comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 21 Ապրիլի 2019 http://artsakhtert.com Tue, 25 Jun 2019 09:20:34 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՊԱՏՄԱՎԵՊ՝ ԳՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26500-2019-04-22-17-51-49 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26500-2019-04-22-17-51-49 ՊԱՏՄԱՎԵՊ՝ ԳՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՈՎ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի գիտական նիստերի և պոեզիայի դահլիճում ապրիլի 19-ին տեղի ունեցավ ճանաչված գրող, հրապարակախոս, մեր հայրենակից Բակուր Կարապետյանի նոր պատմավեպի՝ ՙՎաչագան Բարեպաշտ թագավոր՚ գրքի շնորհանդեսը։

ԱՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը ողջույնի խոսքում մասնավորապես նշեց, որ պատմությանն անդրադարձ կատարելը մշտապես եղել է հայ գրողների ուշադրության կենտրոնում՝ հնուց ի վեր։ Նշվեց, որ չնայած ՙՎաչագան Բարեպաշտը՚ նոր է լույս ընծայվել, բայց այն մեծ հետաքրքրություն է առաջացրել և՜ ընթերցողների, և՜ գրաքննադատության մեջ։ Գրողն իր ժամանակը ներկայացնելու համար դիմում է անցյալին. Բակուրն այս պատմավեպի մեջ ստեղծեց իր ժամանակը, իր գեղագիտական իդեալը, երկրի հզորացման իր տեսլականը։
ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, կարևորելով Բ. Կարապետյանի ծառայությունները հայ մշակույթին և Արցախի ազգային-ազատագրական պայքարին, ասաց, որ գրողը կատարել է մի ամբողջ գիտական հիմնարկի աշխատանք՝ իր հրապարակախոսական և գեղարվեստական գործերով։ Ելույթ ունեցողն անդրադարձավ նախորդ` ՙՇուշեցու հիշատակարանը՚ վեպին, որտեղ հայ մարդու ցավն է, գործ, որ մնալու է գրականության մեջ։ ՙՎաչագան Բարեպաշտը՚ գրվել է ժամանակի հրամայականով. հեռավոր անցյալն աղերսներ ունի մոտ անցյալի ու ներկայի հետ։ Հեղինակն ուսումնասիրել է հայ պատմիչներին, բազմաթիվ աղբյուրներ և ներկայացրել 5-րդ դարի հայ պետական նշանավոր գործիչ Վաչագան Բարեպաշտին ու պատմական իրադարձությունները։ Գիրքը հայ պատմավիպասանության փայլուն էջերից է, որն ունի ճանաչողական, պատմագիտական, գեղագիտական մեծ արժեք՚։
Բանասիրական գիտությունների թեկնածու Նանար Սիմոնյանն իր ելույթում ասաց, որ գրողը փորձ է արել առավել ամբողջական և բազմակողմանի ներկայացնելու Վաչագան Բարեպաշտի կերպարը։ Վերնագիրը հուշում է, որ գրողը երկրի հոգսերով ապրող, հայրենասեր ու վեհանձն թագավորի կերպարը ներկայացնելիս հավատարիմ է մնացել անվան բարբառային արտասանությանը։ Գրողը գրքում անդրադառնում և նոր դիտանկյունից է քննում նաև Մամիկոնյանների տոհմի ծագման հարցը: Ըստ նրա` Մամիկոնյանների տոհմը Կոնից է՝ Մամը ի Կոնից։
Բանասիրական գիտությունների թեկնածու Զինաիդա Բալայանը, գրող Դավիթ Միքայելյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Գեղամ Միքայելյանն իրենց ելույթներում անդրադարձան գրողի քաղաքացիական կեցվածքին, և որ պատմավեպը հայ մարդուն մղում է ինքնաճանաչման և իր պատմության հետ առերեսման։
Բակուր Կարապետյանը երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին գրքի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար, հայտարարեց, որ պատմավեպից հետո ինքը գրել է մի ուսումնասիրություն՝ ՙԱրցախի խնդրի 10 արմատները՚, որտեղ անդրադարձել է Արցախի պատմությանը` վկայակոչելով փաստերը, որ երկրամասը 9-րդ դարերից սկսած 10 անգամ հիմնել է իր պետական կազմավորումը՝ անկախ կամ կիսաանկախ ձևով, պահպանել է իր լեզուն, մշակույթը, իր տարածքը։ Ուսումնասիրությունը բաղկացած է 50 էջից, այն թարգմանվում է անգլերեն և տպագրության համար հովանավոր է փնտրվում։ ՙՊիտի լավ սերտենք մեր պատմությունը, որպեսզի կարողանանք տեր կանգնել մեր հայրենիքին՚,-ասաց Բ. Կարապետյանը և անդրադարձավ վեպը գրելու շարժառիթներին։ Գրողը մանկության տարիներին և հետո քայլել է այն վայրերով, որտեղ ապրել, գործել է Վաչագան թագավորը, լսել է ժողովրդի մեջ պահպանված շատ պատմություններ` կապված թագավորի բարեպաշտ գործունեության հետ։
-Իսկ ինչ վերաբերում է այս ժամանակներին, ասեմ, որ պատմությունը կրկնվում է, պատմությունը անիվ է, որ պտտվում է, ու հենց դիպչում է ՙհողին՚, ստեղծվում է պահը, որ ազգը պիտի ընդունի։ Եթե ժողովրդովի պատրաստ չես լինում ընդունելու, պահը բաց ես թողնում, տանուլ ես տալիս... Մեր մեծերը՝ Բագրատ Ուլուբաբյանը, Զորի Բալայանը, մինչև 1988-ը աշխատում էին, որ ժողովուրդը աչքերը բացի, տեր կանգնի իր երկրին, պատրաստ լինի ընդունելու պահը։
Երկիրը հզորանում է նաև, երբ միտքը գնահատվում է, երբ մարդն իր ունակության համապատասխան տեղում է։ Գրողի դերը, առաքելությունն այն է, որ հանրությանն օգնի ճանաչելու իրեն, իր տեսակը, իր պատմությունը։ Վաչագան Բարեպաշտի պատմությունն առնչվում է այսօրվա շատ խնդիրների հետ, որն ինձ մղել է անդրադառնալու պատմական անցքերին։ Նյութ շատ կար, աղբյուրներ շատ կային, և ես կարողացա խորանալ, բացահայտումներ անել պատմության խորխորատներում։ Ճիշտ է և այն, որ փաստական նյութերի առատությունն ինչ-որ չափով ինձ խանգարում էր ժամանակաշրջանը գեղարվեստորեն ներկայացնելու խնդրում, բայց գեղագիտորեն ես ավելի շատ հակված եմ տուրք տալու ենթագիտակցականին։ Արվեստագետը պիտի կարողանա որսալ ենթագիտակցականի թելադրած պահերը։
Բարձրացված այն հարցին, թե պատմական տարածքն ինչու չի նորոգվում, զբոսաշրջության համար ինչու չի ներկայանալի դարձվում, Բ. Կարապետյանն ասաց, որ ինքը, մի 5 տարի առաջ, փոքրիկ արշավախմբով եղել է Եղիշե Առաքյալ վանքում, տեսել է պարսպի մեջ ագուցված 3,5-մետրանոց հուշակոթողը, որի մասին Մովսես Կաղանկատվացին իր պատմության մեջ վկայել է, որ այն կանգնեցրել է Վաչագան թագավորը։ Այդ մասին պատմավեպի մեջ մանրամասնությամբ կա։
Վեպի շնորհանդեսն առիթ էր նաև տագնապ հնչեցնելու մեր պատմական հուշարձանները պահպանելու, վերականգնելու խնդրում։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 22 Apr 2019 17:46:18 +0000
Ադրբեջանական բանակի առասպելներն ու իրականությունը. ռազմական բյուջեի առավելությունը ոչինչ չի ասում http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26499-2019-04-22-17-42-21 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26499-2019-04-22-17-42-21 Զինվորական ստորաբաժանումները սպառազինություններով…

 ՙԵս կուզեի ցրել առասպելն այն մասին, որ, ունենալով 2 միլիարդ դոլարի ռազմական բյուջե, մենք, անկասկած, կջախջախենք Հայաստանը, որի ռազմական բյուջեն ընդամենը 528,7 միլիոն դոլար է։ Այն փաստը, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը մի քանի անգամ գերազանցում են Հայաստանի ռազմական բյուջեն, ցավոք, ոչինչ չի ասում։ Օրինակ, Թուրքիայի ռազմական բյուջեն 6 անգամ զիջում է Սաուդյան Արաբիայի սպառազինության ծախսերին, սակայն ոչ մեկի մտքով չի անցնում կասկածել, թե ում բանակն է ավելի ուժեղ եւ ավելի պրոֆեսիոնալ։ Ուժեղ բանակի գրավականը փողը չէ, այլ՝ պրոֆեսիոնալիզմը, մարտունակությունը, զինվորների որակյալ պատրաստումը եւ նրանց մարտական ոգին։ Ինչը չես ասի Ադրբեջանի բանակի մասին, որտեղ մինչ այժմ թագավորում է ՙդեդովշչինան՚, իսկ զինվորների մարտական ոգին եւ նրանց պատրաստվածությունը գործնականում զրոյի վրա են։ Բանակում սարսափելի պայմանների պատճառով յուրաքանչյուրն ուզում է ցանկացած ճանապարհով խուսափել զինվորական ծառայությունից՚,- ասվում է հոդվածում։

Իսկ ահա ինչ է այդ մասին ժամանակին գրել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան. ՙԴիվանագետներն ու վերլուծաբանները կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում ղարաբաղյան գործընթացը դուրս կգա փակուղուց։ Ադրբեջանն այժմ չի կարող գրավել Ղարաբաղը։ Ռազմական տեսանկյունից նրանք ի վիճակի չեն անել դա։ Ես չեմ կարծում, որ նրանք կարող են գրավել հայերի կողմից վերահսկվող բարձունքները։ Դա շատ դժվար է՚։
Բրայզայի նման է մտածում նաեւ ռազմական փորձագետ Յուսիֆ Աղաեւը, որը նշել է, թե ՙմարտերը կարող են տեւել մեկ կամ երկու ամիս, այսինքն այնքան ժամանակ, որքան որ զինված ուժերը կարողանան պայքարել։ Եթե մարտերը ձգձգվեն, ապա կվերաճեն լայնամասշտաբ պատերազմի, որին մասնակցում են ոչ միայն բանակները, այլեւ հանրությունները։ Չեմ կարծում, որ ադրբեջանական հանրությունն այժմ պատրաստ է պատերազմի՚։
Ինչպես Բրայզայի, այնպես էլ Աղաեւի հայտարարությունները հակառակն են ադրբեջանական ղեկավարության եւ ադրբեջանական ԶԼՄ-ների հայտարարությունների։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի իշխանությունները, սկսած նախագահ Ալիեւից մինչեւ վերջին պաշտոնյան, չեն հոգնում կրկնել, որ ադրբեջանական բանակը ՙամենահզոր բանակն՚ է տարածաշրջանում, որի համար դժվարություն չի ներկայացնի գրավել Ղարաբաղը եւ նույնիսկ Հայաստանը։ Սովորաբար շեշտը դրվում է սպառազինությունների այն հսկայական ծավալների վրա, որ գնում եւ արտադրում է Ադրբեջանը, ինչպես նաեւ ադրբեջանական զինվորների ՙպրոֆեսիոնալիզմի՚ վրա։ Ինչպես երեւում է ադրբեջանական ժողովրդի մեծ բարեկամ Բրայզայի խոսքերից, որը լավ ծանոթ է երկրում իրական իրավիճակին, որտեղ նա դեսպան է եղել, իրականում ամեն ինչ այդպես չէ։
Իսկ ահա ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների համաձայն, ադրբեջանական հանրությունը պատրաստ է պատերազմի այնպես, ինչպես ոչ ոք աշխարհում, պատրաստ է, զոհաբերել իրեն, իր հարազատներին, միայն թե հայկական արյուն թափի։ Ինչպես վկայում են Աղաեւի խոսքերը, այստեղ եւս ամեն ինչ բոլորովին էլ այդպես չէ։ Իմիջիայլոց, միջազգային փորձագետները (Լոնդոնում Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը՝ The International Institute for Strategic Studies IISS, ռուս ռազմական փորձագետ, ՙԱզգային պաշտպանություն՚ թերթի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն) խոստովանում են, որ տարածաշրջանում ամենամարտունակը, թեեւ ոչ այնքան բազմաթիվ բանակը հենց Հայաստանի Զինված ուժերն են։
Այնուամենայնիվ, ներկայում իր անվտանգության ընդհանուր մակարդակով ադրբեջանական բանակը զիջում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ-ի զինված ուժերին։ Թեեւ պետք է նշել, որ ադրբեջանական բանակն իր թվով եւ ռազմական տեխնիկայի քանակով զգալի չափով գերազանցում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին։ Ադրբեջանական բանակի բոլոր աստիճաններում շատ բարձր է կոռուպցիայի մակարդակը, ինչը, բնականաբար, վատ է անդրադառնում նրա բարոյահոգեբանական վիճակի վրա։ Բացի այդ, բավարար չէ զինվորական կազմի ուսուցումը, դիտարկվում է ձեւական վերաբերմունք մարտական ուսուցման, մանավանդ խոշոր զորանոցներում իրական վարժանքների անցկացման հանդեպ։ Ինչ վերաբերում է ադրբեջանական սպաների կողմից ձեռք բերված արեւմտյան ռազմական փորձին, ապա իրականում այն դեռեւս չի ստացել այնպիսի մեծ տարածում ողջ զինված ուժերում, եւ արդյունքում ադրբեջանական բանակին հատուկ են այն բոլոր թերությունները, որոնք կային Խորհրդային բանակում նրա գոյության վերջին տարիներին։
Միաժամանակ, կարծիք կա, որ սպառազինությունների ժամանակակից տեսակների արտադրության բարդության եւ ադրբեջանական տնտեսության տեխնոլոգիական թերզարգացածության պայմաններում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը իրականում չի զբաղվում հենց Ադրբեջանում սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի արտադրությամբ, այլ համակարգում է դրանց գնումը այլ երկրներից։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Mon, 22 Apr 2019 17:39:55 +0000
ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26498-2019-04-22-17-37-01 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26498-2019-04-22-17-37-01 ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ապրիլի 17-ին կայացավ ուսանողական ցուցահանդես: Ներկայացված էին Շուշիի Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի սովորողների աշխատանքները:

Բացման իր խոսքում ուսումնական հաստատության տնօրեն Ջիվան Հայրապետյանն ասաց, որ ներկայացված են ՙԿիրառական արվեստ՚ և ՙԴիզայն՚ բաժինների ուսանողների 69 աշխատանք, բացի փայտագործությունից` կիրառական արվեստի մյուս բոլոր ճյուղերը` կարպետագործություն, գորգագործություն, կավագործություն, գոբելեն, գեղանկարչություն: Նրա խոսքով` ամեն անգամ կազմակերպելով նմանատիպ միջոցառումներ` փորձում են հանդես գալ նորովի: Այս անգամ էլ բացառություն չէր. ներկայացրել են ՙՀագուստի մոդելավորում՚ բաժնի ուսանղների աշխատանքները սովորողների և երեխաների միջոցով:
Միջոցառումը ողջունեց ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ամեն անգամ ներկայանալով Շուշիի հումանիտար քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցադրությանը` նկատում է առաջընթաց: Նա հատկապես ընդգծեց ցուցանմուշներում կարպետագործության և գորգագործության գերկայությունը, ինչը մեկ անգամ ևս վկայում է ոչ նյութական ժառանգության` մեր ժողովրդի ինքնությանը հարիր կիրառական արվեստի շատ կարևոր այս ճյուղի վերածնվելը, և դրվատեց ուսանողների ու նրանց ուսուցիչների այդ միտումը և, ընդհանրապես, նրանց կողմից կիրառական արվեստի բոլոր ճյուղերով ներկայացված լինելը, ինչպես նաև հագուստի մոդելավորման սեփական բրենդն ունենալու նրանց ջանքերը, ինչն աստիճանաբար պտուղներ է տալիս:
Իր խոսքն ասաց նաև ուսումնական հաստատության բարեկամ, ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտի ռեկտոր, քանդակագործ, նկարիչ Յուրի Հովհաննիսյանը: Նա ընդգծեց քոլեջի առաջընթացը մի շարք առումներով. կրթօջախը որպես պատանեկան հասակի մշակութային կրթօջախ` ունի բազմաշերտ ուղղվածություն. ավանդական արվեստի ճյուղն է զարգացնում, առաջ է տարվում սովորողների գեղագիտական դաստիարակությունը, միջոցներ են ձեռնարկվում սեփական աշխատաշուկա ստեղծելու ուղղությամբ: Որպես առաջին աստիճանի մասնագիտական ուսումնական հաստատություն` քոլեջի համար դժվար է այս բոլոր ծրագրերն ի կատար ածել, բայց արդյունքը տեսնելով` պետք է կրկնապատկել նրա հանդեպ գովեստի խոսքերը` գնահատեց արվեստագետը:
Քոլեջը Շուշիի մանկավարժական ուսումնարանի իրավաժառանգորդն է, որին իր կյանքն ու գիտելիքները, հարուստ կենսափորձը, Արցախի երիտասարդ սերնդի ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպմանը, զարգացմանն ու կատարելագործմանը կես դարից ավելի նվիրաբերել է մեծ մանկավարժ Արսեն Խաչատրյանը, հետագայում` նրա ավագ որդին` երջանկահիշատակ Ալբերտ Խաչատրյանը: Գերդաստանի անունից քոլեջի տնօրինությանն իր խորին երախտագիտությունը հայտնեց Ռոբերտ Խաչատրյանն այն բանի համար, որ շարունակում ու բազմապատկում են ուսումնարանի մշակութային կրթության լավագույն ավանդույթները:
Մեզ հետ ունեցած ճեպազրույցում քոլեջի տնօրեն Ջիվան Հայրապետյանը նշեց, թե ինչպես են պատրաստվում զարգացնել հագուստի մոդելավորման ուղղությունը: Նպատակ ունեն մինչև մայիսի վերջը բաժնին կից բացել արտադրամաս: Արդեն ձեռք են բերել կարի մեքենաներ, շուտով դրանք կհամալրվեն նորերով, և կարի արտադրությունը կսկսի գործել: Փորձ արդեն ունեն. ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարանի խոհարարները կրում են իրենց թողարկած հագուստը: Նպատակ ունեն ընդլայնել պատվիրատուների շրջանակը:


 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 22 Apr 2019 17:34:06 +0000
ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԻ ԽՈՒՄԲ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26507-2019-04-23-10-19-01 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26507-2019-04-23-10-19-01 ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԻ ԽՈՒՄԲ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ
Արցախի Հանրապետության պետական…

 Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը նշել է, որ հանդիպման նպատակն է կառուցողական քննարկման միջոցով վեր հանել ոլորտում առկա խնդիրները՝ կապված ինչպես արտադրանքի արտահանման, այնպես էլ տեղական պահանջարկի բարելավման հետ։

Փայտամշակող ընկերությունների ներկայացուցիչները պետական նախարարին են ներկայացրել ոլորտում առկա խնդիրները և հանդես եկել դրանց լուծման հնարավոր առաջարկություններով։ Հանդիպմանն արծարծվել են նաև բնավճարներին, հարկային օրենսդրությանը վերաբերող հարցեր։
ՙՄենք հնարավորինս սեղմ ժամկետում կքննարկենք ձեր կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները, որից հետո փոխադարձ ընդունելի տարբերակները կներկայացնենք ձեզ։ Սակայն, մինչ այդ, հորդորում եմ՝ այսուհետ ևս ձեր աշխատանքներում առաջնորդվեք գործող կարգերի համաձայն՚, - իր խոսքում նշել է պետական նախարարը։
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ԱՀ բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը և պատասխանատու այլ անձինք։

ԱՀ պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 22 Apr 2019 10:16:51 +0000