comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 22 Հուլիսի 2019 http://artsakhtert.com Fri, 18 Oct 2019 02:43:50 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27173-2019-07-23-20-02-37 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27173-2019-07-23-20-02-37 ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 23 Jul 2019 20:01:30 +0000
Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27172-2019-07-23-11-07-04 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27172-2019-07-23-11-07-04 Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան
Ազգային ժողովը հուլիսի…

 Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանը ներկայացնելով Ընտրական օրենսգիրքը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, նշել է, որ առաջին ընթերցմամբ օրենքն ընդունելուց հետո ԱԺ խմբակցությունների և մեկ պատգամավորի կողմից ստացել են երեք տասնյակից ավել առաջարկություններ: Երկու տասնյակից ավել առաջարկություն էլ արվել է հեղինակի կողմից:

Նախարարն անդրադարձել է ներկայացված առաջարկներին՝ կարևորելով հատկապես ընտրողների ցուցակների հրապարակմանը, համամասնական ցուցակների կազմմանը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելմանը և հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար ընտրական իրավունքի դյուրացմանը վերաբերող կետերը:

Գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը լսելուց հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Արթուր Թովմասյանը, Էդվարդ Աղաբեկյանը և Աշոտ Ղուլյանը:

Եզրափակիչ ելույթում Արարատ Դանիելյանն անդրադարձել է մտքերի փոխանակության ընթացքում հնչած մտահոգություններին և առաջարկություններին: 26 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենսգիրքն ընդունվել է:

Արարատ Դանիելյանն այնուհետև ներկայացրել է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո օրինագծի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել «Դաշնակցություն» խմբակցությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը 26 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքը:

ԱԺ քննարկմանը ներկայացնելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը՝ կից նախագծերով՝ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, նշել է, որ առաջին ընթերցումից հետո որևէ առաջարկություն չի եղել:

ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ խորհրդարանը 25 կողմ ձայնով  ընդունել է օրենքը:

Փակելով նստաշրջանը՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին ու կառավարության ներկայացուցիչներին արդյունավետ աշխատանքի համար և հայտարարել, որ վաղվանից խորհրդարանի պատգամավորների ու աշխատակազմի համար սկսվում է օրենքով սահմանված արձակուրդային շրջանը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 23 Jul 2019 11:04:37 +0000
ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԻ ՀՍ­ՏԱ­ԿԵՑ­ՄԱՆ, ՁԵՌՔ­ԲԵ­ՐՈՒՄ­ՆԵ­ՐԻ ՏԱ­ՐԻ­ՆԵՐ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27171-2019-07-23-11-03-16 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27171-2019-07-23-11-03-16 ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԻ ՀՍ­ՏԱ­ԿԵՑ­ՄԱՆ, ՁԵՌՔ­ԲԵ­ՐՈՒՄ­ՆԵ­ՐԻ ՏԱ­ՐԻ­ՆԵՐ
Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

ք. Մար­տու­նի

Ճար­տար բնա­կա­վայ­րի հիմ­նադր­ման մա­սին մեզ է հա­սել մի հե­տաքր­քիր պատ­մու­թյուն. ա­սում են՝ եր­կու եղ­բայր տնա­վոր­վե­լու հա­մար ոտ­քի տակ են տվել շատ տա­րածք­ներ և վեր­ջա­պես հա­սել են լեռ­նե­րով շր­ջա­պատ­ված մի չք­նաղ վայր։ Այն այն­քան է գե­րել եղ­բայր­նե­րին, որ այլևս եր­կմ­տե­լու կա­րիք չեն ու­նե­ցել. նրանք գտել են` ինչ փնտ­րում էին։ Եղ­բայր­ներն ի­րենց ըն­տա­նիք­նե­րով տնա­վոր­վել են այս­տեղ՝ մե­կը տա­րած­քի արևե­լա­հա­յաց (գյու­նե) մա­սում, մյու­սը՝ հյու­սի­սա­հա­յաց (ղու­զե) մա­սում։ Հե­տա­գա­յում նրանց սե­րունդ­նե­րից ու հա­մալր­ված բնա­կիչ­նե­րից ձևա­վոր­վել և ստեղծ­վել է բնա­կա­վայ­րը, ո­րի ա­նու­նը կն­քել են Ճար­տար՝ շնոր­հիվ բնա­կիչ­նե­րի ճար­տար լեզ­վի, պայ­ծառ մտ­քի և աշ­խա­տա­սի­րու­թյան։

Տա­րիներ շա­րու­նակ բնա­կա­վայ­րը բա­ժան­ված էր եր­կու՝ Գյու­նե և Ղու­զե Ճար­տար­նե­րի, ո­րոնք, հե­տա­գա­յում միա­վոր­վե­լով, դար­ձան մեկ հա­մայնք։
Դա­րե­րի պատ­մու­թյուն ու­նե­ցող Ճար­տարն ար­դեն 5 տա­րի է, ինչ քա­ղա­քի կար­գա­վի­ճակ է ստա­ցել։ Այդ ա­ռի­թով Ճար­տա­րում տոն էր ինչ­պես բնա­կիչ­նե­րի, այն­պես էլ հյու­րե­րի հա­մար։
Քա­ղա­քը ներ­կա դրու­թյամբ ու­նի 4460 բնա­կիչ։ Այս­տեղ գոր­ծում են 5 դպ­րոց, 2 ման­կա­պար­տեզ, մար­զամ­շա­կու­թա­յին պա­լատ, ար­վես­տի դպ­րոց, նո­րա­կա­ռույց Ս. Վար­դան ե­կե­ղե­ցի, տե­ղա­մա­սա­յին հի­վան­դա­նոց, մար­զաս­րահ, ֆուտ­բո­լի դաշտ, հան­րա­հայտ է հի­նա­վուրց Ս. Ե­ղի­շե վան­քով, շատ այլ կա­ռույց­նե­րով, առ­կա են բո­լոր են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, ո­րոնք օր օ­րի կա­տա­րե­լա­գործ­վում են։
Հու­լի­սի 20-ին Ճար­տա­րի Սևակ Ղու­կա­սյա­նի ան­վան մար­զամ­շա­կու­թա­յին պա­լա­տում կազ­մա­կերպ­վեց քա­ղա­քի օր­վան նվիր­ված տո­նա­կան մի­ջո­ցա­ռում:
Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նը, Ճար­տա­րի քա­ղա­քա­պետ Ար­թուր Ա­ղա­բե­կյա­նը, հյու­րեր, զին­վոր­ներ, քա­ղա­քի բնա­կիչ­ներ։
Մար­զամ­շա­կու­թա­յին պա­լա­տի տնօ­րեն Ի­րի­նա Ա­ռա­քե­լյա­նը և գեղ­մաս­վար Հա­կոբ Ա­վա­նե­սյա­նը ներ­կա­յաց­րե­ցին Ճար­տա­րի պատ­մու­թյունն ու ճար­տար­ցու ան­ցած ու­ղին։ Նրանց խոս­քում իշ­խում էր հպար­տու­թյու­նը, քան­զի այդ պատ­մու­թյունն ու ու­ղին ար­ժա­նա­պա­տիվ ու հե­րո­սա­կան են։
Ե­լույթ ու­նե­ցավ Ճար­տա­րի քա­ղա­քա­պետ Ար­թուր Ա­ղա­բե­կյա­նը։ Ե­լույ­թում նշ­վեց, որ Ճար­տար բնա­կա­վայ­րը քա­ղա­քի կար­գա­վի­ճա­կով, նվա­ճում­նե­րով ու ձեռք­բե­րում­նե­րով նոր պատ­մու­թյուն է սկ­սել կեր­տել։ Ան­ցած 5 տա­րի­նե­րի ըն­թաց­քում լուրջ աշ­խա­տանք­ներ են կա­տար­վել՝ ա­ռանձ­նա­պես քա­ղա­քա­շի­նու­թյան բնա­գա­վա­ռում։ Այս­տեղ մեծ է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան ներդ­րու­մը, ան­մասն չմ­նա­ցին ծնուն­դով և ար­մատ­նե­րով ճար­տար­ցի բա­րե­րար­նե­րը։ Հատ­կա­պես մեծ աշ­խա­տանք կա­տար­վեց Հայ­կա­կան գյու­ղե­րի զար­գաց­ման հիմ­նադ­րա­մի կող­մից։ Կա­ռուց­վել է Ներ­սես Ա­վա­գյա­նի ան­վան նո­րա­կա­ռույց ման­կա­պար­տե­զի շեն­քը, Մոն­թե Մել­քո­նյա­նի ան­վան մար­զա­հա­մա­լի­րը, ՙՃար­տար՚ ռես­տո­րա­նա­յին հա­մա­լի­րը, վե­րա­նո­րոգ­վել ու անհ­րա­ժեշտ գույ­քով հա­մալր­վել է հի­վան­դա­նո­ցը, կա­ռուց­վել է Ս.Վար­դան ե­կե­ղե­ցին, սա­լա­պատ­վել ա­վե­լի քան 60.000 քառ.մ ճա­նա­պարհ, կա­ռուց­վել ֆուտ­բո­լա­յին նոր դաշտ, եր­կու զբո­սայ­գի, մեծ ներդ­րում­ներ են կա­տար­վել քա­ղա­քի 5 կր­թօ­ջախ­նե­րում, Ար­վես­տի դպ­րո­ցում, Մշա­կույ­թի պա­լա­տում։ Վե­րա­նո­րոգ­վեց նաև Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի զո­հե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շար­ձա­նը, կա­տար­վել են ներդ­րում­ներր նաև այլ ո­լորտ­նե­րում։ Այ­սօր Ճար­տա­րը հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և փո­խօգ­նու­թյան պայ­մա­նագ­րեր ու­նի կն­քած Երևան քա­ղա­քի Ա­վան թա­ղա­մա­սի և Ֆրան­սիա­յի Դե­սի­նե քա­ղա­քի հետ։ Ա.Ա­ղա­բե­կյա­նը պատ­վոգ­րեր և նվեր­ներ հանձ­նեց մի խումբ ճար­տա­րցի­նե­րի։
Մի­ջո­ցառ­ման վեր­ջում եր­գե­րի ու պա­րե­րի գե­ղե­ցիկ կա­տա­րում­նե­րով ե­լույթ ու­նե­ցան Ճար­տա­րի ար­վես­տի դպ­րո­ցի սա­նե­րը, եր­գիչ-եր­գա­հան Ռա­շիդ Բա­բա­յա­նը, զին­ծա­ռա­յող Գոռ Թու­մա­նյա­նը։
Շնոր­հա­վո՛ր տոնդ, Ճար­տար։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Tue, 23 Jul 2019 11:00:27 +0000
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՋ ՁԵՌՔԸ ՉԳԻՏԻ` ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՁԱԽԸ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27170-2019-07-23-10-56-17 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27170-2019-07-23-10-56-17 ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՋ ՁԵՌՔԸ ՉԳԻՏԻ` ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՁԱԽԸ
Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Օ­րերս Լյուք­սեն­բուր­գում տե­ղի է ու­նե­ցել ԵԱՀԿ Խոր­հր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վի (ԽՎ) ա­մա­ռա­յին նս­տաշր­ջա­նը, որն ըն­դու­նել է ամ­փո­փիչ բա­նա­ձեւ։ Ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը հա­մա­րում է, որ հա­ջող­վել է Հա­յաս­տա­նի նկատ­մամբ հաս­նել ՙդի­վա­նա­գի­տա­կան եւս մեկ հաղ­թա­նա­կի՚։

Փաս­տաթղ­թում տեղ է գտել ձե­ւա­կեր­պում, ըստ ո­րի՝ ԵԱՀԿ ԽՎ-ն ա­ջակ­ցում է Ուկ­րաի­նա­յի, Վրաս­տա­նի, Մոլ­դո­վա­յի եւ Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյա­նը եւ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը։ Մինչ­դեռ կա­ռույ­ցում հա­յաս­տա­նյան պատ­վի­րա­կու­թյու­նը մեկ­նա­բա­նել է, որ բա­նա­ձե­ւի նախ­նա­կան տար­բե­րա­կում խոսք է ե­ղել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի եւ հա­րա­կից յոթ շր­ջան­նե­րի ՙօ­կու­պա­ցիա­յի՚ մա­սին, ո­րը հա­ջող­վել է հա­նել վերջ­նա­կան տեքս­տից։ Բա­ցի այդ, բա­նա­ձե­ւի նա­խըն­թաց կե­տում շեշտ­ված է, որ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը պետք է կար­գա­վոր­վի խա­ղաղ-բա­նակ­ցա­յին ճա­նա­պար­հով՝ հա­մա­ձայն Հել­սին­կյան եզ­րա­փա­կիչ ակ­տի ե­րեք՝ ու­ժի կամ ու­ժի սպառ­նա­լի­քի բա­ցառ­ման, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան եւ ժո­ղո­վուրդ­նե­րի ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյան ու ի­րենց ճա­կա­տա­գի­րը տնօ­րի­նե­լու ի­րա­վուն­քի, սկզ­բունք­նե­րի հի­ման վրա։
Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ու այդ երկ­րի փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյու­նը հա­մա­ռո­րեն ան­տե­սում են ԵԱՀԿ ԽՎ բա­նա­ձե­ւի այդ կե­տը, շեշ­տադ­րում հա­ջոր­դը, որ­տեղ, ինչ­պես ա­սա­ցինք, խոս­վում է հետ­խոր­հր­դա­յին չորս երկ­րի՝ Ուկ­րաի­նա­յի, Վրաս­տա­նի, Մոլ­դո­վա­յի եւ Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյունն ու տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը հար­գե­լու մա­սին։ Բայց Ադր­բե­ջա­նը, որ­պես կա­նոն, հայ­տն­վում է իր իսկ ստեղ­ծած քա­րոզ­չա­կան ծու­ղակ­նե­րում եւ ցու­ցա­բե­րում ան­հե­տե­ւո­ղա­կա­նու­թյուն։
Մա­մու­լում տե­ղե­կու­թյուն է տա­րած­վել, որ Ուկ­րաի­նա­յի Գե­րա­գույն ռա­դան չե­ղյալ է հայ­տա­րա­րել խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը դի­տար­կե­լու մա­սին ԵԽԽՎ-ին իր դի­մու­մը, եւ Կիեւ մեկ­նած դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյունն ստիպ­ված է ե­ղել ընդ­հա­տել իր գոր­ծու­նեու­թյու­նը։ Այդ ա­ռա­քե­լու­թյան կազ­մում ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ կա­յին նաեւ Ադր­բե­ջա­նից։ Մեկ­նա­բան­նե­րը գտ­նում են, որ ուկ­րաի­նա­կան կող­մի այդ ո­րո­շու­մը պայ­մա­նա­վոր­ված է ԵԽԽՎ-ում Ռու­սաս­տա­նի պատ­վի­րա­կու­թյան ման­դա­տը ճա­նա­չե­լու մա­սին ո­րոշ­մամբ։ Ուկ­րաի­նան ո­րո­շել է սա­ռեց­նել ան­դա­մակ­ցու­թյու­նը ԵԽԽՎ աշ­խա­տանք­նե­րին՝ մին­չեւ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի հա­մա­պա­տաս­խան եզ­րա­կա­ցու­թյան հրա­պա­րա­կու­մը։ Կիե­ւում գտ­նում են, որ ԵԽԽՎ-ում ռու­սաս­տա­նյան պատ­վի­րա­կու­թյու­նը չի կա­րող աշ­խա­տել, քա­նի որ ՌԴ պետ­դու­մա­յի ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­վել են նաեւ օ­կու­պաց­ված Ղրի­մում։

Այս առ­թիվ մեկ­նա­բա­նու­թյուն է ա­րել ԵԽԽՎ-ում ադր­բե­ջա­նա­կան պատ­վի­րա­կու­թյան ան­դամ Սա­մադ Սեի­դո­վը։ Նա ԵԽԽՎ-ին մե­ղադ­րել է եր­կա­կի ստան­դարտ­ներ կի­րա­ռե­լու մեջ եւ մաս­նա­վո­րեց­րել, թե ին­չու՞ պի­տի Ղրի­մի հար­ցում Ռու­սաս­տա­նը ճա­նաչ­վի օ­կու­պանտ, իսկ Հա­յաս­տա­նը ԼՂ դեպ­քում՝ ոչ։ Ինչ­պես հայտ­նի է, ԵԽԽՎ-ում Ռու­սաս­տա­նի պատ­վի­րա­կու­թյան ման­դա­տը վե­րա­կանգ­նե­լու հար­ցով քվեար­կու­թյանն Ադր­բե­ջա­նը միա­ձայն կողմ է քվեար­կել, ին­չը հաս­կա­նա­լիո­րեն բար­դաց­րել է հա­րա­բե­րու­թյուն­ներն Ուկ­րաի­նա­յի հետ։
Ադր­բե­ջա­նը եւ Ուկ­րաի­նան ՎՈՒԱՄ կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նա­դիր ան­դամ­ներ են, հա­մար­վում են ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր­ներ։ Մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կու­թյուն­նե­րը մշ­տա­պես սա­տա­րել են Ադր­բե­ջա­նին, պաշտ­պա­նել վեր­ջի­նիս նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը, եւ պաշ­տո­նա­կան Կիե­ւը բո­լոր հիմ­քերն ու­ներ հու­սա­լու, որ ԵԽԽՎ-ում ադր­բե­ջա­նա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը Ռու­սաս­տա­նի հետ կապ­ված քվեար­կու­թյան ժա­մա­նակ առն­վազն ձեռն­պահ կմ­նա։ Ադր­բե­ջա­նի հա­մար, պարզ­վում է, թանկ են ոչ թե ա­վան­դա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, այլ՝ ա­ռար­կա­յա­կան շա­հե­րը եւ նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը։
Ադր­բե­ջա­նը, ինչ­պես Վրաս­տա­նի պա­րա­գա­յում, հա­նուն Ուկ­րաի­նա­յի եւս պատ­րաստ չէ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բար­դաց­նել Ռու­սաս­տա­նի հետ։ Դա հաս­կա­նա­լի է, ո­րով­հե­տեւ մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում Ադր­բե­ջա­նի ներ­կա­յիս ռե­ժի­մի գրե­թե միակ ակն­հայտ ա­ջա­կի­ցը պաշ­տո­նա­կան Մոսկ­վան է։ Բայց ա­ռա­վել հե­տաք­րք­րա­կան է, որ Բա­քուն մի ձեռ­քով հիա­ցա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­ներ է ա­նում ԵԱՀԿ ԽՎ հաս­ցեին, մյու­սով քար­կո­ծում ԵԽԽՎ-ին, ո­րը, չնա­յած Ադր­բե­ջա­նի գոր­ծադ­րած ահ­ռե­լի ջան­քե­րին եւ ներդ­րած հս­կա­յա­կան մի­ջոց­նե­րին, այդ­պես էլ Հա­յաս­տա­նին չի ճա­նա­չում ՙօ­կու­պանտ՚ եւ պատ­ժա­մի­ջոց­ներ չի կի­րա­ռում։ ՙԵ­թե Հա­յաս­տա­նը չի պատժ­վում, ին­չու՞ Ռու­սաս­տա­նը պետք է պատժ­վի՚- հռե­տո­րա­կան հար­ցադ­րում է ա­նում ԵԽԽՎ-ում ադր­բե­ջա­նա­կան պատ­վի­րա­կու­թյան ան­դա­մը։ Հար­ցադ­րման են­թա­տեքստն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, պետք է հաս­կա­նալ այս­պես. ՙԵ­թե ԵԽԽՎ-ում Ուկ­րաի­նան հան­դես չի գա­լիս հօ­գուտ Հա­յաս­տա­նին օ­կու­պանտ ճա­նա­չե­լու ադր­բե­ջա­նա­կան նա­խա­ձեռ­նու­թյա­նը, ա­պա ին­չու՞ պի­տի Ադր­բե­ջա­նը պաշտ­պա­նի ուկ­րաի­նա­կան շա­հե­րը եւ բար­դաց­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Ռու­սաս­տա­նի հետ՚։
Ա­հա սա է ադր­բե­ջա­նա­կան ՙռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը՚։ Այս­պես է Բա­քուն ՙպաշտ­պա­նում՚ գոր­ծըն­կեր երկ­րի շա­հե­րը։ Այս­պի­սին է եվ­րո­պա­կան խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռույց­նե­րի նկատ­մամբ ադր­բե­ջա­նա­կան կող­մի ՙսկզ­բուն­քա­յին՚ մո­տե­ցու­մը։ Մի դեպ­քում Բա­քուն ՙօվ­սան­նա՚ է ա­սում ԵԱՀԿ ԽՎ-ին, իսկ հա­ջորդ պա­հին՝ ՙա­նար­գան­քի սյու­նին գա­մում՚ ԵԽԽՎ-ին։ Եւ այդ­պես էլ Ադր­բե­ջանն ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի չի գա­լիս, չի կա­րո­ղա­նում վերջ­նա­կա­նա­պես կողմ­նո­րոշ­վել՝ Եվ­րո­պա­յի հետ ար­ժե՞ հա­մա­գոր­ծակ­ցել, թե՞ ոչ։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Tue, 23 Jul 2019 10:53:21 +0000
ԴԱ­ՎԻԹ ԳԱ­ՐԵ­ՋԻ – ՆԱ­ԽԻ­ՋԵ­ՎԱՆ. ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՀԵՏՔ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27169-2019-07-23-10-48-50 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27169-2019-07-23-10-48-50 Մա­րի­նա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ադր­բե­ջա­նի հետ սահ­մա­նին գտն­վող Դա­վիթ Գա­րե­ջի վրա­ցա­կան վան­քի շուրջ տի­րող ի­րա­վի­ճա­կի մա­սին մա­մու­լում հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ են հայ­տն­վում նա­խան­ձե­լի պար­բե­րա­կա­նու­թյամբ։ Սահ­ման­նե­րի դե­լի­մի­տա­ցիա­յից (սահ­մա­նագծ­ման) զատ այդ հար­ցում շատ ա­վե­լի էա­կան է պատ­մամ­շա­կու­թա­յին աս­պեկ­տը, ո­րը կող­մե­րից մե­կը նր­բան­կա­տո­րեն շր­ջան­ցում է, իսկ մյու­սը՝ ագ­րե­սիվ կեր­պով բոր­բո­քում՝ չթաքց­նե­լով քրիս­տո­նեա­կան հու­շար­ձա­նը վեր­ջին հաշ­վով յու­րաց­նե­լու մտադ­րու­թյուն­նե­րը։ Դեռ ա­վե­լին, շա­րու­նակ տպա­վո­րու­թյուն է ա­ռա­ջա­նում, որ պար­բե­րա­բար տե­ղի ու­նե­ցող մի­ջա­դե­պե­րի մե­ղա­վո­րը վրա­ցա­կան կողմն է, որն, ըստ էու­թյան, հայ­տն­վել է եր­կու կրա­կի ա­րան­քում. հարևան թուր­քա­կան պե­տու­թյուն­նե­րից տն­տե­սա­կան և ինչ-որ չա­փով քա­ղա­քա­կան կախ­վա­ծու­թյան և վրաց ժո­ղովր­դի հա­մար սր­բա­զան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող հու­շար­ձանն ի­րենց վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հե­լու ձգտ­ման։

Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ մա­մու­լում հա­ղոր­դում են վան­քի շուրջ լար­վա­ծու­թյան նոր շր­ջա­դար­ձի մա­սին, ո­րը, որ­պես կա­նոն, հրահ­րում է հենց ադր­բե­ջա­նա­կան կող­մը։
Մեկ-եր­կու շա­բաթ ա­ռաջ վան­քի շուրջ նո­րից լար­վա­ծու­թյուն էր ա­ռա­ջա­ցել. Բա­քուն մի խումբ վրաց քա­ղա­քա­ցի­նե­րի մե­ղադ­րել է սահ­ման­նե­րը խախ­տե­լու և սահ­մա­նա­պահ­նե­րի վրա հար­ձա­կում գոր­ծե­լու մեջ։ Գոր­ծը հա­սել է նրան, որ Վրաս­տա­նի դես­պա­նին Բաք­վի ԱԳՆ են կան­չել. գե­րա­տես­չու­թյունն այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ո­րա­կել է որ­պես ՙեր­կու եր­կր­նե­րի միջև առ­ճա­կատ­մանն ուղղ­ված սադ­րանք՚։ Մինչ­դեռ, ինչ­պես հայտ­նել է վան­քում աշ­խա­տող ու­ղեկ­ցորդ­նե­րից մե­կը, մի­ջա­դե­պի պատ­ճառ է դար­ձել այն փաս­տը, որ ադր­բե­ջան­ցի սահ­մա­նա­պահ­ներն ա­ռանց թույ­լտ­վու­թյան սկ­սել են ե­կե­ղե­ցուց սր­բա­պատ­կեր­նե­րը դուրս տա­նել, ինչն էլ տե­ղի բնա­կիչ­նե­րի և ուխ­տա­վոր­նե­րի բո­ղոքն է հա­րու­ցել։ Ա­սել է թե՝ մի­ջա­դե­պը դար­ձյալ ադր­բե­ջա­նա­կան կողմն է հրահ­րել, բայց ստաց­վում է, որ մե­ղա­վոր­նե­րը նո­րից վրա­ցի­ներն են։
Ընդ ո­րում, Վրաս­տա­նի ՆԳՆ սահ­մա­նա­յին ոս­տի­կա­նու­թյան պե­տի տե­ղա­կալ Թեյ­մու­րազ Կու­պա­տա­ձեն վան­քի խցե­րից սր­բա­պատ­կեր­նե­րի դուրս բե­րու­մը բա­ցատ­րել է այն հան­գա­ման­քով, թե… ադր­բե­ջան­ցի սահ­մա­նա­պահ­նե­րը, իբր, խիստ ՙմտա­հոգ­ված՚ էին նրանց պահ­պա­նու­թյամբ։ ՙՆրանք պար­զա­բա­նել են, որ սր­բա­պատ­կեր­նե­րը կա­րող էին վնաս­վել ե­ղա­նա­կի վատ­թա­րաց­ման պա­րա­գա­յում, ինչ­պես քա­մու, այն­պես էլ անձրևի ժա­մա­նակ, և, որ­պես­զի նրանց հաս­ցեին մե­ղադ­րանք­ներ չհն­չեն, թե նրանք են սր­բա­պատ­կեր­նե­րը վնա­սել, դրանք Հա­րու­թյուն վանք են բարձ­րաց­րել ու մեր սահ­մա­նա­պահ­նե­րին փո­խան­ցել՚,- ա­սել է Կու­պա­տա­ձեն։
Պետք է են­թադ­րել, որ այդ տա­րած­քում մինչ օրս ո՜չ քա­մի­ներ, ո՜չ անձրևներ չեն ե­ղել, ո­րոնք կա­րող էին ՙսր­բա­պատ­կեր­նե­րը վնա­սել՚: Խո­սել այն մա­սին, որ մշա­կույ­թի պահ­պա­նու­թյան հա­մար ՙմտա­հո­գու­թյուն՚ են ցու­ցա­բե­րել մի երկ­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ո­րի զին­ծա­ռա­յող­նե­րը տա­սը տա­րուց քիչ ա­վե­լի ա­ռաջ լկ­տիա­բար և ա­նո­ղո­քա­բար լին­գե­րով ու կռան­նե­րով ա­վե­րե­ցին Հին Ջու­ղա­յի հայ­կա­կան բա­ցա­ռիկ խաչ­քա­րե­րը, ար­դեն ա­վե­լորդ էլ է, քա­նի որ բա­ցատ­րու­թյուն­ներն ա­ռանց այդ էլ ան­հե­թեթ և բա­ցա­հայ­տո­րեն ծի­ծա­ղե­լի են թվում։
Հաշ­վե­հար­դա­րի կամ հայ­կա­կան մշա­կույ­թի ժա­ռան­գու­թյան յու­րաց­ման հան­ցա­վոր փոր­ձը պետք է վրա­ցա­կան կող­մին ա­ռանձ­նա­պես զգու­շա­վոր դարձ­նի` մատ­նա­ցույց ա­նե­լով մշա­կու­թա­յին ցե­ղաս­պա­նու­թյան ադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հս­կա­յա­կան վտանգ­նե­րը: Ա­ռա­վել ևս, որ Բաք­վում, այլ փաս­տարկ­ներ չու­նե­նա­լու պատ­ճա­ռով, կր­կին գոր­ծի են դնում աղ­վա­նա­կան գոր­ծո­նը` բազ­միցս ի­րենց հան­դուգն հա­վակ­նու­թյուն­նե­րում հաս­նե­լով ընդ­հուպ մինչև Թբի­լի­սի:

 


Յուր ժա­մա­նակ, երբ Ադր­բե­ջա­նը պե­տա­կան մա­կար­դա­կով բա­ցեի­բաց Նա­խիջևա­նում ոչն­չաց­րեց հայ­կա­կան մշա­կույ­թի ժա­ռան­գու­թյու­նը` բա­ռի բուն ի­մաս­տով հո­ղին հա­վա­սա­րեց­նե­լով միջ­նա­դա­րյան գե­րեզ­մա­նո­ցը, հան­ցա­գործն ան­պա­տիժ մնաց` այդ թվում նաև Հա­յաս­տա­նի քրիս­տո­նյա հարևան­նե­րի, ա­ռա­ջին հեր­թին` Վրաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի կող­մից պատ­շաճ ար­ձա­գան­քի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով: Վրա­ցա­կան մշա­կույ­թի նշա­նա­վոր հու­շար­ձան­նե­րի հան­դեպ ներ­կա ոտ­նձ­գու­թյուն­նե­րը որ­պես վկա­յու­թյուն այն բա­նի, որ սե­փա­կան ժա­ռան­գու­թյուն չու­նե­ցող Ադր­բե­ջա­նը փոր­ձում է աշ­խար­հի մշա­կու­թա­յին քար­տե­զի վրա հաս­տատ­վել երբևէ ի­րեն չպատ­կա­նած հու­շար­ձան­նե­րի հաշ­վին` դրա լա­վա­գույն ա­պա­ցույցն են:
Ինչ­պես ար­դա­րա­ցիո­րեն նշել է հայ­կա­կան կայ­քե­րից մե­կում վեր­ջերս հրա­պա­րակ­ված հոդ­վա­ծի հե­ղի­նա­կը` ՙվրա­ցի­նե­րը պետք է ադր­բե­ջան­ցի գիտ­նա­կան­նե­րին ե­րախ­տա­պարտ լի­նեն նրա հա­մար, որ նրանք Դա­վիթ Գա­րե­ջի վան­քը որ­պես աղ­վա­նա­կան հու­շար­ձան են ճա­նա­չում: Դա փր­կել է վան­քը, հա­կա­ռակ դեպ­քում այն կոչն­չաց­նեին, ինչ­պես ոչն­չաց­րե­ցին Նա­խիջևա­նի խաչ­քա­րե­րը՚:
Մինչ­դեռ Բաք­վում ար­դեն սո­վո­րա­կան դար­ձած հնարքն են գոր­ծի դրել` հայ­տա­րա­րե­լով վան­քի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում ՙհայ­կա­կան հետ­քի՚ մա­սին: Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նախ­կին նա­խա­րար Թո­ֆիկ Զուլ­ֆու­գա­րո­վը հայ­տա­րա­րել է, որ ՙտե­ղի ու­նե­ցա­ծի (նկա­տի ու­նե­նա­լով վեր­ջին մի­ջա­դե­պը – Մ.Գ. ) շա­հա­ռու­նե­րը, և հնա­րա­վոր է, նաև պատ­վի­րա­տու­նե­րը հա­յե­րը և Ռու­սաս­տա­նի հա­յա­մետ ու­ժերն են, ո­րոնց նպա­տա­կը Ադր­բե­ջա­նի հա­մար Վրաս­տա­նում ՙերկ­րորդ ճա­կա­տի՚ բա­ցումն է՚: Դրա­նով իսկ պաշ­տո­նա­թող դի­վա­նա­գե­տը, ո­րը վա­ղուց ար­դեն փոր­ձում է իշ­խա­նու­թյուն­նե­րի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րել սե­փա­կան ան­ձի հան­դեպ` ԱԳՆ-ում պաշ­տո­նի տես­քով ո­ղոր­մու­թյան ակն­կա­լի­քով, հույս ու­նի միան­գա­մից եր­կու նա­պաս­տակ սպա­նել. յուղ լց­նել ռուս-վրա­ցա­կան դի­մա­կա­յու­թյան կրա­կի վրա, բայց շր­ջա­հա­յա­ցո­րեն դրա­նում մե­ղադ­րե­լով ոչ թե հենց ռու­սա­կան կող­մին, այլ ՙՌու­սաս­տա­նի հա­յե­րին ու հա­յա­մետ ու­ժե­րին՚:
Նախ­կին դի­վա­նա­գե­տի այս ան­հե­թե­թու­թյու­նը դժ­վար թե ար­ժե մեկ­նա­բա­նել: Բայց Դա­վիթ Գա­րե­ջի վան­քի շուրջ տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մեջ ՙհայ­կա­կան հետ­քի՚ առ­կա­յու­թյու­նը փաս­տելն իս­կա­պես անհ­րա­ժեշտ է: Այդ հետ­քը ձգ­վում է ոչ միայն Հին Ջու­ղա­յից, որ­տեղ 2007թ. վերջ­նա­կա­նա­պես ոչն­չաց­վե­ցին հայ­կա­կան գե­րեզ­մա­նոց­նե­րը և խաչ­քա­րե­րը, ոչ միայն ամ­բողջ Նա­խիջևա­նի հայ­կա­կան հո­յա­կերտ հու­շար­ձան­նե­րից, այն­պես էլ ան­տոհմ բար­բա­րոս­նե­րի իշ­խա­նու­թյան տակ հայ­տն­ված մնա­ցյալ հայ­կա­կան տա­րածք­նե­րից: Այդ հետ­քը ձգ­վում է, օ­րի­նակ, նաև Շու­շիից, որ­տեղ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տա­կան բազ­մա­թիվ հու­շար­ձան­ներ ու տա­ճար­ներ ա­վեր­վե­ցին, իսկ Ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին Ղա­զան­չե­ցոց Ա­մե­նափր­կիչ վե­հա­շուք ե­կե­ղե­ցին զեն­քի պա­հես­տի վե­րած­վեց` այն հաշ­վար­կով, որ հայ­կա­կան ու­ժե­րը չեն ար­կա­կո­ծի ու չեն ոչն­չաց­նի ի­րենց իսկ մար­գա­րի­տը:
Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ նման ՙհայ­կա­կան հետ­քե­րը՚, մաս­նա­վո­րա­պես` զավ­թած տա­րած­քում հայ­կա­կան ներ­կա­յու­թյան պատ­մամ­շա­կու­թա­յին վկա­յու­թյուն­նե­րի հան­դեպ ա­նո­ղոք վե­րա­բեր­մուն­քի և քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րով դրա ոչն­չաց­ման հա­մա­տեք­սում, բազ­միցս են դրսևոր­վել: Եվ ե­թե Վրաս­տա­նը չի ցան­կա­նում իր մար­գա­րի­տը կորց­նել, նա պետք է ա­մե­նասևե­ռուն ու­շադ­րու­թյու­նը դարձ­նի այդ ՙհետ­քի՚ վրա` որ­պես հի­շե­ցում այն բա­նի, թե հատ­կա­պես ան­խու­սա­փե­լիո­րեն ինչ տե­ղի կու­նե­նա ի­րենց նախ­նի­նե­րի ժա­ռան­գու­թյու­նից հրա­ժար­վե­լու և Ադր­բե­ջա­նի հան­ցա­վոր ծրագ­րե­րը խրա­խու­սե­լու պա­րա­գա­յում:

www.golosarmenii.am

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Tue, 23 Jul 2019 10:45:18 +0000
ԴԻ­ՄՈՐԴ­ՆԵ­ՐԻ ՄՐ­ՑՈՒՅԹՆ Ա­ՎԱՐՏ­ՎԵԼ Է http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27168-2019-07-23-10-42-24 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27168-2019-07-23-10-42-24 ԴԻ­ՄՈՐԴ­ՆԵ­ՐԻ ՄՐ­ՑՈՒՅԹՆ  Ա­ՎԱՐՏ­ՎԵԼ Է
Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խի բո­լոր բու­հե­րում անց­կաց­վել է ըստ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի հայ­տագր­ված դի­մորդ­նե­րի մր­ցույ­թը, և հու­լի­սի 15-ից ար­դեն կախ­ված են ըն­դուն­ված­նե­րի ցու­ցակ­նե­րը: Ընդ­հա­նուր պատ­կե­րին ծա­նո­թա­նա­լու հա­մար դի­մե­ցինք մր­ցույթն ի­րա­կա­նաց­րած` Գնա­հատ­ման և թես­տա­վոր­ման կենտ­րո­նի տնօ­րեն Յու­րի Քա­րա­մյա­նին: Տվյալ­նե­րը պե­տա­կան բու­հե­րի վե­րա­բե­րյալ են:

ԱՀ շր­ջա­նա­վարտ­նե­րի հա­մար Ար­ցա­խի պե­տա­կան, Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան և ՀՀ բու­հե­րում Ար­ցա­խին հատ­կաց­ված տե­ղե­րի քա­նակն ընդ­հա­նուր առ­մամբ 930 է, ո­րից անվ­ճար` 340: Դրանց հայ­տագր­վել էր 876 դի­մորդ, նախ­նա­կան փու­լով (լրա­ցու­ցիչ փուլ ևս կա թա­փուր տե­ղե­րի հա­մար) ըն­դուն­ված­նե­րի քա­նա­կը` 626, ո­րից անվ­ճար` 244: ԱրՊՀ է ըն­դուն­վել 451 դի­մորդ, ո­րից անվ­ճար` 167, Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րան` 51 հո­գի, ո­րից անվ­ճար` 21-ը: Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում անվ­ճար տե­ղե­րից թա­փուր է մնա­ցել 33-ը, Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կա­նում` 67-ը:
ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան ե­րաշ­խա­վո­րագ­րե­րով ՀՀ բու­հե­րում հատ­կաց­ված տե­ղե­րը 87 են. ո­րից անվ­ճար` 60: Դրանց հայ­տագր­վել էր 163 դի­մորդ: Այս­տեղ մի շարք մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի գծով դի­մորդ­ներ չեն հայ­տագր­վել, փո­խա­րե­նը Մխի­թար Հե­րա­ցու ան­վան բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի վճա­րո­վի և անվ­ճար 11 տե­ղի հա­մար ե­ղել է 55 դի­մորդ: Նախ­նա­կան տվյալ­նե­րով` այս մաս­նա­գի­տու­թյամբ ըն­դուն­վել է շուրջ 30 հո­գի: Սահ­ման­ված քա­նա­կից մր­ցույ­թից դուրս ա­վել ըն­դուն­վել են հիմ­նա­կա­նում ՙՊա­տիվ ու­նեմ՚ ծրագ­րով, որն Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­վում է ա­ռա­ջին ան­գամ` բա­ցա­ռու­թյան կար­գով:
ԳԹԿ տնօ­րենն, ընդ­հա­նուր առ­մամբ, գոհ է այս տար­վա դի­մորդ­նե­րի ստա­ցած միա­վոր­նե­րից: Այս­պես, ե­թե տա­րի­ներ ա­ռաջ ՙԲու­ժա­կան գործ՚ մաս­նա­գի­տու­թյամբ ըն­դուն­վում էին եր­կու քն­նու­թյու­նից 20-24 միա­վոր ստա­ցած դի­մորդ­նե­րը, և դա լավ ցու­ցա­նիշ էր հա­մար­վում, այ­սօր 33 միա­վորն է ար­դեն ան­ցու­մա­յի­նը: Հատ­կա­պես լավ է մա­թե­մա­տի­կա­յի վի­ճա­կը: ԵՊՀ ՙԻն­ֆոր­մա­տի­կա և կի­րա­ռա­կան մա­թե­մա­տի­կա՚ մաս­նա­գի­տու­թյա­նը հատ­կաց­ված էր մեկ նպա­տա­կա­յին տեղ, բայց ըն­դուն­վել է 5 հո­գի, ո­րոնց միա­վոր­նե­րը 36-ից բարձր են, եր­կու քն­նու­թյու­նից ըն­դուն­վել են 18-ից բարձր միա­վոր­նե­րով: ՙՏիգ­րան Հա­կո­բյա­նը (Ստեփանակերտի թիվ 8 դպրոց) եր­կու 20 միա­վոր է ստա­ցել: Այդ­քան բարձր միա­վոր­ներ, այն էլ` այդ մաս­նա­գիու­թյու­նից և այդ­քան պա­հանջ­ված: 39,5 միա­վոր հա­վա­քել է Մեծ Շեն գյու­ղից Ռա­յա Ե­սա­յա­նը, բո­լոր 5-ն էլ հաղ­թա­հա­րել են գե­րա­զան­ցու­թյան շե­մը, ինչ­պե՞ս չխ­րա­խու­սել նրանց, բո­լորն էլ ար­ժա­նի են, և պա­հուս­տա­յին տե­ղե­րը նրանց տալն ար­դա­րաց­ված է՚,-ա­սաց Յու. Քա­րա­մյա­նը: Նույնն էլ ՙԱկ­տուա­րա­կան և ֆի­նան­սա­կան մա­թե­մա­տի­կա՚ մաս­նա­գի­տու­թյու­նում է: Ար­մե­նու­հի Մա­նու­կյա­նը` Հա­թեր­քից, Դա­վիթ Իշ­խա­նյա­նը` ֆիզ­մաթ դպ­րո­ցից, Նա­րեկ Սարգ­սյա­նը` Կար­միր Շու­կա­յից հաղ­թա­հա­րել են գե­րա­զան­ցու­թյան շե­մը:
Մա­թե­մա­տի­կան բա­վա­կա­նին լավ պատ­կեր ու­նի նաև ԱրՊՀ-ում: Յու. Քա­րա­մյա­նի խոս­քով` ՙԻն­ֆոր­մա­տի­կա և կի­րա­ռա­կան մա­թե­մա­տի­կա՚-ի, ՙՏե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­ներ՚-ի հա­մալր­վա­ծու­թյու­նը վեր­ջին տա­րի­նե­րին լավ է: Այս վեր­ջի­նում միայն 11 հո­գի անվ­ճար հա­մա­կարգ է ըն­դուն­վել: ՙՄա­թե­մա­տի­կա­յի գծով խն­դիր չու­նենք՚,-հա­վաս­տեց ԳԹԿ տնօ­րե­նը: Վատ չէ վի­ճա­կը ՙՖի­զի­կա՚-ում, բա­վա­րար չա­փով ըն­դուն­ված­ներ կան, լավ է ՙԿեն­սա­բա­նու­թյուն՚-ը: Լե­զու­նե­րի մա­սին էլ խոսք չկա, հա­մալր­ված են: Իսկ ա­հա ՙՔի­միա՚-ի վի­ճա­կը վատ է: Խումբ չի ձևա­վոր­վել: Յու. Քա­րա­մյա­նի կար­ծի­քով, ե­թե բժշ­կա­կան հա­մալ­սա­րան թող­նեին ըն­դուն­վել այն­քան, ինչ­քան նա­խա­տես­ված է նպա­տա­կա­յին տե­ղե­րով, ա­պա մր­ցույ­թից դուրս մնա­ցած­նե­րի մի մա­սը գու­ցե ցան­կու­թյուն ու­նե­նար նս­տել ՙՔի­միա՚-ում, բայց այդ հար­ցի լու­ծու­մը միայն իր ո­րո­շե­լով չէ:
ԱրՊՀ-ում ա­մե­նա­բարձր վար­կա­նի­շը շա­րու­նա­կում է ու­նե­նալ ՙՖի­նանս­ներ՚-ը: Տն­տե­սա­գի­տա­կան բլո­կում սրա­նից բա­ցի նաև ՙԿա­ռա­վա­րում՚-ը և ՙՀաշ­վա­պա­հա­կան հաշ­վա­ռում՚-ն են: Վեր­ջինս քիչ են ըն­դուն­վել և հնա­րա­վոր է, որ խումբ չձևա­վոր­վի: Պատ­ճա­ռը, ըստ ԳԹԿ տնօ­րե­նի, այն է, որ այս­տեղ բո­լոր տե­ղե­րը վճա­րո­վի են: Բա­ցի այդ, տն­տե­սա­գի­տա­կան բլո­կը մեծ է Ար­ցա­խի պայ­ման­նե­րի հա­մար. ՙՄենք այդ­քան շր­ջա­նա­վարտ չու­նենք, որ ցան­կա­նան հա­վա­սա­րա­չափ հա­մալ­րել այս բո­լոր ե­րեք մաս­նա­գի­տու­թյուն­նե­րը՚,-պար­զա­բա­նեց Յու. Քա­րա­մյա­նը:
ԳԹԿ տնօ­րենն ափ­սո­սանք հայտ­նեց, որ ՙՀո­գե­բա­նու­թյուն՚ մաս­նա­գի­տու­թյամբ են քիչ ըն­դուն­վել: Այս մաս­նա­գետ­ներն ա­ռա­ջի­կա­յում պա­հանջ­ված են լի­նե­լու. շու­տով պետք է ստեղծ­վի ման­կա­վար­ժա­հո­գե­բա­նա­կան կենտ­րոն, դպ­րոց­նե­րում կբաց­վեն հաս­տիք­ներ մինչև 2022 թվա­կա­նը: Այս մաս­նա­գետ­նե­րի պա­հան­ջար­կը շր­ջան­նե­րում մեծ է լի­նե­լու: Բայց ըն­դուն­վել է ըն­դա­մե­նը 6 հո­գի: Ըստ երևույ­թին այս ուղ­ղու­թյամբ քա­րոզ­չու­թյան պա­կաս է ե­ղել:
Հա­վա­նա­բար, խումբ չի ձևա­վոր­վի ՙՔա­ղա­քա­գի­տու­թյուն՚-ից: Դի­մորդ­նե­րը հաս­կա­ցել են, որ այս ո­լոր­տում աշ­խա­տա­տե­ղե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը քիչ են:
Հիմ­նա­կա­նում այս­պի­սին է պատ­կե­րը պե­տա­կան բու­հե­րում: Թվե­րը փոքր-ինչ կփո­փոխ­վեն, քա­նի որ մր­ցույ­թով չան­ցած դի­մորդ­նե­րի հա­մար մեկ հնա­րա­վո­րու­թյուն էլ կա. ըն­դուն­վել թա­փուր մնա­ցած տե­ղե­րը: Հու­լի­սի 15-20-ը այն դի­մորդ­նե­րը, ով­քեր մր­ցույ­թով չեն ան­ցել, կա­րող էին դի­մել այն բու­հե­րը, որ­տեղ տե­ղեր են մնա­ցել: Դրանց ցան­կը կախ­ված է բու­հե­րում:
Երբ ԳԹԿ տնօ­րե­նը թվար­կեց բարձր միա­վոր­նե­րով ըն­դուն­ված­նե­րին, նկա­տե­լի էր, որ նրանք միայն մայ­րա­քա­ղա­քից չեն: ՙՏար­բեր տե­ղե­րից մենք ու­նենք լավ ե­րե­խա­ներ: Դա շատ ող­ջու­նե­լի է: Մենք լավ նե­րուժ ու­նենք, մնում է այն ճիշտ օգ­տա­գոր­ծել՚-ա­սաց նա: Իսկ այն հար­ցին, թե ին­չու ենք բո­ղո­քում դպ­րոց­նե­րում մա­թե­մա­տի­կա­յի դր­ված­քից, երբ այդ­պի­սի լավ ար­դյունք­ներ կան, պա­տաս­խա­նեց. ՙՆա­յած որ­տեղ: Երբ ա­սում ենք` լավ չէ, չի նշա­նա­կում, թե վատ է: Նշա­նա­կում է` դա մեր շե­մը չէ, մենք կա­րող ենք ա­վե­լի լա­վը լի­նել: Ընդ­հան­րա­պես, ե­թե բո­լոր պայ­ման­նե­րը ստեղ­ծեն, մեր ե­րե­խա­նե­րի պես ե­րե­խա­ներ չկան՚: Խոսք բա­ցե­ցինք նաև կրկ­նու­սույց­նե­րի մա­սին, ա­սաց.ՙԵ­րե­խա­ներ կան, որ շր­ջան­նե­րից էին գա­լիս Ստե­փա­նա­կերտ պա­րապ­մունք­նե­րի: Ան­շուշտ, նրանք բա­վա­րար հիմք ու­նե­ցել են դպ­րո­ցում, բայց ծնո­ղը հաս­կա­ցել է, որ բարձր միա­վոր­ներ ստա­նա­լու հա­մար ե­րե­խան պետք է խո­րը գի­տե­լիք ու­նե­նա, և այդ ուղ­ղու­թյամբ նա շատ ծախ­սեր է ա­նում: Դպ­րո­ցի բե­ռան մի մա­սը ծնող­նե­րը վերց­րել են ի­րենց վրա: Դա չպետք է այդ­պես լի­նի: Դպ­րո­ցը պետք է լիար­ժեք աշ­խա­տի՚:
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Tue, 23 Jul 2019 10:37:52 +0000
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՕՐԵՆՔԻ ՏԱՌԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27167-2019-07-23-10-34-54 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27167-2019-07-23-10-34-54 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՕՐԵՆՔԻ ՏԱՌԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
Կա­րի­նե ԲԱԽ­ՇԻ­ՅԱՆ

 ք. Աս­կե­րան

Ըստ ԱՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի ՔԿԱԳ և նո­տա­րիա­տի գոր­ծա­կա­լու­թյան Աս­կե­րա­նի տա­րած­քա­յին բաժ­նի պետ Ին­գա Բա­բա­յա­նի` միշտ ի­րենց ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է քա­ղա­քա­ցի­նե­րին մա­տուց­վող ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­րա­կը։ Բա­ժի­նը ձեռ­նար­կում է հնա­րա­վոր մի­ջոց­նե­րը քա­ղա­քա­ցիա­կան կա­ցու­թյան ակ­տե­րի գոր­ծի բա­րե­լավ­ման և ար­դիա­կա­նաց­ման ուղ­ղու­թյամբ։

Ին­գա Բա­բա­յա­նի տե­ղե­կաց­մամբ` ՔԿԱԳ Աս­կե­րա­նի տա­րած­քա­յին բաժ­նում 2019թ. ա­ռա­ջին կի­սա­մյա­կում կա­տար­վել է 382 գոր­ծարք։ Գրանց­վել են 110 ծնունդ, 59 մահ։ Ըստ բաժ­նում կա­տար­ված գրան­ցում­նե­րի՝ հաշ­վե­տու ժա­մա­նա­կաշր­ջա­նում շր­ջա­նում բնա­կան ա­ճը կազ­մել է 51 մարդ։
Ա­ռա­ջին կի­սա­մյա­կում գրանց­վել են 31 ա­մուս­նու­թյուն և 10 ա­մուս­նա­լու­ծու­թյուն։ Ա­մուս­նա­լու­ծու­թյուն­նե­րը գրանց­վել են դա­տա­րա­նի օ­րի­նա­կան ու­ժի մեջ մտած վճիռ­նե­րի հա­մա­ձայն։
Կա­տար­վել են 1 որ­դեգր­ման և 1 ան­վան, ազ­գան­վան, հայ­րան­վան փոխ­ման ակ­տե­րի գրան­ցում­ներ։ Հաշ­վե­տու ժա­մա­նա­կաշր­ջա­նում գրանց­վել է նաև 3 հայ­րու­թյան ճա­նա­չում, իսկ ակ­տա­յին գրան­ցում­նե­րում կա­տար­վել են 10 ուղ­ղում, փո­փո­խում, լրա­ցում։
2019 թվա­կա­նին քա­ղա­քա­ցիա­կան կա­ցու­թյան ակ­տե­րի գրանց­ման բա­ժին է ա­ռաք­վել 34 դի­մում՝ վկա­յա­կան­նե­րի կրկ­նօ­րի­նակ­ներ տրա­մադ­րե­լու և 61 դի­մում՝ ակ­տա­յին գրան­ցում­նե­րի առ­կա­յու­թյան կամ բա­ցա­կա­յու­թյան մա­սին տե­ղե­կանք­ներ տրա­մադ­րե­լու վե­րա­բե­րյալ։
Ին­գա Բա­բա­յա­նի հա­վաստ­մամբ՝ բաժ­նում ա­պա­հով­վել են վե­րը նշ­ված դի­մում­նե­րի, ինչ­պես նաև վե­րա­դաս և այլ մար­մին­նե­րից ստաց­ված նա­մակ­նե­րի ու գրու­թյուն­նե­րի մուտ­քագ­րու­մը և ժա­մա­նա­կին ու օ­րենք­նե­րի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան ըն­թաց­քա­վո­րու­մը։ Կի­սա­մյա­կի ըն­թաց­քում ՔԿԱԳ տար­բեր գոր­ծա­ռույթ­նե­րից գանձ­վել է 382000 ՀՀ դրամ պե­տա­կան տուրք։
Իր խոս­քում բաժ­նի պե­տը շեշ­տեց, որ քա­ղա­քա­ցի­նե­րի հետ ստեղծ­ված է պարզ ու ան­կաշ­կանդ մթ­նո­լորտ։ Պար­բե­րա­բար կա­տար­վում են քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դու­նե­լու­թյուն­ներ, քն­նարկ­վում նրանց ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը, խն­դիր­նե­րը: Մի խոս­քով` քա­ղա­քա­ցի­նե­րը միշտ էլ կա­րո­ղա­նում են ստա­նալ ի­րենց հու­զող հար­ցե­րի պա­տաս­խա­նը։
Ի. Բա­բա­յա­նը հա­վաս­տիաց­րեց, որ բա­ժի­նը կշա­րու­նա­կի իր առջև դր­ված բո­լոր խն­դիր­ներն ի­րա­կա­նաց­նել նույն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ և սահ­ման­ված օ­րեն­քի տա­ռին հա­մա­պա­տաս­խան։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Tue, 23 Jul 2019 10:33:00 +0000
925 ԵՐԵԽԱ՝ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27166-925 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27166-925 925 ԵՐԵԽԱ՝  ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ
2019թ. ա­ռա­ջին կի­սա­մյա­կի…

 Քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տում 781 ե­րե­խա է ծն­վել, ա­ռա­վե­լա­գույն ծն­ված ե­րե­խա­նե­րի քա­նակ շր­ջան­նե­րից գրանց­վել է Մար­տա­կեր­տում՝ 80 ե­րե­խա, այ­նու­հետև՝ Մար­տու­նիում՝ 47, Հադ­րու­թում՝ 16 և Շա­հու­մյա­նում՝ 1 ե­րե­խա։ 

Հուն­վար-հու­նիս ա­միս­նե­րին ար­ձա­նագր­վել է զույգ ե­րե­խա­նե­րի 10 ծնունդ՝ 9-ը բնա­կան բեղմ­նա­վոր­ման ար­դյուն­քում, իսկ 1-ը` ար­հես­տա­կան։
Հարկ է նշել, որ թվով 8 ե­րե­խա ծն­վել է ար­հես­տա­կան բեղմ­նա­վոր­ման ճա­նա­պար­հով։
Մեր հան­րա­պե­տու­թյու­նից ՀՀ բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում ծն­վել են ար­ցախ­ցի 48 ե­րե­խա­ներ։
Ար­դյուն­քում ԱՀ-ում ընդ­հա­նուր ծնե­լիու­թյունն ա­ռա­ջին կի­սա­մյա­կում կազ­մել է 973 ե­րե­խա, ո­րոն­ցից 493-ը տղա­ներ են, 480-ը՝ աղ­ջիկ­ներ։

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյուն

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Tue, 23 Jul 2019 10:22:12 +0000