comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ղարաբաղ այցելած ֆրանսիացի սենատորներին Ադրբեջանում «պերսոնա նոն-գրատա» են հայտարարել
[ARM]     [RUS]     [ENG]

Ղարաբաղ այցելած ֆրանսիացի սենատորներին Ադրբեջանում «պերսոնա նոն-գրատա» են հայտարարել

altԱռանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի հանրապետություն այցելած երեք ֆրանսիացի սենատորներին Ադրբեջանի ԱԳՆ-ն «Պերսոնա նոն-գրատա» է հայտարարել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը:

Նա հայտարարել է, որ «այդպիսի այցելությունները ոչ միայն չեն նպաստում հակամարտության լուծմանը, այլ հակառակը, միայն սրում են իրավիճակը եւ անորոշություն ստեղծում»: Աբդուլաեւի փոխանցմամբ, ֆրանսիացի սենատորների ԼՂ կատարած այցելությունը վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանիսայի միջնորդական առաքելությանը, որպես համանախագահող երկիր, հաղորդում է «Կավկազսկի ուզելը»:

Աբդուլաեւը նաեւ հայտարարել է, որ Փարիզում Ադրբեջանի դեսպանը համապատասխան նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին, ինչպես նաեւ նամակ ուղարկել Սենատ: