comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԲԱՐՁՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԲԱՐՁՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ

alt Մեծ է ճանապարհային պարեկային ոստիկանության դերը տրանսպորտային միջոցների և հետիոտնի  անվտանգ երթևեկության գործում: Մեր քաղաքում գործում են մեկ տասնյակից ավելի դպրոցներ, որտեղ սովորում են հազարավոր երեխաներ և որոնք վաղ առավոտյան շտապում են դասի:

Շատ եմ հետևել, թե ինչպես են իրենց ծառայողական պարտականությունը կատարում ոստիկանության աշխատակիցները: Մայրաքաղաքի թիվ 1 դպրոցի հարևանությամբ, Թումանյան փողոցի վրա, ընկած է անչափ բանուկ մի խաչմերուկ, որը հատելով, կրթօջախ են շտապում դպրոցականները: Նրանց մի մասը 6-10 տարեկան երեխաներ են, շատ հաճախ խաչմերուկը հատելիս չեն կարողանում հստակ կողմնորոշվել, ուստի երբեմն ստեղծվում է վտանգավոր իրավիճակ: Նման պահերին է, որ օգնության են հասնում պարեկային խմբերը:     Մեր տնից երևում է այդ աշխույժ եռուզեռը: Եվ ես ականատես եմ լինում, թե  ճանապարհային ոստիկաններն ինչպես են կարգավորում մեքենաների երթևեկությունն ու  երեխաների անցուդարձը: Ուսումնական տարվա առաջին օրվանից մինչև հիմա մի անծանոթ ոստիկան` բարձրահասակ, գեղեցիկ արտաքինով, այնպես է վերաբերվում փոքրերի հետ, ասես իր երեխաները լինեն. ձեռքից բռնում, անցկացնում է ճանապարհը, հասցնում անվտանգ տեղ: Իմ վրա դա այնպիսի տպավորություն է թողնում, որ քիչ է մնում իջնեմ, համբուրեմ նրա ճակատը: Մի անգամ էլ չհամբերեցի, մոտեցա, շնորհակալություն հայտնեցի իր մարդկային բարձր պահվածքի ու վերաբերմունքի համար, հարցրի անուն-ազգանունը, որպեսզի զանգահարեմ նրա ղեկավարությանն ու շնորհակալություն հայտնեմ գերազանց ծառայության համար, որպեսզի մյուսներն էլ օրինակ վերցնեն: Նա ոչինչ չասաց, բայց ես իմացա նրա անուն-ազգանունը` լեյտենանտ Արթուր Իսրայելյան:  

Ես` որպես Հովհ.Թումանյան փողոցի թաղկոմի նախագահ, խորին շնորհակալություն եմ հայտնում ճանապարհային ոստիկանության և թիվ 161 կարգախմբին, որի կազմի մեջ մտնում են նաև ոստիկան Սուրիկ Ծատուրյանը և Վաղինակ Զաքարյանը: Այո, նրանք իրենց ծառայողական  պարտականությունները բնակչության նկատմամբ կատարում են բարձր պատասխանատվությամբ: 
Ապրե°ք, տղե°րք: