comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Շաբաթ, 27 Հուլիսի 2019 http://artsakhtert.com Tue, 15 Oct 2019 02:24:35 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Համբուրգի գերմանական ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27203-2019-07-29-09-23-20 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27203-2019-07-29-09-23-20 Համբուրգի գերմանական ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 

            Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Sun, 28 Jul 2019 09:21:56 +0000
Նախագահ Բակո Սահակյան մասնակցել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառ տոնին նվիրված միջոցառմանը http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27202-2019-07-29-09-16-34 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27202-2019-07-29-09-16-34 Նախագահ Բակո Սահակյան մասնակցել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառ տոնին նվիրված միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Այնուհետեւ Նախագահը ներկա է գտնվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի վերահրատարակության շնորհանդեսին:

Բակո Սահակյանը կարեւորել է ազգային մշակութային արժեքների պահպանման եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանը նպաստող գրքերի ու աշխատությունների նշանակությունը:

Միջոցառումներին ներկա էին Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Sun, 28 Jul 2019 09:14:30 +0000
ՄԵՐ ՏԵՐ ՈՒ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27201-2019-07-28-09-15-43 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27201-2019-07-28-09-15-43 ՄԵՐ ՏԵՐ ՈՒ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆ
Վարդավառը Քրիստոսի Այլակերպության…

 Քրիստոսի պայծառակերպության մասին կարդում ենք Սբ. Մատթեոսի (Մատթեոս 17:1-9), Սբ. Մարկոսի (9:2-9) և Սբ. Ղուկասի (9:28-36) Ավետարաններում:

Հիսուս Իր հետ վերցնելով Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալներին՝ նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը և նրանց առաջ կերպարանափոխվում. Նրա դեմքը փայլում է ինչպես արեգակը, իսկ զգեստները դառնում են սպիտակ, ինչպես լույսը: Այդ պահին Հիսուսի երկու կողմերում երկնային լույսի մեջ պարուրված հայտնվում են Մովսես ու Եղիա մարգարեները ու սկսում զրուցել Տիրոջ հետ՝ Նրա վերահաս տառապանքների ու խաչելությամբ մահվան մասին: Մովսեսը՝ հրեա ժողովրդի մարգարեն և օրենսդիրը, որ ապրել էր Քրիստոսի ծնունդից 1500 տարի առաջ, և մարգարեներից Եղիան, ով (Ն. Ք. 1000 տարի առաջ) հրե կառքով ու հրեղեն ձիերով երկինք բարձրացավ, իրենց երևումով վկայեցին, որ Քրիստոս է մարգարեների կողմից հնուց ի վեր կանխատեսված Ճշմարիտ Մեսիան՝ աշխարհի Փրկիչը: Հիսուս Մովսեսին բերեց մեռյալների աշխարհից, իսկ Եղիային՝ ողջերի աշխարհից, որովհետև ինչպես Դ Թագավորությունների գրքում է պատմվում Եղիան անապատում երկնային կառքով երկինք փոխադրվեց և այնտեղ ողջ է մարմնով: Եվ, ուրեմն, ըստ եկեղեցու հայրերի՝ Եղիան և Մովսեսը Պայծառակերպության խորհրդի մեջ համապատասխանաբար ներկայացնում են երկինքը և երկիրը, կենդանին և մահացածը, կանգնելով Հիսուսի կողքին, վկայում են, որ Նա է Տերը, «կենդանեաց եւ մեռելոց» և Աստվածը՝ «երկնի եւ երկրի», արարիչը՝ նոր կյանքի, միավորողը և մաքրագործողը տեսանելի և անտեսանելի աշխարհի: Մովսեսը խորհրդանշում է Օրենքը, իսկ Եղիան՝ մարգարեությունները: Եվ Քրիստոս նրանց բերեց ցույց տալու համար, որ Ինքն է լրումը Օրենքի և մարգարեությունների:
Նման սքանչելի տեսարանից զմայլված ու արբեցած՝ Պետրոս առաքյալը բացականչում է. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավար շինենք, մեկը՝ Քեզ համար, մեկը Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի համար»:
Ապա լուսավոր մի ամպ է գալիս, որից հնչող Հայր Աստծո ձայնը, ինչպես մկրտության ժամանակ, ասում է.«Դա՛ է Իմ սիրելի որդին, որին հավանեցի, Նրան լսեք»: Այդ ձայնից աշակերտները խիստ վախենում են և դեմքի վրա գետնին ընկնում: Այնուհետև Հիսուս մոտենալով նրանց՝ ասում է. «Վե՛ր կացեք և մի՛ վախեցեք»: Երբ առաքյալները բացում են իրենց աչքերը, Հիսուսից բացի ուրիշ ոչ ոքի չեն տեսնում: Լեռան բարձունքից իջնելիս Հիսուս նրանց պատվիրում է մարդկանց ոչինչ չասել մինչև մեռյալներից Իր հարություն առնելը:
Հնում Պայծառակերպության տոնը հայերը մեկ օրվա ընթացքում էին կատարում: Սակայն հետագայում այն ոչ միայն 3 օր դարձավ, այլ կցվեց նաև շաբաթական պահքը և նախատոնակը: Հետագայում գրվեց իրադարձությունը գովերգող Ներսես Շնորհալու կողմից գեղեցիկ ու հոգեզմայլ շարականը՝ նվիրված Վարդավառին:
Ճիշտ է Քրիստոս պայծառակերպվեց հարությունից ու համբարձումից առաջ, սակայն Վարդավառը տոնում ենք Հարության ու Համբարձման տոներից հետո, քանի որ Քրիստոս Ինքն ասաց, որ Իր մասին չպատմենք մինչև Իր՝ մեռելներից հարություն առնելը:
Տոնը Վարդավառ է կոչվում Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում՝ նախքան բացվելը և բացվելով բոլորին հայտնապես երևում է, այդպես էլ Տերը նախքան Իր պայծառակերպվելը պահում էր Իր մեջ Աստվածության պայծառությունը, իսկ պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը: Ինչպես նաև վարդը փշերի մեջ է աճում, այդպես էլ Հիսուս հրեաների մեջ երևաց, ովքեր խաչեցին Նրան:
Թաբոր լեռան վրա Քրիստոս պայծառակերպվելով աշակերտներին ցույց տվեց Իր զորությունն ու փառքը մինչ Իր խաչվելը, որպեսզի նրանք իմանան, որ Իր տկարության պատճառով չխաչվեց, այլ կամովին, որպեսզի աշխարհը փրկի:
Ինչպես Վարդավառի, այնպես էլ մյուս չորս տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է`հիշատակի օր, երբ ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Sun, 28 Jul 2019 09:10:03 +0000