Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԵՎԱՆ ՀԱՆԵԼ ԵՐԿՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ ԵՎ ԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Ի ՇԱՀ ԺՈՂՈՎՐԴԻ

DSC00276_1_.jpgՀունիսի 23-ին  ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանը հանդիպեց Արցախում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվների և ուսանողական ակտիվի հետ։ ԱրՊՀ¬ում կայացած  հանդիպմանը ներկա էին նախագահի թեկնածու Բ. Սահակյանի  նախընտրական շտաբի պետ  Արա Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պետական այլ այրեր։ 
Բակո Սահակյանը իր ելույթն սկսեց հինգ տարի առաջ ներկայացրած նախընտրական ծրագրից, որը հիմնված էր իր և իր թիմակցիների ուսումնասիրությունների ու երկրի զարգացման տեսլականի վրա։ Առաջադրվելով երկրորդ անգամ, իր իսկ խոսքերով, այսօր նա հնարավորություն ունի ներկայացնել ոչ միայն տեսական պատկերացումներ, այլև իր նախընտրական խոստումների արդյունքները և առաջարկել նոր ծրագիր, որի հիմքում նաև պաշտոնավարման հինգ տարիների փորձառությունն է։ Բնականաբար, նոր ծրագիրը սահմանում է ավելի բարձր նշաձող, որին հասնելու համար կպահանջվեն ավելի մեծ ջանքեր ու միջոցներ, և, իհարկե, ամենօրյա քրտնաջան ու հետևողական աշխատանք։ Բակո Սահակյանի խոսքերով՝  երկրի առաջիկա հինգ տարիների և հետագա զարգացման հիմնախնդիրները նախանշվել են՝ քաջ գիտակցմամբ, որ դրանց լուծումը մեծապես պայմանավորված է լինելու հանրապետության մտավոր ներուժի, կրթության ու գիտության զարգացմամբ, ինչն էլ երկրի գիտական ներուժը ներկայացնող մտավորականների հետ հանդիպման հիմնական նպատակն է հանդիսացել։ 
Գործող Նախագահը հակիրճ ներկայացրեց 2007-2012թթ. համատեղ աշխատանքի հիմնական արդյունքները։ Ըստ Բակո Սահակյանի՝ Արցախի իշխանությունների իրականացված քաղաքականության շնորհիվ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անգամ հաջողվել է ոչ միայն խուսափել ցնցումներից, այլև ապահովել 10,5 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ։ Անցած հինգ տարիների ընթացքում երկրի համառախն ներքին արդյունքը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 135,5 մլրդ դրամ։ Նշված ժամանակահատվածում ՀՆԱ-ն մեկ բնակչի հաշվով աճել է մոտ 84 տոկոսով՝ կազմելով 936.000 դրամ՝ 2007-ի 510.000-ի դիմաց։ Արդյունաբերական արտադրանքի տարեկան ծավալն աճել է ավելի քան երկու անգամ, կամ 23,4 մլրդ դրամով՝ հասնելով 45,8 մլրդ դրամի։ 
Շարունակելով ներկայացնել անցած հինգ տարիների տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները՝ երկրի ղեկավարն անդրադարձավ նաև  մյուս ոլորտներին։ 
Բակո Սահակյանի կարծիքով, այդուհանդերձ, նախագահության առաջին ժամկետում նախընտրական ծրագրի ոչ բոլոր կետերն է հաջողվել իրականացնել ամբողջությամբ։ ՙՄտնելով նոր նախընտրական արշավի մեջ՝ ես քաջ գիտակցում եմ, որ Արցախի սոցիալ-տնտեսական ու հասարակական-քաղաքական զարգացման նախկին ծրագրերը շարունակելուց ու դրանց իրագործման ընթացքում թույլ տրված որոշ բացթողումները վերացնելուց բացի պետք է կենտրոնանամ նաև ժամանակի կողմից առաջադրված նոր խնդիրների լուծման վրա՚,- ասաց նա։ 
Գործող Նախագահը հատուկ կանգ առավ գիտության և կրթության խնդիրների վրա, քանզի, իր իսկ խոսքերով, հետագա տարիների համար երկրի զարգացման կայուն աճ ապահովելու հիմնական գրավականը գիտության գործոնի կարևորումն է և նրա լիարժեք օգտագործումը։ Այդ ներուժն Արցախում առկա է։ Ավելին. դա այն հարստությունն է, որով միշտ առանձնացել է Արցախը՝ աշխարհին տալով այնպիսի գիտնականներ, ովքեր իրենց փայլուն մտքով կարևոր ու անգնահատելի դերակատարություն են ունեցել մարդկության կյանքում։ Այդ ներուժը պետք նորից երևան հանել, հնարավորություններ ստեղծել և օգտագործել ի շահ մեր երկրի և մեր ժողովրդի։ 
Անցումային փուլում ծագած բարձրագույն կրթության համակարգի խնդիրներն աստիճանաբար լուծվում են։ Ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումների արդյունքում ինը մասնավոր բուհերից պետական արտոնագիր են ստացել միայն երեքը։ Իրագործվում է միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալական որոշ խմբերի ուսանողների ուսման վարձի և արտերկրում սովորող ուսանողների վարձի, կեցության ծախսերի փոխհատուցման ծրագիրը։ Բակո Սահակյանի կարծիքով՝ հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունը դրականորեն է անդրադարձել նաև կրթության և գիտության բնագավառի վրա։ 2007-ի համեմատությամբ՝ 2011 թվականին գրեթե երկու անգամ աճել են կրթությանը հատկացվող բյուջետային միջոցները։ Առաջիկա տարիներին, որպես ծրագրային դրույթներ, նախատեսվում է լուծել գիտության և կրթության զարգացման հետևյալ խնդիրները.  երկրի գիտական և գիտակիրառական ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացում, գիտական հետազոտությունների գերակա ուղղությունների բացահայտում, երկրի տնտեսական ներուժի բարձրացման նպատակով գիտական հետազոտությունների և տնտեսության իրական հատվածի միջև կապերի սերտացում, Հայաստանի և արտասահմանյան առաջատար բուհերի հետ գիտական կենտրոնի գործունեության համակարգում և այլն։ 
Բակո Սահակյանը պատասխանեց նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին պետպատվերով կրթությանը, աշխատատեղերի ստեղծմանը, ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին։ Իրենց ելույթներում համալսարանականները պաշտպանեցին գործող Նախագահի թեկնածությունը՝ այն համոզմունքով, որ առաջիկա հինգ տարիները երկրի համար նույնպես կլինեն զարգացման ու առաջընթացի տարիներ։ 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ