comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 19 Մայիսի 2019 http://artsakhtert.com Sun, 25 Aug 2019 16:03:44 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԽՈՐ­ՀՐ­ԴԱ­ՐԱ­ՆՈՒՄ ՄԵԿ­ՆԱՐ­ԿԵՑ ԱՀ 2018թ. ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԲՅՈՒ­ՋԵԻ ԿԱ­ՏԱ­ՐՈ­ՂԱ­ԿԱ­ՆԻ ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒ­ՄԸ http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26707-2018 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26707-2018 ԽՈՐ­ՀՐ­ԴԱ­ՐԱ­ՆՈՒՄ ՄԵԿ­ՆԱՐ­ԿԵՑ  ԱՀ 2018թ. ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԲՅՈՒ­ՋԵԻ  ԿԱ­ՏԱ­ՐՈ­ՂԱ­ԿԱ­ՆԻ ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒ­ՄԸ
Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

Մա­յի­սի 20¬ից ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վում մեկ­նար­կե­ցին 2018թ. պե­տա­կան բյու­ջեի կա­տար­ման տա­րե­կան հաշ­վետ­վու­թյան քն­նար­կում­նե­րը։ ԱԺ մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րին, խմ­բակ­ցու­թյուն­նե­րին այն ներ­կա­յաց­րեց ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ար­թուր Հա­րու­թյու­նյա­նը։ Նիս­տին ներ­կա էին ԱԺ նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը, պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը։

Ա. Հա­րու­թյու­նյա­նը նախ անդ­րա­դար­ձավ հաշ­վե­տու տա­րում ձևա­վոր­ված տն­տե­սա­կան մի­ջա­վայ­րին և ո­րոշ մակ­րոտն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րի։ Այս­պի­սով, 2018թ. ար­դյունք­նե­րով ան­վա­նա­կան ար­տա­հայ­տու­թյամբ հա­մա­խառն ներ­քին ար­դյուն­քը կազ­մել է 310,3 մլրդ դրամ՝ ա­պա­հո­վե­լով գրե­թե 12 տո­կոս տն­տե­սա­կան աճ՝ 1,9% դեֆ­լյա­տո­րի պայ­ման­նե­րում։ Դրա­նում իր դե­րա­կա­տա­րու­թյունն է ու­նե­ցել հան­քար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տից հարկ­վող ա­վե­լաց­ված ար­ժե­քի հար­կը, ո­րը տն­տե­սա­կան ա­ճի ա­վե­լի քան 5% է ա­պա­հո­վել։ Նրա խոս­քով, դրա­կան դի­նա­մի­կա է ար­ձա­նագր­վել տն­տե­սու­թյան ճյու­ղա­յին դի­վեր­սի­ֆի­կա­ցիա­յի ա­ռու­մով. հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նից բա­ցի ար­դյու­նա­բե­րու­թյան մնա­ցած ճյու­ղե­րի հաշ­վին ա­պա­հով­վել է տն­տե­սա­կան ա­ճի 2%¬ը՝ նա­խորդ տար­վա 1,6%¬ի փո­խա­րեն։ Մեկ շն­չին ընկ­նող ՀՆԱ¬ն կազ­մել է 2 մլն 103 հազ. դրամ։
Անդ­րա­դառ­նա­լով նյու­թա­կան ար­տադ­րու­թյան հիմ­նա­կան ո­լոր­տում ար­ձա­նագր­ված ցու­ցա­նիշ­նե­րին՝ ֆի­նանս­նե­րի նա­խա­րարն ա­սաց, որ ար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րան­քի ծա­վա­լը կազ­մել է 125 մլրդ դրամ, ին­չը նա­խան­ցյալ տար­վա հա­մե­մատ ա­ճել է 29 %¬ով։ Շի­նա­րա­րու­թյան ծա­վա­լը կազ­մել է շուրջ 52,5 մլրդ դրամ։ Շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­նե­րի ա­ճը նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճել է 12,5%¬ով։ Գյու­ղատն­տե­սա­կան ար­տադ­րան­քի ծա­վա­լը կազ­մել է 74 մլրդ դրամ։ 3,7 %¬ով ա­ճել է նաև մի­ջին ան­վա­նա­կան աշ­խա­տա­վար­ձը։ Այն մեր երկ­րում կազ­մում է 161 հազ. դրամ։ Ար­տա­քին առևտրաշր­ջա­նա­ռու­թյան ծա­վա­լը 555,1 մլն ԱՄՆ դո­լոր է կազ­մել, այն ա­պա­հով­վել է գրե­թե 25% աճ՝ 2017թ. հա­մե­մատ։ Ա­ռանց հան­քար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տի, ա­ճը կազ­մել է 22,3%։ Ա­ճել է նաև ապ­րանք­նե­րի ներ­մուծ­ման ծա­վա­լը. այն 353 մլն ԱՄՆ դո­լար է։ Ար­տա­հան­ման ծա­վա­լը կազ­մել է 202,1 մլն ԱՄՆ դո­լար։ Հան­րա­պե­տու­թյու­նում գրանց­վել է նաև գնաճ, 2018թ. այն կազ­մել է 1,8%։ Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը նաև տե­ղե­կաց­րեց, որ պե­տա­կան բյու­ջեով պլա­նա­վոր­ված 53 մլրդ 812 մլն դրամ սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րի դի­մաց փաս­տա­ցի մուտ­քե­րը կազ­մել են 54 մլրդ 282 մլն դրամ։ Այ­սինքն, ծրագ­րա­վոր­ված ցու­ցա­նի­շը կա­տար­վել է 100,9%¬ով։ Այն 2017թ. փաս­տա­ցի ցու­ցա­նի­շը գե­րա­զան­ցել է 12 մլրդ 126 մլն դրա­մով։ Ա. Հա­րու­թյու­նյա­նը նշել է, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից ստաց­ված բյու­ջե­տա­յին վար­կի գու­մա­րը կազ­մել է 51 մլրդ 428 մլն դրամ, և կարևոր հա­մա­րել նշել, որ 2018թ. ա­ռա­ջին ան­գամ ԱՀ պե­տա­կան բյու­ջեի սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րը գե­րա­զան­ցել են այդ վար­կի գու­մա­րին։ Բյու­ջեի փաս­տա­ցի ծախ­սե­րը կազ­մել են 104 մլրդ 450 մլն դրամ։ Այդ գու­մա­րով ա­պա­հով­վել է բյու­ջեով պլա­նա­վոր­ված ցու­ցա­նի­շի 97,2%¬ը։ Նա­խա­րա­րը նաև ներ­կա­յաց­րել է բյու­ջեի կա­տա­րո­ղա­կան­ներն ըստ ո­լորտ­նե­րի, նշե­լով, որ 2018թ. բյու­ջեն ծախս­վել է կա­ռա­վա­րու­թյան կող­մից նա­խանշ­ված ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը պա­տաս­խա­նել է նաև պատ­գա­մա­վոր­նե­րի կող­մից հն­չեց­ված հար­ցե­րին։
Տե­ղե­կաց­նենք, որ բյու­ջեի կա­տա­րո­ղա­կա­նի հե­տա­գա քն­նար­կում­նե­րը շա­րու­նակ­վե­լու են ԱԺ մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի նիս­տե­րում՝ ըստ ո­լորտ­նե­րի, և տևե­լու են մինչև հու­նի­սի 7-ը։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 20 May 2019 17:51:32 +0000
ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ԲԵՐՁՈՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26705-27 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26705-27 ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ԲԵՐՁՈՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ

 

Մա­յի­սի 18-ին լրա­ցել է Բեր­ձո­րի (նախ­կին Լա­չի­նի) ա­զա­տագր­ման 27-րդ տա­րե­դար­ձը։ Այդ օ­րը Ար­ցա­խի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժերն ա­զա­տագ­րե­ցին Լա­չի­նը՝ բա­ցե­լով մայր Հա­յաս­տա­նին կա­պող կյան­քի ճա­նա­պար­հը։ Կյան­քի, ո­րով­հետև Ար­ցա­խը շր­ջա­փակ­ման մեջ էր. պա­տե­րազ­մող երկ­րին սպառ­նում էին սո­վը, զեն­քի ու զի­նամ­թեր­քի պա­կա­սը և ոչ միայն։

Քա­ղա­քի ա­զա­տագր­ման տա­րե­դար­ձին բեր­ձոր­ցի­նե­րը Հու­շա­հա­մա­լի­րում ծա­ղիկ­ներ են խո­նար­հել և հար­գել Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում զոհ­ված­նե­րի հի­շա­տա­կը։ Հու­շա­հա­մա­լի­րի պա­տե­րին փո­րագր­ված են Քա­շա­թա­ղի շր­ջա­նի ա­զա­տագր­ման ժա­մա­նակ ըն­կած մար­տիկ­նե­րի ա­նուն­նե­րը։ Տո­նի կա­պակ­ցու­թյամբ շնոր­հա­վո­րե­լով բո­լո­րին՝ Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյանն ե­լույ­թի իր խոս­քում նշել է. ՙԵ­թե Շու­շին մեր ազ­գի մեծ հաղ­թա­նակն է կո­րուստ­նե­րից, ցե­ղաս­պա­նու­թյու­նից հե­տո, ա­պա Բեր­ձո­րի, Քա­շա­թա­ղի ա­զա­տագ­րու­մը մեր ազ­գի միաս­նա­կա­նու­թյան ա­մե­նա­մեծ խոր­հր­դա­նիշն է։ Եվ այդ միաս­նա­կա­նու­թյան շնոր­հիվ ձեռք­բեր­ված հաղ­թա­նա­կից հե­տո մեր այ­սօր­վա բնա­կիչ­նե­րը շա­րու­նա­կե­ցին այդ նույն տղա­նե­րի գոր­ծը՝ գա­լով ու վե­րաբ­նակ­վե­լով ա­զա­տագր­ված Քա­շա­թա­ղի շր­ջա­նում՚,- նշել է Ստե­փան Սարգ­սյա­նը։
Կորս­տի ցա­վի հետ քա­շա­թաղ­ցի­նե­րը հա­մակ­վել էին հպար­տու­թյան զգա­ցու­մով։ Ար­դեն 27 տա­րի Բեր­ձո­րում նո­րից հն­չում են հայ­կա­կան երգն ու պա­րը։ Ման­կա­վարժ Ա­րաք­սյա Այ­վա­զյա­նը վս­տահ է, որ ա­զա­տագր­ված քա­ղա­քում հայ­րե­նա­սեր սե­րունդ է մե­ծա­նում. ՙԱյս­տեղ ծն­վում է մարդ­կա­յին նոր տե­սակ՝ բեր­ձոր­ցի, իր կամ­քով, իր ո­գով, ոչն­չով չզի­ջող մեր գե­նին։ Բեր­ձո­րը ոչ միայն կյան­քի, այլ նաև ստեղծ­ման ու ա­րար­ման ճա­նա­պարհ էր՚։
ՙՇու­շիի ա­զա­տագ­րու­մից հե­տո պետք էր բա­ցել Լա­չի­նի մար­դա­սի­րա­կան մի­ջանց­քը՚,-ա­սում է ա­զա­տա­մար­տիկ Ներ­սես Ե­ղյանն ու հի­շում այդ օ­րե­րի ծանր դրու­թյու­նը. պա­տե­րազ­մի հաղ­թա­կան ըն­թաց­քը շա­րու­նա­կե­լու հա­մար Ար­ցա­խը պետք է դուրս գար շր­ջա­փա­կու­մից։ Այ­նինչ, հա­կա­ռա­կոր­դը բազ­միցս փոր­ձել է վե­րագ­րա­վել մի­ջանց­քը, բայց ար­դյուն­քում մե­րոնք ա­զա­տագ­րել են ամ­բողջ Քա­շա­թա­ղի շր­ջա­նը. ՙԼա­չի­նի մար­դա­սի­րա­կան մի­ջանց­քը նման է մայր ե­րա­կի, ե­թե այդ ե­րա­կը կտր­վեր, ա­պա հայ ժո­ղովր­դի մի զանգ­վա­ծի՝ զի­նամ­թեր­քով և այլ մի­ջոց­նե­րով օգ­նու­թյու­նը մյու­սին կդժ­վա­րա­նար։ Դրա հա­մար անհ­րա­ժեշտ էր պա­հել մի­ջանց­քը։ Իսկ հե­տա­գա­յում ի­րա­դար­ձու­թյուն­ներն այն­պես զար­գա­ցան, որ հա­կա­ռա­կորդն ստի­պեց շա­րու­նա­կել գոր­ծո­ղու­թյուն­նե­րը՝ ա­զա­տագ­րե­լով Ղու­բաթ­լին, Զան­գե­լա­նը՚։
Բեր­ձո­րի ա­զա­տագր­ման 27-րդ տա­րե­դար­ձի առ­թիվ և հա­սա­րա­կա­կան ակ­տի­վու­թյան հա­մար Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյու­նը մի խումբ քա­շա­թաղ­ցի­նե­րի պարգևատ­րել է պատ­վոգ­րե­րով և ար­ժե­քա­վոր նվեր­նե­րով։ Պարգևնե­րը հանձ­նել է միու­թյան վար­չու­թյան ան­դամ, ԱՀ նախ­կին վար­չա­պետ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, ով նույն­պես պա­տիվ է ու­նե­ցել մաս­նակ­ցե­լու Լա­չի­նի ա­զա­տագր­մա­նը։ Շու­շիի ա­զա­տագ­րու­մից հե­տո Երևա­նի ժող­տն­տե­սա­կան ինս­տի­տու­տի երկ­րորդ կուր­սի ու­սա­նողն ու­զում էր մեկ­նել Երևան՝ քն­նու­թյուն­նե­րը հանձ­նե­լու, բայց իր աչ­քի ա­ռաջ խոց­վում է Ար­ցա­խի վեր­ջին ինք­նա­թի­ռը: ՙԱյդ օ­րը՝ 1992թ. մա­յի­սի 12-ին, մենք զրկ­վե­ցինք մեր վեր­ջին հույ­սից՝ չկար այլ ճա­նա­պարհ։ Եվ ըն­դա­մե­նը մի քա­նի օր հե­տո մենք բա­ցե­ցինք կյան­քի ճա­նա­պար­հը։ Պի­տի ա­սեմ, որ այդ ճա­նա­պար­հը հե­տա­գա­յում հնա­րա­վո­րու­թյուն ստեղ­ծեց կեր­տե­լու մեր մնա­ցած հաղ­թա­նակ­նե­րը՚,-ա­սել է Ա. Հա­րու­թյու­նյա­նը։
Բեր­ձո­րի ա­զա­տագր­ման 27-րդ տա­րե­դար­ձի կա­պակ­ցու­թյամբ մի խումբ ա­զա­տա­մար­տիկ­նե­րի խրա­խու­սել են ՙՍա­տար՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյունն ու Բեր­ձո­րի քա­ղա­քա­պե­տա­րա­նը։ Բեր­ձո­րի քա­ղա­քա­պետ Ա­նա­հիտ Չար­չյա­նի խոս­քով՝ հա­մայն­քը տա­րեց­տա­րի ծաղ­կում է: ՙՔա­ղա­քի շե­նաց­ման գոր­ծում մենք բո­լորս պար­տա­վոր­վում ենք մեր ներդ­րում­ներն ու­նե­նա­լու բնա­կա­րա­նա­շի­նու­թյան, բա­րե­կարգ­ման, նոր են­թա­կա­ռուց­վածք­ներ ստեղ­ծե­լու և, ի­հար­կե, ե­րե­խա­նե­րին ո­րա­կյալ կր­թու­թյուն տա­լու գոր­ծում։ Մենք պար­տա­վոր­վում ենք ա­նել ա­վե­լին, որ վաղ­վա Բեր­ձո­րը լի­նի ա­վե­լի հար­մա­րա­վետ ու գե­ղե­ցիկ, մեր հաղ­թա­նակ­նե­րին վա­յել՚։
Քա­շա­թա­ղի շր­ջա­նի մա­սին հա­մա­պար­փակ տե­ղե­կու­թյուն ստա­նա­լու հա­մար բա­վա­կան էր այ­ցե­լել Բեր­ձո­րի պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րան, ո­րի Փառ­քի սրա­հում ցու­ցադր­վել են Լա­չի­նի ա­զա­տագր­ման, ապ­րի­լյան պա­տե­րազ­մի մա­սին պատ­մող և շր­ջա­նի տա­րած­քում հայտ­նա­բեր­ված պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի լու­սան­կար­ներ։ Ըստ հե­ղի­նակ Զոհ­րաբ Ըռ­քո­յա­նի՝ այդ հու­շար­ձան­նե­րը վկա­յում են, որ տա­րած­քը հայ­կա­կան է: ՙՎե­րաբ­նա­կեց­ման տա­րի­նե­րին իմ կա­տա­րած ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում Քա­շա­թա­ղի շր­ջա­նում հայտ­նա­բե­րել եմ հա­րյու­րա­վոր հու­շար­ձան­ներ։ Դրանք խո­սում են այն մա­սին, որ այս տա­րածք­նե­րը հայ­կա­կան են, ե­ղել են Սյու­նիք և Ար­ցախ աշ­խարհ­նե­րի գա­վառ­նե­րը։ Սա ոչ ոք չի կա­րող հեր­քել։ Այդ քա­րե հու­շար­ձան­նե­րում փո­րագր­ված են հա­յե­րեն տա­ռե­րը՝ սկ­սած 4-րդ դա­րից՚,-ա­սում է նա։
Բեր­ձո­րի ա­զա­տագր­ման 27-րդ տա­րե­դար­ձին քա­ղա­քում կազ­մա­կերպ­վել են մի շարք մշա­կու­թա­ժա­ման­ցա­յին մի­ջո­ցա­ռում­ներ։ Իսկ ե­րե­կո­յան Վե­հա­փա­ռի հրա­պա­րա­կում կա­յա­ցած հա­մեր­գից հե­տո տե­ղի է ու­նե­ցել տո­նա­կան հրա­վա­ռու­թյուն։

Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 20 May 2019 17:44:01 +0000
ԴԻ­ՏԱՐ­ԿՈՒՄ­ՆԵՐ ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԱՆՎ­ՏԱՆ­ԳՈՒ­ԹՅԱՆ ԵՎ ՌԱԶ­ՄԱ­ՎԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ՇՈՒՐՋ http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26704-2019-05-20-17-40-41 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26704-2019-05-20-17-40-41 ԴԻ­ՏԱՐ­ԿՈՒՄ­ՆԵՐ ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԱՆՎ­ՏԱՆ­ԳՈՒ­ԹՅԱՆ  ԵՎ ՌԱԶ­ՄԱ­ՎԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում մա­յի­սի 16-ին հյու­րըն­կալ­վե­ցին ռազ­մա­կան վեր­լու­ծա­բան, փոր­ձա­գետ Ար­մեն Հա­րու­թյու­նյա­նը և քա­ղա­քա­գետ Հրա­չյա Ար­զու­մա­նյա­նը:

Ա. Հա­րու­թյու­նյա­նը դա­սա­խո­սու­թյուն կար­դաց ռազ­մա­կան անվ­տան­գու­թյան և ռազ­մա­վա­րու­թյան թե­մա­յով, ո­րը, նրա դի­տարկ­մամբ, շատ հրա­տապ է մեր երկ­րի հա­մար` հաշ­վի առ­նե­լով պա­տե­րազ­մի լուրջ վտան­գը և մեր տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը: Ըստ նրա՝ ա­պա­գա քա­ղա­քա­գետ­նե­րը և հա­սա­րա­կու­թյունն ընդ­հան­րա­պես պետք է լավ պատ­կե­րա­ցում կազ­մեն` ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում ռազ­մա­կան անվ­տան­գու­թյու­նը, և որն է այն ռազ­մա­կան դոկտ­րի­նը, ո­րը կլի­նի ա­մե­նաար­դյու­նա­վե­տը:
Նրա կար­ծի­քով` մեր պե­տու­թյու­նը որ­դեգ­րել է պաշտ­պա­նա­կան ռազ­մա­վա­րու­թյուն, որն ար­դյու­նա­վետ չէ: Ապ­րի­լյան պա­տե­րազմն ա­պա­ցու­ցեց, որ այդ դոկտ­րի­նը չի կա­րող թշ­նա­մու զոր­քե­րի ջախ­ջա­խում և մեր երկ­րի հա­մար եր­կա­րատև խա­ղաղ ժա­մա­նա­կաշր­ջան ա­պա­հո­վել: Դրա հա­մար պետք է անց­նել հար­ձա­կո­ղա­կան ռազ­մա­կան դոկտ­րի­նի և ա­վե­լի ար­դիա­կա­նաց­նել մեր բա­նա­կը, ձեռք բե­րել նո­րա­գույն զին­տեխ­նի­կա: Պետք է ա­մեն օր պատ­րաստ լի­նել նոր պա­տե­րազ­մի և, հաշ­վի առ­նե­լով մեր հա­կա­ռա­կոր­դի բա­վա­կա­նին լուրջ ռազ­մա­կան նե­րու­ժը, խրա­մատ­նե­րում չս­պա­սել նրա հար­ձակ­մա­նը: ՙՄեր հե­տա­խու­զու­թյու­նը պետք է իր կա­րո­ղու­թյուն­ներն ա­վե­լաց­նի, ին­չը մեզ թույլ կտա ի­մա­նալ պա­տե­րազ­մի բարձր հա­վա­նա­կա­նու­թյան մա­սին և ի­րա­կա­նաց­նել կան­խար­գե­լիչ հար­ված՚,-այս կար­ծի­քին է փոր­ձա­գե­տը:
Մյուս կարևոր կե­տը պա­հես­տա­զո­րի լավ պատ­րաս­տու­թյունն է. նրա մար­տու­նա­կու­թյու­նը չպետք է զի­ջի կա­նո­նա­վոր զո­րա­միա­վո­րում­նե­րին: Պետք է ու­շադ­րու­թյուն դարձ­նել նաև քա­ղա­քա­ցիա­կան պաշտ­պա­նու­թյա­նը: Փոր­ձա­գետն օ­րի­նակ բե­րեց Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի բաց­թո­ղում­նե­րը. մի քա­նի ժամ պա­տե­րազմ էր գնում, բայց Ար­ցա­խի ա­շա­կերտ­նե­րը գնում էին դպ­րոց, և այդ պատ­ճա­ռով նաև ա­շա­կեր­տի կո­րուստ ու­նե­ցանք: Պետք է ստեղ­ծել պե­տա­կան հր­թի­ռաօ­դա­յին կան­խար­գել­ման հա­մա­կարգ, որն ին­տեգր­ված կլի­նի հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան մեջ, որ­պես­զի հնա­րա­վոր հար­վա­ծի դեպ­քում ազ­դան­շան­ներ հն­չեն հա­մա­պա­տաս­խան բնա­կա­վայ­րե­րում, և բնակ­չու­թյու­նը պատս­պար­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա: ՙԵվ քա­նի որ մենք ապ­րում ենք այն­պի­սի տա­րա­ծաշր­ջա­նում, որ­տեղ չորս հարևան­նե­րից եր­կուսն ու­զում են ոչն­չաց­նել մեր պե­տա­կա­նու­թյու­նը, պետք է ի­րա­կա­նաց­նենք ազգ-բա­նակ հա­յե­ցա­կար­գի կի­րա­ռու­մը և Հա­յաս­տա­նը նո­րից վե­րա­ծենք ա­նա­ռիկ բեր­դի, ինչ­պի­սին այն ե­ղել է իր հինգ­հա­զա­րա­մյա պատ­մու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նում: Իսկ դրա հա­մար անհ­րա­ժեշտ է կա­ռու­ցել մր­ցու­նակ տն­տե­սու­թյուն, պե­տու­թյունն էլ կա­րո­ղա­նա ա­պա­հո­վել ժա­մա­նա­կա­կից բա­նակ՚,-նշեց փոր­ձա­գե­տը:
Անդ­րա­դառ­նա­լով ներ­քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րին՝ նա ա­սաց, որ դրանք չպետք է բարձր դա­սել անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րից, այդ կար­միր գիծն անց­նել պետք չէ, ժո­ղո­վուր­դը և պատ­մու­թյու­նը չեն նե­րի:
Բա­նա­խո­սը նշեց, որ մինչև 2000-ա­կան թվա­կան­նե­րը թշ­նա­մին վա­խե­նում էր, բայց երբ տե­ղի ու­նե­ցավ ռազ­մա­կան հա­վա­սա­րակշ­ռու­թյան խախ­տում, նա ա­վե­լաց­րեց լար­վա­ծու­թյու­նը: Եվ ներ­կա ի­րա­վի­ճա­կի խն­դիրն է կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում փո­խել դա, ին­չի հնա­րա­վո­րու­թյուն­ներն առ­կա են. ՙԻսկ մինչ այդ պետք է կենտ­րո­նաց­նենք մեր ժո­ղովր­դի ամ­բողջ նե­րու­ժը և ցույց տանք թշ­նա­մուն, որ պատ­րաստ ենք պա­տե­րազ­մի, որ այլևս չենք սպա­սի թշ­նա­մու հար­ձակ­մա­նը: Որ­պես ցե­ղաս­պա­նու­թյուն վե­րապ­րած ժո­ղո­վուրդ՝ վտան­գի պա­հին ի­րա­վունք ու­նենք ա­ռանց սպա­սե­լու ա­ռա­ջի­նը հար­վա­ծել և ա­պա­հո­վել մեր ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյու­նը՚,-ա­սաց նա:
Մեր այն հար­ցին, թե աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ներ­կա ի­րա­վի­ճա­կում ինչ­պի­սին պետք է լի­նեն մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը դաշ­նա­կից­նե­րի հետ, վեր­լու­ծա­բանն ա­սաց. ՙՄենք ու­նենք եր­կու հու­սա­լի դաշ­նա­կից` մեր բա­նա­կը և հե­տա­խու­զու­թյու­նը: Ապ­րի­լյան պա­տե­րազ­մը ցույց տվեց, որ ի­րա­կան դաշ­նա­կից չու­նենք: Ե­թե ու­զում ենք պահ­պա­նել մեր պե­տա­կա­նու­թյու­նը, պետք է հեն­վենք սե­փա­կան ու­ժի վրա, ո­րով­հետև ցան­կա­ցած, այս­պես կոչ­ված, դաշ­նա­կից, կա­րող է ու­նե­նալ այն­պի­սի ազ­գա­յին շա­հեր, ո­րոնք կա­րող են տվյալ պա­հին չհա­մընկ­նել մեր շա­հե­րի հետ՚,-և որ­պես ա­պա­ցույց վկա­յա­կո­չեց Ապ­րի­լյան պա­տե­րազմն ու մեր հա­րուստ պատ­մու­թյու­նը:
Քա­ղա­քա­գետ Հրա­չյա Ար­զու­մա­նյա­նը նույն­պես հար­ցի վե­րա­բե­րյալ ներ­կա­յաց­րեց իր դի­տար­կում­նե­րը: 25 տա­րուց ա­վե­լի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում կու­տակ­վել են մեծ ծա­վա­լով խն­դիր­ներ, ո­րոնք ոչ միայն ռազ­մա­կան են, այլև սո­ցիա­լա­կան, տն­տե­սա­կան, քա­ղա­քա­կան և այլն: Ըստ նրա՝ պա­տե­րազ­մը քա­ղա­քա­կա­նու­թյան շա­րու­նա­կու­թյունն է ու­րիշ գոր­ծի­քով: ՙՊա­տե­րազ­մը քա­ղա­քա­կան մտ­քի, քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի գոր­ծիքն է: Դու կա­րող ես ու­նե­նալ լավ բա­նակ, բայց ե­թե քո քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վը չու­նի կամք կռ­վե­լու, ա­մեն ինչ ա­պար­դյուն է՚: Նա բե­րեց բա­նաձևը, ո­րը ո­րո­շում է, թե ին­չից է կազմ­ված ազ­գի հզո­րու­թյու­նը. այն է` տն­տե­սա­կան հզո­րու­թյուն, ռազ­մա­կան, եր­րորդ՝ հա­սա­րա­կու­թյան հզո­րու­թյուն, բայց այդ ա­մե­նը բազ­մա­պատկ­վում է կամ­քի դրսևոր­մամբ: ՙԴու կա­րող ես ու­նե­նալ ահ­ռե­լի տն­տե­սա­կան, ռազ­մա­կան նե­րուժ, բայց ե­թե չու­նես կռ­վե­լու կամք, ա­մեն ին­չը զրո­յա­նում է՚,-ա­սաց նա:
Քա­ղա­քա­կա­նու­թյան մի ան­բա­ժա­նե­լի մասն էլ գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն է: ՙԵ­թե ու­զում ես ու­նե­նալ կա­յուն քա­ղա­քա­կա­նու­թյուն, կա­յուն հա­սա­րա­կու­թյուն, հզոր հայ­րե­նիք, դու պետք է կողմ­նո­րոշ­վես` ինչ գա­ղա­փար­ներ ու­նի հայ ժո­ղո­վուր­դը 21-րդ դա­րում, ինչ է ու­զում, ուր է գնում: Փոր­ձը ցույց է տա­լիս, որ երբ հայ ժո­ղո­վուրդն իր առջև դնում է կոնկ­րետ նպա­տակ, նա միշտ հաս­նում է դրան: Խն­դիր­նե­րը լի­նում են այն ժա­մա­նակ, երբ չենք կա­րո­ղա­նում ի մի բե­րել մեր հար­ցերն ու նպա­տակ­նե­րը՚,-նկա­տեց քա­ղա­քա­գե­տը՝ հա­վե­լե­լով, որ մա­տաղ սե­րունդն այս ո­գով պետք է հնա­րա­վո­րինս դաս­տիա­րակ­վի:

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Mon, 20 May 2019 17:36:43 +0000
ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԾԱՌԱՅԵԼ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՇԱՀԵՐԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26703-2019-05-20-17-31-22 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26703-2019-05-20-17-31-22 ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԾԱՌԱՅԵԼ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՇԱՀԵՐԻՆ
Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Հարցազրույց Արցախի ներդրումային հիմնադրամի (ԱՆՀ) գլխավոր տնօրեն 

Քաջիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

-Պա­րոն Խա­չատ­րյան, ԱՆՀ-ն հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում ար­դեն ա­վե­լի քան մեկ տաս­նա­մյակ ի­րա­կա­նաց­նում է հի­փո­թե­քա­յին վար­կա­վոր­ման ծրա­գիր: Այս ըն­թաց­քում բազ­մա­թիվ շա­հա­ռու­նե­րի ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բեր­վել: Չնա­յած դրան, ծրա­գի­րը հա­սա­նե­լի չէր շա­տե­րին. ե­ղել են ո­րո­շա­կի մտա­հո­գու­թյուն­ներ, ո­րոնց հետևան­քով ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը վե­րա­նա­յել է գոր­ծող կար­գը: Կա­րե­լի՞ է ա­սել, որ այս ան­գամ իս­կա­պես էա­կան փո­փո­խու­թյուն­ներ են կա­տար­վել` հօ­գուտ քա­ղա­քա­ցի­նե­րի: Ի՞նչ է փոխ­վել նախ­կի­նում գոր­ծող կար­գի հա­մե­մատ:

-Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մի որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյունն ի սկզ­բա­նե նպա­տակ ու­ներ քա­ղա­քա­ցի­նե­րին ցու­ցա­բե­րել անհ­րա­ժեշտ այն պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը, ո­րը հետ­պա­տե­րազ­մյան փու­լը հաղ­թա­հա­րած ար­ցախ­ցի­նե­րին կօգ­ներ ա­ռա­վել ա­մուր ար­մատ­ներ ձգել հայ­րե­նի հո­ղում: Դա ա­ռա­ջին հեր­թին բնա­կա­րա­նա­յին հար­ցի լու­ծումն էր` թե՜ ե­ղած բնակ­ֆոն­դի բա­րե­լավ­ման, թե՜ նոր բնա­կա­րան­նե­րի կա­ռուց­ման մի­ջո­ցով: Հաշ­վի առ­նե­լով այդ ա­մե­նը` սկ­սած 2008 թվա­կա­նից, Հիմ­նադ­րա­մը հան­դի­սա­ցավ հի­փո­թե­քա­յին վար­կա­վոր­մամբ ԱՀ քա­ղա­քա­ցի­նե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նող հիմ­նա­կան կա­ռույ­ցը: Տասն­մեկ տա­րի­նե­րի ըն­թաց­քում միայն բան­կե­րի կող­մից հի­փո­թե­քա­յին վար­կա­վոր­մամբ բնա­կա­րան ձեռք բե­րե­լու պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում հի­փո­թե­քա­յին վար­կեր է ստա­ցել ա­վե­լի քան 2600 ըն­տա­նիք, մոտ 780 ըն­տա­նիք ստա­ցել է փո­խա­ռու­թյուն` Հիմ­նադ­րա­մի կող­մից՝ շրջ­կենտ­րոն­նե­րում և գյու­ղե­րում բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման նպա­տա­կով:
Գոր­ծա­դի­րի կող­մից մշակ­ված նոր կարգն իր մեջ ընդ­գր­կել է նախ­կի­նում գոր­ծող` ԱՀ կա­ռա­վա­րու­թյան 2008թ. փետր­վա­րի 26-ի թիվ 101 և 2014 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 23-ի թիվ 889-Ն ո­րո­շում­նե­րով հաս­տատ­ված եր­կու կար­գե­րի դրույթ­նե­րը՝ հա­մա­պա­տաս­խան փո­փո­խու­թյուն­ներ մտց­նե­լով հօ­գուտ քա­ղա­քա­ցի­նե­րի, ինչ­պես նաև կա­տա­րե­լով ո­րոշ հս­տա­կե­ցում­ներ:
-Կոնկ­րետ ի՞նչ փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին է խոս­քը:
- Նոր կար­գով ու­ժի մեջ մտած հիմ­նա­կան փո­փո­խու­թյուն­նե­րից կա­րե­լի է նշել այն, որ բնա­կե­լի տա­րածք ձեռք բե­րե­լու կամ վե­րա­նո­րո­գե­լու նպա­տա­կով ֆի­նան­սա­վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան կող­մից տր­վող կամ գոր­ծող վար­կի տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քի սուբ­սի­դա­վոր­ման չափն ա­վե­լաց­վել է ըն­տա­նի­քում յու­րա­քան­չյուր ան­չա­փա­հաս ե­րե­խա­յի հաշ­վով ` վար­կի տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քի հինգ տո­կո­սի չա­փով:
Բա­ցա­ռու­թյամբ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի, Ար­ցա­խի բո­լոր բնա­կա­վայ­րե­րի հա­մար հան­վել են բնա­կա­րա­նի ձեռք­բեր­ման և վե­րա­նո­րոգ­ման, իսկ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում` բնա­կա­րա­նի վե­րա­նո­րոգ­ման նպա­տակ­նե­րով հի­փո­թե­քա­յին վար­կա­վոր­ման ա­ջակ­ցու­թյու­նից օգտ­վե­լու հա­մար քա­ղա­քա­ցի­նե­րի հաշ­վառ­ման և բնա­կու­թյան սահ­ման­ված ժամ­կետ­նե­րը: Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում բնա­կե­լի տա­րածք ձեռք բե­րե­լու հա­մար այս ծրագ­րի ա­ջակ­ցու­թյու­նից կա­րող են օգտ­վել նաև Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում 10 տար­վա աշ­խա­տան­քա­յին ստաժ ու­նե­ցող ԱՀ քա­ղա­քա­ցի­նե­րը, ինչ­պես նաև ԱՀ զին­ված ու­ժե­րի սպա­յա­կան կազ­մի և պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն ի­րա­կա­նաց­նող զին­ծա­ռա­յող­նե­րը, ում ծա­ռա­յու­թյան վայ­րը 5 տա­րուց ա­վել գտն­վում է Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում (ա­մու­սին­նե­րից առն­վազն մե­կը): Հան­վել է բնա­կա­րա­նի ձեռք­բեր­ման հա­մար մեկ շն­չի հաշ­վար­կով սահ­ման­ված մա­կե­րե­սի 30քառ. մ սահ­մա­նա­փա­կու­մը: Պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նից օգտ­վող ըն­տա­նիք­նե­րում ա­մու­սին­նե­րից մե­կի մահ­վան դեպ­քում հի­փո­թե­քա­յին վար­կի տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քի սուբ­սի­դա­վո­րումն ի­րա­կա­նաց­վում է ամ­բող­ջու­թյամբ: Սուբ­սի­դա­վոր­ման ժամ­կե­տը սահ­ման­վել է վար­կի տրա­մադր­ման ժամ­կե­տին հա­վա­սար՝ միա­ժա­մա­նակ Հիմ­նադ­րա­մին վե­րա­պա­հե­լով հինգ տա­րին մեկ ան­գամ հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րից շա­հա­ռուի վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­վա­քագր­ման, ու­սում­նա­սիր­ման և անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում` տո­կո­սադ­րույ­քի սուբ­սի­դա­վոր­ման պայ­ման­նե­րի վե­րա­նայ­ման մա­սին հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում կա­յաց­նե­լու ի­րա­վուն­քը:

Ար­տար­ժույ­թով տրա­մադր­ված բնա­կա­րա­նի վե­րա­նո­րոգ­ման վար­կե­րի տա­րե­կան տո­կո­սադ­րույք­նե­րի մաս­նա­կի սուբ­սի­դա­վոր­ման չա­փե­րը նույն­պես, ինչ­պես նախ­կի­նում բնա­կա­րա­նի ձեռք­բեր­ման վար­կե­րի դեպ­քում, վե­րա­նայ­վում են հօ­գուտ շա­հա­ռու­նե­րի:
Բնա­կե­լի տա­րած­քի գն­ման կամ կա­ռուց­ման հա­մար վար­կի ա­ռա­վե­լա­գույն ար­ժեք է սահ­ման­վել 44 մլն դրա­մը, իսկ ար­տո­նյալ սո­ցիա­լա­կան խմ­բե­րին պատ­կա­նող շա­հա­ռու­նե­րի դեպ­քում, ե­թե վար­կի գու­մա­րը գե­րա­զան­ցում է 27 մլն դրա­մը, շա­հա­ռուն օգտ­վում է ընդ­հա­նուր կար­գով:
-Ներ­կա­յումս քա­նի՞ շա­հա­ռու է օգտ­վում հի­պո­թե­քա­յին վար­կա­վոր­ման ծրագ­րից, որ­քա՞ն գու­մա­րի վարկ է տրա­մադր­վել նրանց: Եվ, ընդ­հան­րա­պես, ինչ­պի­սի՞ ակ­տի­վու­թյուն են ցու­ցա­բե­րում քա­ղա­քա­ցի­նե­րը:
-Տա­րեց­տա­րի ա­ճում է մեր քա­ղա­քա­ցի­նե­րի վս­տա­հու­թյու­նը պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան գոր­ծող մե­խա­նիզմ­նե­րի, մեր ծրագ­րե­րի հան­դեպ: Ընդ­հա­նուր առ­մամբ, ծրագ­րի գոր­ծարկ­ման տասն­մեկ տա­րի­նե­րի ըն­թաց­քում Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մի գոր­ծըն­կեր ֆի­նան­սա­վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից 2601 ըն­տա­նի­քի տրա­մադր­վել է ա­վե­լի քան 20.7 մլրդ դրա­մի վարկ, պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյու­նից օգտ­վել է 9771 քա­ղա­քա­ցի, հի­փո­թե­քա­յին վար­կե­րի տա­րե­կան տո­կո­սադ­րույք­նե­րի մաս­նա­կի սուբ­սի­դա­վոր­մանն է ուղղ­վել 3.9 մլրդ դրա­մի գու­մար:
Ի դեպ, տար­վա սկզ­բից մեր քա­ղա­քա­ցի­նե­րը մեծ ակ­տի­վու­թյուն են ցու­ցա­բե­րում: Ըն­թաց­քի մա­սին պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հա­մար կա­րող ենք ո­րոշ թվեր ներ­կա­յաց­նել, ո­րոնք ա­ռա­վել քան խո­սուն են:
2019թ. ան­ցած 4 չորս ա­միս­նե­րի ըն­թաց­քում Հիմ­նադ­րամ է դի­մել 542 քա­ղա­քա­ցի՝ բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման հար­ցով: Ըն­դուն­վել է 177 հայտ: Դա նշա­նա­կում է, որ, ան­ցյալ տար­վա հա­մե­մատ, ամ­սա­կան կտր­ված­քով մոտ 2,5 ան­գամ ա­վե­լա­ցել է ըն­դուն­ված հայ­տե­րի քա­նա­կը:
-Կա­րո՞ղ են նոր կար­գից օգտ­վել մինչ այդ Հիմ­նադ­րա­մի շա­հա­ռու հան­դի­սա­ցած քա­ղա­քա­ցի­նե­րը, նոր ո­րո­շու­մը տա­րած­վու՞մ է նրանց վրա: Նույն պայ­ման­նե­րո՞վ, ինչ որ նոր շա­հա­ռու­նե­րը:
-Ընդ­հան­րա­պես, քա­ղա­քա­ցին պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյամբ հի­փո­թե­քա­յին վար­կա­վոր­մամբ բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման յու­րա­քան­չյուր ձևից՝ բնա­կե­լի տա­րած­քի ձեռք բե­րում և վե­րա­նո­րո­գում, կա­րող է օգտ­վել միայն մեկ ան­գամ, սա­կայն կան ո­րոշ բա­ցա­ռու­թյուն­ներ. ե­թե քա­ղա­քա­ցին, ո­րն այդ նպա­տա­կով ստաց­ել է բնա­կե­լի տա­րած­քի ձեռք­բեր­ման և կամ վե­րա­նո­րոգ­ման ա­ջակ­ցու­թյուն` ա­ռան­ձին ըն­տա­նիք է կազ­մում, մինչև 18 տա­րե­կան շա­հա­ռուն, ում հաշ­վարկ­մամբ ստաց­վել է հի­փո­թե­քա­յին պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը մեկ ան­գամ, դրա­նից կր­կին կա­րող է օգտ­վել 18 տա­րին լրա­նա­լուց հե­տո ըն­տա­նիք կազ­մե­լու կամ 32 տա­րին լրա­նա­լու դեպ­քում, բնա­կե­լի տան կա­ռուց­ման և վե­րա­նո­րոգ­ման նպա­տա­կով հի­փո­թե­քա­յին պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նից քա­ղա­քա­ցին կա­րող է օգտ­վել նույն բնա­կե­լի տան հա­մար մե­կից ա­վե­լի ան­գամ, սա­կայն վար­կե­րի հան­րա­գու­մա­րը չպետք է գե­րա­զան­ցի սահ­ման­ված ա­ռա­վե­լա­գույն ար­ժեք­նե­րը:

Հիմ­նադ­րա­մի շա­հա­ռու­նե­րի վրա տա­րած­վում է նաև նոր կար­գով սահ­ման­ված յու­րա­քան­չյուր ե­րե­խա­յի հաշ­վար­կով սուբ­սի­դիա­յի նվա­զե­ցու­մը: Մինչև մա­յի­սի 30-ը նե­րա­ռյալ հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թեր ներ­կա­յաց­րած քա­ղա­քա­ցի­նե­րի վար­կի տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քի սուբ­սի­դա­վոր­ման չա­փը կվե­րա­նայ­վի 2019թ. հուն­վա­րի 1-ից սկ­սած, իսկ սույն թվա­կա­նի մա­յի­սի 30-ից հե­տո հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թեր ներ­կա­յաց­նե­լու դեպ­քում՝ փաս­տաթղ­թե­րը ներ­կա­յաց­նե­լու օր­վա­նից: 2019թ. մա­յի­սի 1-ի դրու­թյամբ, մոտ 110 քա­ղա­քա­ցի ար­դեն իսկ ներ­կա­յաց­րել է հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թե­րը սուբ­սի­դա­վոր­ման չա­փը վե­րա­նա­յե­լու նպա­տա­կով:
Գոր­ծող ար­տար­ժույ­թով տրա­մադր­ված բնա­կա­րա­նի վե­րա­նո­րոգ­ման վար­կե­րի տա­րե­կան տո­կո­սադ­րույք­նե­րի մաս­նա­կի սուբ­սի­դա­վոր­ման չա­փե­րը նույն­պես, ինչ­պես նախ­կի­նում բնա­կա­րա­նի ձեռք­բեր­ման վար­կե­րի դեպ­քում, վե­րա­նայ­վում են հօ­գուտ շա­հա­ռու­նե­րի:

-Տրա­մադր­վող վար­կե­րի վե­րահ­սկ­ման ի՞նչ մե­խա­նիզմ­ներ են օգ­տա­գործ­վում: Հայտ­նի է, որ վար­կե­րը շա­հա­ռու­նե­րի կող­մից միշտ չեն նպա­տա­կա­յին ծախս­վում: Կա՞ն ժամ­կե­տանց վար­կեր, բան­կե­րի հետ խն­դիր­ներ ու­նե­ցող շա­հա­ռու­ներ, ինչ­պե՞ս է ըն­թա­նում վար­կե­րի հետ­բեր­ման գոր­ծըն­թա­ցը:
-Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մում որ­պես ա­ռան­ձին ստո­րա­բա­ժա­նում գոր­ծում է վե­րահս­կո­ղու­թյան բա­ժի­նը: Դի­տար­կում­նե­րի մի­ջո­ցով վե­րահս­կո­ղու­թյուն է ի­րա­կա­նաց­վում շա­հա­ռու­նե­րին տրա­մադր­ված ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի նպա­տա­կա­յին և ար­դյու­նա­վետ օգ­տա­գործ­ման նկատ­մամբ: Վար­կի ոչ նպա­տա­կա­յին օգ­տա­գործ­ման փաստ հայտ­նա­բե­րե­լու դեպ­քում նրանց հան­դեպ կի­րառ­վում է վար­կի տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քի մաս­նա­կի սուբ­սի­դա­վոր­ման դա­դա­րե­ցում՝ հե­տա­գա­յում վե­րա­նա­յե­լու պայ­մա­նով:
-Ի՞նչ բա­րե­փո­խում­ներ են կա­տար­վել հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րում բնակ­վող քա­ղա­քա­ցի­նե­րի պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րում:
-2009 թվա­կա­նից հի­փո­թե­քա­յին ա­ջակ­ցու­թյան ա­ռան­ձին ծրագ­րե­րով փո­խա­ռու­թյուն է տրա­մադր­վում շրջ­կենտ­րոն­նե­րի և գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րի բնա­կիչ­նե­րին՝ բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման նպա­տա­կով: Հիմ­նադ­րա­մի կող­մից հաս­տատ­վել է շր­ջան­նե­րում բնակ­վող քա­ղա­քա­ցի­նե­րի պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան ի­րա­կա­նաց­ման նոր կար­գը, ո­րով սահ­ման­վել են նոր ար­տո­նու­թյուն­ներ և բա­րե­փո­խում­ներ, ինչ­պես նաև մտց­վել են ո­րոշ հս­տա­կե­ցում­ներ: Մաս­նա­վո­րա­պես, ար­տո­նյալ պայ­ման­նե­րով փո­խա­ռու­թյուն­ներ են տրա­մադր­վում ա­ռան­ձին սո­ցիա­լա­կան կար­գա­վի­ճակ ու­նե­ցող խմ­բե­րին, ինչ­պես նաև սպա­յա­կան կազ­մին և պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն ի­րա­կա­նաց­նող զին­ծա­ռա­յող­նե­րին՝ բնա­կե­լի տա­րածք ձեռք բե­րե­լու և/կամ վե­րա­նո­րո­գե­լու նպա­տա­կով ան­տո­կոս փո­խա­ռու­թյուն­նե­րի և միան­վագ ան­հա­տույց գու­մար­նե­րի տրա­մադր­ման տես­քով: Գոր­ծող նոր կար­գով երկ­րոր­դա­յին շու­կա­յից բնա­կե­լի տա­րածք գնե­լու և/կամ վե­րա­նո­րո­գե­լու նպա­տա­կով Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մի կող­մից տր­վող կամ գոր­ծող փո­խա­ռու­թյան տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քի չա­փը նվա­զեց­վում է ըն­տա­նի­քում յու­րա­քան­չյուր ան­չա­փա­հաս ե­րե­խա­յի հաշ­վով փո­խա­ռու­թյան տա­րե­կան սկզբ­նա­կան տո­կո­սադ­րույ­քի 10 տո­կո­սի չա­փով: Բա­ցի այդ, բնա­կե­լի տան կա­ռուց­ման կամ բնա­կե­լի տա­րած­քի կցա­կա­ռուց­ման նպա­տա­կով տրա­մադր­վող փո­խա­ռու­թյուն­նե­րի տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քը 2019 թվա­կա­նի ապ­րի­լի 1-ից սահ­ման­վել է տա­րե­կան 1 տո­կոս, ին­չը տա­րած­վում է նաև նախ­կի­նում ստա­ցած փո­խա­ռու­թյուն­նե­րի վրա՝ ժամ­կե­տանց պար­տա­վո­րու­թյուն­ներ չու­նե­նա­լու դեպ­քում:
-Կար­ծիք կա, որ Ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մը բա­վա­կա­նա­չափ բաց չի աշ­խա­տում, ուս­տի ա­ռա­վել թա­փան­ցիկ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն կա: Որ­պես կա­ռույ­ցի նոր ղե­կա­վար, ինչ­պի­սի՞ն կլի­նի Ձեր մո­տե­ցումն այս հար­ցում:
-Նշեմ, որ Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մը գոր­ծում է ԱՀ կա­ռա­վա­րու­թյան որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում և ի­րա­կա­նաց­նում կա­ռա­վա­րու­թյան կող­մից հաս­տատ­ված ծրագ­րե­րը: Որ­պես Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մի նոր ղե­կա­վար, կա­րող եմ հա­վաս­տիաց­նել, որ մեր կո­լեկ­տի­վը պատ­րաստ է պատ­շաճ կեր­պով սպա­սար­կե­լու մեր քա­ղա­քա­ցի­նե­րին՝ պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նից օգտ­վե­լու նպա­տա­կով ներ­կա­յաց­վող փաս­տաթղ­թե­րի ստաց­ման ու լրաց­ման, ծա­գող ի­րա­վունք­նե­րի ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րի պար­զա­բան­ման, ֆի­նան­սա­վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան ընտ­րու­թյան, բնա­կե­լի տա­րած­քի ձեռք­բեր­ման կամ վե­րա­նո­րոգ­ման, ստաց­ված վար­կի սպա­սարկ­ման և միջ­նոր­դու­թյուն ի­րա­կա­նաց­նող այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ըն­թաց­քում: Մեր աշ­խա­տա­կից­նե­րը փոր­ձում են մատ­չե­լի ձևով պար­զա­բա­նում­ներ տալ գոր­ծող կար­գի և անհ­րա­ժեշտ փաս­տաթղ­թե­րի պատ­րաստ­ման ու ներ­կա­յաց­ման ա­ռու­մով, ցու­ցա­բե­րում են ան­հա­տա­կան մո­տե­ցում և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու հան­դեպ:
Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մը պատ­րաս­տա­կամ է պար­զա­բա­նում­ներ տալ լրագ­րող­նե­րին հե­տաք­րք­րող ծրագ­րե­րի վե­րա­բե­րյալ, պա­տաս­խա­նել նրանց հու­զող հար­ցե­րին: Մեր աշ­խա­տան­քը բաց է հան­րու­թյան առջև և ծա­ռա­յում է ա­ռա­ջին հեր­թին քա­ղա­քա­ցու շա­հե­րին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 20 May 2019 17:20:54 +0000
ԳԵ­ՂԱ­ԳԻ­ՏԱ­ԿԱՆ ԴԱՍ­ՏԻԱ­ՐԱ­ԿՈՒ­ԹՅԱՆ ԴԱՐԲ­ՆՈ­ՑԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26702-2019-05-20-17-15-55 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26702-2019-05-20-17-15-55 ԳԵ­ՂԱ­ԳԻ­ՏԱ­ԿԱՆ ԴԱՍ­ՏԻԱ­ՐԱ­ԿՈՒ­ԹՅԱՆ ԴԱՐԲ­ՆՈ­ՑԸ
Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րոնն ստեղծ­վել է 1993 թվա­կա­նին` Պիո­ներ­նե­րի տան, Պա­տա­նի տեխ­նիկ­նե­րի և Պա­տա­նի բնա­սեր­նե­րի կա­յան­նե­րի հի­ման վրա։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի այդ տա­րի­նե­րին ա­ռա­ջին իսկ կան­չով Կենտ­րո­նին է ան­դա­մագր­վել 1500 ե­րե­խա և պա­տա­նի։ Այն մինչև 1996 թվա­կա­նը կոչ­վում էր Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան տուն, այ­նու­հետև վե­րան­վան­վեց Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նի։ 2004 թվա­կա­նից Կենտ­րո­նը ՊՈԱԿ-ի կար­գա­վի­ճակ ու­նի։ Ստեղծ­ման ա­ռա­ջին իսկ օր­վա­նից մինչև 2015 թվա­կա­նը Կենտ­րո­նի տնօ­րենն էր Լյուդ­մի­լա Բար­սե­ղյա­նը, 2015թ.-ի մար­տից նա ըն­տր­վեց Կենտ­րո­նի խոր­հր­դի նա­խա­գահ, իսկ հաս­տա­տու­թյան գոր­ծա­դիր տնօ­րե­նի պաշ­տո­նն ստանձ­նեց Վի­լեն Մի­քա­յե­լյա­նը։

Կա­յուն աշ­խա­տանք, մաս­նա­գի­տա­կան բարձր մա­կար­դակ, միաս­նա­կան կո­լեկ­տիվ, սեր, հար­գանք, ար­տերկ­րում հայ մշա­կույ­թը ներ­կա­յաց­նե­լու, Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը նպաս­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ. ձեռք­բե­րում­ներ, ո­րոնց Կենտ­րո­նը հա­սել է 25 տար­վա աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում։
Հեշտ չէր կր­թօ­ջա­խի ան­ցած ու­ղին։ Ստեղծ­ման ա­ռա­ջին իսկ օր­վա­նից մինչև 2010 թվա­կանն այն ստիպ­ված տե­ղա­փոխ­վում էր տե­ղից տեղ (7 ան­գամ)՝ մի տե­ղից մյու­սը տե­ղա­փո­խե­լով ար­դեն իսկ հնա­ցած գույքն ու սար­քա­վո­րում­նե­րը։ Պա­րապ­մունք­ներն ըն­թա­նում էին շատ անմ­խի­թար պայ­ման­նե­րում, ին­չը, սա­կայն, Կենտ­րո­նի ստեղ­ծա­գոր­ծող խմ­բե­րին չէր խան­գա­րում հաս­նել բարձր ար­դյունք­նե­րի։ 2010 թվա­կա­նին ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի ա­ջակ­ցու­թյամբ Կենտ­րոնն ու­նե­ցավ նա­խա­դե­պը չու­նե­ցող չորս­հար­կա­նի հե­քիա­թա­յին, 21-րդ դա­րին հա­մա­պա­տաս­խան շքեղ մի շենք՝ կա­հա­վոր­ված ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­նե­րով ու նոր գույ­քով։
Մեծ է Կենտ­րո­նի դերն Ար­ցա­խի ա­պա­գա­յի կերտ­ման գոր­ծում։ Ընդգրկվե­լով կո­լեկ­տի­վում` ե­րե­խա­նե­րը դառ­նում են ա­վե­լի կար­գա­պահ։ Նրանց մոտ ձևա­վոր­վում է գե­ղա­գի­տա­կան ճա­շակ, ինչ­պես նաև պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մով, բա­ցա­հայ­տում նոր կա­րո­ղու­թյուն­ներ ու նա­խա­սի­րու­թյուն­ներ։
Կենտ­րո­նում գոր­ծում է ե­րեք բա­ժին՝ ՙՏեխ­նի­կա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն և կի­րա­ռա­կան ար­վեստ՚, ՙԿեն­ցա­ղա­յին էս­թե­տի­կա՚ և ՙԵ­րաժշ­տա­գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն՚։ Խմ­բակ­նե­րը գոր­ծում են անվ­ճար հի­մունք­նե­րով։ Գոր­ծող 105 խմ­բա­կում դա­սա­վան­դում են բա­նի­մաց ու գոր­ծին նվիր­ված 84 հմուտ ման­կա­վարժ­ներ։ Ըստ ի­րենց նա­խա­սի­րու­թյուն­նե­րի` այն­տեղ պա­րա­պում են 5-18 տա­րե­կան 1500 ե­րե­խա և պա­տա­նի ոչ միայն մայ­րա­քա­ղա­քից, այլ նաև մո­տա­կա գյու­ղե­րից։ Խմ­բակ­նե­րը բազ­մապ­րո­ֆիլ են՝ մաք­րա­մե, գո­բե­լեն, կար ու ձև, հա­գուս­տի մո­դե­լա­վո­րում, ժա­նյակ, կո­լաժ, ա­սեղ­նա­գոր­ծու­թյուն, հյուս­ված­քա­գոր­ծու­թյուն, հու­լուն­քա­գոր­ծու­թյուն, փո­րագ­րու­թյուն փայ­տի վրա, ռա­դիո­տեխ­նի­կա, է­լեկտ­րա­տեխ­նի­կա, ավ­տո­մո­դե­լա­վո­րում, տեխ­նի­կա­կան մո­դե­լա­վո­րում, պա­տա­նի նկա­րիչ, թա­տե­րա­կան, երգ­չա­խումբ, վո­կալ, դհոլ, պա­րար­վեստ, այլ խմ­բակ­ներ։
Պա­րապ­մունք­նե­րի կազ­մա­կերպ­ման ո­րակն ա­վե­լի բարձր մա­կար­դա­կի հասց­նե­լու, խմ­բա­կա­վար­նե­րի ինք­նակր­թու­թյան և մաս­նա­գի­տա­կան բարձր ցու­ցա­նիշ­ներ ձեռք բե­րե­լու, սա­նե­րի վե­րա­բեր­մուն­քը խմ­բա­կի նկատ­մամբ ա­վե­լի լուրջ ու պա­տաս­խա­նա­տու դարձ­նե­լու նպա­տա­կով տա­րե­կան եր­կու ան­գամ՝ հուն­վար և հու­նիս ա­միս­նե­րին, խմ­բակ հա­ճա­խող­նե­րը հանձ­նում են ստու­գարք­ներ, այ­նու­հետև` քն­նու­թյուն­ներ, ո­րոնց հի­ման վրա սա­ներն ստա­նում են հա­մա­պա­տաս­խան վկա­յա­կան տվյալ խմ­բա­կի լրիվ դա­սըն­թացն ա­վար­տե­լու մա­սին։
ՙԱյս տա­րի Կենտ­րո­նը պատ­րաստ­վում է թո­ղար­կել 120 շր­ջա­նա­վարտ, ով­քեր, վկա­յա­կան­ներ ստա­նա­լով, հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան ի­րենց ու­սու­մը շա­րու­նա­կել բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում` ըստ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի՚,- ա­սում է փոխտ­նօ­րեն Կա­տյա Գևոր­գյա­նը։

Ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նը հա­զա­րա­վոր ե­րե­խա­նե­րի հա­մար դար­ձել է գե­ղա­գի­տա­կան հզոր դարբ­նոց։ Կենտ­րո­նի շր­ջա­նա­վարտ­նե­րը հա­ջո­ղու­թյամբ ի­րենց ու­սու­մը շա­րու­նա­կել են և ներ­կա­յումս աշ­խա­տում են ՙԳյուր­ջյան՚ կի­րա­ռա­կան ար­վես­տի ինս­տի­տու­տում, ԱՀ պա­րի պե­տա­կան հա­մույ­թում, պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում, հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող տար­բեր մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րում, այ­լուր։ Կենտ­րո­նի սա­նե­րը մշ­տա­պես մաս­նակ­ցում են ԱՀ-ում, ՀՀ-ում, ինչ­պես նաև ար­տերկ­րում կազ­մա­կերպ­վող բազ­մաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­նե­րին, մր­ցույթ-փա­ռա­տո­նե­րին՝ ար­ձա­նագ­րե­լով հաղ­թա­նակ­ներ ու մր­ցա­նա­կա­յին ա­ռաջ­նա­կարգ տե­ղեր։ Վեր­ջերս նրանք մաս­նակ­ցել են ՙՎե­րած­նունդ՚ 11-րդ մի­ջազ­գա­յին մր­ցույթ-փա­ռա­տո­նին, ՙfasilia. աշ­խար­հի ե­րե­խա­ներն ընդ­դեմ պա­տե­րազ­մի՚ մր­ցույթ-փա­ռա­տո­նին, ՙՆոր շունչ-2019՚ հա­մա­հայ­կա­կան բազ­մաոճ պա­րա­յին մր­ցույթ-փա­ռա­տո­նին։ Գրա­վել են մր­ցա­նա­կա­յին ու ա­ռաջ­նա­կարգ տե­ղեր:
Կենտ­րոնն ու­նի լա­վա­գույն ա­վան­դույթ­ներ՝ ՙԲաց դռ­նե­րի օր՚, ՙՈս­կե­հեր ա­շուն՚, հա­մերգ­ներ ՊԲ զո­րա­մա­սում։ Կազ­մա­կերպ­վում են մի­ջո­ցա­ռում­ներ՝ նվիր­ված ա­վան­դա­կան տո­նե­րին, ցու­ցա­հան­դես­ներ, խաղ-մր­ցույթ­ներ։
ՙՄեր նպա­տա­կը ա­ռողջ և քա­ղա­քա­կիրթ սե­րունդ դաս­տիա­րա­կելն է՚,- ա­սում է տնօ­րեն Վ. Մի­քա­յե­լյա­նը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 20 May 2019 17:09:23 +0000
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26701-2019-05-20-17-08-31 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26701-2019-05-20-17-08-31 Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ ք.…

 Շա­հու­մյա­նի շր­ջա­նում մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­ներն ի­րա­կա­նաց­վում են շր­ջա­նի վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի, ՙՇա­հու­մյա­նի շր­ջա­նի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րոն՚ ՊՈԱԿ-ի և Նոր Վե­րին­շեն, Նոր Բրա­ջուր, Նոր Գե­տա­շեն, Դա­դի­վանք, Նոր Էր­քեջ, Չա­րեք­տար, Հավ­սա­թաղ, Ե­ղեգ­նուտ, Նոր Կա­րա­չի­նար, Զուար և Ակ­նա­բերդ հա­մայ­նք­նե­րում գոր­ծող ա­կումբ­նե­րի մի­ջո­ցով։

Նշ­ված հա­մայ­նք­նե­րի ա­կումբ­նե­րում և ՙՇա­հու­մյա­նի շր­ջա­նի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րոն՚ ՊՈԱԿ-ում գոր­ծում են եր­գի, պա­րի, թա­տե­րա­կան, հմուտ ձեռ­քե­րի, նկար­չու­թյան, ա­սեղ­նա­գոր­ծու­թյան` թվով 17 խմ­բակ­ներ։ Նշ­ված խմ­բակ­ներ է հա­ճա­խում ա­վե­լի քան 100 ե­րե­խա։
Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում նշեց շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի վա­րիչ Վար­սիկ Կա­ֆյա­նը, բաժ­նի կող­մից տար­վում են անհ­րա­ժեշտ աշ­խա­տանք­ներ՝ հա­մայ­նք­նե­րում մշա­կու­թա­յին ա­կումբ­նե­րի պատ­շաճ գոր­ծու­նեու­թյան ա­պա­հով­ման հա­մար։
ՙՇատ հա­մայ­նք­նե­րում մշա­կու­թա­յին ա­կումբ­նե­րը միակ ժա­ման­ցի կենտ­րոն­ներն են ե­րե­խա­նե­րի հա­մար, դպ­րո­ցից դուրս որևէ գի­տե­լիք և հմ­տու­թյուն ստա­նա­լու միակ հնա­րա­վո­րու­թյու­նը՚,- ըն­դգ­ծեց մեր զրու­ցա­կի­ցը։ Ա­կումբ­նե­րում, պա­րա­պունք­նե­րից բա­ցի, պար­բե­րա­բար կազ­մա­կերպ­վում են տար­բեր մի­ջո­ցա­ռում­ներ՝ նվիր­ված պե­տա­կան տո­նե­րին, հի­շա­տա­կի օ­րե­րին։
ՙՎեր­ջին ա­միս­նե­րի մի­ջո­ցա­ռում­նե­րից նշեմ Նոր Վե­րին­շեն, Նոր Բրա­ջուր և Նոր Գե­տա­շեն հա­մայ­նք­նե­րում անց­կաց­ված տա­րա­տե­սակ մի­ջո­ցա­ռում­նե­րը՝ նվիր­ված գար­նան աոա­ջին օր­վան, ինչ­պես նաև մար­տի 8-ին շր­ջա­նի բո­լոր հա­մայ­նք­նե­րում անց­կաց­ված մի­ջո­ցա­ռում­նե­րը` նվիր­ված Կա­նանց մի­ջազ­գա­յին օր­վան։ Ա­կումբ­նե­րը պար­բե­րա­բար կազ­մա­կեր­պում են ին­տե­լե­կուալ խա­ղեր. ապ­րի­լին ՙԱ­ռողջ ապ­րե­լա­կերպ՚ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում Նոր Վե­րին­շեն և Հավ­սա­թաղ հա­մայ­նք­նե­րում կազ­մա­կերպ­վել են ՙԱ­ռողջ սնունդ՚ խո­րագ­րով մի­ջո­ցա­ռում­ներ՚,- տե­ղե­կաց­րեց մեր զրու­ցա­կի­ցը։
Ա­կումբ­նե­րի լիար­ժեք ու ա­ռա­վել ար­դյու­նա­վետ գոր­ծու­նեու­թյան հա­մար, սա­կայն, մշա­կու­թա­յին այդ օ­ջախ­նե­րին անհ­րա­ժեշտ են մի շարք ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­ներ, այլ պա­րա­գա­ներ։
Մշա­կույ­թի բա­ժինն այս հար­ցով դի­մել է հան­րա­պե­տու­թյան Մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը։ ՙԴի­մում ենք նաև բո­լոր սր­տա­ցավ մարդ­կանց ու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին՝ օգ­նել մեզ՝ ա­կումբ­նե­րը կա­հա­վո­րե­լու անհ­րա­ժեշտ գոր­ծիք­նե­րով, ին­չը կն­պաս­տի շր­ջա­նում ա­ռա­վել ակ­տիվ մշա­կու­թա­յին կյանք ու­նե­նա­լուն՚,- ամ­փո­փեց մեր զրու­ցա­կի­ցը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 20 May 2019 17:05:59 +0000
ՙՏԵ­ՐԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՆՁ՝ ՈՐ­ՏԵՂ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻ ԿԱ­ՌՈՒ­ՑԵԼ՚ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26700-2019-05-20-16-58-19 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26700-2019-05-20-16-58-19 ՙՏԵ­ՐԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՆՁ՝ ՈՐ­ՏԵՂ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻ ԿԱ­ՌՈՒ­ՑԵԼ՚
Ա­շոտ ԳԱ­ՐԵ­ԳԻ­ՆՅԱՆ

 Հա­րավ­ռու­սա­կան Նո­վո­մի­խայ­լովս­կիյ ա­վա­նի բնա­կիչ Նի­կո­լայ Քո­չյանն իր ծնն­դյան վկա­յա­կա­նը պահ­պա­նում է որ­պես ա­մե­նա­թանկ մա­սունք­նե­րից մե­կը։ Ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ այն հաս­տա­տում է 1946թ. նրա լույս աշ­խարհ գա­լը։ Այլ նաև այն պատ­ճա­ռով, որ նա ծն­վել է Ռու­սաս­տա­նի Կրաս­նո­դա­րի երկ­րա­մա­սի Հայ­կա­կան շր­ջա­նի Շա­հու­մյան շրջ­կենտ­րո­նում։ 1953 թվա­կա­նին` վար­չա­տա­րած­քա­յին նոր բա­ժա­նու­մից հե­տո, Հայ­կա­կան շր­ջա­նը մտավ Տուապ­սեի կազմ ու լու­ծար­վեց։ Իսկ հի­շա­տա­կած փաս­տաթղ­թում այն դեռ գո­յու­թյուն ու­նի..

Հա­յե­րը վա­ղուց են հաս­տատ­վել այդ շր­ջա­նում: Այս­տեղ հայ­կա­կան շատ մեծ գե­րեզ­մա­նա­տուն, 1794թ. թվագ­րով տա­պա­նա­քա­րեր կան։ Սա նշա­նա­կում է, որ հա­յերն սկ­սել են այս­տեղ բնա­կու­թյուն հաս­տա­տել առն­վազն 18-րդ դա­րի կե­սե­րից։
Ա­վե­լի քան մեկ տաս­նա­մյակ աշ­խա­տե­լով շի­նա­րա­րու­թյան բնա­գա­վա­ռում, վաս­տա­կե­լով ժո­ղովր­դի հար­գան­քը՝ Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չը ներ­կա­յումս հա­ջո­ղակ գոր­ծա­րար է։ Մաս­նա­վո­րա­պես՝ նա Տուապ­սեի շր­ջա­նում հե­ղի­նա­կու­թյուն վա­յե­լող ՙՏոր­նա­դո՚ նա­վաս­պոր­տա­յին ա­կում­բի սե­փա­կա­նա­տերն է։ Նա այդ ա­կում­բը ստեղ­ծել է 1990-ա­կան­նե­րի սկզբ­նե­րին կրտ­սեր եղ­բայր Ի­լյա­յի հետ մա­սին։ Այդ ժա­մա­նակ­նե­րից եղ­բայր­նե­րը հա­մա­տեղ ղե­կա­վա­րում են ա­կում­բը, ո­րը դի­նա­միկ կեր­պով զար­գա­նում է և դար­ձել է ջրա­յին տու­րիզ­մի հան­րա­ճա­նաչ կենտ­րոն Ռու­սաս­տա­նի հա­րա­վում։
Բիզ­նե­սը բիզ­նես, սա­կայն Քո­չյան եղ­բայր­նե­րը չեն մո­ռա­նում նաև հոգևոր բա­ղադ­րի­չի մա­սին։ Դեռ ա­վե­լին՝ որ­պես Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ուս­մունք­նե­րով ա­ռաջ­նորդ­վող հա­վա­տա­ցյալ­ներ, նրանք գոր­ծի հան­դեպ այլ մո­տե­ցում պար­զա­պես չեն պատ­կե­րաց­նում:
-Հի­շում եմ,¬ պատ­մում է Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չը,- Սուր­գու­տից վե­րա­դառ­նա­լով, որ­տեղ բա­վա­կան եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել եմ տե­ղի խո­շոր պա­նե­լա­յին տնա­շի­նա­կան կոմ­բի­նա­տում (վիթ­խա­րի կոմ­բի­նատ էր՝ այդ ժա­մա­նակ ամ­բողջ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նում ար­տադ­րու­թյան ծա­վալ­նե­րով երկ­րոր­դը), ար­ժա­նա­ցել ՙՆավ­թա­գա­զա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան պատ­վա­վոր շի­նա­րար՚ կոչ­մա­նը, ես Շա­հու­մյան գնա­ցի, շր­ջե­ցի հայ­րե­նի գյու­ղով։ Այն­տեղ գյու­ղը գրե­թե եր­կու հա­վա­սար մա­սե­րի բա­ժա­նող բլ­րակ կա։ Հաս­նե­լով այդ բլ­րա­կին` հի­շե­ցի, թե ինչ­պես էր տատս պատ­մում, որ այս­տեղ մի ժա­մա­նակ փայ­տա­շեն մի հին ե­կե­ղե­ցի կար, ո­րը խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րում բոլշևիկ­նե­րը վա­ռե­ցին։ Ու գլ­խումս մի միտք ծա­գեց. գու­ցե այս­տեղ մի նոր ե­կե­ղե­ցի՞ կա­ռու­ցեմ։ Գա­ղա­փա­րով կիս­վե­ցի եղ­բորս հետ, ա­սում եմ՝ փո­ղի հար­ցում խն­դիր­ներ չեն լի­նի, չէ՞ որ Սուր­գու­տում լավ փող էինք վաս­տա­կել։ Ի­լյան ա­սաց, որ չի ա­ռար­կում: Ու ես գոր­ծի ան­ցա։
1990 թվա­կանն էր։ Խոր­հր­դա­յին պե­տա­կան կա­ռույց­նե­րը դեռ գոր­ծում էին, բայց ի­րա­կան ազ­դե­ցու­թյուն ար­դեն չու­նեին։ Շրջ­գործ­կո­մում, ուր դի­մեց Ն. Քո­չյա­նը, նրան չմեր­ժե­ցին, բայց հաս­կաց­նել տվին, որ ոչն­չով չեն կա­րո­ղա­նա օգ­նել, հույ­սը պետք է սե­փա­կան ու­ժե­րի վրա դնի։ Իսկ նրան հենց դա էր պետք։ Շի­նա­րար­նե­րի խումբ հրա­վի­րեց, շի­նա­նյու­թեր գնեց։ Եվ 1991¬ին սկս­վեց շի­նա­րա­րու­թյու­նը։
Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կոս Գա­րե­գին 1-ի­նի խոր­հր­դով, ում Քո­չյան եղ­բայր­նե­րը դի­մե­ցին, երբ ե­կե­ղե­ցին ար­դեն կա­ռուց­վել էր, ե­կե­ղե­ցին Սուրբ Էջ­միա­ծին ան­վա­նե­ցին։ ՙՍա հետ­խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նում Ռու­սաս­տա­նի հա­րա­վում կա­ռուց­ված ա­ռա­ջին հայ­կա­կան ե­կե­ղե­ցին էր։ Այդ­կերպ ես, պատ­կե­րա­վոր ա­սած, մտա պատ­մու­թյան մեջ,¬ ժպ­տում է Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չը։
Ե­կե­ղե­ցին հան­դի­սա­վո­րու­թյամբ բաց­վեց 1995թ.։ Վան­քի օծ­ման ա­րա­րո­ղու­թյան ըն­թաց­քում Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Հյու­սի­սա­յին Կով­կա­սի թե­մի այն ժա­մա­նակ­վա գլ­խա­վոր ա­ռաջ­նոր­դա­կան տե­ղա­պահ Եզ­նիկ Պետ­րո­սյա­նը Ն. Քո­չյա­նին այդ ե­կե­ղե­ցում սար­կա­վագ կար­գեց։
Ճար­տա­րա­պետ Բ.Ա­ղա­մի­րո­վի մտահ­ղաց­մամբ՝ Սուրբ Էջ­միա­ծին վանքն ի­րե­նից ներ­կա­յաց­նում է հինգ­գմ­բե­թա­նի մեծ ծա­վալ­ներ ու­նե­ցող կա­ռույց, ո­րը հեռ­վից ար­տա­քին տես­քով բաց­ված գիրք է հի­շեց­նում։ Այդ ե­կե­ղե­ցու ծխա­կան­նե­րը Շա­հու­մյա­նի բնա­կիչ­ներն են, ինչ­պես նաև հարևան գյու­ղե­րում ու խու­տոր­նե­րում ապ­րող հա­յե­րը։ 2001թ. նո­յեմ­բե­րի 11-ին վան­քում հան­դի­սա­վո­րու­թյամբ տոն­վել է Հա­յաս­տա­նում քրիս­տո­նեու­թյան ըն­դուն­ման 1700-ա­մյա­կը։ Կազ­մա­կեր­պա­կան աշ­խա­տանք­ներն ստանձ­նել էր տե­ղի հայ­կա­կան հա­մայն­քը։
-Հետ­խոր­հր­դա­յին այդ ա­ռա­ջին տա­րի­նե­րին կյան­քը հեշտ չէր,¬ պատ­մում է Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չը։¬ Եվ ինձ հա­ճախ էին հան­դի­մա­նում. իբր, ի՞նչ կա­րիք կա այդ­քան գու­մար ծախ­սել այդ ե­կե­ղե­ցու վրա, ա­վե­լի լավ չէր լի­նի՞ փո­ղը կա­րի­քա­վոր­նե­րին բա­ժա­նել։ Ես պա­տաս­խա­նում էի, դե, 700-ա­կան կամ ան­գամ 1000-ա­կան ռուբ­լի կբա­ժա­նեմ, և ի՞նչ։ Մար­դիկ մեկ¬եր­կու շա­բա­թում կծախ­սեն, դրա­նով էլ կա­վարտ­վի։ Իսկ ե­կե­ղե­ցին հա­վի­տյան կմ­նա, չէ՞ որ այն Աստ­ծո տա­ճարն է, այս­տեղ են գա­լիս Բարձ­րյա­լին ի­րենց խո­հե­րը հայտ­նե­լու։ Ինչ վե­րա­բե­րում է կա­րի­քա­վոր­նե­րին, մենք ա­ռանց դրա էլ օգ­նում ենք նրանց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի նե­րա­ծին չափ։
Ժա­մա­նակն ա­պա­ցու­ցեց Նի­կո­լայ Քո­չյա­նի ճշ­մար­տա­ցի լի­նե­լը։ Այ­սօր Սուրբ Էջ­միա­ծին ե­կե­ղե­ցին Ռու­սաս­տա­նի հա­րա­վում ապ­րող հա­յե­րի հոգևոր կյան­քի ճա­նա­չում վա­յե­լող կենտ­րոնն է։ Այն­պես որ, մար­դիկ ապ­րում են ոչ միայն հա­նա­պա­զօ­րյա հա­ցով (թե­պետ, հա­վա­նա­բար, ո­մանք հենց դա էլ կցան­կա­նա­յին)։
Հա­րա­վա­յին դաշ­նա­յին օկ­րու­գի Տուապ­սեի շր­ջա­նում մի քա­նի տա­րի անց երկ­րորդ նման հոգևոր կենտ­րո­նը դար­ձավ ե­րեք­գմ­բե­թա­նի Սբ. Նի­կո­լայ Հրա­շա­գործ ե­կե­ղե­ցին, ով հա­մար­վում է ճա­նա­պար­հորդ­նե­րի և նա­վաս­տի­նե­րի հո­վա­նա­վո­րը, ե­կե­ղե­ցին կա­ռուց­վել է Նո­վո­մի­խայ­լովս­կիյ ա­վա­նում։ Նրա կա­ռու­ցու­մը նույն­պես ֆի­նան­սա­վո­րել են Քո­չյան եղ­բայր­նե­րը։ Շի­նա­րա­րու­թյան մեկ­նարկն օ­ծե­լու հա­մար հրա­վիր­վել էր ՀԱԵ Ա­րա­րա­տյան թե­մի ա­ռաջ­նորդ Գա­րե­գին ե­պիս­կո­պոս Ներ­սի­սյա­նը (Ա­մե­նայն Հա­յոց ա­պա­գա Գա­րե­գին 2-րդ կա­թո­ղի­կո­սը)։
Հայ ժո­ղովր­դի և Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ա­ռաջ ու­նե­ցած զգա­լի վաս­տա­կի հա­մար Նի­կո­լայ Քո­չյա­նին շնորհ­վել է ՀԱԵ ա­մե­նա­բարձր պարգևը` Սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ շքան­շա­նը:
Ան­ցյա­լի հի­շո­ղու­թյու­նը
Քո­չյան­նե­րի տոհմն սկիզբ է առ­նում Արևմտյան Հա­յաս­տա­նից, Տրա­պի­զո­նի և Սամ­սու­նի միջև գտն­վող մի շր­ջա­նից: Այն­տեղ 17-րդ դա­րի կե­սե­րին մի հայ­կա­կան գյուղ կար, որ­տեղ էլ ապ­րում էին Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չի նա­խա­պա­պե­րը: Այ­սօր այդ բնա­կա­վայ­րը Պե­լե­թի-յա­թաղ է կոչ­վում, ու այն­տեղ միայն թուր­քեր են ապ­րում: Իսկ հա­յեր այլևս չկան. ո­մա՜նց ֆի­զի­կա­պես են ոչն­չաց­րել, ո­մա՜նց բռ­նի կեր­պով մադ­մե­դա­կան են դար­ձել: Շատ քչե­րին է հա­ջող­վել փրկ­վել` տե­ղա­փոխ­վե­լով այլ եր­կր­ներ: Պատ­մու­թյուն, որ բնո­րոշ է 20-րդ դա­րի սկզ­բին Ցե­ղաս­պա­նու­թյան սար­սափ­նե­րը տե­սած ամ­բողջ Արևմտյան Հա­յաս­տա­նին…
-Չեմ ստանձ­նում դա­տել այն հայ­րե­նա­կից­նե­րին, ով­քեր մնա­ցել են Թուր­քիա­յում, բայց դրա հետ մեկ­տեղ էլ մահ­մե­դա­կա­նու­թյուն ըն­դու­նել,- ա­սում է Քո­չյա­նը: -Չէ՞ որ դա հար­կադ­րա­բար էր ար­վում` հա­նուն ի­րենց հա­րա­զատ­նե­րի ու մեր­ձա­վոր­նե­րի փր­կու­թյան: Մեր այն­տե­ղի երկ­րա­մա­սե­րում ապ­րող հա­յե­րից շա­տե­րը չեն մո­ռա­ցել ի­րենց մայ­րե­նի լե­զուն և տա­նը շփ­վում են հա­յե­րե­նի համ­շե­նի բար­բա­ռով` հենց այն նույն բար­բա­ռով, ո­րով խո­սում են Տրա­պի­զո­նից ու Սամ­սու­նից Ռու­սաս­տա­նի հա­րա­վի շր­ջան­ներ տե­ղա­փոխ­ված հա­յե­րը: Իմ եղ­բայր Ի­լյան ան­ցած տա­րի Տրա­պի­զոն է գնա­ցել ու հե­տո Պե­լե­թի-յա­թաղ: Այն­տեղ նրանց խումբն ու­ղեկ­ցորդ է վար­ձել: Պարզ­վել է, որ նա տե­ղի հա­յե­րից էր, մի քիչ հա­յե­րեն էր խո­սում: Մե­րոնք ու­րա­խա­ցան` հայ­րե­նակ­ցի հան­դի­պե­լով:
Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չի նա­խա­պապն ու պա­պը Թու­քիա­յից Ռու­սաս­տան են տե­ղա­փոխ­վել դեռևս 1890-ա­կան­նե­րին, նախ­քան հայ­կա­կան ջար­դե­րի թա­փա­նիվն ամ­բողջ ու­ժով գոր­ծի դր­վե­լը: Մար­դիկ Ռու­սաս­տա­նի հա­րա­վում գտան վայ­րեր, ո­րոնք ի­րենց հայ­րե­նի հո­ղերն են հի­շեց­նում, աս­տի­ճա­նա­բար հաս­տատ­վե­ցին, սկ­սե­ցին ըն­տե­լա­նալ վայ­րին: Այդ­կերպ այս­տեղ ի հայտ ե­կան հա­յե­րով բնա­կեց­ված գյու­ղեր` Շա­հու­մյան, Գոյթղ, Պե­լեթ­լուգ և ու­րիշ­ներ: ՙԱյդ ժա­մա­նակ նա­խա­պա­պիս հետ ե­կել էին նրա եր­կու եղ­բայր­նե­րը՚,- ա­սում է Ն. Քո­չյա­նը:- Բայց նրանց մոտ չս­տաց­վեց հար­մար­վել: Վեր­ջի­վեր­ջո նրանք ա­սա­ցին նրան. ՙՀամ­բար­ձում, ա­վե­լի լավ է մենք հայ­րե­նի գե­րեզ­ման­նե­րին վե­րա­դառ­նանք՚: Ու հետ գնա­ցին: Իսկ 1915թ. հե­տո նրանց հետ­քե­րը, դժ­բախ­տա­բար, կո­րան՚:
Որ­պես Ռու­սաս­տա­նի հա­րա­վի ՀԱԵ թե­մա­կան խոր­հր­դի ղե­կա­վար` Նի­կո­լայ Քո­չյա­նը եր­կու ան­գամ մաս­նակ­ցել է Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սի ընտ­րու­թյուն­նե­րին: Ա­ռա­ջին ան­գամ ըն­տր­վեց Գա­րե­գին 1-ի­նը, իսկ երկ­րորդ` Գա­րե­գին 2-րդը:
ՙԱ­մե­նա­մեծ պատ­վի­րա­կու­թյու­նը եր­կու ան­գամ էլ Ռու­սաս­տա­նից էր,- ա­սում է նա: -Եվ դա իր բա­ցատ­րու­թյունն ու­նի. Ռու­սաս­տա­նում ապ­րում է գրե­թե նույն­քան հայ, որ­քան որ հենց Հա­յաս­տա­նում: Ե­թե ոչ ա­վե­լի: Չեմ վա­խե­նա բարձ­րա­գոչ բա­ռեր հն­չեց­նել. ռու­սաս­տա­նաբ­նակ հա­յե­րը միշտ Հա­յաս­տա­նի կող­քին են: Մենք ապ­րում ենք ձեր խն­դիր­նե­րով ու հոգ­սե­րով, ու­րա­խա­նում ձեր հա­ջո­ղու­թյուն­նե­րով: Որևէ կաս­կած չու­նեմ, որ այդ­պես կլի­նի նաև ա­սու­հետև՚:


(Տպագրվում է մասնակի կրճատումներով)
www.russia.armenia.info

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 20 May 2019 16:56:48 +0000
ՄՈՒՄ­ԲԱ­ՅՈՒՄ ԳՏՆ­ՎՈՂ ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՀԻ­ՆԱ­ՎՈՒՐՑ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ ԲԱՑ­ՎԵԼ Է ՀՆ­ԴԻԿ ՔՐԻՍ­ՏՈ­ՆՅԱ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26699-2019-05-20-16-54-55 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26699-2019-05-20-16-54-55 ՄՈՒՄ­ԲԱ­ՅՈՒՄ ԳՏՆ­ՎՈՂ ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՀԻ­ՆԱ­ՎՈՒՐՑ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ ԲԱՑ­ՎԵԼ Է ՀՆ­ԴԻԿ ՔՐԻՍ­ՏՈ­ՆՅԱ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ
Հնդ­կաս­տա­նի Մում­բայ քա­ղա­քի…

 Սուրբ Պետ­րոս ե­կե­ղե­ցին բա­ցա­ռիկ է, ի սկզ­բա­նե այն կա­ռուց­վել էր Մում­բա­յի հա­րա­վա­յին մա­սում գտն­վող Կա­լա-Գո­դա շր­ջա­նի հա­յե­րի կող­մից: Ա­վե­լի քան 200 տա­րի ա­ռաջ Սու­րա­տից և Մա­լա­բա­րից կտո­րե­ղե­նի առևտրով զբաղ­վող հայ վա­ճա­ռա­կան­ներն սկ­սե­ցին բնա­կու­թյուն հաս­տա­տել Մում­բա­յում, և աս­տի­ճա­նա­բար անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­ռա­ջա­ցավ ու­նե­նալ սե­փա­կան ե­կե­ղե­ցի: Ա­վե­լի ուշ նրանց միա­ցան պարս­կա­կան Ջուլ­ֆա­յից, Կոնս­տանդ­նու­պոլ­սից ու Բեյ­րու­թից տե­ղա­փոխ­ված հա­յե­րը: Նրանք հիմ­նա­կա­նում վա­ճա­ռա­կան­ներ ու ար­հես­տա­վոր­ներ էին, նոր երկ­րում զբաղ­վում էին ոս­կեր­չու­թյամբ, կնիք­նե­րի ար­տադ­րու­թյամբ, հա­մե­մունք­նե­րի ու թան­կար­ժեք քա­րե­րի առևտրով: 

Սուրբ Պետ­րոս ե­կե­ղե­ցին 1796թ. կա­ռու­ցել է հա­րուստ հայ վա­ճա­ռա­կան, ծնն­դով Պարս­կաս­տա­նի Խա­մա­դան քա­ղա­քից Հա­կոբ Պետ­րո­սը: Այ­սօր Մում­բա­յի եր­բեմ­նի ծաղ­կուն հայ հա­մայնքն ըն­դա­մե­նը մեկ հո­գուց է բաղ­կա­ցած. 71-ա­մյա Զա­բել Ջո­շին ապ­րում է միա­ժա­մա­նակ ե­րեք եր­կր­նե­րի միջև` Մում­բա­յում, Կա­նա­դա­յում, Բեյ­րու­թում:
Զա­բե­լը Մում­բայ է տե­ղա­փոխ­վել 1972թ., երբ ա­մուս­նա­ցավ հնդ­կա­կան Գու­ջա­րատ քա­ղա­քից ձեռ­նար­կա­տեր Քի­շո­րա Ջո­շիի հետ:
ՙՀա­յե­րը հեշ­տու­թյամբ մեր­վում էին տե­ղի հա­սա­րա­կու­թյան հետ և ի­րենց կյան­քից գոհ էին՚,- հի­շում է նա: Երբ կինն ի­մա­ցավ հայ­կա­կան ե­կե­ղե­ցու մա­սին, սկ­սեց հա­ճա­խել այդ ե­կե­ղե­ցի. ՙԸն­դա­մե­նը 15 հո­գի էինք: Հա­վաք­վում էինք ա­մեն կի­րա­կի: Մեր այդ խմ­բի ան­դամ­նե­րից շա­տերն ար­դեն ողջ չեն, մյուս­ներն ար­տեր­կիր են տե­ղա­փոխ­վել՚:
Վեր­ջին 10 տա­րի­նե­րի ըն­թաց­քում Սուրբ Պետ­րոս ե­կե­ղե­ցուն հետևում է Մա­լան­քա­րի ե­կե­ղե­ցու հա­վա­տա­ցյալ­նե­րից մե­կը` Թո­մաս Վա­րու­գե­զեն: Մոտ 6 տա­րի ա­ռաջ ե­կե­ղե­ցին վե­րա­նո­րոգ­վել էր:
ՙԻնձ հա­մար մեծ բա­վա­կա­նու­թյուն ու պա­տիվ է հետևել այս ե­կե­ղե­ցուն: Ես դա ա­նում եմ կա­մա­վոր: Թեև ե­կե­ղե­ցին մեզ չի պատ­կա­նում, այն ինձ շատ է ոգևո­րում՚,- ա­սում է Թո­մա­սը:
ՙՀայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին ու Ա­սո­րի Մա­լան­քար ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին քույր ե­կե­ղե­ցի­ներ են: Մենք միա­սին ի­րա­կա­նաց­նում ենք սո­ցիա­լա­կան տար­բեր ծրագ­րեր, օ­րի­նակ դպ­րոց` ետ­նա­խոր­շե­րում ապ­րող ե­րե­խա­նե­րի հա­մար, մենք նրանց անվ­ճար ու­սու­ցա­նում ենք՚,- պատ­մում է հայր Աբ­րա­համ Հով­սե­փը: Ա­մեն կի­րա­կի Մա­լան­քա­րի բար­բա­ռով խո­սող քրիս­տո­նյա­նե­րը հա­ճույ­քով հա­վաք­վում են Սուրբ Պետ­րոս ե­կե­ղե­ցում:


indianexpress.com

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 20 May 2019 16:53:28 +0000
ԿՈ­ՄԻՔ­ՍԻ ՕՐ՝ ԹԱՏ­ՐՈ­ՆԻ ՇԵՆ­ՔՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26698-2019-05-20-16-46-38 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26698-2019-05-20-16-46-38 ԿՈ­ՄԻՔ­ՍԻ ՕՐ՝ ԹԱՏ­ՐՈ­ՆԻ ՇԵՆ­ՔՈՒՄ
Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի ՙԹու­մո՚ ստեղ­ծա­րար տեխ­նո­լո­գիա­նե­րի կենտ­րո­նը Վահ­րամ Փա­փա­զյա­նի ան­վան թատ­րո­նի շեն­քում կազ­մա­կեր­պեց Կո­միքս­նե­րի օր: Թատ­րո­նի ճե­մաս­րա­հում եր­կար սե­ղա­նի շուրջ ե­րի­տա­սարդ­նե­րը ստեղ­ծում էին կո­միքս­ներ՝ պատ­մու­թյուն­ներ նկար­նե­րի մի­ջո­ցով:

Կենտ­րո­նի ու­սու­ցա­նող մար­զիչ Լու­սի­նե Աբ­րա­հա­մյա­նը մեզ տե­ղե­կաց­րեց, որ մաս­նա­կից­նե­րը ոչ միայն թու­մո­ցի­ներ են, այլև Ստե­փա­նա­կեր­տից և շր­ջան­նե­րից հե­տաքր­քր­ված մար­դիկ, ո­րոնք սո­վո­րում են ինչ­պես նկա­րել կո­միքս, ստեղ­ծել կեր­պար­ներ: ՙԹու­մո՚-ի ղե­կա­վար Հայկ Աբ­գա­րյա­նի խոս­քով՝ մի­ջո­ցա­ռու­մը բաղ­կա­ցած էր մի քա­նի մա­սից: Այս­պես, մաս­նա­կից­նե­րը կո­միքս ստար­տա­փի ղե­կա­վար Շա­մի­րամ Խա­չատ­րյա­նի հետ ին­տե­րակ­տիվ և ստեղ­ծա­գոր­ծա­կան հե­տաքր­քիր վար­ժու­թյան ձևով ի­րար փո­խան­ցում էին մտ­քեր և ար­դյուն­քում ստեղ­ծում վի­զուալ(տե­սո­ղա­կան) պատ­մու­թյուն­ներ:
Թատ­րո­նի շեն­քի ներ­սում ու դր­սում ներ­կա­յաց­ված էին Ստե­փա­նա­կեր­տի և Հա­յաս­տա­նի ՙԹու­մո՚-նե­րի ու­սա­նող­նե­րի աշ­խա­տա­նաք­նե­րի և դա­սըն­թաց­նե­րի ըն­թաց­քում ստեղծ­ված տե­սո­ղա­կան պատ­մու­թյուն­նե­րը: Հե­տաքր­քիր էին վնա­սա­կար սո­վո­րու­թյուն­նե­րի ազ­դե­ցու­թյուն­նե­րի մա­սին և ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պին ուղղ­ված կո­միքս­նե­րը, լի­բա­նան­ցի ար­տիստ Ֆա­դի Բա­քիի ՝ ՙԹու­մո՚ Երևա­նի ու­սա­նող­նե­րի հետ ստեղ­ծած հայ­կա­կան հե­քիաթ­նե­րի, լե­գենդ­նե­րի թե­մա­նե­րով կո­միքս­նե­րը սար­սափ ժան­րում: Այդ ա­մենն ու­ղեկց­վում էր ե­րա­ժիշտ­ներ Հայկ Կա­րա­պե­տյա­նի և Շա­հեն Խանդ­կա­րյա­նի էթ­նոէ­լեկտ­րո­նա­յին հա­մեր­գով: Դա ազ­գա­յին փո­ղա­յին նվա­գա­րան­նե­րի (կլառ­նետ, դու­դուկ, պար­կապ­զուկ, պկու, զուռ­նա) ջազ ո­ճե­րի նո­րա­րա­րա­կան հե­տաքր­քիր խառ­նուրդ էր: ՙՑան­կա­ցել ենք ժա­մա­նա­կա­կից ե­րաժշ­տու­թյան մի­ջո­ցով ե­րի­տա­սար­դաց­նել մեր ազ­գա­յին գոր­ծիք­նե­րը՚,-ա­սա­ցին ե­րա­ժիշտ­նե­րը: Պետք է ա­սել, որ ան­ցորդ­նե­րին հենց այդ նվագն էր հրա­վի­րում դե­պի թատ­րո­նի շենք: Շեն­քի մեկ այլ մա­սում էլ ցու­ցադր­վում էր թու­մո­ցի­նե­րի ստեղ­ծած ՙԼռու­թյուն. փորձն սկս­ված է՚ վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մը Վ. Փա­փա­զյա­նի ան­վան թատ­րո­նի մա­սին:
ՙԹու­մո՚-ի աշ­խա­տա­կից­նե­րի մեկ­նա­բան­մամբ՝ մի­ջո­ցա­ռումն այս գե­ղե­ցիկ վայ­րում անց­կաց­նե­լու նպա­տակն էր բո­լո­րի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րել թատ­րո­նի շեն­քի վրա, միևնույն ժա­մա­նակ` ե­րի­տա­սարդ սերն­դին ծա­նո­թաց­նել նրա ան­ցյա­լին և ներ­կա­յին :
Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին նաև զին­վոր­ներ: Նրան­ցից մե­կը՝ Ար­մեն Հա­րու­թյու­նյա­նը, ո­րը ե­կել էր ծա­ռա­յա­կից ըն­կե­րոջ հետ, ա­սաց, որ մինչ այդ աշ­խա­տում էր Երևա­նի ՙԹու­մո՚-ում և ծա­ռա­յու­թյան ժա­մա­նակ էլ միշտ հե­տաքր­քր­վում է թու­մո­ցի­նե­րի մի­ջո­ցա­ռում­նե­րով:
Մի քա­նի ժամ մեր թատ­րո­նի շեն­քում ստեղ­ծա­գոր­ծա­կան ե­ռու­զեռ էր:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 20 May 2019 16:46:04 +0000