comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 22 Ապրիլի 2019 http://artsakhtert.com Fri, 20 Sep 2019 11:11:32 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26512-2019-04-23-18-06-31 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26512-2019-04-23-18-06-31 ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Ուղերձում ասված է.

ՙՍիրելի՜ հայրենակիցներ,
Ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին, այնպես էլ այսօր մեր ողջ ժողովուրդը սգում եւ ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1,5 միլիոն հայերի, ովքեր սրի քաշվեցին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից։ Դա մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի ու հրեշավոր ծրագրերից մեկն էր, որը դարձավ խարան հետագա սերունդների համար։
Այս օրը մենք բոլորս միասին ենք՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, միասին ենք հոգով ու մտքով, բոլորս ծաղիկ ենք խոնարհում մեր սրբադասված նահատակների հիշատակին, բոլորիս սիրտը մղկտում է նույն ցավից ու ցասումից։
Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ, տոկուն ու անսասան՝ Հայրենիքը զորացնելու ու զարգացնելու, հայոց անկախ պետականությունն ամրապնդելու ճանապարհին։ Սա է մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր ապագայի գրավականը, սա է մեր պատասխանը ցեղասպանություններին։
Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր հայ ժողովրդի կողքին էին այն ծանր օրերին, օգնության ձեռք մեկնեցին հայրենազուրկ, որբ ու անօթեւան մնացած մեր հայրենակիցներին։ Երախտապարտ ենք նրանց, ովքեր այսօր էլ մեզ հետ են, իրենց ձայնն են բարձրացնում՝ հանուն Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության, բարու եւ արդարության հաղթանակի։
Մենք միշտ վառ ենք պահում մեր անմեղ զոհերի հիշատակը եւ այսուհետ էլ կանենք հնարավորը, որպեսզի այլեւս երբեք ողբերգություններ չլինեն, որպեսզի մեր ժողովուրդը տոնի միայն հաղթանակներ՚։

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 23 Apr 2019 18:04:13 +0000
Հանդիպում ՛՛Ազատ Արցախ՛՛ թերթի աշխատակիցների հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26511-2019-04-23-17-41-10 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26511-2019-04-23-17-41-10 Հանդիպում ՛՛Ազատ Արցախ՛՛ թերթի աշխատակիցների հետ
 Արցախի Հանրապետության Նախագահ…

Հանդիպման ընթացքում շոշափվել են թերթի գործունեության եւ հետագա անելիքների հետ կապված հարցեր:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 23 Apr 2019 17:40:10 +0000
Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է "Ազատ Արցախ" հանրապետական թերթի աշխատակիցների հետ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26541-2019-04-26-15-14-10 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26541-2019-04-26-15-14-10 Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է
]]>
arturcom1@gmail.com (Super User) Տեսանյութեր Tue, 23 Apr 2019 15:13:22 +0000
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված շնորհանդես http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26510-2019-04-23-11-43-05 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26510-2019-04-23-11-43-05 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված շնորհանդես
Նախագահ Բակո Սահակյանն…

Միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 23 Apr 2019 11:42:14 +0000
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26509-2019-04-23-10-32-48 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26509-2019-04-23-10-32-48 ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ
]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Tue, 23 Apr 2019 10:31:42 +0000
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԻՆՉ ՏԱՐԲԵՐԱԿ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ ՈՒ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26508-2019-04-23-10-27-48 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26508-2019-04-23-10-27-48 ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԻՆՉ ՏԱՐԲԵՐԱԿ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ  ՈՒ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ…

 Հատկապես նշանակալի էին նախարարական հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու կողմերի տարածքում անազատության մեջ գտնվող անձանց հարազատների այցերը, գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում` ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով։ Սակայն, ինչպես երևում է, սրանք այս հանդիպումների պաշտոնական՝ հրապարակային կողմն են։

Բացի հումանիտար բնույթի միջոցառումներ իրականացնելու պայմանավորվածություններից, հանդիպումն ուշագրավ քննարկումների առարկա է դարձել, քանի որ կազմակերպվել է Մոսկվայի նախաձեռնությամբ, որն առիթ է տվել մի շարք փորձագետների թարմացնել մեկնաբանությունները ՙԼավրովյան պլանի՚ առկայության և այլ ծրագրերի մասին։ Սակայն հետաքրքրականն այն է, որ այդ մեկնաբանություններն ամենևին էլ անհիմն չեն։
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպմանը հաջորդած իր հարցազրույցներից մեկում ասել է, որ քննարկել են 2016 թվականին ռուսական կողմի առաջարկած պլանը։ Ըստ նրա՝ այդ հանդիպման ժամանակ չեն կարողացել լուծել բոլոր խնդիրները, սակայն խորությամբ հասկացել են, թե ինչ խնդիրներ կան, ու ինչ պետք է լուծվի։
Այս թեմային անդրադարձել է նաև ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը՝ ասելով. ՙԵթե ես ճիշտ եմ հասկանում, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այդ նիստի արդյունքներին նվիրված հարցազրույցներից մեկում հիշատակել է այն մասին, որ այդ առաջարկությունները քննարկվել են 2016թ.։ Դրա համար էլ ես այստեղ ընդհանուր առմամբ ավելացնելու բան չունեմ։ Ինչ վերաբերում է այդ առաջարկների էությանը, ապա դրանք ընթանում են այն մոտեցումների հունով, որոնք ամրագրված են համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների բազմաթիվ հայտարարություններով։ Դրանք ենթադրում են հենց իրենց՝ երկրների միջև պայմանավորվածությունների փնտրտուքներ՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա։ Ես պարզապես Ձեզ հրավիրում եմ նայել պետությունների ղեկավարների հայտարարությունների շարքին և ընդունված վերջին հայտարարություններին՝ ԵԱՀԿ-ում դեկտեմբերին ԱԳ նախարարների նիստի ժամանակ։ Այնտեղ շարադրված են աշխատանքի բոլոր բազային ուղղությունները։ Դետալներն, իհարկե, գաղտնի են՚։
Սակայն ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում, որը մեջբերել էր ՏԱՍՍ գործակալությունը, նա կրկին շեշտել էր, որ գոյություն չունի ՙԼավրովի պլան՚, այլ գոյություն ունեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներ, մի շարք փաստաթղթեր։
ՙ168 Ժամի՚ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎՆ ասաց, որ, ամենայն հավանականությամբ, քննարկվել է կարգավորման Կազանյան տարբերակը, և խոսքը Լավրովի ծրագրի մասին չէ, այլ ԵԱՀԿ ՄԽ ընդհանուր տարբերակի։
Ըստ նրա՝ գործընթացը վերադարձել է այդ ծրագրերին, և, ցավոք սրտի, որևէ ստեղծագործական մոտեցում չի ցուցաբերվել։ ՙՑավոք սրտի, քանի որ ժամանակին այդ տարբերակը չի հաջողել, տապալվել է, պետք էր նորամուծություններ մտցնել, փոփոխել այն։
Հանդիպման նախօրեին խոսվել էր հետաքրքիր առաջարկների մասին՝ Սարսանգի ջրամբարի, Ստեփանակերտի օդանավակայանի ընդհանուր օգտագործման, ռազմագերիների տեսակցության, գյուղատնտեսական աշխատանքների ապահովման մասին, որոնց մի մասը քննարկվեց հանդիպմանն ու պայմանավորվածություն ձեռք բերվեց։
Այս քայլ առ քայլ մոտեցումն ավելի արդյունավետ է, քան նման տարբերակների առաջմղումը, որոնց էությունը տարածքների վերադարձն է ինչ-որ բանի դիմաց։ Այդ մասին Մամեդյարովն է խոսել, ես կարծում եմ, որ դա այլևս անհեռանկարային է։ Նման պրոյեկտները պահանջում են մոդեռնիզացում։ Նախատեսվում է, որ հումանիտար ծրագրերը պետք է այս քննարկումներին զուգահեռ իրականացվեն։ Կազանյան տարբերակում և այլ փաստաթղթերում նման ծրագրեր չեն դիտարկվում։ Հումանիտար այդ ծրագրերը, ինչպես և օպերատիվ կապի հաստատումը, խաղաղության մասին խոսակցությունները Փաշինյան-Ալիև անձնական հանդիպումների ձեռքբերումներն են, հանդիպումներ, որոնք տեղի են ունեցել Դուշանբեում, ԱՊՀ տարածքում։ Անկեղծ ասած՝ այն, ինչ Փաշինյանն էր իրականացնում, ավելի հեռանկարային էր, այսինքն՝ պայմանավորվում են և ինչ-որ քայլեր են ձեռնարկում, իսկ ա՜յս տարբերակը ներառում է աբստրակտ ծրագրեր, որոնք մի ժամանակ տապալվել են՚,- ասաց Տարասովը։
Ռուս քաղաքական վերլուծաբանը նշեց, որ չի կարող ասել, թե ում առաջարկն է՝ վերադառնալ 2016 թվականի մոսկովյան ծրագրերին։ ՙՄոսկվան լռում է, ըստ էության, Մամեդյարովը տեղեկացնում է, հայկական կողմը պետք է արձագանքի դրան։ Տեղեկատվական պատերազմի ենք բախվում։ Եթե դա դիտարկվում է, պետք է հաստատում լինի բոլոր կողմերի կողմից՚,- ասաց նա։
Անդրադառնալով ՌԴ դերակատարությանը՝ Տարասովն ասաց, որ ՌԴ-ն չի ցանկանում պատերազմ։
ՙՄոսկվան ելնում է այդ գլխավոր նպատակից, փորձում է դիտարկել կարգավորման բոլոր փոխընդունելի տարբերակները, շատ տարբերակների շուրջ են քննարկումներ այս ընթացքում եղել, Մոսկվան պետք է ստեղծագործական մոտեցում ցուցաբերեր, բայց նաև հարցը միայն Մոսկվան չէ։ Մոսկվան միակ համանախագահը չէ, Մոսկվան համաձայնել է նախաձեռնել սա, որպեսզի Փաշինյանն ու Ալիևը՝ որպես միջնորդ, համաձայնեն օգտագործել Պուտինին, սակայն կա Մակրոնը, Թրամփը, այդ կողմերից որևէ առաջարկ և խոսք չի հնչում՚,- ասաց Տարասովը՝ ևս մեկ անգամ պնդելով, որ այդ տարբերակի շուրջ քննարկումներն անհեռանկարային են։
ՙ168 Ժամը՚ թեմայի առնչությամբ հարցեր է ուղղել նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին, ումից չունեցանք պատասխան։ Առաջիկայում կներկայացնենք ՀՀ պաշտոնական տեսակետը հանդիպման այն օրակարգի մասին, որից խոսել են Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Tue, 23 Apr 2019 10:22:44 +0000
ՙԴԵՌ ՀԻՄՔԵՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ՊՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ ԿԼԻՆԵՆ ԲԵԿՈՒՄՆԵՐ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ՚ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26506-2019-04-23-10-10-45 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26506-2019-04-23-10-10-45 ՙԴԵՌ ՀԻՄՔԵՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ՊՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ,  ՈՐ ԿԼԻՆԵՆ ԲԵԿՈՒՄՆԵՐ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ՚
ՙԻմ տպավորությամբ՝ բոլոր…

 Հիշեցնենք, որ հնարավոր այս հանդիպման մասին ասել էր Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը՝ նշելով, որ Վաշինգտոնը հանդես է եկել նման առաջարկով։ Մամեդյարովի խոսքով՝ ԱՄՆ-ից հրավիրել են այցելել Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը ևս ջանքեր կգործադրի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց ձեռք բերելու համար։

Իսկ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ յուրաքանչյուր հանդիպման հաստատումից հետո դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով:
ՙԻրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։ Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից։ Ավելին, համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ:
Դեռևս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը՚,- նշել էր Աննա Նաղդալյանը։
Փոլ Սթրոնսկին ասաց, որ որպես համանախագահ երկիր՝ ակտիվացած բանակցային գործընթացում Միացյալ Նահանգները պատրաստ է դառնալ հարթակ, նպաստել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կայացմանը, ուստի, օգտվելով կողմերի պատրաստակամությունից՝ շարունակել գործընթացը, Միացյալ Նահանգները փորձում է ակտիվ արձագանքել ստեղծված իրավիճակին։
Ըստ նրա, համանախագահ բոլոր երկրները, ելնելով ստեղծված մթնոլորտից, որը ոչ միանշանակ է, փորձում են նպաստել գործընթացին։
ՙԱյլ հարց է, որ ստեղծված իրավիճակը, թեև կան պայմանավորվածություններ, բազմակողմ եզրափակիչ հայտարարություններ, բայց կրկին կան կողմերի կայուն դիրքորոշման կարգավորման գործընթացի վերաբերյալ, խոսքը թե՜ ձևաչափի, թե՜ կարգավորման սկզբունքների մասին է։ Դեռ չկա զիջումների պատրաստակամություն, բայց կա գործընթացը վարելու ցանկություն, որի ընթացքում կողմերն ունեն ակնկալիքներ, որ հակառակորդ կողմն ինչ-որ դիրքորոշում կփոխի այդ ընթացքում։ Բայց դա պետք է երկկողմանի գործընթաց լինի։ Ուստի դեռ հիմքեր չեմ տեսնում պնդելու համար, որ կլինեն բեկումներ ներկայիս գործընթացում, քանի որ դեռ բուն կարգավորմանը կողմերը չեն հասել՚,- ասաց Սթրոնսկին։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների ներգրավվածությանը կարգավորման գործընթացին՝ Սթրոնսկին ասաց, որ ոչինչ չի փոխվել Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն այս գործընթացում դասական միջնորդ երկիր է։
ՙԻմ տպավորությամբ՝ բոլոր միջնորդ երկրները ներկայումս ելնում են պատերազմի չվերսկսման ցանկությունից, այս հարցում նրանք ունեն կոնսենսուս։ Չեմ կարծում նաև, որ, բացի հումանիտար նախաձեռնություններից, կողմերն իրենց հանդիպումներում առաջընթաց են գրանցել կարգավորման բովանդակություն ունեցող փաթեթների ուղղությամբ։
Կարծում եմ՝ հումանիտար նախաձեռնությունների ուղղությամբ առաջընթացով կողմերը ցույց են տալիս միմյանց, որ պատրաստակամ են շարունակել կառուցողական շփումները։ Թե որքան այն կառուցողական կլինի ապագայում՝ դժվար է ասել։ Իսկ վաշինգտոնյան հանդիպումը կլինի հերթական հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, կարծում եմ՝ այս դեպքում վայրն արդյունք չի կանխորոշում՚,- ասաց նա։

168.am

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Tue, 23 Apr 2019 10:06:35 +0000
ՊԱՏՈՒՀԱՆ ԴԵՊԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀ. Իսկ ի՞նչ եմ անում ես կյանքից առավել գնահատված այս հողի համար http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26505-2019-04-23-10-03-39 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26505-2019-04-23-10-03-39 Վան ՆՈՎԻԿՈՎ

 Արագահոս կյանքին համընթաց լինելու մշտական վազքը, շտապողականությունը միշտ չէ, որ երիտասարդ անհատին հնարավորություն են ընձեռում գտնել այն պատուհանը, որը նոր հնարավորությունների հորիզոններ է բացում։

Մարտակերտցի երիտասարդ գյուղատնտես, հաջողակ ձեռներեց Արամ Վերդյանը, ով համահայկական երիտասարդական մրցույթի ՙԵրիտասարդ գյուղատնտես՚ անվանակարգում արժանացել է ՀՀ պետական մրցանակի, գտել է այդ պատուհանը։ Իրենը։
Մի առիթով արցախցի երիտասարդ գյուղատնտեսն այսպես է ձևակերպել իր կենսակերպի ու գործի շարժիչ ուժի էությունը. ՙԻսկ ի՞նչ եմ անում ես կյանքից առավել գնահատված այս հողի համար՚։
Այս բանաձևումն Արամի համար ուղենիշ դարձավ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսական օրերի թելադրանքով.
-Ապրիլյան քառօրյայի հերոսներից շատերը հայրենի հողի պաշտպանությունը գերադասեցին կյանքից առավել։ Երբ լսեցի հանուն հայրենի հողի պաշտպանության Արմենակի, Ռոբերտի ու մյուսների անձնազոհ հերոսամարտերի պատմությունները, այդ ժամանակից ի վեր ինձ չլքեց մեր հողն ու ջուրը շեն պահելու համար պատասխանատվության կոչող հռետորական այս հարցադրումը,-մանրամասնում է Արամն ու շարունակում.
-Փոքր տարիքից երազում էի դատավոր դառնալ, ավելի ուշ` կապի գծով զինվորական։ Չնայած ժամկետային զինվորական ծառայության ընթացքում մասամբ իրականացավ այդ ցանկությունը, սակայն բանակային կյանքին կրկին հաջորդեց սեփական հնարավորությունների ու կոչման որոնումների մի տևական ժամանակահատված։ Ծնողներս ուղղորդում էին դեպի տնտեսագիտություն։ Ցանկանում էի հաշվապահ դառնալ, սակայն դեպքերի ընթացքն ու իրականությունը շատ հաճախ իրենց սրբագրումներն են մտցնում մեր ծրագրերի, նպատակների ու երազանքների մեջ։ Իմ դեպքում իրերի ընթացքը տարավ դեպի ԱրՊՀ ագրարային արտադրության էկոնոմիկայի և կառավարման մասնագիտություն։ Մեկ տարի անց Ստեփանակերտում բացվեց Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղը, որի առաջին ուսանողներից էի նաև ես։
-Բուհական գիտելիքներս լրացնելու նպատակով, ուսումնառությանը զուգահեռ, արդեն 2-րդ կուրսից, մասնակցում էի այլընտրանքային դասընթացների։ Վերապատրաստման դասընթացների եմ ընդգրկվել և սովորել Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որտեղ ամրապնդվեց կիրառական գիտելիքներիս հիմքը։
Արդեն 4-րդ կուրսի ուսանող էի, երբ աշխատանքի անցա։ Մասնավոր հատվածում, թեև այն ագրարային արտադրության բնագավառից չէր։ Առևտրի ոլորտից էր` բավականին աշխատատար ու պատասխանատու գործ, որն ինձ համար համատեղել էր միաժամանակ և՜ հաշվապահի, և՜ տնօրենի պարտականությունները։ Տարիներ հետո հասկացա, որ հենց այդ հագեցած աշխատանքային տարիներն ինձ օգնեցին մասնագիտական կատարելագործման ու կազմակերպական հմտությունների զարգացման գործում։
Հաջողության ճանապարհին համապատասխան գիտելիքների պաշար ունենալուց զատ կարևոր են անձնական որակները՝ հետևողականությունը, նպատակասլացությունը, համարձակ որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ կամքի ուժը:
-Ժամանակի ընթացքում, երբ մշտական աշխատանք գտնելու մասին էի մտածում, գիտակցում էի, որ տնտեսագետի մասնագիտությունը միաձույլ է իմ բնավորությանը,- ասում է նա։ -Այդ առումով ունեցած մտահղացումներս կյանքի կոչելու համար ընտրեցի գյուղատնտեսության բնագավառը։ Մինչ այդ մեր ընտանիքն արդեն իսկ զբաղվում էր հողագործությամբ։ Սակայն գոնե ինձ համար ակնհայտ էր, որ ներկայումս հողի մշակման ավանդական մոտեցումները և արդյունքում նաև ստացված բերքատվության ցուցանիշները շատ հաճախ չեն արդարացնում հողագործի սպասումները։
Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորարար ու գիտելիքահենք մոտեցումներով հողի մշակման տեսլականս կյանքի կոչելու նպատակով հիմնեցի գյուղատնտեսական անհատ ձեռնարկատիրություն, որը կարծես այնքան էլ լայն տարածում չունի այս բնագավառում։ Վերջին տասնամյակում տարեցտարի ցանքաշրջանառության մեջ իրենց տեսակարար կշիռը բարելավող գարնանացան մշակաբույսերի իմ կատարած ցանքսը նախապես կազմում էր մոտ 10 հեկտար, որն աստիճանաբար ընդլայնելով հասցրել եմ շուրջ 60 հա-ի։ Արդյունքում, առաջացան աշխատող լրացուցիչ ձեռքերի անհրաժեշտություն, բնականաբար նաև նոր աշխատատեղեր։
Երիտասարդ գյուղատնտեսը համոզված է, որ այն մշակաբույսերը, որոնք ընդգրկված են իր ցանքաշրջանառության ցանկում, երկրի պարենային անվտանգության ապահովման կարևոր կշիռ ու բաղադրամաս կարող են կազմել՝ դրանց մշակությունը համակարգային դարձնելու դեպքում։
- Ընդհանրապես պարենային անվտանգության ապահովման գործընթացը, իմ կարծիքով, մեծ դերակատարություն ունի մեր երկրի թե պաշտպանունակության բարձրացման և թե տնտեսության զարգացման խթանման համար։ Այդ առումով հույժ կարևորություն ունի տնտեսության ճյուղերի համապատասխան մասնագիտական ներուժի գործոնը։ Յուրաքանչյուր երկրի տնտեսության հիմնաքարը ինժեներներն են, գյուղատնտեսները և այլք, իսկ տնտեսական կենսագործունեության կազմակերպիչները` տնտեսագետները։ Ամենևին չթերագնահատելով այս կամ այն մասնագիտության կարևորությունը երկրի բարգավաճման գործում, այդուհանդերձ, կարծում եմ, որ տնտեսական բանագավառի առաջատար, մասնագիտական ներուժի բացակայության պայմաններում հումանիտար մասնագիտություններին տուրք տալը նման է շենքի 1-ին, 2-րդ հարկերի բացակայության պայմաններում 3-րդ հարկը կառուցելուն,- նկատել է տալիս իմ զրուցակիցը։
Պետության և անհատի բոլոր հաջողությունների մեկնակետն ու գրավականը զարգացած տնտեսությունն է։ Մասնավորապես, գյուղատնտեսական այնպիսի երկրի համար, ինչպիսին մերն է, ներկայում գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մասնագետի, ագրոտնտեսագետների լուրջ պակաս ու պահանջ է զգացվում։ Մինչդեռ այդ ներուժն ունեցող երիտասարդին, ով կարող էր առաջադեմ տեխնոլոգ կամ ժամանակակից առաջատար տեխնոլոգիաներին տիրապետող հաջողակ գյուղատնտես դառնալ, հրապուրում է միջին աշխատավարձով գրասենյակային աշխատանքը։
Ամեն դեպքում մասնագիտություն ընտրելիս պետք է ականջալուր լինել ներքին ձայնին և իրականության պահանջին։ Հաջողության հասնելու համար պետք է լինել համարձակ, համառ, ընդունել ցանկացած նորարարություն և ժամանակին համընթաց քայլել։
Յուրաքանչյուր պատուհան ստեղծագործ աչք է պահանջում ` տեսնելու այն հաջողությունը, որն ստեղծվելու է համառ աշխատանքի ու անձնական որակների շնորհիվ:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Tue, 23 Apr 2019 09:58:20 +0000
ԽԹԱՆԵԼ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԱՃԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26504-2019-04-23-09-50-37 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26504-2019-04-23-09-50-37 ԽԹԱՆԵԼ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԱՃԸ
Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի

Բազմազավակ ընտանիքներին օգնելու ու ծնելիությունը խրախուսելու ԱՀ կառավարության ուշադրությունն ու պետական քաղաքականությունը միտված են այդ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանն ու կայունացմանը։

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի Մարտունու սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Նոնա Գասպարյանի տեղեկատվության համաձայն` Արցախի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրի շրջանակներում բազմազավակ ընտանիքների համար բնակարան գնելու կամ բնակելի տուն գնելու կամ կառուցելու պետական ծրագիրը գործում է դեռևս 2000 թվականից։ Սկզբից որոշումը վերաբերում էր միայն յոթ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։ Այնուհետև 2004թ. կառավարության կողմից որոշումը վերանայվեց, և ծրագրում ընդգրկվեցին նաև վեց անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։
2017թ. հունիսի 22-ի նիստում Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել 2018թ. հունվարի 1-ից բնակարան կամ բնակելի տուն գնել կամ բնակելի տուն կառուցել հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար։ Միաժամանակ բնակարան կամ բնակելի տուն գնելու կամ բնակելի տուն կառուցելու իրավունք են ստանում նաև 2016թ. հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները։
Ծրագրից օգտվելու առաջնահերթությունը տրվում է այն ընտանիքներին, որոնցում ծնողներից մեկը զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամ է կամ զոհվել (մահացել) է ԱՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ և կամ` զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ երեխաների միակ ծնողը մահացել է, կամ երեխաները մնացել են առանց ծնողական խնամքի։
Նույն որոշմամբ հաստատվել է, որ բնակարան կամ բնակելի տուն կգնվի կամ բնակելի տուն կկառուցվի որոշման ընդունման պահից 3 տարվա ընթացքում, իսկ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ 5 տարվա ընթացքում։
Ն. Գասպարյանը նշեց, որ ծրագրից օգտվելու համար Մարտունու սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում ապրիլի 1-ի դրությամբ գրանցված է 5 և ավելի անչափահաս երեխա ունեցող 69 ընտանիք, որոնցից 19-ի համար նախատեսված է տուն գնել, 50-ի համար` կառուցել։ Համաձայն պետական ծրագրի` այս ընտանիքները բնակարանով պետք է ապահովվեն 5 տարվա ընթացքում։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Tue, 23 Apr 2019 09:45:22 +0000
ՀԵՆՑ ԱՅՍՊԵ՛Ս ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ... http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26503-2019-04-23-09-35-47 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26503-2019-04-23-09-35-47 ՀԵՆՑ ԱՅՍՊԵ՛Ս ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ...
Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

 Հնուց եկող մի ասացվածք կա. ՙՄինչև երեխան չլացի, մայրը կաթ չի տա՚: Բայց ահա Ստեփանակերտ քաղաքի ծայրամասային Արեշ թաղամասի դեպքում նույնիսկ ժողովրդական այս իմաստությունը չի գործում:

Արեշցիները բազմիցս բարձրաձայնել են իրենց խնդիրների մասին, բայց մնացել են որպես ՙձայն բարբառո հանապատի՚: Կան բազմաթիվ առանձնատներ, որոնց մի մասը հատկացված է բազմաերեխատեր ընտանիքներին, բայց որոնք զուրկ են կենցաղային տարրական պայմաններից: Թաղամասն այս սկսել է կառուցվել 2005-2006թթ.-ից: Ժամանակի ընթացքում թաղամասն աճեց` խնդիրներն էլ հետը: Հենց սկզբից ենթակառուցվածքների ստեղծման խնդիր կար, մինչև այսօր թաղամասը զուրկ է կոյուղագծերից, գազիֆիկացումից, հեռախոսակապից, ասֆալտապատ չէ, արտաքին լուսավորությունը մասնակի է արված, տրանսպորտը գործում է ընդհատումներով: Ռաֆայել Հայրիյանն իր դժգոհությունն է արտահայտում. ՙ2007թ.-ից Արեշում եմ բնակվում: Երբ սկսեցի տուն կառուցել, նույնիսկ ջուր չկար: Արդեն 12 տարի է այստեղ եմ ապրում, խնդիրները շա՛տ-շատ են, ամենասարսափելին կոյուղու հարցն է, այն խայտառակ վիճակում է: Գազի համար կրկնակի գին ենք վճարում, ստիպված ենք բենզալցակայանից գազ գնել: Սուր է մեզ համար նաև տրանսպորտի հարցը: Մենք ապրում ենք թաղամասի փոքր-ինչ խորքում, իսկ երթուղայինը թաղամաս չի մտնում, և ստիպված հաճախակի օգտվում ենք տաքսի ծառայությունից՚:
Նույն թաղամասի բնակչուհի Ռիմա Խաչատրյանը ևս չի թաքցնում իր մտահոգությունը. ՙՏունը սկսել ենք կառուցել 2011-ին, ավարտել ենք 2017-ին: Տեղանքի առումով շատ ենք սիրել այս վայրը, դրա համար էլ այստեղ ենք սկսել տուն կառուցել: Ցավոք, խնդիրներն այստեղ բազմաթիվ են: Ես 3 երեխա ունեմ, և ամեն առավոտ դժվարությամբ ենք հասնում դպրոց: Այստեղ նույնիսկ կանգառ չկա. անձրևոտ և արևոտ եղանակներին երթուղայինին սպասելն անտանելի է՚:
Ստեփանակերտի քաղաքապետարանի արտադրական ենթակառուցվածքների բաժնի պետ Էդգար Ավանեսյանն իրազեկում է. ՙԻսկապես բնակիչներն ամեն տարի կենցաղային կեղտաջրերի հեռացման, գազիֆիկացման վերաբերյալ ներկայացնում են իրենց բողոքները: Ցավով պետք է նշեմ, որ այս պահի դրությամբ կապիտալ շինարարության ծրագիր չունենք: Համայնքի միջոցների հաշվին իրականացնում ենք միայն ընթացիկ աշխատանքներ: Իսկ հիմնովին աշխատանքների համար բյուջեն չի ՙձգում՚: Ուստի քաղաքային համայնքը հնարավորություն չունի նաև այս` 2019 թվականին, այդ ծրագրերը կյանքի կոչել: Մենք համագործակցելու խնդրանքով դիմել ենք Քաղաքաշինության նախարարությանը, անցած տարի էլ պետնախարարին` Արեշ և Աջափնյակ թաղամասերի վերաբերյալ, սակայն առայժմ այդ ծրագրերին որևէ ընթացք չի տրվել՚:
Մինչ քաղաքապետարանը վեկտորներն ուղղում է Քաղաքաշինության նախարարության վրա, վերջինս, ի դեմս նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանի, շեշտում է. ՙԹաղամասը կառուցվել է առանց ենթակառուցվածքների հարցերը լուծելու: Եթե ժամանակին գլխավոր հատակագծի մեջ ընդգրկվեին այդ հարցերը, հիմա ստիպված չենք լինի ահռելի ջանքեր գործադրել: Ներկայում Արեշ թաղամասի համար ունենք պատվիրված կոյուղու ցանցի նախագիծ, որն ունի երկու մաս: Ընդհանուր նախագծային արժեքը մոտ 150 մլն դրամ է: Ցանցը կընդգրկի նաև նոր հողամասերը, որտեղ, ի դեպ, ևս չկա ոչ մի ենթակառուցվածք, նույնիսկ էլեկտրականություն ու ջուր չկա, բայց այդ վիճակում քաղաքապետարանը շարունակում է այդ տարածքները վաճառել: Կառավարության որոշմամբ հաստատված է, որ 2020 թվականից կսկսվի կոյուղագծերի անցկացում: Պատվիրված է նաև գազիֆիկացման նախագիծ, բայց այն պետք է վերանայվի` կապված գազի գնի փոփոխության հետ: Գազիֆիկացման նախորդ հաշվարկը 50 մլն դրամ էր: 2019թ.-ին այդ խնդրի վերաբերյալ քննարկումներ եղել են, բայց այն դեռ չի համարվել առաջնահերթ: Հուսանք, որ հաջորդ տարի այն կդրվի առաջնահերթ խնդիրների շարքում: Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը. Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման ծրագիրն ավարտված է, իսկ քաղաքապետարանը մի շաբաթ առաջ է միայն դիմել նոր հողամասերը ջրով ապահովելու համար: Իսկ հիմա պետք է այդ հողամասերի համար գլխավոր հատակագիծ կազմվի և այդ հարցերը լուծվի: Ճանապարհները ժամանակ առ ժամանակ կոպճապատվում են, սակայն քաղաքապետարանը պիտի իր վրա պատասխանատվություն վերցնի` այդ հարցերը լուծելու համար: Մենք ընդամենը ծրագրերն իրականացնող գերատեսչություն ենք՚:
Պարզ է դառնում, որ այս թնջուկը բացելը բարդ է: Շատ ավելի հուսադրող է, որ թեկուզ փոքր քայլերով, բայց, այնուամենայնիվ, սայլը տեղից շարժվում է: Միայն Արեշ թաղամասի բնակիչները պետք է զինվեն համբերությամբ, հավատով ու սպասումով, որ անորոշ ժամանակներին թողնված իրենց խնդիրները լուծում կստանան:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Tue, 23 Apr 2019 09:33:59 +0000