Logo
Print this page

ՙԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՑԱՎ ԵՆ ԶԳՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ՚ Ստիպված են եղել պարսիկների պատմությունը սեփականացնել

ՙDSC_6545.jpgՇուշին՝ հայկական մշակույթի օջախ՚ թեմայով վերջերս անցկացված գիտաժողովին հրավիրված էր ամերիկահայ նշանավոր պատմաբան, ԱՄՆ Այոնա քոլեջի պրոֆեսոր, Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի ֆակուլտետի դասախոս Ջորջ ԲՈՒՌՆՈՒԹՅԱՆԸ։

Համազգային խնդիրներով ապրող հայ գիտնականի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը թուրք-ադրբեջանական գաղափարախոսությանը հակազդելն է և հայ ժողովրդի՝ որպես համաշխարհային քաղաքակրթության մեջ իր ուրույն տեղն ունեցող հանրության, ազգային ինքնությունն աշխարհին ներկայացնելը։ Գիտաժողովի մասնակիցները համակ ուշադրությամբ ունկնդրեցին նրա  զեկույցը՝ ՙՇուշիի հայ բնակիչների տնտեսական և մասնագիտական ներդրումը՝ ըստ 1822 թվականի մարդահամարի տվյալների՚։ Դա ոչ միայն պատմագիտական բարձրարժեք ուսումնասիրություն է։ Մեր օրերում այն ունի հասարակական-քաղաքական մեծ հնչողություն։ 
Ստորև ներկայացնում ենք պատմաբանի հետ մեր հարցազրույցը։

-Պարոն Բուռնության, Ձեր հետազոտությամբ Դուք գիտական հիմքի վրա  միջազգային հանրության դատին եք ներկայացրել Շուշին՝ որպես հայկական պատմական տարածք ու մշակութային օջախ։ Այն փաստորեն ի չիք է դարձնում ադրբեջանական ողջ զեղծարարությունը հայկական այս քաղաքի մասին։ Ձեր զեկույցում հանգամանալից ներկայացված է  Շուշին՝ մինչև Թուրքմենչայի պայմանագիրը։ Ինչո՞ւ հատկապես այդ ժամանակաշրջանին եք ուշադրություն նվիրել։     
- Ադրբեջանցիներն անվերջ գրավոր ու բանավոր հայտարարում են, որ Թուրքմենչայից առաջ այստեղ հայ չի եղել։ Իբր հայերը նոր են եկել։ Գիտենք, որ ամենուրեք իրենց ստերն են տարածում։ Սրանց ՙհնարամտությունն՚ էլ սահման չունի. խիստ անհրաժեշտ են համարել նույնիսկ խորհրդային շրջանում (50-60-ական թվականներ) իրենց ձեռքով գրած պատմության բոլոր գրքերը վերատպել՝ բոլոր տեղերից հանելով ՙհայ՚ բառը։ Այժմ այդ գրքերը տարածում են աշխարհով մեկ։
Անշուշտ, պետք է հակադրվել թուրք-ադրբեջանական կեղծ պատմագիտությանը։ Այս գործով պետք է շատ լուրջ զբաղվել։ Գիտենք, ադրբեջաներեն լեզու չի եղել. խոսում էին թուրքի լեզվով, բայց տառեր չունեին։ Խորհրդային պետությունը նրանց այբուբեն նվիրեց։ Իոսիֆ Ստալինն այս խեղճերին ազգություն տվեց, և այսպես ի հայտ եկավ Ադրբեջան կոչված պետությունը։
- Խորհրդային Միության ներդրումն այս գործում ակնհայտ է, բայց մյուս կողմից՝ ադրբեջանցիները չունեին իրենց սեփական պատմությունը, հետևաբար, պետք է աչք տնկեին ուրիշի պատմության վրա։
- Նրանց հասկանում եմ. եթե ես էլ ազերի լինեի, ցավ կզգայի պատմություն չունենալու համար։ Հայաստանը թագավորություններ է ունեցել, գիր ու գրականություն, եկեղեցի, ճարտարապետություն, վրացիներն էլ իրենց մշակույթն են ունեցել, բայց այս ողորմելի ազերիներն ամեն ինչից զուրկ էին։ Սրանք էլ ցեղախմբեր էին. շիա, սունի, քուրդ և այլն, մեկը մյուսի հետ էր կռվում։ Որոշեցին իրենց համար պատմություն ստեղծել և միանգամից կենտրոնացան պարսիկների պատմության վրա։ Սկսվեց ուրիշի սեփականությունը յուրացնելու մի գործընթաց. պարսկական անունները բոլոր տեղերից ջնջեցին։ Իմիջիայլոց, ադրբեջանցիներին իրենց տեղը դնելու համար պետք է լավ պարսկերեն իմանալ։ Բայց ահա  բնությունը նրանց նկատմամբ շատ շռայլ է գտնվել. նավթ է պարգևել, ինչի կարիքը խորհրդային ղեկավարներն ունեին։ Ստալինը, բնականաբար, պետք է աջակցեր նրանց։
- Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացում ադրբեջանցիները մշտապես իրենց հին երգն են երգում՝ փորձելով քննարկման առարկա դարձնել, այսպես կոչված, Շուշիի փախստականների հարցը։ Ինչպե՞ս պետք է պատասխանեն հայ գիտնականները։
- Պետք է փաստաթղթերն ի մի բերել, անընդհատ  դրանց մասին խոսել, փաստագրական ֆիլմեր ստեղծել։ Օրինակ՝ կարելի է նկարահանել ֆիլմ Խամսայի մելիքությունների մասին։ Արխիվային բոլոր փաստաթղթերը, լուսանկարները պետք է ցույց տալ աշխարհին (ես ունեմ պարսկական թագավորներից մեկի փաստաթղթերը, որոնք անհրաժեշտության դեպքում ներկայացնում եմ)։ Ճիշտ է, 1920 թվականից այս կողմ, Շուշին վառելուց հետո քիչ լուսանկարներ են պահպանվել։ Ասեմ նաև, որ քիչ են այն ուսումնասիրողները, ովքեր Շուշիի պատմությամբ զբաղվել են նախքան 1920 թվականը։ Այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Դա այնքան էլ դժվար գործ չէ, ուղղակի անհրաժեշտ է ֆինանսական միջոցներ հատկացնել։
Իսկ ադրբեջանցիները մեծ գումարներ են ծախսում. վերջերս  Լոնդոնում երեք հատորով բավականին շքեղ ձևավորմամբ տպագրեցին 1200-էջանոց մի կատարյալ անհեթեթություն, որը գնահատված է 275 դոլար։ Բայց ամբողջ տպաքանակը ձրի բաժանեցին համալսարաններին։ Գիրքը կոչվում է ՙՀայկական հարցը Կովկասում՚։ Գրված է անգլերենով։ Ռուսական արխիվներից փաստաթղթեր են հավաքել, բայց չի կարելի դրանք փաստաթուղթ համարել, քանի որ ամեն ինչ կեղծված է։ Լոնդոնում ինչ-որ անգլո-ադրբեջանական հիմնադրամ է գործում, որի միջոցներով էլ ՙգործ՚ են արել՝ այդքան պաշտոնական տեսք տալով։ Ադրբեջանցիներին լավ չճանաչողները,  տեսնելով այդ գրքերը, անմիջապես մտածում են, թե հավաստի պատմություն է ներկայացվում՝ քաղված ռուսական արխիվներից, ուրեմն՝ կարելի է հավատալ։
Նրանք իրենց սուտն են տարածում, իսկ մենք պետք է մեր ճշմարտությունը ներկայացնենք միջազգային հանրությանը։ Օրինակ՝ դժվար չէ մեկ-երկու գրքով ներկայացնել Շուշիի պատմությունը և նրա հայ բնակչությանը, մանավանդ որ փաստաթղթերի պակաս չունենք։ Դրանք հարկ է ի մի բերել և աշխարհին բացատրել, թե ինչ է մեր ժողովրդի ուզածը։
- Մեր ազգային խնդիրներից մի փոքր շեղվենք և տեղափոխվենք  Մերձավորարևելյան տարածաշրջան։ Դուք այդ երկրների պատմության ու հակամարտությունների գիտակ եք, ուստիև, կխնդրեի Ձեզ մեկնաբանել այդ տարածաշրջանում ստեղծված ճգնաժամային իրադրության պատճառներն ու հնարավոր հետևանքները, քանի որ այնտեղ ծավալված իրադարձություններն  առնչություններ ունեն մեր տարածաշրջանի հետ։
- Խորհրդային Միության գոյության օրոք ԱՄՆ-ն չէր կարող իր ազդեցությունը տարածել Իրաքի, Սիրիայի վրա, բայց Պարսկաստանը կարողանում էր։ Խորհրդային պետության փլուզումը լավ առիթ էր, որպեսզի ամերիկացիները կամաց-կամաց մտնեն։ Ոչ միայն նավթի համար։ ԱՄՆ-ի նման պետությունը կարող է նպատակներ դնել իր առաջ։ Սկսեց Եգիպտոսից, այնուհետև անցավ Սաուդյան Արաբիային, անշուշտ, Իրաքի պատճառով, թե չէ արաբներն ամերիկացիներին երբեք թույլ չէին տա հենակետեր ստեղծել իրենց տարածքում։ Մտան Եմեն, Իրաք, հիմա էլ Սիրիայի հերթն է։ Տեղի է ունենում Իրանի պաշարում։ Վերջինս էլ շատ համարձակ իրենց դեմ է գործում։ Արևմուտքը չէր սպասում Իրանի նման հակազդեցությանը։ Եգիպտոսը, այսպես ասենք, շուռ եկավ, բայց նոր ղեկավարությունը Մուբարաքի նման չի գործում, ով ամերիկացիներին համբուրում էր։ Սա արդեն ուրիշ վարչախումբ է։ Այս երկրներում անկայուն վիճակ էր, այդ իսկ պատճառով մարդկանց հրահրեցին միմյանց դեմ։ Եթե Պարսկաստանի հերթը գա, մեզ համար վատ ժամանակներ կսկսվեն։ Արտաքին աշխարհի հետ մեր կապը կթուլանա։
Սա, իհարկե, քաղաքականություն է։ ԱՄՆ նախագահները մտածում են իրենց տնտեսության, նավթային ընկերությունների, բնական ռեսուրսների և համաշխարհային շուկաների մասին։
- Եթե չլիներ ԱՄՆ-ին հակազդող ուժը, գո՞ւցե խնդիրների լուծումն ավելի հեշտ լիներ։
- Հակազդում է պուտինյան Ռուսաստանը. ելցինյան Ռուսաստանը չկարողացավ դրա դեմն առնել։ Դրա համար էլ Վ. Պուտինը ԱՄՆ-ում ուրիշ կերպ է ընդունվում։ Չինաստանի հետ ռուսները փորձում են ամերիկյան առաջխաղացումն արգելակել։ Այս պարագայում հնարավոր չէ ինչ-որ կանխատեսում անել, ապագան ցույց կտա։
ԱՄՆ-ն ուզում է Լեհաստանում հրթիռներ տեղակայել, ասում է՝ Պարսկաստանի դեմ եմ դնում, բայց ախր, դա ճիշտ չէ։ Լեհաստանից ո՞նց է խփելու Պարսկաստանին։ Իհարկե, հասկանալի է, թե ինչու է դնում։ Դրա համար Պուտինը զայրացավ ու սպառնաց, որ ինքն էլ մեկ այլ ուղղությունում կդնի։ Ռուսաստանի հակազդեցությունը շատ բնական է։
Ամերիկացիներն իրենց հրթիռները դրել են Իրաքում, Աֆղանստանում, Սաուդյան Արաբիայում, պարսկական ծոցում ամերիկյան նավեր են լողում, ինչը հասկանալ կարելի է, բայց երբ ԱՄՆ-ն հայտարարում է, թե Լեհաստանից հրթիռ է ուղարկելու Պարսկաստան, ուղղակի զավեշտական է։ Քարտեզին գոնե պետք է ծանոթ լինել։ Մի ժամանակ այս ծիծաղելի պատմությանը հավատում էին։
- Եթե այս ընդհանուր համատեքստում դիտարկենք հայկական խնդիրը, ի՞նչ մտահոգություններ կարող ենք ունենալ։
- Հայկական դիվանագիտության խնդիրներն են շատանում։ Հայ դիվանագետները պետք է կարողանան ՙբարակ տեղով քայլել՚։ Ամերիկացիներին դուր չի գալիս, որ հայերը շատ  մոտ են ռուսներին, հատկապես նրանք դյուրագրգիռ են ռազմական համագործակցության պայմանագրի հարցում։ ԱՄՆ-ն օգնում է Վրաստանին ու Ադրբեջանին,  Իսրայելի միջոցով վերջինիս զենք, մասնավորապես հրթիռներ է մատակարարում։ Այս պարագայում դիվանագիտության խնդիրը պատերազմի վերսկսումը կանխելն է։
Կա մեկ ուրիշ հանգամանք. հայ ժողովուրդը մտավոր ներուժով աչքի ընկած ժողովուրդ է, իսկ ադրբեջանցիներն ուսման առումով չեն կարող համեմատվել մեզ հետ։ Կատակ չեմ անում. հենց այս պատճառով էլ նրանք հավատում են Ալիևի  քարոզչությանը։ Տեսեք՝ ինչ ֆանատիզմ է Ադրբեջանում. այնտեղ հնարավոր է քնած մարդուն սպանած հանցագործի հերոսացումը։ Այդ երկրի ժողովրդի գլուխն է մտել, որ հային սպանելը հերոսություն է։ Սա շատ վտանգավոր գաղափարախոսություն է։
Այս նկատառումով էլ ուղղակի կուզենայի հրեաների օրինակը վկայակոչել. քաջ հայտնի է, որ նրանք ունեն ժամանակակից զենք և ի գիտություն աշխարհի՝  հայտարարել են, որ ոչ մեկին չեն վստահում. իրենց հույսը միայն իրենց վրա է։ Ասելիքս այն է, որ նրանք կարողացել են իրենց պատմությունից դասեր քաղել։                                    
 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.