comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 20 Օգոստոսի 2019 http://artsakhtert.com Sun, 20 Oct 2019 14:35:22 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am "ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԸ" ԱՌԱՎԵԼ ԲԱՑ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27311-2019-08-21-19-00-17 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27311-2019-08-21-19-00-17
Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

Ինչ­պես հայտ­նի է, բո­լո­րո­վին վեր­ջերս ՙՂա­րա­բաղ Տե­լե­կոմ՚ ըն­կե­րու­թյու­նը հայ­տա­րա­րեց, որ ու­նի մա­մու­լի խոս­նակ` ի դեմս հայտ­նի լրագ­րող Ար­թուր Գրի­գո­րյա­նի: Մա­մու­լի խոս­նա­կի նշա­նա­կու­մը ըն­կե­րու­թյան նոր, ա­ռա­վել թա­փան­ցիկ, բաց, մե­դիա­յի և հան­րու­թյան հա­մար հա­սա­նե­լի քա­ղա­քա­կա­նու­թյան մաս է կազ­մում:

Օ­գոս­տո­սի 19-ին նոր մա­մու­լի խոս­նա­կը նա­խա­ձեռ­նեց հան­դի­պում ԶԼՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ: Հան­դի­պու­մը ճա­նա­չո­ղա­կան էր. նպա­տա­կը ՙՂա­րա­բաղ Տե­լե­կոմ՚ ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ առ­կա հար­ցե­րին, ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րին ծա­նո­թա­նալն էր, հե­տա­գա փոխ­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­մը:
ՙՙՂա­րա­բաղ Տե­լե­կո­մի՚ ղե­կա­վա­րու­թյան հետ աշ­խա­տան­քն սկ­սե­լու հենց սկզ­բից մենք պայ­մա­նա­վո­րել ենք, որ պետք է ձգ­տենք ա­ռա­վե­լա­գույն թա­փան­ցիկ հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցել հա­սա­րա­կու­թյան և մե­դիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, և սա մեր ա­ռա­ջին քայլն էր,- ա­սաց Ա. Գրի­գո­րյա­նը: -Մենք ցան­կու­թյուն ու­նենք լսել ձեզ ոչ պաշ­տո­նա­կան մի­ջա­վայ­րում, տե­ղե­կա­նալ ձեր դի­տար­կում­նե­րին և՜ որ­պես լրագ­րող, և՜ որ­պես ՙՂա­րա­բաղ Տե­լե­կո­մի՚ բա­ժա­նորդ­ներ, բնա­կա­նա­բար, դրանք հե­տա­գա­յում հաշ­վի առ­նե­լու և մեր աշ­խա­տան­քն ա­ռա­վել ար­դյու­նա­վետ դարձ­նե­լու նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով՚։

Հան­դիպ­ման ըն­թաց­քում քն­նարկ­վել են առ­կա խն­դիր­նե­րը, դժ­գո­հու­թյուն­նե­րը, որ կան հան­րու­թյան մեջ կա­պի ո­լոր­տի խն­դիր­նե­րի, սա­կագ­նա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ: Հն­չել են նաև ա­ռա­ջար­կու­թյուն­ներ, ո­րոնք, ինչ­պես ար­տա­հայտ­վեց ին­քը` մա­մու­լի խոս­նա­կը, նո­րու­թյուն չեն, դրանց մի մասն ըն­դու­նե­լի է: Բայց կան նաև հար­ցեր, ո­րոնք ըն­դա­մե­նը տե­ղե­կաց­վա­ծու­թյան պա­կա­սի ար­դյունք են: Նա պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նեց բաց լի­նել ցան­կա­ցած քն­նարկ­ման հա­մար` կապ­ված ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյան հետ և ա­րագ ար­ձա­գան­քել ա­ռա­ջա­ցող հար­ցե­րին:
ՙՓոր­ձե­լու եմ ա­մեն ինչ ա­նել, որ­պես­զի այդ տե­ղե­կատ­վա­կան բա­ցը լրաց­վի, և ին­ֆոր­մա­ցիան, ի­հար­կե, բա­ցա­ռու­թյամբ գաղտ­նիու­թյան տար­րեր պա­րու­նա­կող, հնա­րա­վո­րինս հա­սա­նե­լի լի­նի հան­րու­թյա­նը՚,-ա­սաց նա, հա­վե­լե­լով, որ հե­ռա­հա­ղոր­դակ­ցու­թյան ո­լոր­տի մա­սին խո­սե­լիս, հատ­կա­պես Ար­ցա­խի քա­ղա­քա­կան կար­գա­վի­ճա­կի պայ­ման­նե­րում, երբ յու­րա­քան­չյուր վրի­պակ կամ հն­չեց­ված թիվ կա­րող է լուրջ վնաս տալ անվ­տան­գու­թյա­նը` դառ­նա­լով վեր­լու­ծու­թյան նյութ հա­կա­ռա­կոր­դի հա­մար, պետք է չա­փա­զանց զգույշ լի­նել:

Ինչ վե­րա­բե­րում է խն­դիր­նե­րին, հատ­կա­պես կա­պի ո­րա­կին առ­նչ­վող, ըստ նրա, նա­խա­տես­վում է ար­դիա­կա­նաց­նել ո­լոր­տը, և այդ մա­սին ար­դեն հայ­տա­րար­վել է ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րու­թյան կող­մից:
ՙՂա­րա­բաղ Տե­լե­կո­մի՚ կող­մից հա­մա­կար­գի ար­դիա­կա­նաց­ման ծրագ­րե­րը տե­ղի են ու­նե­նա­լու եր­կու փու­լով, աշ­խա­տանք­ներն ար­դեն ըն­թաց­քի մեջ են։ Նա փա­կագ­ծե­րը ժա­մա­նա­կից շուտ չցան­կա­ցավ բա­ցել, միայն նշեց, որ այդ ա­մե­նի հետևում ծանր աշ­խա­տանք կա, լուրջ ֆի­նան­սա­կան ներդ­րում­ներ են կա­տար­վում: Նա­խա­տես­վում է հա­ջորդ տա­րի լրի­վու­թյամբ ա­վար­տել ծրա­գի­րը։ Ա­ռա­ջին փուլը 3G սար­քա­վո­րում­նե­րի ար­դիա­կա­նա­ցումն է, ո­րը կի­րա­կա­նաց­վի մինչև հա­ջորդ տար­վա երկ­րորդ ե­ռամ­սյա­կի սկիզ­բը, ո­րից հե­տո կսկս­վեն ընդ­լայն­ման աշ­խա­տանք­նե­րը` ծած­կույ­թը մե­ծաց­նե­լու ուղ­ղու­թյամբ: Դրանք կընդ­գր­կեն հիմ­նա­կան՝ հա­րա­վա­յին և հյու­սի­սա­յին մայ­րու­ղի­նե­րը, ո­րոնք Արցախը կա­պում են Հա­յաս­տա­նին, ինչ­պես նաև ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյան ներ­հան­րա­պե­տա­կան ճա­նա­պարհ­ներն ու բնա­կա­վայ­րե­րը։ Բնա­կա­նա­բար մեծ չա­փով կա­վե­լաց­վի նաև թո­ղու­նա­կու­թյու­նը, ո­րը հա­մադ­րե­լի կլի­նի հա­յաս­տա­նյան օ­պե­րա­տոր­նե­րի թո­ղու­նա­կու­թյան հետ և բազ­մա­թիվ խն­դիր­նե­րի լուծ­ման ու դժ­գո­հու­թյուն­նե­րի վե­րաց­ման հիմք կհան­դի­սա­նա։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 21 Aug 2019 18:58:32 +0000
ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27310-2019-08-21-18-56-06 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27310-2019-08-21-18-56-06 ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ է կա­տա­րել հան­րա­պե­տու­թյու­նում՝ մսամ­թեր­քի շու­կա­յում (խո­զի, տա­վա­րի, ոչ­խա­րի միս) ի­րա­կա­նաց­ված շր­ջա­նա­ռու­թյան վե­րա­բե­րյալ։ Կա­ռույ­ցի տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան բաժ­նի պետ Սեր­գեյ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ի­րա­զեկ­մամբ՝ Հանձ­նա­ժո­ղո­վը մսամ­թեր­քի վե­րոն­շյալ տե­սակ­նե­րի ներ­մուծ­մամբ, տե­ղա­կան ար­տադ­րու­թյամբ և ի­րաց­մամբ զբաղ­վող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի, գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րից, ինչ­պես նաև ԱՀ ֆի­նանս­նե­րի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րից հա­վա­քագ­րել է տե­ղե­կատ­վու­թյուն՝ 2018 թվա­կա­նի ըն­թաց­քում մսամ­թեր­քի շր­ջա­նա­ռու­թյան ո­լոր­տում ի­րա­կա­նաց­րած գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ։

Տվյալ ո­լոր­տի վե­րա­բե­րյալ ընդ­հա­նուր պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հա­մար օգ­տա­գործ­վել են նաև ԱՀ ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան տվյալ­նե­րը:
Աշ­խա­րագ­րա­կան տա­րածքն ընդ­գր­կել է ամ­բողջ հան­րա­պե­տու­թյու­նը, իսկ ապ­րան­քա­տե­սա­կա­յին սահ­ման է հա­մար­վել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ի­րաց­վող հա­մա­պա­տաս­խան մսամ­թեր­քի ամ­բողջ տե­սա­կա­նին։
Ու­սում­նա­սի­րու­թյան ըն­թաց­քում դի­տարկ­վել են տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի ի­րաց­ման տե­սա­կա­րար կշիռ­նե­րը՝ 2018 թվա­կա­նին ներ­մուծ­ված, ար­տադր­ված և ի­րաց­ված խո­զի մսի ընդ­հա­նուր ծա­վա­լի մեջ: Մաս­նա­վո­րա­պես՝ հա­մա­ձայն ձեռք բեր­ված տվյալ­նե­րի և վեր­լու­ծու­թյուն­նե­րի, նշ­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում խո­զի միս ապ­րան­քա­յին շու­կա­յում 55 տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից ԱՀ տա­րածք է ներ­մուծ­վել 69,7 տոն­նա խո­զի միս, ո­րից 18,0 տոն­նան օգ­տա­գործ­վել է վե­րամ­շակ­ման հա­մար, իսկ մնա­ցած 51,7 տոն­նան, ո­րը կազ­մում է ընդ­հա­նուր շու­կա­յի ի­րաց­ման 1 տո­կո­սը, ի­րաց­վել է շու­կա­յում: Մնա­ցած 99 տո­կո­սը կամ 5383,3 տոն­նան ար­տադր­վել է գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րի կող­մից:

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում 2018 թվա­կա­նի ըն­թաց­քում ներ­մուծ­ված և ար­տադր­ված խո­զի մսի ծա­վալ­նե­րը ըն­դուն­վել են որ­պես ի­րա­ցում, ո­րի ընդ­հա­նուր ծա­վա­լը կազ­մել է 5 435 տոն­նա:
Ի­րաց­ման կա­ռուց­ված­քում ա­ռա­վել մեծ մաս­նա­բա­ժին ու­նեն ՙԷ­լիտ գրուպ՚ ՍՊԸ-ն՝ 0,29 տո­կոս, Ա­վա­նե­սյան Է­րիկ ԱՁ-ն՝ 0,17 տո­կոս և Զա­քա­րյան Ա­րա­յիկ ԱՁ-ն՝ 0,13 տո­կոս, ո­րոնց ընդ­հա­նուր ի­րաց­ման ծա­վա­լը կազ­մել է ո­լոր­տի 0,59 տո­կո­սը:
Դի­տարկ­վել է նաև ո­լոր­տի ար­տադ­րու­թյան կա­ռուց­վածքն ըստ շր­ջան­նե­րի: Խո­զի մսի ար­տադ­րու­թյան կա­ռուց­ված­քում ա­ռա­ջա­տար է Մար­տու­նու շր­ջա­նը, ո­րի մաս­նա­բա­ժի­նը կազ­մել է 25 տո­կոս։

Տա­վա­րի միս ապ­րան­քա­յին շու­կա­յում 35 տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից ԱՀ տա­րածք ներ­մուծ­վել է 168,2 տոն­նա տա­վա­րի միս, ո­րից 62,3 տոն­նան օգ­տա­գործ­վել է վե­րամ­շակ­ման հա­մար, իսկ մնա­ցած 105,9 տոն­նան, ո­րը կազ­մում է ընդ­հա­նուր ի­րաց­ման կա­ռուց­ված­քի 1,7 տո­կո­սը, ի­րաց­վել է շու­կա­յում: Մնա­ցած 98,3 տո­կո­սը կամ 5989,1 տոն­նան, ար­տադր­վել է գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րի կող­մից։
ԱՀ-ում տա­վա­րի մսի ի­րաց­ման ընդ­հա­նուր ծա­վա­լը 2018 թվա­կա­նի ըն­թաց­քում կազ­մել է 5989,1 տոն­նա:

Ի­րաց­ման կա­ռուց­ված­քում ա­ռա­վել մեծ մաս­նա­բա­ժին ու­նեն ՙԷ­լիտ գրուպ՚ ՍՊԸ-ն՝ 1,6 տո­կոս, Բա­բա­յան Լյո­վա ԱՁ-ն՝ 0,13 տո­կոս և Հա­րու­թյու­նյան Վի­տա­լի ԱՁ-ն՝ 0,10 տո­կոս, ո­րոնց ընդ­հա­նուր ի­րաց­ման ծա­վա­լը կազ­մել է ո­լոր­տի 1,83 տո­կո­սը:
Ըստ շր­ջան­նե­րի ո­լոր­տի ար­տադ­րու­թյան կա­ռուց­ված­քում ա­ռա­ջա­տար է Քա­շա­թա­ղի շր­ջա­նը, ո­րի մաս­նա­բա­ժի­նը կազ­մել է 22,6 տո­կոս։
Ոչ­խա­րի միս ապ­րան­քա­յին շու­կա­յում 6 տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից ԱՀ տա­րածք ներ­մուծ­վել է 1,1 տոն­նա ոչ­խա­րի միս, ո­րը կազ­մում է ընդ­հա­նուր շու­կա­յի ի­րաց­ման 0,1 տո­կո­սը: Մնա­ցած 99.9 տո­կո­սը կամ 1149,2 տոն­նան ար­տադր­վել է գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րի կող­մից։

Ի­րաց­ման ընդ­հա­նուր ծա­վա­լը 2018 թվա­կա­նի ըն­թաց­քում կազ­մել է 1150,3 տոն­նա, իսկ ի­րաց­ման կա­ռուց­ված­քում ա­ռա­վել մեծ մաս­նա­բա­ժին ու­նեն ՙԷ­լիտ գրուպ՚ ՍՊԸ-ն՝ 1.1 տո­կոս, Բեգ­լա­րյան Լե­նա ՝ 0,103 տո­կոս և Ար­տա­շյան Ար­տա­շես ՝ 0,095 տո­կոս, ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րը, ո­րոնց ընդ­հա­նուր ի­րաց­ման ծա­վա­լը կազ­մել է ո­լոր­տի 1.3 տո­կո­սը:
Ըստ շր­ջան­նե­րի՝ ո­լոր­տի ար­տադ­րու­թյան կա­ռուց­ված­քում ա­ռա­ջա­տար է Քա­շա­թա­ղի շր­ջա­նը, ո­րի մաս­նա­բա­ժի­նը կազ­մել է 34,5 տո­կոս։
Ու­սում­նա­սի­րու­թյան ըն­թաց­քում անդ­րա­դարձ է կա­տար­վել շու­կա­յի գնա­գո­յաց­ման մե­խա­նիզմ­նե­րին, ինչ­պես նաև ման­րա­ծախ առևտրի ո­լոր­տին: Ար­դյուն­քում պարզ­վել է, որ մսամ­թեր­քի շր­ջա­նա­ռու­թյան ման­րա­ծախ ի­րաց­ման ո­լոր­տում գոր­ծող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րը հիմ­նա­կա­նում գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րից ձեռք են բե­րում և վե­րա­վա­ճա­ռում մսամ­թեր­քը՝ կի­րա­ռե­լով մի­ջի­նում 12-15 տո­կոս վե­րա­դիր:

Մսամ­թեր­քի շր­ջա­նա­ռու­թյան ո­լոր­տում հիմ­նա­կա­նում ի­րաց­վում է տե­ղա­կա­նը, այդ իսկ պատ­ճա­ռով գնե­րը ձևա­վոր­վում են ներ­քին շու­կա­նե­րում՝ բա­ցա­ռա­պես ա­ռա­ջար­կի և պա­հան­ջար­կի հի­ման վրա (հաշ­վի առ­նե­լով խո­շոր սու­բյեկտ­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը)։
Մսամ­թեր­քի շր­ջա­նա­ռու­թյան ո­լոր­տում ձևա­վոր­ված ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կի ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյուն­քում Հանձ­նա­ժո­ղո­վը ե­կավ այն եզ­րա­կա­ցու­թյան, որ խո­զի միս, տա­վա­րի միս և ոչ­խա­րի միս ապ­րան­քա­յին շու­կա­նե­րը ու­նեն ցածր կենտ­րո­նաց­վա­ծու­թյան աս­տի­ճան, որ­տեղ բա­ցա­կա­յում են շու­կա­յի վրա միա­կող­մա­նի ազ­դե­լու հն­րա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցող, գե­րիշ­խող դիրք զբա­ղեց­նող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­ներ: Բա­ցի այդ, ո­լոր­տի ի­րաց­ման կա­ռուց­ված­քի դի­տար­կում­նե­րը ցույց են տվել, որ ո­լոր­տը գրե­թե ամ­բող­ջու­թյամբ բա­ժին է հաս­նում գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րին:
Ինչ վե­րա­բե­րում է գնի և գնա­գո­յաց­ման մե­խա­նիզմ­նե­րին, դրանց ու­սում­նա­սի­րու­թյու­նը ցույց է տվել, որ դի­տարկ­ված մսամ­թեր­քի տե­սակ­նե­րի գնե­րը ձևա­վոր­վում են բա­ցա­ռա­պես ա­ռա­ջար­կի և պա­հան­ջար­կի հա­րա­բե­րակ­ցու­թյան ար­դյուն­քում, իսկ գնի վրա միա­կող­մա­նի ազ­դե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը բա­ցառվում է, քա­նի որ ո­լոր­տում չկան խո­շոր ի­րաց­նող­ներ։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 21 Aug 2019 18:52:32 +0000
Հանդիպում ֆինանսների նախարարության մի խումբ աշխատակիցների հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27309-2019-08-21-18-51-10 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27309-2019-08-21-18-51-10 Նախագահ Բակո Սահակյանն…]]> arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 21 Aug 2019 18:50:18 +0000 Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ճանաչված ռուսաստանաբնակ երկրաբան Սերգեյ Վարդանյանին: http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27308-21 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27308-21 Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ճանաչված ռուսաստանաբնակ երկրաբան Սերգեյ Վարդանյանին:
Նախագահ Բակո Սահակյանն…
]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 21 Aug 2019 18:48:39 +0000
Շնորհավորական ուղերձ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27307-2019-08-21-14-47-48 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27307-2019-08-21-14-47-48 Արցախի Հանրապետության Նախագահ…]]> arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 21 Aug 2019 14:46:24 +0000 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆԻՑ ԱՐՑԱԽՑԻ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/sport/item/27306-2019-08-21-14-40-23 http://artsakhtert.com/arm/index.php/sport/item/27306-2019-08-21-14-40-23 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆԻՑ ԱՐՑԱԽՑԻ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐԸ   ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ
Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

Հա­մա­հայ­կա­կան 7-րդ խա­ղե­րին օ­գոս­տո­սի 14-18-ը իր մաս­նակ­ցու­թյունն է բե­րել նաև Ար­ցա­խի սե­ղա­նի թե­նի­սի հա­վա­քա­կա­նը: Նշենք, որ Երևա­նում կա­յա­ցած խա­ղե­րին ՙսե­ղա­նի թե­նիս՚ մար­զաձևում ի­րենց մաս­նակ­ցու­թյունն են բե­րել 76` 56 տղա­մարդ­կանց, 20 կա­նանց թի­մեր:

Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նը 7-րդ հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րից տուն է բե­րել 3 ոս­կի, 2 ար­ծա­թե և 1 բրոն­զե մե­դալ: Ոս­կե մե­դալ­նե­րից եր­կու­սը նվաճ­վել են թի­մա­յին մր­ցում­նե­րում, տղա­նե­րի` Վա­րու­ժան Բաղ­դա­սա­րյան, Ռա­ֆիկ Հով­հան­նի­սյան, Հա­րութ Հա­րու­թյու­նյան և Սեր­գեյ Սի­մո­նյան կազ­մով, և աղ­ջիկ­նե­րի` Ռու­բի­նա Վար­դա­նյան, Ան­նա Ա­դա­մյան և Յա­նա Պետ­րո­սյան կազ­մով (մար­զիչ` սպոր­տի վար­պետ Ի­րի­նա Մար­գա­րյան):
Վա­րու­ժան Բաղ­դա­սա­րյա­նը և Հա­րու­թյուն Հա­րու­թյու­նյա­նը դար­ձան չեմ­պիոն­ներ տղա­մարդ­կանց զու­գա­խա­ղե­րում` բե­րե­լով ևս մեկ ոս­կե մե­դալ: Աղ­ջիկ­նե­րի զու­գա­խա­ղե­րում Ան­նա Ա­դա­մյա­նը և Ռու­բի­նա Վար­դա­նյա­նը զբա­ղեց­րին երկ­րորդ տե­ղը` դառ­նա­լով ար­ծա­թե մե­դա­լա­կիր­ներ:
Ան­հա­տա­կան մր­ցա­պայ­քա­րում աղ­ջիկ­նե­րից Ռու­բի­նա Վար­դա­նյա­նը գրա­վեց եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը` բե­րե­լով բրոն­զե մե­դալ: Իսկ Հա­րու­թյուն Հա­րու­թյու­նյա­նը գրա­վեց երկ­րորդ տե­ղը:
Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ, Ար­ցա­խի վաս­տա­կա­վոր մար­զիչ Ա­լիկ Հով­հան­նի­սյանն իր ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նեց Սե­ղա­նի թե­նի­սի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Գրի­գո­րի Ա­ռա­քե­լյա­նին և ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի փոխ­նա­խա­րար Ա­շոտ Դա­նիե­լյա­նին` 7-րդ հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րում մեր թե­նի­սիստ­նե­րի պատ­շաճ մաս­նակ­ցու­թյունն ա­պա­հո­վե­լուն ուղղ­ված նրանց ջան­քե­րի հա­մար:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սպորտ Wed, 21 Aug 2019 14:36:31 +0000
ԱՐ­ՄԱՏ­ՆԵ­ՐԻ ԿԱՆ­ՉՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27305-2019-08-21-13-22-59 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27305-2019-08-21-13-22-59 ԱՐ­ՄԱՏ­ՆԵ­ՐԻ ԿԱՆ­ՉՈՎ
Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ ք.…

Հայ­րե­նի­քը մե­ծա­գույն ար­ժեք է, իսկ հայ­րե­նա­սի­րու­թյու­նը` սր­բա­զան զգա­ցո­ղու­թյուն։ Հայ­րե­նա­սի­րու­թյու­նը մար­դու ա­րյան մեջ է և ու­ղեկ­ցում է նրան ողջ կյան­քում։ Եվ պա­տեհ ա­ռիթ է պետք, որ­պես­զի այն նո­րո­վի բռնկ­վի՝ բո­ցա­վա­ռե­լով սիրտ ու հո­գի։ Ար­մատ­նե­րի կան­չը ոչ քիչ թվով մար­դիկ է Հայ­րե­նիք բե­րել։ Չկա ա­վե­լի քաղցր զգա­ցո­ղու­թյուն, քան կանգ­նել այն հո­ղին, որ­տեղ ծն­վել, ապ­րել, պայ­քա­րել, մա­քա­ռել, կյանք ու կռիվ են տվել քո նախ­նի­նե­րը։ Ա­սում են` հայ­րե­նա­սի­րու­թյու­նը նաև նախ­նի­նե­րի հի­շա­տա­կը վառ պա­հելն է։ Աշ­խար­հի որ ան­կյունն էլ ճա­կա­տա­գի­րը նե­տած լի­նի, այդ սր­բա­զան զգա­ցո­ղու­թյու­նը քեզ Հայ­րե­նիք կբե­րի, ո­րով­հետև սաս­տիկ ու­ժեղ է ա­րյան կան­չը…

Այդ կան­չով օ­րերս Աս­կե­րա­նում էին Դահ­րազ գյու­ղի բնա­կիչ­նե­րի հետ­նորդ­ներ՝ ար­գեն­տի­նաբ­նակ Կա­րի­նե Գիր­գո­րյանն ու Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ԳԱԱ գի­տու­թյան և ազ­գագ­րու­թյան ինս­տի­տու­տի աշ­խա­տա­կից Նո­նա Շահ­նա­զա­րյա­նը։ Նրանց ըն­դու­նել է Աս­կե­րա­նի շր­ջա­նի վար­չա­կազ­մի ղե­կա­վար Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նը։ Ծա­վալ­ված ան­մի­ջա­կան զրույ­ցի ըն­թաց­քում Կա­րի­նեն և Նո­նան ցան­կու­թյուն են հայտ­նել գնալ պա­պա­կան գյուղ՝ Դահ­րազ, գտ­նել հա­րա­զատ­նե­րի տնե­րը՝ դրանք վե­րա­նո­րո­գե­լու նպա­տա­կով։ 

Նրանք ճա­նա­պարհ­վե­ցին հայ­րե­նի գյուղ։ Տո­թա­կեզ արևն ու խոր­դու­բորդ ճա­նա­պարհ­ներն ար­գելք չհան­դի­սա­ցան հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր կտ­րած-ան­ցած մեր հայ­րե­նա­կից­նե­րի հա­մար, հա­մայն­քի ղե­կա­վար Գա­րիկ Ա­լեք­սա­նյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ, լի­նե­լու ի­րենց պա­պե­րի կա­ռու­ցած գյու­ղում։ Որ­տեղ որ մե­քե­նան ան­զոր էր անց­նել, ոտ­քով քայ­լե­ցին, համ­տե­սե­լով ա­նու­շա­համ մոշն ու ըմ­պե­լով սառ­նո­րակ աղ­բյու­րի ջու­րը։ Ե­ղան գյու­ղի ե­կե­ղե­ցում, ա­ղոթք մրմն­ջա­ցին առ Աստ­ված՝ պահ­պա­նիչ ու ա­պա­վեն լի­նել հայ ժո­ղովր­դին, որ­պես­զի Հայ­րե­նի­քի կա­րո­տը և ոչ մի հա­յի սր­տում չմ­նա։

Ա­րա­հետ­նե­րը հետզ­հե­տե նե­ղա­նում ու ան­հե­տա­նում էին։ Ո՞վ գի­տի, վեր­ջին ան­գամ ո՞վ է այս կա­ծան­նե­րով քայ­լել, որ տա­նում է դե­պի Սու­մանց և Շահ­նա­զա­րանց գեր­դաս­տան­նե­րի տնե­րը։ Կար ժա­մա­նակ` գյու­ղում կյան­քը ե­ռում էր, ամ­ռան ա­միս­նե­րին քա­ղաք­նե­րից գա­լիս էին հո­վեկ­նե­րը, վա­յե­լում հա­րա­զատ գյու­ղի մաք­րա­մա­քուր օդն ու ա­նեղծ բնու­թյան բա­րիք­նե­րը։
Նո­նա Շահ­նա­զա­րյա­նի հի­շո­ղու­թյուն­նե­րում, ով Ար­ցա­խում էր ա­մուս­նու ու­ղեկ­ցու­թյամբ, դեռևս վառ է պա­պի­կի տան ա­մեն մի ան­կյու­նը։ Փոքր ժա­մա­նակ հա­ճախ էին գյու­ղում լի­նում, գնում Սու­մանց աղ­բյուր, Հռիփ­սի­մեի կտուր, հա­վա­քում բնու­թյան պարգևած բա­րիք­նե­րը՝ մոշ, հոն, ուրց...

-Այդ տա­րի­նե­րին կյանքն այս­տեղ շատ կեն­սու­նակ էր, աշ­խու­ժու­թյուն էր տի­րում ա­մե­նուր։ Այս­տեղ թութ էինք թափ տա­լիս, այս­տեղ դո­շաբ ե­փում։ Իսկ ա­հա այս­տեղ վայր եմ ըն­կել և ցա­վը հի­մա էլ եմ զգում, ցավ այն բա­նի հա­մար, որ այս աս­տի­ճան­նե­րը, որ­տե­ղով իմ նախ­նի­ներն են քայ­լել, այժմ խո­տա­ծածկ են։ Այս ա­մե­նը տես­նե­լով, սիրտս մղկ­տում է։ Ու ես մեծ մու­րազ ու­նեմ՝ պա­պե­նա­կան տունս վե­րա­կանգ­նել։ Պատ­կե­րաց­նում եմ հայրս ոնց կու­րա­խա­նար, ի­մա­նա­լով որ հայ­րա­կան օ­ջա­խի ծու­խը կր­կին վեր է բարձ­րա­նում,- ա­սում է Նո­նան ու հա­վե­լում, որ սա իր 3-րդ այցն է Ար­ցախ։ Ա­ռա­ջին ան­գամ հետ­պա­տե­րազ­մյան Ար­ցա­խում ե­ղել է 2001-ին, ա­պա 2013-ին։ Այս ան­գամ հս­տակ նպա­տա­կով է այս­տեղ՝ վե­րա­կանգ­նել պա­պա­կան տու­նը։

Բուե­նոս Այ­րես-Կրաս­նո­դար-Ար­ցախ. Հայ­րե­նիք հաս­նե­լու հա­մար եր­կար ճա­նա­պարհ է ան­ցել Կա­րի­նե Գրի­գո­րյանն իր որ­դու հետ:
-Սր­տի ան­հուն թր­թի­ռով եմ կանգ­նած այս հե­րո­սա­կան հո­ղի վրա, և շուրջս ա­մեն ինչ խոր­հր­դա­վոր է։ Ի­հար­կե, ցա­վա­լի է այս ա­վե­րակ­նե­րը տես­նե­լը, սա­կայն ու­րախ եմ, որ իմ պա­պե­րի հո­ղի վրա եմ: Զգա­ցո­ղու­թյուն­ներս խառն են. մի կող­մից ու­րախ եմ, որ գո­նե այս պա­տե­րը կան, որ այս­տեղ հա­յեր են ապ­րում ու այս տա­րածք­ներն այժմ էլ գտն­վում են հու­սա­լի ձեռ­քե­րում։ Ու­րախ եմ, որ այս­տեղ ինձ հետ են իմ ըն­կեր­նե­րը, իմ տղան, ով և ժա­ռան­գոր­դը կհան­դի­սա­նա այս ա­մե­նի։ Լիա­հույս եմ, որ մեզ կհա­ջող­վի վե­րա­կանգ­նել իմ նախ­նի­նե­րը տու­նը։ Իսկ դա­տե­լով տան ա­մուր հիմ­քից, միան­գա­մայն հաս­կա­նա­լի է դառ­նում, որ պա­պիկս ո­չինչ չի խնա­յել ա­մուր տուն կա­ռու­ցե­լու հա­մար։

Ես իմ Հայ­րե­նի­քում եմ, իմ տա­նը, ու չկա ա­վե­լի ուժ­գին զգա­ցո­ղու­թյուն, քան ի­մա­նալ, որ դու քո տանն ես, շր­ջա­պատ­ված սի­րե­լի­նե­րով։ Լիա­հույս ու վս­տահ եմ, որ ես այս­տեղ եմ ապ­րե­լու։ Ու տա Աստ­ված, որ­պես­զի այս­տեղ ապ­րեն նաև իմ թոռ­նե­րը...,- հուզ­մուն­քը մի կերպ թաքց­նե­լով ա­սում է Կա­րի­նեն։
Հան­դի­պե­լով նման մարդ­կանց, մեկ ան­գամ ևս հա­մոզ­վում ես, որ ինչ­քան էլ մարդ ապ­րի, ա­րա­րի օ­տար ա­փե­րում, միևնույն է` նրա սիրտն ու հո­գին Հայ­րե­նի­քում են։ Թող կա­րոտն առ Հայ­րե­նիք եր­բեք չմա­րի նրանց սր­տե­րում, թող միշտ հի­շեն և օ­րե­րից մի օր վե­րա­դառ­նան։ Քան­զի օ­տա­րի հո­ղը Հայ­րե­նիք չի դառ­նա, այն­տեղ միայն ներ­կան է, իսկ ան­ցյալն ու ա­պա­գան` Հայ­րե­նի­քում:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 21 Aug 2019 13:19:34 +0000
ՀԱ­ՄԱՅՆ­ՔԸ ՊԱ­ՀԵԼ ՄԻԱՍ­ՆԱ­ԿԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27304-2019-08-21-13-16-58 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27304-2019-08-21-13-16-58 ՀԱ­ՄԱՅՆ­ՔԸ  ՊԱ­ՀԵԼ  ՄԻԱՍ­ՆԱ­ԿԱՆ
Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ ք.…

Կոլ­խո­զա­շենն Ար­ցա­խի հի­նա­վուրց բնա­կա­վայ­րե­րից է:

Մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տից 50կմ, շրջ­կենտ­րոն Մար­տու­նուց` 30կմ հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող հա­մայն­քը լեռ­նա­յին է, ու­նի 1439հա տա­րածք, ո­րից 1143հա-ն` գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան, 237հա՝ քար­քա­րոտ հո­ղեր են: Հա­մայն­քի սահ­մա­նա­յին գո­տով հո­սում է Վա­րան­դա գե­տի վտա­կը:

Գյու­ղի տա­րած­քում կան պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­ներ՝ Սբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցի (XIX դ.), գե­րեզ­մա­նոց (XVIII-XIX դդ.), գյու­ղա­տե­ղի (XVII-XVIII դդ.), խաչ­քար (XV-XVII դդ.):
Հա­մայն­քում հաշ­վառ­ված է 304 բնա­կիչ, 70 տն­տե­սու­թյուն: Ան­ցած տա­րում գրանց­վել է 2 ծնունդ, ա­մուս­նու­թյուն չի ե­ղել: Վեր­ջերս մե­կա­կան ա­մուս­նու­թյուն և ծնունդ են գրանց­վել:
Բնակ­չու­թյան հիմ­նա­կան զբաղ­մուն­քը գյու­ղատն­տե­սու­թյունն է: Հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րում աշ­խա­տում է 48 մարդ: 11 հո­գի` պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով, 5 հո­գի` սպա­յա­կան կո­չու­մով ծա­ռա­յում են ԱՀ ՊԲ շար­քե­րում: Հա­մայն­քում գոր­ծում են գյու­ղա­պե­տա­րան, մշա­կույ­թի տուն, բուժ­կետ, Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րոց, Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս, գե­նե­րալ Մի­քա­յել Պար­սե­ղո­վի ան­վան թան­գա­րան, գյու­ղա­կան գրա­դա­րան, կա­պի բա­ժան­մունք, հան­դի­սու­թյուն­նե­րի տուն, ե­րեք խա­նութ-կր­պակ: Դպ­րո­ցում ու­սում է ստա­նում 46 ա­շա­կերտ, դա­սա­վան­դում` 20 ու­սու­ցիչ: Շեն­քը 1984թ. երկ­հար­կա­նի շի­նու­թյուն է, որն ու­նի կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման կա­րիք: Մար­զա­դահ­լի­ճը գտն­վում է վթա­րա­յին վի­ճա­կում:

Ա­կում­բը և թան­գա­րանն ամ­բող­ջու­թյամբ վե­րա­նո­րոգ­վել են 2017թ.` ծնն­դով կոլ­խո­զա­շեն­ցի Սամ­վել Կա­րա­պե­տյա­նի ա­ջակ­ցու­թյամբ: Հա­մա­րյա բո­լոր ըն­տա­նիք­ներն ա­պա­հով­ված են ան­լար հե­ռա­խո­սա­կա­պով: Բնակ­չու­թյունն օգտ­վում է հա­մա­ցան­ցից, կա 48 բա­ժա­նորդ: Հա­մայնքն ա­պա­հով­ված է ջրով, գա­զի­ֆի­կաց­ված չէ:
-Կոլ­խո­զա­շե­նի բնա­կիչ­նե­րը միշտ աչ­քի են ըն­կել հայ­րե­նա­սի­րու­թյամբ, ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել են հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան գոր­ծին, ա­ռանձ­նա­ցել են աշ­խա­տա­սի­րու­թյամբ, պար­կեշ­տու­թյամբ, հայ­րե­նի­քի և հա­րա­զատ օ­ջա­խի հան­դեպ ու­նե­ցած նվիր­վա­ծու­թյամբ: Այս­տե­ղի բնա­կիչն իր բնա­կա­վայ­րով հպար­տա­նա­լու լուրջ հիմ­քեր ու­նի,- ա­սում է հա­մայն­քի ղե­կա­վար Ա­լիկ Ա­վա­նե­սյա­նը:

Հա­մայնքն ու­նի 9հա թթայ­գի: Հա­մայն­քում ա­ռա­վել զար­գա­ցած է ա­նաս­նա­պա­հու­թյու­նը` պայ­մա­նա­վոր­ված ա­ռատ ա­րո­տա­վայ­րե­րով: Ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վող մեկ խո­շոր մե­նատն­տես կա հա­մայն­քում` Հրայր Բա­բա­յա­նը, ով ու­նի ա­վե­լի քան 70 գլուխ կով: Ար­տադր­ված կաթ­նամ­թերքն ի­րաց­վում է շր­ջա­նում: Հա­մայն­քի ղե­կա­վա­րի հա­վաստ­մամբ` ա­մեն տա­րի ա­վե­լա­նում է խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­ներ ու­նե­ցող­նե­րի թի­վը:
Կոլ­խո­զա­շե­նում յու­րա­քան­չյուր բնա­կիչ իր տնա­մերձն է մշա­կում, մեծ քա­նա­կու­թյամբ բան­ջա­րա­բոս­տա­նա­յին կուլ­տու­րա­ներ մշա­կող չկա, պատ­ճա­ռը ո­ռոգ­ման ջրի բա­ցա­կա­յու­թյունն է:
Հա­մայն­քա­շի­նու­թյան աս­պա­րե­զում քիչ աշ­խա­տանք­ներ չեն կա­տար­վել: Շա­բա­թօ­րյակ­նե­րի մի­ջո­ցով մաքր­վել են դպ­րո­ցի, ե­կե­ղե­ցու, գյու­ղա­պե­տա­րա­նի, թան­գա­րա­նի տա­րածք­նե­րը:

Շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րից հա­մայն­քի ղե­կա­վա­րը կարևո­րեց զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շար­ձա­նի և ՙՄար­տա­կան խաչ՚ 1-ին աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր, հա­մա­գյու­ղա­ցի Ար­թուր Գրի­գո­րյա­նի հի­շա­տա­կին նվիր­ված հու­շաղ­բյու­րի կա­ռու­ցու­մը, ինչ­պես նաև թան­գա­րա­նի վե­րա­նո­րո­գու­մը:
Կոլ­խո­զա­շե­նում ըն­թաց­քի մեջ են գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րի սա­լա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րը: 2017թ.-ին ի­րա­կա­նաց­վել է 3000 քառ.մետր ճա­նա­պարհ­նե­րի սա­լա­պա­տում, իսկ 2018թ.-ին՝ 700 քառ.մետր: Գյու­ղա­մի­ջյան Գյու­նե թաղ տա­նող ճա­նա­պար­հը վե­րա­նո­րոգ­վել է Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի ա­ջակ­ցու­թյամբ: ՙԸստ ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ծրագ­րի, ընդ­հա­նուր առ­մամբ, դեռևս պետք է ի­րա­կա­նաց­վի 1800 գծա­մետր ճա­նա­պար­հի սա­լա­պա­տում՚,- նշել է հա­մայն­քի ղե­կա­վա­րը:
Նշ­վեց նաև, որ հա­մայն­քում հիմ­նախն­դիր­նե­րը չա­փա­զանց շատ են: Բազ­միցս բարձ­րաց­վել է դպ­րո­ցի շեն­քի կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման հար­ցը:
Ա­մե­նա­կարևոր ու ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րից է ե­րի­տա­սար­դու­թյա­նը գյու­ղում պա­հե­լը: Ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րը հե­ռա­նում են հիմ­նա­կա­նում սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով: Դեռ ա­վե­լին, ա­մուս­նու­թյու­նը Կոլ­խո­զա­շե­նում ցա­վոտ հարց է դար­ձել: 20-ից 35 տա­րե­կան ա­վե­լի քան 20 ե­րի­տա­սարդ կա չա­մուս­նա­ցած:

Վեր­ջին տա­րի­նե­րին վեց ե­րե­խա ու­նե­ցող մեկ բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի հա­մար ԱՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից տուն է կա­ռուց­վել հա­մայն­քում: Ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տես­ված է հինգ ե­րե­խա ու­նե­ցող մեկ ըն­տա­նի­քի հա­մար ևս տուն կա­ռու­ցել:
Հա­մայն­քա­պե­տի քա­ռա­մյա գոր­ծու­նեու­թյու­նը մի կարևոր նպա­տակ էր հե­տապն­դում` հա­մայն­քը պա­հել միաս­նա­կան, հա­մե­րաշխ:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 21 Aug 2019 13:13:55 +0000
Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27303-2019-08-21-11-11-23 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27303-2019-08-21-11-11-23 Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին
Արցախի Հանրապետության Նախագահ…
]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 21 Aug 2019 11:10:17 +0000