comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Հոգևոր http://artsakhtert.com Tue, 15 Oct 2019 21:09:00 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՍՈՒՐԲ ԹԱՐԳ­ՄԱՆ­ՉԱՑ ՏՈՆ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27588-2019-10-11-15-10-45 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27588-2019-10-11-15-10-45 ՍՈՒՐԲ ԹԱՐԳ­ՄԱՆ­ՉԱՑ ՏՈՆ
Հայ ժո­ղո­վուր­դը միշտ…

 Ա­ռա­ջի­նը կոչ­վում է ՙՍր­բոց թարգ­ման­չաց հարցն մե­րոց Սա­հա­կայ եւ Մես­րով­բայ՚ և նշ­վում է հու­նի­սի 11-ից մինչև հու­լի­սի 16-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում (այս տա­րի հու­լի­սի 11-ին): Այդ օ­րը հա­մար­վում է Ս.Սա­հա­կի և Ս.Մես­րո­պի հան­դիպ­ման օ­րը Ռահ գե­տի ա­փին: Տո­նի օ­րը բազ­մա­թիվ ուխ­տա­վոր­ներ մեկ­նում են Օ­շա­կան` եր­կր­պա­գե­լու և խունկ ծխե­լու ե­րա­նաշ­նորհ վար­դա­պետ Ս. Մես­րոպ Մաշ­տո­ցի շի­րի­մի վրա: Երկ­րոր­դը, որ կոչ­վում է ՙՍր­բոց Թարգ­ման­չաց վար­դա­պե­տացն մե­րոց` Մես­րով­բայ, Ե­ղի­շէի, Մով­սի­սի Քեր­թո­ղին, Դավ­թի Ա­նյաղթ փի­լի­սո­փա­յին, Գրի­գո­րի Նա­րե­կաց­ւոյն եւ Ներ­սի­սի Կլաեց­ւոյն՚, նշ­վում է հոկ­տեմ­բե­րի 3-ից մինչև նո­յեմ­բե­րի 7-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում (այս տա­րի հոկ­տեմ­բե­րի 12-ին) և հի­շա­տա­կումն է հա­յոց գրե­րի գյու­տի և Սուրբ Գր­քի թարգ­մա­նու­թյամբ սկս­ված ՙԹարգ­ման­չաց շարժ­ման՚: 

Թերևս աշ­խար­հի քիչ ժո­ղո­վուրդ­ներ ի­րենց ե­կե­ղե­ցա­կան տո­նա­ցույ­ցում ու­նեն այս­պի­սի մի տոն, ո­րում գե­րա­զան­ցա­պես շեշտ­ված են թե’ հոգևոր և թե’ ազ­գա­յին գե­րա­գույն ի­րո­ղու­թյուն­ներ: Տո­նի խոր­հուր­դը լա­վա­գույնս ըն­բռ­նե­լու հա­մար մենք պետք է հե­տա­դարձ հա­յացք նե­տենք պատ­մա­կան այն շր­ջա­նին, երբ հայ ժո­ղո­վուրդն իր բազ­մա­դա­րյա ըն­թաց­քի մեջ վերս­տին կանգ­նել էր ձուլ­ման վտան­գի և լի­նել-չլի­նե­լու խնդ­րի առջև: Մինչև 5-րդ դար հա­յոց դպ­րոց­նե­րում ու­սու­ցու­մը կա­տար­վում էր հու­նա­րեն և ա­սո­րե­րեն լե­զու­նե­րով: Քրիս­տո­նեու­թյան ըն­դու­նու­մից հե­տո հու­նա­կան և ա­սո­րա­կան ազ­դե­ցու­թյուն­ներն էլ ա­վե­լի ու­ժե­ղա­ցան, քա­նի որ թե’ Սուրբ Գր­քի պատ­գամ­նե­րի մա­տու­ցու­մը և թե’ ե­կե­ղե­ցու ծի­սա­կան ա­րա­րո­ղա­կար­գե­րը կա­տար­վում էին այդ լե­զու­նե­րով: Դրու­թյու­նը ծան­րաց­նում էր նաև Հա­յաս­տա­նի բա­ժան­ված լի­նե­լը Բյու­զան­դիա­յի և Պարս­կաս­տա­նի միջև: Պե­տա­կան ան­կա­խու­թյան կո­րուս­տը, երկ­րի եր­կատ­վա­ծու­թյու­նը, սե­փա­կան գրի ու գրա­կա­նու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը մեր ժո­ղովր­դին սպառ­նում էր ու­ծաց­մամբ և վե­րաց­մամբ: Այս վտան­գը խո­րա­պես գի­տակ­ցում էին թե’ հա­յոց Վռամ­շա­պուհ ար­քան և թե’ Սա­հակ Պարթև հայ­րա­պե­տը, ով­քեր ձեռ­նա­մուխ էին ե­ղել այդ ծանր վի­ճա­կից ելք ո­րո­նե­լու: Եր­կար դե­գե­րում­նե­րից ու ո­րո­նում­նե­րից հե­տո, ի վեր­ջո, Մես­րոպ Մաշ­տո­ցի մի­ջո­ցով մեր ազ­գին շնորհ­վեց հա­յոց գի­րը, ո­րը դար­ձավ աշ­խար­հի կոր­ծա­նա­րար հե­ղեղ­նե­րից մեզ պաշտ­պա­նող պատ­վար և մեր ան­մա­հու­թյան ան­խախտ գրա­վա­կան:
Գրե­րի գյու­տից ան­մի­ջա­պես հե­տո Ս.Սա­հակն ու Ս.Մես­րո­պը մի խումբ ա­շա­կերտ­նե­րի հետ ձեռ­նա­մուխ են լի­նում Սուրբ Գր­քի հա­յե­րեն թարգ­մա­նու­թյա­նը, ո­րը տևում է շուրջ 30 տա­րի: Թարգ­մա­նու­թյու­նը նախ կա­տար­վեց ա­սո­րա­կան Պե­շիտ­տա (Պե­շի­թո) բնագ­րից, այ­նու­հետև Աստ­վա­ծաշն­չի հնա­գույն` հու­նա­րեն Յո­թա­նաս­նից (Սեպ­տուա­գին­տա) թարգ­մա­նու­թյու­նից: Իր լեզ­վի մաք­րու­թյան, ո­ճի հս­տա­կու­թյան, գե­ղար­վես­տա­կան ար­տա­հայ­տիչ պատ­կե­րա­վո­րու­թյան և թարգ­մա­նա­կան մտ­քի ճշգր­տու­թյան շնոր­հիվ այս թարգ­մա­նու­թյունն օ­տար գիտ­նա­կան­նե­րի կող­մից ան­վան­վեց ՙԹա­գու­հի թարգ­մա­նու­թյանց՚:
Սուրբ Գր­քի թարգ­մա­նու­թյան շնոր­հիվ Աստ­ծո խոս­քը մեր ժո­ղովր­դի հա­մար դար­ձավ հա­րա­զատ ու մատ­չե­լի, Աստ­ված սկ­սեց հա­յե­րեն խո­սել հա­յի հետ` վառ պա­հե­լով հա­յի հո­գում Լու­սա­վոր­չի ան­մար կան­թե­ղի լույ­սը: Հա­յի հա­մար միս ու ա­րյուն դար­ձավ քրիս­տո­նեու­թյու­նը, հա­նուն ո­րի ար­դեն մե­կու­կես դար հե­տո նա դուրս ե­կավ Ա­վա­րայր:
Աստ­վա­ծաշն­չի թարգ­մա­նու­թյու­նից հե­տո Ս.Սա­հակն ու Ս.Մես­րո­պը ծա­վա­լե­ցին քա­րոզ­չա­կան լայն գոր­ծու­նեու­թյուն, ա­մե­նուր բա­ցե­ցին հա­յա­լե­զու դպ­րոց­ներ, հա­յաց­րին մեր Ե­կե­ղե­ցու ծե­սը և հիմ­քը դրե­ցին մեր ծի­սա­կան մա­տյան­նե­րի (Ժա­մա­գիրք, Շա­րա­կան, Տո­նա­ցույց և այլն), սահ­մա­նե­ցին զա­նա­զան կա­նոն­ներ և օ­րենք­ներ: Նրանք ստղ­ծե­ցին թարգ­մա­նիչ­նե­րի մի ամ­բողջ բա­նակ, ո­րոնց գոր­ծու­նեու­թյամբ սկիզբ ա­ռավ հայ թարգ­մա­նա­կան և ինք­նու­րույն գրա­կան ժա­ռան­գու­թյու­նը, սկս­վե­ցին քնն­վել ի­մաս­տա­սի­րու­թյան, բնա­գի­տու­թյան, պատ­մու­թյան, մարդ­կա­յին հո­գու և տիե­զեր­քի խոր­քե­րը: Ծաղ­կեց քրիս­տո­սա­շունչ մշա­կույ­թը, թրծ­վեց հա­յի ինք­նու­թյունն ու դի­մա­գի­ծը:
Ս.Սա­հա­կի և Ս.Մես­րո­պի ցա­նած հո­ղում ծլե­ցին ու փթ­թե­ցին այն­պի­սի սեր­մեր, ինչ­պի­սիք էին Կո­րյունն ու Ե­ղի­շեն, Եզ­նիկ Կող­բա­ցին ու Դա­վիթ Ան­հաղ­թը, Մով­սես Խո­րե­նա­ցին ու Ղա­զար Փար­պե­ցին, Գրի­գոր Նա­րե­կա­ցին ու Ներ­սես Կլա­յե­ցին (Շնոր­հա­լի) և շատ ու­րիշ­ներ: Նրանց բոր­բո­քած հրով վառ­ված` ի­մա­ցյալ մա­հով ան­մա­հա­նա­լու գնա­ցին Վար­դա­նանք և Վա­հա­նյանք, Սար­դա­րա­պա­տի և Ար­ցա­խյան գո­յա­պայ­քա­րի հե­րոս­նե­րը: Այ­սօր էլ բազ­մա­թիվ հա­յոր­դի­ներ, բարձր պա­հե­լով սր­բա­զան թարգ­մա­նիչ­նե­րի վա­ռած ջա­հը` ա­ռաջ­նոր­դում են մեր ժո­ղովր­դին դե­պի լույս և ճշ­մար­տու­թյուն, դե­պի ան­մա­հու­թյան ան­խախտ ու­ղին:

Տ. Ներ­սես քա­հա­նա ԱՍ­ՐՅԱՆ
Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու
Ար­ցա­խի թե­մի Տե­ղե­կատ­վա­կան
հա­մա­կար­գի տնօ­րեն

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 11 Oct 2019 15:08:52 +0000
ԱՊՐԵԼ՝ ԱՊՐԻԼՈՒՄ ՄՆԱՑԱԾՆԵՐԻՆ ՀԻՇԵԼՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27443-2019-09-16-18-20-32 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27443-2019-09-16-18-20-32 ԱՊՐԵԼ՝ ԱՊՐԻԼՈՒՄ ՄՆԱՑԱԾՆԵՐԻՆ ՀԻՇԵԼՈՎ
Նորայր Հովսեփյան

 Սեպտեմբերի 15-ին Շուշիի սուրբ Ղազանչեցոց տաճարում մեծ մկրտություն է կազմակերպվել: Մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները, պատերազմից հետո ծնված եւ տղաների անունը կրող փոքրիկները:

Կնքահայրերն էլ ապրիլյան պատերազմի մասնակիցներն են՝ շարքայինից գնդապետ: Բոլորն էլ իրենց պարտքն են համարում զոհված մարտընկերների ընտանիքների կողքին լինելը: Վստահ են, նոր, հոգեւոր կապը, առավել քան նպատակին է ծառայելու՝ դառնալով նաեւ տասնամյակներ ձգվող բարեկամության հիմքը:
Ապրել՝ չմոռանալով նրանց, ովքեր մնացին ապրիլում: Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության հռչակած նպատակն է: Ում ճակատագիրը խնայել է մարտի դաշտում, իր պարտքն է համարում զոհված մարտընկերոջ ընտանիքի կողքին լինելը: ՙՈրեւէ բան չկա, որ կարող է նրանց հուշերից վերացնել այդ ցավը: Բայց մենք կարող ենք թեթեւացնել այդ ցավը՝ լինելով նրանց կողքին: Իրենց երեխաների թիկունքին կարող է լինել ապրիլյանի մասնակիցը՝ որպես քավոր, տղաների երեխաները, հարազատները՝ սանիկ՚,- ասում է Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության անդամ Շուլի Հակոբյանը: Հենց այդպես էլ միությունում հասունացավ գաղափարը, որ Ապրիլյան պատերազմի մասնակիցները դառնան նույն պատերազմում զոհված հերոսների հարազատների, պատերազմից հետո ծնված եւ տղաների անունը կրող փոքրիկների կնքահայրերը: Ռուբեն Մխիթարյանն ու ընկերներն էլ օգնեցին գաղափարը գործի վերածել: ՙԵս ու ընկերներս ուղղակի մեկ անգամ էլ ցույց տվեցինք, Հայոց բանակը, պաշտպանության բանակը, ընկած տղաներին պետք է հիշել ոչ թե առիթից առիթ, այլ ամեն օր՚,- բազմաթիվ օրերի չարչարանքը կարճ է բանաձեւում նախաձեռնության կազմակերպիչ Ռուբեն Մխիթարյանը: Արդյունքը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու մարդաշատ հրապարակն է: Ռոբերտ Աբաջյանի պապը կնքահայր չէ, բայց որոշել է անպայման ներկա լինել փոքրիկ Ռոբերտների մկրտությանը: Փոքրիկ Ռոբերտներից մեկը Քաշաթաղի շրջանից է: Երիտասարդ մայրը խոստովանում է՝ իր 7-րդ երեխայի անունը որոշել էր այն ժամանակ, երբ դեռ բժիշկները չէին ասել՝ տղա կծնվի՞, թե՞ աղջիկ: ՙԵրազիս եմ տեսել: Ինչը ճիշտ է՝ էդպես եմ որոշել: Ամուսինս ասաց՝ ինչ գիտես, թող ծնվի՝ հետո: Ասացի՝ ես արդեն գիտեմ՚,- պատմում է Արեւիկ Գրիգորյանը:
Իսկ գնդապետ Սահակյանի գրկին զոհված մարտական ընկերոջ՝ Դավիթ Գասպարյանի դուստրն է: ՙՄարիանան իմ գեղեցկուհին է, ու ես քավոր եմ կանգնելու իրեն ու մինչեւ մեր գեղեցկուհին ամուսնանա՝ բոլոր միջոցառումներին էլ պարտադիր մասնակցություն կունենամ՚,- վստահեցնում է պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանը: Պատմությունները շատ են: Ղազանչեցոցի բակը լի է հյուրերով ու նրանց պատմություններով: Բայց արդեն տաճար մտնելու ժամն է: 40 կնքահայրերը, 90 սանիկների եւ նրանց ընտանիքների անդամների հետ Ղազանչեցոց են մտնում, որտեղ արդեն ամեն ինչ պատրաստ է պատասխանատու արարողության համար: Մեծ կնունքին նաեւ նախագահ Բակո Սահակյանն է մասնակցել՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ: Նրանցից շատերը նախկին ազատամարտիկներ են, 1990-ականների պատերազմի ու Ապրիլյան պատերազմի մասնակիցներ:
Տաճարը, որ որպես կանոն լուռ ու խորհրդավոր է լինում, լցվել է փոքրիկ Ռոբերտների, Արմենակների, Տիգրանների ճիչ ու ծիծաղով: Այսպես նոր պատմություններ են ծնվում, բարեկամական նոր կապեր ամրանում: Արցախի թեմակալ առաջնորդն օրվա տոնական տրամադրությունը բնական է համարում: Մարդկանց միավորողը պարզապես կորստի ցավը չէ, այլ այդ ցավը միասին հաղթահարելու ձգտումը: ՙՄկրտեցինք, խաչը կախեցինք հենց խաչվերացի տոնին, որ կրկնակի ուժեղ լինի եւ իրենք էլ դառնան հայրենիքի հզոր պաշտպան՚,- օրվա խորհուրդն է ամբողջացնում Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Ավարտին բոլորին էր անակնկալ սպասում: Քավոր սանիկներին ու հյուրերին Ղազանչեցոցի բակում շուշեցի փոքրիկներն են դիմավորել՝ ամբողջական դարձնելով օրվա ուրախությունը:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 16 Sep 2019 18:17:34 +0000
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐԻ ՕԾՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27368-28 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27368-28 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐԻ ՕԾՈՒՄ
Սոֆի Բաբայան

 Սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ օծվեց Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձին նվիրված խաչքարը:

Բարերարներ Վաչագան Ղազարյանն ու իր տիկին Ռուզաննա Բեգլարյանը խաչքարը տեղադրեցին տոնական օրվա առթիվ, որի վրա փորագրված է ՛՛Հույս ի Լույս, Հավատ ի Աստված,  Սեր ի Արցախ՛՛: Օծման արարողությունից հետո, հյուրերը, զինվորների ու հավատավոր ժողովրդի հետ, Մայր եկեղեցում մասնակցեցին Հանրապետական մաղթանքին ու աղոթքին: Աղոթք բարձրացվեց Արցախի հանրապետության, իշխանության, նախագահի, ժողովարանի, զինվորների, մանուկների և ժողովրդի  համար:

Մաղթանքից հետո Պարգև Սրբազանը հանդես եկավ պատգամով, որն ավարտեց հուսադրող խոսքերով. ՛՛Աստված ասում է, զավակներս ես միշտ ձեզ հետ եմ: Եղեք միաբան, սիրով, հավատքով: Եվ, եթե Աստված մեզ հետ է, ով կարող է մեզ դեմ կանգնել: Շնորհավորում եմ նոր խաչքարի զետեղումը, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի առթիվ, մաղթում եմ մեր իշխանավորներին երկնային իմաստություն, ժեղովրդին՝ խաղաղություն,  զինվորներին՝ ողջություն և քաջություն, մանուկներին՝ կատարյալ ուրախություն, տարեցներին էլ՝ Սուրբ Հոգուց մխիթարություն՛՛:

Մեզ հետ ճեպազրույցում բարերարները նշեցին, որ երբ առաջին անգամ այցելեցին այս եկեղեցին, անմիջապես որոշեցին Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ խաչքար նվիրաբերել եկեղեցուն: Ըստ նրանց խաչքարը մեր աղոթքն է առ Աստված, մեր ինքնության և միասնության խորհրդանիշը:

Ի դեպ Ռուզաննա Բեգլարյանը գրող Հրաչյա Բեգլարյանի դուստրն է:

Օծման արարողությանը ներկա էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Tue, 03 Sep 2019 13:39:25 +0000
ԴԵ­ՐԵ­ՎԱՆ­ՔԸ՝ ՔԱ­ՐԱՆ­ձԱ­ՎԱ­ՅԻՆ ՀԱԶ­ՎԱ­ԳՅՈՒՏ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27302-2019-08-19-18-23-13 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27302-2019-08-19-18-23-13 ԴԵ­ՐԵ­ՎԱՆ­ՔԸ՝ ՔԱ­ՐԱՆ­ձԱ­ՎԱ­ՅԻՆ ՀԱԶ­ՎԱ­ԳՅՈՒՏ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻ
Հայ­կա­կան ժայ­ռա­վոր ե­կե­ղե­ցի­նե­րը…

Հայ­կա­կան այս ժա­ռան­գու­թյան ու­սում­նա­սի­րումն այժմ դժ­վա­րու­թյուն­նե­րի հետ է կապ­ված, քա­նի որ քա­րան­ձա­վա­յին նման կո­թող­նե­րի մեծ մա­սը Թուր­քիա­յի տա­րած­քում է։ Այ­դու­հան­դերձ, թեթևա­կի ու­սում­նա­սի­րու­թյունն էլ բա­վա­րար է հայ­կա­կան քա­րան­ձա­վա­յին ե­կե­ղե­ցի­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը բա­ցա­հայ­տե­լու հա­մար։

Դերևան­քը գտն­վում է Կե­սա­րիա­յի՝ ներ­կա­յիս Կայ­սե­րիա­յի մոտ։ Ի սկզ­բա­նե ե­կե­ղե­ցին ան­վան­վում էր Ձո­րա­վանք, ա­վե­լի ուշ ան­վա­նու­մը թր­քա­կա­նաց­վեց։ ՙԴե­րե՚ թուր­քե­րե­նից նշա­նա­կում է քա­րան­ձավ, այր։ Ին­չո՞վ է ա­ռանձ­նա­նում հատ­կա­պես այս ե­կե­ղե­ցին։
19-րդ դա­րի վեր­ջում Ֆրան­սիա­ցի հնէա­բան Շառլ Թեք­սյեն ա­ռաջ քա­շեց են­թադ­րու­թյուն, որ Դերևան­քը քրիս­տո­նեու­թյան ա­մե­նա­վաղ շր­ջա­նի կո­թող­նե­րից է և սկզ­բում, հնա­րա­վոր է, ծա­ռա­յել է որ­պես քրիս­տո­նյա ճգ­նա­վոր­նե­րի ա­ղո­թա­տե­ղի, խուց։ Հա­րա­կից բնա­կա­վայ­րի հա­յերն ի­րենք ա­ռանձ­նա­հա­տուկ վե­րա­բեր­մունք ու­նեն ե­կե­ղե­ցու հան­դեպ՝ այն հա­մա­րե­լով ի­րենց ՙմայր տա­ճա­րը՚։

Գյուղն ին­քը թեև ամ­բող­ջո­վին հայ­կա­կան էր, միևնույն ժա­մա­նակ նրա կենտ­րո­նում հու­նա­կան ե­կե­ղե­ցու ա­վե­րակ­ներ կա­յին։ Սա նույն­պես կա­րող է մատ­նան­շել այն փաս­տը, որ բնա­կա­վայրն ի սկզ­բա­նե հենց քրիս­տո­նեա­կան էր, ոչ թե պար­զա­պես հայ­կա­կան։ Գյու­ղում տե­ղա­կայ­ված էին նաև Սբ Սեր­գիյ և Սբ Թո­րոս ե­կե­ղե­ցի­նե­րը։ Հա­մի­դյան ջար­դե­րի ժա­մա­նակ այս եր­կու ե­կե­ղե­ցի­նե­րի զան­գա­կատ­ներն էլ ոչն­չաց­վե­ցին, իսկ գյուղն ին­քը ան­հե­տա­ցավ 1909թ. ջար­դե­րի ժա­մա­նակ։ Ե­կե­ղե­ցի­նե­րը վերջ­նա­կա­նա­պես ոչն­չաց­վե­ցին Ցե­ղաս­պա­նու­թյան ժա­մա­նակ։

Ե­կե­ղե­ցու տե­ղա­կայ­ման վայ­րը բա­վա­կա­նա­չափ հայտ­նի է։ Հարևան Կե­սա­րիա­յում քա­րո­զում էին Պետ­րոս և Պո­ղոս ա­ռա­քյալ­նե­րը։ Հենց այս­տեղ՝ Կա­պա­դով­կիա­յում, նրանց ա­ռա­ջին հետևորդ­նե­րը ստիպ­ված էին հա­լա­ծանք­նե­րից թաքն­վել տե­ղի քա­րան­ձավ­նե­րում։ Կե­սա­րիա­յում էր նաև մե­ծա­ցել հա­յոց հայ­րա­պետ Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը։ Այս ա­ռու­մով Դերևան­քը, ի­րոք, կա­րող էր ա­ռա­ջին քրիս­տո­նյա­նե­րի հա­մար թաքս­տոց ծա­ռա­յել, ո­րի հի­ման վրա ա­վե­լի ուշ հրա­շա­լիո­րեն կա­ռուց­վեց հայ­կա­կան հա­մա­լիր։

Գյուղն ան­վա­նի մար­դիկ է տվել։ Այս գյու­ղից էին սե­րում Օս­մա­նյան կայս­րու­թյան հայտ­նի ճար­տա­րա­պետ­ներ Բա­լյան­նե­րը, ով­քեր նա­խագ­ծել էին Դոլ­մա­բախ­չա, Բեյ­լեր­բեյ հո­յա­կերտ պա­լատ­նե­րը, Օր­թա­քյոյ մզ­կի­թը և օս­մայ­նան դա­սա­կան ճար­տա­րա­պե­տու­թյան այլ գլուխ­գոր­ծոց­ներ։
Այժմ գյու­ղը չկա, իսկ քա­րան­ձա­վը դա­տարկ է։ Ու դեռևս հայտ­նի չէ, թե մշա­կու­թա­յին քա­նի նման կո­թող­ներ են սփռ­ված ողջ Կա­պա­դով­կիա­յում։ Այս ժա­ռան­գու­թյան ու­սում­նա­սի­րու­մը թույլ կտար պար­զել՝ ինչ­պի­սին էին ա­ռա­ջին հայ քրիս­տո­նյա­նե­րը, բա­ցա­հայ­տել նրանց ու­նե­ցած շփում­նե­րը քրիս­տո­նեու­թյան ա­ռա­ջին քա­րո­զիչ­նե­րի հետ։ Թադևոսն ու Բար­դու­ղե­մեո­սը քրիս­տո­նեու­թյու­նը բե­րե­ցին Հա­յաս­տան, բայց ար­դյո՞ք նրանք միակ ա­ռա­քյալ­ներն էին, ո­րոնց հետ ուղ­ղա­կիո­րեն շփ­վում և ում քա­րոզ­նե­րը լսում էին հա­յե­րը։ Ա­ռա­վել հա­վա­նա­կան է, քրիս­տո­նեու­թյան տա­րած­ման գոր­ծում հա­յե­րի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը շատ ա­վե­լի լայն էր։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 19 Aug 2019 18:21:33 +0000
ՈՒԽ­ՏԱԳ­ՆԱ­ՑՈՒ­ԹՅՈՒՆ ԴԻ­ԶԱ­ՓԱՅՏ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27295-2019-08-16-19-34-11 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27295-2019-08-16-19-34-11 ՈՒԽ­ՏԱԳ­ՆԱ­ՑՈՒ­ԹՅՈՒՆ  ԴԻ­ԶԱ­ՓԱՅՏ
Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ ք.…

Օ­գոս­տո­սի 12-ին ամ­բողջ աշ­խար­հը նշեց Ե­րի­տա­սար­դու­թյան մի­ջազ­գա­յին օ­րը: 1999թ. դեկ­տեմ­բե­րի 17-ին, ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի ո­րոշ­մամբ հռ­չակ­վե­լով և Լի­սա­բո­նում անց­կաց­ված ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րով նա­խա­րար­նե­րի հա­մաշ­խար­հա­յին խոր­հր­դա­ժո­ղո­վի ա­ռա­ջար­կու­թյամբ ըն­դուն­վե­լով` աշ­խար­հում ա­ռա­ջին ան­գամ Ե­րի­տա­սար­դու­թյան մի­ջազ­գա­յին օ­րը նշ­վեց 2000թ. օ­գոս­տո­սի 12-ին:

Խոր­հր­դան­շա­կան օր­վան ըն­դա­ռաջ, օ­գոս­տո­սի 11-ին, Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ, ուխ­տագ­նա­ցու­թյուն կազ­մա­կերպ­վեց դե­պի Հադ­րու­թի շր­ջա­նի Դի­զա­փայտ լե­ռան գա­գա­թին գտն­վող Կա­տա­րո վանք: Ուխ­տագ­նա­ցու­թյա­նը հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րից մաս­նակ­ցում էր շուրջ 70 ե­րի­տա­սարդ:
Մար­տու­նի քա­ղա­քից ուխ­տագ­նա­ցու­թյա­նն ընդգրկված էին մի խումբ ե­րի­տա­սարդ­ներ` Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րով ա­ռա­ջին կար­գի մաս­նա­գետ Գևորգ Սարգ­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ:
Հաս­նե­լով Դի­զա­փայտ լեռ` ուխ­տագ­նաց­նե­րը մաս­նակ­ցել են Կա­տա­րո վան­քում մա­տուց­ված Սուրբ Պա­տա­րա­գին և մա­տա­ղի ա­րա­րո­ղա­կար­գին:

Մաս­նա­կից­նե­րը շր­ջել են Դի­զա­փայտ լե­ռան ալ­պիա­կան մար­գա­գե­տին­նե­րով, հիա­ցել բնու­թյան անկ­րկ­նե­լի ու զար­մա­նահ­րաշ տե­սա­րան­նե­րով, ծա­նո­թա­ցել վան­քին:
Դի­զա­փայտ լե­ռը ծո­վի մա­կար­դա­կից բարձր է 2478 մետր: Ըստ ա­վան­դու­թյան, սա­րի գա­գա­թին, հի­նա­վուրց Կա­տա­րո վան­քի տե­ղում, 330-ա­կան­նե­րին նա­հա­տակ­վել են մազք­թաց ար­քա Սա­նե­սա­նի զա­վակ­ներն ու բազ­մա­թիվ քրիս­տո­նյա­ներ, ո­րոնց դար­ձի էր բե­րել Ս.Գրի­գոր Լու­սա­վոր­չի թո­ռը՝ Ար­ցախ աշ­խար­հի ա­ռա­ջին ե­պիս­կո­պոս Ս. Գրի­գո­րի­սը: Նո­րա­հա­վատ­նե­րին փայ­տե­րի նման դի­զել են ի­րար վրա և այ­րել. այս­տե­ղից էլ ա­ռա­ջա­ցել է լե­ռան ա­նու­նը՝ Դի­զա­փայտ: Նա­հա­տակ­նե­րի մա­սին հյուս­վել են նաև այլ ա­վան­դազ­րույց­ներ: Հա­յաս­տան ներ­խու­ժած ա­րաբ­նե­րը լեռն ան­վա­նել են Զիա­րաթ, որն ա­րա­բե­րե­նից թարգ­մա­նա­բար նշա­նա­կում է ՙսր­բա­վայր՚ (սր­բա­տե­ղի, ուխ­տա­վայր): 4-5-րդ դա­րե­րում լե­ռան կա­տա­րին կա­ռուց­վել է Կա­տա­րո վան­քը (Կա­տա­րա­վանք):

-Այ­ցե­լու­թյուն­ներ դե­պի Ար­ցա­խի պատ­մամ­շա­կու­թա­յին վայ­րեր ան­չափ կարևոր է յու­րա­քան­չյուր ար­ցախ­ցու հա­մար, քան­զի ա­մեն ոք պար­տա­վոր է ճա­նա­չել և տե­ղյակ լի­նել հայ­րե­նի­քի պատ­մու­թյա­նը:
Նպա­տա­կը մեր ե­րի­տա­սար­դու­թյա­նը մեկ ընդ­հա­նուր գա­ղա­փա­րի շուրջ հա­մախմ­բելն է և հա­մա­տեղ դժ­վա­րու­թյուն­նե­րի հաղ­թա­հա­րու­մը: Եվ որ շատ կարևոր է` այն հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյուն է տա­լիս ե­րի­տա­սարդ­նե­րին` նպաս­տե­լով հայ­րե­նա­ճա­նաչ­ման գոր­ծի խո­րաց­մա­նը, քան­զի այս­պի­սի ուխ­տագ­նա­ցու­թյուն­նե­րով մեր ե­րի­տա­սարդ­ներն ա­վե­լի են մեր­ձե­նում հայ­րե­նի­քի հոգևոր-մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րին ու գա­ղա­փար­նե­րին, հնա­րա­վո­րու­թյուն ստա­նում ինք­նա­ճա­նաչ­ման ու ներ­հա­յե­ցո­ղու­թյան մի­ջո­ցով հա­ղոր­դա­կից դառ­նալ Աստ­ծո պատ­գամ­նե­րին, հայ­րե­նի երկ­րա­մա­սի հոգևոր ժա­ռան­գու­թյա­նը,- մեր զրույ­ցում ա­սաց Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րով ա­ռա­ջին կար­գի մաս­նա­գետ Գ. Սարգ­սյա­նը:
Շնոր­հա­վո­րե­լով Ար­ցա­խի բո­լոր ե­րի­տա­սարդ­նե­րին` Գ. Սարգ­սյա­նը մաղ­թեց` միշտ լի­նել խե­լա­ցի, նա­խա­ձեռ­նող, վճ­ռա­կան ու գոր­ծուն` պատ­րաստ ա­րագ ար­ձա­գան­քե­լու ցան­կա­ցած մար­տահ­րա­վե­րի:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 16 Aug 2019 19:32:37 +0000
ՄԵՐ ՏԵՐ ՈՒ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27201-2019-07-28-09-15-43 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27201-2019-07-28-09-15-43 ՄԵՐ ՏԵՐ ՈՒ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆ
Վարդավառը Քրիստոսի Այլակերպության…

 Քրիստոսի պայծառակերպության մասին կարդում ենք Սբ. Մատթեոսի (Մատթեոս 17:1-9), Սբ. Մարկոսի (9:2-9) և Սբ. Ղուկասի (9:28-36) Ավետարաններում:

Հիսուս Իր հետ վերցնելով Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալներին՝ նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը և նրանց առաջ կերպարանափոխվում. Նրա դեմքը փայլում է ինչպես արեգակը, իսկ զգեստները դառնում են սպիտակ, ինչպես լույսը: Այդ պահին Հիսուսի երկու կողմերում երկնային լույսի մեջ պարուրված հայտնվում են Մովսես ու Եղիա մարգարեները ու սկսում զրուցել Տիրոջ հետ՝ Նրա վերահաս տառապանքների ու խաչելությամբ մահվան մասին: Մովսեսը՝ հրեա ժողովրդի մարգարեն և օրենսդիրը, որ ապրել էր Քրիստոսի ծնունդից 1500 տարի առաջ, և մարգարեներից Եղիան, ով (Ն. Ք. 1000 տարի առաջ) հրե կառքով ու հրեղեն ձիերով երկինք բարձրացավ, իրենց երևումով վկայեցին, որ Քրիստոս է մարգարեների կողմից հնուց ի վեր կանխատեսված Ճշմարիտ Մեսիան՝ աշխարհի Փրկիչը: Հիսուս Մովսեսին բերեց մեռյալների աշխարհից, իսկ Եղիային՝ ողջերի աշխարհից, որովհետև ինչպես Դ Թագավորությունների գրքում է պատմվում Եղիան անապատում երկնային կառքով երկինք փոխադրվեց և այնտեղ ողջ է մարմնով: Եվ, ուրեմն, ըստ եկեղեցու հայրերի՝ Եղիան և Մովսեսը Պայծառակերպության խորհրդի մեջ համապատասխանաբար ներկայացնում են երկինքը և երկիրը, կենդանին և մահացածը, կանգնելով Հիսուսի կողքին, վկայում են, որ Նա է Տերը, «կենդանեաց եւ մեռելոց» և Աստվածը՝ «երկնի եւ երկրի», արարիչը՝ նոր կյանքի, միավորողը և մաքրագործողը տեսանելի և անտեսանելի աշխարհի: Մովսեսը խորհրդանշում է Օրենքը, իսկ Եղիան՝ մարգարեությունները: Եվ Քրիստոս նրանց բերեց ցույց տալու համար, որ Ինքն է լրումը Օրենքի և մարգարեությունների:
Նման սքանչելի տեսարանից զմայլված ու արբեցած՝ Պետրոս առաքյալը բացականչում է. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավար շինենք, մեկը՝ Քեզ համար, մեկը Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի համար»:
Ապա լուսավոր մի ամպ է գալիս, որից հնչող Հայր Աստծո ձայնը, ինչպես մկրտության ժամանակ, ասում է.«Դա՛ է Իմ սիրելի որդին, որին հավանեցի, Նրան լսեք»: Այդ ձայնից աշակերտները խիստ վախենում են և դեմքի վրա գետնին ընկնում: Այնուհետև Հիսուս մոտենալով նրանց՝ ասում է. «Վե՛ր կացեք և մի՛ վախեցեք»: Երբ առաքյալները բացում են իրենց աչքերը, Հիսուսից բացի ուրիշ ոչ ոքի չեն տեսնում: Լեռան բարձունքից իջնելիս Հիսուս նրանց պատվիրում է մարդկանց ոչինչ չասել մինչև մեռյալներից Իր հարություն առնելը:
Հնում Պայծառակերպության տոնը հայերը մեկ օրվա ընթացքում էին կատարում: Սակայն հետագայում այն ոչ միայն 3 օր դարձավ, այլ կցվեց նաև շաբաթական պահքը և նախատոնակը: Հետագայում գրվեց իրադարձությունը գովերգող Ներսես Շնորհալու կողմից գեղեցիկ ու հոգեզմայլ շարականը՝ նվիրված Վարդավառին:
Ճիշտ է Քրիստոս պայծառակերպվեց հարությունից ու համբարձումից առաջ, սակայն Վարդավառը տոնում ենք Հարության ու Համբարձման տոներից հետո, քանի որ Քրիստոս Ինքն ասաց, որ Իր մասին չպատմենք մինչև Իր՝ մեռելներից հարություն առնելը:
Տոնը Վարդավառ է կոչվում Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում՝ նախքան բացվելը և բացվելով բոլորին հայտնապես երևում է, այդպես էլ Տերը նախքան Իր պայծառակերպվելը պահում էր Իր մեջ Աստվածության պայծառությունը, իսկ պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը: Ինչպես նաև վարդը փշերի մեջ է աճում, այդպես էլ Հիսուս հրեաների մեջ երևաց, ովքեր խաչեցին Նրան:
Թաբոր լեռան վրա Քրիստոս պայծառակերպվելով աշակերտներին ցույց տվեց Իր զորությունն ու փառքը մինչ Իր խաչվելը, որպեսզի նրանք իմանան, որ Իր տկարության պատճառով չխաչվեց, այլ կամովին, որպեսզի աշխարհը փրկի:
Ինչպես Վարդավառի, այնպես էլ մյուս չորս տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է`հիշատակի օր, երբ ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Sun, 28 Jul 2019 09:10:03 +0000
ՎԵՐ ՀԱՌ­ՆԵՑ ԵՐ­ԿԱՐ ՍՊԱՍ­ՎԱԾ ՊԱ­ՀԱ­ՊԱՆ ԲԵՐ­ԴԱ­ԽԱ­ՉԸ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27146-2019-07-19-15-08-19 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27146-2019-07-19-15-08-19 ՎԵՐ ՀԱՌ­ՆԵՑ ԵՐ­ԿԱՐ ՍՊԱՍ­ՎԱԾ ՊԱ­ՀԱ­ՊԱՆ ԲԵՐ­ԴԱ­ԽԱ­ՉԸ
Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

ք. Աս­կե­րան

Աս­կե­րա­նի դի­մա­ցի բար­ձուն­քում օ­րերս տե­ղադր­վեց քրիս­տո­նեա­կան հա­վատ­քի խոր­հր­դա­նիշ խա­չը, ո­րին տր­վել է Բեր­դա­խաչ ան­վա­նու­մը։ Այն մե­տա­ղա­կան է, 18 մետր բար­ձու­թյամբ։ Տե­ղան­քը, որ­տեղ կանգ­նեց­վել է խա­չը, բա­վա­կա­նին բարդ և դժ­վա­րին էր շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի և տեխ­նի­կա­յի տե­ղա­շար­ժի հա­մար։ Եվ միայն Աստ­ծո կա­մոք և օրհ­նու­թյամբ, ինչ­պես նաև այդ Աստ­վա­ծա­հա­ճո գոր­ծի մաս­նա­կից ան­ձանց նվի­րա­կան ու տք­նա­ջան աշ­խա­տան­քի շնոր­հիվ Բեր­դա­խա­չը հպար­տո­րեն վեր խո­յա­ցավ Աս­կե­րա­նի դի­մաց։

Շր­ջա­նի Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցու սպա­սա­վոր Տեր Մես­րոպ քա­հա­նա Խու­նո­յա­նը կա­տա­րեց Բեր­դա­խա­չի օծ­ման, ինչ­պես նաև գե­ղե­ցիկ ու բա­րի նա­խա­ձեռ­նու­թյու­նը կյան­քի կո­չած ան­ձանց և նրանց ըն­տա­նիք­նե­րի օրհ­նու­թյան ա­րա­րո­ղա­կարգ։ Նա ա­ղոթք բարձ­րաց­րեց առ Աստ­ված` Ար­ցախ աշ­խար­հի հա­րատև խա­ղա­ղու­թյան հա­մար, որ­պես­զի Սուրբ խա­չը զո­րա­վիգ լի­նի մեր սահ­ման­ներն ա­նա­ռիկ պա­հող զին­վոր­նե­րին, աս­կե­րան­ցի­նե­րին։
Գաղտ­նիք չէ, որ խա­չը քրիս­տո­նյա­նե­րիս հա­մար Աստ­ծո հան­դեպ հա­վա­տի և մեծ սի­րո խոր­հր­դա­նիշ է, հա­վատ, որ փո­խանց­վել է սերն­դե­սե­րունդ, ապ­րեց­րել հա­յե­րիս։
Աս­կե­րա­նում խաչ տե­ղադ­րե­լու գա­ղա­փարն ու նա­խա­ձեռ­նու­թյու­նը պատ­կա­նում է մի խումբ ան­ձանց` Ի­վան Հա­րու­թյու­նյա­նին, Մա­րատ Հայ­րա­պե­տյա­նին, Ի­գոր Գրի­գո­րյա­նին, Ա­րամ Աս­րյա­նին, Է­րիկ Վեր­դյա­նին, Սա­սուն և Մհեր Ա­ղա­ջա­նյան­նե­րին, Ար­տուր Բա­ղուն­ցին, Ա­րա­յիկ Գաս­պա­րյա­նին, Ար­սեն Գրի­գո­րյա­նին։ Մտահ­ղա­ցումն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լուն ա­ջակ­ցել է Աս­կե­րա­նի պատ­վա­վոր քա­ղա­քա­ցի Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նը։
Խա­չը մեր մշա­կույ­թի ու էու­թյան մի մասն է, քան­զի աշ­խար­հի ա­ռա­ջին քրիս­տո­նյա ժո­ղո­վուրդն ենք: Նաև այդ մեծ հա­վատ­քի հա­մար պետք է խա­չեր բարձ­րաց­վեն հայ­կա­կան բո­լոր բնա­կա­վա­յե­րում, հա­մոզ­ված են նա­խա­ձեռ­նու­թյան հե­ղի­նակ­նե­րը։ Նրանք նաև նշե­ցին, որ այս օր­վան եր­կար են սպա­սել, և այս մտահ­ղա­ցու­մը կյան­քի կո­չե­լը նաև հո­գու պա­հանջ էր, ո­րով էլ ա­վե­լի ամ­րապ­նդ­վեց ի­րենց հա­վատն առ Աստ­ված։
Շու­տով նա­խա­տես­վում է բա­րե­կար­գել Բեր­դա­խա­չի շր­ջա­կայ­քը և լու­ծել լու­սա­վո­րու­թյան հար­ցը։
Բեր­դա­խա­չի տե­ղադ­րու­մով սր­բա­տե­ղի­նե­րի թիվն Ար­ցա­խում ա­վե­լա­ցավ ևս մե­կով։ Իս­կա­պես, զո­րեղ են այն մար­դիկ, ով­քեր Աստ­ծո պատ­գամ են կա­տա­րում, ով­քեր բարձ­րա­ձայ­նում են ի­րենց հա­վատ­քի մա­սին։ Մաղ­թում ենք, որ Աստ­ծո օրհ­նու­թյունն ու բա­րեգ­թու­թյունն ան­պա­կաս լի­նի բո­լո­րից։
Հու­սանք` խա­չի տե­ղադ­րու­մը հա­վի­տե­նա­կան կյան­քի, Աստ­ծո հան­դեպ ան­դա­վա­ճան սի­րո և մեծ հա­վատ­քի առ­հա­վատ­չյան լի­նե­լու բա­ցի, նաև Աստ­ծո խոս­քի մեջ ապ­րե­լու պատ­գամ է...

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 19 Jul 2019 14:57:29 +0000
Բեյրութում ավարտվել է Հայ մամուլի համահայկական համագումարը http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27067-2019-07-05-20-46-44 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27067-2019-07-05-20-46-44 Բեյրութում ավարտվել է Հայ մամուլի համահայկական համագումարը
Մեծի Տանն Կիլիկիո…

 Համագումարին Արցախից մասնակցել են ՙԱրցախպրես՚ լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը, ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթի խմբագիր Նորեկ Գասպարյանը, ՀՅԴ ՙԱպառաժ՚ պաշտոնաթերթի խմբագիր Արա Պուլուզյանը և Արցախի հանրային ռադիոյի խմբագիր Միքայել Հաջյանը?

Արցախյան մամուլի ներկայացուցիչները համագումարի ընթացքում հանդես են եկել ելույթներով։
Խոսելով ստացած տպավորությունների մասին՝ ՙԱրցախպրես՚ լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանն ասել է. ՙԱյն որ համահայկական ներուժը մեծ է, դրանում մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, բայց, իմ կարծիքով, այս համագումարն արդյունավետ էր առաջին հերթին այն առումով, որ հայկական օրակարգի մարտահրավերներն ու խնդիրներն Արցախում, Հայաստանում և Սփյուռքում գործող լրատվամիջոցների մոտ յոթ տասնյակ պատասխանատուներ հնարավորություն ունեցան մեկ հարկի տակ քննարկելու, կարծիքներ փոխանակելու և նոր համագործակցությունների հիմքեր դնելու՚?
Նշենք, որ համագումարին ներկա էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, վերջինիս հրավերով միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

ԱՐՑԱԽՊՐԵՍ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 05 Jul 2019 20:45:05 +0000
ՎԵ­ՐԱՕԾ­ՄԱՆ ԿԱՐԳ Ս. ՍՏԵ­ՓԱ­ՆՈՍ Ե­ԿԵ­ՂԵ­ՑՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27055-2019-07-05-11-50-51 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27055-2019-07-05-11-50-51 ՎԵ­ՐԱՕԾ­ՄԱՆ ԿԱՐԳ Ս. ՍՏԵ­ՓԱ­ՆՈՍ Ե­ԿԵ­ՂԵ­ՑՈՒՄ
Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ, ք.…

 Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Հո­չանց գյու­ղը գտն­վում է հա­մա­նուն լե­ռան ստո­րո­տում, հա­մա­նուն գե­տի ա­ջափ­նյա բարձ­րա­դիր ձո­րա­կում։ Ու­նի պատ­մա­կան ան­ցյալ։ Հի­շա­տակ­վում է Սե­փա­նոս Օր­բե­լյա­նի, Ա­ռա­քել Դավ­րի­ժե­ցու, Զա­քա­րյա Քա­նա­քեռ­ցու և այլ մա­տե­նա­գիր­նե­րի ու ճա­նա­պար­հորդ­նե­րի գոր­ծե­րում։ Գյու­ղում պահ­պան­վել է 17-րդ դա­րի միա­նավ բա­զի­լիկ ե­կե­ղե­ցի՝ հա­րա­վա­յին պա­տին ար­ձա­նագ­րու­թյուն, ըստ ո­րի սր­բա­տու­նը կոչ­վում է Սուրբ Ստե­փա­նոս։ Մեծ Հայ­քի Սյու­նիք աշ­խար­հի Ա­ղա­հեճ-Քա­շա­թաղ գա­վա­ռի Հո­չանց գյու­ղը տա­րած­քի շատ բնա­կա­վայ­րե­րի նման հա­յա­թափ­վել է 18-րդ դա­րի երկ­րորդ կե­սին, վերջ­նա­կան ա­զա­տագր­վել 1993թ. գար­նա­նը։

Գյու­ղի ա­զա­տագր­ման և պաշտ­պա­նու­թյան հա­մար շատ թանկ ենք վճա­րել. նա­հա­տակ­վել է մոտ 50 ա­զա­տա­մար­տիկ։ 1995 թվա­կա­նից գյու­ղը վե­րա­հա­յա­ցել է, գոր­ծում է դպ­րոց, ո­րը կրում է 1992-ի հու­լի­սի 28-ին այս­տեղ նա­հա­տակ­ված բա­նաս­տեղ­ծու­հի-ա­զա­տա­մար­տիկ Ալ­վարդ Վար­դա­նյա­նի ա­նու­նը։ Գե­րու­թյան տա­րի­նե­րին ե­կե­ղե­ցին օ­տար­նե­րի կող­մից օգ­տա­գործ­վել է որ­պես հա­ցի փուռ և չի քանդ­վել, բայց ու­ներ հիմ­նա­նո­րոգ­ման խն­դիր։ Ան­ցյալ տա­րի ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամն ստանձ­նեց ե­կե­ղե­ցու հիմ­նա­նո­րո­գումն ու տա­րած­քի բա­րե­կար­գու­մը։ Ըն­թաց­քում հո­ղի տա­կից գտն­վե­ցին 10-ից ա­վե­լի տա­պա­նա­քար, խաչ­քա­րի բե­կոր­ներ։ Հիմ­նա­նո­րոգ­ման ըն­թաց­քում ե­կե­ղե­ցին ստա­ցավ իր նախ­կին տես­քը, և այ­սու­հետ ու­նենք նո­րոգ սր­բա­տուն:
Օ­րերս Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նի ձե­ռամբ կա­տար­վեց Ս. Ստե­փա­նոս ե­կե­ղե­ցու վե­րաօծ­ման կարգ: Ե­կե­ղե­ցա­կան ա­րա­րո­ղու­թյա­նը ներ­կա էին Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյա­նը, ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, Հո­չան­ցի և հարևան հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­ներ, բնա­կիչ­ներ, հյու­րեր։ Վե­րաօծ­ման ա­րա­րո­ղու­թյու­նից հե­տո ե­կե­ղե­ցու կա­մար­նե­րի ներ­քո մա­տուց­վեց Սուրբ պա­տա­րագ։ Ա­վար­տե­լով հոգևոր ա­րա­րո­ղու­թյու­նը՝ Պարգև Սր­բա­զա­նը ներ­կա­յաց­րեց Սուրբ Ստե­փա­նոս Նա­խավ­կա­յի պատ­մու­թյու­նը։
Սր­բա­զա­նը խոսք հղեց Առ Աստ­ված, որ Տե­րը պա­հի ու պահ­պա­նի հա­յոց եր­կիրն ու հո­ղը, զո­րու­թյուն տա մեր ժո­ղովր­դին, բա­նա­կին, ե­կե­ղե­ցու վե­րա­նո­րոգ­ման հո­վա­նա­վոր Ջեյմս Թու­ֆեն­կյա­նին, շի­նա­րար­նե­րին։ Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյա­նը, ով նաև ՙՀայ­րե­նա­սեր՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան հա­մա­հիմ­նա­դիր­նե­րից է և նույն­պես բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­րել Քա­շա­թա­ղի շր­ջա­նում, կարևո­րեց Սուրբ Ստե­փա­նոս ե­կե­ղե­ցու հիմ­նա­նո­րո­գումն ու վե­րաօ­ծու­մը։ ՙՍո­ցիալ-տն­տե­սա­կան ծրագ­րե­րից բա­ցի շատ կարևոր է հոգևոր խն­դի­րը, ուս­տի մեծ է ՙԹու­ֆեն­կայն՚ հիմ­նադ­րա­մի դե­րը Քա­շա­թա­ղի շր­ջա­նում նաև խո­նարհ­ված ե­կե­ղե­ցի­նե­րի հիմ­նա­նո­րոգ­ման գոր­ծում՚, ա­սաց Ստ. Սարգ­սյա­նը և շնոր­հա­կա­լա­գիր հանձ­նեց ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ Անդ­րա­նիկ Կաս­պա­րյա­նին, ով Քա­շա­թա­ղի շր­ջա­նը հա­մա­րում է Ար­ցախ-Հա­յաս­տան-Սփյուռք ե­ռա­միաս­նու­թյու­նը կա­պող կա­մուրջ։ Հա­վե­լենք՝ ՙԹու­ֆեն­կյան՚-ը ա­ռա­ջի­կա­յում բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­նե­լու շր­ջա­նի ա­րաք­սա­մերձ Միջ­նա­վան քա­ղա­քում և մո­տա­կա Վան, Մուշ, Ա­լաշ­կերտ գյու­ղե­րում՚։ ՙԹու­ֆեն­կյան՚-ի օ­ժան­դա­կու­թյամբ նո­րոգ­վել են նաև Քա­շա­թա­ղի շր­ջա­նի հյու­սի­սա­յին թևի Հակ գյու­ղի Ս. Մի­նաս, Մի­րի­կի Ս. Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցի­նե­րը։ Հո­չանց գյու­ղի տա­րած­քում են գտն­վում 17-րդ դա­րի սկզ­բին հիմ­նա­ված Հո­չան­ցի ժայ­ռա­փոր ե­կե­ղե­ցի-ա­նա­պա­տը, ինչ­պես նաև մի քա­նի հան­գս­տա­րան­ներ՝ կի­սա­քանդ, ա­վեր­ված։ Շր­ջա­նում դեռ շատ սր­բատ­ներ կան, ո­րոնք ու­նեն հիմ­նա­նո­րոգ­ման, վե­րա­կան­գն­ման խն­դիր։ Հու­սանք՝ կլի­նեն նաև այլ բա­րե­գործ­ներ, ով­քեր ի­րենց ներդ­րու­մը կու­նե­նան աստ­վա­ծա­հա­ճո այս աշ­խա­տանք­նե­րում։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 05 Jul 2019 11:49:50 +0000
ՅԱԼ­ԹԱ­ՅԻ Ս. ՀՌԻՓ­ՍԻ­ՄԵ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ՝ ՃԱՐ­ՏԱ­ՐԱ­ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԳԼՈՒԽ­ԳՈՐ­ԾՈՑ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27054-2019-07-05-11-41-38 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27054-2019-07-05-11-41-38 ՅԱԼ­ԹԱ­ՅԻ Ս. ՀՌԻՓ­ՍԻ­ՄԵ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ՝  ՃԱՐ­ՏԱ­ՐԱ­ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԳԼՈՒԽ­ԳՈՐ­ԾՈՑ
Հայ մե­ծա­նուն նկա­րիչ…

 Վարդ­գես Հա­կո­բի Սու­րե­նյան­ցը ծն­վել է 1860թ. Ա­խալց­խա­յում՝ հոգևո­րա­կա­նի ըն­տա­նի­քում, ով կրո­նի պատ­մու­թյուն էր դա­սա­վան­դում։ Երբ ա­պա­գա նկա­րի­չը յոթ տա­րե­կան էր, հայ­րը հոգևոր ծա­ռա­յու­թյան նշա­նակ­վեց Սիմ­ֆե­րո­պո­լում։ Այս­տեղ Սու­րե­նյանց­նե­րը ծա­նո­թու­թյուն են հաս­տա­տում Հով­հան­նես Այ­վա­զովս­կու հետ: Մի ա­ռի­թով նրանք միա­սին այ­ցե­լում են Բախ­չի­սա­րայ՝ Ղրի­մի խա­նու­թյան նախ­կին մայ­րա­քա­ղա­քը։ Հե­տա­գա­յում Սու­րե­նյան­ցը 1896-1899թթ. նկա­րա­զար­դում է Ա­լեք­սանդր Պուշ­կի­նի ՙԲախ­չի­սա­րա­յի շատր­վա­նը՚ պոե­մը։ Նկար­նե­րի հիմ­նա­կան մա­սը կա­տար­վել է բնօ­րի­նա­կից` Բախ­չի­սա­րա­յում, որ­տեղ նկա­րի­չը մի քա­նի ա­միս է անց­կաց­րել։

Վարդ­գես Սու­րե­նյան­ցի ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղին ա­վարտ­վում է իր հա­մար կարևոր՝ Յալ­թա­յում ապ­րած շր­ջա­նով։ 1909-1917թթ. Յալ­թա­յում կա­ռուց­վում է իր վե­հա­շուք գե­ղեց­կու­թյամբ ապ­շեց­նող Ս. Հռիփ­սի­մե ե­կե­ղե­ցին` հայտ­նի որ­պես Ղրի­մի հայ ճար­տա­րա­պե­տու­թյան գլուխ­գոր­ծոց­նե­րից ու թե­րակղ­զու հա­րա­վա­յին ա­փում գտն­վող ճար­տա­րա­պե­տա­կան կո­թող­նե­րից մե­կը։ Ս. Հռիփ­սի­մե ե­կե­ղե­ցին կա­ռուց­վել է հա­յազ­գի նավ­թա­յին մագ­նատ Պո­ղոս Տեր-Ղու­կա­սյա­նի մի­ջոց­նե­րով՝ ճար­տա­րա­պետ Գաբ­րիել Տեր-Մի­քա­յե­լյա­նի նա­խագ­ծով, ով սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում էր Վարդ­գես Սու­րե­նյան­ցի հետ։ Սու­րե­նյանցն զբաղ­վել է ե­կե­ղե­ցու ներ­քին հար­դա­րան­քի ձևա­վոր­մամբ, ե­կե­ղե­ցին զար­դա­րող որմ­նան­կար­նե­րը պատ­կա­նում են նրա վրձ­նին:
Յալ­թա­յի հա­յոց ե­կե­ղե­ցին հիմ­նադր­վել է Տեր-Ղու­կա­սյա­նի՝ կյան­քից ան­ժա­մա­նակ հե­ռա­ցած դս­տեր` Հռիփ­սի­մեի հի­շա­տա­կին։ Նա թաղ­ված է ե­կե­ղե­ցուն կից ըն­տա­նեա­կան դամ­բա­րա­նում:
Գլ­խա­վոր մուտ­քի ճա­կա­տա­յին մա­սում կա գրա­ռում. ՙԻ հի­շա­տակ այս ե­կե­ղե­ցու բա­րե­րար Պո­ղոս Տեր-Ղու­կա­սյա­նի, ո­րը կա­ռու­ցեց այս հո­յա­կերտ տա­ճա­րը վա­ղա­ժամ հե­ռա­ցած աղջ­կա հի­շա­տա­կին՝ 1909-1917թթ.՚։ Ո­րոշ ժա­մա­նակ անց այս­տեղ թաղ­վում են բա­րե­րա­րի եր­կու որ­դի­նե­րը ևս։
Ե­կե­ղե­ցու հա­մար որ­պես նա­խա­տիպ է ըն­տր­վել Էջ­միած­նի Ս. Հռիփ­սի­մե ե­կե­ղե­ցին (7-րդ դար), իսկ որ­պես շի­նա­նյութ ծա­ռա­յել է ֆո­րո­սյան հրաբ­խա­յին տու­ֆը։ Ե­կե­ղե­ցա­կան հա­մա­լի­րը, ո­րը հա­մա­հունչ կեր­պով ներ­գծ­վում է շր­ջա­կա մի­ջա­վայ­րի հետ, գտն­վում է բարձ­րա­դիր բլ­րի վրա։
Ու­ղիղ հա­րյուր աս­տի­ճան­նե­րից կազմ­ված հո­յա­կերտ ու լայն շքա­մուտ­քը տա­նում է դե­պի ե­կե­ղե­ցու հա­րա­վա­յին ճա­կա­տա­մաս։ Աս­տի­ճան­նե­րի եր­կայն­քով սլա­ցիկ շար­քե­րով վեր են խո­յա­նում նո­ճի­նե­րը։ Աս­տի­ճան­նե­րով բարձ­րա­նա­լիս հետզ­հե­տե բաց­վում է գմ­բե­թա­վոր ե­կե­ղե­ցու տե­սա­րանն իր ողջ հմայ­քով՝ վե­ցա­նիստ կո­նաձև գմ­բե­թը՝ շքեղ գմ­բե­թա­կիր թմ­բու­կի վրա, բաց դահ­լի­ճը` ե­րեք կա­մա­րա­կապ սրահ­նե­րով, նր­բա­գեղ պատշ­գամ­բը, գմ­բե­թա­վոր զան­գա­կա­տու­նը։
Էս­քիզ­նե­րի վրա մի քա­նի տա­րի աշ­խա­տե­լուց հե­տո 1917թ. նկա­րիչ Տա­րագ­րոս Տեր-Վար­դա­նյա­նի հետ Սու­րե­նյան­ցը գա­լիս է Յալ­թա և, բնակ­վե­լով ե­կե­ղե­ցուն հա­րա­կից տնե­րից մե­կում, անց­նում է ե­կե­ղե­ցու հար­դար­ման աշ­խա­տանք­նե­րին։ Սու­րե­նյան­ցի մտահ­ղա­ցում­նե­րի ի­րա­գործ­մա­նը խան­գա­րում են երկ­րում սկիզբ ա­ռած տն­տե­սա­կան ցն­ցում­նե­րը։ Նկա­րի­չը զրկ­վում է գլ­խա­վոր պատ­վի­րա­տուի նյու­թա­կան ա­ջակ­ցու­թյու­նից, ով տե­ղա­փոխ­վում է Ֆրան­սիա։
1918թ. ձմ­ռա­նը Վարդ­գես Սու­րե­նյան­ցը ծանր հի­վան­դա­նում է։ Նկա­րի­չը ձևա­վո­րում էր ե­կե­ղե­ցու գմ­բե­թը և ղե­կա­վա­րում հար­դար­ման աշ­խա­տանք­նե­րը՝ ընդ­հուպ մինչև 1920 թվա­կա­նը, իսկ 1921-ին նա մա­հա­նում է։ Բա­րե­բախ­տա­բար, պահ­պան­վում են մնա­ցած նկար­նե­րի էս­քիզ­նե­րը, և 2007թ. նկա­րիչ Ա­շոտ Ներ­սե­սյա­նը հա­ջո­ղու­թյամբ ա­վար­տին է հասց­նում այդ աշ­խա­տանք­նե­րը։ Ե­կե­ղե­ցու գմ­բեթն ու պա­տե­րը ծածկ­ված են բու­սա­նախ­շե­րով՝ սպի­տակ ու կա­պույտ ո­ճա­վոր­ված ծա­ղիկ­նե­րով, ոս­կե­զօծ դե­տալ­նե­րով։ Վարդ­գես Սու­րե­նյան­ցը թաղ­ված է Ս. Հռփ­սի­մե ե­կե­ղե­ցու պա­տե­րի մոտ։ Հա­րա­վա­յին ճա­կա­տի ա­ռաջ գտն­վող հրա­պա­րա­կում են նրա գե­րեզ­մանն ու դի­մա­քան­դա­կը։
www.armmuseum. ru

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 05 Jul 2019 11:39:53 +0000