comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 07 Ապրիլի 2019 http://artsakhtert.com Mon, 14 Oct 2019 04:24:14 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ ՄՏՆԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՅՏ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26429-2019-04-08-17-33-47 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26429-2019-04-08-17-33-47 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ ՄՏՆԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՅՏ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 

 Քաղաքական դաշտ մտնելու նոր հայտ ՙԻնքնություն և միասնություն՚ 

կուսակցության հիմնադիր համագումարը

Եվս մեկ կուսակցություն Արցախի քաղաքական կյանքում մասնակցության հայտ ներկայացրեց. ապրիլի 6-ին Ստեփանակերտի ՙՎալեքս Գարդեն՚ հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել ՙԻնքնություն և միասնություն՚ կուսակցության հիմնադիր համագումարը։

Ինչպես նշել են նախաձեռնող խմբի անդամները, կուսակցության հիմնադրման անհրաժեշտությունը բխում է հանրապետությունում քաղաքացիական հասարակության կերտման, քաղաքացիների մոտ խաթարված հավատի վերականգնման, տնտեսական վերելքի ու օրենքի գերակայության անհետաձգելի անհրաժեշտությունից, ինչպես նաև պաշտոնավարման մեջ կենսունակ, հայրենանվեր, կոռուպցիայից զուրկ և պաշտոնը պարտականություն դիտարկող և ընդունող կադրային ռեսուրսի ներգրավման պահանջից։ Նոր կուսակցության նախաձեռնող խումբը համոզված է, որ հենց դա հասարակությանը կդարձնի հնարավորինս կենսունակ, իսկ պետությունն ավելի սահուն կինտեգրվի քաղաքակիրթ աշխարհին ու լավագույնս կընկալվի միջազգային հանրության կողմից։ 
Նախաձեռնող խմբի անդամ Սերգեյ Ղազարյանի խոսքով` այս նպատակներին հասնելու միակ և ընդունելի ճանապարհը նորմալ կենսագործունեություն ապահովող քաղաքական դաշտի ձևավորումն է։ ՙԱրցախի պատմական ճակատագիրը, պատմական հեռանկարը, հասարարական-քաղաքական, սոցիալ-տնտեսական ու հոգևոր-մշակութային գործընթացներն ու զարգացումները չեն կարող անտարբեր թողնել հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին,- ասված է նորաստեղծ կուսակցության ծրագրում։- Արցախը թևակոխում է զարգացման նոր փուլ, որում ինքնադրսևորվելու համար վաղուց մարդկային ու կադրային պատկառելի ռեսուրս կա ձևավորված, որի ներուժն անպայման պիտի սպառվի պետականության ամրապնդման նպատակին՚։
ՙԻնքնություն և միասնություն՚ կուսակցությունը համարում է, որ անվերապահորեն կարող է Արցախի քաղաքական կյանքում կարգավորիչ ու կառուցողական նախաձեռնություններով հանդես գալ, և հետամուտ կլինի դրանց իրագործմանը։ Ս. Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք չեն պատրաստվում ընդդիմության դրոշակակիրներ լինել, բայց և իրենց՝ իշխանության գալը ինքնանպատակ չէ. կուսակցությունն ունի հստակ նպատակներ՝ ուղղված երկրում առկա խնդիրների լուծմանն ու նրա սոցիալ-տնտեսական զարգացմանը, հասարարական-քաղաքական կյանքի ակտիվացմանը։ ՙԱմբողջ աշխարհն այսօր պայքարի մեջ է։ Որը պայքարում է սովի, որը՝ սանկցիաների ու երկրագնդի վրա սեփական տեղի համար։ Այդ իսկ պատճառով չի կարելի քամահրանքով վերաբերվել ժամանակի մարտահրավերներին ու անհարկի վատնել ռեսուրսները,-համոզված է Ս. Ղազարյանը։-Չի կարելի սահմանափակվել ձեռքբերումներով` հատկապես պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Մեր բոլոր քայլերը պետք է դիտարկել հենց այս պրիզմայով՚։
Հիմնադիր համագումարին բացման խոսքով հանդես է եկել կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արայիկ Ավանեսյանը, ով իր ելույթում մասնավորապես նշել է, որ կուսակցության ծրագրերը կառուցողական են և հայրենանպաստ։
Նա նշել է, որ կուսակցությանն անդամագրվելու ցանկություն են հայտնել ազգային ավանդույթներին, հոգևոր արժեքներին հավատարիմ և պատշաճ աշխատանքային փորձ, հմտություններ և ունակություններ ունեցող մարդիկ, ովքեր պատրաստակամ են իրենց լուման ներդնելու երկրի ամրապնդման ու զարգացման գործում։ ՙՄեր գործունեության մեջ պարտավորվում ենք լինել հետևողական, վճռական, կշռադատված։ Մեր հիմնական սկզբունքները կլինեն հայոց պետականության, հայ ժողովրդի ինքնիշխանության և անվտանգության ապահովումը, Արցախի Հանրապետության՝ որպես միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտի միջազգային իրավական ճանաչումը, որին կհաջորդի վերամիավորումը մայր Հայաստանին, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական ներուժի իրագործումն՝ ի շահ հայ ժողովրդի և հայոց պետականության՚,-ասել է նա իր ելույթում։
ՙԻնքնություն և միասնություն՚ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Գաբրիելյանը մասնավորապես նշել է, որ կուսակցությունը մասնակցելու է երկրի ներսում և նրա շուրջ տեղի ունեցող բոլոր քաղաքական գործընթացներին։ Նա ասել է, որ պատահական չէ ընտրված նաև անունը. նրա անդամները կարևորում են ինքնության, ազգային դիմագծի պահպանումը և գտնում են, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր դիմագրավել մարտահրավերներին, հասնել այն խնդիրների լուծմանն ու նպատակներին, որ դրված են երկրի առջև։ 
Հրավիրվածներից ոմանք հանդես են եկել ելույթներով` արդյունավետ աշխատանք մաղթելով նորաստեղծ կուսակցությանը, համոզմունք հայտնելով, որ, կուսակցության աշխատանքն իսկապես արգասաբեր է լինելու, քանի որ այն իր մեջ ունի կարող ուժեր, երկրի ճակատագրով մտահոգ անձինք։ 
Կուսակցությունն արդեն իսկ նախանշել է երիտասարդների հետ աշխատանք, կգործի երիտասարդական թև, որի պատասխանատուն Արտյոմ Առաքելյանն է։ Նա նշել է, որ երիտասարդները կներգրավվեն հանրապետությունում տեղի ունեցող կարևոր իրադարձություններում։ Սա իրենց կողմից պատասխանատու, բայց և մանրակրկիտ կշռադատված քայլ է համարում։ 
Բացման արարողությունից հետո համագումարը շարունակել է աշխատանքը սահմանված օրակագով. հաստատվել են ծրագիրն ու կանոնադրությունը, ընտրվել է ղեկավար կազմ, կատարվել է վերահսկիչ կազմի ընտրություն։ 
Կուսակցության նախագահ է ընտրվել գործարար, նախաձեռնող խմբի անդամ Էրիկ Մկրտումյանը։ 
Համագումարին հրավիրված են եղել Արցախի Հանրապետության քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, այդ թվում ներկա էին ԱԺ փոխնախագահ Վ. Բալայանն ու մշտական գործող հանձնաժողովի փոխնախագահ, խմբակցության ղեկավար Ա. Թովմասյանը, գործող կուսակցությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչներ։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 08 Apr 2019 17:32:44 +0000
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԱՎԱԿԱՏԻՔՆ ՈՒ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26430-ekexecu-navakatik http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26430-ekexecu-navakatik ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԱՎԱԿԱՏԻՔՆ ՈՒ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆԸ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Ապրիլի 7-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնին կրկնակի խանդավառություն էր տիրում արցախցիների սրտում։ Ստեփանակերտի Մայր տաճարի ավելի քան 12 տարի տևած կառուցումն Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ օծվեց և անվանակոչվեց Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Տաճարի օծման նախապատրաստական աշխատանքները և բուն Նավակատիքը կայացել է ապրիլի 6-ին։ Դեռևս 2006թ. Քրիստոսի պայծառակերպության տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կայացել էր տաճարի հիմնարկեքը։ Տարիների ընթացքում ֆինանսական սղության պատճառով ժամանակ առ ժամանակ շինարարությունը դադարեցվել է, բայց, ի վերջո, 2019թ. ավարտին հասցվել։ Վարդագույն տուֆից կերտված տաճարի զանգակատան խաչերն ու զանգը օծվել են ավելի վաղ։ Իսկ ապրիլի 6-ին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժամանած Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի և մյուս միաբանների, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Մակարի, Ռուս ուղղափառ եկեղեցու սարկավագ, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովի ու հոգևոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ ղողանջեց եկեղեցու զանգը։

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят и в помещенииՙՀայր մեր՚ աղոթքից հետո հնչեց ՙՀրաշափառ՚ շարականը, և ՙԴռնբացեքի՚ արարողությամբ ներս մտան եկեղեցու առաջին այցելուները։ Այնուհետև, համաձայն կարգի, ջրով և գինով լվացվեցին, օրհնվեցին եկեղեցու սյուները, սուրբ սեղանը, խաչերը, խորհրդանոցները, խորանները, մկրտության ավազանը, եկեղեցական սպասքն ու պարագաները։ Հանդիսավոր արարողությանը ներկա Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Վ. Զախարովն ավելի քան 10 տարի Արցախ է այցելում և այս` 22-րդ այցը խորհրդանշական համարեց։ Նրա խոսքով՝ տարեցտարի կերպարանափոխվում է Արցախը, ինչն ավելի է նրան ոգևորում միջազգային գիտաժողովներում և մամուլում Արցախը ներկայացնել որպես կայացած պետություն։ ՙԼՂՀ-ն հետխորհրդային շրջանի չճանաչված պետություններից ամենակազմակերպվածն է, որովհետև կազմավորման հենց սկզբից էլ գործում են խորհրդարանը, կառավարությունը ու առանց աղմկոտ միջադեպերի հերթափոխում են նախագահները, ինչը չկա ո՜ չ Աբխազիայում, ո՜ չ էլ Հարավային Օսիայում։ Ու այդ ամենը ես բարձրաձայնում եմ միջազգային հարթակներում քաղաքական թեմաներով կազմակերպված տարբեր գիտաժողովներում՝ Ղարաբաղը ներկայացնելով որպես ՙօրինակելի չճանաչված պետություն՚,-նշեց պրոֆեսորը։ Նա Արցախի թեմի առաջնորդի հրավերով` որպես սարկավագ մասնակցեց Ս. Աստվածածին եկեղեցու նավակատիքին և օծմանը՝ իր հետ բերելով սուրբ մասունքներ Մարիամ Աստվածածնի դագաղից (փոխանցված արտերկրի եկեղեցուց), Նիկոլայ Հրաշագործի և Հռոմում թաղված Քրիստոսի համար մարտիրոսված առաջին քրիստոնյաների մասունքները։ Դրանք փոխանցել է Արցախի թեմին, որոնք կօրհնվեն և կտեղադրվեն նորակառույց եկեղեցում։ Վ. Զախարովի հավաստմամբ՝ բերված այդ սրբություններից որոշները չունի նույնիսկ Ռուս եկեղեցին։ Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի պարզաբանմամբ՝ եկեղեցու 12 սյուները խորհրդանշում են 12 առաքյալներին, որոնց լվացումը, ինչպես նաև 4 ավետարանիչներին նվիրված սյուների մաքրման խորհուրդը կատարվեց Նավակատիքին, իսկ օծվեցին արդեն ապրիլի 7-ի վաղ առավոտյան, Աստվածամոր ավետման տոնին՝ նախքան առաջին ս. պատարագը։ Իսկ թե ինչու է եկեղեցու կառուցումն ընտրվել մայրաքաղաքի նշյալ տարածքում, Սրբազան հայրը պարզաբանեց, որ Արցախի երկրորդ նախագահ Ա. Ղուկասյանի ուղեկցությամբ շուրջ 13 տարի առաջ 6 տարածք էին նայում և ահա այդ 5-րդն ուսումնասիրելիս մոտենում է 90-ամյա մի մարդ, և տեղեկանալով մտադրության մասին, ասում, որ իր տատիկի փոխանցմամբ տեղանքում զանգակատուն է եղել, փոքր բազիլիկ եկեղեցի, ու քանի որ տարածքն էլ

На данном изображении может находиться: 1 человек, стоит

На данном изображении может находиться: один или несколько человек и в помещении

 հարմար էր, ուստի որոշվեց այդտեղ կառուցել Մայր տաճարը։ 2016-ից մինչ այսօր տաճարի շինարարության կառուցման հանգանակությանը մասնակցել են շա՛տ-շատերը՝ սկսած թոշակառու տատիկներից մինչև խոշոր բարերարներ։

Ամենաառաջին բարերարը Միխայիլ Բաղդասարովն էր, իսկ ամենախոշոր նվիրատուն` Հրանտ Վարդանյանն ու իր տղաները, որոնք նվիրել են 400մլն դրամ։ Եկեղեցին զվարթնոցատիպ է կառուցվել, բայց արտաքինից նման է նաև Հռիփսիմեի վանքին։ Տաճարի բարձրությունը 35 մ է, նկուղային հարկի բարձրությունը` 6մ, տրամագիծը՝ 30մ և 3մ էլ խաչի բարձրությունը։ Հատակագծային լուծումներով այն չի կրկնում ոչ մի եկեղեցու, և ճարտարապետ՝ Գագիկ Երանոսյանն ու նախագծողները յուրօրինակ մոտեցումներով են կառուցել շինությունը։ Իսկ եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքները լրիվությամբ դեռ չեն ավարտվել, դրանք իրականացվում է ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Ապրիլի 7-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ, 15 եպիսկոպոսների, սարկավագների, աբեղաների, ծայրագույն վարդապետների մասնակցությամբ և հանդիսապետությամբ կատարվեց Ստեփանակերտի առաջնորդանիստ եկեղեցու օծման և անվանակոչության արարողությունը։ Ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանն իր տիկնոջ հետ, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, բարձրաստիճան պետական և հոգևոր պաշտոնյաներ, եկեղեցու կառուցմանն աջակցած բարերարներ, ուխտավորներ և բազում հավատացյալներ։ Նախքան ս. պատարագը, սաղմոսերգությունների ներքո` ջրով և գինով լվացվեցին տաճարի սուրբ սեղանը և օծվելիք սյուները, որից հետո Սրբալույս մյուռոնով օծվեցին սուրբ սեղանը և մնացած պարագաները։ Հատուկ արարողակարգերից հետո Նորին Սրբություն Գարեգին Բ կաթողիկոսը նորակառույց եկեղեցին անվանակոչեց Սուրբ Աստվածածին։
Ամենայն Հայոց կաթողիկոսը հոծ բազմությանը փոխանցեց Ավետման տոնի սքանչելի խորախորհուրդը և շնորհավորեց բոլորին նորակերտ հայոց հավատի տան վերխոյացման կապակցությամբ։ Բարեպաշտ հայորդիների ջեռմեռանդ աղոթքներով և նվիրագործություններով քարեղեն շենքը վեր է ածվել Աստծո տաճարի։ ՙՄեր պատմության տարբեր ժամանակաշրջաններում, զանազան փորձությունների հանդիման, մենք Աստծո շնորհընկալն ենք դարձել և հերոսաբար պայքարել թշնամիների դեմ՝ միշտ հավատալով, որ ՙեթե Տերը մեզ հետ է, ապա ով կարող է մեզ լինել հակառակ՚ (Հռոմ. Ը 31)։ Այս զորեղ հավատով և առ Աստված ապավինությամբ են կերտվել մեր հաղթանակները, պաշտպանվել մեր հոգևոր-ազգային սրբազան արժեքները, այս քաջալերանքով են հասակ առել սերունդներ, ովքեր ազատատենչ ոգով արցախյան հերոսամարտը պսակեցին հաղթանակով։ Սիրելի արցախցիներ, ո՞վ, եթե ոչ դուք, լավագույնս գիտեք արժեքն ու զորությունը ՙԱստված մեզ հետ է՚ հուսառատ հավատի, քանզի Արցախի ազատ ու անկախ կյանքի համար մղված արդար պայքարում թրծված ձեր հավատը և քաջարի ոգին պտղաբերեցին մեր նորագույն պատմության էջերում ոսկյա տառերով արձանագրված արցախյան հերոսամարտի փառապանծ հաղթությունը՚,-նշեց Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Վեհափառն անդրադարձավ նաև հավատքի զորության, լեզվի, մշակույթի, սրբությունների պահպանության և առ Աստված ու հայրենիք ունեցած սիրո, նվիրումի կարևորությանը։ Նա իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց գերաշնորհ Պարգև Սրբազանին և թեմի հոգևորականներին` տարիների նվիրական ծառայության, հոգևոր զարթոնքի ու նորացման համար՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ։ Նա մեկառմեկ հիշեց և գնահատանք հայտնեց տաճարի կառուցման գործում բոլոր ներդրում ունեցողներին։ Երկարամյա հոգևոր ծառայության և վաստակի գնահատանքով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տիրոջ սուրբ աջի հանապազ զորակցության սրտագին մաղթանքով Պարգև Սրբազանին շնորհեց եպիսկոպոսական պնակե (Աստվածածնի պատկերով լանջախաչ. շնորհվում է միայն եպիսկոպոսներին), իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Ստեփանակերտի Մայր տաճարին՝ Սուրբ ծննդյան տեսարանով կտավ։ Առանձնակի գնահատանքի արժանացան եկեղեցու կառուցման հիմնական բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, որոնք էլ պարգևատրվեցին ՀԱԵ ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ պատվո բարձրագույն շքանշաններով։ Իր հերթին Արցախի թեմի առաջնորդը Վեհափառին նվիրեց Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ԺԷ դարի պատմական սկիհը, որ այն արժանվույնս պահպանվի Մայր Աթոռում։
Նորաօծ եկեղեցում մատուցված ս.պատարագից հետո կատարվեց Հանրապետական մաղթանք՝ Արցախի շինության, անսասանության, առաջընթացի և ապահովության համար։ Աղոթք հնչեցվեց նաև Արցախի պաշտպանության ժամանակ զոհված բոլոր հերոսների հոգիների հանգստության համար։

На данном изображении может находиться: 11 человек, люди улыбаются, толпа и в помещении 

На данном изображении может находиться: 4 человека, люди стоят, небо и на улице

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 08 Apr 2019 17:31:53 +0000
ՆՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26427-2019-04-08-17-08-13 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26427-2019-04-08-17-08-13 ՆՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ
Անուշ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ

ք. Մարտունի

Վերջին տարիներին Արցախի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության զարգացմանը, այդ թվում` այգեգործությանը։ ԱՀ գյուղատնտեսության նախարարության միջնորդությամբ, այգեգործության զարգացման նպատակով, պարբերաբար ՀՀ-ից հրավիրվում են փորձառու մասնագետներ, ովքեր իրենց բազմամյա հարուստ փորձը տեսականորեն և գործնականորեն փոխանցում են մեր այգեգործներին։
Օրերս Մարտունու շրջվարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հերթական սեմինար-խորհրդատվությունը։ Ներկա էին ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը, ՀՀ բազմավաստակ գյուղատնտես և անտառագետ Գևորգ Մարգարյանը, շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի մասնագետներ, նռան և այլ պտղատու ծառերի մշակությամբ զբաղվող այգեգործներ։
Պտղաբուծության վերաբերյալ շուրջ 124 գիտական հոդվածների, չորս գրքի հեղինակ Գ.Մարգարյանը բազմիցս է եղել Արցախում, ծանոթ է տեղի բնակլիմայական պայմաններին, հողային ռեսուրսներին, առանձնահատկություններին, որոնք շատ նման են ՀՀ Մեղրիի և Նոյեմբերյանի շրջանների պայմաններին։ Նա գտնում է, որ հայաստանյան փորձը պետք է փոխանցվի Արցախի հողագործներին՝ արդյունավետ աշխատանքի համար։ Մասնագետը նշեց, որ ճիշտ և ժամանակին կատարված ագրոտեխնիկական միջոցառումները և անհրաժեշտ գիտելիքներով զինված այգեգործները կարող են նոր թափ հաղորդել և զարգացնել այգեգործությունը:
Պտղատու ծառերի կտրոնների կտրման, տնկիների տնկման, ոռոգման, սրսկման, փխրեցման, վնասատուների դեմ պայքարի և այլ միջոցառումների ճիշտ կազմակերպման ձևերն ու մեթոդները տեսականորեն սկսնակ և փորձառու այգեգործներին փոխանցեց հրավիրված մասնագետը։ Քիմիական պարարտանյութերի և թունաքիմիկատների ճիշտ կիրառմանը զուգահեռ կարևորվեցին օրգանական պարարտանյութերի կիրառումը և բնական միջոցներով վնասատուների դեմ պայքարը։
Նշվեց, որ հաշվի առնելով առկա նպաստավոր պայմանները, ինչպես նաև ընթացիկ պետական աջակցության ծրագրերը, նման հանդիպումներն անհրաժեշտություն են, քանի որ դրանց ընթացքում մասնակիցները ձեռք են բերում մասնագիտական գիտելիքներ, որոնք կիրառվում են աշխատանքների ճիշտ կազմակերպման համար։
Հանդիպման ընթացքում հնչած արձանգանքները փաստեցին, որ շրջանում առկա են երիտասարդ այգեգործներ, ովքեր տիրապետում են այգեգործության գիտելիքներին և հմտացած են այդ գործում։
Սեմինարն ավարտվեց գործնական մասով։ Գ.Մարգարյանը շրջվարչակազմի շենքին կից այգում այգեգործներին ծանոթացրեց պտղատու ծառերի էտի, կտրոնների կտրման նրբություններին, անդրադարձավ ծառերի ճիշտ խնամքի աշխատանքին։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 08 Apr 2019 17:05:20 +0000
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՆԻԿՈԼԱՅ ԵՆԻԿՈԼՈՊՈՎԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26426-2019-04-08-17-01-30 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26426-2019-04-08-17-01-30 Ալեքսանդր ԵՐԿԱՆՅԱՆ

 Վերջերս լրացավ անվանի ղարաբաղցի, համաշխարհային անուն ունեցող գիտնական-քիմիկոս, ակադեմիկոս Նիկոլայ Ենիկոլոպովի 95-ամյա հոբելյանը։ Նա վիթխարի ներդրում է ունեցել ԽՍՀՄ քիմիական գիտության ու քիմիական արդյունաբերության զարգացման գործում։

Նիկոլայ Սերգեևիչ Ենիկոլոպովը (Ենիկոլոպյան) ծնվել է 1924թ. մարտի 13-ին` Լեռնային Ղարաբաղի Կուսապատ գյուղում։ Մանկությունն անցել է դժվարին պայմաններում։ Հոր աքսորվելուց հետո մայրը երեք դուստրերին ու որդուն դժվարությամբ մեծացրեց։ Հակառակ բոլոր դժվարություններին` պատանին գիտության ծարավ ուներ։ Երբ ավարտեց միջնակարգը, ընտանիքը տեղափոխվեց Երևան։ 1940թ. Ենիկոլոպովն ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը։ 40-ական թվականներին ողջ աշխարհից սկսեցին Հայաստան գալ հայ գիտնականներ, ովքեր էլ թափ հաղորդեցին երկրում գիտության զարգացմանը։ Իր առաջին գիտական քայլերը Ենիկոլոպովն արեց հայկական ֆիզիկաքիմիական դպրոցի հիմնադիր, հրաշալի գիտնական, պրոֆեսոր Լևոն Ալեքսանդրի Ռոտինյանի ղեկավարության ներքո, ով նախկինում դասավանդում էր Բեռլինի համալսարանում։ Նրա խորհրդով Նիկոլայը 1946թ. մեկնեց Մոսկվա։
1946-1949թթ. Նիկոլայ Ենիկոլոպովը ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի հայտնի ինստիտուտի ասպիրանտ էր, որտեղ ապագա Նոբելյան մրցանակի դափնեկիր ակադեմիկոս Նիկոլայ Սեմյոնովի ու պրոֆեսոր Արամ Նալբանդյանի ղեկավարությամբ գիտական հետազոտություներ էր իրականացնում և 1946թ. 25 տարեկանում պաշտպանեց ՙԱծխածնի օքսիդի ցածրջերմաստիճանային օքսիդացման մեխանիզմը՚ թեմայով թեկնածուական ատենախոսությունը։ 1960թ. պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը՝ ՙԱծխաջրածինների օքսիդացման բարդ շղթայական ռեակցիաների կինետիկական առանձնահատկությունները՚ թեմայով։ 1961թ. Ենիկոլոպովը Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիուտի պրոֆեսոր էր։ 1966թ. նա ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, իսկ 1976թ.` ԽՍՀՄ ԳԱ գործող անդամ (ակադեմիկոս)։
Նիկոլայ Ենիկոլոպովի գիտական ու կազմակերպական կյանքն ավելի քան 40 տարիների ընթացքում կապված էր ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիուտի հետ։ 1985-ին նա դառնում է ԽՍՀՄ ԳԱ սինթետիկ պոլիմերային նյութերի ինստիտուտի հիմնադիրն ու նրա տնօրենը՝ ընդհուպ մինչ 1993թ. նրա մահը։ Ավելի ուշ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ 1998թ. ինստիտուտին շնորհվեց ականավոր գիտնականի անունը։
Ակադեմիկոս Ենիկոլոպովն ավելի քան 1000 գիտական աշխատությունների, այդ թվում 9 մենագրությունների, 30 հայտնագործությունների ու գյուտերի հեղինակ է։ Նրա աշխատանքներից շատերը թարգմանվել ու հրատարակվել են օտար լեզուներով։ Իր չափազանց կարևոր գիտական գործունեության ու մեծ ձեռքբերումների համար Նիկոլայ Ենիկոլոպովը պարգևատրվել է ԽՍՀՄ մի շարք բարձր շքանշաններով։ Ենիկոլոպովի գիտական գործունեության միջազգային ճանաչման վկայությունը Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ ընտրվելու փաստն է։
Հայտնի գիտնականը գիտական հարուստ ժառանգություն է թողել։ Սինթետիկ պոլիմերային նյութերի ինստիտուտի` ակադեմիկոս Ենիկոլոպովի կողմից ձևակերպված հիմնական ուղղությունները հետագա զարգացում ստացան ու մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը։ Ապրելով Մոսկվայում, Ենիկոլոպովը երբեք չկորցրեց կապն իր պատմական հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի հետ։ Իր գիտական գործունեության մեջ նա անխզելիորեն կապված էր Հայաստանի հետ, ակտիվորեն մասնակցում էր քիմիական գիտության ու արդյունաբերության զարգացման գործին՝ Հայաստանում ստեղծելով գիտական կենտրոններ, ամբիոններ ու լաբորատորիաներ, հանրապետության համար պատրաստելով բարձրակարգ գիտական կադրեր։ Ակադեմիկոս Ենիկոլոպովը կանոնավոր կերպով այցելում էր հայրենիք` Հայաստանի գիտությունների ակադեմիայում և Երևանի ինստիտուտներում դասախոսություններ կարդալու համար։
Բոլորը, ովքեր ծանոթ էին Նիկոլայ Սերգեևիչին, հիշում են նրան որպես բացառիկ հմայքով օժտված անձնավորություն։ Գիտնականը հրաշալիորեն տիրապետում էր խոսքին, կարողանում էր հեշտ ու մատչելի բացատրել։ Սիրում էր հյուրերի համար կազմակերպել ջերմ ընդունելություն, ուրախ սեղաններ` ընկերների շրջապատում, օժտված էր հումորի գերազանց զգացումով։
Երբ 1988-ին բուռն իրադարձություններ էին տեղի ունենում իր հարազատ Լեռնային Ղարաբաղում, Նիկոլայ Ենիկոլոպովն իր ողջ էությամբ հայրենակիցների հետ էր։ Երբ ստեղծվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված կառավարական հանձնաժողով, գիտնականն ակտիվորեն ներգրավվեց նրա աշխատանքում` ձգտելով օգնել հարազատ երկրամասին։ Այն ամենը, ինչը կապված էր Արցախի հետ, թանկ էր նրա համար։ Տանը ղարաբաղյան քարերի հավաքածու էր պահում։
Նույն ակտիվությամբ ակադեմիկոս Ենիկոլոպովն արձագանքեց 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժին։ Նա ավերիչ երկրաշարժից տուժածների օգնության համար ձևավորված միութենական հանձնաժողովի անդամ էր։
Գիտնականին առավելապես մտահոգում էր Երևանի ՙՆաիրիտ՚ գործարանի հարցը։ Նիկոլայ Սերգեևիչը ՙՆաիրիտը՚ համարում էր հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերում։ ԽՍՀՄ փլուզումից հետո նա Հայաստանի կառավարությանը զգուշացրեց ձեռնարկությունների ու գործարանների փակման շուրջ հապշտապ որոշումներ չկայացնել, որոնք ազգային արդյունաբերության հիմքն էին։
Այնպես որ, Նիկոլայ Ենիկոլոպովը բարի հիշատակ թողեց և հարազատ երկրում։ Ենիկոլոպովի անունը հայերիս համար հպարտանալու առիթ է։ Այս ականավոր գիտնականը, մեծատառով մարդն ու հայրենասերն իր մեջ համադրում էր Հայաստանի, Արցախի ու Ռուսաստանի հանդեպ սերը։ Նա ամեն կերպ պաշտպանում ու ամրապնդում էր ավանդական բարիդրացիական ու փոխշահավետ գիտական կապերը Հայաստանի ու Ռուսաստանի միջև, հայ և ռուս ժողովուրդների հոգևոր ու մշակութային կապերը:
Նիկոլայ Սերգեևիչ Ենիկոլոպովն անժամանակ կյանքից հեռացավ 1993թ. հունվարի 22-ին՝ 68 տարեկանում՝ գերմանական Հայդելբերգ քաղաքում։ Հայտնի գիտնականը հանգչում է Մոսկվայի Նովոդևիչևյան գերեզմանատանը՝ ԽՍՀՄ և Ռուսաստանի ամենահայտնի մարդկանց կողքին։
Հայտնի գիտնականի մասին Ռուսաստանում ու Հայաստանում նկարահանվել են փաստավավերագրական ֆիլմեր։ 2000թ. Հայաստանում մարվել է հայազգի ամենաճանաչված գիտնականներին նվիրված նամականիշների շարքը։ Եվ ինը նամականիշներից մեկը նվիրված էր Նիկոլայ Սերգեևիչին։ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում գերազանցիկների համար սահմանված է Նիկոլայ Ենիկոլոպովի անվան կրթաթոշակ, իսկ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Ենիկոլոպովի անվան փողոց կա։ Բայց դա, իհարկե, բավարար չէ, և անվանի գիտնականի անհատականության տիտանական մասշտաբը պետք է գնահատվի հավուր պատշաճի։


www.russia-armenia.info

Ալեքսանդր ԵՐԿԱՆՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Mon, 08 Apr 2019 17:00:38 +0000
ԳՐՈՂ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26425-2019-04-08-16-52-11 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26425-2019-04-08-16-52-11 ԳՐՈՂ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի Արևմտահայերենի, հայրենագիտության Լուտովիկա և Հակոբ Այնթապլյան գիտահետազոտական կենտրոնում ապրիլի 5-ին նշվեց հայ գրականության դասական Լևոն Շանթի ծննդյան 150-ամյակը։ Հետաքրքիր թվական հայ ժողովրդի կյանքում. ծնվեցին հայոց մեծերից Հովհաննես Թումանյանը, Կոմիտասը, Երվանդ Օտյանը, Լևոն Շանթը, որի հանդեպ հայ գրականագիտությունը դեռ պարտք ունի տալու։

ԱՀ գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ հայ դասական արձակի ամենահետաքրքիր դեմքերից մեկի՝ Լևոն Շանթի անունը ցավով է հիշվում, քանզի նա, ով ապրում էր ժողովրդի ճակատագրով, ով իր մեջ կրում էր Հայաստանը, հալածված ու մերժված էր խորհրդային ժամանակներում։ Ինչպես ինքը, այնպես էլ նրա հերոսներն ապրում էին իրականության մեջ, բայց մեծ երազանքներով ու պատրանքներով, որոնք ուրույն որակ են հաղորդում գրողի ողջ ստեղծագործությանը` լինի բանաստեղծություն, դրամա, թե պատմվածք։ Բոլոր ժանրերում Շանթը թողել է մնայուն գործեր։ Նա այն բացառիկ մեծությունն էր, որ հավասարապես զբաղվեց և՜ գրական, և՜ հասարակական-քաղաքական գործունեությամբ։ 1909թ. լույս տեսած ՙՀին աստվածներ՚ դրաման բարձր գնահատվեց ժամանակակիցների կողմից և առայսօր բեմից չի իջնում։ ՙՀին աստվածներ՚-ում իրականությունը կառուցված է երազների վրա, որ կրում են բոլոր հերոսները` իրենց ներքին պայքարով ու հոգեբանությամբ լրացնելով իրար։ Շանթը նվիրյալ էր, մեծ էր, բայց դարձել էր աստանդական։ Նա շատ էր հավատում եվրոպաներին, քանի որ նրան առաջնորդում էր երազը։ ՙՀին աստվածներ՚-ով Շանթը կանգնեց Թումանյանի, Րաֆֆու, Շիրվանզադեի, Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի կողքին։ ԳՄ նախագահն ասաց, որ դասական ուղղագրության փոփոխությունն անջրպետեց հայ ժողովրդի կիսված երկու հատվածներին, և այդ ցավն առայսօր մխում է։
Բանաստեղծ, արձակագիր Կիմ Գաբրիելյանն անդրադարձավ Շանթի քաղաքական-հասարակական գործունեությանը, նշելով, որ այն ժամանակահատվածը, որի մեջ ապրում էր հայ մեծանուն գրողը, բավականին բարդ էր: Չնայած հայոց պետականությունը վերականգնվել էր, այնուամենայնիվ, Հայաստանի արտաքին քաղաքական դաշտում մեծ մարտահրավերներ կային, ինչպիսիք էին արևմտյան տարածքների նկատմամբ հավակնությունները, ինքնիշխանության պահպանումը, ներքին տարածքների խնդիրը և այլն։ Շանթը եկավ Երևան, ձեռնամուխ եղավ պետականաշինության գործընթացին։ Նա խորհրդարանի պատգամավոր էր և փոխնախագահ։ Այդ կարգավիճակով Շանթը 1920թ. գարնանը մեկնեց Մոսկվա` որպես պատվիրակության ղեկավար բանակցելու Չիչերինի, Լեգրանի, Կարախանի, այսինքն` ռուսական քաղաքական էլիտայի հետ։ Պատվիրակության առջև դրված էր քննարկելու Հայաստանի ինքնիշխանության խնդիրը։ Ստեղծված դժվարին պայմաններում Շանթը մնաց իր բարձրության վրա։ Չնայած Վրացյանի հորդորներին, Շանթն այդ օրերի մասին հուշագրություն չթողեց։ Խորհրդային կարգերը հաստատվելուց հետո Շանթը ձերբակալվեց, ապա քաղաքական հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ նա կարողացավ հեռանալ երկրից։
Գրողի դրամատուրգիայի մի քանի առանձնահատկություններին անդրադարձավ ռեժիսոր Լեոնիդ Հարությունյանը` փաստելով, որ Շանթի ստեղծագործություններն այնքան այժմեական են, որ նրա արձակն ու հատկապես թատերերգություններն իրենց իմաստասիրական պատգամներով տիեզերական միջավայրում ապրող կամ տարասփյուռ կյանքին դատապարտված հայ մարդուն ընծայաբերում են հավերժականության գաղափար:
ՙՀայ ազգային երազանքի ճանապարհին մարտնչող զինվորի պես գրիչն իբրև սուր օգտագործելով, Լևոն Շանթը ձգտեց համամարդկային գաղափարները սինթեզել ազգային ավանդույթներին` ի տարբերություն իր ժամանակակիցների, որոնց ստեղծագործական ներքին ձգտումն էր ազգայինի հենքի վրա ստեղծվածը դարձնել համամարդկային՚,- նշեց Լ. Հարությունյանը` վերլուծելով բանաստեղծի ՙԵսի մարդը՚, ՙՈւրիշի համար՚, ՙՀին աստվածներ՚ դրամաները:
Հեղինակի ՙՇղթայվածը՚, ՙԻնկած բերդի իշխանուհին՚, ՙՕշին Պայլ՚ հրաշալի ստեղծագործությունների մասին խոսելու առիթը թողնելով մեկ այլ պատեհ ժամանակի` Լեոնիդ Հարությունյանը նշեց, որ դրանցից յուրաքանչյուրն իր տեսակի մեջ թատերերգության գանձ է և արժանի է մանրակրկիտ անդրադարձի:
ՙՇանթը` որպես էսթետ թատերագիր, բարձր է կանգնած քաղաքական գործիչ Շանթից, սակայն, միևնույն է, նրա պայքարող ու գործող հերոսները, լինեն դրանք նիցշեական գերմարդու գաղափարակիրներ, թագավոր, իշխան թե ռամիկ, միևնույն է, կտրվելով իրականությունից, խարխափում են անորոշության մեջ, կորցնում իրենց հեռանկարը կյանքում, հասնում անխուսափելի կործանման՚,- նշեց Հարությունյանը` ցավ ապրելով, որ նույնը վիճակված էր նաև քաղաքական գործիչ Շանթին, քանզի նրա ստեղծագործության հիմնական գաղափարը և իշխող մտայնությունն անկումային կրավորականությունն է, ինչը պայմանավորված է ժամանակաշրջանի, հայ ազգի ճակատագրական վիճակով ու նրան բաժին ընկած ողբերգությամբ:

ՙՍտեփանակերտ՚ թերթի խմբագիր, բանաստեղծ Սոֆյա Սարգսյանը նշեց, որ Շանթի արձակը հարուստ է մարդկային ներաշխարհը բացահայտելու նրբերանգներով, քնարական ջերմությամբ։ Նրա քնարերգությունը խորքային է, նուրբ, զգայական։ Նա արծարծել է սիրո և աշխատանքի, հասարակական պարտքի և անձնական ձգտումների հակադրության հարցեր, պատմական դրամաներում` ժամանակի սոցիալ-հոգեբանական խնդիրներ։
Շանթի ստեղծագործական ուղին տևեց վեց տասնամյակ։ Այդ ընթացքում նա գրեց նաև հայոց լեզվի քերականության դասագրքեր, գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, գիտահոգեբանական, պատմագիտական բնույթի մի շարք աշխատություններ։ Գրականագետ Նիկոլ Աղբալյանն այսպես է գնահատել Շանթին. ՙՀեղինակի անունը՝ ամենքի բերանում, նրա գրքի եղած օրինակները՝ մի օրում սպառած-այս ամենը երևույթներ են, որ չէր տեսած ո՜ չ հայ բեմը, ո՜ չ հայ գրականությունը՚։
Միջոցառումն ամփոփոեց ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը։
Լևոն Շանթի ստեղծագործություններից կարդացին ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի Արևմտահայերենի, հայրենագիտության Լուտովիկա և Հակոբ Այնթապլյան գիտահետազոտական կենտրոնի գլխավոր մասնագետ Նանար Սիմոնյանը, ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 08 Apr 2019 16:49:11 +0000
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐՈՇ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԿԱՐԳԵՐ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼՈՒ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26444-2019-04-10-16-43-37 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26444-2019-04-10-16-43-37 Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 ԱՀ կառավարությունը վերջին նիստերից մեկում հավանություն է տրվել մի շարք ծրագրերի, որոնք սոցիալական որոշ խմբերի խնդիրների լուծում են խոստանում: Խոսքը 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված` վերաբնակիչների ու փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի, երկկողմանի ծնողազուրկ երեխաների բնակարանային խնդիրների լուծմանն առնչվող` ԱՀ կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխությունների ու սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգի մասին է:

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի տեղեկատվությամբ, այս տարվա ընթացքում վերաբնակիչների ու փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների համար պետական բյուջեով 256 միլիոն դրամ է նախատեսված: Կիրականացվի ութ խումբ ծրագիր՝ միանվագ դրամական օգնություն, գույքի տեղափոխման փոխհատուցում, ճանապարհածախսի փոխհատուցում, բյուջետային վարկ, շենք-շինությունների ընթացիկ վերանորոգման և կառուցման աշխատանքներ, կենցաղային կահույքի և սարքավորումների ձեռքբերում։ Ընդհանուր ծրագիրը հաշվարկված է 180 վերաբնակ ընտանիքների համար: Բայց ծրագրով վերաբնակչի կարգավիճակ ստացել է 54 ընտանիք: Նախարարն առաջարկում է վերանայել ծրագիրը, քանի որ կառավարության վերջին որոշումները, որ կարգավորում են վերաբնակեցման գործընթացը, ընդունվել են 2003 թվականին, և ծախսային ծրագրերը, միանշանակ, ենթակա են վերանայման: Հատկապես եթե հաշվի առնենք, որ նվազագույն աշխատավարձի չափը և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մի քանի անգամ փոփոխվել են: Նախարարությունն արդեն ձեռնամուխ է եղել ուսումնասիրություններին: Մշակվում է համապատասխան հայեցակարգ, որով կփորձեն բոլոր խնդիրների պատասխանները տալ։ Անցյալ տարվանից սկսած քննարկումներ են տեղի ունեցել շահագրգիռ մարմինների հետ, փորձել են հասկանալ, թե ինչ նոր մոտեցումներ պետք է որդեգրվեն, որպեսզի այդ ծրագրերն արդյունավետ լինեն։ Ոլորտի պատասխանատուները վերաբնակեցումը դիտարկում են որպես երեք մասից բաղկացած գործընթաց. ներքին տեղաշարժ, ՀՀ-ից դեպի Արցախի Հանրապետություն և արտերկրից դեպի Արցախ վերաբնակեցում: Այդ ուղղություններից յուրաքանչյուրի հանդեպ տարբեր մոտեցումներ են պահանջվում։ Գործող ծրագրով ենթադրվում է կացարանի տրամադրում և որոշակի գումար` սկզբնական շրջանի համար։ Այսինքն, հետագայում զբաղվածության խնդիրը կարևորված չէ, ինչը, գերատեսչության ղեկավարի կարծիքով, ներկայումս գործող ծրագրի թերություններից է: Ներկայումս ուսումնասիրվում է հայրենադարձության, միգրացիայի ոլորտում հաջողություններ գրանցած երկրների փորձը` կիրառելու հայեցակարգի նախագծի մշակման ժամանակ: ՙՈւսումնասիրությունները ցույց են տվել, որ հաջողում են այն երկրները, որոնք առաջին հերթին կարևորում են աշխատանքը և ներկայացվող առաջարկությունների մեջ շեշտը դնում են հենց այս հանգամանքի վրա՚,-ասել է Սամվել Ավանեսյանը։
Բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովն այսուհետ գործունեություն կիրականցնի նոր կարգի համաձայն: Կառավարության համապատասխան որոշումը` Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների հաշվառման և նրանց բնակարանների կամ բնակելի տների տրամադրման կամ վերանորոգման կարգը հաստատելու մասին, ընդունվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին, և նախագծի ներկայացումը պայմանավորված էր դրա հետ: Քննարկումներ համապատասխան կառույցների պատասխանատուների, այդ թվում և պետնախարարի մասնակցությամբ, կատարվել են։ Գրեթե բոլոր շրջվարչակազմերն ունեցել են իրենց առաջարկները, որոնք հաշվի են առնվել այս նախագիծը կազմելիս։
Այս տարվանից բարեփոխումներ են ենթադրվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային ապահովման բնագավառում. մեկսենյականոց բնակարանների փոխարեն նրանց պետք է տրամադրվի առնվազն երկսենյականոց բնակարան, որի մակերեսը որոշվելու է ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով, այսինքն, ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով առնվազն 9 քառ. մետր տարածքի հաշվարկմամբ: Նոր նախագծով առաջարկվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխային տրամադրած բնակելի տարածությունն անհատույց օգտագործման իրավունքով ժամկետը լրանալուց հետո սեփականության իրավունքով փոխանցել նրան, իսկ վերջինիս ամուսնացած լինելու դեպքում ընտանիքին` համատեղ սեփականության իրավունքով։ Առաջարկվում է սահմանել նաև, որ բնակելի տարածությունը արտահերթ կտրամադրվի երեխաների խնամք, պաշտպանություն իրականացնող հաստատությունում բնակվող, բնակելի տարածություն չունեցող անձանց։ Այսպիսով, նպատակ է հետապնդվում շտկելու այն խնդիրները, որոնք, փաստորեն, առկա են 2004 թվականից գործող կառավարության որոշման մեջ։ ՙՄեկսենյականոց բնակարանի տրամադրմամբ, փաստորեն, վերջնական լուծում չի տրվում երկկողմանի ծնողազուրկ երեխայի բնակարանային խնդրին,-ասել է Ս. Ավանեսյանը:-Այդ իրավունքը կիրացվի 18-20 տարեկան երեխաների համար՚։
Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը մշակել է նաև ուղեցույց վարչակազմերի համար, որոնք արդեն իսկ տրամադրվել են, և այսուհետ խնդրի համալիր լուծումը վերապահվում է շրջանների վարչակազմերին և քաղաքապետարանին։
Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգի հաստատմամբ սեզոնային աշխատանքի միջոցով շուկայում անմրցունակ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձանց ժամանակավոր զբաղվածություն ապահովելու համար կստեղծվեն պայմաններ։ Ծրագիրն առաջնահերթության կարգով նախատեսվում է իրականացնել գյուղացիական տնտեսությանը բնական պատճառներով հասցված վնասների վերականգնման համար։ Մեկ ծրագրի առավելագույն արժեքը սահմանվել է 700 հազար դրամ, իսկ առավելագույն տևողությունը որոշվում է գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների իրականացման ժամկետներին համապատասխան։ Հողօգտագործողի հետ կնքվում է աջակցության պայմանագիր, որը նրան հնարավորություն է տալիս որպես վարձու աշխատող ծրագրում ընդգրկել նաև նախարարության ենթակայությամբ գործող Աշխատանքի և զբաղվածության գործակալությունում հաշվառված` աշխատանք փնտրող անձանց։ Ծրագրի շահառուների մասին առաջին տեղեկատվությունը պետք է ներկայացվեն համայնքի ղեկավարի կողմից, հետագայում վարչակազմերի համապատասխան բաժինները դրանք կուսումնասիրեն, կամփոփեն և կներկայացնեն նախարարություն։ Արդյո՞ք հակասություններ չեն ծագի Գյուղնախարարության միջև` կապված գյուղատնտեսության բնագավառի ծրագրի` Սոցապ նախարարության կողմից իրականացվելու հետ. հարցին ի պատասխան Ս. Ավանեսյանն ասաց, որ նախկինում էլ նմանատիպ պիլոտային ծրագիր իրականացվել է շրջաններում, և ոչ մի խնդիր չի առաջացել, կատարվել է աշխատանքի բաժանում և իրականացվել պատշաճ մակարդակով։ ՙ2018 թվականի բյուջեն քննարկելիս եկանք այն եզրահանգման, որ ծրագիրը պետք է վերականգնվի, քանի որ այն հնարավորություն է տալիս բնական աղետներից տուժած կամ ինչ-ինչ պատճառներով իրենց հողը չմշակող հողատերերին տալ հնարավորություն` մտնելու աշխատանքների իրականացման փուլ՚,-ասել է սոցապնախարարը:
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 08 Apr 2019 16:42:22 +0000
ԱՊՐԻԼԸ՝ ԿՅԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26424-2019-04-08-16-42-55 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26424-2019-04-08-16-42-55 ԱՊՐԻԼԸ՝ ԿՅԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ
Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երեք տարի է անցել այդ օրվանից, բայց ցավը չի անցնում, իսկ հարցերը չեն քչանում։ Կոնկրետ ինչի վերածվեց այդ ապրիլը մեզ բոլորիս համար՝ հստակ ու սպառիչ պատասխան այդպես էլ մինչ օրս չի տրվել, և ընկալում կա միայն ենթագիտակցական, հուզական մակարդակում։

Ապրիլը ցույց տվեց և՜ մեզ, և՜ ամբողջ աշխարհին, որ հայ ժողովրդի գլխավոր ուժը թաքնված է հիրավի ազգային շահերի շուրջ բռունցքման մեջ։ Որ հենց Արցախի սահմանն է հայկական պետության գոյության կարմիր գիծը, քանի որ թշնամին ավելի քան հարյուր տարվա ընթացքում չի փոխվել և չի դավաճանել իր արյունարբու բնազդներին։ Եվ որ թուրքական քաղաքականության վերջնանպատակը, որն այսօր իրագործվում է անդրկովկասյան թուրքերի ձեռքով, հայ ազգի ոչնչացումն ու վտարումն է պատմական Հայաստանի ողջ տարածքից։
2016թ. ապրիլն ասես արթնացրեց, սթափեցրեց մեզ բոլորիս, տարբեր երկրներում ապրողներիս, ստիպեց աշխարհին նոր աչքերով նայել և վերադառնալ տարածաշրջանային դաժան իրողություններին։ Այն վերստին խորաթափանցորեն ու պարզորոշ կերպով ցուցադրեց, որ պատերազմն այդպես էլ չի դադարել` դրսևորվելով մե՜րթ բացեիբաց՝ առաջնագծում, մե՜րթ գաղտնի կերպով՝ տեղեկատվական անվերջանալի հարձակումներով, և որ այդ ամենօրյա և ամենժամյա պայքարում խաղադրույքը մեր ազգի և պետության գոյությունն է։ Այն, որ թուրքի կողմից հենց ապրիլն ընտրվեց մեր հայրենիքի հանդեպ ոտնձգություն կատարելու նոր փորձի համար, ակնառու դարձրեց արդեն հարյուր տարուց ավելի հոգեբանական տեսանկյունից մեզ համար բազմանշանակ Ապրիլ բառի խորին խորհրդանշականությունը։ 2016-ին առաջին իր չորս օրերի ընթացքում, որոնք ցնցեցին ու ալեկոծեցին հայությանը, այն առավել խորհրդանշական իմաստ ստացավ՝ կսկիծ առաջացնող ողբերգական ու հերոսական հնչերանգներ ավելացնելով մեր նորագույն պատմության մեջ, որն այդքան բնական կերպով միաձուլվել է հայկական բազմադարյա պատմությանը։
2016թ. Ապրիլի կորուստները և ձեռքբերումներն այնքան նշանակալի ու խորն են, որ, իհարկե, վիճակագրությամբ չեն սպառվում։ Հասկանալի է, որ կորցրած մի քանի հարյուր հեկտարներն աշխարհիս մեծերի կողմից Ալիևին նետված ոսկոր էին` նրա խղճուկ մեծամտությանը գոհացնելու համար։ Իսկ սեփական քաղաքացիների հարյուրավոր կյանքերը, որոնք զոհաբերվեցին նրա ողորմելի ՙդեմքը փրկելու համար՚, թույլ տվեցին ոճրագործների հովանավորին ևս մի քանի տարի դրանից հետո պարծենալու վաղուց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող գյուղի ազատագրմամբ՝ իր հավատարիմ հպատակների ականջը շոյելով ապրիլին ձեռքբերված ՙհաղթանակների՚ մասին հեքիաթներով։
Բայց հայ ժողովրդի համար կորուստները և ձեռքբերումները չափվում են միանգամայն այլ կատեգորիաներով՝ դուրս գալով ռազմականի շրջանակներից ու անցնելով բախտորոշ նշանակություն ունեցողների կարգ։ Դրա համար էլ 2016թ. Ապրիլի դասերն այդքան սուրբ և նշանակալից են՝ ինչպես գենետիկական, այնպես էլ ռազմավարական ընկալման մակարդակում։
Ապրիլյան մարտը ցույց տվեց գլխավորը՝ 1991-1994թթ. պատերազմից հետո մենք դատապարտված ենք միայն հաղթանակ տանելու։ Հենց դատապարտված ենք, քանզի պարտության դիմաց գինը կլինի ողջ Հայաստանի կորուստը։ Ապրիլը ցույց տվեց, որ ծանրագույն փորձությունների օրերին մենք նորից վերադառնում ենք սուրբ ու վեհ այն ամենի ակունքներին, ինչը Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման հիմքում էր ընկած, և դա կախված չէ հայի բնակության վայրից։
Ապրիլը վերստին ապացուցեց, որ հայ ժողովուրդը նախկինի պես կանգնած է ֆաշիզմի հետ դիմակայության ամենաառաջավոր ու ամենավտանգավոր գծում, և որ մեր պայքարից ու մեր հաղթանակից շատ բան է կախված քաղաքակիրթ աշխարհի ճակատագրում։ Այդ պայքարի ողջ ծանրությունն այդ օրերին հայ մարտիկների ուսերին էր, և նրանք այդ փորձությունից անօրինակ պատվով դուրս եկան հենց այն պատճառով, որ նրանց թիկունքին ոտքի ելած ողջ հայ ժողովուրդն էր։ Բայց ապրիլը նաև ցույց տվեց, որ շատ առումներով հարաբերականորեն խաղաղ ժամանակներից և մեր ազնվության և զոհվածների հիշատակի առջև ունեցած պատասխանատվության աստիճանից է կախված այն գինը, որն ստիպված կլինենք վճարել նոր հաղթանակի դիմաց։ Ինչքան ուժեղ լինի Հայաստանը, այնքան ցածր կլինի այդ գինը։ Որքան անաղարտ լինեն հայրենիքի զորացմանը միտված մտադրությունները և գործողությունները, այնքան ավելի քիչ զոհեր ստիպված կլինենք նվիրաբերել հաղթանակի զոհասեղանին նոր պատերազմում, որն անխուսափելի է թվում։ Վերջին ամիսների իրադարձություններն էլ ավելի են մեր մեջ բորբոքել պատմական պահի վճռորոշության զգացումը, բայց վայրկյան անգամ թույլ չեն տվել կասկած ունենալ այն բանում, որ երբ նորից հարկ լինի պաշտպանել հայրենիքը, մենք դա կանենք առանց վարանելու և հաշվի չառնելով ներքին երկպառակությունները։ Ողջ հարցը, կրկնում եմ, վերաբերում է գնին, քանի որ հայ ժողովրդի համար յուրաքանչյուր մարտիկ գերագույն արժեք է, իսկ բանակը միշտ կլինի ամենասիրասուն զավակը, որն առանձնակի սեր ու ուշադրություն է պահանջում։
…Վերհիշելով զոհվածներին՝ և՜ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանին, և՜ Թալիշի տարեցներին, և՜ մարտիկներին, որոնց անուններն այս օրերին վերստին հնչում են տխուր և հպարտ, մտովի վերադառնալով ապրիլյան այդ օրերը, պետք է, այնուամենայնիվ, մտածել ապագայի մասին։ Ապրիլները գալիս ու գնում են՝ իրենց հետ բերելով ոչ միայն հայկական ճակատագրի ողջ ողբերգականությունը, այլև՝ հիշեցում այն մասին, որ պետք է ապրել ու հաղթել ի հեճուկս ամեն ինչի։ Հիշել, որ կյանքի գիծն անցնում է ոչ միայն Արցախի և Հայաստանի սահմաններով, Թալիշով և Տավուշով։ Այդ գիծը գնում է հեռու դարերի խորքը՝ դեպի Անիի լքված եկեղեցիներ և Վանա լճի հատակ, Ջուղայի ոչնչացված խաչքարեր և Վատիկանի Սուրբ Ղազար կղզու վանքի պահպանված վեհություն, Դեր-Զորի անապատ, Կիլիկիայի թագավորության մեծության մասին անջնջելի հիշողություն։ Այդ գիծն անտեսանելի թելերով անցնում է յուրաքանչյուր հայի ճակատագրով, ով չի կորցրել պատասխանատվության զգացումն այն ամենի համար, ինչը Հայաստան է կոչվում։ Ինչ եկել է դարերի խորքից ու գնում է դեպի հավերժություն։
2016թ. Ապրիլը դրա լավագույն ապացույցն է։

www.golosarmenii.am

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 08 Apr 2019 16:41:24 +0000
ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ՝ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 26-ԱՄՅԱԿԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26423-26 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26423-26 ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ՝ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 26-ԱՄՅԱԿԸ
Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

ք. Քարվաճառ

1993 թվականի ապրիլի առաջին օրերին ազատագրվեցին Քարվաճառ քաղաքն ու ամբողջ շրջանը։ Եվ ահա ամեն տարի ապրիլի սկզբներին Քարվաճառում և Շահումյանի շրջանի այլ համայնքներում կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված ազատագրման տարեդարձին։

Այդ առթիվ օրերս քաղաքի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոց էին այցելել ազատագրման գործողություններին մասնակցած մի խումբ ազատամարտիկներ։ Դպրոցի ուսուցչական ու աշակերտական կազմի հետ հանդիպման ժամանակ Քարվաճառի ազատագրման գործողության հրամանատարներից Հովսեփ Հովսեփյանը պատմական ակնարկ կատարեց 26 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին, կարևորեց Քարվաճառի ազատագրման ռազմավարական նշանակությունը։ Նա նաև դպրոցին նվիրեց ՙՔարվաճառ. մեր պատվո պարտքը՚ երկլեզու (հայերեն և ֆրանսերեն) գիրքը։ Նույն օրը հյուրերն ու Քարվաճառի հասարակության ներկայացուցիչները մասնակցեցին Արցախյան պատերազմի և 2016թ. ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը։
Շրջանի ղեկավարության ներկայացուցիչներն ու հյուրերն այցելեցին հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին։ Միջոցառումը շարունակվեց մշակույթի և երիտասարդության կենտրոնի շենքում։ Օրվա առթիվ ներկաներին ուղերձով դիմեց շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը։
ՙՔարվաճառի ազատագրումը տոն է ոչ միայն Շահումյանի շրջանի ու Արցախի, այլև համայն հայության համար, այն ունեցավ ռազմական, քաղաքական և հոգեբանական առանցքային նշանակություն մեր ժողովրդի և հայոց անկախ պետականության համար՚, ընդգծեց Գ. Մարտիրոսյանն իր ելույթում։
Խոսելով շրջանի այսօրվա ձեռքբերումներից՝ շրջվարչակազմի ղեկավարը նշեց, որ պայքարը չի ավարտվել, այլ տեղափոխվել է տնտեսական ու քաղաքական դաշտ։
Միջոցառումը շարունակվեց տոնական համերգով:

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 08 Apr 2019 16:35:37 +0000
ԵՐԲԵՄՆԻ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26422-2019-04-08-16-32-57 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26422-2019-04-08-16-32-57 ԵՐԲԵՄՆԻ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Ավագ սերնդից հաճախ կարելի է լսել՝ ՙՄախաթ՚ գրական-երգիծական ռադիոհանդեսի մասին, որը 70-ականներին հնչում էր Ստեփանակերտի մարզային ռադիոյով, և համարվում ամենապահանջված հաղորդումը։ Հեղինակը՝ Վազգեն Օվյանն էր. բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, պարզապես զարմանալի մարդ։ 

Ո՞րն էր ՙՄախաթ՚ -ի հաջողությունը, ի՞նչ են հիշում գործընկերները, ինչպի՞սն էր Վազգեն Օվյանը։

ԿՌԻՎ-ԿՌԻՎՆորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ.- Միշտ էլ մտածել եմ, որ միայնակ մարդ էր Վազգեն Օվյանը, ինքն իր հետ զրուցող, ինքն իրեն պատերազմ հայտարարող, հաճախ ինքն իրենից խռով... ուսածն էլ` ցավ, չարչարանք, նորից կորցնելու` շատերին անծանոթ վախ...
Պոռթկուն մարդ էր, գուցե նույնիսկ չափից դուրս ազնիվ ու անկեղծ։ Բոլորից տարբերվում էր։ Ամբոխից դուրս էր, մարդաշատ վայրերից հավերժ բացակա։ Խոսելիս բառերի ընտրությամբ չէր զբաղվում։ Մի բան էլ ասեմ, եթե ես այսօր ինչ-որ բան եմ գրում, մեղավորներից մեկը հենց Վազգեն Օվյանն է և, եթե լավը չէ մատուցածս, կարող եք հանգիստ նրան էլ մեղադրել։

Image result for Վարդգես ԲԱՂՐՅԱՆՎարդգես ԲԱՂՐՅԱՆ. -Ինձ բախտ է վիճակվել շուրջ 10 տարի աշխատել Վ. Օվյանի հետ։ ՙՄախաթը՚ մեծ հեղինակություն ունեցող հաղորդում էր։ Յուրաքանչյուր ամսվա 20-ին մարզային ռադիոյով հնչում էր՝ եթերում է ՙՄախաթ՚ երգիծական ռադիոհանդեսը, խոսափողի մոտ են՝ Մախաթյանը, Լեղունցը և Խայթունին։Ժողովուրդն անհամբերությամբ էր սպասում այդ հաղորդամանը։ Վազգեն Օվյանն իր յուրահատուկ ոճով, սարկազմով քննադատական խոսք էր բարձրաձայնում խորհրդային տարիներին։
Image result for Ռուդոլֆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՌուդոլֆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. -Պատկերացնո՞ւմ եք ի’նչ ասել էր այդ տարիներին հանրային թերությունները վեր հանելն ու հումորի տեսքով ժողովրդին ներկայացնելը։ Քանի որ արցախցու հոգեկերտվածքում հումորի զգացումը շատ ավելի մեծ է, պատկերացրեք յուրաքանչյուր ամսվա 20-ին ժողովուրդն ինչպես էր սպասում ՙՄախաթ՚-ի թողարկմանը։ Այն տարիներին մեր մասնաշենքում ունեինք ադրբեջանական ռադիոհաղորդումների բաժին, պատրաստվում էի ուղիղ եթերի, ինձ մոտեցավ թուրք խմբագիր Ջահիդը և ասաց.
-Լսե՞լ ես,հենց նոր ռադիոյով հայտարարեցին, որ Բաքվի հնագետները հայտնաբերել են պատմամշակութային արժեք հանդիսացող մի գտածո, որը մեծ սենսացիա է առաջացրել, իսկ պարզվում է, գիտե՞ս, ինչ են գտել. դույլանման ինչ-որ բան, փորագրված՝ Երևանսկի ալյումինովի զավոդ։ Վազգեն Օվյանն ահա այսպիսի հումորներով էր իր պայքարի ձևն արտահայտում։
Image result for Վարդգես ՕՎՅԱՆՎարդգես ՕՎՅԱՆ. -Չեմ հիշում, թե քանի տարեկան եմ եղել, երբ առաջին անգամ լսել եմ ՙՄախաթ՚ երգիծական հաղորդումը, բայց հիշում եմ, որ ամեն անգամ լսելով ՙՍուսերով պարը՚` Արամ Խաչատրյանի ՙԳայանե՚ բալետից, հասկանում էի, որ սկսվում է հայրիկիս հեղինակած ՙՄիկրոֆոնի մոտ են՝ Մախաթյանը և Լեղունցը՚ հաղորդումը։ Այդ տարիներին արցախցիներին եթե հարցնեին, թե դա ինչ երաժշտություն է և ով է հեղինակը, մարդկանց գերակշիռ մասը զարմանքով կնայեր քեզ ու կասեր. ՙԻ՞նչ է, լուսնի՞ց ես իջել, չգիտե՞ս, որ դա Մախաթի երաժշտությունն է՚։
Այդ տարիներին, յուրաքանչյուր ամսվա 20-ին, ժամը 7-ից հետո Ստեփանակերտի փողոցներում, ինչպես ասում են, լապտերով կարելի էր մարդ փնտրել։ Գրեթե ողջ հասուն բնակչությունը տանը ռադիոյի մոտ սպասում էր ՙՄախաթ՚-ին, որպեսզի իմանա, թե այդ անգամ ով է վերջինիս թիրախը, ում են մի լավ մախաթ ասեղով ծակծկելու, և մի կուշտ ծիծաղի ՙօրվա հերոսի՚ վրա։ Արդեն տարրական դասարանից հստակ գիտեի, որ հաղորդման հեղինակը հայրս է, որ ինքն է գրում ողջ տեքստը և ընտրում հերոսներին։ Գիտեի նաև, որ տեքստը կարդում են ինձ վաղուց ծանոթ դերասաններ Մամիկոն Միքայելյանն ու Սուրեն Համզոյանը։ Հետո հայրս ավելացրեց նաև կին հերոսի` տիկին Խայթունուն, որ սկզբում ներկայացնում էր Թամարա Մելքումյանը, հետո` քեռի Մամիկոնի կին Նվարդ Ասատրյանը։ Դերասաններն այնպես հրաշալի էին ներկայացնում իրենց հերոսներին, որ արցախցիները հենց նրանց էին ՙՄախաթ՚ անվանում։

Վարդգես ԲԱՂՐՅԱՆ. -Ասում են՝ մի օր Վազգեն Օվյանը մտնում է խանութ միս առնելու, իսկ այն ժամանակ հերթը մեծ էր, և նա հանգիստ կանգնած սպասում էր։ Վերջապես իր հերթը հասավ, խանութպանն ասաց, որ վերջին երկու կիլոգրամն է մնացել։ Միսը կշռեց, փաթաթեց և ուզում էր տալ, բայց խանութ մտած նոր այցելուին տեսնելով, ձեռքի փաթեթը ետ քաշեց ու ասաց. ՙԿներեք, Մախաթը գալիս է, իրեն պիտի տամ, թե չէ մի օր էլ ես կհայտնվեմ նրա ձեռքում...՚։

Վարդգես ՕՎՅԱՆ. - Այո, հիշում եմ այդպիսի մի հետաքրքիր դեպք։ Ասում են՝ հետո հայրս սկզբում մի քիչ զարմացած, ապա քթի տակ ժպտալով, շրջվել է ու նայել հանգիստ մսավաճառին մոտեցող ՙՄախաթին՚... Մոտեցողը` վերոհիշյալ տղամարդ դերասաններից մեկը, նկատելով հորս, կարմրել է ու շփոթված կմկմացել. ՙԸնկեր Օվյան, ազնիվ խոսք, սա առաջին դեպքն է։
Այս միջադեպի մասին հայրս հաճախ էր պատմում։ Պատմում էր նաև այդ նույն դերասանների ներկայությամբ և վերջում կեսլուրջ-կեսկատակ ավելացնում, որ ՙՄախաթը՚ հետո իրեն հավաքելով, ասել է. ՙՈչինչ, էս անգամ զիջում եմ, միսը դուք վերցրեք...՚։
Վարդգես ԲԱՂՐՅԱՆ. - Իսկապես, դերասանական կազմը շատ պրոֆեսիոնալ էր, բայց այստեղ ամենակարևորը սցենարն էր, որի հեղինակը երգիծանքի մեծ վարպետ Վ. Օվյանն էր։ Ի դեպ, երբ Օվյանը արձակուրդում էր գտնվում կամ վատառողջ էր, հատկապես կյանքի վերջին տարիներին, ՙՄախաթ՚-ի ծրագիրը գրում էինք ես, Մարսել Պետրոսյանը և Կոմիտաս Դանիելյանը։ Անկեղծ ասած՝ անհամեմատելի էր։
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ. - Ինչ խոսք, հրաշալի էին իրենց գործը մեր դերասանները կատարում, բայց, խոստովանենք, ՙՄախաթի՚-ի հաջողությունը Վազգեն Օվյանն էր։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Mon, 08 Apr 2019 16:25:36 +0000
Հանդիպում Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26421-2019-04-08-12-16-54 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26421-2019-04-08-12-16-54 Հանդիպում Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ներհայկական միասնականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է Հայ առաքելական եկեղեցու կարեւոր դերակատարությունը պետականաշինության, հայ ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 08 Apr 2019 12:16:03 +0000