­թուն­ցի է, ո­րը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նից հե­տո հա­րյու­րա­վոր հայ որ­բեր վե­րա­դարձ­րեց սի­րիա­կան ա­նա­պա­տի ա­րա­բա­կան ըն­տա­նիք­նե­րից։ Նրա ա­նու­նը հայտ­նի չէ հա­յե­րի մեծ մա­սին, ուս­տի ար­ժե ու­շադ­րու­թյու­նը սևե­ռել նրա կյան­քի ու բա­րի գոր­ծե­րի վրա։ Նրա ա­ճյու­նը հանգ­չում է Երևա­նից մի քա­նի կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող Հով­տա­շատ գյու­ղում։

Ան­ցյալ ա­միս Զար­միկ Սարգ­սյա­նը Երևա­նից ֆեյ­բու­քյան իր է­ջում շատ հու­զիչ հար­գան­քի տուրք էր մա­տու­ցել Փառ­նակ Շի­շի­կյա­նի հի­շա­տա­կին՝ նրա շի­րի­մին այ­ցե­լե­լուց հե­տո։ Նրա բա­ցա­ռիկ վաս­տա­կի մա­սին միակ հի­շա­տա­կու­մը փոք­րիկ մի գր­քույկ է, ո­րը 30 տա­րի ա­ռաջ հրա­տա­րա­կել է իր իսկ փր­կած գեր­դաս­տա­նի շա­ռա­վիղ Հա­կոբ Ճղ­լյա­նը։ Գիր­քը դի­պուկ վեր­նագր­ված էր՝ ՙՍտ­վե­րում մնա­ցած կյանք՚: Սարգ­սյա­նը փոր­ձել է ստ­վե­րից դուրս բե­րել Շի­շի­կյա­նի կյան­քը և նրան ներ­կա­յաց­նել լայն հա­սա­րա­կու­թյա­նը։
1915-ի ապ­րի­լի 10-ից մինչև մա­յի­սի 18-ը Կի­լի­կիա­յի հե­րո­սա­կան քա­ղաք Զեյ­թու­նը դա­տարկ­վել էր։ Տղա­մարդ­կանց ստի­պել էին միա­նալ օս­մա­նյան թուր­քա­կան տխ­րահռ­չակ ՙբան­վո­րա­կան ջո­կատ­նե­րին՚։ 14-ա­մյա Փառ­նա­կը Սի­րիա­յի Դեյր Զո­րի ճամ­փին, ան­տե­սե­լով օ­ձերն ու կա­րիճ­ներն իր շուր­ջը, օ­րեր անց­կաց­րեց թուրք աս­կյա­րի թրից ըն­կած մոր դիա­կին փար­ված։ Նրան փր­կեց շամ­մառ ցե­ղի մի քոչ­վոր ա­րաբ, ո­րը դա­շույ­նով փոս փո­րե­լուց և Փառ­նա­կի մոր մար­մի­նը ա­վա­զին հանձ­նե­լուց հե­տո, տղա­յին տա­րավ իր տուն։
Ե­րի­տա­սարդ Փառ­նա­կը, որն ար­դեն գի­տեր հա­յե­րեն, գեր­մա­նե­րեն և թուր­քե­րեն, շու­տով սո­վո­րեց նաև ա­րա­բե­րեն։ Գառ­ներ և ուղ­տեր ա­րա­ծաց­նե­լուց բա­ցի, Փառ­նա­կը, ո­րին վե­րան­վա­նե­ցին Էհ­մեդ էլ Ճեզ­զա, ցե­ղա­կից­նե­րին սո­վո­րեց­նում էր ա­րա­բե­րեն գրել։ Նա դար­ձավ բո­լո­րի սի­րե­լին շր­ջա­նում՝ իր աշ­խա­տա­սի­րու­թյան, հա­մես­տու­թյան և լրջմ­տու­թյան շնոր­հիվ։
Շու­տով, ոչ­խար­ներն ա­րա­ծաց­նե­լիս, Փառ­նակն ա­նա­պա­տում հան­դի­պեց տե­ղի ա­րաբ­նե­րի կող­մից որ­դեգր­ված բազ­մա­թիվ հայ ե­րե­խա­նե­րի։ Նա հի­շեց­րեց նրանց ի­րենց հայ­կա­կան ծագ­ման մա­սին և սկ­սեց գրա­ռել նրանց ա­նուն­ներն ու բնա­կու­թյան վայ­րե­րը։
1924 թվին 23-ա­մյա ՙԷհ­մե­դին՚՝ որ­պես վս­տա­հե­լի և գրա­գետ ե­րի­տա­սար­դի, հանձ­նա­րա­րե­ցին Հա­լեպ հասց­նել հա­րուստ ա­րաբ­նե­րի գնած ոչ­խա­րի հո­տը։ Հայ­տն­վե­լով Հա­լե­պում՝ նա զար­ման­քից քա­րա­ցավ, երբ տե­սավ խա­նութ­նե­րի հայ­կա­կան ցու­ցա­նակ­ներն ու հա­յե­րեն խո­սող մարդ­կանց։ Տե­ղի հա­յե­րը նրան աշ­խա­տանք և մնա­լու տեղ ա­ռա­ջար­կե­ցին, սա­կայն նա մեր­ժեց՝ ա­սե­լով, որ շատ հա­րա­զատ­ներ ու­նի ա­նա­պա­տում և չի կա­րող լքել նրանց։ Այ­նու­հետև հայ կոշ­կա­կա­րին ցույց տվեց իր տետ­րը, որ­տեղ այն բո­լոր հայ մա­նուկ­նե­րի ա­նուն­ներն էին, ո­րոնք ա­նա­պա­տում ապ­րում էին ա­րաբ­նե­րի ըն­տա­նիք­նե­րում։ Նա ինքն ի­րեն խոս­տա­ցել էր հա­վա­քել այդ հայ ե­րե­խա­նե­րին, օգ­նել ա­մուս­նա­նալ ի­րար հետ և գտ­նել նրանց հա­րա­զատ­նե­րին, ե­թե ողջ են։ Դա շատ բարդ խն­դիր էր։ Ե­րե­խա­նե­րի մեծ մա­սը, ո­րոնք մի քա­նի տա­րի ապ­րել էին ա­րաբ­նե­րի ըն­տա­նիք­նե­րում, չէին հի­շում ի­րենց ծագ­ման մա­սին և չգի­տեին, որ դեռ գո­յու­թյուն ու­նեին այլ հա­յեր։ Բայց Փառ­նա­կը հաս­տատ­կամ էր՝ չնա­յած խո­չըն­դոտ­նե­րին։
Կոշ­կա­կար Փա­նո­սը, որն ա­րաբ­նե­րի ու քր­դե­րի մոտ ա­պաս­տա­նած հայ որ­բե­րին ո­րո­նող հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահն էր, ուղ­ղա­կի ապ­շել էր։ Վեր­ջին մի քա­նի ա­միս­նե­րի ըն­թաց­քում հանձ­նա­ժո­ղո­վին դժ­վա­րու­թյամբ հա­ջող­վել էր գտ­նել ըն­դա­մե­նը մեկ-եր­կու հայ մա­նուկ­նե­րի, իսկ հի­մա Փա­նո­սի առջև դր­ված էր հայ­կա­կան ա­նուն­նե­րով մի ամ­բողջ տետր։
Իր ցե­ղի մոտ վե­րա­դառ­նա­լուց հե­տո Փառ­նա­կը շա­րու­նա­կում էր հայ ե­րե­խա­նե­րի ցու­ցակ­նե­րը ի­րար հետևից ու­ղար­կել Հա­լեպ։ Ո­րո­նող հանձ­նա­ժո­ղո­վը հե­տո գնա­լու էր ա­նա­պատ, վճա­րե­լու էր հայ մա­նուկ­նե­րի հա­մար և նրանց բե­րե­լու էր Հա­լեպ կամ Բեյ­րութ։
Ի վեր­ջո, Սի­րիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը ա­նա­պա­տում եր­կու գյուղ հատ­կաց­րեց հա­յե­րին։ Փառ­նակն ա­մուս­նա­ցավ Վաթ­հա ա­նու­նով մի հայ կնոջ հետ, ո­րը հե­տո փո­խեց իր ա­նու­նը ու դար­ձավ Սի­րա­նուշ։ Ի հար­գանս ի­րենց ա­րաբ ծնող­նե­րի՝ նրանք հա­մա­ձայ­նե­ցին, որ ա­մուս­նու­թյան ա­րա­րո­ղու­թյու­նը կա­տար­վի մահ­մե­դա­կան շեյ­խի կող­մից: Զույ­գը ծրագ­րեց հե­տա­գա­յում հայ­կա­կան հար­սա­նիք ա­նել հայ­կա­կան ե­կե­ղե­ցում։ Փառ­նա­կի չորս ա­րաբ ՙեղ­բայր­նե­րը՚ տխ­րե­ցին, որ նա թող­նե­լու է ի­րենց և բնակ­վե­լու է հայ­կա­կան նո­րաս­տեղծ Թել էլ Պրաք գյու­ղում։ Նրանք ըն­տա­նի­քի ու­նեց­ված­քը բա­ժա­նե­ցին հինգ մա­սի։ Փառ­նակն իր հետ տա­րավ հա­րյուր ոչ­խար, հինգ ուղտ, մի հրա­ցան և տան պի­տույք­ներ։
Փառ­նա­կը հա­րյու­րա­վոր ա­րա­բա­ցած հա­յե­րի բե­րեց ի­րենց գյու­ղը, նրանց հայ­կա­կան ա­նուն­ներ տվեց, կազ­մա­կեր­պեց նրանց ա­մուս­նու­թյուն­նե­րը։ Նա ե­րի­տա­սարդ­նե­րի հետ կազ­մա­կեր­պեց հա­յե­րի ոս­կոր­նե­րի հա­վա­քու­մը Դեյր Զո­րից, Ռաք­քա­յից, Եփ­րատ ու Խա­բուր գե­տե­րի շր­ջա­կայ­քից և Շեդ­դե­դիեի ե­ղե­րա­կան քա­րան­ձա­վից, որ­տեղ ող­ջա­կի­զել էին հա­յե­րին։ Փառ­նա­կը հի­շա­տա­կի ա­րա­րո­ղու­թյուն կազ­մա­կեր­պեց նն­ջե­ցյալ­նե­րի հո­գի­նե­րի հա­մար...
Ա­նա­պա­տի եր­կու հայ­կա­կան գյու­ղե­րը շու­տով բար­գա­վա­ճե­ցին: Նրանք ստեղ­ծե­ցին մար­զա­կան միու­թյուն և փո­ղա­յին նվա­գա­խումբ: 1947-ին, երբ Փառ­նա­կը տե­ղե­կա­ցավ Խոր­հր­դա­յին Հա­յաս­տան վե­րա­դառ­նա­լու զանգ­վա­ծա­յին գաղ­թի մա­սին, ինքն էլ ո­րո­շեց վե­րա­դառ­նալ հայ­րե­նիք... Նա թո­ղեց իր ամ­բողջ ու­նեց­ված­քը, բա­ցա­ռու­թյամբ մի բա­նի՝ իր ա­րա­բա­կան ազն­վա­ցեղ ձիու, որն էլ Հա­յաս­տան ժա­մա­նե­լուն պես նվի­րա­բե­րեց ձիա­բու­ծա­րա­նին։
Փառ­նա­կի ըն­տա­նի­քը բնա­կու­թյուն հաս­տա­տեց Էջ­միած­նի մեր­ձա­կայ­քում գտն­վող Հով­տա­շատ գյու­ղում, որ­տեղ աշ­խա­տեց որ­պես հո­ղա­գործ։ Նրա կի­նը՝ Սի­րա­նու­շը, ևս հինգ ե­րե­խա ու­նե­ցավ Հա­յաս­տա­նում։ Թեև Փառ­նա­կը հա­րյու­րա­վոր հայ ե­րե­խա­նե­րի էր վե­րա­դարձ­րել, նա միշտ տանջ­վում էր հա­րյու­րա­վոր այլ ե­րե­խա­նե­րի հա­մար, ո­րոնց չհա­ջող­վեց գտ­նել, այդ թվում նաև իր կնոջ՝ Սի­րա­նու­շի քրո­ջը։
Հով­տա­շա­տի գե­րեզ­մա­նո­ցում կանգ­նած է Փառ­նա­կի մա­հար­ձա­նը՝ ա­րա­բա­կան տա­րա­զով։ Այդ գյու­ղում 1956-ին Փառ­նա­կի կա­ռու­ցած տունն այժմ թան­գա­րա­նի է նման, որ­տեղ ցու­ցադր­վում են նրա հա­գուստ­ներն ու լու­սան­կար­նե­րը: Զար­միկ Սարգ­սյանն իր ֆեյս­բու­քյան գրառ­ման մեջ հի­շում է Փառ­նա­կի ծո­ռա­նը՝ Հա­կո­բին, ով 1997-ի ապ­րի­լի 17-ին ա­մուս­նա­ցել էր Լոս Ան­ջե­լե­սում՝ իր յոթ քույ­րե­րի ու եղ­բայր­նե­րի ներ­կա­յու­թյամբ։ Զար­մա­նա­լի է՝ ժա­ռանգ­ներն այն մար­դու, ո­րով ա­մեն ինչ զո­հա­բե­րել էր հա­յե­րին փր­կե­լու և հայ­րե­նիք տե­ղա­փո­խե­լու հա­մար, այժմ ապ­րում են Հա­յաս­տա­նից շատ հե­ռու՝ Լոս Ան­ջե­լե­սում...
Հա­յե­րը, ինչ­պես Հա­յաս­տա­նում, այն­պես էլ Սփյուռ­քում, պետք է այ­ցե­լեն Հով­տա­շատ գյուղ` Փառ­նա­կի շի­րի­մին՝ հար­գան­քի տուրք մա­տու­ցե­լու այն մար­դուն, ո­րը հա­րյու­րա­վոր հայ որ­բե­րի է փր­կել ու վե­րա­դարձ­րել ի­րենց ար­մատ­նե­րին...